23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը կորոնավիրուսի տարածման ներկա իրավիճակի ու ռիսկի խմբերի մասին ամփոփ տվյալներ ներկայացրեց ԱԺ–ում։
ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր արտակարգ դրության երկարացման հարցով հրավիրված ԱԺ հատուկ նիստում հայտարարեց, որ ՀՀ բնակչության 12 տոկոսը կամ 353 000 մարդ 60 տարեկանից բարձր են և գտնվում են կորոնավիրուսային հիվանդության ռիսկի խմբում։ Բացի տարիքային խմբից, ռիսկային խմբում են նաև խրոնիկ տարբեր հիվանդություններ ունեցող անձինք (շաքարային դիաբետ, սրտանոթային հիվանդություններ), որոնց թիվը հասնում է 300 հազարի` միայն պաշտոնապես գրանցված դեպքերով։
Ավինյանը հայտնեց նաև, որ ներկա պահին ՀՀ առողջապահական համակարգը ունի 1700 հիվանդի հիվանդանոցային պայմաններում սպասարկելու հնարավորություն։
«Ինչը նշանակում է, որ ամենամեղմ հաշվարկներով դա մեզ թույլ է տալիս ունենալ 4500 ակտիվ վարակակիր»,– ասաց նա։
«Սա նշանակում է` 3000 հավելյալ անձ կա, որոնք 14 օրվա ընթացքում կարող են դառնալ վարակակիրներ»,– ասաց Ավինյանը` հավելելով, որ այդ բոլոր անձանց հետ կապ է հաստատվել, նրանցից 21-ը թեստավորվել են, 4-ի մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը։
«Արդեն այսօրվա դրությամբ մենք կունենայինք 30 000 վարակված անձ միայն Երևանում և արդեն իսկ հարյուրավոր մահեր»,– ասաց նա։
Ըստ Ավինյանի` այս մտահոգությամբ է, որ կառավարությունը որոշել է ևս մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ժամկետը։
ՀՀ կառավարությունն այսօր հրավիրված արտահերթ նիստում միաձայն ընդունեց հանրապետությունում արտակարգ դրության ռեժիմը 30 օրով երկարաձգելու որոշումը։ Այն կտևի մինչև 2020 թվականի մայիսի 14-ը` ժամը 17:00-ն ներառյալ։
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1039–ին։
Քիչ առաջ ավարտվեց մեր հերթական ամենօրյա խորհրդակցությունը՝ կապված կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի հետ. երեկ ունեցել ենք 685 թեստ, որիդ դրական է եղել 28-ը: Այս մասին Facebook-ի իր ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Շատ կարեւոր վիճակագրություն ունենք, առաջին անգամ մեր դրական դեպքերը գրեթե կրկնակի ավելի քիչ են, քան առողջացած դեպքերը: Երեկվ դրությամբ մենք 54 առողջացման դեպք ենք ունեցել, դուրսգրում ենք ունեցել: Այս առումով ունենք 786 ակտիվ դեպք, այսինքն ակտիվ դեպքերի որոշակի նվազում ունենք: Սա էլ է առաջին անգամ:
Իհարկե, ունենք նաեւ վատ նորություն, եւս երկու մահ ենք ունեցել: Կարող եմ ասել, որ մահվան դեպքերի տարիքային միջինը կազմում է 74,8 է»,-ասաց Փաշինյանը:
Նա հավելեց, որ այս վիճակագրությունը թույլ է տալիս ասել, որ մենք ունենք հնարավորություն ջարդելու վարակի ողնաշարը:
Երբ մարդը խոսում է, նա իր շուրջը տարածում է աերոզոլային խառնուրդ, որը բաղկացած է շնչառական մասնիկներից՝ մոտ մեկ միկրոն տրամագծով: Այս մասնիկներն անզեն աչքով տեսանելի չեն, բայց կարող են հեշտությամբ կրել վիրուսներ, ներառյալ SARS-CoV-2: Այսօր արդեն պարզ է, որ նոր կորոնավիրուսը տարածվում է հիմնականում վարակված մակերեսների հետ շփման միջոցով, բայց օդակաթիլային փոխանցման ուղին նույնպես պահանջում է ավելի մանրամասն ուսումնասիրություն:
Հեղինակները նշում են, որ որքան մարդն ավելի բարձր է խոսում, ներառյալ այն մարդը, որի ախտանիշները դեռ չեն դրսևորվել, այնքան մեծ է նրա կողմից արտանետվող աերոզոլային մասնիկների քանակը: Այդ մասնիկները կարող է շնչել զրուցակիցը և այդ կերպ վարակվել:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
«Վերջին մեկ ամսում «կայծակնային» արագությամբ ձևավորված Կորոնավիրուսի դեմ պայքարի այս առողջապահական համակարգը կարող է «չօգտագործված» մնալ, եթե մենք մնանք տանը»,-նշել է նա։
Հայաստանում ապրիլի 13-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 26 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 1013 դեպք:
Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 13-ին հաստատվել է կորոնավիրուսի 1039 դեպք:
Բացասական արդյունք է արձանագրվել 7631 թեստավորման դեպքում (վերջին մեկ օրում՝ 680): Փաստացի այս պահին բուժվում է 814 անձ (վերջին մեկ օրում ավելացել է 11-ով):
Վերջին տվյալներով ապաքինվել է 211 անձ (վերջին մեկ օրում՝ 14 մարդ), 14 պացիենտ մահացել է:
Բժիշկ Վահե Տեր-Մինասյանի խոսքով` կորոնավիրուսի տարածումը Հայաստանում միանգամից կանգնեցնել հնարավոր չէ, տարածումն ինք իրենով շարունակվելու է: Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց` անդրադառալով Հայաստանում համավարակի տարածմանն ուղղված ՀՀ իշխանությունների ընտրած մարտավարությանը:
«Խնդիրն այն է, որ ընտրված ողջ սկզբունքը կայանում է նրանում, որ բոլորը միանգամից չհիվանդանան: Կարծում եմ` մեզնից շատ-շատերը հիվանդանալու են, բայց եթե մենք՝ բոլորս հիվանդանանք, դիցուք, մեկ ամսվա ընթացքում, ապա դա կբերի առողջապաական համակարգի կոլապսի. չեն բավարարի այդքան մահճակալ, այդքան բժիշկ, բուժքույր: Ցավոք սրտի, կարող է ստեղծվել մի իրավիճակ, որ չկարողանանք օգնության կարիք ունեցող պացիենտներին օգնություն ցույց տալ»,-ասաց նա:
Նա նկատեց, որ` եթե մենք նույն հիվանդների քանակը բաժանում ենք շատ ավելի երկար ժամկետի մեջ, ապա տեսնում ենք, որ նորից կան հիվանդներ, բայց նրանց բոլորին կարողանում եք անհրաժեշտ բուժօգնություն ցույց տալ:
«Անհրաժեշտ բուժօգնությունը ցուց տալուց հետո դու նորից կարող ես մահվան դեպքեր ունենալ, բայց այնուամենայնիվ, գիտես, որ բոլոր հնարավորություններդ օգտագործեցիր, և ում հնարավոր էր փրկել, փրկել ես»,- ասաց նա:
Պատասխանելով դիտարկմանը, թե արդյոք ճիշտ ժամանակին կանխարգելիչ մեխանզմներ մշակեցինք, սկզբնական փուլում նախարարն ասում էր, որ պետք չէ վախենալ, հիմա է, որ հնչում են խիստ հորդորներ, Վահե Տեր-Մինասյանը նշեց. «Եկեք համեմատենք. ամբողջ պատմությունը մեզ մոտ սկսվել է մարտից: Մինչ հիմա ունենք 13 մահվան դեպք: Միայն սիրտանոթային հիվանդություններից 2018թ. մահացել է 14 200-ից ավելի պացիենտ, այսինքն՝ ամսական` 1000 մարդուց ավելի: Եվ հիմա ասելը, որ Հայաստանն ուշացրել է կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու հարցում, լուրջ չէ»:
Անդրադառնալով երկրում հաստատված արտակարգ դրության արդյունավետությանը և պատասխանելով դիտարկմանը, որ այս իրավիճակում, մարդիկ շարունակում են չհետևել սահմանափակումներին և խիստ վերահսկողություն չկա՝ բժիշկը նշեց. «Իհարկե, պետք է կարողանալ բալանս պահել, որ երկիրը չբերվի խայտառակ վիճակի, որ խանութներում դատարկություն լինի, սով լինի, և միաժամանակ, այնպես չլինի, որ սահմանափակումները քչացնենք, հիվանդների քանակը շատացնենք: Բարդ է ոսկե միջինը գտնելը»,- ասաց նա:
Նա նաև նշեց, որ այստեղ պետության մեղավորությունն ավելի քիչ է: «Պետությունն ի՞նչ անի, երբ մարդիկ իրար գրկում, համբուրում են փողոցում»,- ասաց նա:
Պատասխանելով մեկ այլ դիտարկմանը, թե շատ երկրներում արտակարգ դրության հաստատվելուց հետո պետությունը խիստ վերահսկողություն է իրականացնում, եթե մեզանում այդպես չէ, ապա ինչ խնդիր է լուծում արտակարգ դրությունը, նա նշեց. «Ես էլ եմ այն կարծիքին, որ արտակարգ դրությունը պետք է լինի բոլորի համար: Պետք չէ հույսը դնել նրա վրա, որ իմ բախտը կբերի, ես չեմ վարակվի: Երբ որ ամեն մեկը հասկանա, որ իրենով է հարցը որոշվում, իրավիճակը կփոխվի: Պետությունն ի՞նչ անի, բանտ նետի՞ բոլորին, տուգանի՞ բոլորին: Հնարավոր ամեն գնով բացատրվում է, որ չանեն»,- ասաց նա:
Վահե Տեր-Մինասյանի խոսքով` ցանկացած համավարակ հասնում է պիկի, որից հետո թուլանում է: Մեր դեպքում, նրա կարծիքով, չնայած վիճակագրական թվերն իջնում են, այդ պիկին չենք հասել:
«Դա իմ անձնական կարծիքն է: Մենք դեռ աճի տեղ ունենք, որից հետո սցներաները տարբեր կարող են լինել: Մեկն այն է, որ այս ամեն ինչից հետո այս ամենը կարող է ձգվել ամիսներով, մինչև վակցինան ի հայտ գա, և սկսվի մասսայական վակցինացիան: Մեկ այլ տարբերակ է, երբ շատ մարդիկ հիվանդանան, իմունիտետ ձեռք բերեն, մարդկանց թիվը շատանա, իրենք արդեն վարակի աղբյուր չլինեն, իրենք չվարակեն: Մյուս խնդիրն այն է, որ մենք ունենք վիճակագրություն հաստատված դեպքերի մասին, բայց կա նաև առանց ախտանշանների պացիենտների քանակ, որոնց դեպքում տարբեր հետազոտություններ տարբեր վիճակագրություն են ցույց տալիս, մոտավորապես թիվը տատանվում է 5-7 ավելիի շրջանակներում: Այսինքն` մենք հիմա կարող ենք ունենալ 5000-7000 վարակակիր»,- ասաց նա:
Ըստ նրա` ամեն դեպքում, ցանկացած պահի առողջապահական ոլորտում կարող է ցնցում լինել: «Եթե վարակակիրների թիվն ավելացավ, և դա կարող է լինել ցանկացած պահի, առողջապահության ոլորտում ցնցում է լինելու, և դա շատ լուրջ խնդիր է լինելու»,- ասաց նա` նշելով, որ այդ սցենարները հաստատապես պետությունը դիտարկում է:
ՀՀ քննչական կոմիտեն այսօր հաղորդագրություն տարածեց, որտեղ մասնավարոպես նշված էր, որ «ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացում) 3-րդ մասի 1-ին կետով և 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը) 1-ին մասով քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2017թ. Կաննի կինոփառատոնին ՀՀ պատվիրակության մասնակցության ծախսերը հոգալու պատրվակով ՀՀ մշակույթի նախկին նախարարը «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսորից պահանջել և միջնորդավորված, մաս-մաս ստացել է նշված ֆիլմի նկարահանումների համար նախատեսված գումարներից շուրջ 6.800.000 դրամ գումար: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ ըստ քննչական ենթակայության ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու միջնորդությամբ»:
Այս առնչությամբ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը իր ֆեյսբուքյան էջում արձագանքեց, մասնավորապես նշելով.
«Այսօր Ավագ ուրբաթ է՝ Հիսուսի խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրը։
Սուտն ու կեղծիքը մարդկության պատմության մեջ միշտ էլ ճակատագրական, քայքայիչ դերակատարում են ունեցել, բայց գոնե այս օրերին սուտը, կեղծիքը, կեղծ մատնությունը մեր կյանքում տեղ պետք չէ ունենան։
Փաստորեն, ՀՀ քննչական կոմիտեն, լսելով մեկ, կամ գուցե մի քանի բանսարկուի, կարող է քրեական գործ հարուցել և հետն էլ հրապարակային շեփորահարել, թե տեսեք-տեսեք, նախկին նախարարը յուրացում է կատարել։
Ո՞վ է ինձ գումար տվել, այդ ու՞մ միջոցով եմ ստացել ձեր նշած գումարը։
Չկա որևէ մեկը, որ կարող է ասել, որ ինձ՝ Արմեն Ամիրյանին երբևէ գումար է տվել։
Անամոթաբար ցեխ են շպրտում մարդու վրա, թե գողացել ես, յուրացրել ես, իսկ դուք՝ քննչական կոմիտեի հարգելի քննիչներ, ձեր կենսագրության մեջ ևս մեկ իբր «բացահայտում» եք ավելացնում։
Ես միշտ էլ փող տվող եմ եղել, ոչ թե՝ վերցնող։
Կեղծ մատնությամբ, ստով և կեղծիքով լցոնված բանսարկուներին խորհուրդ կտամ օգտվել առիթից և ապաշխարելով մաքրվել։
Դեռ ուշ չէ, մեծ պահքի ժամանակ ընդհանրապես մաքրվում են։
Վերջում, սիրելի հայրենակիցներ, բոլորին ցանկանում եմ ուրախ զատիկ և անսահման առողջություն»:
«Վերջին 2 օրերին լավ դինամիկա ենք նկատում գների նվազման, բայց դա դեռ չի նշանակում, որ գները հասել են փետրվար ամսվա գներին»,- այսօր՝ ապրիլի 10-ին, կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:
Նա տեղեկացրեց, որ հանձնաժողովի աշխատանքները 24 ժամ շարունակվում են, խումբը հերթափոխով ուսումնասիրություն է իրականացնում Երևանում և մարզերում: Խոշոր տնտեսվարողների մոտ առկա պաշարների մասով անհանգստացնող երևույթներ գոյություն չունեն, պարենային մթերքի քանակը բավարար է:
Արտակարգ պայմաններում տնտեսվարողների կողմից խախտումներ թույլ տալը, նրա խոսքերով, կդիտվի որպես ծանրացնող հանգամանք:
Հանձնաժողովի ուսումնասիրության համաձայն՝ հնդկաձավարի գինը փետրվարին 705 դրամ է եղել, պիկը եղել է ապրիլին՝ 730 դրամ, իսկ այժմ 710 դրամ է, այսինքն՝ նվազում է եղել: Ցիտրուսային մրգերի, մասնավորապես նարինջի դեպքում կա գնի բարձրացում`60 դրամով թանկացել է, բայց դարձյալ փետրվարի գներից հեռու է, ինչը պայմանավորված է բեռնափոխադրումներով:
«Տեղական արտադրության գները, բնականաբար, նվազում են՝ կախված սեզոնային բնույթից: Լոլիկի, վարունգի գինը այժմ ավելի նվազ է, քան փետրվարին, ինչ վերաբերում է ալյուրին, ամսի 8-ի դրությամբ ունենք 5 դրամի նվազում՝ 290-ից դարձել է 285 դրամ, նախնական գինը եղել է 275 դրամ: Հացի գինը խոշոր ցանցերում որևէ կերպ չի փոխվել: Հետաքրքիրն այն է, որ գների բարձրացումը տեղի չի ունեցել միանգամից, այս փաստը ևս կարող է վկայել, որ գները բարձրացան ոչ թե կորոնավիրուսի հետևանքով, այլ որոշակի ժամանակահատվածում: Օրինակ՝ ալյուրի գինը թանկացել է մարտի 14-ից և պահպանվել է մինչև մարտի 26-ը, որը կարող է կապված լինել թե՛ արտարժույթի, թե՛ բեռնափոխադրման որոշակի խնդիրների հետ՝ պայմանավորված տարբեր երկրներում կարանտինային ռեժիմով»,- ասաց Գեղամ Գևորգյանը:
Անդրադառնալով այն ահազանգերին, որ Վանաձորում հացը թանկացել է, հանձնաժողովի նախագահը նշեց, որ հանդիպել են հաց արտադրողների հետ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հացը Վանաձորում, ի տարբերություն այլ քաղաքների, ամենաէժաններից է: Վանաձորում գործում է 40-ից ավելի տնտեսվարող սուբյեկտ, չկան գերիշխող դիրք ունեցողներ, և թանկացումը այլ խնդիրներ հետ է կապված եղել, ինչը հիմա ուսումնասիրվում է:
«Մի մասը կապված է եղել ալյուրի գնի հետ, մի մասը՝ փաթեթավորման, քանի որ այս օրերին առավել պաշտպանված փաթեթավորում են օգտագործել, իսկ հիմնական պատճառը սպառման ծավալով է պայմանավորված եղել: Դպրոցներն ու մանկապարտեզները փակ են եղել, չեն կարողացել իրացնել հացաբուլկեղենը: Գնի փոփոխություն է եղել 1-2 տեսակ մատնաքաշի դեպքում, դա էլ պայմանավորված է նրանով, որ մարդիկ սկսել են իրենց բնակարանում հաց պատրաստել: Ի հակառակ հացի, լավաշի գինը նվազել է: Այս տրամաբանությունը, փաստերը կստուգենք, կհասկանանք: Միակ մտահոգիչ հանգամանքն այն է, որ հացի գնի փոփոխությունը տեղի է ունեցել համատարած, տնտեսվարողները համագործակցության եզրեր են միմյանց ցույց տվել, և սա էլ պետք է հասկանանք, սա մտահոգիչ է մեր օրենքի տեսանկյունից»,- նշեց Գևորգյանը:
Հանձնաժողովի նախագահը նաև տեղեկացրեց, որ համեմատություններ են արվել 2018-2019թթ. նույն ժամանակահատվածի հետ, բայց դա չի արվել գների բարձրացումը արդարացնելու համար:
Հանձնաժողովը հարուցել է նաև վարույթներ կարագի, շաքարի, ձվի, բենզինի և դիզելի շուկաներում: Նախատեսվում է վարույթներ հարուցել նաև կարևոր մյուս ապրանքային շուկաներում, այդ թվում՝ ձեթի, հավի բդի, հավի մսի:
«Հետևում ենք գների դինամիկային, և չի լինի մի սուբյեկտ, որը կխախտի և պատասխանատվության չի ենթարկվի: Ավելին, այս իրավիճակում խախտում անելը կդիտարկվի որպես ծանրացնող հանգամանք»,- զգուշացրեց բանախոսը:
Այսօրվանից առողջապահության նախարարությունը պատրաստվում է օրական 1000 թեստավորում իրականացնել վարակակիրների հետ կոնտակտավոր մարդկանց շրջանակներում:
Չնայած ոլորտի լավատեղյակները վստահեցնում են, որ այս պահին համավարակի հարցում իրավիճակը վերահսկելի է, բայց անհրաժեշտ է ավելի ուժեղացված ծառայության անցնել՝ հնարավորինս արագ բացահայտելու եւ կանխելու վարակի բոլոր օջախները: Այս աշխատանքն իրականացնելու նպատակով լրացուցիչ լաբորատորիաներ են ներգրավվելու, թոքաբորբ ունեցող հիվանդներին անխտիր թեստավորելու են՝ հասկանալու կորոնավիրուսի արդյունք է, թե ոչ:
Կառավարությունը, ինչպես հայտնի է, մտադիր է եւս մեկ ամսով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը՝ մինչեւ մայիսի 14-ը: Սա առողջապահության նախարարության առաջարկով է արվում, քանի որ այստեղ կարծում են, որ եթե այդ ռեժիմը չեղարկվի, ապա կարող ենք անկառավարելի իրավիճակ ունենալ:
«Մեր առաջարկությունը լինելու է արտակարգ դրությունը երկարացնել, որոշումը կընդունվի՝ հաշվի առնելով շատ հանգամանքներ»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Ըստ նրա՝ դրա մասին հանրությունը կտեղեկացվի:
Անդրադառնալով կորոնավիրուսով վարակված 2 ամսական երեխայի ու մոր առոողջական վիճակին՝ Ա. Թորոսյանն ասաց. «Ենթադրում եմ, որ լավ է վիճակը, այս պահին վատի մասին տեղեկատվություն չունեմ: Ծանր երեխա, կամ երեխայի հետ եղած ծնող այս պահին չունենք»:
Թե քանի դպրոցահասակ հիվանդ երեխա կա, նախարարն ասաց՝ թվային տվյալ չունի:
Հ.Գ-Անցյալ շաբաթ ԱՀԿ-ն կանխատեսել էր Հայաստանում 10 շաբաթ անց 500 հազար վարակակիր ենք ունենալու, ուժեղացված աշխատանքները թերեւս ԱՀԿ կանխատեսումները իրականություն չդառնալու նպատակով են:
Հայաստանում ապրիլի 11-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 29 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 937 դեպք:
Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 11-ին հաստատվել է կորոնավիրուսի 966 դեպք:
Բացասական արդյունք է արձանագրվել 6484 թեստավորման դեպքում (վերջին մեկ օրում՝ 1324): Փաստացի այս պահին բուժվում է 780 անձ (վերջին մեկ օրում ավելացել է 3-ով):
Վերջին տվյալներով ապաքինվել է 173 անձ (վերջին մեկ օրում՝ 24 մարդ), 13 պացիենտ մահացել է (վերջին մեկ օրում մահացել է 2 քաղաքացի): Մահերից մեկի մասին երեկ նշել էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.