23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մեծավանի ջրամբարում ձկնաբուծություն չի նախատեսվել և ջրամբարում ձկների հայտնվելու վերաբերյալ որևէ տեղեկության Ջրային կոմիտեն չի տիրապետում: Այս մասին գրառում է տեղադրվել Ջրային կոմիտեի էջում։
Հրապարակման համաձայն՝ Մեծավանի ջրամբարը կառուցվել է 1989թ․ Լոռու մարզի Մեծավան գյուղից 2 կմ հեռավորության վրա: Ջրամբարը ոռոգման նշանակության է, մեռյալ ծավալ չունի։ Ըստ այդմ, շահագործման ռեժիմներով պայմանավորված և անվտանգության նկատառումներից ելնելով՝ ցանկացած պահի ջրամբարը կարող է դատարկվել:
Ջրամբարը դատարկվել է վերջերս՝ անվտանգության նկատառումներով։ Դեռևս 2017թ․, կոնստրուկցիաների քայքայման պատճառով վթարային իրավիճակ է արձանագրվել․ պատվարի ձախ կողեզրին կառուցված աղետային ջրհեռի խրամուղային ջրընդունիչի աջ կողմի բետոնե պատի վերին եզրի՝ մոտ 40 սմ բարձրությամբ և 17 մ երկարությամբ հատվածը փլվել, պոկվել է հիմնական պատից: Խրամուղու կոնստրուկցիան քայքայված է, ինչի հետևանքով հորիզոնական շինարարական կարերի միջով ջուրը ներթափանցում է պատերի բետոնի շերտերը, իսկ հավաքովի երեսպատման սալիկները հեռանում են հիմնական բետոնից:
Ստեղծված իրավիճակի շուրջ մտահոգություն էին հայտնել Լոռու մարզպետը, արտակարգ իրավիճակների նախարարությունը, որոնք գրություններով դիմել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: Մեծավանի ջրամբարի պատվարի վերականգնման աշխատանքների ուսումնասիրության և դրանց հրատապության գնահատման հարցը քննարկվել է Ջրային կոմիտեում տեղի ունեցած՝ Ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովի նիստում:
ՏԿԵՆ հանձնարարականների համաձայն, ջրամբարի հիդրոտեխնիկական կառուցվածքների/ՀՏԿ/ տեխնիկական վիճակի զննման, նախնական ուսումնասիրությունների, ստեղծված իրավիճակի գնահատման ընթացքի և արդյունքների վերաբերյալ Ջրային կոմիտեն պարբերաբար տեղեկատվություն է ներկայացրել:
Մեծավանի ջրամբարի հիմնանորոգման նպատակահարմարության հարցը 2019թ․ հունիսի 19-ին քննարկվել է ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակում՝ ՀՀ արտակարգ իրավիճակների, էկոնոմիկայի, ֆինանսների նախարարությունների, ՀՀ ոստիկանության և Ջրային կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկումների և կատարված ուսումնասիրությունների արդյունքում ակնհայտ է դարձել, որ անհրաժեշտ է կատարել ջրամբարի ՀՏԿ-ների վերանորոգման աշխատանքներ, քանի որ այդ վիճակում ջրամբարի շահագործումը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ:
ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը հրաժարվել է կատարել կառավարության որոշումը: Սա էլ դարձել է նրա հեռացման պատճառը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նախարարի խոսքով՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի նախկին տնօրենը հրաժարվել է փաստաթղթեր ներկայացնել, որոնք անհրաժեշտ էին երկու ծառայությունների՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի եւ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի միավորման վերաբերյալ կառավարության որոշման կատարման համար: Ավելին՝ Սամվել Գրիգորյանը հրաժարվել է վերադարձնել բժշկական կենտրոնի կնիքը: Նախարարի խոսքով՝ սա պետք է ունենա նաեւ իրավական հետեւանքներ, որովհետեւ չի կարելի, որ «որեւէ մեկի քմահաճույքով պետական հաստատությունը զավթվի եւ չհանձնվի պաշտոնատար անձանց»:
Արսեն Թորոսյանը նշեց, որ այս միջադեպն իր մոտ դեժավյուի զգացողություն է առաջացրել. նման ինչ-որ բան տեղի ունեցավ 2018 թվականի ամռանը, երբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենը, նախարարի խոսքով, «հրաժարվեց իր դիրքերից նահանջել՝ ասես, դա նրա սեփականությունն էր»:
Նախարարի խոսքով՝ ինքը հրաշալի ծանոթ է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ոլորտին, քանի որ իր առաջին վարձատրվող աշխատանքը եղել է հենց այս ոլորտում: Նրա խոսքով՝ ինքը նաեւ հրաշալի ծանոթ է մարդկանց, որոնք այս ոլորտում աշխատում են, եւ նրանց «անդրկուլիսային շահերին»:
Նախարարը հիշեցրեց, որ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի եւ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի միավորումն ամենեւին չի նշանակում այս կենտրոններից որեւիցե մեկի փակում. հակառակը՝ երկու ծառայությունները կշարունակեն զարգանալ:
Հայաստանում առաջարկում են ընդլայնել հայրենադարձներին տրամադրվող մաքսային արտոնություններն ու հեշտացնել առկա ընթացակարգերը: Այս մասին այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում հայտարարեց օրինագծի հեղինակ, «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:
Նրա խոսքով՝ գործող օրենսդրության համաձայն՝ հայրենադարձները, որոնք վերադարձել են հայրենիք մշտական բնակության նպատակով, կարող են օգտվել մաքսային առավելություններից, եթե նրանք չեն ապրել Հայաստանի տարածքում վերջին 5 տարվա ընթացքում:
«Այդ դրույթը փաստացի ընդունելի է քաղաքացիների համար, որոնք ոչ միայն չեն եղել Հայաստանում վերջին 5 տարիներին, այլ նաեւ չունեն հայկական քաղաքացիություն եւ գրանցում Հանրապետության տարածքում»,- ասաց Գաբրիելյանը: Այսինքն, եթե մարդը, որը 10 տարի առաջ արտագաղթել է Հայաստանից, չի վաճառել իր բնակարանը եւ շարունակում է Հայաստանի տարածքում ցանկացած հասցեով գրանցում ունենալ, ապա փաստացի չի կարող օգտվել այդ արտոնությունից: Իսկ օրինագծում ասվում է, որ եթե համապատասխան լիազորված մարմինը՝ անձնագրերի եւ վիզաների վարչությունը, իսկապես պարզի, որ մարդը չի եղել Հայաստանում վերջին 5 տարում, ապա նրան վկայական կտրվի այն մասին, որ տվյալ անձը չունի Հայաստանի տարածքում մշտական բնակության վայր:
Ապա քաղաքացին կարող է դիմել մաքսային ծառայություն տրված վկայականի հիմքով, եւ 18 ամսվա ընթացքում նա կարող է առանց որեւէ հարկ վճարելու երկիր սեփական գույքը ներկրել: Սակայն այդ ամենը նա կարող է ներկրել միայն այն երկրից, որտեղից մտադիր էր Հայաստան գալ մշտական բնակության նպատակով: Օրենսդրական մեկ այլ փոփոխության համաձայն՝ մեկ տարի Հայաստանից բացակայած քաղաքացիները, որոնք ունեն հայկական քաղաքացիություն, հայրենիք վերադառնալիս կարող են երկիր բերել ընդհանուր առմամբ մինչեւ 5000 եվրո անձնական գույք, սակայն առանց տրանսպորտային միջոցի:
Իսկ այն դեպքերում, երբ մարդը երբեք ՀՀ քաղաքացի չի եղել եւ չի գրանցվել ՀՀ տարածքում, նրան հնարավորություն կտրվի ցանկացած ժամանակ վերադառնալ հայրենիք, հայտ ներկայացնել անձնագիր ստանալու համար եւ երկիր բերել գույքը դրանից 18 ամսվա ընթացքում: Նշենք, որ բավական երկար քննարկումներից հետո օրինագիծը ստացավ հանձնաժողովր դրական եզրակացությունը:
ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս երկու ամսով։ Այս մասին hetq.am կայքի փոխանցմամբ՝ հայտնել է Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։ Որոշումը հրապարակել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը:
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը կալանքի տակ է արդեն 6 ամիս։ ԱԱԾ-ն նրա կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը ներկայացրել էր օրեր առաջ։ Խափանման միջոցի հարցի քննության ժամանակ Խաչատրյանի պաշտպանները գրավի միջնորդություն են ներկայացրել դատարան, որը, սակայն, մերժվել է։ Դատախազությունից էլ հայտնել են, որ որպես գրավի չափ պաշտպանական կողմն առաջարկել է 7.5 մլրդ դրամ։
Առանձնապես խոշոր չափի վատնում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առթիվ քննվող գործով, որով Գագիկ Խաչատրյանն անցնում է, մեղադրյալ է նաև վերջինիս եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը, որը հունվարի 23-ին առաջին ատյանի դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել։ Դատախազությունը, սակայն, այս որոշումը բողոքարկել էր դատարան, և այն բեկանվել է։ Այս պահին Կարեն Խաչատրյանը ևս կալանքի տակ է։
ԱԱԾ-ի փոխանցմամբ՝ վերը նշված քրեական գործով անցնում են նաև ՊԵԿ-ի և ֆինանսների նախարարության այլ նախկին պաշտոնատար անձինք։
Գագիկ Խաչատրյանն ու եղբորորդին վերը նշված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են 2019թ. օգոստոսի 27-ին։ Պաշտպան Երեմ Սարգսյանը բազմիցս բարձրաձայնել է այն մասին, որ Խաչատրյանն առողջական լուրջ խնդիրներ ունի, բուժման և վիրահատության կարիք ունի։ Պաշտպանը ավելի վաղ լրագրողների հետ զրույցում ասել է,որ Խաչատրյանին վերագրվում է շուրջ 7 մլրդ դրամ գումարի յուրացում և վատնում: Թեև նա մեղադրանքը չի ընդունում՝ այս գումարից որոշ մաս՝ շուրջ 230 մլն դրամ փոխանցվել է ԱԱԾ դեպոզիտ հաշվին: Երեմ Սարգսյանը վերջերս՝ Վերաքննիչ դատարանում Խաչատրյանի կալանքի հարցով նիստերից մեկի ժամանակ հայտարարել էր, որ Խաչատրյանի հարազատները պատրաստ են հանուն նրա առողջության դատարանի դեպոզիտ հաշվին փոխանցել նրան վերագրվող ամբողջ գումարը:
Արցախում այսօրվա դրությամբ 232 դպրոցից 93-ի դասապրոցեսն ու բոլոր նախակրթարանների գործունեությունը դադարեցված է: Այս մասին հայտարարություն է տարածվել Արցախի կառավարության ֆեյսբուքյան էջում։
«Հաշվի առնելով հանրապետությունում վերին շնչառական ուղիների սուր վարակներով և գրիպով հիվանդացության որոշակի աճն ու հարևան երկրներում կորոնավիրուսով հիվանդացության դեպքերը՝ Արցախի Հանրապետության պետական նախարարի գլխավորությամբ և մի շարք գերատեսչությունների ներգրավմամբ իրականացվել են մի շարք միջոցառումներ՝ կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու և հանրապետությունում համաճարակային վիճակը կայուն պահպանելու նպատակով.
• Կազմակերպվել են քննարկումներ վարակի համաճարակային իրավիճակի և Արցախի Հանրապետությունում ձեռնարկվող միջոցառումների շուրջ՝ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ:
• ԱՀ և ՀՀ առողջապահության նախարարությունների միջև գործում է օպերատիվ հաղորդակցություն: Նախարարությունից խումբ է գործուղվել ՀՀ գործընկեր կառույց՝ ախտորոշելու և համապատասխան միջոցառումներ կազմակերպելու ուղղությամբ վերջին նորություններին ծանոթանալու, կանխարգելիչ նոր միջոցառումների մասին տեղեկություններ և անհրաժեշտ նյութեր ստանալու նպատակով:
• ԱՀ և ՀՀ առողջապահության նախարարությունների միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ Արցախից ուղարկված փորձանմուշների պատասխանները ստանում են օպերատիվ: Ըստ առողջապահության նախարարության տրամադրած տվյալների՝ առայսօր բոլոր պատասխանները բացասական են: Կորոնավիրուսով վարակվածության դեպք չի հայտաբերվել:
• Ամենօրյա մշտադիտարկում է իրականացվում հանրակրթական և նախադպրոցական հիմնարկներում: Գործող չափորոշիչների համաձայն, 28 տոկոսից ավելի բացակայության դեպքում անհրաժեշտություն է առաջանում ժամանակավորապես դադարեցնել գործունեությունը:
Այսօրվա դրությամբ 232 դպրոցից 93-ի դասապրոցեսն ու բոլոր նախակրթարանների գործունեությունը դադարեցված է՝ վերին շնչուղիների սուր վարակի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով:
• Արցախի Հանրապետությունն ապահովված է անհրաժեշտ դեղամիջոցներով և բժշկական նշանակության ապրանքներով:
• Արտաքին գործերի և մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունների հետ մշակվել է հուշաթերթ, որտեղ բնակչությանն առաջարկվում է զերծ մնալ գործարար և զբոսաշրջային այցերից դեպի Չինաստան և կորոնավիրուսով հիվանդացության դեպքեր արձանագրած երկրներ, ինչպես նաև այդ երկրներից դեպի Արցախ զբոսաշրջային այցեր կազմակերպելուց:
• Քաղաքացիների շրջանում շարունակվում են բացատրական աշխատանքները՝ կորոնավիրուսից, սուր շնչառական վարակներից խուսափելու, սեփական առողջությունը չվտանգելու ուղղությամբ:
Առողջապահության նախարարությունը պարբերաբար հրապարակում է տեղեկատվություն պաշտոնական ու սոցիալական հարթակներում»,– ասվում է հայտարարությունում:
Ռուսատանը դարձել է ԽՍՀՄ-ի իրավահաջորդը եւ իր վրա է վերցրել նախկին Խորհրդային Միության բոլոր հանրապետությունների պարտքերի վճարման պարտականությունը՝ արտասահմանում բաժնետոմսերի փոխանակման դիմաց, սակայն ոչ բոլոր կրկին ձեւավորված երկրներն են դրանք փոխանցել ՌԴ-ին, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Գործող Սահմանադրության նախաբանում հստակ ասվում է հազարամյա պատմության մասին՝ դա ակնհայտ է, եւ այն, որ մենք իրավահաջորդներ ենք, նույնպես ակնհայտ է։ Ամեն դեպքում, բոլորը համաձայնել են, որ մենք իրավահաջորդ ենք, երբ պետք էր վճարել եւ վերադարձնել նախկին Խորհրդային Միության հանրապետությունների վարկերը։ Մենք, կարծեմ, միայն Ուկրաինայի համար 16 մլրդ ենք վճարել»,- ասել է Պուտինը՝ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու հարցով աշխատանքային խմբի հետ հանդիպման ժամանակ՝ մեկնաբանելով այն առաջարկությունը, թե հիմնական օրենքում պետք է ամրագրել, որ Ռուսաստանը ԽՍՀՄ-ի եւ Ռուսական կայսրության իրավահաջորդն է։
Հանդիպման մասնակիցները առաջարկել են գրանցել վճարած պարտքերը, սակայն նախագահն այդ գաղափարին հավանություն չի տվել։
«Դա պետք չէ գրանցել։ Սակայն ամբողջ աշխարհը շատ երջանիկ էր, երբ մենք ասացինք՝ այո, մենք իրավահաջորդ ենք եւ այդ պատճառով մեզ վրա ենք վերցնում նախկին Խորհրդային Միության հանրապետությունների բոլոր պարտքերը՝ արտասահմանում բաժնետոմսերի դիմաց։ Ահա մենք վարկերը բոլորի փոխարեն մարել ենք, իսկ արտասահմանում բաժնետոմսերը ոմանք, կրկին նախկին Խորհրդային Միության տարածքում ձեւավորված պետությունները, մեզ այդպես էլ չեն փոխանցել»,- հավելել է Պուտինը։
ՀՀ Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմը այսօր հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, տեղեկացրել է, որ Գագիկ Խաչատրյանի կալանքի տակ պահելու ժամկետի երկարացման քննությունը հերթական անգամ ընթանում է օրենքով սահմանված կարգի խախտմամբ, ընդ որում, զարմանալի «զուգադիպությամբ» գործը քննում է նորից նույն դատավորը:
Փաստաբանական խումբը հայտնում է, որ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության քննության ընթացքում ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացվել գործը քննող դատավորին այն պատճառաբանությամբ, որ միջնորդությունը դատարանի նախագահի կողմից սահմանված կարգի խախտմամբ էր մակագրվել նրան եւ որ, զարմանալի զուգադիպությամբ, Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ բոլոր միջնորդությունները, այդ թվում՝ նրա բնակարաններում խուզարկություններ կատարելու թույլտվություններ տալու միջնորդությունները հանձնարարվել էին նրան:
«Ի պատասխան դատարանը հայտնեց, որ ընդունված կարգի համաձայն՝ եթե որեւէ դատավոր մեկ անգամ քննում է անձի կալանավորման միջնորդությունը, ապա այդ հարցի հետ կապված հետագա բոլոր միջնորդությունները եւս նա է քննում: Սակայն պարզվում է, որ նույն գործով տարբեր անձանց նկատմամբ տարբեր մոտեցումներ են կիրառվում: Մասնավորապես, Գագիկ Խաչատրյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու հերթական միջնորդության քննությունը կրկին հանձնարարվել է նույն դատավորին, այնինչ Կարեն Խաչատրյանի պարագայում իրավիճակը կտրուկ հակառակն է»,- ասել է պաշտպան Երեմ Սարգսյանը։
Նա նաեւ տեղեկացրել է, որ Կարեն Խաչատրյանին կալանքի տակ պահելու ժամկետը հերթական անգամ երկարացնելու միջնորդության քննության ընթացքում դատարանը բավարարել էր պաշտպանի միջնորդությունը եւ նրան գրավով ազատ էր արձակել: Այնպես է ստացվել, որ Վերաքննիչ դատարանը բեկանել է այդ որոշումը եւ Կարեն Խաչատրյանը կրկին կալանավորվել է, որից անմիջապես հետո նրա պաշտպանը նոր միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ, սակայն այս անգամ այդ միջնորդությունը ոչ թե նույն դատավորին է մակագրվել, այլեւ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի այլ՝ Կենտրոն նստավայրի մեկ այլ դատավորի:
Պաշտպան Երեմ Սարգսյանն այս համատեքստում պնդում է, որ նման երկակի ստանդարտները վկայում են միայն այն մասին, որ սույն քրեական գործով Գագիկ եւ Կարեն Խաչատրյանների կալանավորման, կալանքի տակ պահելու ժամկետների երկարացման եւ գրավի միջնորդությունները մակագրվում եւ հանձնարարվում են այն դատավորներին, որոնք ձեռնտու են այդ հարցով շահագրգիռ անձանց:
«Այսինքն, եթե որեւէ դատավոր մշտապես երկարացնում է կալանքի տակ պահելու ժամկետները եւ մերժում գրավի միջնորդությունները, ապա նա շարունակում է քննել հաջորդ միջնորդությունները, իսկ եթե որեւէ դատավոր գրավի միջնորդությունը բավարարում է, ապա նա այլեւս չի քննում հաջորդ միջնորդությունները, քանի որ ցանկալի դատավոր չի հանդիսանում», — ասաց պաշտպանը։
Երեմ Սարգսյանը նաեւ հավելում է, որ «Դատավորների միջեւ գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները եւ կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձեւավորելու կարգը եւ դատավորներին հանձնվող գործերի կոնկրետ տոկոսաչափեր սահմանելու մասին» 2018 թվականի հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-23-Ո-49 որոշմամբ հաստատված հավելված 1-ի 2-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարաններում քրեական գործերը եւ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված միջնորդությունները, անհապաղ մուտք են արվում Ծրագիր եւ նույն օրը` ժամը 20:00-ին, հավասարաչափ բաշխվում են տվյալ դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող դատավորների միջեւ՝ հաշվի չառնելով գործերի մուտքագրման հերթականությունը՝ ըստ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ սահմանված դատավորների մասնագիտացումների:
Այսինքն, վերը հիշատակված որոշման այս կետից, ինպես նաեւ որոշման բովանդակությունից ակնհայտ է, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը որեւէ իրավասություն չուներ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված միջնորդությունը քննության համար իր կամայական ցանկությամբ հանձնել կոնկրետ իր նախընտրած դատավորին, ուստի այս համատեսքտում ակնհայտ է նաեւ, որ Գագիկ եւ Կարեն Խաչատրյանների գործերի քննության ընթացքում չեն պահպանվել նաեւ դատավորների միջեւ գործերի բաշխման կարգը, չեն պահպանվել վերը նշված որոշման պահանջները, փոխարենը դատարանի նախագահն իր սուբյեկտիվ ցանկության հիման վրա, առանց որեւէ իրավական հիմքի եւ իրավասության, Գագիկ եւ Կարեն Խաչատրյանների գործերի քննությունը հանձնարարել է իր նախընտրած դատավորներին:
Պաշտպանական թիմը հայտնում է, որ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ բոլոր միջնորդությունների քննարկումը նույն դատավորին մակագրվելու փաստը կասկածի տեղիք է տալիս դատարանի անկախության եւ անաչառության մասով, ուստի ստացվում է, որ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ գործերը չեն քննվել եւ քննվում օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից:
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության եւ հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Լիանա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Իրանի սահմանը հատած քաղաքացիների մոտ կասկածելի նշաններ չեն արձանագրվել:
«Իրանի հետ ՀՀ սահմանին այսօր կեսօրից սկսած շարժը կտրուկ նվազել է։ Այս ընթացքում՝ 17։30-ի դրությամբ 45 բեռնատար է հատել մեր սահմանը, ու բոլորի վարորդներն ուժեղացված հսկողություն են անցել։
ԱԱՏՄ Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետով նաեւ ՀՀ 10 քաղաքացի է մուտք գործել երկիր՝ անցնելով ջերմաչափում, վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշանների զննում։ Որեւէ անձի մոտ կասկածելի նշաններ չեն արձանագրվել։
Նախորդ օրերին՝ մինչ Իրանի հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելը, Մեղրիի հսկիչ կետով երկիր է եկել ու բուժզննում անցել օրական 800-1100 մարդ»,- գրել է նա։
Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը։ Դատարանը կողմերին ամփոփիչ հայտարարությունների հնարավորություն է տվել, որից հետո հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Քոչարյանի պաշտպանական թիմը միջնորդել է դադարեցնել ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը, քանի որ, ըստ պաշտպանական թիմի, Քրեական օրենսգրքի այն հոդվածը, որով մեղադրանք է առաջադրված, ունի որոշակիության շատ ցածր աստիճան և սահմանադրականության անհամապատասխանության հավանական բարձր հատկանիշ:
Պաշտպանական կողմի հիմնավորումները Քոչարյանի և մյուս ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին կառուցվել են մի քանի հիմնական փաստարկների վրա: 2008 թվականին, երբ Մարտի 1-ի ողբերգական դեպքերը տեղի ունեցան, ՀՀ Քրեական օրենսգրքում կար 300 հոդվածը՝ իշխանությունը տապալելու մեղադրանքով, որի կետերից մեկը սահմանադրական կարգի տապալումն էր: Որպես առանձին՝ 300.1 հոդված, սահմանադրական կարգի տապալումը օրենսգրքում ավելացել է ավելի ուշ՝ 2009-ին, դեռևս այն ժամանակ դատախազությունը դա գնահատել է որպես անձի վիճակը վատթարացնող նորմ, որը չի կարող հետադարձ ուժ ունենալ: Այդ հոդվածը պարունակում է նոր հանցակազմ և իրավական տեսանկյունից որոշակի չէ, նշել է Արմեն Գևորգյանի շահերի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
Պաշտպանական կողմի մյուս փաստարկն այն է, որ այս քրեական գործի հանգամանքները նույնական են հայտնի «7-ի գործի» հետ: Ուստի, եթե այն գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով և ամբաստանյալների նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը, այս դեպքում ևս պետք է նույն մոտեցումը լինի: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն ասաց, որ իր պաշտպանյալները տուժել են Սահմանադրական կարգի տապալման հետևանքով, և 2008-ին ոստիկանությունն ամբողջովին եղել է նախագահի ղեկավարության տակ:
«Իմ պաշտպանյալը տուժել է «Չերյոմուխա 7» կիրառելու արդյունքում, և հազիվ է նրա կյանքը փրկվել: «Չերյոմուխա» կիրառողները ենթարկվել են ոստիկանությանը, իսկ ոստիկանությունն ուղղակիորեն ենթարկվել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին»։
Ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը նկատեց.
«Ծանոթացե՛ք այդ Սահմանադրությանը, որով նախագահի լիազորությունները սահմանափակվում էին զուտ պետության գլուխ լինելու հանգամանքով: Եվ նախագահի լիազորությունների մեջ որևէ գործառույթ չկար հասարակական կարգի պահպանման և այլն, և այլն: Դա կառավարության գործառույթի մեջ էր: Ամբողջովին»:
Ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ մնալով իր գործառույթների իրականացման ընթացքում հնարավորինս բաց ու թափանցիկ սկզբունքով աշխատելաոճին, հաշվի առնելով զանգվածային լրատվության միջոցների տարածած հրապարակումները, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում Գագիկ Խաչատրյանի, ՀՀ պետական եկամուտների կոմիտեում և ֆինանսների նախարարությունում նախկինում բարձր պաշտոններ զբաղեցրած մի շարք անձանց վերաբերյալ քննվող քրեական գործի նկատմամբ հանրային հետաքրքրությունը, իրազեկում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 17.02.2020թ. որոշմամբ բեկանվել է մեղադրյալ Կարեն Խաչատրյանի նկատմամբ կիրառված կալանավորումը 20 միլիոն ՀՀ դրամի չափով գրավով փոխարինելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանի 22.01.2020թ. որոշումը, նրան կալանքից գրավով ազատելը ճանաչվել է անթույլատրելի: Կարեն Խաչատրյանը ներկայումս արգելանքի տակ է և գտնվում է քրեակատարողական հիմնարկում:
Նախաքննությունը շարունակվում է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.