23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Արամ Վարդանյանի՝ «Վստրեչի Ապեր»-ի տան և դրան հարակից տներում իրականացված գործողություններին, դրանց իրավաչափության վերաբերյալ գործընկերներիս՝ լրագրողների հարցադրումներին: Նա մասնավորապես նշել է, որ է ոստիկանության գործողությունների վերաբերյալ հաղորդումներն ու ահազանգերը պատշաճ իրավական գնահատականների կարժանանան: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Նկատի ունենալով Արամ Վարդանյանի տան և դրան հարակից տներում իրականացված գործողությունների, դրանց իրավաչափության վերաբերյալ գործընկերներիս՝ լրագրողների հարցադրումները, որոնք պայմանավորված են պաշտոնական տեղեկատվության բացակայության ֆոնին հրապարակայնորեն արվող հայտարարությունների և մեկնաբանությունների միակողմանիության էֆեկտով, այս պահին ընդամենը ուզում եմ ասել հետևյալը:
Առկա է ծանր հանցագործության շրջանակներում լայնածավալ և անհետաձգելի օպերատիվ-հետախուզական, քննչական գործողություններ իրականացնելու անհրաժեշտություն, որոնք իրականացվել և դեռևս շարունակում են իրականացվել:
Ելնելով ենթադրյալ հանցագործության բացահայտմանն ուղղված գործողություններին չվնասելու անհրաժեշտությունից, նախաքննության շահերից՝ ձեռնպահ ենք մնում այս պահին հավելյալ տեղեկատվության տրամադրումից: Ավելի ուշ պատշաճ իրազեկում կապահովվի:
Ինչ վերաբերում է ոստիկանության գործողությունների իրավաչափությանն իրավական գնահատման տալու խնդրին, ապա դրա վերաբերյալ հաղորդումներն ու ահազանգերը պատշաճ իրավական գնահատականների կարժանանան:
Եթե երեկ գիշեր ոստիկանները պետք է ձերբակալեին Արամ Վարդանյանին, ապա տան դռները, պատուհանները կոտրելու անհրաժեշտությունն անտրամաբանական է։ Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, լրագրողներին ասաց Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը՝ ընթացքում նաեւ ներկայացնելով տանը կատարված գործողությունների արդյունքում վնասված իրերը։
Լրագրողներն ու փաստաբանները պատուհանով մուտք գործեցին «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի տուն, քանի որ դուռը երեկվա գործողությունների արդյունքում չի բացվում։
Լուսինե Սահակյանը ցույց տվեց կտրված երկաթե ճաղավանդակները, պոկված վարագույրներն ու կոտրված պատուհանները։
«Այդ պահին երբ իրենք մտել են եւ սկսել են հարվածել, ներսից ասել են՝ սպասեք, դուռը բացենք։ Սակայն իրենք շարունակել են հարվածել…»,- ասաց փաստաբան Սահակյանը եւ հավելեց, որ ոստիկանների նպատակը եղել է ակնհայտ վնաս պատճառելը։
Լուսինե Սահակյանը պատմեց, որ ոստիկանները բացարձակ չէին խոսում իրենց հետ, սակայն երբ հարցրել է՝ խոսեք, լեզու չունե՞ք, ոստիկանը պատասխանել է. «Լեզուս ցույց տա՞մ»։
Նշենք, որ փաստաբանները գործողությունները որակում են խուզարկություն՝ առանց դատարանի թույլտվության։
NEWS.am-ի հետ զրույցում Ոստիկանության լրատվության ծառայությունից նշել էին, որ Արամ Վարդանյանին կոնկրետ քրեական գործի շրջանակներում են ոստիկանության ծառայողները գործողություններ իրականացրել՝ ունենալով նախաքննական մարմնի` անձին ձերբակալելու մասին որոշում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանն իրենց ֆեյսբուքյան էջերում հայտարարություն էին տարածել՝ նշելով. «Այսօր՝ գիշերը ժամը 02.40-ի սահմաններում, Ոստիկանության հարյուրավոր աշխատակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում Արամ Վարդանյանին եւ նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տների վրա:
Ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ շրջափակել են նշված հասցեում գտնվող բազմաթիվ տները, ապօրինի, առանց թույլտվության, ոչինչ չբացատրելով, որեւէ փաստաթուղթ չներկայացնելով, կոտրելով դռներն ու պատուհանները, հատուկ սարքերի միջոցով կտրելով ճաղավանդակները, ներխուժել են նշված տները, որի ընթացքում նաեւ կատարել հափշտակություն։ Անգամ տանը մանկահասակ երեխայի առկայությունը չի կանգնեցրել ոստիկաններին շարունակել զենքի օգտագործմամբ ապօրինությունները, որի հետեւանքով երեխայի առողջությանը պատճառվել լուրջ վնաս»։
Համաճարակների կանխարգելման գործընթացում աշխարհի երկրների թվում Հայաստանն ունի բարձր ցուցանիշ՝ 90 միավոր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, համաճարակների կանխարգելման preventepidemics.org կայքը տեղեկացնում է, որ Հայաստանն ունի լավ պատրաստվածություն՝ դիմակայելու համաճարակների:
«Նրանք ունեն գործող համակարգեր ՝ առողջապահական սպառնալիքները գտնելու, կանգնեցնելու և կանխարգելելու համար, բայց պետք է աշխատեն այդ պաշտպանության մակարդակը իրենց ժողովրդի համար պահպանելու ուղղությամբ»,-նշված է կայքում:
Կայքի ինտերակտիվ քարտեզի վրա կանաչ գույնով ներկայացված այն երկրները, որոնք ունեն պաշտպանվածության ապահով մակարդակ: Նշվում է, որ Հայաստանը հասել է ReadyScore 80 և ավելի միավորի և աշխատում է իր ցուցանիշները բարելավելու ուղղությամբ:
Ըստ կայքի՝ համաճարակների կանխարգելման գործում Հայաստանի դեպքում ուժեղ կողմերն են՝ համակարգումը, հաղորդակցությունը, քարոզչությունը, ապահով սնունդը: Հայաստանում կենդանուց մարդուն անցնող հիվանդությունների կանխարգելումը բարձր մակարդակի վրա է: Թույլ կողմերից է հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունը:
Հայաստանի հարևան երկրներից ներկայացված է Վրաստանի ցուցանիշը, որն ունի 57 միավոր: 90 և ավելի ցուցանիշներ ունեցող երկրներից են Կանադան, Ճապոնիան, Ավստրալիան, Արաբական Միացյալ Էմիրությունները:
Այս ցուցանիշին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Հայաստանը պատրաստ է հայտնաբերելու, կանգնեցնելու և կանխարգելելու համաճարակները»,-նշել է փոխվարչապետը:
antifake.am-ը գրում է․
Երևանի քաղաքապետարանում յուրաքանչյուր ամիս պարգևատրման պրակտիկան շարունակվում է։
Այսպես, Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ քաղաքապետարանի աշխատակիցները փետրվար ամսվա աշխատանքի համար խրախուսվել են դրամական պարգևատրմամբ՝ ընդհանուր 6.590.000 ՀՀ դրամի չափով, որը համարժեք է մոտ 14.000 ԱՄՆ դոլարին։
Մասնավորապես, Երևանի քաղաքապետի 02.03.2020թ. 204-Ա կարգադրությամբ պարգևատրվել են քաղաքապետարանի 20 աշխատակիցներ աշխատանքային և ծառայողական պարտականությունները բարեխիղճ և պատշաճ կատարելու համար՝ Երևան քաղաքի 2020թ-ի. բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին՝ համաձայն հավելվածի:
Պարգևատրված 20 աշխատակիցների մեջ են մտնում քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, տեղակալներ՝ Հայկ Սարգսյանը, Սերգեյ Հարությունյանը, Տիգրան Վիրաբյանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը և աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանը՝ յուրաքանչյուրը 480.000 դրամի չափով, իսկ քաղաքապետարանի վարչության պետերը՝ յուրաքանչյուրը 265.000 դրամի չափով։ Ընդհանուր՝ քաղաքապետարանի ղեկավար կազմը պարգևատրվել է 6.590.000 դրամի չափով։
Ռուսական «Կոմերսանտ» պարբերականն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ դատական գործընթացին:
Աղբյուրը հիշեցնում է, որ մարտի 3-ին դատարանը չկարողացավ որոշում կայացնել Քոչարյանի պաշտպանական թիմի` քրեական գործի փակման մասին միջնորդության վերաբերյալ: Դատավորն ընդմիջում է վերցրել ուսումնասիրելու բոլոր հանգամանքներն ու ապացույցները: Իշխանության չարաշահման համար մեղադրվող Քոչարյանի փաստաբաններն ու ազգականները ենթադրում են, որ միջնորդությունը կմերժվի, իսկ շուրջ երկու տարի առաջ սկսված դատավարությունը ևս մի քանի տարի կձգձգվի:
Պարբերականը նկատում է, որ հետապնդումը Քոչարյանի նկատմամբ, ում հետ ընկերական հարաբերությունները չի թաքցնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, դառնում է հայ-ռուսական հարաբերությունների գլխավոր սրող հանգամանքը:
«Սահմանադրական կարգը խախտելու վերաբերյալ քրեական գործը, որով Քոչարյանից բացի անցնում են նաև ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ինչպես նաև նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը, ընթանում է Շենգավիթի առաջին ատյանի դատարանում: Մարտի 3-ի դատական նիստին, ինչպես և նախկին նիստերին, եկել էին Քոչարյանի ինչպես կողմնակիցները, այնպես էլ հակառակորդները»,-նշում է աղբյուրը:
Նիստի ընթացքում դատավոր Աննա Դանիբեկյանը պետք է քններ Քոչարյանի պաշտպանական թիմի միջնորդությունը` քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ: Նման պահանջներ հնչել էին նաև մյուս մեղադրյալների փաստաբաններից: Սակայն Դանիբեկյանը նախընտրեց ոչ մի որոշում չկայացնել:
«Հետաձգել պաշտպանական թիմի միջնորդության վերաբերյալ որոշումը մինչև գործի բոլոր հանգամանքների պարզումն ու ապացույցների ուսումնասիրությունը»,-հայտարարել է Դանիբեկյանը:
Ըստ աղբյուրի՝ Քոչարյանի պաշտպանական թիմը հույս չունի, որ իր միջնորդությունները արդյունք կտան: Ավելին, փաստաբան Արամ Վարդևանյանը չի բացառում, որ 2018 թվականին սկսված ընթացակարգը կարող է տևել շատ երկար ժամանակ:
«Հնարավոր է՝ ձգձգվի ամենաքիչը երկու տարի: Պետք է հաշվի առնել, որ մեղադրող կողմը` դատախազությունն ու հետաքննությունը, այնպիսի մասշտաբային գործ են ներկայացրել, որ գործը կարճ ժամանակում քննելու հնարավորություն չկա»,-տեղեկացրել է փաստաբանը ռուսական պարբերականին:
Պարբերականի հետ զրույցում նախկին նախագահի որդին` Լևոն Քոչարյանը, նշել է, որ մեղադրող կողմը գործի շրջանակում ներկայացրել է ավելի քան 800 վկա, որոնց բոլորին պետք է լսել, ինչն էլ իր հերթին ազդեցություն կունենա դատական գործի տևողության վրա:
Նշվում է, որ Քոչարյանի նկատմամբ գործը չի հանդիսանում բացառապես Հայաստանի ներքին հարցը: Մոսկվան հենց սկզբից ուշադիր հետևում է քաղաքական գործչի շուրջ ծավալվող իրադարձություններին: Երբ 2018 թվականին սկսվեց գործընթացը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ այդպիսի գործողությունները «հակասում են Հայաստանի նոր իշխանությունների այն հայտարարություններին, որ իրենք մտադիր չեն քաղաքական հետապնդում իրականացնել իրենց նախորդների նկատմամբ»:
Հատկանշական է, որ Քոչարյանի նկատմամբ քրեական գործի հարուցումից հետո ՌԴ նախագահը զանգահարել էր նրան և շնորհավորել էր ծննդյան տարեդարձը: Անցյալ տարվա հոկտեմբերին, երբ Երևանում անցկացվում էր Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստը, Ռուսաստանի ղեկավարը հանդիպել էր ՀՀ նախկին նախագահի կնոջ` Բելլա Քոչարյանի և որդու` Լևոն Քոչարյանի հետ: Հանդիպումը տեղի էր ունեցել Երևանում ՌԴ դեսպանատանը, և բոլորը դա բնորոշել էին որպես աջակցություն ՌԴ նախագահի կողմից:
«Այդպիսի մարդը, մեծագույն երկրի նախագահը, երբ հորս շնորհավորում է ծննդյան օրվա, Նոր տարվա կապակցությամբ, հանդիպում է մեզ հետ՝ հաստատ իմանալով, որ մեր իշխանություններին դա դուր չի գա… դա խոսում է այն մասին, թե նա ինչ մարդ է և ինչպիսի ընկեր»,-պարբերականի հետ զրույցում ասել է Լևոն Քոչարյանը:
Անդրադարձի վերջում պարբերականը, հղում անելով իր աղբյուրին, գրում է նաև, որ ռուսական կողմը Հայաստանի երկրորդ նախագահի նկատմամբ սկսված գործընթացը քաղաքական է համարում:
Այսօր, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անձնակազմին ներկայացրել է հիմնարկի նորանշանակ պետ, արդարադատության գնդապետ Գերասիմ Գևորգյանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը:
Արթուր Գոյունյանն իր խոսքում հատկապես կարևորել է քրեական ենթամշակույթի և կոռուպցիայի դեմ պայքարը, ազատությունից զրկված անձանց միջև ոչ կանոնադրական և աստիճանակարգված հարաբերություններով պայմանավորված բռնության դեպքերի բացառումը՝ հավաստիացնելով, որ ծառայությունը հետամուտ է լինելու ծառայողների՝ օրենքով վերապահված լիազորությունների և պահանջների լիաժեք կատարմանը, և ցանկացած օրինախախտ դեպք կստանա իր համարժեք պատասխանը:
Նույն օրը քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գեներալ-մայոր Արտակ Հարությունյանը ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի անձնակազմին է ներկայացրել հիմնարկի նորանշանակ պետ, արդարադատության գնդապետ Արտակ Ղազարյանին, իսկ ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Վահե Պապոյանը «Գորիս» ՔԿՀ-ում ներկայացրել է նորանշանակ պետ, արդարադատության գնդապետ Սամվել Մկրտչյանին:
Արտակ Հարությունյանը և Վահե Պապոյանը ՔԿՀ-ներում անցկացրել են նաև խորհրդակցություններ, որոնց ընթացքում մեկ անգամ ևս կարևորել են քրեակատարողական ծառայության որդեգրած նոր քաղաքականությունը, մասնավորապես օրենքի և պետության գերակայության սկզբունքները։
Անդրադարձել են նաև ծառայողական պարտականությունների անշեղորեն կատարմանը, պրոֆեսիոնալիզմին, ծառայողների մշտական ինքնակրթվելուն, ծառայությունը բարեխիղճ ու օրինապահ կատարելուն՝ պահպանելով ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի պահանջները: Առանձնահատուկ շեշտադրվել է հատկապես քրեական ենթամշակույթի հաղթահարման և կոռուպցիայից զերծ մշակույթ ձևավորելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտությունը:
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք` առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում կատարելու համար: Այդ մասին հայտնեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը՝ ԳԱԼԱ-ի հարցմանն ի պատասխան:
Օհանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը որպես կասկածյալ էր ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք` առանձնապես խոշոր չափերի` 1,046,400,000 ՀՀ դրամ արժողությամբ գույքի վատնում կատարելու կասկածանքով:
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անիմաստ ու անօրինական մի գործընթաց է, որը նոր դուռ է բացելու դեպի նորանոր անօրինականություններ։ Այս մասին ankakh.com-ի հետ զրույցում ասել է «ԱԺՄ» ղեկավար, «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի նախագահ Վազգեն Մանուկյանը։
Հարցին՝ ի՞նչն է դրդում ներկա իշխանությանը փոխել Սահմանադրական դատարանի կազմը։ Ի՞նչ խնդիր է լուծում իշխանությունը, ի՞նչ հետեւանքներ այս ամենը կարող է ունենալ, Վազգեն Մանուկյանը պատասխանել է.
«Դա հասկանալու համար նախեւառաջ պետք է հիշել, թե ի՞նչ նպատակներ են հռչակել իշխանություններն ու ի՞նչ քայլեր են կատարել մինչ օրս։
• Կոռուպցիայի դեմ պայքար։
Այս կարգախոսի ներքո իրականացվել է․
Ա) Ընտրովի քրեական գործերի կազմում հիմնականում քաղաքական դրդապատճառներով (որն ազդակ է մյուսներին՝ ծառայելու իշխանությանը)։
Բ) Աննախադեպ չափերի հասնող պարգեւավճարներ՝ աշխատանքային արդյունավետությամբ չհիմնավորված (որը նշանակում է թալանել պետական բյուջեն)։
Գ) Գործարարներին պարտադրվող ֆինանսական մուտքեր իշխանությունների կողմից ստեղծվող հիմնադրամներ («նախկիններ» չհամարվելու վախի մթնոլորտի պայմաններում)։
Դ) «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի, առանց մեղադրական դատավճռի «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի եւ նմանատիպ այլ օրենքների առաջադրում։ «Թալանածը ետ վերադարձնելու» եւ «արդարությունը վերականգնելու» կարգախոսերի ներքո այդ օրենքներն իրականում, ինչպես ցույց է տալիս ներկա պրակտիկան, կօգտագործվեն որպես մահակ ինքնուրույն մտածող անձանց, քաղաքական ընդդիմախոսների դեմ՝ անկախ ունեցվածքի չափից (հիշենք Հրայր Թովմասյանի հայրական տան կտուրի պատմությունը)։
Այս ամենը չի կարող չանդրադառնալ նաեւ տնտեսության ու ներդրումների վրա, որովհետեւ որեւէ գործարար ներդրում չի կատարի մի երկրում, որտեղ գործում են նման օրենքներ եւ ձեւավորված է նման կասկածելի տնտեսական միջավայր:
• Մարդու իրավունքներ ու ազատություններ։
Այս կարգախոսների ներքո տարբեր նպատակներ հետապնդող հիմնադրամներից ֆինանսավորվող մի շարք ՀԿ-ներ, որոնք ներգրավված են իշխանական շրջանակների մեջ, առաջ են քաշում իրենց գաղափարներն ու երբեմն նույնիսկ ճնշումների միջոցով փորձում հասնել այնպիսի օրենքների եւ որոշումների ընդունմանը, որոնց նպատակը մեր ազգային մշակույթի ու արժեհամակարգի խարխլումն է։ Հատկանշականն այն է, որ փոխանակ վերցնելու արեւմտյան ժողովրդավարական ֆունդամենտալ արժեքները (խոսքի ազատություն, իշխանությունների տարանջատման սկզբունք, հասարակական վերահսկողություն, հանդուրժողականություն եւ այլն), վերցնում են այն արժեքները, որոնք նույնիսկ Եվրոպայում միարժեք չեն ընկալվում եւ սերմանում են անտարբերություն ազգային պատկանելության եւ ազգային արժեքների ու նպատակների նկատմամբ։
«Յուրային» Սահմանադրական դատարան ունենալու դրդապատճառներից մեկն էլ կարող է լինել ապագա ընտրություններում իշխանության վերարտադրման գործոնը»։
Վազգեն Մանուկյանը շեշտել է, որ Սահմանադրական փոփոխություններ երկրին անհրաժեշտ են, սակայն անհրաժեշտ են ավելի լայն, այդ թվում եւ Սահմանադրական դատարանի գործունեությանն առնչվող փոփոխություններ. «Բայց այդ գործընթացը պետք է իրականացվի լուրջ ընթացակարգերով, մասնագիտական ու հանրային քննարկումների արդյունքում, որից հետո նոր միայն դրվի հանրաքվեի։ Եվ եթե այդ ժամանակ Սահմանադրական դատարանը որեւէ խոչընդոտ հանդիսանա, ապա նոր կարող է առանձին քննարկվել Սահմանադրական դատարանի վերաբերյալ փոփոխության հարցը։ Հետեւաբար, այս հանրաքվեն անիմաստ ու անօրինական մի գործընթաց է, որը նոր դուռ է բացելու դեպի նորանոր անօրինականություններ»։
Հարցին՝ ըստ իրեն արդյոք կկայանա՞ հանրաքվեն ՝ հաշվի առնելով, որ հանրաքվեի ընդունման համար անհրաժեշտ է շուրջ 650 հազար դրական քվեաթերթիկ, Մանուկյանը ասել է.
«Նախ եկեք հիշենք, թե որքան ձայն հավաքեց «Իմ քայլը» դաշինքը 2018-ի խորհրդարանական ընտրություններին․ գրանցվեց մասնակցության ցածր մակարդակ, մոտ 2,5 միլիոն ընտրողից ընտրությանը մասնակցեց կեսը՝ մոտ մեկ միլիոն 200 հազար հոգի, որից «Իմ քայլի» օգտին քվեարկեց շուրջ 884 հազար մարդ։ Այսինքն, ամբողջ ընտրողների մոտ 35 տոկոսն իրենց ձայն տվեց։ Ընդ որում, այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն ունեին ամենաբարձր վարկանիշը, ինչը չենք ասի այսօրվա համար։ Նաեւ պետք է հաշվի առնել, որ ընդհանրապես հանրաքվեներին միշտ ավելի ցածր ակտիվություն է լինում։ Եթե հաշվի առնենք այս ամենը, ապա ակնհայտ է, որ հանրաքվեին 650 հազար «Այո» հավաքել հնարավոր չէ, հետեւաբար իշխանությունը կա՛մ պետք է կեղծիքների գնա՝ օգտագործելով վարչական ռեսուրս (բայց նույնիսկ այդ դեպքում միայն վարչական ռեսուրսով հնարավոր չի լինի այդքան ձայն հավաքել), կա՛մ որեւէ պատրվակով չեղյալ կհամարի հանրաքվեն։
Այս ամենից ելնելով՝ իմ խորհուրդը մեր քաղաքացիներին հետեւյալն է՝ մտածե՛ք, թույլ մի՛ տվեք, որ ձեզ խաբեն»։
Գործարար Սամվել Մայրապետյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, ինչպես նաեւ որոշում է կայացվել որպես անձնական երաշխավորություն մուծված գումարը պետական եկամուտ դարձնելու մասին։ Այս լուրը NEWS.am-ի փոխանցմամբ հաստատել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալ Սամվել Մայրապետյանը վարույթն իրականացնող մարմնի կանչով խուսափել է ներկայանալ վարույթն իրականացնող մարմին: Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները` այսօր՝ մարտի 3-ին, Սամվել Մայրապետյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց անձնական երաշխավորությունը վերացվել է, եւ ՀՔԾ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` Մայրապետյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Նաեւ քննիչի կողմից որոշում է կայացվել որպես անձնական երաշխավորություն մուծված գումարը պետական եկամուտ դարձնելու մասին:
NEWS.am-ի տեղեկություններով նրա անձնական երաշխավորությունն ստանձնած անձինք չեն կարող ապահովել նրա ներկայանալը Հատուկ քննչական ծառայություն:
Ավելի վաղ հայտնել ենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հունվարի 24–ին բավարարել է գործարար Սամվել Մայրապետյանի պաշտպանի միջնորդությունը եւ թույլատրել գործարարին դուրս գալ երկրից։ Մայրապետյանի նկատմամբ ընտրված փախանման միջոցը փոխվել էր անձնական երաշխավորությամբ։
Գործարարի համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել հայտնի նյարդավիրաբույժ, պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանը եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար, Գարեգին Բ վեհափառ հայրապետի մամուլի խոսնակ տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունվարի 17-ին 39-րդ կանոնի համաձայն որոշել է միջանկյալ միջոց կիրառել Սամվել Մայրապետյանի գործով եւ ցուցում է տվել Հայաստանի կառավարությանը շտապ կերպով ապահովել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն՝ համաձայն բժիշկ մասնագետների ցուցումների՝ այդ թվում տրանսլյումինալ դրենավորման մեթոդի կիրառմամբ: Բացի այդ ՄԻԵԴ–ն առաջնահերթություն է տվել Մայրապետյանի գործին 41-րդ Կանոնի համաձայն եւ պահանջել փաստաբաններից ամբողջական բողոքը ուղարկել շատ ավելի արագ, քան նախկինում պահանջվում էր, ՀՀ գլխավոր դատախազությունը մարդու կյանքին եւ առողջությանը սպառնացող իրավիճակը ժամ առաջ լուծելու փոխարեն ժամանակ է վատնում նման կարգի՝ իրականությունը խեղաթյուրող հայտարարություններ տարածելու վրա:
Հիշեցնենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 38-311–րդ հոդվածի հատկանիշներով (կաշառք ստանալուն օժանդակելը):
Արդարադատության նախարարությունը առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Ոստիկանությունում ծառայության մասին» և «Ոստիկանության մասին» օրենքներում։
Նշվում է, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության բարեփոխումների ռազմավարության (այսուհետ՝ Ռազմավարություն) և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրով որպես ռազմավարական ուղղության է ընտրվել ոստիկանության վերափոխման և հանրությանը լիովին նոր ոստիկանություն ներկայացնելու վերաբերյալ։ Որպես ռազմավարական հիմնական նպատակ է առաջադրվել մասնագիտացված, պատասխանատու և վստահելի ոստիկանի նոր կերպարի ստեղծումը։
Նշված նպատակին հասնելու առաջնային քայլերից մեկը ոստիկանության արտաքին ծառայության վերափոխումն է։
Նկատի ունենալով, որ ռազմավարությամբ նախատեսվել է, որ նոր պարեկային ծառայությունն իրականացնելու է Ճանապարհային ոստիկանության և պարեկապահակային ծառայության գործառույթները, անհրաժեշտ է գործընթացը սկսել պարեկների պատրաստման հատուկ ծրագրից, որն հաջողությամբ անցնելու դեպքում վերջիններս կնշանակվեն ծառայության պաշտոններին։ Միաժամանակ, նկատի ունենալով, որ ծառայության այս տեսակը, գործառութային առումով նորամուծություն է, անհրաժեշտ է օրենսդրական հիմքեր ստեղծել ծառայության պաշտոններում պատրաստման ծրագիրն անցած նոր կադրերի նշանակման համար։
Նկատի ունենալով Ռազմավարությամբ ներկայացված համընդգրկուն փոփոխությունները, ինչպես նաև գործողությունների ծրագրով սահմանված ժամկետները, անհրաժեշտ է նշված բարեփոխումների շարքում առանձնացնել դրա կարճաժամկետ առաջին նպատակը՝ «Պարեկային ոստիկանության» կազմավորման և դրա գործունեության ապահովումը Հանրապետության տարածքում, որի կարգավորման նպատակով էլ առաջնահերթ ներկայացված է օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելը։
Ամբողջ հանրապետությունում պարեկային ծառայության ներդրման հետ մեկտեղ կդադարեցվի ճանապարհային ոստիկանության և պարեկապահակային ծառայությունների գործունեությունը։
Նախագիծն ուղղված է պարեկային ոստիկանության ստեղծմանը և դրա գործունեության կարգավորմանը։
Նախագծերով սահմանվում է, թե ինչպես են նոր կազմավորվող պարեկային ոստիկանությունում ծառայության անցնելու քաղաքացիները, ինչպես նաև ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողների՝ պարեկային ոստիկանության ծառայողի պաշտոնում նշանակվելու պահանջները։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.