23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` 2020 թվականի փետրվարի 13-ին «hraparak.am» կայքում հրապարակված «Սուրեն Պապիկյանը թաքցրել է իր դատվածության փաստը» վերտառությամբ եւ 2020 թվականի փետրվարի 14-ին «lragir.am» կայքում հրապարակված «Սուրեն Պապիկյանն ակնարկել է, թե ով է իր մասին գաղտնի տեղեկության արտահոսք կազմակերպել» վերտառությամբ հոդվածների առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա: Այս մասին հայտնեցին ՀՀ դատախազությունից։
Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով եւ 308-րդ հոդվածի 1-ին մասով` պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ մարդու անձնական կյանքի գաղտնիք համարվող, ոչ հանրամատչելի տեղեկությունն ապօրինի հավաքելու, պահելու եւ այլ անձի կողմից այդ տեղեկությունն ապօրինի տարածելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ: Կատարվում է նախաքննություն:
Կառավարության այսօրվա նիստում որոշվեց պահուստային ֆոնդից գումար հատկացնել Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ 2019 թվականի դեկտեմբերի 25-ին կայացած Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքում լավագույնը ճանաչված մարզիկներից յուրաքանչյուրին 5 ական մլն դրամ պարգևատրելու նպատակով։ Կառավարությունը պարգևատրման համար նախարարությանը փոխանցեց 50 մլն դրամ։
Պարգևներ ստացող 10 լավագույն մարզիկնն են՝
1. Արթուր Ալեքսանյան հունահռոմեական ըմբշամարտ
2. Ռուբեն Ալեքսանյան ծանրամարտ
3. Արթուր Ավետիսյան մարմնամարզություն
4. Հովհաննես Բաչկով բռնցքամարտ
5. Սլավիկ Գասպարյան հունահռոմեական ըմբշամարտ
6. Տիգրան Կիրակոսյան սամբո
7. Արսեն Հարությունյան ազատ ոճի ըմբշամարտ
8. Սիմոն Մարտիրոսյան ծանրամարտ
9. Գոռ Մինասյան ծանրամարտ
10. Հակոբ Մկրտչյան ծանրամարտ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական և անզիջում պայքար մղելով կոռուպցիոն տարաբնույթ դրսևորումների դեմ և հավատարիմ լինելով դրանք արմատախիլ անելու որդեգրած քաղաքականությանը, կոռուպցիայի հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացհայատել է կաշառք ստանալու դեպք:
Փաստական տվյալներ են ստացվել, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետը, իրականացնելով կազմակերպություն ներկայացված նախագծային փաստաթղթերի, դրանց նախնական գնահատման հայտերի և հաշվետվությունների փորձաքննություն և դրա կատարման ընթացքում հանդիսանալով պաշտոնատար անձ, անտեսելով փորձաքննության գործընթացի հետ կապված ձեռնարկողին խորհրդատվություն տրամադրելու արգելքը, տնտեսվարող սուբյեկտի տնօրենի օգտին գործողություններ կատարելու նպատակով ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք: Մասնավորապես, պաշտոնատար անձը հանքարդյունաբերության արտոնագիր ստանալուն նպաստելու, այդ հարցում խոչընդոտները վերացնելու համար տնտեսվարող սուբյեկտի տնօրենի փոխարեն համապատասխան փաստաթղթեր կազմելու, հանքավայրի իրական երկրաբանական տեղորոշիչները պատկան մարմիններին չհայտնելու և դրական եզրակացության նախագիծ տրամադրելու համար պահանջել և 2019 թ. սեպտեմբերից մինչև 2020թ. փետրվարի 8-ը ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում մաս-մաս ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 3.300.000 ՀՀ դրամ կաշառք։
Անհերքելի ապացույցների առկայության պարագայում ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցների հսկողության ներքո հիշյալ փորձագետը 2020 թ. փետրվարի 18-ին Երևանի՝ Հանրապետության հրապարակի հարակից հատվածում կաշառքի հերթական գումարը ստանալիս, կաշառք տվող անձի հետ առձեռն բռնվել և բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից։ Անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է կաշառքի առարկան։
Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, կաշառք ստացած պաշտոնյան և փորձաքննություն նախաձեռնած տնտեսվարողը ձերբակալվել են։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ կաշառք ստանալու հնարավոր այլ հանցադեպերը, կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված այլ անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական մարմնի անդամներն այսօր գիրք նվիրելու տոնի կապակցությամբ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին նվիրել են Նիկոլ Աղբալյանի «Մտածումներ Դաշնակցության մասին» և Կարինե Հակոբյանի «Ազգային պետությունը» գրքերը։
«Նիկոլ Աղբալյանի գիրքը նվիրել ենք, որպեսզի նախարարը չսխալվի դաշնակցության մասին փաստեր վկայակոչելուց։ Իսկ ազգային պետությունների վերաբերյալ գիրքը նվիրել ենք, որպեսզի Հարությունյանը տեսնի՝ առաջադիմությունն ու ազգայինը որևէ կերպ միմյանց հակադիր չեն»,-այս մասին այսօր «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ՀԵՄ անդամ Քրիստինե Վարդանյանը։
Նա նշեց, որ Հարությունյանը գրքերն ընդունել է ու ասել, որ հեղինակներին ծանոթ է, նաև մի փոքր երկխոսություն է տեղի ունեցել։
Երկխոսության ժամանակ, Քրիստինեն հույս է հայտնել, որ Հարությունյանը կկարդա իրենց նվիրված գրքերն ու ՀՅԴ-ի, ազգայնության վերաբերյալ խոսելիս սխալներ թույլ չի տա, Հարությունյանն էլ ի պատասխան ասել է. «Կարծում եմ էթիկայի կանոններ կան և ձեզ դպրոցից եթե չեն սովորեցրել, ապա գոնե ԲՈՒՀ-ում պետք է սովորեցնեին, որ երբ բանավիճում են չեն ասում սխալ եք, ասում են՝ մեր կարծիքն այսպիսին է»։
Անդրադառնալով այս միջադեպին՝ ՀՅԴ ՀԵՄ անդամն ասաց. «Նախարարի մոտ տպավորություն է, որ իր դեմ բողոքող բոլոր ՀՀ քաղաքացիները խնդիրներ ունեն դաստիարակության հետ։ Չգիտենք, որտեղից է այդ տպավորությունը, ամեն դեպքում, մեր ակցիաներից որևէ դեպք հնարավոր չէ վկայակոչել, որ որևէ էթիկայի կանոն խախտվել է»։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու որդեգրած քաղաքականությանը, դրա հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է զինկոմիսարիատի պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու հերթական դեպքը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունից:
Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ մարզերից մեկի զինկոմիսարիատի զորակոչային բաժնի պետը, հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ և իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ, 2019 թ. նախնական համաձայնության է եկել նույն զինկոմիսարիատի նախկին աշխատակցի հետ՝ կաշառքի դիմաց վերջինիս ներկայացրած զորակոչիկներին ժամկետային զինվորական ծառայությունից տարկետումներ տալու կամ ծառայությունից ազատելու հարցերում նրա ծանոթ պաշտոնատար անձանց միջոցով աջակցելու շուրջ: Օգտագործելով պաշտոնեական դիրքը՝ զորակոչային բաժնի պետը՝ զինվորական սեղանի տեսուչի հետ պայմանավորվածության համաձայն, 2019 թ. ձմեռային զորակոչի ընթացքում նպաստել է 4 զորակոչիկի օգտին հիշյալ գործողությունները իրավասու պաշտոնյաների միջոցով կատարելուն, որի արդյունքում զինակոչիկներից երկուսն օգտվել են տարկետման իրավունքից, իսկ երկուսը ճանաչվել են ժամկետային ծառայության համար ոչ պիտանի և հաշվառվել պահեստազորում: Դրա համար բաժնի պետն այդ զորակոչիկների հարազատներից պահանջել և հանցակցի օժանդակությամբ մաս-մաս ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք՝ ընդհանուր առմամբ շուրջ 6.5 միլիոն ՀՀ դրամին համարժեք 13.700 ԱՄՆ դոլար։
Բավարար փաստական տվյալների ձեռք բերման արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք բերման են ենթարկվել, իսկ կաշառք տվող անձինք անհերքելի ապացույցների առկայության պարագայում խոստովանել են հանցագործության հանգամանքը։
Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, կաշառք ստացած պաշտոնյան և նրա հանցակիցը ձերբակալվել են։ Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ կաշառք ստանալու հնարավոր այլ հանցադեպերը, կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված այլ անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
ԱԱԾ-ում փաստական տվյալներ են ստացվել, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետը, իրականացնելով կազմակերպություն ներկայացված նախագծային փաստաթղթերի, դրանց նախնական գնահատման հայտերի եւ հաշվետվությունների փորձաքննություն եւ դրա կատարման ընթացքում հանդիսանալով պաշտոնատար անձ, անտեսելով փորձաքննության գործընթացի հետ կապված ձեռնարկողին խորհրդատվություն տրամադրելու արգելքը, տնտեսվարող սուբյեկտի տնօրենի օգտին գործողություններ կատարելու նպատակով ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք: Մասնավորապես, պաշտոնատար անձը հանքարդյունաբերության արտոնագիր ստանալուն նպաստելու, այդ հարցում խոչընդոտները վերացնելու համար տնտեսվարող սուբյեկտի տնօրենի փոխարեն համապատասխան փաստաթղթեր կազմելու, հանքավայրի իրական երկրաբանական տեղորոշիչները պատկան մարմիններին չհայտնելու եւ դրական եզրակացության նախագիծ տրամադրելու համար պահանջել եւ 2019 թ. սեպտեմբերից մինչեւ 2020թ. փետրվարի 8-ը ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում մաս-մաս ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 3.300.000 ՀՀ դրամ կաշառք։ Այս մասին հայտնում է ԱԱԾ-ի լրատվության ծառայությունը։
Անհերքելի ապացույցների առկայության պարագայում ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցների հսկողության ներքո հիշյալ փորձագետը 2020 թ. փետրվարի 18-ին Երեւանի՝ Հանրապետության հրապարակի հարակից հատվածում կաշառքի հերթական գումարը ստանալիս, կաշառք տվող անձի հետ առձեռն բռնվել եւ բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից։ Անձնական խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է կաշառքի առարկան։
Առերեւույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, կաշառք ստացած պաշտոնյան եւ փորձաքննություն նախաձեռնած տնտեսվարողը ձերբակալվել են։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ կաշառք ստանալու հնարավոր այլ հանցադեպերը, կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված այլ անձանց բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
Սիրիայի ժողովուրդն առաջինն է իմացել Հայոց ցեղասպանության մասին, քանի որ 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայի կողմից տասնյակ հազարավոր հայեր արտաքսվել են սիրիական անապատի մահվան դաշտերը։ Տեղի արաբները մեծ թվով հայ որբեր են որդեգրել՝ նրանց մեծացնելով որպես իրենց երեխաներ: Հալեպում, Ռաքքայում, Դեյր Զորում, Դամասկոսում և այլուր տեղի բնակիչները սրտաբաց ընդունեցին ողջ մնացած հայերին։ Հայերը բնակություն հաստատեցին իրենց նոր հայրենիքում, վերակառուցեցին իրենց կյանքը, վերստեղծեցին իրենց մշակութային կառույցները, ներառյալ եկեղեցիները, դպրոցները, կազմակերպությունները և աստիճանաբար բարգավաճեցին։
Ես ծնվել եմ Սիրիայի Հալեպ քաղաքում, քանի որ իմ գերդաստանի մի մասը վերապրել էր Ցեղասպանությունը։ Չնայած կրոնական տարբերություններին՝ ես երջանիկ մանկություն եմ ունեցել և չեմ զգացել որևէ նախապաշարմունք կամ խտրականություն։ Սիրիան իր սեփական վեճն ուներ Թուրքիայի Հանրապետության հետ, ինչպիսին Իսկենդերունի (Ալեքսանդրետտա) բռնակցումն էր Թուրքիային 1939 թվականին, անօրինական հանրաքվեից հետո: Այնուամենայնիվ, Սիրիայի կառավարությունը դրսևորելով իսլամական համերաշխություն Թուրքիայի հետ և չցանկանալով թշնամացնել իր ավելի հզոր հյուսիսային հարևանին, հրաժարվեց բարձրացնել Հայոց ցեղասպանության հարցը:
Հիշում եմ, որ 1985 թվականին ՄԱԿ-ի Խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովում քննարկումների ընթացքում Սիրիայի իրավապաշտպանն ինձ ասաց, որ չնայած ինքը տեղյակ էր Հայոց ցեղասպանության մասին, սակայն չէր կարող քվեարկել հօգուտ այն ճանաչող զեկույցի ընդունմանը, քանի որ իրեն կազատեին աշխատանքից: Ես նրան տվյալ իրավիճակում խնդրեցի քվեարկության ժամանակ բացակայել դահլիճից։ Նա այդպես էլ վարվեց, և ՄԱԿ-ի զեկույցն ընդունվեց ճնշող մեծամասնության կողմից:
2011 թ․ քաղաքացիական պատերազմին նախորդող տարիներին Սիրիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները այն աստիճան էին բարելավվել, որ երկու երկրների նախագահները հաճախ հանդիպում էին և միասին արձակուրդ գնում։ Սիրիայի կառավարությունը նույնիսկ արգելեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրքերի վաճառքը Սիրիայի գրախանութներում: Այդ մեղրամսի տարիներին ես տեղեկացա, որ Արամ Ա կաթողիկոսի Դամասկոս կատարած այցի ժամանակ, նախագահ Բաշար Ասադը նրան ասել էր, որ հայերը պետք է մոռանան Հայոց ցեղասպանության մասին, բացեն սահմանը և բարեկամական հարաբերություններ հաստատեն Թուրքիայի հետ:
Երբ 2009 թ․ ես այցելեցի Դամասկոս, նախագահական պալատ մուտք ունեցող իմ հայ ընկերը փորձեց ինձ համար հանդիպում կազմակերպել նախագահ Ասադի հետ։ Ես ուզում էի Ասադին նախազգուշացնել, որ նրա մեղրամիսը թուրք նախագահի հետ կարող էր հանկարծակի ավարտ ունենալ, և Էրդողանը որպես անվստահելի դաշնակից, կարող էր դավաճանել նրան: Իհարկե, ես գաղափար չունեի, որ Սիրիա կատարած իմ այցից երկու տարի անց, զանգվածային ներխուժում կլինի Սիրիա արմատական իսլամական ահաբեկիչների կողմից, որոնց զինում և աջակցում էր Թուրքիան։ Ցավոք, ես հնարավորություն չունեցա հանդիպել Ասադի հետ։
Նրա աշխատակազմի ղեկավարը հրաժարվեց կազմակերպել այդ հանդիպումը՝ իմ հայ ընկերոջն ասելով, որ չի կարող թույլ տալ, որ նման հանդիպում կայանա՝ հաշվի առնելով իմ բազմաթիվ քննադատական հոդվածները Թուրքիայի մասին։ Նա ասաց, որ Թուրքիան կխզի իր բարեկամական հարաբերությունները Սիրիայի հետ, եթե Էրդողանը պարզի, որ Ասադը հանդիպել էր ինձ հետ․․․
Անցյալ շաբաթ Հայաստանի խորհրդարանում «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողներին ասաց, որ երբ 2014-ին Սիրիա կատարած իր այցի ընթացքում Դամասկոսում նա հանդիպել է նախագահ Ասադին, վերջինս ասել է. «Հայաստանում ինձ ասել էին, որ չպետք է այդքան վստահեմ Էրդողանին, բայց ես ձեզ չլսեցի»։
2009 թ․ հունիսին Ասադը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան։ Սակայն, խախտելով հայկական արարողակարգը, նա հրաժարվեց այցելել Հայոց ցեղասպանության հուշահամալիր Երևանում և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ մտահոգվելով թուրքական քննադատությունից։
2014 թ․ հունվարին նախագահ Ասադը «Ֆրանս-պրես» գործակալությանն ասաց, որ Սիրիայի նկատմամբ դաժան հարձակումները նրան հիշեցրել են «Օսմանցիների կողմից հայերի դեմ իրականացված ջարդերի մասին, երբ նրանք սպանել են մեկուկես միլիոն հայերի, և կես միլիոն ուղղափառ սիրիանիները Սիրիայում և Թուրքիայի տարածքում»:
Սիրիական խորհրդարանի կողմից 2020 թ․ փետրվարի 13-ին միաձայն ընդունված որոշումը Սիրիայի կողմից Հայոց ցեղասպանության առաջին պաշտոնական ճանաչումն է: Խորհրդարանի բանաձևի տեքստում հիշատակվում են նաև ասորիները և սիրիանիները։
Ոմանք իրենց դժգոհությունն էին հայտնել, որ Սիրիայի կառավարությունը վերջապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը միայն այն ժամանակ, երբ այն համապատասխանեց իր սեփական քաղաքական շահերին։ Չնայած դա ճիշտ է, սակայն հայերը պետք է իրատես լինեն: Ոչ մի երկիր չի պատրաստվում ընդունել մի այնպիսի որոշում, որը հակասում է իր ազգային շահերին: Ճիշտ է, որ Սիրիայի խորհրդարանի որոշումը հիմնականում պայմանավորված է վերջերս Սիրիայի հյուսիսային շրջաններ Թուրքիայի ներխուժմամբ: Սակայն, որոշումը սխալ չէ, այն ճիշտ է։ Երբեք սխալ ժամանակ չի լինում ճիշտ գործեր անելու համար։ Սխալն այդ տարիների ընթացքում Հայոց ցեղասպանությունը չճանաչելն էր:
Այսպիսով, Սիրիան Լիբանանից հետո դարձավ երկրորդ արաբական երկիրը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Հուսով ենք, որ արաբական մյուս երկրները, ինչպիսիք են Եգիպտոսը, Իրաքը և Հորդանանը, կհետևեն Սիրիայի օրինակին։
Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման երկու անմիջական օգուտները հետևյալն են.
1) Լրատվամիջոցները ևս մեկ անգամ հիշեցրեցին միջազգային հանրությանը՝ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության ստոր արարքի մասին՝ ևս մեկ մեխ խփելով թուրքական ժխտողականության դագաղին:
2) Թուրքական կառավարությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ ժխտելով Հայոց ցեղասպանությունը և դատապարտելով Սիրիայի կառավարությանը, ինչն ավելի հանրայնացրեց հայերի նկատմամբ թուրքական ցեղասպանությունը:
Ամբողջ աշխարհի հայերը ողջունեցին Սիրիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, որն ավելի է սեղմել օղակը թուրքական ժխտողականության շուրջ։ Ինչպես ասում են․ «Ավելի լավ է ուշ, քան երբեք»․․․
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցներն օրերս կանխել են թմրամիջոցների մաքսանենգության հերթական փորձը: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Մասնավորապես, ՊԵԿ աշխատակիցները, անձնական զննության ենթարկելով Իրանի քաղաքացուն, նրա գոտկային մասին ամրացված կտորի միջից հայտնաբերել են շուրջ 600գ «մարիխուանա» տեսակի թմրանյութի կանաչավուն զանգվածի պարունակությամբ 14 փաթեթ: Իսկ աջ և ձախ գուլպաներից հայտնաբերել են «ափիոն» տեսակի թմրանյութի պարունակությամբ 4 փաթեթ՝ ավելի քան 500գ ընդհանուր քաշով:
Դեպքով ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների արդյունքում, հաջորդ օրը հայտնաբերվել և Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն բերման է ենթարկվել Իրանի քաղաքացուց թմրամիջոցներ ձեռքբերած ՀՀ քաղաքացին:
Փաստի առթիվ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերով ՊԵԿ քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում դատարանը որոշում է կայացրել կալանավորել նրանց:
Yerkir.am-ը գրավոր գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եվ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել իր ղեկավարած հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.01.2020 թվականը, այն է՝ Փաշինյանի իշխանության օրոք:
Ստացված գրավոր պատասխանից (կցվում է) տեղեկանում ենք, որ Փաշինյանի օրոք ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եվ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներին վճարված պարգևավճարների ընդհանուր չափը կազմել է 131.602.325 դրամ (շուրջ 276 հազար դոլար):
Հիշեցնենք՝ վերոնշյալ հիմնարկը հասարակությանը հայտնի է «Ֆեյքերի ՊՈԱԿ» կամ «Ֆեյքերի ֆաբրիկա» անունով, և, ըստ շրջանառվող տեղեկությունների, այս ՊՈԱԿ-ը պետական բյուջեի հաշվին ֆեյսբության տիրույթում պահում է մեծաքանակ կեղծ օգտատերեր և վերջիններիս ռեսուրսն օգտագործում ինչպես իշխանական քարոզչության և Փաշինյանին սատարելու, այնպես էլ ընդդիմադիր շրջանակների վրա այս կամ այն կերպ ազդելու նպատակով:
2019 թվականի դեկտեմբերի 2-ին զորամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանի մահվան վերաբերյալ դատաբժշկական փորձաքննության արդյունքներն են եկել, որով, ըստ Աջամյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանի, հերքվում է զինծառայողի ինքնասպանության վարկածը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Հայարփի Սարգսյանը։
«Դատաբժշկական եզրակացությամբ հայտնաբերվել են վնասվածքներ մարմնի վրա։ Եթե նախկինում կար վարկած, թե դրանք կարող են դիակային բծեր լինել, հիմա արդեն հաստատվեց բռնությունը։ Ըստ դատաբժշկի՝ ճակատի վրա արյունազեղում է կոշտ, բութ առարկայով հարվածներ է հասցվել մահից րոպեներ առաջ։ Այսինքն՝ Արթուր Աջամյանին հրազենային վնասվածք հասցնելուց առաջ կիրառվել է բռնություն։ Տարբեր մատներին քերծվածքներ են եղել մահվանից մեկ-երկու օր առաջվա վաղեմության, ուսին՝ հին վնասվածք, ոտքին՝ սալջարդ, որը ստացել է մահվանից հինգ օր առաջ, այսինքն՝ մեկ շաբաթվա վաղեմության վնասվածքների հետ գործ ունենք»։
Ըստ փաստաբանի՝ ինքնասպանության վարկածն այդպիսով հերքվում է։
«Փորձաքննությամբ հստակեցվել է նաեւ, որ Աջամյանը կրակոցը ստացել է 0,3-0,5 սմ հեռավորությունից, այսինքն՝ հենման կետ չի եղել, կտրականապես հերքվում է ինքնասպանությունը»:
Հիշեցնենք, որ 2019թ. դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Իշխանի Աջամյանի մահացու հրազենային վիրավորում ստանալու, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող Դավիթ Հարությունի Մելիքբեկյանի հրազենային վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանության փորձ) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.