23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ հայտնելով, որ կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու Մեղրիի սահմանային անցակետով անձանց մուտքը Հայաստան։
«Սիրելի հայրենակիցներ,
Հիմնվելով ՀՀ Պետական սահմանի մասին օրենքի 16-րդ հոդվածի վրա, որը վերաբերում է վարակիչ հիվանդությունների տարածման սպառնալիքի դեպքում պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցմանը, կառավարությանը արտահերթ հեռակա որոշում կընդունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցնելու մասին։
Մասնավորապես, կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու Մեղրիի սահմանային անցակետով անձանց մուտքը Հայաստան։
Տեղեկացնում եմ նաև, որ վաղը առավոտյան տեղի կունենա Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի նիստը, որի ընթացքում կքննարկենք մեր հետագա քայլերը, հավանական սցենարները ու դրանցից բխող միջոցառումները։ Այս հանձնաժողովը, ի դեպ, գործում է հունվարի 31-ից։
Ամեն դեպքում՝ հարկ եմ համարում ընդգծել, որ խուճապային տրամադրություններ տարածելու ոչ մի հիմք չկա: Նման գործողությունները բոլոր դեպքերում վնասակար են»,- գրել է վարչապետը:
ՀՔԾ քննիչները ՍԴ-ում խուզարկություն չեն կատարել։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը՝ նշելով, որ այս պահին այքանը կարող են ասել։
Ավելի վաղ հայտնել ենք, որ ՀՔԾ քննիչն այսօր այցելել է Սահմանադրական դատարանում։ Վերջինս ցանկություն է հայտնել հանդիպել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ, ով սակայն այդ պահին չի գտնվել դատարանի շենքում։
Հիշեցնենք, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքը։
«Փաստինֆո»-ի թղթակիցը իրադարձությունների զարգացմանը հետեւում է ՍԴ-ի շենքի մոտից։
Ազգային անվտանգության ծառայությունը ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ, որ «www.facebook.com» սոցիալական ցանցում մտացածին կամ իրական անուններով բացված մի շարք անհատական էջերի 3 օգտատերեր 2019 թ. նոյեմբերից մինչև 2020 թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում բաց հարթակում հրապարակայնորեն կատարել են ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ, ինչպես նաև ահաբեկչության հրապարակային կոչեր՝ օգտատերերի լայն լսարանի առջև քարոզելով նախկին և ներկայիս քաղաքական և հասարակական գործիչների, սոցիալական խմբերի հանդեպ բռնությամբ զուգորդված գործողությունների կատարում, որն առաջացրել է դրանց կատարման իրական վտանգ:
ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ հիշյալ արարքներ կատարելիս ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք թույլ են տվել վիրավորական և նշավակող արտահայտություններ հայ ժողովրդի բացարձակ արժեքների՝ Հայոց լեզվի և բանակի վերաբերյալ, բռնության կոչերով հանդերձ հրապարակել են ինչպես ՀՀ իշխանության, Արցախի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների, այնպես էլ Հայաստանի Հանրապետության 1-ին և 2-րդ Նախագահների պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող ծաղրանկարներ։
Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։
Նախաքննական մարմինը ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ հիշյալ օգտատերերի կապերի շրջանակը պարզելու, այլ հանցադեպերը բացահայտելու և հնարավոր վտանգները չեզոքացնելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Երեկ համացանցում հայտնվել է այս օգտատիրոջ գրառումը, որը լայնորեն տարածվում է սոցիալական ցանցերում: Նման գրառումը Հայաստան-Արցախ հակասություն սադրելու փորձ է, որն ակնհայտ վտանգ է մեր ազգային անվտանգությանը: Կոչ եմ անում ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը հայտնաբերել այս օգտահաշվի տիրոջը և պարզել նրա քաղաքական կապերը, նույն ջանասիրությամբ և արագությամբ, ինչպես դա արվել է նախորդ դեպքերում: Հուսով եմ, որ կրկին անգամ ականատեսը չենք լինի երկակի ստանդարտի կիրառման:
Նման գրառում տարածողները կամա, թե ակամա սերմանում են ներազգային ատելություն` իրականացնելով մեր թշնամու ծրագիրը»։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով բացահայտվել է հերթական կոռուպցիոն բնույթի հանցագործությունը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Մասնավորապես, պարզվել է, որ կառավարության 2003 թվականի ապրիլի 23-ի համապատասխան որոշմամբ «Աջափնյակ» ունիվերսամի պետական գույքի կառավարման վարչության կողմից մինչ այդ 180․000․000 դրամ գնահատված շենքն ու գույքը մասնավորեցման պայմանագրով 22․500․000 դրամով վաճառվել է նախապես հայտնի գնորդին, իսկ 2003 թվականին Երևանի քաղաքապետի կողմից կայացվել է որոշում նույն քաղաքացուն պատկանող «Աջափնյակ» ունիվերսամի զբաղեցրած հողատարածքի սահմանները ճշտելու և լրացուցիչ հողամաս տրամադրելու վերաբերյալ։ Այդ որոշման հիման վրա 2004 թվականին քաղաքապետարանի և քաղաքացու միջև կնքվել է 7470 քմ և 3880 քմ մակերեսներով հողամասերի վարձակալության երկու պայմանագիր։
Մինչդեռ, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նախքան վարձակալության հիշյալ պայմանագրերը կնքելը, 2003 թվականի դեկտեմբերի 24-ի կառավարության որոշմամբ սահմավել են հողերի նոր գոտիավորումներ ու կադաստրային արժեքներ, որոնց հիման վրա քաղաքացու վարձակալած ընդհանուր՝ 11․350 քմ․ մակերեսով հողամասերի կադաստրային արժեքը 16․623․437 դրամից թանկացել է՝ դառնալով 51․347․400 դրամ։
Նման պայմաններում քաղաքացին, պետության գույքը հափշտակելու նախնական դիտավորությամբ, 2004 թվականին կնքած վարձակալության 2 պայմանագրերի թվագրումները կեղծելու միջոցով 2004 թվականի ընթացքում Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան է ներկայացրել արդեն իսկ կեղծված՝ իբր 2003 թվականին կնքված հողամասի վարձակալության մասին պայմանագրեր, որոնց հիման վրա դատարանը վճիռ է կայացրել՝ պարտավորեցնելով հօգուտ քաղաքացու օտարման գործընթացն իրականացնել նախկին կադաստրային արժեքով։
Արդյունքում քաղաքացին, օգտվելով Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու և անգործություն ցուցաբերելու հանգամանքից, խաբեությամբ՝ ընդամենը 16․623․430 դրամ վճարելով հափշտակել է ընդհանուր 51․347,000 դրամ կադաստրային արժեքով 11․350 քմ մակերեսով հողատարածքը, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 34․723․560 դրամի վնաս։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվեց առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի և «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի» հանրապետական ինստիտուտի նախկին տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով դատական նիստը։
Նիստից հետո լրագրողները հետաքրքրվեցին՝ «պարոն Աբրահամյան կհաստատե՞ք, որ այս գործով մեղքն ընդունել եք», Ռ.Աբրահամյանի պաշտպան Սամվել Դիլբանդյանը պատասխանեց, ոչ մի բան էլ չի ընդունում։
Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանին մեղադրանք է առաջադրվել նրա համար, որ նա հանդիսանալով պաշտոնատար անձ, առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար:
Ռազմիկ Աբրահամյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնատար անձ հանդիսացողմ ի պաշտոնե մոր ու մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքները և առողջապահական համակարգի` նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:
«Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի» հանրապետական ինստիտուտի նախկին տնօրենը մեղադրվում է նաև երեխաների ապօրինի որդեգրման գործով։ Դատարանի մոտ հավաքված էին կանայք, նրան դեպի մեքենա ուղեկցեցին «ամոթ ձեզ, ամոթ, ծաղրածուներ» վանկարկումներով։
«Դուք ապահոգվա՞ծ եք, որ ձեր երեխաներ գլխին նույն վիշտն ու դժբախտությունը չի լինի»,- դիմելով փաստաբանին՝ հարցրեց կանանցից մեկը։
«Այդ ամեն ինչը հորիված է»,- պատասխանեց Սամվել Դիլբանդյանը։
«Հորիված է, հեսա փաստաթղթերը մոտս են, ի՞նչն է հորինված»,- արձագանքեց ներկա կանանցից մեկը։
ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Վ. Ն.-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն հանցավոր արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի նոյեմբերին զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնը, խմբով, դիտավորությամբ կատարել է բռնությամբ և հատուկ միջոցի գործադրմամբ զուգորդված այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս պատճառել անձի իրավունքներին ու պետության օրինական շահերին:
Ըստ առաջադրված մեղադրանքի` Վ. Ն.-ն 2008 թվականի նոյեմբերի սկզբին` իր աշխատասենյակում, նույն բաժանմունքի ծառայողների մասնակցությամբ, բնակարանային գողության փորձ կատարելու դեպքի շուրջ զրուցել է հիշյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության բաժին բերման ենթարկված Արմեն Մարտիրոսյանի հետ: Վերջինիս կողմից դեպքին առնչություն ունենալու հանգամանքը հերքելուց հետո Վ. Ն.-ն և ոստիկանության մի շարք այլ ծառայողներ, գողության փորձ կատարելու դեպքը խոստովանելու պահանջ ներկայացնելով, Արմեն Մարտիրոսյանին գցել են գետնին, գլխին անցկացրել հակագազ և ձեռքերով ու մահակով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ պաշտպանության նախարար Դ. Տոնոյանը այսօր խորհրդակցություն է անցկացրել ռազմական ոստիկանությունում, որի ընթացքում քննարկվել է զինվորական ծառայության ընթացքում մահվան ելքով դեպքերի, դրանց կանխարգելման, առկա օպերատիվ իրավիճակի, ՌՈ աշխատանքին առնչվող և այլ հարցեր:
Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հանդիպման սկզբում Դ. Տոնոյանը հրաժեշտ է տվել ռազմական ոստիկանության նախկին պետ, գեներալ-մայոր Արթուր Բաղդասարյանին, որից հետո կայացրել է մի քանի կադրային որոշումներ: Պաշտոններից ազատվել են մի քանի բաժնի պետեր:
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՌՈ պետի օպերատիվ գծով տեղակալ, գնդապետ Ալեքսանդր Թելմանի Աղաջանյանին, հանձնարարել է ժամանակավոր կատարել ՌՈ պետի պաշտոնական պարտականությունները:
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՌՈ անձնակազմին և գնդապետ Ալեքսանդր Աղաջանյանին տվել է խիստ ցուցումներ:
Մասնավորապես նախարարը շեշտել է կարգապահության ամրապնդման հարցի խիստ կարևորությունը և պահանջել է կտրուկ բարձրացնել օպերատիվ հետախուզական աշխատանքների որակը:
Քրեական գործի փաստական հանգամանքները հաշվի առնելու դեպքում ՀՀ երրորդ նախագահի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով, պետք է կայացվի արդարացման դատական ակտ։ Այս նման հայտարարությամբ է հանդես եկել փաստաբան Երեմ Սարգսյանը՝ հայտնելով, որ կարճված քրեական գործի վերսկսվել է անօրինական։
Նրա ներկայացմամբ՝ քրեական գործը ժամանակին կարճվել էր բողոքի բացակայության հիմքով, հիմա ասում են, որ կրակոցն այն անձը չի եղել, ում նախկինում մեղադրանք է առաջադրվել, այլ Հայկ Սարգսյանը։ Մինչդեռ՝ փաստաբանի կարծիքով, նման պնդման համար հիմքեր չկան։ Ավելին՝ նրա գնահատմամբ չկա նաեւ սպանության փորձի որակում տալու համար որեւէ ապացույց։
Փաստաբանի փոխանցմամբ՝ քրեական գործից բացակայում են մի շարք փաստաթղթեր ։ Ավելին՝ բնօրինակով որեւէ փաստաթուղթ ընդհանրապես չկա։ Փոխարենը հայտնի է դարձել, որ պետական մարմինները վկաների համար տոմսեր են գնել, որ արտասահմանից գային և նույնիսկ չէին ափսոսում՝ մի քանի հատ էին գնում, տարբեր ժամկետների։ «Մի հարց՝ ո՞ր պաշտոնատար անձն է իր գրպանից տվել և ինչու՞։ Ի՞նչ կարևորություն կար պաշտոնատար անձի համար»,- ասաց պաշտպանը։
Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը մեղադրվում է սպանության փորձի և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով։
Ըստ մեղադրանքի՝ Հայկ Սարգսյանը 2007 թվականի ապրիլի 1-ին` ժամը 16:00-ի սահմաններում, իր բնակության վայրի` Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում, քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած և պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի «P266» մոդելի ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:
Այսօր քրեական գործով հայտարարվել է դատաքննության ավարտի մասին եւ դատախազը ժամանակ է խնդրել մեղադրական ճառին պատրաստվելու համար։
«Եթե խոսքը պաշտոնատար անձի մասին է, այդ ինֆորմացիան համարվում է հասարակության սեփականությունը։ Քր օր 144-րդ հոդվածում խոսքը ապօրինի հավաքելու մասին, բայց եթե լրատվամիջոցը օգտվել է գաղտնի աղբյուրից, չի նշանակում, որ ապօրինի է, որովհետեւ լրատվամիջոցը կոնկրետ նպատակով է դա անում՝ ոչ թե կոմերիցիոն, այլ հանրային։
Որպեսզի հավաքելը լինի ապօրինի, պետք է ինչ- որ անօրինական քայլ արված լինի, այսինքն, ինչ-որ բան կոտրել , ինչ –որ համակարգ մտնել եւ այլն, այստեղ պարզ չէ։
Ես չեմ հիշում, թե ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածը երբ է վերջին անգամ կիրառվել»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը՝ մեկնաբանելով ՀՔԾ-ի կողմից քրեական գործի հարուցումը։
Ինչպես տեղեկացրել ենք՝ ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկությունն ապօրինի հավաքելու, տարածելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առիթով։
Համաձայն ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության, գործը հարուցվել է 2020 թվականի փետրվարի 13-ին «hraparak.am» կայքում հրապարակված «Սուրեն Պապիկյանը թաքցրել է իր դատվածության փաստը» վերտառությամբ և 2020 թվականի փետրվարի 14-ին «lragir.am» կայքում հրապարակված «Սուրեն Պապիկյանն ակնարկել է, թե ով է իր մասին գաղտնի տեղեկության արտահոսք կազմակերպել» վերտառությամբ հոդվածների առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով և 308-րդ հոդվածի 1-ին մասով` պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ մարդու անձնական կյանքի գաղտնիք համարվող, ոչ հանրամատչելի տեղեկությունն ապօրինի հավաքելու, պահելու և այլ անձի կողմից այդ տեղեկությունն ապօրինի տարածելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ:
«Հրապարակ»-ի կողմից նախարարի կենսագրության վերաբերյալ տեղեկությունների հրապարակումը, Արա Ղազարյանի խոսքով, պետական մարմնի նկատմամբ հանրային վերահսկողություն է, ինչը ժողովրդավարական կառավարման գաղափարն է, որի վրա, նրա խոսքով, հիմնվում են իշխանությունները, երբ մշտապես ուզում են արդարացնել իրենց քայլերը ։
«Միշտ ասում են չէ՞ մենք ժողովրդավարական եղանակով ենք եկել։ Հիմա թերթը այդ ժողովրդավարական կառավարման հանրային իրավունքը իրացնելն ապահովողն է , տալիս է արժեքավոր տեղեկություն պաշտոնատար անձի դատվածության վերաբերյալ։
Էական չէ դատվածությունը մարվել է, թե ոչ, հասարակությունը ուզում է իմանալ, թե ովքեր այն մարդիկ, ովքեր իրականացնում են հանրային իշխանությունը , դա նորմալ է»,-ասաց մասնագետը։
«Հրապարակ»-ը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նախկինում դատվածություն է ունեցել եւ դա թաքցրել է իր կենսագրությունից։ Ըստ հրապարակման՝ Պապիկյանը զինծառայության ժամանակ դանակով հարվածել է հրամանատարին և դատապարտվել է ազատազրկման: Նա ազատ է արձակվել 2007 թվականին համաներումով: Սուրեն Պապիկյանը հրապարակումից հետո ֆեյսբուքյան ուղիղ եթերում փաստացի ընդունել էր դատվածության փաստը , միեւնույն ժամանակ նա ոստիկանությանն ու ԱԱԾ-ին հորդորել էր պարզել, թե ում ձեռքով ու ինչպես է իր անձնական կյանքին վերաբերող գաղտնի ինֆորմացիան դարձել իր անունը կեղտոտելու առիթ: Նա հայտարարել էր, որ դա նպատակ ունի «այո»-ի շտաբի աշխատանքները մրոտել։
«Սա անձնական գաղտնի ինֆորմացիա է, ոստիկանության հատուկ բաժնում է պահվում, դրա հասանելիությունը կարող է լինել իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներին: Իրավապահ շրջանակի տարբեր բարձաստիճան պաշտոնյաներ ինչ-որ փուլում, հետհեղափոխական շրջանում, փոխանակ զբաղված լինեին Հայաստանի Հանրապետությունը թալանողների հանցագործությունները բացահայտելով, տվյալ անձը կամ անձինք զբաղված են եղել ՀՀ պետական պաշտոնյաների, իրենց գործընկերների նկատմամբ կոմպրոմատ հավաքելով և տվյալ անձինք այսօր խոսում են սպայի պատվից», – հայտարարել էր նախարար Պապիկյանը ։
Միջազգային իրավունքի մասնագետը չի կարծում, թե նախարարի դատվածության վերաբերյալ տեղեկությունը փակ ինֆորմացիա է կամ պետք է փակ ինֆորմացիա լինի. «Մասնավոր անձի վերաբերյալ նույնիսկ «Դատալեքսում» այդ ինֆորմացիան փակ չէ, այդ ինֆորմացիան փակ է, միայն , եթե խոցելի խմբի է պատկանում մարդը, ասենք՝ սեռական բռնության կամ գենդերային խտրականության զոհ է, այսինքն, եթե դատական նիստը անցկացվել է դռնփակ։ Մնացած բոլոր դեպքերում դատական ակտերը Հայաստանում հրապարակվում են, հետեւաբար անձի իրավունքն է՝ տեղեկացված լինելու իրավունքը եւ խոսքը նախարարի մասին է։ Այնքանով, որքանով դա վերաբերվում է նրա հանրային գործառույթին, տեղեկությունը չի կարող փակ լինել։ Նրա նախկին դատվածությունը առնչություն ունի մարդու հանրային գործառույթի հետ, որովհետեւ դա հիմք կարող է լինել, որ նա պաշտոնավարի կամ չպաշտոնավարի»։
Անդրադառնալով լրատվամիջոցի աղբյուրի խնդրին, Արա Ղազարյանը շեշտեց, որ ԶԼՄ-ն
աղբյուրը բացահայտելու խնդիր չունի։ «Աղբյուրի պաշտպանվածությունը արտակարգ է, գերպաշտպանված է։ ՍԴ-ն շատ նեղ երեք հիմք է թողել, որոնցից որեւէ մեկի հետ 144-րդ հոդվածը չի համպատասխանում ։ Պետք է կյանքի իրավունքի խնդիր լինի, խոշտանգման, եւ ծանր հանցագործությունը կանխելու կամ ծանր հանցանքի մեջ մեղադրվող անձի դատական պաշպանության նպատակով։ Այնպես, որ լրատվամիջոցը կարող է հանգիստ լինել»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում եզրափակեց Արա Ղազարյանը։
ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գագիկ Ջհանգիրյանը Սահմանադրական դատարանի դատավոր կդառնա, գրում է Politik.am-ը։
«Իշխանությունները մի կողմից ամեն բան անում են, որպեսզի ապրիլի 5-ի հանրաքվեում հաղթեն, իսկ մյուս կողմից թեկնածուներ են պատրաստում, որոնք պետք է փոխարինեն հանրաքեի արդյունքում հեռացվող 7 դատավորներին։
Իշխանության ներսում ազդեցություն ունեցող տարբեր խմբեր իրենց շահերը ներկայացնող թեկնածուների լոբբինգով են զբաղված։ Այս պահին ամենահաջող թեկնածուն իշխանության լևոնական թևի թեկնածուն է՝ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը։
Մեր աղբյուրների տեղեկացմամբ՝ Ջհանգիրյանի թեկնածությանը կողմ է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Իշխանական քարոզչամեքենան էլ սկսել է իր գործն անել։ Երեկ Հանրային հեռուստաընկերության հաղորդումներից մեկի հյուրն էր Գագիկ Ջհանգիրյանը։ Հաղորդման ընթացքում Ջհանգիրյանը հասցրեց հայտարարել, որ խնդիրներին քաղաքական մեկնաբանություն չի տալու, քանի որ ինքը քաղաքական գործիչ չէ, այլ իրավաբան է։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.