23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը վերլուծություն է տարածել, որում մասնավորապես անհանգստություն է հայտնել կորոնավիրուսի աճի տեմպերի և ձեռնարկվող քայլերի մասով: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Համաճարակի տեմպերի աճի վտանգով և ներքին խիստ սահմանափակ ռեսուրսներով պայմանավորված Հայաստանը շատ լուրջ մարտահրավերների առաջ է։ Մեզ անհրաժեշտ են իրավիճակային ճիշտ քայլեր։ Ընդ որում իրավիճակային յուրաքանչյուր քայլ կարող է բերել հեռանկարային լուծումների։ Այս պայմաններում պետությունը չի կարող անտեսել որևէ խմբի շահեր, քանի որ հավասարապես պատասխանատու է հասարակության բոլոր շերտերի համար։
1.Մարտի 20-ին ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի կողմից հրապարակվեց Կորոնավիրուսի վարակի հետ կապված հրատապ սկզբունքները։ Սկզբունքների շարքում շեշտվում է, որ պետք է առավել շատ կիրառվեն ազատությունից զրկելուն որպես այլընտրանք կիրառվող միջոցները։ Տարբեր երկրների արձագանքը այս սկզբունքին խիստ համարժեք էր։ Էական քայլեր ձեռնարկվեցին մինչդատական կալանքի ներքո գտնվող, ինչպես նաև դատապարտված անձանց առանձին խմբերի ազատ արձակելու ուղղությամբ։ Ֆրանսիայի արդարադատության նախարար Նիկոլ Բելուբեն հայտարարեց, որ աշխատում է բանտերից հիվանդություններ ունեցող կալանավորներին և մինչև 1 ամիս կալանքի ժամկետ ունեցողներին ազատ արձակելու ուղղությամբ: ԱՄՆ Գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում հրահանգ տվեց ԱՄՆ Կալանավայրերի բյուրոյին, որպեսզի տնային կալանքի պրակտիկան սկսեն ավելի լայն կիրառել։
Իրավիճակն այլ է մեր երկրում։ Բացի առանձին դատավորների հատուկենտ որոշումներից, ընդհանուր քաղաքականություն այս ուղղությամբ չի իրականացվում։ Ավելին, համաճարակով պայմանավորված նիստերի պարբերաբար հետաձգումը, առավել անբարենպաստ պայմաններ է ստեղծում այն անձանց համար, ում ազատության իրավունքը սահմանափակված է։
Մեր պետությունը պետք է այս ուղղությամբ քայլեր ձեռնարկի, առավել ևս, որ արտակարգ դրություն հայտարարելու մասին կառավարության որոշմամբ խստորեն սահմանափակող նշանակություն ունեցող
կարգավորումներ են սահմանվել հատկապես փակ հիմնարկներում պահվող անձանց նկատմամբ։ Քրեակատարողական հիմնարկներում այսօր պահվում է շուրջ 2800 անձ։
Այստեղ հրատապ լուծումներ են պահանջվում։ Իշխանություններն այս ուղղությամբ պետք է ռադիկալ մոտեցում դրսևորեն՝ մշակելով քայլեր կալանքը որպես խափանման միջոց միայն խիստ բացառիկ դեպքերում կիրառելու, իսկ կիրառված կալանքը վերանայելու և այլընտրանքային խափանման միջոց ընտրելու ուղղությամբ։
Կարծում եմ, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պետք է իր վրա վերցնի այս գաղափարի պաշտոնական հնչեցումը, որից հետո համապատասխան կառույցները չեն կարողանա շրջանցել թեման։ Թեման կա և այդ թեման չի կարող շրջանցվել։ Որպես մասնավոր և բավական ցցուն դեպք պարտավոր եմ նշել դատավոր Աննա Դանիբեկյանի շաբաթներ ի վեր ինքնամեկուսացումը, որը նաև ինքնամեկուսացում է արդարադատությունից։ Արդյունքում անձնական երաշխավորությամբ միջնորդությունը շաբաթներ ի վեր չի քննում արհեստական պատճառաբանությամբ։
Խախտվում է լսվելու և արդարադատության մատչելիության իրավունքը, այն դեպքում երբ միջազգային փաստաթղթերը և պրակտիկան պահանջում են ազատության հարցը քննել հրատապության կարգով։ Իսկ իրավիճակի ողջ զավեշտ կայանում է նրանում, որ ոչ ԲԴԽ-ից, ոչ դատարանից որևէ մեկը չի կարողանում հստակ պատասխանել, թե երբ կլինի հաջորդ դատական նիստը։ Անտեսել արդարադատության ոլորտում այսպիսի անպատասխանատու մոտեցումը անթույլատրելի է։
2.Իրավիճակային կարևոր քայլ կարող է լինել Արմավիրի ՔԿՀ դատարկելը և փոքր վերանորոգումից հետո պարետատանը տրամադրելը համաճարակային խնդիրներ լուծելու համար՝ ժամանակավոր հիվանդանոց, մեկուսացում։ Արմավիրի ՔԿՀ-ն նախատեսված է շուրջ 1350 անձի համար։ ՔԿՀ-ն ունի նաև ստացիոնար բուժման համար նախատեսված հիվանդանոց, որը ներառում է երկու վիրահատարան և չորս հետվիրահատական սենյակ։ Այսօր ՔԿՀ-ն թերծանրաբեռնված է, այնտեղ պահվում է շուրջ 700 անձ, որոնցից մի մասը գտնվում են կալանքի տակ։
Համաճարակի պայմաններում այս կառույցը կարող է վերապրոֆիլավորվել և բացառիկ արդյունավետ վայր դառնալ վարակի դեմ պայքարի հարցում։
3.ԱԺ-ում վերջին օրերի քննարկումները և քվեարկությունը հակասական տպավորություն են թողնում։ Անկախ աղմկահարույց օրինագծի հանդեպ իմ վերաբերմունքից, որ մասին իմ կարծիքը հստակ արտահայտել եմ, ուզում եմ արձանագրել բավական վտանգավոր մի երևույթ. տպավորություն է, որ իշխող մեծամասնությունը կորցնում է ամբողջականությունը։ Եթե ընդամենը այս լարվածության պայմաններում է քաղաքական մեծամասնությունը ճաք տալիս, ապա վաղը շատ ավելի բարդ իրավիճակներում պետությունը կարող է դառնալ թույլ կառավարելի կամ անկառավարելի։ Չեն կարող մեծամասնության ներկայացուցիչները ԱԺ-ում ծաղրել, սպառնալ այս պայմաններում կառավարության առանցքային անդամին։ Հասկանալի է, որ իմ մտահոգությունը ԱԺ մեծամասնության մոնոլիտը չէ, այլ լրիվ ուրիշ բան՝ ներկա և առաջիկա հնարավոր իրավիճակներում պետության կառավարելիությունը ու նաև պահի լրջության ընկալումը»։
Հռոմի բնակիչ երիտասարդ փաստաբանը, որը հիվանդացել է կորոնավիրուսի ծանր ձևով, Die Welt-ին պատմել է հիվանդության անսովոր ընթացքի մասին:
33-ամյա Անդրեա Նապոլին նշել է, որ երբևէ հատուկ առողջական խնդիրներ չի ունեցել, այդ թվում՝ շնչուղիների հետ կապված հիվանդություններ: Տղամարդը կանոնավոր զբաղվել է սպորտով և, ըստ վիճակագրության, ռիսկային խմբում չի եղել:
Սկզբում իտալացին հազ և ջերմություն է ունեցել, իսկ երեք օր անց բժիշկները կորոնավիրուս են ախտորոշել: Նապոլիին տնային կարանտին են նշանակել, բայց հաջորդ օրը նրա վիճակը վատացել է, և տղամարդը թոքաբորբով հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում:
«Ես 33 տարեկան եմ, հիանալի առողջություն ունեմ, բայց մեկուկես օր անց ես հայտնվեցի վերակենդանացման բաժանմունքում»,- ասում է Նապոլին:
Նա 9 օր թթվածնային դիմակ է կրել: Այդ ընթացքում նույն հարկում երեք հիվանդ է մահացել:
«Ես շատ, շատ ցավ տեսա: Դա շատ ծանր էր»,- հիշում է տղամարդը:
Նրա խոսքով՝ բաժանմունքում անընդհատ բղավոցի և հազի ձայներ էին լսվում:
Մեկ շաբաթ անց Նապոլին տեղափոխվել է սովորական հիվանդասենյակ, այնուհետև տեղավորվել է տեղի հյուրանոցներից մեկում, որտեղ ապաքինվող հիվանդներն էին: Այնուամենայնիվ, նա դեռ դժվարությամբ է շնչում, և նրա արյան մեջ թթվածնի մակարդակը շատ ցածր է:
«Ես շատ շուտ եմ հոգնում: Զուգարանից հասնում եմ մահճակալին և արդեն շնչառությունս սահմանին է: Ինը օր անկողնում անշարժ անցկացնելուց հետո մկաններս ցավում են: Դա հեշտ չէր»,- մեջբերում է Die Welt-ը:
Վերջին տվյալներով Իտալիայում արդեն նոր տիպի կորոնավիրուով վարակի 100 հազար դեպք է գրանցվել:
Փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացրել ենք արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները:
Նոր որոշմամբ կատարվել են հետևյալ փոփոխությունները`
🚫 Դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը` բացառությամբ երկաթուղային տրանսպորտի: Թույլատրվում է տաքսիների գործունեությունը:
🚫 Սահմանափակվում է անձանց միջմարզային տեղաշարժը: Տեղաշարժը հնարավոր է աշխատանք-տուն երթուղիով և մեկ-երկու այլ բացառության դեպքում:
✅Թույլատրվում է թեթև մարդատար ավտոմոբիլով ընտանիքի անդամների, նույն կազմակերպությունում աշխատողների տեղաշարժը` առանց քանակի սահմանափակման:
✅Աշխատանքի գնալիս անհրաժեշտ է լինելու ներկայացնել գործատուի կողմից լրացված ձևաթուղթը: Այս կետը պարտադիր է դառնում ապրիլի 1֊ի ժամը 23։59֊ից։
✅ Տեղաշարժման թերթիկ անհրաժեշտ է լինելու ներկայացնել այլ սահմանված դեպքերում։
✅ Տնտեսական գործունեության տեսակների գործող սահմանափակումները հիմնականում պահպանվել են։
Մյուս սահմանափակումների մանրամասները՝ որոշման մեջ
‼ Միաժամանակ տեղեկացնում եմ, որ մի շարք սահմանափակումներ ուժի մեջ են մտնում ավելի ուշ, քան մյուսները, քանի որ ցանկանում ենք, որ ժամանակ ունենաք ադապտացվելու համար:
Շարունակե’ք հետևել սահմանված կանոններին` պահպանելով ձեր, ձեր սիրելիների և ողջ հանրության առողջությունը:
Վերջին օրերին ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը, ինչպես մամուլի ու սոցցանցերի, այնպես էլ հեռախոսազանգերի միջոցով ստացել է բազմաթիվ մտահոգություններ՝ կապված ձեռքերի մաքրող, ախտահանիչ հեղուկների (ալկոգել) որակի ու դրա նկատմամբ իրականացվող վերահսկողության հետ: Այս մասին ասվում է կառավարության կայքում:
ԱՄՆ-ի Պարենի և դեղերի վարչության կողմից հաստատվել է մալարիայի դեմ պայքարող 2 դեղամիջոցների սահմանափակ կիրառումը՝ կորոնավիրուսի բուժման համար։ Այս մասին գրում է France 24-ը։
Կիրակի օրը հրապարակված հայտարարության մեջ ԱՄՆ Առողջապահության և Մարդկային ծառայությունները մանրամասն ներկայացնում են դեղորայքի վերջին նվիրատվությունները ազգային պաշարներին`ներառյալ քլորոքինի և հիդրօքսիքլորիքինի, որոնք երկուսն էլ հետազոտվում են որպես հավանական միջոց՝ COVID-19 բուժման համար:
Նշենք, որ նախորդ շաբաթ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել էր, որ երկու դեղամիջոցները կարող են լինել «Աստծո պարգև», չնայած գիտնականները նախազգուշացնում են վտանգների մասին։
Շատ հետազոտողներ, այդ թվում ԱՄՆ-ի վարակիչ հիվանդությունների առաջատար մասնագետ Էնթոնի Ֆաուչին, հորդորել են հասարակությանը զգույշ լինել՝ մինչև ավելի մեծ կլինիկական փորձարկումները կվավերացնեն փոքր ուսումնասիրությունները:
ԱՄՆ-ի երկու բժշկական մարմիններ`Առողջապահության ազգային ինստիտուտը և Կենսաբժշկական առաջադեմ հետազոտությունների և զարգացման մարմինը, ներկայումս աշխատում են նման փորձարկումների պլանավորման ուղղությամբ:
Մտավախություններից է նաև այն, որ այս դեղամիջոցների օգտագործումը կորոնավիրուսի դեմ կարող է հանգեցնել դեղամիջոցի սղության այն հիվանդների համար, որոնք դրա կարիքն ունեն։
Թրամփը թվիթերում գրել էր, որ հիդրօքսիքլորոքինն ու ազիտրոմիցինը կարող են բուժել կորոնավիրուսը։
Նշենք, որ օրերս նաև Ֆրանսիան հաստատեց, որ հիդրօքսիքլորոքինը կարող է կիրառվել բուժման համար։
Հայաստանում մարտի 31-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 50 նոր դեպք է գրանցվել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
Նշենք, որ նրանցից 23-ը գտնվել է կարանտինում, 24-ը հաստատված դեպքի կոնտակտավոր է: 3 դեպքի շփման շրջանակը պարզվում է:
Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 482 դեպք:
Ընդհանուր առմամբ՝ մարտի 31-ին հաստատվել է կորոնավիրուսի 532 դեպք:
Վերջին տվյալներով ապաքինվել է 30 անձ, 3 պացիենտ մահացել է:
Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության նախապատրաստած ու զինված ուժերի իրականացրած հատուկ գործողության ընթացքում սպանվել է «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության բարձրաստիճան կին ղեկավարներից մեկը՝ Նազիֆե Բիլենը, գրում է ermenihaber-ը:
Նշվում է, որ Իրաքի Քանդիլ շրջանի մոտակայքում սպանված Բիլենը ՔԲԿ-ի գործողությունները համակարգող «Քրդական համայնքների միության» (KCK-ՔՀԿ) նախագահության 6 ակտիվ անդամներից մեկն է: Հաղորդվում է, որ Բիլենը, որի զինվորական ու քաղաքական ուսումնառությունը ժամանակին ղեկավարել է անձամբ ՔԲԿ-ի հիմնադիր Աբդուլլահ Օջալանը, հանդիսանում է ՔԲԿ-ի կանանց շարժման հիմնադիրներից մեկը:
Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ երկրի հետախուզական կազմակերպությունն Իրաքում իր գործակալական ցանցի միջոցով ամիսներ շարունակ տեղեկություններ է հավաքել Բիլենի մասին, ապա ամեն ինչ մանրամասն ծրագրելուց հետո ԶՈւ ստորաբաժանումները կարողացել են համատեղ կազմակերպած օպերացիայի միջոցով սպանել նրան:
Նախորդ տարի էլ Թուրքիայի հետախուզությանը հաջողվել էր նմանատիպ օպերացիայի կազմակերպմամբ սպանել ՔՀԿ-ի ղեկավարներից Դիյար Գարի Մուհամմեդին:
Մարտի 28-ին ոստիկանության ծառայողները Վանաձորի Աբովյան փողոցի տներից մեկում հայտնաբերել ու ոստիկանության Բազումի բաժին են բերման ենթարկել ձերբակալվել է Վանաձորի երեք բնակչի։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվական ծառայությունից։ Հատուկ միջոցառմանը բացի Լոռու մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողներից, ներգրավված են եղել Քրեական ոստիկանության գլխավոր վարչության հատուկ նշանակայինները։ Ոստիկանության ծառայողների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում միջոցառումը հաջողությամբ ավարտվել է։
Բերման ենթարկվածներից 56 և 40-ամյա տղամարդիկ հետախուզվում էին դիտավորությամբ առողջությանը ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով։ Մարտի 7-ին նրանց և Վանաձորի բնակիչ 36-ամյա մի տղամարդու մասնակցությամբ Աբովյան փողոցի վերջնամասում միջադեպ էր տեղի ունեցել։ Նրանք ձեռքերով և ոտքերով հարվածներ էին հասցրել 36-ամյա տղամարդուն, 40-ամյա տղամարդը նաև դանակով էր խփել։ Տուժողը տեղափոխվել էր «Վանաձոր» բժշկական կենտրոն և մինչ օրս գտնվում է բժիշկների հսկողության տակ․ նրա առողջությանը պատճառվել է ծանր վնաս։
Բերման ենթարկվածներից 19-ամյա երիտասարդն էլ հետախուզվում էր բնակարանային գողության մեղադրանքով։
Նրանց հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների ընթացքում ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ հետախուզվողները թաքնվում են Վանաձորի Աբովյան փողոցի տներից մեկում կառուցված թաքստոցում։ Տարածքի խուզարկությամբ հայտնաբերվել են գործարանային համարով «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով, պայթուցիչներով նռնակներ, մարիխուանայի նմանվող ընդհանուր 80 գրամից ավելի քաշով զանգվածներ և այլն։ Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։
Բերման ենթարկվածները ոստիկանությունից ներկայացվել են Լոռու մարզային քննչական վարչություն ու ձերբակալվել։
Նրանցից 40-ամյա տղամարդը առաջին անգամ չէր հայտնվում իրավապահների տեսադաշտում։ Օգոստոսի 12-ին ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ նույն օրը Վանաձորի «Արհեստական լճեր» կոչվող տարածքում կրակոց է հնչել, ինչի հետևանքով «Վանաձոր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մի տղամարդ։ Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ «Լճեր» սրճարանում երիտասարդին հրազենային վնասվածք էր պատճառել 40-ամյա տղամարդը։ Նա դեպքից ժամեր անց հայտնաբերվել և հրազենային վիրավորում պատճառելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Բազումի բաժին: Հետագա միջոցառումներով իրավապահները հայտնաբերել էին նաև գետը նետված հրազենը։ Հարուցված քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է։
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, 40-ամյա տղամարդը Լոռիում Կոկո մականվամբ հայտնի քրեական հեղինակությունն է:
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել։ Այն ներկայացնում ենք ամբողջությամբ։
Հարգելի Ազգային ժողով
Հաջորդ արտահերթ կամ հերթական նիստին (հենց հավաքվեք) առաջարկում եմ շատ ավելի կարեւոր հարց քննարկել, քան հանրությանը տեխնոլոգիաների կիրառմամբ ամբողջական վերահսկելի դարձնելու նախագծերն են։
Շատ ավելի կարեւոր է, թե ինչպես օգնել ինքնամեկուսացված մարդկանց, որպեսզի կարողանան դուրս գալ սոցիալական ծայրահեղ ծանր վիճակից, որի պատճառն է դարձել տնտեսվարողներին փակելը։ Շատ ավելի կարեւոր է մտածել, թե ինչպես փոխհատուցել բժիշկների աշխատանքը, որոնք տասնյակ օրերով դադար չունեն։ Էլ ավելի կարեւոր է, թե ինչպես անել, որպեսզի բիզնեսները չսնանկանան։
Մի այդպիսի նախաձեռնություն, որն ակնկալում եմ, որ կքննարկեք ԱԺ հաջորդ հավաքին։
ԱԺ-ն ավելի քան մեկ միլիոն դոլարի գործուղումների, ներկայացուցչական եւ այլ ծախսերի բյուջե ունի, որն այս տարի գրեթե չի կարողանալու օգտագործել; Ավելին, նույնիսկ այս տարի պետք էլ չէ օգտագործել, քանի որ շատ ավելի կարեւոր խնդիրներ ունենք պետության ներսում, քան պատգամավորների գործուղումներն են։
Հնարավորինս արագ հավաքվեք ու որոշեք, որ մեկ միլիոն դոլարն ուղղում եք սոցիալական խնդիրների լուծմանը, որոնց մասին վերեւում արդեն հիշատակեցի։
Մարդիկ գուցե մեկ կամ երկու շաբաթ էլ դիմանան, բայց հետո կհայտնվեն անելանելի վիճակում։ Իսկ դա նշանակում է, որ հնարավորինս արագ անհրաժեշտ է այդ գումարը, որ հիմա քնած է ԱԺ գործուղումների, ներկայացուցչական եւ այլ ծախսերի հաշիվներում, հատկացնել այդ մարդկանց։
Մեկ այլ առաջարկ էլ, որ հնարավոր է շատ արագ լուծել։ ՀՀ ԱԺ բոլոր պատգամավորները, իրենց աշխատավարձից բացի, ամսական ստանում են լրացուցիչ 50 հազարական դրամ՝ պատգամավորական գործունեություն իրականացնելու համար։ Այդ գործունեությունը ենթադրում է այցելություններ մարզեր, հանդիպումներ ընտրողների հետ։ Հիմա այդ հանդիպումներն ու այցելությունները չեն կարող տեղի ունենալ, իսկ դա նշանակում է, որ առնվազն 132 ընտանիքի մինչեւ տարեվերջ կարելի է ամեն ամիս 50 հազարական դրամների աջակցություն ցուցաբերել, ինչը շատ ավելի մեծ օգնություն է այդ ընտանիքներին, քան կարող եք պատկերացնել։
Հարգելի պատգամավորներ (հատկապես իմքայլական) ես հասկանում եմ, որ արդեն մեկ տարի է դուք ձեր գլխում հաղթահարել եք աղքատությունը, բայց սովորական ժողովուրդի մոտ դեռ ոչինչ չի փոխվել, իսկ հիմա՝ բազմաթիվ անգամ վատացել է։
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը տեղեկացրել է, որ Վրաստանը թույլ չի տվել Հայաստանում գտնվող ՌԴ քաղաքացիներին իր տարածքով վերադառնալ հայրենիք և խորհուրդ է տվել նրանց անհապաղ օգտվել ավիահաղորդակցությունից: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:
«Կապված ցամաքային ճանապարհով Հայաստանը լքել և Ռուսաստան վերադառնալ ցանկացող Ռուսաստանի քաղաքացիներին Վրաստանի կողմից մերժման հետ, մենք կրկին խորհուրդ ենք տալիս օգտագործել Հայաստանը լքելու դեռևս պահպանված հնարավորությունը` օգտագործելով ավիահաղորդակցությունը»,-ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի կառավարությունը որոշում է ընդունել մարտի 30-ից սահմանափակել տեղաշարժը մեքենաներով, երկաթուղով, ոտքով, գետային և խառը եղանակներով Ռուսաստան մուտք գործել ցանկացող մարդկանց տեղաշարժը` կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով:
Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 664 290-ի, որից 30 890-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 142 366 մարդ։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.