23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այո՛, կորոնավիորսը հատուկ վտանգավոր վարակների դասին չի պատկանում, ինչպես օրինակ ժանտախտը, խոլերան, դեղին տենդը, էվոլան և ընդամենը համարվում է նոր ռեսպիրատոր վիրուս, որը մի քիչ ավելի տարբեր է մինչ հիմա իմ իմացած վիրուսներից, նաև նման է իր փոխանցման ճանապարհներով, բուժման մեթոդներով: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Հարցին, եթե այսօրվա երթը չեղարկվեց, հնարավո՞ր է առաջարկ լինի քարոզարշավի ընթացքը կասեցնել, նա ասաց. «Եթե մենք տեսնենք, որ հանրային առողջապահության համար կա վտանգ, մենք պատրաստ ենք քննրակել մեր ցանկացած նախկին որոշում, այդ թվում գտնելով դրանց կոմբինացիաները, կոնֆիգուրացիաները, այդ մասին հանրությանը տեղյակ կպահենք, այս պահին դրա անհրաժեշտությունը չկա»:
Tert.am-ի հարցին՝ Իրանում մնացած ՀՀ քաղաքացիները, եթե ցանկություն հայտնեն Հայաստան վերադառնալու, նրանց դեպքում ևս, կարանտին չի՞ հայտարարվելու ու նրանք ևս չեն մեկուսացվելու՞ և կարող են տաքսիներով ու ծանոթի մեքենայով տեղաշարժվել, նախարարը պատասխանեց, որ ՀՀ ցանկացած քաղաքացի կարող է մուտք գործել Հայաստան:
«Որոշ տեղերից եկող քաղաքացիների նկատմամբ հատուկ հսկողություն է տարածում, իսկ մնացած բոլոր քաղաքացիների նկատմամբ իրականացվում է միևնույն հսկողությունը։ Այդ հսկողությունը իրականացվել է միշտ՝ անկախ նույնիսկ նման բռնկումներից: Եթե քաղաքացու մոտ ջերմաչափում և օբյեկտիվ զննություն անելուց հետո որևէ բան չի հայտնաբերվում, նրա համար լրացվում է հատուկ քարտ, որի մեջ ֆիքսվում է նրա տվյալները և բնակության հասցեն, հեռախոսը: Դրա արդյունքում մեր հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը, անհրաժեշտության դեպքում տեղական պոլիկլինիկան, կատարում է վերահսկողություն: Դա է ամբողջ աշխարհում ցուցումը, մենք չենք կարող դառնալ պանիկայի կղզյակ, պարզապես մարդկանց վախերը մեղմելու համար: Ես ուզում եմ ասել՝ կարիք չկա վախենալու, այն ինչ արվում է, առավել է՝ քան պետք է արվեր»,- ընդգծեց նա:
Բացի այդ նախարարն ընդգծեց, որ Հայաստանը մոտակա ժամանակները, նկատելով համաճարակի համաշխարհային անկման միտումները, պետք է պատրաստ լինի դրա վերացմանը և ընդհանարապես այս սահամանփակումները հանելուն. «Նույնիսկ Չինաստանը հիմա սկսել է վերագործարկել իր գործարանները և ինքն է սահմանափակումներ մտցնում, որ իր մոտ հետ չբերեն: Մահերի թիվն էլ ժամանակին հարյուրներով էր այնտեղ, երեկ 40 քանի մահ է եղել ընդամենը, այսինքն` հիվանդությունը գնում է անկման»,-ընդգծեց նա:
Որոշում կայացվեց, որ գարնանային արձակուրդները, որոնք նախատեսված էին մարտի վերջին, կտեղափոխվեն արդեն մարտի 2-ից մինչև մարտի 8-ը ներառյալ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ արձակուրդների տեղափոխությունը վերաբերում է ինչպես դպրոցների, այնպես էլ մանկապարտեզներին, բուհերին և քոլեջներին։ Որոշումն ընդունվել է քիչ առաջ վարչապետի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել է նաև ՀՀ առողջապահության նախարարը:
«Առավոտից բազմաթիվ հաղորդագրություններ եմ ստանում ծնողներից, որոնք բնականաբար մտահոգված են իրավիճակով, լարվածություն է զգացվում, որովհետև իրոք արտասովոր իրավիճակ է: Բոլոր փաստարկները քննարկեցինք և այսպիսի որոշում ունենք, որ ընդհանուր լարված իրավիճակը թոթափվի»,- ասաց Արայիկ Հարությունյանը:
https://www.facebook.com/arayik.harutyunyan/videos/10158062541448501/
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է 2019 թվականի հուլիսից-դեկտեմբեր ամիսների ընթացքում պաշտոնի ստանձնման և պաշտոնը դադարեցնելու հայտարարգիր չներկայացնելու համար հարուցված վարչական վարույթներով 53 հայտարարատուի տվյալները:
2020 թվականի փետրվարի 27-ի դրությամբ հարուցված վարույթներից 2-ը կարճվել է դեպքի բացակայության հիմքով: Հայտարարատու պաշտոնատար անձանց առաջարկվել է մինչև 2020 թվականի մարտի 6-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնել 2019թ. գործող պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագիրը: Ինչ վերաբերում է նախկին հայտարարատու պաշտոնատար անձանց, ապա նրանց առաջարկվել է մինչև 2020 թվականի մարտի 10-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնել 2019թ. գործող պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագիրը:
Կից ներկայացվում են ցուցակները:
Ամերիկյան Foreign Policy հանդեսում լույս տեսած հոդվածում նշվում է, որ փետրվարի 27-ին սիրիական Իդլիբում թուրքական բանակին ուղղված Սիրիայի կառավարական ուժերի ավիահարվածը կարող է իրավիճակի լուրջ սրման հանգեցնել:
Ըստ հանդեսի տվյալների, ի պատասխան սիրիական ավիահարվածի, որի հետևանքով 33 թուրք զինծառայող է զոհվել, թուրքական բանակն այսօր սպանել է Սիրիայի 16 զինծառայողի, իսկ թուրքական անօդաչուներն ու հրետանին մշտական կրակի տակ են պահել սիրիական բանակի դիրքերն Իդլիբի նահանգի ամբողջ տարածքում: Այս լարվածությունը կարող է կտրուկ փոխել հակամարտության ընթացքը, որը վերջին շրջանում վերածվել էր Մոսկվայի, Դամասկոսի և Անկարայի միջև առճակատման:
Հոդվածում նշվում է, որ եվրոպական պետություններն ու ԱՄՆ-ն կարող են օգնել այս հումանիտար ճգնաժամի մեղմման գործում, և որ սա հենց այն գործն է, որը պահանջում է Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի համատեղ ջանքերը:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնում տեղի ունեցող զարգացումներին: Նա մասնավորապես նշել է.
«Իմ տպավորությամբ, այն ինչ տեղի է ունենում կենտրոնի շուրջ` շատ քիչ աղերս ունի մասնագիտական սկզբունքների, սեփական իրավունքների համար պայքարի կամ կոլեկտիվի քաղաքացիական կեցվածքի հետ:
Կան բազմաթիվ երկրներ, որտեղ չկա ՁԻԱՀ-ի դեմ պայքարի առանձին կազմակերպություն, ինչպես չկա օրինակ ժանտախտի, խոլերայի կամ հեպատիտ Ց-ի դեմ պայքարի առանձին կենտրոն: Ի դեպ, ժանտախտի դեմ պայքարի կենտրոններ եղել են ժամանակին, սակայն բարեբախտաբար դրանք բոլորը փակվել են` հիվանդության գրեթե վերացմանը զուգընթաց: Եղել են նաև մասնագիտացված հեպատիտների դեմ պայքարի կենտրոններ, որոնք կրկին ինտեգրվել են ինֆեկցիոն ընդհանուր համակարգ:
Բազմիցս նշել եմ, որ որևէ գույք (շենք կամ սարք) դուրս չի գալու առողջապահական համակարգից, որևէ ծառայության ծավալ և որակ չի իջեցվելու, այլ միայն ընդլայնվելու է: Եվ այն, ինչ հիմա կառավարությունն անում է` պետք է արվեր վաղուց, բայց չի արվել տարբեր սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով: Եվ հիմա էլ փաստորեն սուբյեկտիվ և միայն սուբյեկտիվ պատճառով այս ինտեգրման դեմ գործողություններ են արվում և առիթ տալիս հաստատելու մեր այն ենթադրությունները, որ միգուցե այդ «առանձին կենտրոն մնալու» մոտիվի տակ, ոչ թե մասնագիտական խիստ դիրքորոշումն է, այլ հենց նեղ անձնային շահը:
Ես միայն ուրախ կլինեմ, եթե սխալվեմ և փարատվեն իմ այդ կասկածները: Եվ կոլեկտիվը կամ դրա մի մասը (մեծ կամ փոքր էական չէ) կարող է հենց հիմա ապացուցել` առաջնորդվում է նեղ անձնային, թե մասնագիտական շահերով: Ապացուցման ճանապարհն էլ ենք ցույց տվել` կատարել մեր օրինական պահանջները և աշխատել ծառայությունների որակը և ծավալը բարելավելու ուղղությամբ: Հակառակն անելը ոչ մի կերպ չի տեղավորվում կոլեկտիվի կողմից վկայակոչվող սկզբունքների շրջանակներում: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը և մենք պատրաստ ենք լսել ցանկացած աշխատակցի ցանկացած առաջարկություն և հաշվի առնել դրանք մեր հետագա քայլերում:
Հ.Գ. ի դեպ վերջերս «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնը» վերանվանվեց «Թոքաբանության ազգային կենտրոնի», որտեղ մատուցվող ծառայությունները նույնպես ընդլայնվելու են: Եվ ես ոչ մի մեղադրանք չլսեցի, թե մենք «քանդում ենք» կայացած մի համակարգ, որովհետև մենք չենք քանդում որևէ համակարգ: Մենք միայն հզորացնում և ընդլայնում ենք դրանք` պահպանելով մինչ օրս արդյունք ցույց տված բուժական պրակտիկաները և բարեփոխելով նրանք, որոնք արդեն հնացել են և արդյունավետ չեն»:
Հիշեցնենք, որ ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնի աշխատակիցներն օրեր առաջ բողոքի ակցիա իրականացրին կառավարության առջև՝ իրենց դժգոհությունը հայտնելով, որ կենտրոնը միավորվի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի հետ: Այսօր նրանք աշխատանքից ազատման կոլեկտիվ դիմում էին ներկայացրել:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ փետրվարի 28-ին, մեկնարկեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի դեմ ներկայացված 15 հայցադիմումների հիման վրա հարուցված գործի առաջին դատական նիստը։
Հայցվոր կողմը պահանջում է պարտավորեցնել պատասխանող կողմին հերքել զրպարտություն համարվող գրառումը.
«Իրազեկեմ ձեզ, որ Ամուլսարի դեմ ծավալված արշավը միանշանակ չէ: Կան անկեղծ եւ ազնիվ մարդիկ, որոնք իրապես հավատում են, որ այս ծրագիրը աղետ է: Բայց նաեւ կան մարդիկ, որոնք ուղղակիորեն կապված են ՀՀ տարածքում հանքարդյունաբերական ոլորտի գործարարների հետ, որոնք բավական լուրջ ֆինանսական միջոցներ էին ներդնում, որպեսզի այս արշավը կազմակերպվի: Թե չէ, վստահեցնում եմ ձեզ, դուք Ամուլսարի մասին չէիք լսելու, որովհետեւ նման հնչեղություն հաղորդելու համար լուրջ ֆինանսական միջոցներ են պետք եւ լուրջ արշավ է պետք կազմակերպել, որը ինտենսիվորեն դեռեւս 2016-2017 թվականից արվում է»։
Դատական նիստին հայցվորի ներկայացուցիչը Գուրգեն Թորոսյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին՝ Տիգրան Ավինյանին հրավիրել ցուցմունք տալու, ինչը դատարանը մերժեց։ Պատասխանող կողմը նշեց, որ պատրաստվում է հաջորդ նիստին քննարկել դատարանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու հարցը։
Լրագրողների հետ զրույցում պատասխանող կողմի ներկայացուցիչն ասաց, որ ինքնաբացարկի հիմքը դատարանի կողմից պատճառաբանության ոչ համոզիչ լինելու մեջ էր, որովհետեւ օրենքը տալիս է հնարավորություն, որպեսզի պատասխանողը որոշակի փաստերի շուրջ դատարանում ցուցմունք տա դատարանում. «Դա հայցվոր կողմի ապացուցելու բեռի նպատակով է, եւ դատարանն առանց որեւէ հիմքերի մերժեց միջնորդությունն այն պատճառաբանությամբ, որ կխախտի կողմերի մրցակցության սկիզբունքը։ Հաշվի չառնելով, որ դա հենց օրենքն է նախատեսում, անկախ նրանից մրցակցության սկզբունքը եթե խախտելու լիներ օրենսդիրի կողմից նման նորմ չէր նախատեսվի։ Գտնում ենք, որ դատարանը որոշակի կաշկանդվածություն ունի։ Միջնորդությունը վերաբերում էր այն փաստի ապացուցմանը, որ դատարանը գտել էր հայցվոր կողմի վրա։ Այն անձը, որը կատարել է այդ հայտարարությունը, ինքը պիտի ասի՝ նկատի է ունեցել հայցվոր կողմին, թե ոչ։ Այդ փաստի ապացուցման նպատակով էլ միջնորդել էինք, որ պարոն Ավինյանը ներկայանա եւ ցուցմունք տա»։
Պատասխանող կողմի ներկայացուցիչ Կարեն Կարապետյանն էլ նշեց, որ պատասխանող կողմի այդ միջնորդությունը հայցի առարկայի շրջանակներից դուրս է. «Եթե անձը չի ցանկանում լրացուցիչ մեկնաբանություններ անել, կարծում եմ՝ ճիշտ չէ հրավիրել իրեն դատարան եւ պահանջել, որ ինքը ցուցումքով լրացուցիչ մեկնաբանություններ անի»։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական և անզիջում պայքար մղելով կոռուպցիոն տարաբնույթ դրսևորումների դեմ և հավատարիմ լինելով դրանք արմատախիլ անելու իր որդեգրած քաղաքականությանը, կոռուպցիայի հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցների հափշտակման դեպք:
Փաստական տվյալներ են ստացվել, որ Իջևանի քաղաքապետի պաշտոնը նախկինում զբաղեցրած պաշտոնատար անձը, քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի հետ նախնական համաձայնությամբ և պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, քաղաքապետարանի կարիքների համար տարբեր ապրանքանյութական արժեքներ ձեռք բերելու և քաղաքի բարեկարգման աշխատանքներ կատարելու համար հիշյալ կազմակերպությանը վստահված միջոցներից փոխանցել է գումարներ, որոնք ուղղվել են տարբեր տնտեսվարող սուբյեկտներին, որից հետո կազմվել են ապրանքների մատակարարման և աշխատանքների ընդունման-հանձնման կեղծ պաշտոնական փաստաթղթեր, իսկ փոխանցված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցները՝ հափշտակվել։
Բացի այդ, վերոհիշյալ տնօրենը ծառայության շահերին հակառակ և պաշտոնեական դիրքի օգտագործմամբ համայնքային ոչ առևտրային կազմակերպության տարբեր հաստիքների հրամանագրել է իրականում աշխատանքի չհաճախող 7 քաղաքացիների, թույլատրել է նրանց անվամբ 2014-2020 թթ. ընթացքում որպես աշխատավարձ դուրս գրել իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գումարներ՝ դրանով իսկ վատնելով դրանք։
Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, կատարվում է նախաքննություն: Ձեռնարկված համապատասխան միջոցառումների արդյունքում պարզվել է, որ յուրացվել և վատնվել է նախնական տվյալներով ընդհանուր 17.6 միլիոն ՀՀ դրամ գումար: Համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում պատճառված վնասի չափը հստակեցնելու, հանցագործության կատարմանը ներգրավված անձանց շրջանակը պարզելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ ցամաքային և օդային հաղորդակցությունը երկշաբաթյա ժամկետով սահմանափակելու վերաբերյալ ՀՀ կառավարության 2020 թվականի փետրվարի 24-ի թիվ 197-Ն որոշմամբ ղեկավարվելով՝ ՊԵԿ նախագահի հրամանով սահմանվել է ցամաքային հաղորդակցության ժամանակ աշխատանքների կազմակերպման կարգը:
ՊԵԿ նախագահի հրամանով` Հարավային մաքսատուն-վարչության գործունեության գոտում գրանցված տնտեսվարողների կողմից Իրանի Իսլամական Հանրապետությունում հաշվառված տրանսպորտային միջոցներով և ԻԻՀ քաղաքացի հանդիսացող վարորդների միջոցով ներկրվող ապրանքների ու տրանսպորտային միջոցների նշանակման վայր է սահմանվել «Ագարակ տերմինալ» ժամանակավոր պահպանության պահեստը: Հարավային մաքսատուն-վարչությանը հանձնարարվել է հնարավորինս արագ կազմակերպել ներկրվող ապրանքների բեռնաթափումը կամ փոխաբեռնումը «Ագարակ տերմինալ» ժամանակավոր պահպանության պահեստում և ապահովել այդ տրանսպորտային միջոցների ու վարորդների արագ ելքը ՀՀ տարածքից՝ բացառելով տրանսպորտային միջոցների հետագա խորացումը ՀՀ տարածք: Իսկ դեպի «Ագարակ տերմինալ» և հետ՝ դեպի անցումային կետի տարածք, բեռների տեղափոխումը կազմակերպել ուղեկցմամբ կամ ՀՀ ճանապարհային ոստիկանության համապատասխան պարեկային խմբերի հետ համագործակցությամբ:
Պետական սահմանի Մեղրիի անցումային կետում ԻԻՀ-ում հաշվառված տրանսպորտային միջոցներով (ԻԻՀ քաղաքացի հանդիսացող վարորդներով) Հարավային մաքսատուն-վարչության գործունեության գոտուց դուրս գրանցված տնտեսվարողների կողմից ապրանքների ներկրման դեպքերում բացառել Մեղրիի կետ-բաժնում «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգից տարբերվող մաքսային ընթացակարգով ներկայացված հայտարարագրերի գրանցումը և ապրանքների բացթողումը: Մեղրիի անցումային կետով ներկրվող ապրանքների մաքսային հսկողության և մաքսային տարանցում ընթացակարգով հայտարարագրերի գրանցման աշխատանքները կազմակերպել՝ հնարավորինս սահմանափակելով Իրանի քաղաքացի հանդիսացող վարորդների հետ շփումները և նրանց ելքը ավտոմեքենաներից: Պաշտպանիչ հանդերձավորմամբ անձի միջոցով վարորդներից ստանալ բեռը ուղեկցող փաստաթղթերը, կազմակերպել հայտարարագրերի լրացման և ներկայացման աշխատանքներն՝ առանց վարորդին դրանցում ներգրավելու:
Իրանում հաշվառված տրանսպորտային միջոցներով (ԻԻՀ քաղաքացի հանդիսացող վարորդներով) Հարավային մաքսատուն-վարչությունից տարբերվող այլ մաքսատուն-վարչություններ ապրանքների տարանցման անհրաժեշտության դեպքում տարանցիկ փոխադրումների նշանակման մարմին կսահմանվի Արարատյան մաքսատուն-վարչությունը: Իսկ տրանսպորտային միջոցների ելքն անցումային կետի տարածքից կթույլատրվի բացառապես ՀՀ ճանապարհային ոստիկանության համապատասխան պարեկային խմբերի ուղեկցությամբ:
ՊԵԿ նախագահի հրամանով նախատեսված է առանձնացնել Արարատյան մաքսատուն-վարչության գործունեության գոտում գտնվող ժամանակավոր պահպանության պահեստ, և Մեղրիի անցումային կետով ներմուծված ապրանքների մաքսային հսկողության աշխատանքները կենտրոնացնել այդտեղ, ինչպես նաև նվազագույնի հասցնել իրանցի վարորդների շփումը մաքսային ծառայության պաշտոնատար անձանց կամ երրորդ անձանց հետ:
Հրամանով նախատեսված է պետական սահմանի անցումային այլ կետերով ներկրված բեռներն ուղղորդել մաքսային հսկողության այլ վայրեր կամ պահեստներ, բացառել դրանց հնարավոր շփումը պետական սահմանի Մեղրիի անցումային կետով ներկրված բեռների հետ:
Ապրանքները բեռնաթափելուց կամ բաց թողնելուց հետո ԻԻՀ-ում հաշվառված դատարկ տրանսպորտային միջոցների ելքը պահեստի տարածքից կթույլատրվի բացառապես ՀՀ ճանապարհային ոստիկանության պարեկային խմբերի ուղեկցությամբ՝ շարասյուներով:
Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունքի ինտենսիվ թերապիայի բլոկի աշխատողները, որոնցից բանավոր պահանջել են աշխատանքից ազատման դիմումներ գրել, չեն պատրաստվում այդ քայլին գնալ: NEWS.am-ի հետ զրույցում նրանք պատմեցին, որ դիմել են անգամ Մարդու իրավունքների պաշտպանին՝ իրենց իրավունքների խախտման ահազանգով:
«Մեզնից սպառնալիքով, ահուդողի մեջ պահելով պահանջում են, որ դիմում գրենք, ազատվենք: Ես ասում եմ՝ իմ գործն անթերի կատարում եմ, եթե իմ գործի մեջ թերություն կգտնեք, պարզվի, որ կաշառք եմ վերցրել, կաշառք եմ ուզել, հիվանդին չեմ մոտեցել, չեմ նայել, խնդրեմ, դիմում գրեմ, ազատվեմ, հակառակ դեպքում՝ ինչո՞ւ ազատվեմ: Մեր փոխտնօրենն էլ ասում է՝ դա տնօրենի հրամանն է: Թե չէ, ասում է՝ մենք այլ քայլի կդիմենք, այնպիսի բաներ կգրենք ազատման մեջ, որ դուք ոչ մի տեղ չեք կարող ընդունվել աշխատանքւ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց կրտսեր բուժաշխատող Անուշ Առաքելյանը՝ նշելով, որ իրեն պատճռաբանել են, թե փետրվարի 22-ին իր հերթապահության ժամանակ պարտականությունները չի կատարել եւ բացակայել է «պոստից»:
Անուշ Առաքելյանի պնդմամբ՝ այդպիսի բան չի եղել, ինչի մասին բազմաթիվ ապացույցներ ու վկաներ կան, այդ թվում տվյալ հերթապահության ժամանակ իրենց բաժանմունք դիմած մի հիվանդների հարազատները: Այդ փաստերին, նրա խոսքով, սակայն, տնօրինությունը ուշադրություն չի դարձնում:
Բուժքույր Նաիրա Կարապետյանը նշեց, որ ինքը նույնպես չի գրելու, քանի որ վստահ է՝ ոչ մի խախտում թույլ չի տվել:
«Բանավոր կերպով ինձ հրամայված է, որ ես ամսի 1-ով դիմում գրեմ: Պատճառաբանում են, թե ես քնել եմ, «շիրման» դրել եմ, բայց հիվանդն է դա պահանջել: «Շիրման» դնում ենք, քանի որ տարբեր սեռերի հիվանդներ են պառկած, որոնց հետ գործողություններ ենք կատարում, որպեսզի այդ ամենը բոլորի համար տեսանելի չլինի»,- ասաց նա:
Նշենք, որ բուժաշխատողները բողոքում են, որ իրենց ստիպում են աշխատանքից ազատման դիմումներ գրել՝ ներկայացնելով պատճառներ, որոնց հետ իրենք համաձայն չեն: Նրանք կարծում են՝ այդ պատճառները անհիմն են եւ իրական պատճառը նոր տնօրենի սկսած կադրային ջարդն է, որն ուղղված է բոլոր նրանց նկատմամբ, որոնք աշխատել են նախկին տնօրենի հետ: Աշխատողների խոսքով՝ 3 տասնյակ բուժաշխատողների նման բանավոր պահանջ է ներկայացվել:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող տարեցների և երեխաների խնամքի շուրջօրյա հաստատություններում այսօր՝ փետրվարի 27–ին, կարանտին է հայտարարվել: Այս ամսին տեղեկանում ենք Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության լրատվական ծառայությունից։
Նպատակը այս եղանակին տարածված սուր շնչառական վարկաներից խուսափելն է: Կարանտին հայտարարվել է վերոնշյալ հաստատություններում, քանի որ վիճակագրության համաձայն՝ տարեցները և երեխաները՝ հատկապես հաշմանդամություն ունեցողները, առավել հակված են տարածված վարակներով հիվանդանալուն:Կարանտինը կշարունակվի երկու շաբաթ։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.