23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ոստիկանության պետի ժ/պ Արման Սարգսյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել իր ղեկավարած հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգեւավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչեւ 31.12.2019 թվականը, այն է՝ Փաշինյանի օրոք:
Ստացված գրավոր պատասխանում (կցվում է) նշված է, որ նշված ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության աշխատակիցներին վճարված պարգեւատրման չափը կազմել է 14.131.843,6 հազար դրամ (ավելի քան 29.500.000 ԱՄՆ դոլար):
Փաստորեն՝ ՀՀ ոստիկանությունում ամսական պարգեւավճարների թիվը կազմում է մոտ 1.500.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Բնականաբար՝ ցանկացած խրախուսման կամ պարգեւավճարի պարագայում պետք է լինեն տեսանելի կամ չափելի արդյունքներ: Ցավոք, ոստիկանության պարագայում եւս արձանագրված ցուցանիշներն ամենեւին «պարգեւատրելի» չեն եւ, ճիշտ հակառակը, խոսում են ոլորտում առկա հետընթացի մասին:
Ընդամենը մի քանի ցուցանիշներից պարզ է դառնում՝ նոր իշխանությունների օրոք ոստիկանության աշխատանքները պարգեւատրելի՞ են այդչափ առասպելական թվերով, թե՞ այդ պարգեւավճարներն այս պարագայում եւս եղել են ինքնանպատակ, եւ վերջնարդյունքում որեւէ խնդիր չի լուծվել:
Այսպես՝ 2019 թ. առաջին կիսամյակում ՀՀ-ում գրանցվել է հանցագործությունների 35.3% աճ, իսկ 2019 թ. ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 8,8%-ով կամ 2.172 դեպքով (2018 թ.` 24.678, 2019 թ.` 26.850):
2019 թ. առաջին եռամսյակում բնակարանային գողությունների թիվը կրկնակի աճել է՝ անցած երկու տարիների համեմատ: Երեւանի քաղաքային տրանսպորտում շարունակում են ազատորեն վխտալ գրպանահատները:
Նույն հետընթացն է նաեւ մարզերում. 2019 թ. ընթացքում Արարատի մարզում արձանագրվել է հանցագործությունների 1521 դեպք, նախորդող տարվա 1321 դեպքի դիմաց, այսինքն հանցագործությունների աճը կազմել է 15 տոկոս: Նույն մարզում հանցագործությունների բացահայտման տոկոսը նվազել է 3,1 %-ով՝ նախորդ տարվա 74,6 %-ից իջնելով 71,5 %-ի:
Նախորդ տարվա համեմատ մարզում ծանր հանցագործություններն ավելացել են 49 դեպքով կամ 26,8 տոկոսով (232/183): Աճը մեծապես պայմանավորված է բնակարանային գողությունների դեպքերի ավելացմամբ: Արձանագրվել է 104 դեպք՝ 2018 թ. 91 դեպքի դիմաց, այսինքն աճը կազմել է 14,3 տոկոս: Ընդ որում՝ նվազել է նաեւ այս դեպքերով բացահայտման ցուցանիշը, ինչն ինքնին բնակարանային գողությունների աճի հիմնական պատճառներից է:
Շիրակի մարզում եւս 2019 թ. ընթացքում արձանագրվել է հանցագործություն֊ների թվի աճ. արձանագրվել է հանցագործության 1422 դեպք, որը 2018 թվականի համեմատ ավելի է 113-ով:
Ոստիկանության գործողությունների «թագն ու պսակը» երկրում վխտացող, հանրության կողմից արդեն «ահաբեկչական» որակավորումն ստացած խմբավորումների գոյության հանդեպ «թավշյա» հանդուրժողականությունն է: Փաստորեն՝ երկրում ծայր առած «Գեբելսյան քարոզչության» արդյունքում մարդիկ կարող են օրը ցերեկով հագնել հատուկ համազգեստներ, թեւերին ունենալ հատուկ տարբերանշաններ, իրենց հռչակել «հեղափոխության պահապաններ» եւ խմբերով ներխուժելով քաղաքացիների տներ կամ աշխատավայրեր՝ իրենց թույլ տալ «հաշիվ պահանջել» մարդկանցից՝ Նիկոլ Փաշինյանին ենթադրաբար քննադատելու կամ վիրավորելու համար:
Այս խմբավորումների միանգամայն ազատ եւ անկաշկանդ գործելաոճի պայմաններում (տեսագրություններով իրենց գործողությունները հանրայնացնելը եւ այլն)՝ իշխանությունները խոստովանում են, որ երկրում արտակարգ դրություն է, չի գործում ոստիկանությունը, դատարանները եւ իրավապահ համակարգի մնացած ճյուղերը, ինչի արդյունքում էլ այս ինքնահռչակ «օրենքի պաշտպաններն» են դուրս եկել փողոց՝ իրենք իրենց տալով երկրում հասարակական կարգը պաշտպանելու լիազորություներ:
Միգուցե այսպիսի «թավշյա հնազանդության» համա՞ր ենք մեր հարկերից ամսական 1,5 միլիոն դոլար պարգեւատրում ոստիկաններին:
Մասնագետները մշակել են գործողությունների ծրագրերը կորոնավիրուսով վարակման բոլոր հնարավոր սցենարների համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նրա խոսքով՝ այսօր դժվար է ասել, որ ինչ-որ երկրի առողջապահության համակարգը լիովին պատրաստ է բոլոր մարտահրավերներին: Սակայն մասնագետները պատրաստ են ցանկացած սցենարի:
Նախարարը նշեց, որ եթե Հայաստանում շատ վարակվածներ լինեն, ապա հավելյալ ռեսուրսներ կպահանջվեն: Կորոնավիրուսի ինֆեկցիայի ժամանակ հաճախ զարգանում է շնչառական անբավարարություն, որի դեպքում պացիենտին անհրաժեշտ է լինում թոքերի արհեստական օդափոխության սարք: Այժմ քննարկվում է հավելյալ սարքավորումներ գնելու հնարավորությունը:
Ինչ վերաբերում է դեղամիջոցներին, որոնք կարող են անհրաժեշտ լինել պացիենտների բուժման համար, հատկապես եթե նրանք ուղեկցող հիվանդություններ ունեն, ապա նախարարի խոսքով, դրանց պակաս չկա:
Արսեն Թորոսյանը նաեւ նշեց, որ Հայաստանի առողջապահության համակարգը՝ պոլիկլինիկաներից մինչեւ հիվանդանոցներ, պատրաստվում է կորոնավիրուսի հնարավոր բոլոր սցենարներին:
Իրանը տեխնիկական համագործակցության մեջ է ԱԷՄԳ-ի հետ եւ պարտավոր չէ արձագանքել կեղծ հայտարարություններին, որոնք գործակալության մտահոգությունն են առաջացնում։
«ԱԷՄԳ-ի հետ մեր համագործակցության շրջանակները պարզ են։ Ցանկացած ռեժիմի կամ առանձին անձի կողմից արված ցանկացած անհեթեթ պնդումները չպետք է հիմք լինեն ԱԷՄԳ-ի հարցերի համար»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, հայտնում է Mehr-ը։
Ավելի վաղ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին հայտարարել էր, որ Իրանը արգելափակում է գործակալության հասանելիությունը այն երեք վայրերից երկուսին, որոնց մասին «գործակալությունը մի շարք հարցեր ունի՝ կապված հնարավոր չհայտարարված միջուկային նյութի եւ միջուկային գործունեության հետ»։
Հաստատելով ԱԷՄԳ-ի հետ Իրանի համագործակցությունը՝ Մուսավին նշել է, որ ԱԷՄԳ-ի մտահոգությունը այդ օբյեկտների հանդեպ, որոնք ընդհանուր ոչինչ չունեն Իրանի միջուկային ծրագրի հետ, բխում է կեղծ տեղեկատվությունից, որոնք ներկայացնում են լրտեսական գործակալությունները։
Նա նշել է, որ Իրանի ԱԳ նախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը վերջերս ԵՄ արտաքին գերատեսչության ղեկավար Ջոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իրանի միջուկային գործունեության ԱԷՄԳ-ի վերջին զեկույցը՝ պարզաբանելով երկրի դիրքորոշումը։
«Երբ եվրոպացիները գործնական քայլեր ձեռնարկեն իրենց պարտականությունները կատարելու համար, Իրանը կվերադառնա իր նախկին պարտականություններին»,- նշել է Մուսավին։
Ռուսական ռուբլու արժեզրկումը բացասաբար է անդրադառնալու դեպի Հայաստան մասնավոր տրանսֆերների արտահանման վրա։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը՝ անդրադառնալով արտարժույթի շուկային։
Տնտեսագետը նկատեց՝ չնայած մասնավոր տրանսֆերներից կախվածությունը վերջին տարիներին որոշ չափով թուլացել է, բայց, այնուամենայնիվ, Հայաստանի մակրոտնտեսական պահանջարկ ձևավորող գործոններից է։ Նրա խոսքով, եթե այս գործընթացները շարունակվեն և ռուբլին չկայունանա, կորուստներն այս իմաստով անխուսափելի կլինեն.
«Ռուբլու արժեզրկումը կազդի նաև արտահանման վրա։ Ռուբլու էժանացումն այլ հավասար պայմաններում դեպի Ռուսաստան ներմուծողների կամ ապրանք արտահանողների կորուստ է նշանակում։ Դեպի Ռուսաստան հիմնականում սննդամթերք, ալկոհոլային խմիչքներ, վերամշակված այլ պրոդուկտներ արտահանողները, իհարկե, կորուստներ կունենան։ ՕՊԷՔ+-ի մասնակիցներն այս անգամ համաձայնության չեկան, բայց դա բոլոր կողմերի շահերից չի բխում։
Կարծում եմ՝ մինչև այս ամսվա վերջ այդ համաձայնություններն այնուամենայնիվ կկայանան, քվոտաները կսահմանեն, հանույթը կկրճատվի և գները կիջնեն»,-նշեց Ատոմ Մարգարյանը։
Անդրադառնալով դոլարի հավանական բարձրացմանը՝ Ատոմ Մարգարյանը նկատեց՝ նման հիմքեր կարող են առաջանալ, եթե կորոնավիրուսով պայմանավորված աշխարհում պահանջարկն ընկնի հատկապես էներգակիրների, նավթի, նավթագազային ռեսուրսների, բազային մետաղների նկատմամբ։ Եթե դրանց նկատմամբ պահանջարկը, գներն ընկնեն, բնականաբար դոլարը կարող է արժեզրկվել։
«Այս իրավիճակում ռիսկեր կարող են ծագել այն ակտիվների հետ, հատկապես պետական ռեզերվ հանդիսացող ակտիվների, որոնք ներդրված են տարբեր երկրների պետական պարտատոմսերի մեջ, և դրանք կարող են այլ հավասար պայմաններում արժեզրկվել, որովհետև դրանց եկամտաբերությունն էլ կընկի։
Հայաստանի պարագայում մեր արտաքին պահուստները 2միլիարդ 680 մլն դոլար են, որի մոտ 55-60 տոկոսը ներդրված է ամերիկյան կառավարության պարտատոմսերի մեջ։ Սա խնդիր է և կապված է նաև նրա հետ, որ դիվերսիֆիկացված չեն, մեր պահուստային զամբյուղում մետաղական ոսկի չկա»,-ասաց Ատոմ Մարգարյանը։
Վերջինս հավելեց՝ եթե մեր արժույթն արժեզրկվի, ապա կարժեզրկվեն քաղաքացիների, քնային տնտեսությունների եկամուտները, կնվազի նրանց գնողունակությունը և գնաճային լուրջ ճնշումներ կարող են առաջանալ։ Խնդիրներ կստեղծվի նաև բանկային համակարգի համար։ Տնտեսագետի խոսքով իրավաբանական անձանց վարկերը գերակշիռ մասով տրամադրված են ամերիկյան դոլարով, և դա կարող է խնդիրներ ստեղծել այդ միջոցների բնականոն հետվերադարձի համար։
«Բազմաթիվ հարցեր կան, որոնք ունեն իրենց երկակի հնարավոր զարգացումները թե՛ լավ, թե՛ վատ։ Առաջին հերթին կենտրոնական բանկը պետք է հետևի այս իրավիճակին և համապատասխան գործիքակազմեր կիրառի։ Կառավարությունը պետք է իր գործիքներն աշխատեցնի, նաև խթանման գործիքներ։
Քաղաքացիները ևս պետք է հետևեն, բիզնեսը դիվերսիֆիկացված պահեն իրենց ակտիվները և ավելի ճկուն, ավելի ցածր ռիսկային գործարքների գնան։ Այսպիսի իրավիճակներում բարձր ռիսկային գործարքներն այսպես ասված չեն խրախուսվում»,-հավելեց տնտեսագետը։
Կառավարության այսօրվա նիստ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, անդրադառնալով կորոնավիրուսով ևս երեք նոր դեպքի մասին, ասաց, որ այս պահին մենք ունենք հաստատված չորս դեպք։
«Պացիենտներից երեքն այս պահին սիմպտոմներ չունեն, չնայած՝ դիմելու պահին ունեցել են ջերմություն, և միայն մեկն ունի այս պահին գանգատներ և աջակողմյան բազալ թոքաբորբ, նաև ջերմում է և ստանում է սիմպտոմատիկ բուժում, մնացած պացիեՆտները որևէ բուժում չեն ստանում։ Վերջին երեք պացիենտները բոլորը ժամանել են ՀՀ Իտալիայից, վերջին մի քանի օրերին, ժամանման պահին որևէ գանգատ չեն ունեցել, սակայն գտնվել են մեր մասնագտեների հսկողության տակ թե՛ տնային այցերի, թե՛ հեռախոսային կապի միջոցով, և գանգատներն ի հայտ գալուն պես՝ հոսպիտալացվել են, և, փաստորեն, նրանց մոտ հաստատվել է այդ վիրուսի առկայությունը»,-ասաց Արսեն Թորոսյանը։
Իրականացվել են նաև այլ կանխարգելիչ միջոցառումներ, օրինակ՝ այդ մի քանի օրերին պացիենտների հետ կոնտակտի մեջ եղած անձանց հայտնաբերումը և մեկուսացումը, արդեն տասը անձ մեկուսացվել է հատուկ պահման վայրում, որտեղ ևս 31 անձ է պահվում։
«Ինչպես նաև իրականացվել են մեկուսացման աշխատանքներ իրենց բնակավայրերում, մեծաթիվ մարդկանց շրջանում, հնարավոր է՝ նրանց միջից նորից տեղի ունենա մեկուսացում օրվա ընթացքում։
Մնացած միջոցառումները շարունակվում են, օդանավակայանում հատուկ քարտերի լրացում և տնային հսկողություն է իրականացվում այն բոլոր երկրներից, որտեղ որ դեպքերի թիվը շատ է, ինչպես նաև իրականացվում են միջոցառումներ ամբողջ երկրում կանխարգելման ուղղությամբ։
Եվ ես նորից եմ ուզում կրկնել, որ յուրաքանչյուրիս պատասխանատվությունը շատ կարևոր է վարակի հետագա տարածումը կանխարգելելու ուղղությամբ»,-ասաց նախարարը։
Տիգրան Ավինյանն էլ իր կողմից հավելեց, որ կիրակի օրը տեղի կունենա մեկ չարթերային թռիչք Հռոմից Երևան, որը կազմակերպվում է կառավարության և տեղական ավիափոխադրողի կողմից։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է տեխնոլոգիական ոլորտի համաշխարհային առաջատներից մեկի՝ DataArt Solutions ընկերության ներկայացուցիչներին՝ Գործադիր տնօրեն Ալեքսեյ Միլլերին, Ծրագրերի իրականացման գծով տնօրեն (Delivery Director) Դմիտրի Շտիլլերմանին, Շվեյցարիայի DataArt ընկերության կորպորատիվ և բիզնեսի զարգացման գծով ղեկավար Ալեքսանդր Մակեյենկովին, ինչպես նաև ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Արսեն Բաղդասարյանին։
Ինչպես տեղեկանում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մամուլի ծառայությունից, Հակոբ Արշակյանը ողջունել է հյուրերին, մատնանշել այն շոշափելի արդյունքը, որը գրանցել է ընկերությունը Հայաստանում մեկ տարվա ընթացքում, իրագործված նախագծերն ու ներդրումները, ստեղծված տասնյակ աշխատատեղերը և հայ մասնագետների տաղանդների շնորհիվ ընկերության իրագործած խորքային զարգացման ծրագրերը։ Նախարարը ողջունել է ընկերության՝ գործունեությունը Հայաստանում զարգացնելու, ընդլանելու, խորացնելու, գործնական հարաբերություններն ընդլայնելու հեռանկարային ռազմավարությունը։
«Մենք վստահ էինք, որ Հայաստանում լավ է լինելու, բայց որ այսքան՝ չէինք կարող պատկերացնել»,- ասել է DataArt Solutions-ի գործադիր տնօրեն Ալեքսեյ Միլլերը, շնորհակալություն հայտնել ընդունելության համար, նշել, որ տպավորված է Հայաստանով ու հայ մասնագետներով, ընդգծել, որ Հայաստանը լավագույն երկրներից մեկն է բիզնեսի տեսանկյունից` գրանցումից մինչև բուն գործունեություն ծավալելը։
Նրա խոսքով՝ սպասվածից ավելի արագ աճ ունեցան այստեղ և հաշվի առնելով մեկնարկային տեմպերն ու հայ ինժեներների մասնագիտական ունակությունները՝ համոզված են, որ յուրաքանչյուր տարի առավել մեծ արդյունքներ կգրանցվեն։
Կողմերը անդրադարձել են նաև ֆինանսական ոլորտում տեխնոլոգիաների կիրառման կարևորությանը, այդ ուղղությամբ գործակցության հեռանկարներին։
Նախարարի խոսքով՝ Հայաստանում ոլորտը բավական զարգացած է, բայց դեռ կան բազմաթիվ ուղղություններ, որոնցում կարելի է նոր տեխնոլոգիական լուծումներ ներդնել։ Խոսվել է նաև արևելյան երկրներում համատեղ գործակցության հնարավորությունների մասին, կոնկրետ առաջարկների մասին, որոնք հնարավոր է համատեղել DataArt Solutions-ի ծրագրերի հետ։
Ալեքսեյ Միլլերը նաև ընդգծել է, որ հատկապես ԱՄՆ-ում, որտեղ իրենց հիմնական գործունեությունն է իրականացվում, առկա է մեծ հետաքրքրություն և պահանջարկ հայ մասնագետների նկատմամբ, ինչպես նաև՝ Հայաստանում բիզնես սկսելու ցանկություն: Այստեղ, սակայն, շատերը չգիտեն, թե ինչպես հասնել հայկական տաղանդներին և DataArt Solutions-ը կարող է կամուրջ հանդիսանալ Հայաստանի և նման ընկերությունների միջև։
Ալեքսեյ Միլլերը Հակոբ Արշակյանին մանրամասներ է ներկայացրել իրենց գործունեության վերաբերյալ՝ նշելով, որ այն 4 հիմնական ուղղություններով է իրականացվում՝ ֆինանսներ, մեդիա, առողջապահություն, զբոսաշրջային գործունեություն։ Ընկերության արտադրանքի 60%-ը շրջանառվում է ԱՄՆ-ում, 30%-ը Անգլիայում, շուրջ 10%-ը՝ Եվրոպայում։ Հիմա արդեն գրասենյակ են բացել Դուբայում՝ նպատակ ունենալով ներկայանալու և հաստատվելու նաև արևելյան շուկաներում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ ծրագրեր իրականացնելու մի շարք ուղղություններ՝ կրթության ոլորտում, «Վիրտուալ կամուրջ» և այլ ծրագրի շրջանակներում։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնելու և զարգացնելու գործակցությունը ներկայացված բոլոր ուղղություններով և հատկապես կրթության բնագավառում համատեղ ծրագրերի իրագործմամբ:
Ալեքսեյ Միլլերն ընդգծել է, որ Երևանն ամենալավ վայրն է բազմաթիվ ծրագրերի խորքային զարգացման և իրագործման համար:
Ի պատասխան մի շարք լրատվամիջոցների կողմից ստացված հարցումների՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է.
«ՀՀ պետական վերահսկողական ծառայության պաշտոնական www.supervision.am կայքէջում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ վերջինս ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ պաշտպանության նախարարությունում՝ 2019 թվականի կարիքների համար դիզելային վառելանյութի ձեռքբերման գնման գործընթացի օրինականության և արդյունավետության նկատմամբ: Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ արձանագրված խախտումներին քրեաիրավական գնահատական տալու նպատակով:
Նշվածի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը հարկ է համարում տեղեկացնել, որ յուրաքանչյուր բյուջետային տարվա ընթացքում ՀՀ ՊՆ-ն իրականացնում է շուրջ 1000-1100 գնման գործընթաց, որոնցից յուրաքանչյուրը միջինում պարունակում է 8-10 չափաբաժին: Ընդ որում, օրական կտրվածքով միաժամանակ ընթացող և տարբեր փուլերում գտնվող գնման ընթացակարգերը տատանվում են 50-200-ի շրջանակում, իսկ նշված ընթացակարգերի արդյունքում արդեն իսկ կնքված պայմանագրերի կատարման հետ կապված գործընթացները պատկառելի ծավալ են կազմում:
Գնման ընթացակարգերի կազմակերպման և պայմանագրերի կատարման նշված ծավալի մեջ, բնականաբար, կարող են արձանագրվել ինչպես բողոքներ, այնպես էլ թերացումներ և մատակարարումների հետ կապված խնդիրներ: Այդ հանգամանքով պայմանավորված՝ ՊՆ գնումները մշտապես գտնվում են ստուգումներ իրականացնող և իրավապահ տարբեր մարմինների ուշադրության կենտրոնում։ Այս առումով, օրինաչափ է, որ ՊՆ գնումների գործընթացի շրջանակում պարբերաբար նախաձեռնվում են ինչպես քրեական, այնպես էլ դատական գործընթացներ:
Հարկ ենք համարում նշել, որ վերոհիշյալ թերացումների մասով չի բացառվում ՊՆ համակարգի պատասխանատուների բարեվարքության հետ կապված խնդիրների առկայությունը։ Այդուհանդերձ, հավաստիացնում ենք, որ ՀՀ ՊՆ-ն մշտապես և հետևողականորեն իրականացնում է լրջագույն միջոցառումներ՝ ուղղված հատկապես գնումների գործընթացում ներգրավված աշխատակիցների բարեվարքության բարձրացմանն ու ամրապնդմանը»:
Ավելի վաղ հայտնել էինք` ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ պաշտպանության նախարարությունում՝ 2019 թվականի կարիքների համար դիզելային վառելանյութի ձեռքբերման գնման գործընթացի օրինականության և արդյունավետության նկատմամբ:
Մարտի 5-ին ոստիկանության Սիսիանի բաժնում գողության դեպք արձանագրվեց։ Սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության տնօրենի հաղորդման համաձայն՝ մտել են Սիսիանի Լալայան փողոցի պահեստարաններից մեկն ու գողացել պղնձյա և բրոնզե իրեր, այդ թվում՝ հնագիտական նշանակության։ Նախնական հաշվարկով՝ տուժողին պատճառվել էր մոտ 20 միլիոն դրամի վնաս։
Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց։ Ոստիկանության Սիսիանի բաժնի տարբեր ստորաբաժանումների ծառայողների համագործակցված միջոցառումների շնորհիվ հանցագործությունը բացահայտվեց։ Ձեռք բերված օպերատիվ տվյալների համաձայն՝ պահեստարանից գողություն էր արել Իշխանասար գյուղի բնակիչ, 31-ամյա մի տղամարդ։ Նա հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ոստիկանություն, ապա ներկայացվեց քննչական բաժին ու տվեց խոստովանական ցուցմունք։ Հետագա միջոցառումներով իրավապահները հայտնաբերեցին գողացած իրերի մի մասը, որոնք արդեն վաճառվել էին։ Գողոնի մյուս մասը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։ Կատարվում է նախաքննություն։
«Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի Infocheck նախագիծը անրադարձել է արձակուրդում գտնվող և քարոզարշավով զբաղված Նիկոլ Փաշինյանի գործունեությանը ու դրա օրինականությանը»: Այս մասին ֆեյբուքյան էջում գրառում է արել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․
«Ի տարբերություն ուղղաթիռով մեկնելու փաստի (որն իրոք օրինական է), հանրային միջոցներով Նիկոլ Փաշինյանի քարոզչական գործունեության պաշտպանությունը վարչական ռեսուրսի կիրառման ակնհայտ օրինակ է (https://infocheck.am/am/posts/309): Առավել ևս, որ նույն հարթակը չի անդրադարձել այն դեպքերին, երբ վարչապետը քարոզչության ընթացքում իրոք խախտել էր օրենքը:
Ընդ որում, նյութում ներկայացնում են, թե իբր վարչապետը իրավունք էլ չուներ մեկնել մեքենայով (թեկուզ ծառայողական, զրահապատ) և պարտավոր էր գնալ ուղղաթիռով: Դա սուտ է, վարչապետը կարող էր (թեև պարտավոր չէր) հրաժարվել ու գնալ նույնիսկ իր անձնական ոչ զրահապատ մեքենայով՝ ինչպես արեց ամառվա իր արձակուրդի ժամանակ:
Առհասարակ, նշված ՊՈԱԿ-ի Infocheck նախագծի գործունեությունը պարբերաբար հիշեցնում է իշխանամետ քարոզչություն, որն արվում է հարկատուների հաշվին:
Այսպես՝ երբ, օրինակ, Նիկոլ Փաշինյանն է ակնհայտ սխալ բան ասում տնտեսության մասին (https://fip.am/9632), այդ կայքը լռում է, բայց երբ դա անում է Հրանտ Բագրատյանը՝ անպայման անդրադառնում է (https://infocheck.am/am/posts/218): Նույն կերպ չեն մոռանում անդրադառնալ Գագիկ Ծառուկյանի քաղաքական հայտարարություններին, որոնք ուղղված չէին պետական որևէ գերատեսչությանը (https://infocheck.am/am/posts/232):
Կարող եմ էլ չհիշատակել, թե ո՞նց էր էդ կայքը մանիպուլացնում զինված ուժերում մահացության շուրջ պատմությունը և կեղծ ինֆորմացիա տարածելով՝ թիրախավորում Նիկոլ Փաշինյանի սխալի մասին բարձրաձայնող լրատվամիջոցին:
Բարեկամներ, 150-ից ավել հաստիք ունեցող ՊՈԱԿ-ը հարկատուների հաշվին իշխող թիմի քարոզչության համար օգտագործելը հակասում է ժողովրդավարության տարրական սկզբունքներին և նույնիսկ, ըստ էության, Սահմանադրական կարգի հիմունք հանդիսացող օրինականության սկզբունքին»:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ ՀՀ քաղաքացիների պատվիրված սպանություններ նախապատրաստելու, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և մի խումբ անձանց կողմից պահելու, կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ ՀՀ պետական սահմանը պարբերաբար հատելու վերաբերյալ։
ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդմամբ, մասնավորապես, պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչներից մեկը, շահադիտական դրդումներով, պատվերով՝ 190.000 ԱՄՆ դոլարի վարձատրության դիմաց, ստանձնելով կազմակերպել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ՀՀ քաղաքացու սպանությունը, վերջինիս դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու շուրջ նախնական համաձայնության է եկել ծանոթի հետ, խոստանալով վարձատրության կեսը հատկացնել հանցանքի կատարումից հետո, և սպանություն իրականացնելու համար տրամադրելով հրազեն հանդիսացող՝ 5.6 մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար նախատեսված ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, ինչպես նաև 1000 ԱՄՆ դոլար ընթացիկ ծախսերի համար։ Ի կատարումն կազմակերպչի ցուցումի՝ վերջինիս անմիջական կազմակերպմամբ և ղեկավարմամբ կատարողը, վերահսկելով ապագա զոհի տեղաշարժը, 2014 թ. հունիսին Երևան քաղաքի Գյուլբենկյան փողոցում հրազենից կրակոցներ է արձակել զբոսանքի դուրս եկած թիրախավորված անձի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ։ Չբավարարվելով արդյունքով՝ ստացված պատվերն ավարտին հասցնելու և հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով՝ կազմակերպիչը ցուցում է տվել շարունակել վերահսկել տուժողի տեղաշարժը և առաջին իսկ հնարավորության դեպքում իրականացնել վերջինիս սպանությունը։
Բացի դրանից, նպատակադրվելով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել նաև 5 ՀՀ քաղաքացու, պատվիրատուն հանձնարարել է վերահսկել նաև այդ անձանց տեղաշարժը՝ այդ գործընթացին ներգրավելով նաև իր մյուս ծանոթին՝ պատվերով սպանության իրականացման դյուրին պայմանների և ժամանակի ընտրությունը թողնելով իր հայեցողությանը։ Հիշյալ անձանց տեղաշարժը վերահսկելու, սպանությունը նախապատրաստելու և իրականացնելու նպատակով կազմակերպիչը կատարողի համար Երևան քաղաքում վարձակալել է բնակարան, տրամադրել է տրանսպորտային միջոց, քողարկման և անճանաչելի դառնալու համար նախատեսված շպարման պիտույքներ, ինչպես նաև ապօրինի կերպով ձեռք է բերել և տվել «ՏՏ» տեսակի ատրճանակ, խլացուցիչով ու նշանոցով ինքնաշեն ատրճանակ-ինքնաձիգ և դրանց տրամաչափի փամփուշտներ, որոնք մինչև 2020 թ. փետրվարի վերջը նախնական համաձայնությամբ ապօրինի պահել են վարձակալած բնակարանում։ Սպանությունների նախապատրաստման փուլում կազմակերպիչն իր լուսանկարով, սակայն այլ անձի տվյալներով ՌԴ քաղաքացու ակնհայտ կեղծ անձնագրի օգտագործմամբ երկու անգամ հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը։
Թիրախավորված անձանց դիակները նախապատրաստվող սպանությունից հետո հուղարկավորելու և հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, կազմակերպիչը կատարողի հետ քննարկել և ընտրել է համապատասխան վայրեր ՀՀ ԱԱԾ օպերատիվ հսկողության ներքո, սակայն հանցավոր նպատակին չի հասել կամքից անկախ հանգամանքներում, քանի որ նրա գործողությունները խափանվել են ՀՀ ԱԱԾ գործողությունների արդյունքում։
Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, սպանություններ նախապատրաստող 2 անձինք վնասազերծվել և ձերբակալվել են։ Կատարվել են բազմաթիվ քննչական գործողություններ, այդ թվում՝ խուզարկություններ, անհերքելի ապացույցների համակցությամբ նրանց մեղադրանքներ են առաջադրվել, իսկ որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է կալանավորումը։
Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ սպանությունների նախապատրաստման շարժառիթները, պատվիրատուներին և հանցավորության կատարմանը ներգրավված անձանց շրջանակը, հնարավոր այլ՝ այդ թվում արտերկրում կատարած հանցադեպերը պարզելու ուղղությամբ։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.