23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Հայտնում եմ, որ ինձ որպես մեղադրյալ ներգրավելու, հետախուզում հայտարարելու մասին տեղեկացել եմ շատ պատահական միայն 09.04.2020 թվականին մամուլի հրապարակումներից, ինչը ինձ համար շատ անսպասելի է, քանի որ նույնիսկ տեղեկացված չեմ եղել իմ դեմ քրեական գործ հարուցված լինելու մասին: Թեև տևական ժամանակ բացակայում եմ Հայաստանից, սակայն պնդում եմ, որ իմ գտնվելու վայրը հայտնի է, ոչ թե «անհայտ», ինչպես տարածվել է իրավապահների մամուլի հաղորդագրության մեջ, ավելին՝ անընդունելի է, որ միայն Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվելը իրավապահների և դատարանի կողմից հիմք է ընդունվել ինձ հետախուզելու և կալանավորման որոշում կայացնելու համար:
Որևէ անգամ ծանուցագիր չի ուղարկվել Հայաստանի իմ հաշվառման հասցե, տվյալ հասցեում ապրում է իմ մայրը, իրավապահները մուտքի դուռը անգամ չեն թակել և չեն հարցրել իմ գնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ, ավելին՝ իմ hայաստանյան բջջային հեռախոսահամարը մշտապես հասանելի է եղել, ինձ անգամ զանգով չեն հրավիրել, որ չներկայանամ: Բոլոր հետաքրքրվողները կարող են անձամբ տեսնել, որ սոցիալական ցանցերում ակտիվ եմ, նույնիսկ պարբերաբար արել են հրապարակային հայտարարություններ, սակայն այդ կապի միջոցով նույնիսկ չեմ տեղեկացվել քննչական մարմին ներկայանալու անհրաժեշտության մասին:
Գտնում եմ, որ ձեռնարկված քրեական հետապնդումը և ընտրված բիրտ գործիքակազմը իրավական չէ, դրա տակ այլ միտում եմ տեսնում, ինչը կապված է իմ անվան և շրջապատի հետ: Նկատի ունենալով, որ հավուր պատշաճի ծանոթ չեմ ինձ մեղսագրվող արարքին, մեղադրանքի բովանդակության վերաբերյալ դեռևս մեկնաբանություն չեմ կարող տալ, սակայն խնդիրը արդեն իսկ քննարկել և լիազորել եմ փաստաբանիս հետ այս փուլում մեզ հասանելի փաստաթղթերին ծանոթանալու համար և դրանից բխող գործողություններ անելու համար»:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացում) 3-րդ մասի 1-ին կետով և 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը) 1-ին մասով քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2017թ. Կաննի կինոփառատոնին ՀՀ պատվիրակության մասնակցության ծախսերը հոգալու պատրվակով ՀՀ մշակույթի նախկին նախարարը «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսորից պահանջել և միջնորդավորված, մաս-մաս ստացել է նշված ֆիլմի նկարահանումների համար նախատեսված գումարներից շուրջ 6.800.000 դրամ գումար: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Քրեական գործն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ ըստ քննչական ենթակայության ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու միջնորդությամբ:
Նշենք, որ 2016-2018 թթ. ՀՀ մշակույթի նախարարն է եղել հայտնի հեռուստահաղորդավար Արմեն Ամիրյանը։
ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացված ԶԼՄ մշտադիտարկման արդյունքում ուշադրության է արժանացել «Hetq.am» կայքում 26.02.2020թ. հրապարակված «Նախկին պատգամավոր Ա. Գ.-ն վաճառել է ամերիկյան բնակարաններն ու 1.5 մլն դոլարով առանձնատուն գնել Գլենդելում» վերտառությամբ հոդվածը: ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից հրապարակումն ուղարկվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ այդ առթիվ քրեական դատավարության օրենքով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ:
Հրապարակման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310-րդ հոդվածի 1-ին մասով հաուցվել է քրեական գործ, ընդունվել վարույթ:
Իրականացվող նախաքննության ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ առ այն, որ 5-րդ և 6-րդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր Ա. Գ.-ն, 2012-2019թթ. ընթացքում «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած իր 2017 և 2018 թվականների գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերում թաքցրել է ԱՄՆ-ում իրեն պատկանող առանձնապես խոշոր չափերով երեք անշարժ գույքի, մասնավորապես 2011թ. ապրիլի 6-ին 490.000 ԱՄՆ դոլարով ձեռք բերած Լոս Անջելեսի Վուդլենդ Հիլսում, 2015թ. օգոստոսի 10-ին 520.000 ԱՄՆ դոլարով ձեռք բերած՝ Գլենդեյլի Քեմփբլ փողոցում, 2016թ. հունիսի 2-ին ձեռք բերած Վելլի Վիլիջ թաղամասի Ուիթսեթ ավենյուում գտնվող շենքերի բնակարանների, ինչպես նաև մի ընկերությունում 100 տոկոս բաժնեմաս ունենալու վերաբերյալ հայտարարագրման ենթակա տվյալները:
Ա. Գ.-ն ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած իր՝ 2018թ. գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց, ինչպես նաև 2019թ. հունվարի 14-ին պաշտոնից ազատվելուց հետո պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց վերաբերյալ հայտարարագրում անփոփոխ հայտարարագրել է 50մլն ՀՀ դրամ, 1.6մլն ԱՄՆ դոլար և 150.000 Եվրո:
Մինչդեռ 2019թ. հունվարի 10-ին նա 1.525.000ԱՄՆ դոլարով, որի մի մասը՝ վարկային միջոցներով, ԱՄՆ-ում՝ մասնավորապես Գլենդեյլում, ձեռք է բերել առանձնատուն, ինչի մասին հայտարարագրման ենթակա տվյալը թաքցրել է 2019թ. հունվարի 14-ին պաշտոնից ազատվելուց հետո պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց վերաբերյալ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած իր հայտարարագրում:
Այսինքն Ա.Գ.-ն չի հայտարարագրել 1մլն ՀՀ դրամը գերազանցող հիշյալ անշարժ գույքը և հաշվետու ժամանակահատվածում ապօրինի հարստացել է, քանի որ 2019թ. հունվարի 10-ին ԱՄՆ-ում հիշյալ առանձնատան ձեք բերումով նրա գույքի ավելացումն էականորեն գերազանցել է նրա՝ վերը նշված հայտարարագրերում արտացոլված օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով:
Նշվածի հիման վրա վարույթն իրականցնող մարմինը որոշում է կատարել ՀՀ քրեական օրենսգրքի 314.1-րդ հոդվածի 2-դ մասով և 310.1 հոդվածի 1-ին մասով
նախատեսված հանցավոր արարքներն առերևույթ կատարելու համար ԱԺ նախկին պատգամավոր Ա. Գ.-ին ներգրավվել որպես մեղադրյալ:
Նկատի ունենալով, որ մեղադրյալը 2019թ. փետրվարի 29-ից ՀՀ-ում չէ, հայտնի չէ նրա գտնվելու վայրը և հնարավոր չի ապահովել նրան նախաքննական մարմնին ներկայացնելը, ՀՀ ՀՔԾ քննիչի կողմից Ա.Գ.-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Եթե վարակի տարածման այս տեմպը պահպանվի, ապա մենք ապրիլի 19-ին կունենանք մոտ 1.800 դեպք, իսկ ապրիլի 29-ին` 3600 դեպք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Մեր դեպքերի կրկնապատկման ցիկլը մոտենում է 10 օրին: Եթե այս տեմպը պահպանվի, ապա մենք ապրիլի 19-ին կունենանք մոտ 1.800 դեպք, իսկ ապրիլի 29-ին` 3600 դեպք:
Դրականը այն է, որ վերջին 5 օրերի աճի տեմպը ավելի դանդաղ է, քան հավաքական վերցրած վերջին 10 օրերինը:
Բացասականը այն է, որ այս փոքրիկ և հարաբերական «ձեռքբերումը» կարող է հօդս ցնդել, եթե մենք «թուլանանք» և կրկին վերադառնանք մեր առօրյա կյանքին` չպահպանելով հիվանդության տարածումը կանխող կանոնները»,-գրել է նա:
Հայաստանում ապրիլի 10-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 16 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 921 դեպք:
Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 10-ին հաստատվել է կորոնավիրուսի 937 դեպք:
Բացասական արդյունք է արձանագրվել 5160 թեստավորման դեպքում: Փաստացի այս պահին բուժվում է 777 անձ:
Վերջին տվյալներով ապաքինվել է 149 անձ, 11 պացիենտ մահացել է:
ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժամեր անց Երևանում վայրէջք կկատարի պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան տեղափոխվող ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռքբերված, Չինաստանի պետական մարմինների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերած բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակը.
- 120 հատ թոքերի արհեստական օդափոխման սարքեր,
- 2 թթվածնի մատակարարման կայան,
- 60 000 հատ թեստ,
- 60 000 հատ բժշկական դիմակ,
- 280 000 հատ պաշտպանիչ դիմակ,
- 20 000 հատ պաշտպանիչ ակնոցներ,
- 100 000 հատ պաշտպանիչ արտահագուստ, ինչպես նաև՝ դեղամիջոցներ:
Տվյալ չվերթով Հայաստան են ժամանելու նաև օրեր շարունակ Չինաստանում Հայաստանի դեսպանությունում բնակվող ՀՀ երկու քաղաքացիներ, ովքեր անցնելու են 14-օրյա կարանտինային ռեժիմ:
Շնորհակալություն ենք հայտնում Չինաստանի կառավարությանը՝ թռիչքի իրականացմանն աջակցելու համար, ինչպես նաև գործընթացում ներգրավված գերատեսչություններին:
Առանձնահատուկ շնորհակալություն թռիչքը իրականացրած օդաչուներին և Չինաստանում ՀՀ դեսպանությանը»:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կարծում է, որ կորոնավիրուսի համավարակով բնությունը պատասխան հարված է հասցրել մարդկանց՝ էկոլոգիական ճգնաժամն արհամարհելու համար, գրում է edition.cnn.com կայքը։
Ֆրանցիսկոս պապի կարծիքով՝ աշխարհը պետք է արտադրության և սպառման տեմպերը դանդաղեցնի և սկսի խորհել բնության մասին ու հասկանա նրան։
«Մենք մասնավոր ողբերգություններին չէինք արձագանքում։ Ո՞վ է հիմա խոսում Ավստրալիայի հրդեհների մասին, կամ ո՞վ է հիշում, որ 18 ամիս առաջ սառույցների հալման պատճառով նավակով հնարավոր էր Հյուսիսային բևեռ հասնել։ Ո՞վ է հիմա խոսում ջրհեղեղների մասին»,-նշել է Պապը բրիտանացի կաթոլիկ լրագրող Օսթին Այվերիի հետ ունեցած զրույցի ընթացքում։
Ֆրանցիսկոս պապը կարծում է, որ կորոնավիրուսի համավարակը տեղի է ունեցել մարդկանց՝ բնության նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքի հետևանքով։
«Չգիտեմ, սա բնության վրեժն էր, թե ոչ, սակայն, անկասկած, սա պատասխան ռեակցիան է»,- հայտարարել է Հռոմի պապը։
Նա հավելել է, որ անհանգստացած է որոշ պետական առաջնորդների պոպուլիստական հայտարարություններով։ Նրա խոսքով՝ որոշներն այնպիսի ելույթներ են ունենում, որ Հիտլերին են հիշեցնում 1933 թվականին։
«Ինձ անհանգստացնում է որոշ քաղաքական գործիչների կեղծավորությունը, որոնք խոսում են այն մասին, որ կարող են բախվել ճգնաժամի, աշխարհում սովի խնդրին առերեսվել, սակայն միևնույն ժամանակ զենք են արտադրում»,- նշել է Ֆրանցիսկոս պապը։
«Covid-19 Armenia բջջային հավելվածի միջոցով «կարմիր գոտում» է հայտնվել 31 անձ, նրանցից 12-ը թեստավորվել է: 8-ի արդյունքները բացասական են եղել, 4-ը՝ դրական». ապրիլի 8-ին հայտնեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը՝ «Թվային գործիքները կորոնավիրուսի դեմ պայքարում. վարակակրի շփման շրջանակը պարզելը և ինքնամեկուսացման հսկողությունը» թեմայով ասուլիսի ժամանակ:
Հիշեցնենք, որ երեկվանից սկսել է գործել բջջային հեռախոսների միջոցով անձանց տեղորոշելու համակարգը: Մինչ այժմ ինքնամեկուսացվածներ չկան, սակայն սպասվում է, որ այսօր կլինեն:
Եթե անձը լքում է ինքնամեկուսացման վայրը, ավտոմատ համակարգը հաղորդագրությունն ուղարկում է ՀՀ ոստիկանություն: Ինքնամեկուսացման վայրի մի քանի անգամ կրկնվելու դեպքում անձը տեղափոխվում է մեկուսացման վայր: Անձի մոտ կորոնավիրուսի կասկած լինելու դեպքում նրա մասին տվյալը փոխանցվում է պարետատան համակարգին, ճշտվում է ախտանիշների առկայության իրական լինելը, դրանք հաստատվելու դեպքում տվյալը հաղորդվում է ԱՆ՝ թեստավորում իրականացնելու համար:
Հարցին, թե ինքնամեկուսաված անձի՝ հետախոսը տանը թողնելու դեպքում վերահսկողության ինչ մեխանիզմ ունեն, Բ. Բադալյանն ասաց, որ վերահսկողության 2 մեխանիզմ ունեն: Առաջինը բջջային օպերատորների կողմից է, երկրորդը՝ կարճ հաղորդագրության միջոցով: Դա անձին ստիպում է ինքնալուսանկարվել, որով ճշտվում է տվյալ անձի իսկությունը, քանի որ ինքնամեկուսացված անձը չգիտի, թե հաջորդական հաղորդագրությունները երբ են գալու:
Ըստ Բ. Բադալյանի՝ արտակարգ դրության ավարտից հետո տվյալները ոչնչացվելու են դրանց սերվերների ոչնչացման ճանապարհով: Պարետի գրասենյակից դիմելու են ԱԺ խմբակցություններին, որպեսզի նրանք ներկայացուցիչներ ունենան ոչնչացման գործընթացին անձամբ հետևելու համար:
Հ երրորդ նախագահի գրասենյակն այսօր պատասխան գրություն է ուղարկել 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողովին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի ֆեյսբուքյան էջից:
Գրության մեջ, մասնավորապես, ասված է.
«Հարգելի՛ պարոն Քոչարյան,
Ս.թ. ապրիլի 8-ին ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ ուղարկված Ձեր թիվ ԱԺՀ.2/2514 գրության մեջ պարզորոշ ներկայացված չէ հանձնաժողովի դիրքորոշումը` ի պատասխան գրասենյակի հարցադրումների:
Մասնավորապես, հասկանալի չէ, թե բավարարվե՞լ է արդյոք ՀՀ երրորդ նախագահի առաջադրած պայմանը` հանձնաժողովի լսումներին ներկայանալու միայն իր մասնակցությամբ նիստի ձայնագրությունը (կամ տեսաձայնագրությունը) ստանալու դեպքում:
Եթե նիստի ընթացքում հանձնաժողովը պատրաստվում է ՀՀ երրորդ նախագահին հայտնել պետական և ծառայողական գաղտնիք կազմող` նախագահին անհայտ տեղեկություններ, ապա, ղեկավարվելով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով, Սերժ Սարգսյանը դեմ է դրան և առաջարկում է նման տեղեկություններ չհայտնել:
Իսկ եթե խոսքը վերաբերում է պետական և ծառայողական գաղտնիք կազմող այնպիսի տեղեկությունների, որոնց ՀՀ երրորդ նախագահը տիրապետում է ի պաշտոնե, ապա «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա արդեն իսկ առկա է դրանք չհրապարակելու պարտավորություն` անկախ հանձնաժողովի նիստում դրանք հրապարակելուց կամ չհրապարակելուց:
Ելնելով վերոհիշյալից` ակնկալում ենք հանձնաժողովի հստակ դիրքորոշումը` տրամադրվելո՞ւ է արդյոք ՀՀ երրորդ նախագահին` նրա կողմից հանձնաժողովի նիստում հնչեցված հայտարարությունների և պատասխանների տեսաձայնագրությունը:
Ձեր պատասխանից է կախված նիստին մասնակցելու` նախագահ Սարգսյանի որոշումը, ինչի մասին ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը իր նախորդ գրությամբ տեղեկացրել էր:
Խնդրում ենք նաև պարզաբանել, թե ՀՀ օրենսդրության որոշակիորեն ո՞ր նորմերից է բխում հանձնաժողովի նիստին պաշտոնաթող նախագահի չներկայանալու դեպում հանձնաժողովին գրավոր հիմնավորումներ ներկայացնելու Ձեր խնդրանքը»:
Հայաստանում ապրիլի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 40 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 921 է, այս մասին տեղեկանցում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Գրանցվել է մահվան 1 նոր դեպք:
Ապրիլի 9-ի դրությամբ կորոնավիրուսից բուժվածների թիվը 138 է, այսինքն՝ մեկ օրում բուժվել է 24 մարդ (ապրիլի 8-ի դրությամբ բուժվածների թիվը 114 էր), փաստացի բուժվողներինը՝ 758, բացասական թեստերը՝ 4571, մահվան ելքերը՝ 10:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.