23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Արտակարգ դրության ընթացքում Հայաստանի Հանրապետության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի № Ց/32-2020 ցուցումով սահմանվել են բանկ այցելելու և որոշ սոցիալական ծառայությունների համար դիմելու նոր ժամկետներ։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության կայքից, պարետի ցուցման մեջ նշված է.
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թ․ մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ՝
1. Բանկ ներկայանալու ժամկետը 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսներին լրանալու դեպքում 2020 թվականի մարտի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվող կենսաթոշակառուի (նպաստառուի) համար այդ ժամկետը սահմանել 2020 թվականի մայիսի 27-ը.
2. Կենսաթոշակ, խնամքի, երեխայի ծննդյան միանվագ և չաշխատող անձի մայրության նպաստ նշանակելու, կենսաթոշակ և խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու, վճարելը վերսկսելու (չվճարված կենսաթոշակը կամ խնամքի նպաստը վճարելու), կենսաթոշակ և խնամքի նպաստը լիազորագրով վճարելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, տեսակը փոխելու դիմումը ներկայացնելու ժամկետը 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսներին լրանալու դեպքում այդ դիմումը ներկայացնելու ժամկետը սահմանել 2020 թվականի մայիսի 27-ը.
3. Հաշմանդամության ժամկետը 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսներին լրանալու դեպքում հաշմանդամության ժամկետը սահմանել 2020 թվականի հունիսի 1-ը.
4. Ընտանիքի փաստագրման ժամկետը 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսներին լրանալու դեպքում դիմելու (փաստագրվելու) ժամկետը սահմանել 2020 թվականի մայիսի 27-ը.
5. 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսներին կենսաթոշակները և նպաստները կանխիկ եղանակով վճարել (վճարման ծառայությունները մատուցել) բացառապես շահառուի բնակության վայրի հասցեում․
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆԻՆ
6. Բանկերին տեղեկացնել սույն ցուցումի 1-ին կետի մասին՝ ապահովելով նաև բանկերի կողմից կարճ հաղորդագրության (sms հաղորդագրությունների) միջոցով կենսաթոշակառուների իրազեկումը բանկ ներկայանալու նոր՝ երկարաձգված ժամկետի մասին։
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՏԻԿԻՆ ԶԱՐՈՒՀԻ ԲԱԹՈՅԱՆԻՆ
7. Սույն ցուցումի մասին տեղեկացնել կենսաթոշակ և նպաստ նշանակող մարմիններին՝ միջոցներ ձեռնարկելով 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսների կենսաթոշակների և նպաստների վճարման անխափան ընթացքն ապահովելու ուղղությամբ»:
Այսօրվանից առնվազն մեկ շաբաթով երկրում գործում են նոր սահմանափակումներ, ինչը նշանակում է, որ հազարավոր ձեռնարկությունների աշխատանքներ դադարեցվելու են եւ թույլատրվելու է միայն կենսական անհրաժեշտ կազմակերպությունների գործունեությունը եւ որ կարեւոր է՝ մարկանց միայն կենսական կարեւոր տեղաշարժը: Այս մասին, այսօր՝ մարտի 24-ին, իր ուղերձում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Փողոց դուրս եկած մեր քաղաքացիները պետք է հստակ բացատրություն ունենան, թե ուր են գնում, եւ դա պետք է տեղավորվի կենսական անհրաժեշտ տեղաշարժի տրամաբանության մեջ: Տեղաշարժի մեջ գտնվող մեր բոլոր քաղաքացիները պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ: Պարետատունը կսահմանի քաղաքացու կողմից տեղաշարժի ձեւաթուղթ լրացնելու պարտադիր պայման:
Ինչ վերաբերում է կենսական անհրաժեշտ գործունեությունների տեղաշարժերի ցանկերին, պարետատունը դրանք արդեն հրապարակել է:
Այսօրվանից մեկ շաբաթով փակ են բոլոր ռեստորանները եւ սրճարանները, աշխատելու են խանութները, դեղատները, բանկերը եւ մեր քաղաքացիները հնարավորություն են ունենալու այցելել դեղատուն, խանութ ու բանկեր: Բայց ուզում եմ բոլորիդ խնդրել, որ առավելագույնս օգտվեք օնլայն ծառայություններից՝ օնլայնգնումներ, օնլայն վճարումներ եւ օնլայն բանկինգ ծառայություններ:
Այս ամիս թոշակառուներն իրենց թոշակները ստանալու համար կարիք չեն ունենա գնալ փոստային բաժանմունքներ, նրանք թոշակները կստանան առձեռն՝ իրենց բնակարաններում, «Հայփոստի» շրջիկ խմբերի կողմից: Նաեւ սահմանվել է, որ բոլոր խանութները, դեղատները, բանկերը առավոտյան 10-12-ը կսպասարկեն միայն 65-ից բարձր տարիք ունեցող մեր քաղաքացիներին»,– ասաց նա:
Փաշինյանը կոչ արեց երկու հգուց ավել չհավաքվել անգամ բակերում, զրուցարաններում կամ թաղերում: Տանը մնալու ժամանակ պահպանել հակահամաճարակային հիգիենայի կանոնները եւ հետեւել Առողջապահության նախարարության հրահանգներին:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու որդեգրած քաղաքականությանը, դրա հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և տալու հերթական դեպքը։
Ստացված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համալիր հարկային ստուգումների վարչության գլխավոր հարկային 2 տեսուչներ, հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք, ՀՀ ՊԵԿ նախագահի հանձնարարագրի հիման վրա տնտեսվարող սուբյեկտներից մեկում իրականացնելով համալիր հարկային ստուգում, շահադիտական շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել են ծառայողական լիազորություննները և ծառայության շահերին հակառակ չեն կատարել ծառայողական պարտականությունները: Նշված անձինք, մասնավորապես, միջոցներ չեն ձեռնարկել իրավախախտումը կանխելու և բացահայտելու ուղղությամբ, իրենց կազմած ակտով չեն արձանագրել հայտնաբերված խախտումները՝ դրանով իսկ էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին, հեղինակազրկելով պետական մարմինը՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն և խաթարելով դրա բնականոն գործունեությունը, ինչը բարենպաստ պայմաններ է ստեղծել իրավախախտումը կոծկելու և նոր իրավախախտում կատարելու համար ու առաջացրել ծանր հետևանքներ:
Պաշտոնեական լիազորությունները կատարելու փոխարեն հիշյալ պաշտոնյաները նախնական համաձայնությամբ, ստուգվող ընկերության տնօրենի օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ չկատարելու, այն է՝ հայտնաբերված իրավախախտումները չարձանագրելու և լրացուցիչ հարկային պարտավորություններ չառաջացնելու համար, վերջինիցս 2020 թ. մարտի սկզբին նշված տնտեսվարող սուբյեկտի հաշվապահությունը վարող անձի օժանդակությամբ որպես կաշառք պահանջել են առանձնապես խոշոր չափերով՝ 14.807.400 ՀՀ դրամին համարժեք 30.000 ԱՄՆ դոլար գումար, որի մի մասը՝ 4.000.000 ՀՀ դրամը, տեսուչներից մեկը 2020 թ. մարտի 20-ին Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կիլոմետրի հատվածում ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների հսկողության ներքո ստացել է ՍՊԸ-ի տնօրենից, որից հետո նշված անձինք բռնվել և բերման են ենթարկվել։
Առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, ենթադրյալ հանցագործության կատարման մեջ կասկածվող 4 անձինք ձերբակալվել են: Կատարված խուզարկությամբ տեսուչներից մեկի ավտոմեքենայում հայտնաբերվել է կաշառքի առարկան, իսկ տնտեսվարող սուբյեկտի ղեկավարը խոստովանել է կաշառք տալու հանգամանքը, ինչը պնդել է առերեսման ժամանակ։ Ստուգումն իրականացնող 2 տեսուչներին մեղադրանք է առաջադրվել, իսկ որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է կալանավորումը։
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված բոլոր անձանց պարզելու և արարքներին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։
100 տարի առաջ՝ 1920 թ. մարտի 23-ին նորաստեղծ Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության իշխանություններն իրականացրեցին այդ ժամանակ Արցախի վարչական և մշակութային կենտրոն Շուշիի հայ բնակչության կոտորածը: Այս հրեշավոր հանցագործության հետևանքով հազարավոր հայեր սպանվեցին, տասնյակ հազարավորներ ստիպված եղան դիմել փախուստի՝ լքելով իրենց տները, քաղաքի հայկական հատվածը թալանվեց, հրկիզվեց և ամբողջությամբ ավերվեց:
Շուշիի ողջ մնացած հայ բնակիչները, ովքեր քաղաքի բնակչության մեծամասնությունն էին կազմում, ամբողջությամբ աքսորվեցին: Երբեմնի հայկական գեղեցիկ քաղաքի մեծ մասը դեռ երկար տարիներ մնաց ավերակների մեջ: Շուշիի հսկայական մշակութային ժառանգությունը ոչնչացվեց:
Այս ոճրագործության մասշտաբներն ու դաժանությունն ապշեցրել էին կոտորածներից անմիջապես հետո Շուշի այցելած ժամանակակիցներին, ովքեր նշել են, որ ջրհորները լցված էին կանանց և երեխաների դիակներով։ Ողբերգությունն այնքան խոր հետք է թողել քաղաքի և մթնոլորտի վրա, որ նույնիսկ 10 տարի անց մռայլ տպավորություններ և ծանր զգացողություններ էր առաջացնում, ինչն արտացոլվել է քսաներորդ դարի ականավոր ռուս գրողներից մեկի՝ Օսիպ Մանդելշտամի «Ֆայտոնչին» («Фаэтонщик») բանաստեղծության մեջ։
Շուշիի կոտորածը ադրբեջանական իշխանությունների՝ Արցախը նվաճելու և հպատակեցնելու` երկու տարի տևած փորձերի գագաթնակետը դարձավ։
Հարավային Կովկաս Թուրքիայի ներխուժման արդյունքում ձևավորված Ադրբեջանի՝ Արցախի նկատմամբ անզուսպ և ոչնչով չհիմնավորված տարածքային հավակնությունները սկիզբ դրեցին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը՝ ժամանակակից ընկալմամբ։ Ադրբեջանական իշխանությունները փորձեցին թուրքական զորքերի ուղղակի աջակցությամբ հասնել իրենց նպատակին։ Հետագայում թուրք սպաները և էմիսարները շարունակեցին օժանդակություն ցուցաբերել ադրբեջանական ռազմական կազմավորումներին, այդ թվում՝ 1920 թ. Շուշիի կոտորածների կազմակերպման հարցում՝ փորձելով շարունակել հայերի ցեղասպանությունն արդեն Արևելյան Հայաստանում։
Հարավային Կովկասի հանրապետությունների խորհրդայնացմանը հաջորդած Ադրբեջանին Արցախի բռնակցմամբ խնդիրը չլուծվեց, քանի որ Արցախի հայ բնակչության հանդեպ ադրբեջանական իշխանությունների քաղաքականությունը փոխվել էր միայն ձևով, բայց ոչ բովանդակությամբ։
1980-ական թթ. վերջին և 1990-ական թթ. սկզբին Խորհրդային Միության փլուզման գործընթացի սկիզբը կրկին արդիական դարձրեց Արցախի հայ բնակչության ֆիզիկական անվտանգության խնդիրը։ Ի պատասխան Արցախի ժողովրդի՝ Հայաստանի հետ վերամիավորման խաղաղ պահանջներին, Ադրբեջանում թափ առավ հայերի զանգվածային սպանությունների և ջարդերի ալիքը։ Հազարավոր հայեր սպանվեցին և խեղումներ ստացան, հարյուր հազարավորներ՝ աքսորվեցին։ 1988-1990 թթ. հայկական ջարդերը 1920 թ. Շուշիի կոտորածների շարունակությունը դարձան և ակնառու կերպով ցույց տվեցին, որ անգամ 70 տարի անց չէին փոխվել ադրբեջանական իշխանությունների ո՛չ նպատակները և ո՛չ էլ մեթոդները։
Միայն շնորհիվ Արցախի ժողովրդի ինքնակազմակերպման, որ ստեղծել էր արդյունավետ գործող պետություն՝ բոլոր անհրաժեշտ ինստիտուտներով, ներառյալ՝ մարտունակ բանակը, ինչպես նաև համայն հայության աջակցության՝ հաջողվեց ետ մղել 1991-1994 թթ. Ադրբեջանի զինված ագրեսիան և թույլ չտալ Արցախում Շուշիի սցենարի կրկնությունը՝ սակայն արդեն ավելի մեծ մասշտաբներով։
Այսօր Արցախի իշխանություններն ու ժողովուրդը գործադրում են բոլոր ջանքերը Շուշիի վերածննդի և, մասնավորապես՝ ադրբեջանական իշխանությունների կողմից ոչնչացված քաղաքի մշակութային ժառանգության վերականգնման համար։
Աջակցելով կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված աշխատանքներին, ինչպես տեղեկանում ենք, նոր առաջարկով է ներկայանում նաև Yandex Taxi-ն՝ թեթևացնելով արտակարգ դրությամբ պայմանավորված առօրյա անհարմարությունները։
Լիարժեք կիսելով մտահոգությունը, որ շփումներն այսօր, վարակի տարածմամբ պայմանավորված, առավել քան վտանգավոր են, միաժամանակ պետք է խոստովանենք, որ սահմանափակումներն անուղղակիորեն որոշ բարդություններ են բերել․ սա հատկապես լավ կհասկանան առանձին ապրող տարեց ծնողների, հարազատների խնամքով զբաղվող քաղաքացիները կամ նրանք, ում աշխատանքը փաստաթղթաշրջանառություն է ենթադրում, իսկ այսօր դա կազմակերպելը խիստ բարդացել է։
Հաշվի առնելով այս ու նմանօրինակ տասնյակ նրբություններ՝ Yandex Taxi-ն առաջարկում է առաքում ծառայությունը՝ մայրաքաղաքի ողջ տարածքում․ հետագա ծրագրերում նախատեսված է էլ ավելի ընդալայնել առաքման աշխարհագրությունն ու ներառել ողջ երկրի տարածքը։ Օնլայն տաքսի ծառայության առաջարկած նոր հնարավորությունը, որն այուհետ մշտական բնույթ է կրելու, կլինի անվտանգ, արագ, և մատչելի․ առաքումների արժեքը՝ սկսած 400 դրամից։
Հատուկ վերապատրաստում անցած վարորդները առաքման պատվիրատուից կվերցնեն ծանրոցն ու այն կհանձնեն հասցեատիրոջը՝ առձեռն կամ ձեր նախընտրած ցանկացած այլ տարբերակով․ օրինակ՝ կթողնեն ձեր նշած դռան մոտ՝ կրկին կանխելով շփումները։
Առաքում պատվիրելու մեխանիզմը շատ պարզ է՝ ճիշտ այնպես, ինչպես տաքսի ենք պատվիում․ այս դեպքում միայն պատվիրելիս պետք է նշել պատվիրատուի, հասցեատիրոջ հեռախոսահամարներն ու վճարումն անել անկանխիկ՝ կցված բանկային քարտի միջոցով (կրկին կանխելով առձեռն շփումները)։
Պատվերը հաստատելուց անմիջապես հետո հասցեատերը կստանա մեքենայի ու վարորդի վերաբերյալ հաղորդագրություն: Այսինքն առաքման պատվիրատուն ստիպված չի լինի անընդհատ զանգահարել վարորդին և վերահսկել ուղղությունը, փոխարենը օնլայն կարող է հետևել երթուղու ողջ ընթացքին։
Yandex Taxi-ից օգտվողները լավ գիտեն՝ այս ընկերությունը չի սիրում սպասցնել, ինչպես տաքսին է տեղում լինում հաշված րոպեների ընթացքում, նույն սխեման էլ գործում է առաքման դեպքում։ Առաքման պատվիրտու կարող է լինել օրինակ՝
յուրաքանչյուր քաղաքացի՝ ով իր տարեց հարազատներին դեղ պետք է փոխանցի,
ռեստորան, սրճարան կամ ցանկացած այլ հաստատություն, որը մեկ կամ բազմակի առաքումների կարիք ունի,
գործատու, որն իր աշխատակիցներին փոխանցելու փաստաթղթեր կամ փաթեթներ ունի
և վերջապես յուրաքանչյուր մեկն, ով պարզապես հաշված րոպեներում որևէ բան փոխանցելու անհրաժեշտություն ունի։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնում է ՀՀ-ում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին. այս պահին ևս 41 նոր դեպք է հաստատվել:
Մանրամասները՝ տեսանյութում.
Մարտի 23-ին՝ ժամը 21։00-ից սկսած, Սադախլոյի անցակետի մուտքը բաց կլինի բեռնատարների համար։ Տեղեկությունը տարածում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:
«Մառնեուլիի շրջանում մտցված կարանտինային ռեժիմի պատճառով բեռնատարները Մառնեուլիի մոտակայքում կախտահանվեն և պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, առանց կանգառի կշարունակեն իրենց ընթացքը (կանգառ կթույլատրվի միայն Մառնեուլիի շրջանից դուրս)։
Սադախլոյի անցակետով տարանցիկ բեռնափոխադրում իրականացնող բեռնատարների մուտքը դեպի Վրաստան ժամանակավորապես վրացական կողմից դադարեցվել էր Վրաստանի տարածքում բեռնատարների մեծաքանակ առկայության և նաև Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով, որը Բագրատաշենի անցակետին հարող հատվածում դարձել է բեռնատարների մեծ կուտակման պատճառ», — ասվում է կենտրոնի տարածած հաղորդագրությունում:
https://www.facebook.com/aliQmedia/videos/647050465853093/
Վրաստանում ՀՀ դեսպանությունն ակտիվ աշխատանքներ է տանում Վրաստանում գտնվող ՀՀ քաղաքացների՝ Վրաստանից ելքն ապահովելու ուղղությամբ։
«Լրատվական գործունեություն իրականացնողները կենթարկվեն վարչական տույժի, եթե արտակարգ դրության ընթացքում խախտեն տեղեկությունների հրապարակման սահմանափակումները»,- ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Նախարարը տեղեկացրեց, եթե նախատեսված տույժին ենթարկված տեղեկատվությունը մեկօրյա ժամկետում չհեռացվի, ապա ևս մեկ անգամ տուգանք կնշանակվի՝ նվազագույն աշխատավարձի 500-ապատիկից 1000-ապատիկի չափով։
Բադասյանը տեղեկացրեց նաև, որ կառավարությունն այս պահին քննարկում է խոսքի ազատության սահմանափակման դրվագով փոփոխություններ կատարելու նախաձեռնությունը, այսինքն՝ կարելի է արձանագրել, որ օրենսգրքով նախատեսվող փոփոխությունն ավելի շատ ապագային միտված կլինի։
«Բացի այդ, արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները, կամ ազատ տեղաշարժի այլ սահմանափակումները ենթադրում են՝ անձանց, այդ թվում վարակվածի հետ շփված անձանց առանձնացում դրա համար նախատեսված որոշակի տարածքում՝ այլ մարդկանց հետ շփումը բացառելու նպատակով։ Ինքնամեկուսացում է համարվում վարակվածի հետ շփված անձի առանձնացումը իր մշտական բնակության կամ նախընտրած այլ վայրում»,- ներկայացրեց Բադասյանը։
Նա նշեց, որ «Քրեական օրենսգրքում» առաջարկում ենք ավելացնել՝ արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է անձի վարակում, ենթադրում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով, կամ որոշակի պաշտոնից զրկում՝ առավելագույնը 2 տարի ժամկետով։
Խորհրդարանը քննարկում է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը։
Իրանում Թեհրանի նահանգապետ Անուշիրվան Մոխսենին հայտարարել է նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու նոր դեպքերի աճի տեմպերի կրճատման մասին, հաղորդում է Tasnim-ը:
Նահանգապետի խոսքով, եթե մարտի 19-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու աճը կազմել է 7 տոկոս, ապա մարտի 20-ին այդ թիվը կրճատվել է՝ հասնելով 4,9 տոկոսի:
Շաբաթ Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է կորոնավիրուսից բուժված 7 635 դեպքի մասին: Ընդ որում՝ բարդությունների հետեւանքով մահերի թիվը հասել է 1 556-ի: Ընդհանուր առմամբ երկրում կորոնավիրուսով վարակվել է 20 610 մարդ:
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է ԱՄՆ-ի բժշկական ռեսուրսների պակասի մասին և մերժել է ԱՄՆ-ի կողմից կորոնավիրուսի դեմ պայքար շրջանակներում առաջարկված օգնությունը, նշելով որ ԱՄՆ-ն այն երկիրն է, որին մեղադրում են այս կորոնավիրուսը ստեղծելու համար: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
«ԱՄՆ-ի ղեկավարությունը հայտարարել է, որ պատրաստ է բժշկական օգնություն ցուցաբերել և օգնել դեղամիջոցներով: Դրանք շատ տարօրինակ խոսքեր են: Առաջին հերթին, դուք պակասորդ ունեք, ինչպես տեղեկանում ենք ԱՄՆ-ից եկող լուրերից: Երկրորդ, ձեզ, ամերիկացիներիդ, մեղադրում են վիրուսը ստեղծելու համար: Ես չգիտեմ, թե ինչքանով են հիմնավոր այդ մեղադրանքները, բայց եթե այդ մեղադրանքները գոյություն ունեն, որ խելացի մարդը ձեզնից դեղորայքներ կընդունի: Միգուցե ձեր դեղորայքը միջոց է՝ էլ ավելի տարածելու հիվանդությունը: Ձեզ չի կարելի վստահել»,-հայտարարել է Ալի Խամենեին:
Իրանի հոգևոր առաջնորդն իր խոսքում ԱՄՆ-ին անվանել է իրենց պետության գլխավոր թշնամին, իսկ ամերիկացի պաշտոնյաներին բնութագրել է որպես խաբեբաներ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.