23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում է իրականացվել, ինչի արդյունքում «Վարդաշեն» ՔԿՀ-ի Պահպանության բաժնի աշխատակիցներից մեկի մոտ ախտորոշվել է COVID-19։
ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ այնուհետև, ձեռնարկված անհրաժեշտ և օպերատիվ աշխատանքների արդյունքում, COVID-19 է հայտնաբերվել նաև վերոնշյալ բաժնի 4 աշխատողի մոտ։
Բոլոր 5 անձինք մեկուսացվել են բուժհաստատություններում։ Հավելենք նաև, որ վերոնշյալ աշխատակիցներն իրենց ծառայությունն իրականացնում են քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտու սահմաններից դուրս և կալանավորված անձանց ու դատապարտյալների հետ որևէ շփում չունեն։
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պահպանության բաժնի մյուս աշխատակիցները՝ թվով 28 անձ, այս պահին ևս մեկուսացվել են, կատարվում է նմուշառում։
Քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են իրականացվել անհրաժեշտ հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումներ։
Հայաստանում ապրիլի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 73 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 663 դեպք:
Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 3-ին հաստատվել է կորոնավիրուսի 736 դեպք:
Բացասական արդյունք է արձանագրվել 3258 թեստավորման դեպքում: Փաստացի այս պահին բուժվում է 686 անձ:
Վերջին տվյալներով ապաքինվել է 43 անձ, 7 պացիենտ մահացել է:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կառավարությունն այսօր հաստատեց Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառումը, որը վերաբերում է մինչև 18 տարեկան այն երեխաներին, որոնց ծնողները գրանցված աշխատող չեն և ընտանեկան նպաստ չեն ստանում: Յուրաքանչյուր երեխայի համար սահմանված գումարը կկազմի 26.500 դրամ:
Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին:
Միջոցառման շահառու են հանդիսանում բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 18 տարեկան երեխա և երեխայի ծնողներից ոչ մեկը կամ միայնակ ծնողը չի ունեցել գրանցված աշխատանք 2020թ. մարտի 12-ի դրությամբ և չի ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020թ. մարտի 12-ից մինչև 2020թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում։
Աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական վճարի ձևով՝ յուրաքանչյուր երեխայի համար 26 500 ՀՀ դրամ գումարի չափով:
Աջակցությունը տրամադրվում է ծնողներից մեկի կողմից online.ssa.am կայքէջին սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով ներկայացրած դիմումի հիման վրա (դիմումներն ընդունվում են ապրիլի 15-ից հետո):
Աջակցություն ստացած ընտանիքների տվյալները հրապարակվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջում:
Ընտանիքը կարող է հանդիսանալ շահառու, եթե մինչև 18 տարեկան երեխաները (կամ միակ երեխան) և նրա ծնողները (կամ միայնակ ծնողը) մշտապես բնակվում են Հայաստանում և 2020թ մարտի 12-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում առնվազն մեկ ծնողը և երեխաները գնտվել են Հայաստանում:
Ընտանիքը չի կարող հանդիսանալ շահառու,
– եթե երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը 2020թ. հունվարի 1-ից մինչև 2020թ. մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում ունեցել է գրանցված հիմնական կամ ժամանակավոր աշխատանք և այդ ժամանակահատվածում ծնողների միջին ամսական աշխատավարձի հանրագումարի, կամ ծնողներից մեկի միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 ՀՀ դրամը,
– երեխայի ընտանիքը 2020թ. մարտի 12-ի դրությամբ հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կամ ընտանիքի անապահովության միավորը բարձր է 28.01-ից.
– երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը 2020թ. մարտի 31-ի դրությամբ հանդիսացել է անհատ ձեռնարկատեր, ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցված չի եղել:
Անկախ 2-րդ կետով սահմանված նույնականացման կանոններից, սույն միջոցառման շահառու են հանդիսանում նաև բոլոր այն ծնողները կամ ընտանիքները, որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի թիվ 358-Լ և մարտի 30-ի թիվ 410-Լ, 411-Լ, 412-Լ որոշումներով հաստատված միջոցառումներից մեկի շահառու, սակայն սույն միջոցառմամբ սահմանված կարգով՝ յուրաքանչյուր երեխայի համար 26 500 ՀՀ դրամ գումարի չափով աջակցություն ստանալու հաշվարկի դեպքում ստացվում է ավելի մեծ գումար: Այս դեպքում, շահառուն իրավունք ունի հրաժարվելու նշված որոշումներով հաստատված միջացառման աջակցությունից և դիմելու սույն միջոցառմամբ սահմանված չափով աջակցության համար»:
Եվրոպական միությունը 51 միլիոն եվրո աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ կորոնավիրուսային համավարակի դեմ միասին պայքարելու նպատակով։ Այս մասին ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարություն է տարածել Հայաստանում ԵՄ գրասենյակը:
«Եվրոպական միությունը կանգնած է Հայաստանի կողքին․ 51 մլն. եվրո աջակցություն Հայաստանին՝ կորոնավիրուսային համավարակի դեմ միասին պայքարելու նպատակով։
Այն ներառում է մասնավորապես՝ 18 մլն. եվրո նոր ֆոնդեր և ընթացիկ ֆոնդերից 33 մլն. եվրո վերաբաշխում՝ բժշկական սարքավորումների մատակարարման, բժշկական և լաբորատորիաների անձնակազմի համար դասընթացների կազմակերպման, ՓՄՁ-ներին և բիզնես հանրությանը ցուցաբերվող աջակցության, ինչպես նաև կորոնավիրուսային վարակի բռնկման հետևանքով տուժած անձանց սոցիալական և հումանիտար օգնության տրամադրման նպատակով:
Ավելին կհատկացվի տարածաշրջանային կարևոր բանկային գործիքների և ծրագրերի հետագա վերաբաշխման միջոցով»,- ասված է հայտարարության մեջ։
Միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եկող երկու շաբաթները «շատ ծանր» են լինելու ամերիկացիների համար՝ կապված կորոնավիրուսի համավարակի հետ, հայտնում է CNN-ը։ «Ես ուզում եմ, որ յուրաքանչյուր ամերիկացի պատրաստվի այս ծանր օրերին, որոնք սպասում են մեզ»,- ասել է Թրամփը։ Նա նաև հավելել է, որ այս ժամանակահատվածը կարող է երկարաձգվել՝ հասնելով մինչև երեք շաբաթի:
Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Թրամփն անվանել է բարդ փորձություն, որը տարբերվում է նախկինում հանդիպածներից: Թրամփը նշել է, որ հույս ունի, որ շուտով ամերիկացիները «լույս կտեսնեն թունելի վերջում»:
Հոնկոնգցի գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսով հիվանդներից արյան փոխներարկման գործընթացը կարող է օգնել մյուսներին ապաքինվել, գրում է «South China Morning Post»-ը՝ հղում անելով ուսումնասիրությանը:
Գիտնականները փորձ են անցկացրել սիրիական ոսկե համստերների վրա, քանի որ նրանց ACE2 սպիտակուցը նման է մարդու սպիտակուցին: Որպես ուսումնասիրության մաս՝ նրանք կրծողներին ներարկել են SARS-COV-2: Համստերների ապաքինումից հետո նրանցից արյուն են վերցրել և ստեղծել մի շիճուկ, որը փոխներարկվել է այլ կրծողներին:
Պարզվել է, որ շիճուկի օգտագործելուց հետո համստերների օրգանիզմի վրա վիրուսային ծանրաբեռնվածությունը շատ ավելի ցածր էր (մոտ 10 անգամ):
«Եթե մենք նույն կերպ վարվենք մարդկանց հետ, դա իսկապես կօգնի նրանց ապաքինվել՝ իջեցնելով վիրուսային բեռը նրանց օրգանիզմում»,-ասել է չինացի մանրէաբանը:
Այն քաղաքացիները, ովքեր ամսական կօգտագործեն 200 կիլովատից քիչ էլեկտրաէներգիա և 200 խորանարդից քիչ բնական գազ, նրանց 3 ամսվա կոմունալ վճարումներն ամբողջությամբ կֆինանսավորվի պետության կողմից:
Jnews-ի փոխանցմամբ, կառավարությունը որոշում է ընդունել, ըստ որի՝ յուրաքանչյուր քաղաքացու համար, ով ամսվա ընթացքում կօգտագործի 200 կիլովատից քիչ էլեկտրոէներգիա և 200 մ/3-ից քիչ բնական գազ, երեք ամսվա ընթացքում՝ մարտ, ապրիլ, մայիս, ամբողջությամբ կֆինանսավորվի պետության կողմից: Այս մասին կորոնավիրուսի հարցով միջգերատեսչական խորհրդի նիստին ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Կառավարության ղեկավարի խոսքով, ֆինանսավորումը ներառում է նաև աղբի և ջրի կոմունալ վճարումները:
«Սա վերաբերում է ինչպես աղբահաման, այնպես էլ ջրի վճարումներին: Այս օգնությունն ուղղակիորեն ուղղված է յուրաքանչյուր քաղաքացուն, սակայն մենք հասկանում ենք, որ սա բավական չէ: Մենք պետք է գտնենք բոլոր այն քաղաքացիներին որոնք կորցրել են իրենց աշխատանքն այս ամենի հետևանքով, որից հետո մենք կունենանք հստակ պայմանավորվածություններ նրանց անմիջական օգնության համար»,- հայտարարել է վարչապետը:
Հայաստանում ապրիլի 2-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 92 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 571 դեպք:
Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 2-ին հաստատվել է կորոնավիրուսի 663 դեպք:
Բացասական արդյունք է արձանագրվել 2940 թեստավորման դեպքում: Փաստացի այս պահին բուժվում է 626 անձ:
Վերջին տվյալներով ապաքինվել է 33 անձ, 4 պացիենտ մահացել է:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» թիվ 298-Ն որոշումը՝ գիտության, կրթության, մշակույթի, արվեստի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիների՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերը ընդունվում են 2020 թվականի ապրիլի 15-ից:
Այդ մասին ասված է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման պահանջներին համապատասխան՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով, համապատասխան փաստաթղթեր ներկայացնելով, կարող են դիմել կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող հետևյալ քաղաքացիները.
1. Բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված) կրթական ծրագրով սովորող (կամ տվյալ ուսումնական տարվա շրջանակներում դիմորդ հանդիսացող) քաղաքացիների նշանակալի նվաճումներ են համարվում հանձնաժողովին դիմելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում՝
1) քաղաքացու ստացած մրցանակները (ոսկե կամ արծաթե կամ բրոնզե մեդալներ) դպրոցականների հետևյալ առարկայական միջազգային օլիմպիադաներում՝
ա. «International Mathematikal Olympiad, IMO»` մաթեմատիկա առարկայից,
բ. «International Physics Olympiad, IPhO»` ֆիզիկա առարկայից,
գ. «International Chemistry Olympiad, IChO»` քիմիա առարկայից,
դ. «International Olympiad in Informatics, IOI»` ինֆորմատիկա առարկայից,
ե. «International Biology Olympiad, IBO»` կենսաբանություն առարկայից,
զ. «International Philosopy Olympiad, IPO»` փիլիսոփայություն առարկայից,
է. «International Astronomy Olympiad, IAO»` աստղագիտություն առարկայից,
ը. «International Olympiad on Astronomy and Astrophysics, IOAA»` աստղագիտություն և աստղաֆիզիկա առարկաներից,
թ. «International Geography Olympiad, IGeO»` աշխարհագրություն առարկայից,
ժ. «International Linguistics Olympiad, ILO»` լեզվաբանություն առարկայից,
ժա. «International Junior Science Olympiad, IJSO»` բնագիտություն առարկայից,
ժբ. «International Earth Sciense Olympiad, IESO»` երկրի մասին գիտություն առարկայից,
2) քաղաքացու կողմից հայոց լեզու կամ հայ գրականություն կամ հայ ժողովրդի պատմություն առարկաներից դպրոցականների հանրապետական օլիմպիադաներում 1-ին տեղը գրաված լինելու հանգամանքը:
2. Մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով սովորող (կամ դիմորդ հանդիսացող) քաղաքացիների նշանակալի նվաճումները գնահատվում են ըստ՝
1) դիմելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում տվյալ մասնագիտության գծով միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում, ինչպես նաև բարձրագույն որակավորման կոմիտեի ցանկում ընդգրկված ամսագրերում հրապարակված գիտական հոդվածների.
2) դիմելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում տվյալ մասնագիտության գծով գիտաժողովների զեկույցների.
3) դիմելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում ստացած գիտակրթական մրցանակների.
4) ուսումնառության շրջանակներում միջին որակական գնահատականի (ՄՈԳ) (մագիստրատուրայի համար՝ բակալավրի, իսկ ասպիրանտուրայի համար՝ մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնառության շրջանակներում), որը պետք է կազմի ՄՈԳ-ի առավելագույն արժեքի առնվազն 80 տոկոսը.
3. Սույն կարգի 8-րդ կետով սահմանված նշանակալի նվաճումները հանձնաժողովի կողմից հաշվարկվում են բալային միավորների համակարգով՝ առավելագույնը 80 բալային միավորի սահմանաչափով, նշանակալի նվաճումների ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանության հիման վրա՝ համաձայն ձևի: Մագիստրոսի կրթական ծրագրի շրջանակներում տարկետման իրավունքի հավակնություն են ձեռք բերում առնվազն 49, իսկ ասպիրանտական կրթական ծրագրի շրջանակներում՝ առնվազն 51 բալային միավոր հավաքած քաղաքացիները:
4. Նշանակալի նվաճում է համարվում քաղաքացու՝ աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking.com կայքի տվյալ տարվա ցանկերի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված), մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և այլ կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ սովորելու կամ դիմորդ հանդիսանալու հանգամանքը` կրթաթոշակի առնվազն 70 տոկոսի վերաբերյալ փաստաթղթերի առկայությամբ, բացառությամբ՝ անվճար կրթական ծրագրեր իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատությունների:
ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման պահանջներին համապատասխան՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով, համապատասխան փաստաթղթեր ներկայացնելով, կարող են դիմել սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող հետևյալ քաղաքացիները.
1) դիմումը ներկայացնելու օրվան նախորդող 4 տարվա ընթացքում օլիմպիական մարզաձևերի աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններում (մեծահասակների կամ երիտասարդների կամ պատանիների) կամ օլիմպիական խաղերում կամ եվրոպական խաղերում կամ պատանեկան օլիմպիական խաղերում կամ համաշխարհային ունիվերսիադայում 1-5-րդ տեղերը գրաված ու առնվազն մեկ հաղթանակ տարած կամ առաջիկա օլիմպիական կամ պատանեկան օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշ ձեռք բերած մարզիկները, շախմատի համաշխարհային օլիմպիադայում 1-5-րդ տեղերը գրաված ու առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկները կամ շախմատի համաշխարհային պատանեկան օլիմպիադայում 1-3-րդ տեղերը գրաված և առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկները: Սույն ենթակետով նախատեսված պայմանը կիրառելիս՝ թենիս մարզաձևում Դևիսի գավաթի խաղարկությունը հավասարեցվում է մեծահասակների աշխարհի առաջնությանը, իսկ Եվրոպայի գավաթի խաղարկությունը հավասարեցվում է մեծահասակների Եվրոպայի առաջնությանը.
2) դիմումը ներկայացնելու օրվան նախորդող 3 տարվա ընթացքում ոչ օլիմպիական մարզաձևերից ուշու (բացառությամբ կատաների), սամբո, շախմատ մարզաձևերի աշխարհի կամ Եվրոպայի մեծահասակների կամ երիտասարդների կամ պատանիների առաջնությունում կամ եվրոպական խաղերում կամ համաշխարհային ունիվերսիադայում 1-3-րդ տեղերը գրաված ու առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկները, նավամոդել և բազկամարտ մարզաձևերի աշխարհի կամ Եվրոպայի մեծահասակների կամ երիտասարդների կամ պատանիների առաջնությունում առաջին տեղը գրաված և առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկները.
3) Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների (պատանեկան, երիտասարդական և մեծահասակների) անդամ հանդիսացող մարզիկները, սակայն յուրաքանչյուր հավաքականի կազմում ընդգրկված մարզիկների ընդհանուր թվից ոչ ավելի, քան պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա 30 մարզիկների.
4) օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած և Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո միջազգային առաջնություններին մասնակցող մարզիկները:
ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 457-Ն որոշման պահանջներին համապատասխան՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով, համապատասխան փաստաթղթեր ներկայացնելով, կարող են դիմել մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող հետևյալ քաղաքացիները.
1) կատարողական արվեստի բնագավառի մրցութային կարգով անցկացվող միջազգային հեղինակավոր՝ առնվազն մեկ նախագծի (մրցույթներ, մրցանակաբաշխություններ, փառատոներ, ցուցահանդեսներ) հաղթող կամ մրցանակակիր դարձած ու մշակույթի և արվեստի բնագավառներում օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչում ստացած քաղաքացիները.
2) կատարողական արվեստի բնագավառի մրցութային կարգով անցկացվող միջազգային հեղինակավոր՝ առնվազն երկու նախագծերի (մրցույթներ, մրցանակաբաշխություններ, փառատոներ, ցուցահանդեսներ) հաղթողներ կամ մրցանակակիրներ դարձած քաղաքացիները.
3) միջազգային հեղինակավոր հարթակներում (բեմերում) և խոշոր միջոցառումներում (փառատոներ, համերգներ, ցուցահանդեսներ) պարբերաբար հանդես եկող քաղաքացիները:
Ի դեպ՝ հաղորդագրության մեջ հատուկ շեշտվում է․
«Խնդրում ենք դիմումը և դիմումին կից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակները և դրանց պատճենները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացնել փակ ծրարով և թողնել դիմումների համար նախատեսված արկղում: Փաստաթղթերի բնօրինակները ենթակա են վերադարձի մեկ շաբաթվա ընթացքում»:
Մոսկվայի քաղաքային №40 կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոյի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Աղբյուրը հիշեցնում է, որ անցյալ շաբաթ Կոմունարկա շրջանում գտնվող հիվանդանոց էր այցելել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և շփվել ինչպես գլխավոր բժշկի, այնպես էլ անձնակազմի հետ:
ՌԴ ղեկավարի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հավաստիացրել է, որ նախագահի հետ ամեն ինչ կարգին է, նա կանոնավոր կերպով կորոնավիրուսի թեստ է հանձնում:
Կորոնավիրուսի թեստի դրական պատասխանի մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նաև բժիշկը՝ գրելով. «Ընկերներ, զգացված եմ ձեր անհանգստությամբ: Այո, ինձ մոտ СoV-ի թեստը դրական պատասխան է տվել, սակայն ինձ լավ եմ զգում: Մեկուսացել եմ իմ աշխատասենյակում, որտեղ կան բոլոր պայմանները հեռակա կերպով աշխատելու համար»:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 2337-ի, որոնցից 1613-ը՝ Մոսկվայում, 17 մարդ մահացել է, 121-ն՝ ապաքինվել:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.