23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Գեղարքունիքում այսօր՝ մարտի 10-ին, 24–ամյա երիտասարդը մահացել է ավտովթարի հետևանքով։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ ժամը 17:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում բախվել են Lada մակնիշի 70 VV 099 համարանիշի, Mercedes մակնիշի 10 ՍR 015 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 34 ԼQ 289 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն: Ճանապարհին վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Ըստ աղբյուրի՝ դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ տեղի ունեցածը ոչ թե ՃՏՊ է, այլ՝ սպանության փորձ. Mercedes-ն ու 07-ը եղել են կայանված, երբ Lada-ն Սևանի կողմից դեպի Գավառ ընթանալիս, միտումնավոր հարվածել է Mercedes-ին , քանի որ ժամեր առաջ նրանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել: Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում զննություն կատարելիս Lada-ի մեջ հայտնաբերել են ատրճանակ, որն առգրավվել է:
Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը հորդորում է այնտեղ ժամանակավոր բնակվող բոլոր ՀՀ քաղաքացիներին կապ հաստատել դեսպանության հետ եւ տեղեկություն տրամադրել իրենց առողջական վիճակի եւ գտնվելու վայրի մասին։ Այս մասին դեսպանությունը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է արել։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Հարգելի´ հայրենակիցներ,
Ելնելով Ֆրանսիայում նոր տիպի կորոնավիրուսի արագ տարածման արդյունքում ստեղծված ճգնաժամային իրավիճակից՝ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը հորդորում է Ֆրանսիայում ժամանակավոր բնակվող բոլոր ՀՀ քաղաքացիներին կապ հաստատել դեսպանության հետ եւ տեղեկություն տրամադրել իրենց առողջական վիճակի եւ գտնվելու վայրի վերաբերյալ (անուն, ազգանուն, բնակության վայր, հեռախոսահամար)։
Վերոնշյալ տեղեկատվությունը կարող եք տրամադրել coronavirus.ambarmen@orange.fr էլեկտրոնային հասցեով, (+33) 753380239 հեռախոսահամարով կամ դեսպանության ֆեյսբուքյան էջի միջոցով։
Տեղեկացնում ենք նաեւ, որ նման տեղեկատվության տրամադրումը որեւէ պարտավորություն չի առաջացնում»
Մարտի 9-ին, ժամը 17.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում է ստացվել, որ «դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդ, պարանոցի ճմլման մասնակի ակոս» ախտորոշմամբ բուժօգնության դիմած 26-ամյա կինը հայտնել էր, որ իրեն ծեծի են ենթարկել: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքէջից։
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի տներից մեկում էլեկտրական հոսանքի լարով նրան փորձել էր խեղդել ամուսնու 17-ամյա որդին:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ կասկածյալը հայտնաբերվել և բերման է ենթարկվել Հրազդանի բաժին: Նա ձերբակալվել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աշխարհում Նոր կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված իրավիճակից ելնելով` կոչ ենք անում.
✅ Խուսափել ճանապարհորդելուց հետևյալ երկրներ` Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Ճապոնիա, Չինաստան, Իրան, Հարավային Կորեա:
✅ Հայաստանից դուրս գործուղումներ պլանավորելիս` խուսափել տվյալ երկրներ մեկնելուց, ինչպես նաև գործուղումներ մեկնելիս անել դա միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
✅ Նշված երկրներից վերադարձած քաղաքացիներին` 14 օր խուսափել շփումներից և ինքնամեկուսանալ:
✅ Գործատուներին` ապահովել նշված երկրներից վերադարձած աշխատողների հեռահար աշխատանքը տնից:
✅ Խուսափել Հայաստանում միջազգային միջոցառումներ կազմակերպելուց` նշված երկներից ժամանած անձանց մասնակցությամբ:
‼️ Եթե վերջին 14 օրերին վերադարձել եք Հայաստան և ունեք ախտանշաններ` ջերմություն, հազ և դժվարացած շնչառություն, ապա զանգահարեք շուրջօրյա գործող «Օպերատիվ զանգերի կենտրոն»` 060 83 83 00 կամ ԱՆ «թեժ գիծ»` 8003 հեռախոսահամարներով:
Նաև հորդորում ենք.
❗️Խուսափե’լ շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից, անհնարինության դեպքում` օգտագործե’լ անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ),
❗️Հաճախակի լվանալ ձեռքերը` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ,
❗️Գրիպանման երևույթների առկայության դեպքում, չզբաղվել ինքնաբուժմամբ, դիմե’լ բժշկի»:
Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ ժամանակավորապես կասեցվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին» հուշագիրը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության կայքը:
ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ՝ ս.թ. մարտի 7֊ից ՀՀ այցելության նպատակով ԻԻՀ քաղաքացիներին անհրաժեշտ է նախապես ունենալ մուտքի արտոնագիր, որի համար անհրաժեշտ է դիմել օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանություններ/հյուպատոսական հիմնարկներ կամ մուտքի արտոնագիր ստանալ E-VISA էլեկտրոնային համակարգի միջոցով:
Արտաքին գործերի նախարարությունը միաժամանակ տեղեկացնում է, որ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունն աշխատում է արտակարգ ռեժիմով, ուստի ժամանակավորապես դադարեցվել է հյուպատոսական ընդունելության մատուցումը, և Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում ՀՀ մուտքի արտոնագիր հնարավոր է ստանալ միայն E-VISA էլեկտրոնային համակարգի միջոցով:
Մարտի 9-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ փոխվարչապետ Ավինյանի գրասենյակից:
Նիստի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վերջին զարգացումները, պետական գերատեսչությունների կողմից ձեռնարկվող ու ձեռնարկվելիք քայլերը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է Հայաստանում ու աշխարհում կորոնավիրուսի տարածվածության մասին վերջին վիճակագրական տվյալները: Նա նաև նշել է, որ մինչև այժմ Հայաստանում իրականացվել է 211 լաբորատոր հետազոտություն, որից միայն մեկի դեպքում է կորոնավիրուս հայտնաբերվել:
Առանձին անդրադարձ է կատարվել կորոնավիրուսի տնտեսական ազդեցությանը, առևտրաշրջանառության, բեռնափոխադրումների ու զբոսաշրջային հոսքերի հետ կապված հարցերին:
Ամփոփելով նիստի արդյունքները՝ Տիգրան Ավինյանն ասել է.
«Հարգելի գործընկերներ,
Արձանագրենք մի քանի կարևոր կետ մեր այսօրվա խորհրդակցության արդյունքներով:
Առաջին, ՀՀ մուտք գործող բոլոր քաղաքացիների համար մենք պահանջում ենք հասցեական քարտեր, որտեղ նաև ներառվելու է վերջին 14 օրվա ընթացքում քաղաքացիների այցելած երկրների մասին տեղեկատվությունը: Այսինքն այդ քարտերը ունենալով ու վերլուծելով մենք կարող ենք հասկանալ արդյո՞ք վտանգավոր երկրների գոտում եղել են քաղաքացիները թե ոչ:
Երկրորդ, Իրանի հետ կապված որոշ բեռների դեպքում՝ և՛ ներկրվող, և՛ արտահանվող, Էկոնոմիկայի նախարարությունը մեկ շաբաթվա ընթացքում Պետական եկամուտների կոմիտեի, Տեսչական մարմնի, Առողջապահության նախարարության, Արտաքին գործերի նախարարության, Իրանի Իսլամական Հանրապետության մեր գործընկերների հետ քննարկումների արդյունքում ստեղծում է մի պատուհան, ինչի միջոցով հնարավորություն է ստեղծվում որոշակի բեռնափոխադրումներ իրականացնել և՛ դեպի Հայաստան և՛ դեպի Իրան: Եվ այդ բեռնափոխադրումները իրականացվում են մեր կողմից վերահսկվող գործընթացի միջոցով:
Երրորդ, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ ռիսկային գոտիներ մեկնելուց, մասնավորապես Իտալիայի Լոմբարդիայի շրջան, մասնավորապես Միլան քաղաք՝ նվազագույնը գոնե մոտակա երկու շաբաթների ընթացքում:
Իրանի Իսլամական Հանրապետությունում մնացած մեր այն քաղաքացիները, որոնք ունեն ընտանիքներ և ընտանիքի անդամներ, որոնք ՀՀ քաղաքացիներ չեն ու ՀՀ ռեզիդենտներ չեն, այդ ընտանիքների համար նույնպես հնարավորություն ստեղծել վերադառնալու Հայաստանի Հանրապետություն»:
«Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանը որպես մեղադրյալ է ներգրավվել սպանության փորձի, կողոպուտ եւ առեւանգում կազմակերպելու համար: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Նշենք, որ նրան կալանավորելու որոշում է կայացվել։
Հիշեցնենք, որ 2020թ. մարտի 4-ի գիշերը՝ ժամը 02.40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ ներխուժել են Արամ Վարդանյանին եւ նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տներ։
Կատարված գործողությունների արդյունքում բերման էին ենթարկել Արամ Վարդանյանի որդուն եւ 2 քաղաքացու, 2 քաղաքացի էլ ձերբակալվել է, որից մեկը Վարդանյանի եղբորորդին է, մյուսը՝ հարեւանը: Ձերբակալվածները որոշ ժամանակ անց ազատ են արձակվել։
Նշենք, որ տան խուզարկությունը շարունակվում էր նաեւ հաջորդ օրը։ Վարդանյանի փաստաբաններ Երվանդ Վարոսյանին եւ Լուսինե Սահակյանին քննիչները ներկայացրել էին տանը խուզարկությունն իրականացնելու դատարանի որոշումը։ Ըստ որոշման բովանդակության՝ նրանք Վարդանյանի տանը փնտրում էին զենք-զինամթերք, չգտնելով նմանատիպ իրեր, վերցրել են Վարդանյանի անձնական կյանքին վերաբերող տեսաերիզներ։
«Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկն այսօր առավոտյան գիտակցության թեթև ակտիվություն է ցուցաբերել, կոնտակտային որոշ բառեր արտաբերել»,-այս մասին տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն։
«Երեկվանից էլ սկսել է շնչել ինքնուրույն, հանվել է արհեստական շնչառության սարքը։ Վիճակը շարունակում է մնալ ծանր։ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները շարունակում են պայքարել աղջկա կյանքի համար։
Հիշեցնեմ, որ մարտի 5-ին Գյումրիում դաժան ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական բազում վնասվածքներով տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ»,-նշված է հաղորդագրության մեջ։
Դեպքի մանրամասները՝
Ադրբեջանին բարկացրել է նորությունը այն մասին, որ բարձրաստիճան պաշտոնյայի դուստրը Հայ առաքելական եկեղեցու ծիսակարգով քրիստոնեություն է ընդունել: Այս մասին գրում է ադրբեջանական timetv.live կայքը:
Ադրբեջանի Հանրապետության առողջապահության նախարարի դուստր Նարմին Շիրալիևան Ադրբեջանից բացի շատ հայտնի է նաև Ռուսաստանում, երկար ժամանակ աշխատել է որպես հաղորդավար ռուսական «Культура» հեռուստաընկերությունում, իսկ 2013թ. զբաղեցրել է Մոսկվայի շրջանի ղեկավարի մշակույթի հարցերով խորհրդականի պաշտոնը:
Աղջիկը զարմացրել է իր հայրենակիցներին Հայ առաքելական եկեղեցում կնքվելու և քրիստոնյա դառնալու որոշմամբ, իսկ որպես կնքահայր նա ընտրել է լեգենդար հայ դերասան, Խորհրդային միության ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին:
Իհարկե հայրենիքում աղջկա այս քայլը միանգամից բնորոշել են որպես հայրենիքի դավաճանություն, Բաքունարդեն երկար ժամանակ է, ինչ փորձում է կրոնական ուղղվածություն տալ Ղարաբաղյան հակամարտությանը:
Բացի այդ կրոնը ալիևյան ռեժիմի համար գործիք է հանդիսանում հասնելու շատ գործնական, երբեմն նույնիսկ հանցավոր նպատակների: Այդ իսկ պատճառով զարմանալի չէ, որ Բաքվի քարոզչական մեքենան ողջ ուժով կենտրոնացել է Շիրալիևայի վրա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանակում մահացած զինծառայողների ծնողների հետ այսօր հանդիպման ժամանակ նրանց որդիների գործերը քննելու մի քանի տարբերակ առաջարկեց: Նա նշեց, որ պետք է ճշմարտությունը պարզվի եւ ծնողները համակերպվեն այդ ճշմարտության հետ, դադարեցնեն բողոքի ակցիաները Կառավարության մոտ:
«Հիմա ես ձեզ մի քանի տարբեակներ կառաջարկեմ, հետո կքննարկենք, որոնց շուրջ գանք համաձայանության: Առաջինը` նշված քրեական գործերը հաանձնարարել այլ քննչական մարմնի եւ այնպիսի քննիչների, որոնք նախկինում որեւէ առնչություն չեն ունեցել գործին: Երկրորդ` քննչական գործերով խորհրդակցություն հրավիրել վարչապետի մոտ, որը նույնպես ուղիղ եթերում կհեռարձակվի եւ կլինեն հարցուպատասխաններ եւ եզրակացություններ: Երրորդն իմ կարծիքով այս առաջարկներից ամենալավն է, դուք ձեր համար խումբ ձեւավորեք իրավապաշտպանների, իրավաբանների, կամ խառը խումբ ու մենք միջոցներ ձեռնարկենք, որպեսզի էդ բոլոր գործերի քննությունները իրականացնի այդ խումբը: Կոպիտ ասած դուք ներկայացնեք ձեր առաջարկությունները, թե որ գործողությունն ինչպես կատարել: Կարճ ասած, դուք ասում եք վատ է քննված էս գործը, դե ֆակտո վերցրեք, դուք արեք, դուք քննեք, ասեք` էս սխալ է, էս սխալ է: Հաջորդ ֆորմատը քննիչները էս գործերով ներկայանան Ազգային ժողով, պատասխանեն էս հարցերին, որոնց արդյունքում էլի տրվեն օպերատիվ հետախուզական պլանի ցուցումներ: Հինգերորդը` վարչապետի հանձնարարությամբ կազմել միջգերատեսչական աշխատանքային խումբ, որում ներգրավված կլինեն նախաքննություն իրականացնող մարմինը, հսկողություն իրականացնող դատախազը, ՀԿ-ների ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ, ովքեր կստանան դատավարական եւ օպերատիվ գործողությունների ցուցումներ»,-ասաց նա` նշելով, որ ինքը պետք է ձեւավորի իր համար վստահելի իրավաբանների խումբ:
Նա հավելեց, որ այս գործողությունների հետ կապված պետք է նկարահանվի ֆիլմ, որտեղ կխոսեն քննիչները, դատախազները, վկաները, եւ բոլոր փաստերը ի մի կբերվեն եւ կներկայացվեն հանրության դատին:
Վարչապետը հավելեց, որ սրանք են իրենց ներկայացրած լուծումները, որոնց շուրջ իրենք շատ երկար մտածել եւ ներկայացրել են:
Նշենք, որ տարիներ շարունակ բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիաներ են իրականացրել Կառավարության մոտ, սակայն նրանց խնդիրն առ այսօր շարունակում է մնալ չլուծված:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.