23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Շվեդիան Եվրամիության միակ երկիրն է, որը հրաժարվել է կորոնավիրւսի պատճառով կարանտինից, գրում է The Daily Mail-ը:
Շվեդիայում բաց են դպրոցները, ռեստորաններն ու բարերը, իսկ իշխանությունները մարդկանց խորհուրդ են տալիս փողոց դուրս գալ եւ մաքուր օդ շնչել:
Եվրոպայի երկրների մեծամասնությունը կարանտին է, նույնիսկ պարեկային ժամ է սահմանել: Սակայն Շվեդիայի իշխանությունները հայտարարել են, որ նման սահմանափակումները քաղաքացիների ազատության կոպտագույն խախտում են:
Շվեդիայում արգելված են միայն ավելի քան 500 մարդու մասնակցությամբ հավաքները: Միեւնույն ժամանակ, եվրոպական այլ երկրներում, օրինակ՝ Մեծ Բրիտանիայում եւ Գերմանիայում, արգելված են մինչեւ 2 մարդու մասնակցությամբ հավաքները:
Երկուշաբթի Շվեդիայի նախկին համաճարակաբան, ԱՀԿ խորհրդական Յոհան Գիզեկեն քաղաքացիներին կոչ է արել փողոց դուրս գալ, մաքուր օդ շնչել, տաք սուրճով թերմոսներ վերցնել եւ գնալ պիկնիկի՝ հետեւելով խելամիտ հեռավորությանը: Նրա խոսքով՝ մտշապես տանը մնալը վնասակար է առողջության համար:
Նշենք, որ worldometers.info/coronavirus/-ի վերջին տվյալների համաձայն՝ Շվեդիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2526 եւ մահվան 62 դեպք:
Ելնելով աշխարհում COVID-19 կորոնավիրուսային վարակով պայմանավորված լարված համաճարակային իրավիճակից, Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը խնդրում և հորդորում է հանրապետության բնակչությանը՝ բուժհաստատություններ դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Այս մասին փոխանցում է Արցախի տեղեկատվական շտաբը:
«Տեղեկացնենք, որ վարակի տարածումից խուսափելու նպատակով, հանրապետության բուժհասատատություններում սահմանված է կարանտին` համապատասխան սահմանափակումներով, որով խստացվել է բուժհիմնարկների աշխատանքային գործունեությունը:
Անվճար և արտոնյալ պայմաններով դեղորայք ստացողների խմբերում ընդգրկված անձանց խնդրում ենք ներկայանալ նախօրոք բժշկող բժշկի հետ պայմանավորվելուց հետո՝ յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 12:00-ից սկսած:
Լրացուցիչ բարդություններից խուսափելու նպատակով, առաջարկում ենք ոչ հրատապ դեպքերում հեռախոսազանգի միջոցով կապ հաստատել տեղամասային բժշկի հետ` անհրաժեշտ բուժման ցուցում ստանալու համար:
Արցախի Հանրապետության առողջպահության նախարարի համապատասխան հրամանով` ԱՀ առողջապահության նախարարության ենթակա բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ղեկավարներին հանձանարարվել է իրենց տնօրինած բուժհաստատություններում ժամանակավորապես սահմանել կարանտին, խստիվ արգելել կողմնակի անձանց մուտքը, դադարեցնել հարկերի միջև հաղորդակցությունը, սահմանափակել հիվանդների անցուդարձը և բաժանմունքից դուրս գալը, սահմանափակել նոր հիվանդների ընդունումը, բացառությամբ` կյանքի ցուցման, սահմանափակել քաղաքացիների ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքներում իրականացվող պլանային հետազոտությունները, սահմանափակել հիվանդների պլանային վիրահատությունները, շինության մուտքի դռների մոտ փակցնել կարանտինի իրազեկման մասին ցուցանակ»,- նշված է հայտարարության մեջ:
ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ Արցախի Հանրապետություն տանող ճանապարհներին նշանակվելու են պահակետեր եւ ժամանակավորապես արգելեվելու է բոլոր անձանց մուտքն Արցախի Հանրապետություն:
«Հարգելի քաղաքացիներ:
Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությամբ
պայմանավորված՝ կորոնավիրուսային համավարակի կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության ապահովման նպատակով՝ ՀՀ ճանապարհային ոստիկանության եւ տարածքային ստորաբաժանումների ուժերով Արցախի Հանրապետություն տանող ճանապարհներին (Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհ, Տեղ եւ Սյունիք գյուղերից դեպի Արցախ սահմանային հատված) անհապաղ նշանակվելու են կայուն պահակետեր՝ ժամանակավորապես արգելելով բոլոր անձանց մուտքն Արցախի Հանրապետություն:
Բացառություն կարվի.
— Արցախի Հանրապետությունում հաշվառում ունեցող անձանց,
— բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների՝ այդ թվում բեռնատարների համար՝ անկախ բեռնվածությունից, իսկ մարդատար մեքենաներին՝ պարտադիր բեռնված լինելու պարագայում,
— Արցախում կայանալիք ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող անձանց եւ լրագրողների համար՝ համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում»,- ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Ոստիկանության լրատվության բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը։
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը․
«72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ինչպես նաև երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն և սրտի ռիթմի խանգարում։ Ցավոք, ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել վերջինիս կյանքը։
Պացիենտը երեկվանից գտնվել է վերակենդանացման բաժանմունքում և վերջինիս վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր»։
«Facebook Messenger» ծրագրով ձայնային հաղորդագրությունների ձևով «բնակարանները ախտահանելու պատրվակով գողություն կատարելու» վերաբերյալ կեղծ լուրեր են տարածվել:
Իրականացված մի շարք գործողությունների արդյունքում Արցախի Հանրապետության ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ ձայնային հաղորդագրությունները «Facebook Messenger» ծրագրի միջոցով տարածել է Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1985թ. ծնված Ի. Վ.-ն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությանը:
Եվս մեկ անգամ կոչ ենք անում չտարածել և չհավատալ խուճապ առաջացնելու նպատակով տարածվող նման կեղծ լուրերի և հետևել պաշտոնական տեղեկատվության:
ՀՀ պաշտպանության նախարար ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ պարզաբանումը ի պատասխան լրատվամիջոցների հարցերի.
«Կորոնավիրուսային վարակի տարածումը զինված ուժերում կանխելու նպատակով ծավալուն բուժկանխարգելիչ աշխատանքներ ենք իրականացրել՝ ստեղծելով անհրաժեշտ պայմաններ, որպեսզի զինծառայողները զերծ մնան վարակից: Այնուամենայնիվ, հնարավոր չէ կանխել վարակի ներթափանցումը բանակ, քանի որ զինծառայողների մի մեծ զանգված ամենօրյա շփման մեջ է քաղաքացիական բնակչության հետ:
Մարտի 25-ին մարտական խնդիրներում չներգրավված զորամասի երեք զինծառայողներից կատարվել էր նմուշառում։ COVID-19 հետազոտման թեստի արդյունքում երեք զինծառայողների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս։ Զինծառայողներից մեկի ընտանիքի անդամի մոտ ավելի վաղ էր հաստատվել կորոնավիրուսի առկայություն: Երեք զինծառայողի հաստատված դեպքերը փոխկապակցված են և առնչվում են երկրում գրանցված առաջնակի դեպքերի օջախներից մեկի հետ: Ելնելով համաճարակաբանական հետազոտությունների տվյալներից, նշված զինծառայողները նախապես եղել են մեկուսացված, ինչը զգալիորեն նվազեցրել է վարակի հետագա տարածման ռիսկերը։
Զինծառայողներն այժմ հոսպիտալացված են, նրանց առողջական վիճակը բավարար է, որևէ մեկի մոտ թոքաբորբ չի արձանագրվել։ Զինծառայողներից մեկի մոտ առկա է ջերմության թույլ բարձրացում, իսկ երկուսը չունեն ջերմություն և հիվանդությանը բնորոշ այլ ախտանիշներ:
Հավաստիացնում եմ, որ կորոնավիրուսային հիվանդության ախտանիշով զինծառայողներին բարձրորակ և արդյունավետ բուժօգնություն է ցուցաբերվում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Միաժամանակ պարզված է զինծառայողների շփումների ամբողջ շրջանակը։ Սերտ շփում ունեցածներն ու հավանական կոնտակտավորները մեկուսացված են նախապես նախորոշված առանձնացված տարածքներում։ Նրանց նկատմամբ նույնպես սահմանված է ամենօրյա խիստ հսկողություն և ապահովված են անհրաժեշտ պայմանները։ Վիրուսի առկայության թեստավորման նպատակով ևս 32 զինծառայողից կատարվել է նմուշառում:
Տվյալ զորամասում, որը տեղակայված է առաջնագծից զգալի հեռավորության վրա, հայտարարված է զորանոցային դրություն, ձեռնարկված են ամենախիստ հակահամաճարակային միջոցառումները, իրականացվում է բժշկական մշտադիտարկում։
Միաժամանակ հարկ եմ համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ Պաշտպանության բանակում առայսօր կորոնավիրուսային հիվանդության ախտանիշով որևէ դեպք չի արձանագրվել:
ՀՀ զինված ուժերում շարունակվում են ձեռնարկված լայնածավալ կանխարգելիչ միջոցառումները: Բոլոր զորամասերում կիրառվում են խիստ սահմանափակումներ վարակի ներթափանցումը կանխելու ուղղությամբ, սահմանված է ամենօրյա վերահսկողություն զինծառայողների առողջական վիճակի նկատմամբ: Վերջին մեկ ամսվա ընթացքում զինված ուժերում իրականացվող համալիր հակահամաճարակային միջոցառումների և կիրառվող խիստ սահմանափակուների արդյունքում շեշտակի նվազել է ոչ պակաս վտանգավոր այլ վարակիչ հիվանդությունների քանակը, ինչը միանշանակ վկայում է իրականացվող միջոցառումների արդյունավետության մասին:
Մասնավորապես, նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատությամբ, «սուր շնչառական հիվանդություններով», «ջրծաղիկով», «անգինայով» հիվանդացությունները նվազել են 4 անգամ, իսկ աղիքային վարակով հիվանդներ ներկայումս ԶՈՒ անձնակազմի շրջանում ընդհանրապես չկան:
Հատկանշական է, որ վերջին տարիներին 5 անգամ նվազել է «թոքաբորբով» հիվանդացությունը, իսկ ծանր ընթացքով «թոքաբորբերի» քանակը՝ 10 անգամ, ատիպիկ ընթացքով և մահվան ելքով «թոքաբորբեր» զինված ուժերում չեն արձանագրվել:
Վստահ եմ, որ այս ճակատում ևս կհաջողենք»։
Երեւանյան սուպերմարկետներում արձանագրվել են աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման՝ Պարետի հաստատած ուղեցույցով սահմանված նորմերի կոպիտ խախտումներ։
Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Երեւան քաղաքի տարածքային կենտրոնի աշխատակիցներն ակտիվ մշտադիտարկում են իրականացնում արտակարգ դրության պայմաններում գործելու թույլտվություն ունեցող կազմակերպություններում։
Դիտարկումների արդյունքում սուպերմարկետների խոշոր ցանցերի մի շարք մասնաճյուղերում արձանագրվել է, որ
❌ հաճախորդների հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներից շատերը չեն կրել դիմակներ,
❌ առկա չեն եղել օգտագործված դիմակները նետելու համար փակվող աղբամաններ (դրանք նետված են եղել բաց աղբամանում),
❌ առկա չեն եղել աշխատողների ջերմության չափման նշումներով գրանցամատյան եւ ջերմաչափ,
❌ չի պահպանվել աշխատատեղերի եւ աշխատակիցների՝ միմյանցից առնվազն 2 մետր հեռավորություն պահպանելու պահանջը,
❌ արտահագուստի համար հանդերձապահարաններ չեն նախատեսվել․ աշխատողների տնային հագուստը կախված է եղել բաց տարածքում։
Այսպիսով, չեն կատարվել Պարետի № Ց/17-2020 ցուցմամբ հաստատված ուղեցույցով սահմանված պարտադիր պահանջները։
Սուպերմարկետներից մեկի մասնաճյուղի գործունեությունը ժամանակավոր դադարեցնելու միջնորդագիր է ներկայացվել ՀՀ Պարետին։ Ձեռնարկվում են համապատասխան քայլեր։
ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը կրկին հորդորում է տնտեսվարողներին` խստագույնս պահպանել Պարետի ցուցումով հաստատված դրույթները` ապահովելու աշխատողների առողջության պահպանումն ու անվտանգությունը։ Ուղեցույցով սահմանված պահանջների կատարումը պարտադիր է բոլոր կազմակերպությունների համար։
Խախտումների արձանագրման դեպքում կարող են կիրառվել պատասխանատվության միջոցներ։ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի թեժ գիծն է 8107։
Կազմակերպությունների կողմից կատարման ենթակա ցուցումները պարունակող ուղեցույցը` http://hlib.am/20.03.2020.html հղումով։
Այսօր զանգվածային մի շարք լրատվամիջոցներից ահազանգեր են ստացվել այն մասին, թե քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերված նոր կորոնավիրուսային հիվանդության դեպքերով պայմանավորված «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների բուժումը դադարեցվել է, և նրանք տեղափոխվում են այլ քրեակատարողական հիմնարկներ։
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է, որ հիշյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։
Ելնելով արտակարգ իրավիճակում կալանավորված անձանց և դատապարտյալների կյանքի և առողջության ապահովման գերակայության սկզբունքից, ինչպես նաև կարևորելով վարակի հնարավոր տարածման դեպքում կանխարգելիչ նախապատրաստական միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտությունը` «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում նախապատրաստվում են պահման հատուկ պայմաններ` քրեակատարողական հիմնարկներում վարակակիր անձանց հայտնաբերելու դեպքում վերջիններիս մեկուսացնելու և ազատությունից զրկված մյուս անձանցից անջատ պահելու համար։
Այդ նպատակով «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձինք և դատապարտյալները, ովքեր իրենց առողջական վիճակով պայմանավորված ենթակա են դուրս գրման ստացիոնար բաժանմունքներից, տեղաբաշխվում են այլ քրեակատարողական հիմնարկներում, որտեղ նրանք շարունակելու են ստանալ պատշաճ բժշկական օգնություն։
Քրեակատարողական ծառայությունը մեկ անգամ ևս հավաստիացնում է, որ քրեակատարողական հիմնարկներում իրավիճակը լիովին վերահսկելի է։
Ներկա դրությամբ քրեակատարողական հիմնարկներից և որևէ մեկում COVID-19 կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքեր չեն արձանագրվել և այդ հիվանդությանը բնորոշ կլինիկական ախտանշաններով հիվանդներ չկան։
Հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածմամբ պայմանավորված ՀՀ հայտարարված արտակարգ դրությունը, առկա պայմաններում բնակչության պաշտպանությանը, առողջության պահպանմանը և բարելավմանն ուղղված միջոցառումները, այդ թվում՝ բնակչության ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ ՀՀ Պարետի համապատասխան կարգավորումները, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տեղեկացնում է, որ համագործակցելով Պարետի հետ, ստեղծված իրավիճակը մինչև հայտարարված արտակարգ դրության ավարտը ճանաչել է բնակչության կողմից իրեն մատակարարված էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժոր։
Նման պայմաններում մատակարար ընկերությունները, համաձայն սպառողների հետ կնքված համապատասխան պայմանագրերի, իրավասու չեն բնակիչ-բաժանորդների կողմից վճարման պարտավորության չկատարման դեպքում դադարեցնելու վերջիններիս էլեկտրամատակարարումը, գազամատակարարումը և խմելու ջրի մատակարարումը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վերը նշվածը չի ազատում բնակիչ-բաժանորդներին իրենց մատակարարված էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի դիմաց վճարման պարտավորության կատարումից։
ՀՀ ողջ տարածքում այսօր` ժամը 23:00-ից սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը: Պարետի հանձնարարությամբ` Ոստիկանության ուժերը Հանրապետության ամբողջ տարածքում իրականացնելու են հսկողություն: Մարդկանց տեղաշարժի դեպքում ոստիկանն իրավասու է մոտենալու եւ հարցնելու նպատակը եւ ստուգելու անձը հաստատող փաստաթուղթը եւ տեղաշարժման թերթիկը: Եթե չկա այդ թերթիկը, ապա ոստիկանը օրենքով սահմանված կարգով իրավունք ունի համապատասխան միջոցներ կիրառել: Այս մասին այսօր` մարտի 24-ին, ասուլիսի ժամանակ հայտարարեց փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյանը:
«ՀՀ ողջ տարածքում այսօր` ժամը 23:00-ից սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը եւ սահմանվում է անձանց պարտադիր ինքնամեկուսացում իրենց բնակության վայրում: Մեր քաղաքացիները պետք է մնան տանը, տանից դուրս չպետք է դուրս գան` բացառությամբ որոշմամբ սահմանված բացառիկ դեպքերում: Այդ դեպքերը նույնպես պարետի որոշմամբ սահմանված են, մասնավորապես, կենսական անհրաժեշտությունից ելնելով մեր քաղաքացիները կարող են այցելել` գնումներ կատարել մթերային խանութներ, դեղատներ կամ գյուղատնտեսական շուկաներ: Սա չի նշանակում, որ քաղաքացիները հնարավորություն ունեն օրը մի քանի անգամ այցելել, ցանկալի է, որ ցացառիկ դեպքերում դուրս գան: Հնարավորություն ունեն մասնակցելու հոգեհանգստի արարողություններին, ինչպես նաեւ եթե խնամքի կարիք ունեցող անձի են այցելում նույնպես կարող են դուրս գալ»,- ասաց Քրմոյանը:
Նա նշեց նաեւ բացառիկ դեպքերում թույլատրվելու է նաեւ բնակության վայրի անմիջական մոտակայքում օրական մեկ անգամ ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարժության համար դուրս գալ տանից:
«Արտակարգ դրության ժամանակ տեղաշարժի թերթիկ կա, որը յուրաքանչյուր անգամ տանից դուրս գալուց մեր քաղաքացիները պետք է լրացնեն այդ թերթիկը: Այն տնտեսական գործունեությունը կամ պետական կառավարման աշխատողները, որոնք թույլտվություն ունեն` դուրս գալու տանից, այդ անձինք նույնպես այդ թերթիկը պետք է լրացնեն: Եթե անձն աշխատում է սննդի արտադրությունում եւ պետք է աշխատանքի գնա, ուրեմն անձը պետք է ունենա պարտադիր անձը հաստատող փաստաթուղթ եւ այդ թերթիկը լրացնի; Պետք է սահմանված լինի անձի անուն ազգանունը, ելքի ժամը, հասցեն` որտեղ անձը դուրս է գալիս, այցելության հասցեն»,- ասաց փոխվարչապետի խորհրդականը:
Նա նշեց նաեւ 2-րդ սահմանափակումը, որի որոշմամբ սահմանափակվում է նաեւ ՀՀ ողջ տարածքում հանրային ծառայության իրականացումը. «Հրահանգված է հանրային իշխանության բոլոր մարմիններին` գործունեությունն իրականացնել հնարավորինս առցանց տարբերակով: Սա նշանակում է, որ վարչական շենքում անձինք իրավունք չունեն գտնվել: Բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ մարմնի ղեկավարը առանձնահատկություններից ելնելով` որոշում է, որ որոշակի քանակով մարդիկ պետք է այցելեն»:
Քրմոյանը շեշտեց, որ չեն աշխատելու պետական մարմինների սպասարկման գրասենյակները. «Քաղաքացիները չպետք է ացելեն պետական մարմիններ` ծառայություններ ստանալու նպատակով: Այն կարող է կատարվել նաեւ առցանց: Միեւնույն ժամանակ, որպեսզի քաղաքացիների անհետաձգելի կարիքները անպատասխան չմնան, մեր պետական մարմիններին հրահանգված է իրենց ֆեյսբուքյան էջերով կամ կայքերով կհրապարակեն բոլոր կոնտակտները, որով քաղաքացիները կարող են անհետաձգելի դեպքում դիմել տվյալ պետական մարմնին»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.