23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և անդրադարձել կորոնավիրուսի տարածման պատճառներին: Թևանյանի գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Հայաստանում կորոնավիրուսի տարածման գլխավոր պատճառը ոչ միայն ու ոչ այնքան քաղաքացու անհատական հիգիենայի կանոնների պահպանմանը չհետևելն ու սոցիալական անպատասխանատվություն դրսևորելն է եղել, այլ իշխանության գերանպատասխանատու վարքագիծը։
Վիրուսի տարածման վտանգի պայմաններում մարդկանց գլխի տակ փափուկ բարձ դնելը, վարչական ռեսուրսի կիրառմամբ բազմամարդ հավաքներ կազմակերպելը, վարակելու և վարակվելու հավանականությունը կտրուկ մեծացնելը, հնարավոր վարակի աղբյուրների մասով պետության համապատասխան կառույցների հանցավոր անգործություն և դիլետանտ մոտեցում ապահովելը և նմանատիպ այլ բաներն ավելի շատ են նպաստել վիրուսի տարածմանը, քան Էջմիածնի նշանդրեքը։
Տգիտությունն ու քաղաքական էգոիզմն են մեզանում վիրուսի տարածման գլխավոր պատճառը, այլ ոչ թե նշանդրեքը։
Մարդիկ մտածել են, որ եթե վարչապետը հավաքներ է կազմակերպում ու վտանգ չի տեսնում, ապա իրենք էլ կարող են նշանդրեք կազմակերպել, որին, ի դեպ, ավելի քիչ մարդ է մասնակցել, քան ատելության քարոզի որևէ այլ հավաքների ժամանակ։ Հավաքներ, որոնք անցնում էին «կորոնավիրուսն ում շունն է» նշանաբանի ներքո։
Մարդկանց հավաքների տանել ու հետո ինքնամեկուսանալը ցույց է տալիս, թե որն է իշխանության իրական դեմքը և ինչպիսին է հեղափոխականների վերաբերմունքը «հպարտ» քաղաքացու նկատմամբ՝ «Վիրուսը քեզ, քվեն մեզ» ծրագրի շրջանակներում»:
Էջմիածնում կորոնավիրուսով վարակված դպրոցահասակ երեխան մասնակցել էր հայտնի նշանդրեքին:
NEWS.am-ին հայտնի է դարձել, որ երեխան սովորում է Էջմիածնի 4-րդ դպրոցում, երրորդ դասարանում, առաջին հերթում:
Այս պահին մեկուսացնում են երեխայի դասարանի աշակերտներին եւ ծնողներին:
Նրանց դպրոցի բակից տեղափոխում են հատուկ ավտոբուսով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 14-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցված է դպրոցահասակ երեխայի մոտ։ Երեխան հոսպիտալացված է, իսկ դպրոցում նրա շփման շրջանակը՝ դասընկերներն ու ուսուցիչները մեկուսացվում են:
Նշենք, որ ըստ վերջին տվյալների՝ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 20-ի։
Պայմանավորված ներկայիս իրավիճակով` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը վերապրոֆիլավորվել է և այսուհետ սպասարկելու է միայն կորոնավիրուսային հիվանդության կասկածով և հաստատված պացիենտներին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:Նա, մասնավորապես, նշել է. «Բոլոր այլ ինֆեկցիոն հիվանդություններով պայմանավորված պացիենտները տեղափոխվել են այլ հիվանդանոցներ:
Հորդորում ենք չխոչընդոտել հիվանդանոցի բնականոն աշխատանքը, մտածել սեփական անվտանգության մասին, հիվանդանոցի շուրջը չիրականացնել նկարահանումներ` հարգելով քաղաքացիների անձնական և բժշկական գաղտնիքի իրավունքը:
Հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմի սադրանքների արդյունքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ՝ ս.թ. մարտի 11 մեկնաբանության հետ կապված Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանություն է տարածել, որում, մասնավորապես ասվում է.
Պաշտոնական Բաքուն փորձում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության չկարգավորվածությամբ արդարացնելու ադրբեջանական զինված ուժերի կողմից մարտի 6-ին և 10-ին իրականացված սադրանքները, ինչը տարածաշրջանային խաղաղության և անվտանգության պահպանման իրենց հանձնառությունների կատարման հարցում Ադրբեջանի իշխանությունների անպատասխանատու քաղաքականության հերթական օրինակն է: Բաքվի նմանատիպ դիրքորոշումը ևս մեկ անգամ վկայում է, որ սադրանքները կրում էին դիտավորյալ բնույթ և ուղղված էին անկայունության գոտու ընդլայնմանը:
Ավելին, Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանությունը պարունակում է մեղադրանքներ, որոնք միտումնավոր աղավաղում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատճառահետևանքային կապերը: Հակամարտությունը ծագել է Արցախի ժողովրդի՝ իր ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացման խաղաղ ձգտումն ուժի միջոցով ճնշելու Ադրբեջանի փորձերի արդյունքում: Սկզբից, նպատակ ունենալով ահաբեկել արցախցիներին, ադրբեջանական իշխանությունները Սումգայիթում, Բաքվում, Մինգեչաուրում և Ադրբեջանի այլ քաղաքներում, ինչպես նաև Հյուսիսային Արցախի բնակավայրերում ծրագրել և իրականացրել են հայ բնակչության կոտորածներ, էթնիկ զտումներ և տեղահանություն։ Չկարողանալով կոտրել արցախցիների կամքի ուժը՝ Ադրբեջանի իշխանությունները սանձազերծեցին տոտալ պատերազմ՝ ոչնչացնելու Արցախի Հանրապետությունն ու նրա բնակչությունը։ Այս պատերազմի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը՝ որպես ռազմական գործողությունների և դրանց հետևողական էսկալացիայի նախաձեռնող:
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը, որը սկսվել է Արցախի ժողովուրդի իրավունքների զանգվածային խախտումներով, շարունակվում է մինչ օրս հենց այն պատճառով, որ ադրբեջանական կողմը չի կամենում հրաժարվել իր ապակառուցողական քաղաքականությունից, որը տարածաշրջանային խաղաղության և անվտանգության սպառնալիքների հիմնական աղբյուրն է:
Բաքվի հրաժարումը իր «տարածքային ամբողջականությունը» վերականգնելու պատրանքներից կօգնի շարունակել խաղաղ գործընթացը։
Այս պահին ունենք 15 հաստատված դեպք, որից միայն մեկի մոտ առկա է թոքաբորբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Քիչ առաջ ավարտեցինք ևս 38 հետազոտություն, որից 36-ը բացասական էր, իսկ 2-ը` դրական: Դրական թեստով պացիենտները համաճարակաբանորեն կապված են Էջմիածնի դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել:
Այս պահին ունենք 15 հաստատված դեպք, որից միայն մեկի մոտ առկա է թոքաբորբ»:
Հայաստանը ու Վրաստանը որոշել են մարտի 14-ի առավոտյան ժամը 08:00-ից սկսած 10 օրով ժամանակավորապես կասեցնել երկու երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
《‼️Հարգելի՛ հայրենակիցներ,
Կողմերի փոխադարձ համաձայնությամբ Հայաստանը ու Վրաստանը որոշել են մարտի 14-ի առավոտյան ժամը 08:00-ից սկսած 10 օրով ժամանակավորապես կասեցնել երկու երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը:
Միաժամանակ, երկու երկրները կապահովեն հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած քաղաքացիների անարգել մուտքը իրենց երկիր:
Այս սահմանափակումները տարածվում են տրանսպորտի բոլոր տեսակների վրա:
Սահմանափակումները չեն տարածվում բեռնափոխադրումների վրա:
Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը պատճառած անհարմարության համար։ Համոզված եմ՝ առկա է համընդհանուր գիտակցում, որ այս քայլերը ձեռնարկում ենք բացառապես հանրության անվտանգությունն ապահովելու նպատակով》,֊գրել է Ավինյանը։
Այսօր վաղ առավոտից ամբողջ հանրապետությունով իրականացվում են կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումներ: Այդ միջոցառումներին միացել են նաեւ բանկերն ու վարկային կազմակերպությունները:
Նշենք, որ այս հարցը բարձրաձայնվեց ընդդիմադիր ուժերի պատգամավորների կողմից: Մասնավորապես, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը գրավոր նամակ է ուղարկել Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին:
Նամակով առաջարկվում էր Հայաստանի Հանրապետությունում գործող առևտրային բանկերի հետ անհապաղ քննարկել կորոնավիրուսի համաճարակի տարածման և կանխարգելիչ միջոցառումների հետևանքով տուժող տնտեսվարողների, այդ թվում՝ անհատ ինքնազբաղված քաղաքացիների վարկային պարտավորությունների հաշվարկն ու վճարումը ժամանակավորապես կասեցնելու հարցը, առնվազն, 3 ամիս ժամկետով իրականացնել այս առաջարկությունը: Եվ ահա, Կենտրոնական բանկն այս ընթացքում քննարկում է հնարավորությունները:
Սակայն այս ամենից զատ բանկերն իրենք են արդեն նման հայտարարություններ անում:
«Մոգո» ՈՒՎԿ-ն ավտովարկ վերցրած քաղաքացիներին առաջարկում է մարտ ամսվա մարումները տեղափոխել ապրիլ ամիս՝ առանց լրացուցիչ վճարների: «Հայբիզնեսբանկ»-ն առաջարկում է օգտվել առցանց բանկային ծառայություններից և անկանխիկ վճարամիջոցներից:
«Արդշինբանկ»-ն իր հերթին հորդորում է օգտվել ստեղծված բանկային գործարքների իրականացման բազմաթիվ տարբերակներից, որոնց միջոցով հնարավոր է 24/7 ռեժիմով իրականացնել կոմունալ վճարումներ, փոխանցումներ, վարկերի մարումներ, ավանդների համալրում, արժույթի փոխանակում առանց Բանկ այցելելու:
«Ամերիաբանկ»-ը սակայն առհասարակ հետաձգում է վճարումների ժամկետները: Մարտի 13-ից մինչև մայիսի 13-ը ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր հանդիսացող բոլոր անձինք կարող են չկատարել իրենց վարկերի հերթական մարումները, ներառյալ` մայր գումարները, հաշվեգրված տոկոսները, սպասարկման և այլ վճարները, ինչը չի հանգեցնի որևէ բացասական հետևանքի: Բանկի հայտարարությունը բոլոր մանրամասներով կարող եք կարդալ այստեղ: «IDBank»-ն էլ խորհուրդ է տալիս գործարքները կատարել հեռահար տարբերակով:
ՀՀ քաղաքացին, իր ընկերոջ հետ համաձայնության գալով, մեկնել է ԻԻՀ, որտեղ ընկերոջ ծանոթ ԻԻՀ քաղաքացուց ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափի 98.37 գրամ ափիոն տեսակի թմրամիջոց և այն, ՀՀ տեղափոխելու նպատակով, թաքցրել իր մարմնում: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
ՀՀ պետական սահմանը հատելու ժամանակ ԱԱԾ աշխատակիցները, ստացված օպերատիվ տեղեկությունները ստուգելիս, վերջինիս ենթարկել են մաքսային կրկնակի զննման՝ ռենտգեն ճառագայթների միջոցով, ինչի արդյունքում հաստատվել է նրա մարմնում (հաստ աղիում) գլանաձև իրի առկայությունը, որից հետո վերջինս խոստովանել է իր մոտ հայտնաբերված գլանաձև իրի մեջ թմրանյութի առկայության հանգամանքը և խնդրել բժշկական միջամտությամբ այն իր մարմնից հանել:
Այդ նպատակով նա տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ քաղաքացին, առանց բժշկական միջամտության, անձամբ հանել է թմրամիջոցը և ներկայացրել իրավապահներին, ինչի կապակցությամբ կազմվել է արձանագրություն:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի (թմրամիջոցների մաքսանենգությունը) 4-րդ մասի 1-ին կետով և 38-266-րդ հոդվածի (թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 3-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործով նշված քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Սակայն նախաքննության ընթացքում հիշյալ անձը հայտարարել է, որ իր մոտ թմրամիջոց չի եղել, հայտնաբերված թմրամիջոցն իր հետ առնչություն չունի, իսկ անձնական խուզարկությունն իրականացվել է առանց ընթերակաների:
Նրա այդ հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի (սուտ մատնություն) 1-ին մասով հարուցված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ վերջինիս կողմից ներկայացված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում, իսկ իրավապահների գործողությունները եղել են իրավաչափ:
Նշված անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի (սուտ մատնություն) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
COVID-19 կորոնավիրուսի պանդեմիան պատշաճ հակամիջոցների ձեռնարկման դեպքում կարող Է ավարտվել մինչեւ 2020 թվականի հունիս: Այ մասին մարտի 12-ին հայտնել Է Global Times թերթը՝ վկայակոչելով չինացի առաջատար համաճարակաբան Չժուն Նանշանին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Կարող ենք ակնկալել, որ COVID-19 համաճարակը կավարտվի մինչեւ հունիս»,-հայտարարել Է համաճարակաբանը մամուլի ասուլիսում:
Չժուն Նանշանը հավելել Է, որ Չինաստան ժամանած բազմաթիվ վարակվածների մոտ հիվանդությունն անցնում Է առանց ախտանշանների, ինչպես նաեւ նշել Է ապաքինվածների շրջանում կրկնակի վարակումների ցածր տոկոսը: Ինչպես մարտի 12-ին հայտնել Է ՉԺՀ-ի հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեն, Չինաստանում վերջին 24 ժամվա ընթացքում նոր կորոնավիրուսից զոհերի թիվն աճել Է 11-ով, վարակվածների թիվն ավելացել Է 15-ով, ապաքինվել Է եւս 1318 մարդ:
Կոմիտեի տվյալներով՝ ախտահարվածների թիվը կորոնավիրուսի հարուցած հիվանդության տարածման ողջ ժամանակաշրջանում հասել Է 80,7 հազարի, նրանցից ապաքինվել են 62,7 հազարը, մահացել Է 3169 մարդ: Թարմացված տվյալների համաձայն, վիրուսից մահացության ցուցանիշը Չինաստանում կազմում Է 3,92 տոկոս՝ մեկ օր առաջվա 3,9 տոկոսի փոխարեն: Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամում ապաքինվածների բաժինը 76,1 տոկոսից հասել Է 77,7 տոկոսի:
Ինչպես նշել են պետկոմիտեում, 31 տարածաշրջաններից հինգում հիվանդացածներ բոլորովին չկան, ախտահարվածների թիվը եւս 25 նահանգներում, կենտրոնական ենթակայության վարչական շրջաններում եւ քաղաքներում տատանվում Է մեկից մինչեւ 90: Պեկինում գրանցվել Է 93 վարակված: Հուբեյի կենտրոնական նահանգում, որտեղ շարունակվում Է հիվանդության գլխավոր օջախի վերացումը, վերջին 24 ժամվա ընթացքում մահացել Է 10 մարդ, վարակվել Է ութ, ապաքինվել՝ 1242 մարդ: Չնայած կորոնավիրուսի դեմ հաջող պայքարին, այնտեղ դեռեւս կա 14,4 հազար ախտահարված:
Երկրի մայրցամաքային մասի տարածաշրջանների մեծամասնության տարածքում արդեն մի քանի օր ամբողջովին բացակայում են վարակման նոր դեպքերը: ՉԺՀ-ի հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեի ներկայացուցիչ Մի Ֆենը հայտարարել Է, որ Չինաստանում նոր կորոնավիրուսի տարածման առավելակետն արդեն հաղթահարված Է: «Նոր տիպի կորոնավիրուսի տարածման բարձրակետը մեր երկրում արդեն անցել Է, հիվանդանալու նոր դեպքերի թիվն ավելի ու ավելի Է փոքրանում»,-Մի Ֆենի խոսքը մեջբերում Է «Սինհուա» գործակալությունը:
Չինաստանում հայտնվել Է խելացի ռոբոտ, որը կարողանում Է կոկորդից քսուք վերցնել նոր կորոնավիրուսային վարակի ախտորոշման համար, մշակումը կարող Է նվազեցնել վարակման ռիսկը բուժաշխատողների շրջանում: Ռոբոտը բաղկացած Է օձաձեւ մեխանիկական ձեռքից, երկոսպնյակ ներդիտակից, տվյալների անհաղորդալար հաղորդման սարքավորանքից եւ ինտերակտիվ տերմինալից: Քսուքը վերցնելու ժամանակ բուժանձնակազմն ստիպված Է լինում գտնվելու պացիենտի հետ սերտ շփման մեջ, ինչը մեծացնում Է վարակման վտանգը: Մշակողները համոզված են, որ նոր ռոբոտը թույլ կտա բուժաշխատողներին պաշտպանել կորոնավիրուսով վարակվելուց, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Թուրքիան ողջ աշխարհում ձեռք է բերել անվստահելի գործընկերոջ համբավ. ՌԴ-ն նրան չի վստահում, Արևմուտքը չի հավատում: «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի նախաձեռնած «Ռուս–թուրքական հարաբերությունների ներկա փուլը և դրա հնարավոր ազդեցությունը Արցախի վրա․ սցենարային զարգացումներ» խորագրով քննարկմանն ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը։
«Թուրքիան այսօր երեք դաշնակից ունի՝ Ադրբեջան, Պակիստան, Կատար: Սրանք էլ բավական պայմանական դաշնակիցներին կարող են լինել, ներառյալ Ադրբեջանը: Այնպես որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը, կարծում եմ, շարունակելու է մնալ անկանխատեսելի ու մեծապես կախված ներքին իրավիճակից»,- նշեց նա:
Դ.Շահնազարյանի խոսքով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված հնարավոր է Թուրքիան Ադրբեջանին դրդի գնալ քայլերի: Նա դժվարացավ ասել, թե ինչպես իրեն կպահի Ադրբեջանի իշխանությունները:
Շահնազարյանը կարծում է, որ առանց ՀՀ իշխանությունների համաձայնության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չէին կարող նման դեմոնստրատիվ հանդիպում ունենալ Թուրքիայի ԱԳ նախարարի հետ:
«Կա մի շերտ, որի մասին չի խոսվում: Ադրբեջանական համայնքի ղեկավարը դարձել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր մեծամասնակով համակարգով Լեռնային Ղարաբաղի տարածքից: Եթե դեսպաններն ու առաջին հերթին Մինսկի խմբի երեք համանախագահողներից երկու երկրների դեսպանները, Ռուսաստանի դեսպանը չի հանդիպել նրա հետ, հույս ունենանք՝ չի հանդիպի, ներառյալ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը, այդ կարգավիճակով նրա հետ հանդիպելով ու նրան շնորհավորելով՝ ընդունում են, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է: Զուտ այս հանդիպումներով»,- ասաց նա:
Դ.Շահնազարյանի խոսքով, այն, ինչ կատարվում է Ադրբեջանում վերջին ամիսներին, նաև նախագահի պաշտոնական ելույթըները հաշվի առնելով, լիարժեքորեն ապացուցում են, որ Ադրբեջանը պատրաստվում է Արցախի և Հայաստանի դեմ պատերազմի, իսկ Հայաստանի իշխանությունները պատերազմում են ընդդիմության դեմ։
Նա նշեց, որ Արցախում առաջիկայում կայանալիք ընտրությունները կենսական նշանակություն ունեն ոչ միայն Արցախի, նաև Հայաստանի ու տարածաշրջանի համար:
«Փորձ է արվում վերջնականորեն այսպես կոչված հեղափոխությունը տեղափոխել Արցախ: Եթե ընտրությունների արդյունքում Ղարաբաղում նախագահ դարձավ Հայաստանի իշխանություններին հլու-հնազանդ որևէ անձնավորություն, դա շատ ծանր ազդեցություն է ունենալու, և այդ դեպքում հեղափոխության արտահանումը Արցախի Հանրապետություն մեծ թափով սկսվելու է հենց այս ընտրություններից հետո»,- ասաց նա:
Դավիթ Շահնազարյանն ընդգծեց, որ Հայաստանն անկախության ողջ ընթացքում երբեք այսքան մեծ վտանգների առաջ ու այսքան անորակ իշխանության չի ունեցել:
«Սա մեծագույն վտանգ է»,- նշեց ԱԱԾ նախկին ղեկավարը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.