23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու սկզբունքին, դրա հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցած և քննվող քրեական գործով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ որոշում է կայացվել հերթական պաշտոնյային որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ պետության համար ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու համար։
Ստացված փաստական տվյալների համաձայն՝ 2014-2015 թթ. ընկած ժամանակահատվածում ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների նկատմամբ մաքսային հսկողություն իրականացնող ՀՀ ֆինանսների նախարարության առանցքային վարչություններից մեկի պետը, հանդիսանալով պաշտոնատար անձ և իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ, նշված ժամանակահատվածում վերադասի՝ ՀՀ ֆինանսների նախարարի ազգականների հետ համատեղ, ձեռնարկատիրությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտի հիմնադիրներին նյութական օգուտ տալու անձնական և խմբային շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող պաշտոնատար անձին՝ մաքսային տեսուչին, 2015 թ. ցուցում է տվել անտեսել «կարմիր ուղի» ընթացակարգով ՀՀ ներկրված՝ հովանավորվող ընկերության բեռները զննելու պարտադիր պայմանը։ Օգտվելով այդ ցուցումի արդյունքում տեսուչի ցուցաբերած անգործությունից՝ հիշյալ տնտեսվարող ընկերության ներկայացուցիչները Իսպանիայի Թագավորությունից և Իտալիայի Հանրապետությունից պարբերաբար Հայաստան տեղափոխված նշված երկրների արտադրության կերամիկական երեսպատման սալիկները հայտարարագրել են որպես շինարարական գիպս, նվազեցնելով մաքսային արժեքը, և ապրանքների մաքսազերծման ու հարկման համար հիմք հանդիսացող կեղծ հաշիվ-ապրանքագրերի ու դրանց տվյալներով հարկային մարմիններ ներկայացված հաշվարկների օգտագործմամբ մաքսազերծել և իրացրել են ՀՀ ներմուծված թանկարժեք շինանյութը։
Արդյունքում, ՀՀ ֆինանսների նախարարության հիշյալ պաշտոնյայի գործողությունների հետևանքով կոպիտ կերպով խախտվել են նշված բնագավառում իրավահարաբերությունները կարգավորող օրենսդրության պահանջները, խաթարվել է ապրանքաշրջանառության հանդեպ հսկողության և հարկահավաքության բնագավառում պետական մարմնի բնականոն գործունեությունը, հեղինակազրկվել է պետական մարմինը, անհավասար վիճակում են հայտնվել նույնանման ապրանքներ ներմուծող տնտեսվարող սուբյեկտները և բարենպաստ պայմաններ են ստեղծվել հանցագործություն կատարելու համար, որի արդյունքում պետությանը պատճառվել է նյութական վնաս և առաջացել են ծանր հետևանքներ։
Գործով ձեռք բերված փոխկապակցված, հավաստի բավարար ապացույցների համակցությամբ որոշում է կայացվել ՀՀ ֆինանսների նախարարի հիշյալ պաշտոնյային ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա դեռևս 2018 թ. սեպտեմբերին լքել է Հայաստանի Հանրապետության տարածքը՝ վերջինիս նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում, իսկ որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է կալանավորումը։
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում հետախուզվողին հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու և այլ հանցադեպերին նրա առնչությունը պարզելու ուղղությամբ։
Հաշվի առնելով երկրում հայտարարված արտակարգ դրությունը՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետատան պարետ Տիգրան Ավինյանի հետ քննարկել է համայնքային մանկապարտեզներում պահեստավորված սնունդն անապահով ընտանիքներին տրամադրելու խնդիրը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Ձեռք բերված և պահեստավորված սնունդն այսօր և վաղը կտրամադրվի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերին, որոնց սոցիալական ապահովության բաժիններն էլ այն, ըստ առաջնահերթության, կհատկացնեն սոցիալապես անապահով ընտանիքներին:
Մենք այսօր քննարկել ենք, թե ինչու բանկային համակարգը չի հայտարարում տոտալ վարկային արձակուրդ: Այս մասին, այսօր՝ մարտի 16-ին, ԱԺ հատուկ նիստում Արտակարգ դրություն հայտարարելու մասին կառավարության որոշման քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, բանկերն ասում են, որ ասենք, ունեն 100 հաճախորդ, որոնց 85-ը բարեխիղճ են, մյուս 15-ը՝ անբարեխիղճ. «Բանկերն ասում են՝ այդ 85-ի հետ մենք կնստենք հատ-հատ կխոսենք, եւ հարցերը կլուծենք, բայց ունենք 15 անպարտաճանաչ հաճախորդ, , որոնք կապ չունի՝ հայտարարել ես վարկային արձակուրդ, թե ոչ, իրենք նույն պրոբլեմն են: Ինչու մենք բոլորին հավասարապես տանք վարկային արձակուրդ: Այն ժամանակ, երբ կորոնավիրուսը չկար, նա նորմալ չէր վճարում, հիմա ասենք՝ եղբայր, հիմա ընդհանրապես մի վճարիր: Ես այս փաստարկը արդարացված եմ համարում»,-ասաց Փաշինյանը:
Ինչ վերաբերում է կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերին, վարչապետն ասաց. «Նախ, մեր պատկերացումը հետեւյալն է, որ պտք է միջոցառումների արդյունքում պետության ֆիսկալ քաղաքականությունը չխաթարվի: Գիտակցում են արդյոք տնտեսվարողները, որ այս ֆորսմաշորային իրավիճակում ունենալ դժվարություններ իրենց ֆիսկալ պարտականությունները կատարելու առումով: Այո, գիտակցում են, եւ դրա համար մենք կքննարկենք, թե ինչով կարող ենք աջակցել իրենց»,-ասաց վարչապետը:
Մարտի 17-ին, ժամը 12:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 12 դեպք, որոնցից 6-ը փոխկապակցված է Էջմիածնի դեպքի հետ, իսկ մյուս 6-ը` արտադրամասի: Վերջններս ի սկզբանե եղել են մեկուսացված:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 64 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացել է:
Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում`
Խուսափե’լ շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից, անհնարինության դեպքում` օգտագործե’լ անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ)
Հաճախակի լվանալ ձեռքերը` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո գրիպանման երևույթների առկայության դեպքում, չզբաղվել ինքնաբուժմամբ, դիմե’լ բժշկի:
Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով:
Ամերիաբանկը որոշում է կայացրել ստեղծված իրավիճակում սատարել նաև տնտեսության ամենախոցելի՝ տուրիստական, հյուրատնային և հանրային սննդի ոլորտի փոքր և միջին ձեռնարկություններին և միացյալ ջանքերով հաղթահարել ժամանակավոր ճգնաժամը:
Տեղեկացնում ենք, որ Ամերիաբանկը «վարկային արձակուրդ» է տրամադրում վերոնշյալ ոլորտներում գործունեություն ծավալող ՓՄՁ վարկառուներին: Համաձայն այս առաջարկի` կվերանայվեն վարկերի մարման
գրաֆիկները:
Ցանկություն հայտնելու դեպքում տվյալ հաճախորդներին կցուցաբերվի անհատական մոտեցում` համապատասխանաբար մայր գումարների մարումները հետաձգելով 3-6 ամսով` սկսած ս.թ. մարտի 16-ից։ «Վարկային արձակուրդի» ժամկետի մայր գումարների վճարումները կվերաբաշխվեն համամասնորեն՝ համաձայն վարկի մարման նոր ժամանակացույցի, որը կարելի է ստանալ` կապ հաստատելով սպասարկող վարկային մասնագետի հետ` հաճախորդի կողմից նախապես ընտրված հաղորդակցման եղանակով:
Ամերիաբանկն իր բոլոր հաճախորդների կողքին է և շարունակում է ցուցաբերել սոցիալական պատասխանատվություն, ուշադրություն ու հոգատարություն բոլորի հանդեպ: Հորդորում ենք օգտվել բանկի հեռահար սպասարկման ծառայություններից և 24/7 Կոնտակտ կենտրոնից` զանգահարելով +374 10 561111:
«Ամերիաբանկ» ՓԲԸ
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2019թ. արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Ամբողջական տեղեկատվության համար այցելել www.ameriabank.am կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից
«Այն մարդիկ ովքեր չեն աշխատելու այս ընթացքում, ասում են, որ արտակարգ դրության պայմաններում, հարկադիր արձակուրդում ենք և չենք աշխատելու, մեզանից գազի, հոսանքի վարձ են ուզելու, ո՞նց են լուծվելու այդ հարցերը։ Բացի այդ՝ մարդկանց պետք է հստակ բացատրել՝ դուրս գա՞ն փողոց, թե՞ չգան, ո՞ր դեպքում դուրս գան․․․Հավաքներ կազմակերպե՞ն, թե՞ չէ, օբյեկտները, ռեստորանները աշխատե՞ն, թե՞ ոչ»,- այսօր ԱԺ-ում՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց ԼՀԿ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
Պատասխանելով Մարուքյանին՝ վարչապետն ասաց․ «Մենք օպերատիվ այդ հարցերի վերաբերյալ որշումները կներկայացնենք։ Մարդը, բնական է, պետք է ապրի, էլեկտրաէներգիայի, գազի վարձ վճարի, պետք է ևս մեկ անգամ քննարկենք այդ հարցերը»։
Վարչապետը հավելեց, որ հիփոթեքային վարկային սպասարկումները մինչև 6 ամսով կերակարձգվեն և քաղաքացիներն այս ընթացքում չեն կանգնի խնդրի առաջ։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Արտակարգ դրությունը կտևի մինչև ապրիլի 14-ը, ժամը 9։00-ն։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում քննարկվում է կորոնավիրուսով պայմանավորված Արտակարգ դրություն հաստատելու հարցը։
Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում այս պահի դրությամբ ամենամտահոգողը երեկ ախտորոշված երեք դեպքերն են, որոնք արձանագրվել են Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում: Այնտեղ բավականին մեծ թվով մարդիկ են աշխատում: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Քաղաքացիների շփման շրջանակը պարզման փուլում է, և նրանք կմեկուսացվեն: Կարծես թե կարողացել ենք գծանշել շփման շրջանակը, բայց այս դեպքերում երբեք չես կարող 100 տոկոսով համոզված լինել, և նաև սա է պատճառը, որ արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշում կայացվեց»,-ասաց նա՝ նշելով, թե այս պահի դրությամբ կա 30 հաստատված դեպք, իսկ բուժված քաղաքացին 14 օր մնացել է մեկուսացված, որևէ բուժում չի ընդունել:
Վարչապետը նշեց, թե մի քանի օր ուսումնասիրել են «Արտակարգ իրավիճակներում բնակչությանը աջակցություն ցույց տալու մասին» ՀՀ օրենքը, և ակնհայտ է դարձել, որ այդ օրենքը բացարձակապես չի նախատեսել համաճարակային իրավիճակները:
«Դրանում նախատեսված է արտաքին ազդեցության պարագան, երբ տեղի է ունեցել տեխնածին, բնական աղետ, մարդկանց կյանքը պետք է կազմակերպել: Այն պարագայում, երբ մարդու համար վտանգը բխում է ուրիշ մարդուց և նրա վարքագծից, այդ դեպքերը կանոնակարգված չեն: Մենք վերջին 20 օրում ականատես ենք լինում դեպքերի, երբ մեր հայրենակիցները միշտ չէ, որ հետևում են Առողջապահության նախարարության և Կառավարության առաջարկած վարքագծային կանոններին՝ ապահովելու ինչպես իրենց, այնպես էլ իրենց միջավայրի անվտանգությունը»,-ասաց նա:
Վարչապետը նշեց, թե շատ դեպքերում իրադարձությունները կարող են զարգանալ այնպես, որ անհրաժեշտ լինի հարկադրանքի միջոցներ ձեռնարկել, իսկ այդպիսի միջոցներ, որոնք ենթադրում են քաղաքացիների իրավունքների որոշակի սահմանափակմամբ, ՀՀ սահմանադրությամբ հնարավոր է կիրառել միայն հանրային առողջությունը պահպանելու պարագայում, իսկ անձնական ազատությունների որոշակի սահամանփակում հնարավոր է միայն արտակարգ դրության պայմաններում:
Փաշինյանը հայտարարեց նաև, որ արտակարգ դրությամբ նախատեսված միջոցառումները ապահովելու համար ստեղծվել է պարետատուն, որը կղեկավարի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Վարչապետը հղում արեց ԱՀԿ տվյալներին, համաձայն որոնց՝ վարակը վտանգավոր է 70+ տարիքի անձանց համար, և մահացության դեպքերը հիմնականում լինում են հենց այդ տարիքի մարդկանց դեպքում:
«Այս պահի դրությամբ մենք 60-ից բարձր տարիքային խմբի 3 պացիենտ ունեք, որոնցից միայն մեկն է թոքաբորբ տանում, մյուս 2-ը սովորական ռեժիմով են տանում վարակը, և այս պահի դրությամբ իրավիճակը կարելի է համարել կառավարելի»,-ասաց նա:
Փաշինյանը հայտնեց, որ Առողջապահության նախարարի խոսքով համաճարակավտանգ համարվող երկրներից եկողներն ու այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք վերջին 14 օրում գտնվել են համաճարակավտանգ երկրներում, չեն կարող մուտք գործել ՀՀ:
«Ցամաքային երկու սահմաններում կարգելվի ուղևորահոսքը և՛ ՀՀ, և՛ օտարերկրյա քաղաքացիների համար: Օդային ճանապարհով ելքը չի արգելվի: Բեռնափոխադրումները լիարժեք կիրականացվեն, ինչքան հնարավոր է այս պայմաններում»,-ասաց Գործադիր մարմնի ղեկավարը:
Անդրադառնալով պարենի պաշարներին՝ վարչապետն ասաց, թե դրանց բավարար պաշարներ կան, առաջիկա մեկ ամսվա ընթացքում պարենային դեֆիցիտ չի առաջանա:
Նա նշեց, թե խիստ սահմանափակումներ կլինեն ԶԼՄ-ների համար՝ կորոնավիրուսի վերաբերյալ հրապարակումների դեպքում:
Այսօրվա նիստից հետո կոնկրետ միջոցառումներ կձեռնարկվեն, որից հետո Կառավարությունն ուղերձով կդիմի քաղաքացիներին, որտեղ կներկայացնի արտակարգ դրության մասին ամբողջական տեղեկատվություն:
«Այն, որ արտակարգ դրություն է նշանակվել երկրում, նշանակում է, որ մենք ունենք ճգնաժամ, բայց ես ուզում եմ ասել, որ մեր ռազմավարական մոտեցումն այն է, որ այս ճգնաժամից պետք է դուրս գանք ավելի ուժեղացած»,-հայտարարեց Փաշինյանը:
https://www.youtube.com/watch?v=xVYdRJeZ9wU&feature=emb_logo
Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վերաբերյալ պատգամով հանդես է եկել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը:
Նրա պատգամավորմ ասվում է.
«Ցնցված է ողջ աշխարհը: Տագնապը, խուճապը ու անորոշությունը դարձել են տիրական ներկայություն բոլո՛ր երկրամասերից եւ բոլո՛ր ազգերի կյանքից ներս: Գիտնականներ, բժիշկներ, պետական թե կրոնական պատասխանատուներ, յուրաքանչյուրն իր ոլորտում, փորձում են կասեցնել կորոնավիրուս կոչվող ժահրի պատճառած համաճարակը: Սակայն, հակառակ տարվող հետեւողական աշխատանքներին, փաստորեն, համաճարակը սարսափ ու մահ է սփռում ամե՛ն տեղ:
Մենք, խորապես մտահոգ ենք մեր ժողովրդի զավակների նկատմամբ եւ մոտիկից հետեւում ենք Հայաստանի եւ Սփյուռքի գաղութներում ստեղծված մթնոլորտին: Իր դարավոր պատմության ընթացքին ահավոր փոթորիկներ անցած մեր ժողովուրդը դարձյալ գտնվում է նոր փորձանքի դեմ հանդիման: Հարկ է լինել իրապաշտ, խոհեմ եւ զգույշ: Հարկ է անհատական եւ հավաքական ճիգով ու պատասխանատու մոտեցումով դիմագրավել այս վտանգալից տագնապը:
Արդ, հայրական կոչ ենք ուղղում մեր սիրելի զավակներին.
1) Յուրաքանչյուր հայ, ընտանիք կամ համայնք, յուրաքանչյուրն իր անմիջական ծիրից ներս, բարձրագույն աստիճանի լրջությամբ, զգուշավորությամբ ու պատասխանատվութեամբ պետք է մոտենա համայն մարդկությունը ու նաեւ մեր ժողովուրդը հուզող ներկա կացությանը:
2) Տեղական թե միջազգային լրատվական ցանցերը մնայուն կերպով լայն տեղեկություններ են փոխանցում համաճարակի մասին ու մանավանդ անհրաժեշտ լուսաբանություն եւ ցուցում են տալիս՝ այն հաղթահարելու գործնական հնարավորությունների ու միջոցների գծով: Անհրաժեշտ է մոտիկից հետեւել տրված մասնագիտական բացատրություններին եւ առավելագույն չափով գործադրել դրանք մեր անհատական, ընտանեկան թե հավաքական կյանքում:
3) Բժիշկների կողմից կատարված զգուշավորության կոչի մեջ հիմնականը՝ հեռու մնալ է ֆիզիկական ու սոցիալականն շփումներից, հարաբերություններից եւ հավաքներից: Մեր անձի, ընտանիքի, համայնքի, ազգի եւ բոլորի առողջության համար անհրաժեշտ է հատուկ կարեւորությամբ նկատի ունենալ այս պարագան: Բոլոր մասնագետների համոզումով, հիշյալ գործնական միջոցներով միայն կարելի է կասեցնել ներկա համաճարակի տարածումը:
Սակայն, աղո՛թքը պետք է դառնա մղիչ ուժը մեր կյանքի, մեր մտածումների ու գործերի: Հավատքով շաղախված աղոթքն է, որ մեզ հոգեկան քաջություն է տալիս դիմագրավելու կյանքի բոլոր չարերն ու չարիքները: Մեր Տերը Հիսուս Քրիստոսն ասել է՝ «Ինչ որ աղօթքով խնդրէք, հաւատացէք որ պիտի ստանաք եւ ձեր խնդրանքը պիտի տրուի ձեզի» (Մր 11.24): Սիրելի հայորդիներ, «Միշտ աղօթեցէ՛ք, որ արժանի ըլլաք այս պատահելիքներէն ազատելու», Աստուծոյ որդւոյն խոստումին համաձայն:
Հետեւաբար, եկէ՛ք դառնանք Քրիստոսին ու Սաղմոսին աղօթասաց բառերով ըսենք.- դո՛ւն ես իմ յոյսը, Տէր, … ինձմէ հեռու մի մնար, փութա՛, ինծի օգնութեան հասիր (71. 5,12):
Այս հավատքով ու հույսով, եկեք միասնաբար աղոթենք մեր եկեղեցու աղոթքի պարզ, սակայն խորունկ բառերով. «Ո՜վ Տէր, մեր Աստուածը, քու ժողովուրդէդ փարատէ՛ ցաւերը եւ բժշկէ՛ հիւանդութիւնները. կատարեալ առողջութիւն շնորհէ բոլորին՝ քու ամենայաղթ Խաչիդ նշանով, որով մարդոց տկարութիւնները քու վրադ առիր եւ դատապարտեցիր կեանքի ու փրկութեան թշնամին: Դո՛ւն ես մեր կեանքն ու փրկութիւնը, բարերա՜ր եւ բազումողորմ Աստուած. միայն դո՛ւն կրնաս մեր մեղքերը ներել եւ ցաւերն ու հիւանդութիւնները վանել մեզմէ, որովհետեւ քեզի ծանօթ են մեր կարիքները: Ո՜վ բարիքներու Պարգեւիչ, իւրաքանչիւրին կարիքներուն համաձայն՝ քու առատ ողորմութի՛ւնդ պարգեւէ արարածներուդ, որոնք միշտ կը փառաւորեն ու կ’օրհնաբանեն քեզ ամենասո՜ւրբ Երրորդութիւն, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն»:
Մարտի 14-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցվել է դպրոցահասակ երեխայի մոտ։ Երեխան Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի աշակերտներից է: Դպրոցի տնօրեն Արուսյակ Մուրադյանը SHANTNEWS-ի հետ զրույցում նշեց, որ իրենց մոտ առավոտից մեկուսացման աշխատանքներ էին տարվում.
«Ես դա բնական երևույթ եմ համարում, որովհետև այդ մեկուսացումը երեխաների անվտանգությունից ելնելով է կատարվում: Մեկուսացվել է 27 աշակերտ՝ ծնողների հետ»,- ասաց տնօրենը՝ փոխանցելով, որ ծնողներից ոմանք իրենց հետ տարել են նաև իրենց անչափահաս երեխաներին:
Մուրադյանն ընդգծեց, որ երեխաները որևէ ախտանշան չեն ունեցել.
«Ես չեմ կասկածում, որ ամեն ինչ լավ է լինելու: Մեկուսացման աշխատանքներն արդեն ավարտված են: Ում որ պետք է՝ արդեն տեղափոխել են Ծաղկաձոր»,- նկատեց Արուսյակ Մուրադյանը:
Նա նշեց նաև, որ ընդհանուր առմամբ, դպրոցի ծնողների ու աշակերտների շրջանում անհանգտություն կա, բայց ծնողները հասկանում են, որ ամեն ինչ արվում է՝ ի շահ իրենց երեխաների առողջության:
Մեկուսացման աշխատանքների ժամանակ ընդդիմացած ծնողների վերաբերյալ էլ մեր զրուցակիցն ասաց.
«Դա այն պատճառով էր, որ ավտոբուսներով բոլորին միասին էին տեղափոխում, բայց համոզվեցին, որ անվտանգությունն ապահովվում է»:
Ֆեյսբուքյան օգտատեր Մելինե Մելիքյանը իր էջում գրել է․
«Վերջապես կարող եմ ասել:
Երկու շաբաթ Ծաղկաձորում մեկուսացված լինելուց հետո շատ բան կա պատմելու: Բայց ամենից առաջ ուզում եմ ասել ՝ Շնորհակալ եմ:
Չեք հավատա, բայց անգամ այս աստիճան սթրեսային իավիճակից հետո, կարող եմ ասել, որ ծանր, բայց լավ օրեր էին, հագեցած հումորով և դրական զգացումներով: Եվ այդ ամենը հնարավոր էր միայն մի պայմանով, որ մեր կողքին, մեր թիկունքին կաին ՄԱՐԴԻԿ… Մեծատառով մարդիկ:
Առաջին հերթին ուզում եմ նշել, որ սա մեկուսացում չէր, այլ համագործակցություն էր մեր երկրի իշխանությունների հետ բոլորիս անվտանգություն համար: Մեր, մեր ընտանիքների, հարազատների և ամբողջ հասարակության անվտանգության համար: Համագործակցության համար անհրաժեշտ է սթափ, բարեխիղճ, աշխատող, հոգատար, նպատակասլաց, ազնիվ ղեկավարություն և գիտակից, քաղաքակիրթ, բարձր սոցալիական պատասխանատվություն ունեցող քաղաքացի: Վստահաբար կարող եմ ասել, որ առաջին մեկուսացված խմբում գրեթե բոլորս քաջ գիտացում էինք, ուր ենք եկել և ինչի համար: Սա չի նշանակում, որ չեն եղել խնիրներ, կոնֆլիկտներ կամ տհաճ պահեր: Սա չի նշանակում, որ մենք ունեցել ենք հինգ աստղանի հյուրանոցում հանգիստ, և սա բնավ չի նշանակում, որ երկու շաբաթ սենյակում փակված մենք հաճույք ենք ստացել: Սակայն մեզ ապահովել են հնարավոր ամեն ինչով, յուրաքանչյուր խնդրանքին արձագանքել մաքսիմալ արագ:
Եվ հանուն ճշմարտության պիտի ասեմ, որ երբեմն այդ խնդրանքները ուղղակի զվարճալի էին: Ամբողջ սպասարկող անձնակազմը, սանիտարները, բժիշկները և իհարկե Դավիթը կատարել են արտակարգ աշխատանք, ինչի համար իսկապես երախտապարտ եմ: Գիտեք կարևորն այն էր, որ բոլորս զգում էիք, որ մեր երկրում մարդը արժեք ունի: Եվ այս ամենը այն Հայաստանում, ուր ընդամենը մի քանի տարի առաջ մարդը ապրում էր խաբված և հուսալքված, քանզի ինքն արժեք չուներ… Առողջապահության նախարարությունը ջանք չէր խնայում, մեզ հետ կապի մեջ էր Շավարշ Գրիգորյանը, ով անձամբ էր տեղեկացնում կարևոր նորությունների մասին: Եվ հավատացեք միայն ու միայն ներսում գտնվելով կարող ես տեսնել, որ կառավարությունը անում է ամեն հնարավոր բան: Մենք միասին ուրախությամբ հետևում էինք, թե ինչպես օրեցոր մեր երկրում հանդարտվում էր խուճապը և վերականգնվում բնականոն կյանքը: Սակայն իրավիճակը փոխվեց: Այսօր ցավոք վարակված մարդկանց թիվը աճել է: Մենք ևս մեկ անգամ ակնհայտորեն տեսանք, որ չունենք բավարար մակարդակի պատասխանատու քաղաքացիներ: Սակայն անգամ այս պարագայում և առավել ևս այս պարագայում մենք պետք է ձգտենք լինել և դառնալ այդ հասարակությունը, դառնալ այդ գիտակից, բարձր սոցիալական պատասխանատվությամբ քաղաքացիները: Եվ սա յուրաքանչյուրիս խնդիրն է:
Մի հավատացեք սուտ նյութերին, հետևեք միայն պաշտոնական լրահոսին և հույսներդ դրեք Աստծո վրա:
Էջմիածինը Սուրբ քաղաք է մեզ համար: Ամեն հայ իր չափաբաժին Էջմիածինն ունի: Այս հրաշալի քաղաքում ապրում են ինձ համար սիրելի մարդիկ, այստեղ է Մայր Տաճարը, մեր վանքերը, մեր հոգևորականները, մեր աղոթքները… Ամեն բան լավ կլինի»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.