23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության՝ անցած տարվա գրեթե միաձայն ճանաչումից հետո նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է իր նախագահության առաջին ժամկետն ավարտին հասցնել մեկուսացած և միայնակ՝ որպես ոճրագործության` ԱՄՆ պատշաճ հիշատակության դեմ Անկարայի գործողությունների վերջին կատարողը: Այս մասին ասվում է Ամերիկայի Հայ դատի գրասենյակի հայտարարության մեջ, որով դատապարտվում է Թրամփի հայտարարությունը:
«Չորս անընդմեջ տարիներ նախագահ Թրամփը ապրիլքսանչորսյան հայտարարությամբ ձախողել է պատշաճորեն դատապարտել օսմանյան թուրքերի կողմից միլիոնավոր հայերի, հույների, ասորիների, սիրիացիների և այլ քրիստոնյա ազգերի դեմ իրականացված «Ցեղասպանությունը», թեև խոստացել էր պաշտպանել հետապնդումների ենթարկված քրիստոնյաների և այլ խմբերի շահերը»:
Հայոց ցեղասպանության ժխտումը Անկարայի կողմից վերահսկվող քաղաքականություն է, որը պարտադրվում է Ամերիկային և աջակցություն ստանում նախագահ Թրամփի կողմից: Եվս մեկ անգամ նախագահ Թրամփը պատճենեց Բարաք Օբամայի և նրա նախորդների վիրավորական հայտարարությունը»,- նշել է Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
«Հաշվի առնելով համավարակով պայմանավորված ներկա իրավիճակն ու բաժանորդների սոցիալական խնդիրները՝ Ընկերության սեփականատիրոջ որոշմամբ այն բաժանորդները, ովքեր փետրվար և մարտ ամիսների ընթացքում ունեցել են յուրաքանչյուր ամիս մինչև 10.000 դրամի էլեկտրաէներգիայի սպառում (խոսքը սոցիալապես անապահով խավի մասին է), չեն հոսանքազրկվի։
Այնուամենայնիվ, հորդորում ենք մեր բաժանորդներին էլեկտրաէներգիայի դիմաց վճարումները կատարել ժամանակին՝ չվտանգելով էլեկտրաէներգետիկական ենթակառուցվածքների հուսալի ու անխափան աշխատանքը։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը այսուհետ ևս պատրաստ է քննարկել յուրաքանչյուր առանձին դեպք և համապատասխան հիմնավորումներ ստանալու դեպքում (չվճարումը համարելով ֆորս մաժորի հետևանք) չդադարեցնել բաժանորդի էլեկտրամատակարարումը։ Համավարակի այս ժամանակներում անհրաժեշտ է ծայրահեղ ուշադիր ու պատասխանատու լինել, պահպանել անվտանգության կանոնները, հետևել պարետի ցուցումներին։ Առո’ղջ եղեք։ Շնորհակալություն համագործակցության համար»։
Հայաստանում ապրիլի 25-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 81 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 1596 դեպք:
Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 24-ին հաստատվել է կորոնավիրուսի 1677 դեպք:
Բացասական արդյունք է արձանագրվել 17342 թեստավորման դեպքում (վերջին մեկ օրում՝ 592): Փաստացի այս պահին բուժվում է 846 անձ (մեկ օրում ավելացել է 1-ով):
Վերջին տվյալներով ապաքինվել է 803 անձ (վերջին մեկ օրում՝ 75 մարդ), 28 պացիենտ մահացել է:
Թուրքիայի Մարդու իրավունքների միության (İHD) ռասիզմի և խտրականության դեմ պայքարի հանձնաժողովը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիվ հայտարարությամբ է հանդես եկել։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Երկրում մեծ հեղինակություն ունեցող իրավապաշտպան կազմակերպությունը պահանջել է ճանաչել Ցեղասպանությունը, ներողություն խնդրել Ցեղասպանության զոհ դարձած հայերի, հույների ու ասորիների սերունդներից, ինչպես նաև՝ նրանց պատկանող յուրացված գույքի և ունեցվածքի դիմաց փոխհատուցում վճարել։
İHD-ի հանձնաժողովի հայտարարության մեջ մասնավորապես ասված է․
«Ապրիլի 24-ը հայերի, ասորիների և անատոլիացի հույների դեմ գործված ցեղասպանության խորհրդանշական տարեթիվն է։ 1915թ․ ապրիլի 24-ն այն օրն է, երբ հայ մտավորական ու արվեսագետ առաջնորդների, ինչպես նաև՝ որոշ շարքային հայ քաղաքացիների, իրենց տներից հավաքելով, մահվան երթի ուղարկեցին»։
Հայտարարության հեղինակները մահվան ուղարկված հայ մտավորականներից հիշատակել են 23-ամյա բանաստեղծ Արմեն Տորյանին (Հրաչյա Սուրենյան), դասախոս, գրող և լրագրող Երվանդ Չավուշյանին, արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ Ռուբեն Զարդարյանին, լրագրող, գրող, դասախոս, հրատարակիչ Տիրան Քելեքյանին, լրագրող, թարգմանիչ Երվանդ Սրմաքեշխանլյանին (Երուխան), բանաստեղծ, արձակագիր, բժիշկ Ռուբեն Սևակ Չիլինգարյանին, բնագետ, բանասեր, խմբագիր, ՀԲԸՄ հիմնադիրներից Նազարեթ Տաղավարյանին, բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, դասախոս Լևոն Լարենց Քիրիշչյանին, բանաստեղծ Դանիել Վարուժանին, գրող Սիամանթոյին (Ատոմ Երջանյան), երգիչ, երգահան, բանահավաք, մանկավարժ, վարդապետ Կոմիտասին, բանաստեղծ, արձակագիր, իրավաբան, պատգամավոր Գրիգոր Զոհրապին։
«Ցեղասպանությունից և դրա հերքումից հետո՝ մինչ օրս, Թուրքիայում չեն դադարել արյունահոսությունները, արցունքները, ողբերը, որովհետև հանցանքը չի պատժվել, այն շարունակվում է նոր հանցանքներով և հանցագործները անպատիժ են մնում, որովհետև արդարությունը չի վերականգնվել, Ցեղասպանության անշիրիմ զոհերը շարունակում են տառապել։
Միշտ ասել ենք, նորից ենք կրկնում․
– Ցեղասպանությունը պետք է ճանաչել։
– Աշխարհով մեկ սփռված հայերից, ասորիներից, հույներից պետք է ներողություն խնդրել։
– Բռնագրավված կանխիկ գումարների ու անշարժ գույքի համար պետք է փոխհատուցում վճարել։
Ուստի կրկնում ենք մեր պահանջը․
Ցեղասպանությունը
Ճանաչի՛ր, ներողություն խնդրի՛ր, փոխհատուցի՛ր»։
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Գոռ Թադեւոսյանի նախագահությամբ վարույթ է ընդունել Առողջապահության կազմակերպիչ Գեւորգ Գրիգորյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կնոջ՝ Մարիամ Պահլավունու։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։
Նշենք, որ հայցվոր կողմը դատարանին պահանջում է պարտավորեցնել պատասխանող կողմին՝ հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքի համար ներողություն խնդրել։
Հիշեցնենք, Ավինյանի կինը ֆեյսբուքյան օգտատերի՝ Գրիգորյանի մասին գրառման տակ այսպիսի մեկնաբանություն էր արել. «Առանց դրա էլ բոլորը գիտեն ում շունն ա»։
Այնուհետեւ Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, գրել էր.
««Յուրաքանչյուր կնոջ սխալի մեջ տղամարդու մեղք կա». Հերդեր
Ցավալի է հետեւել, թե ինչպես է մեր երկրում ձեւավորվում պաշտոնատար անձանց մի այնպիսի շերտ, որը չի կարողանում տարանջատել քաղաքականությունը ընտանիքից: Նման մոտեցումը բնորոշ չէ հասուն պետական եւ քաղաքական գործիչներին, ովքեր քաջ գիտակցում են, որ պաշտոններն ընդմիշտ չեն շնորհվում, իսկ ընտանիքը կայուն է, եւ այդ նույն ընտանիքն է լինելու տղամարդու կողքին՝ նույնիսկ պաշտոնից ազատվեուց հետո: Ընտանիքին, մասնավորապես, կնոջը հասցված բարոյական վնասը չի ներվում եւ վեր է ածվում անձնական թշնամանքի, սակայն դա հասկանալու եւ գիտակցելու համար տղամարդը պետք է ունենա անցած ուղի, ճիշտ ուսուցիչ, ընտանիքի մասին թեկուզեւ «հին», բայց բարոյապես ճիշտ պատկերացում, որպեսզի բացատրի, որ էմոցիոնալ եւ անբռնազբոս հայտարարությունները, անկախ տարիքից, հարիր չեն պետական այրի կնոջը:
Ինչեւէ, ունենք այն, ինչ ունենք, եւ այսօր սոցիալական ցանցերում որոշ պաշտոնատար անձանց կանայք, չկարողանալով զսպել իրենց էմոցիաները, սակայն չհասկանալով, որ քաղաքական քննադատությունը չի նախատեսում անձնական թշնամանք, կատարում են գրառումներ, որոնք անձնավորված են, ինչով ցույց են տալիս ոչ միայն իրենց անձնական թշնամանքը եւ թշնամանքի սերմանումը ընդդիմախոսի հանդեպ, այլ նաեւ սեփական ամուսնու բովանդակային պատասխան տալու ապիկարությունը եւ անզորությունը: Որպես ցայտուն օրինակ կարող է ծառայել hraparak.am կայքում տեղ գտած հոդվածը, որը նկարագրում է այսօր Հայաստանի ապագայի համար մեծ պատասխանատվություն կրող փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի կնոջ բառամթերքը եւ վերաբորմունքը քաղաքական ընդդիմախոսիների նկատմամբ:
Որպես տղամարդ ասեմ՝ կնոջից նեղանալ չի կարելի… նա կին է, իսկ կանանց բնորոշ են էմոցիոնալ եւ չմտածված ճառեր, ինչի համար հենց հաջորդ վայրկյանին կինը կարող է զղջալ, սակայն պետական պաշտոնյայի կինը պետք է հասկանա իր եւ իր ամուսնու պատասխանատվության բարձր աստիճանը, իսկ պետական պաշտոնյան պետք է պատասխանատու լինի իր կնոջ անբռնազբոս ճառերի համար:
Հարգելի պրն. Ավինյան, դուք չեք կարողացել զսպել Ձեր կնոջ ճառերը, եւ արդյունքում ձեր կինը հանդես է եկել ոչ հարիր բառամթերքով սոցիալական ցանցում` հասցեյագրված օտար տղամարդու, ինչը լայն տարածում է ստացել լրատվական դաշտում: Ակնկալում եմ ձեր կողմից տղամարդուն վայել կեցվածք, պատասխանատվություն` սեփական կնոջ բառամթերքի համար:
Այլ պարագայում հարցը կլուծվի իրավական ճանապարհով»։
ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը կոմունալ վարձավճարների խնդրով հանդիպել է ՀՀ ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանին: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Այսօր հանդիպել եմ ՀՀ ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանին և փոխանցել նրան մեր և հազարավոր քաղաքացիների մտահոգությունները՝ կապված այն հայտարարության հետ, որ կոմունալ ծառայությունների դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս-մաժորը համարվում է վերացած։
Պարոն Բաղրամյանը տեղեկացրեց, որ այդ հայտարարության մեջ հանձնաժողովը տեղեկացրել է նաև, որ անկախ նրանից, թե երկրում ֆորս-մաժորային իրադրությունը համարվում է վերացած, թե ոչ, յուրաքանչյուր սպառող կարող է դիմել կոմունալ ծառայությունների մատակարարին՝ չվճարումը պայմանագրի համաձայն ֆորս-մաժորի ազդեցության հետևանք համարելու և մատուցվող ծառայությունները չդադարեցնելու համար։
Ընդ որում, պարոն Բաղրամյանի խոսքով, այդ գործընթացը գտնվելու է ՀԾԿ հանձնաժողովի վերահսկողության ներքո։
Այսպիսով, նրանք, ովքեր համաճարակի կամ արտակարգ դրության սահմանափակումների հետևանքով ի վիճակի չեն վճարել կոմունալ ծառայությունների դիմաց, կարող են դիմել գազամատակարարման, էներգամատակարարման կամ այլ համապատասխան հանրային ծառայություններ մատուցող ընկերություն, իսկ մերժում ստանալու դեպքում՝ բողոք ներկայացնել ՀԾԿՀ գրավոր կամ թեժ գծին (010)584529» ,- Մարուքյանը գրել է իր ֆեյսբուքի էջում։
Ի լրումն բնակիչ-բաժանորդներին մատակարարված բնական գազի դիմաց 3-օրյա ժամկետում վճարումների կատարման վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հայտարարության՝ տեղեկացնում ենք, որ նշված ժամկետում վճարում չկատարելու դեպքում առաջին հերթին կդադարեցվի 30 հազար դրամից ավելի սպառում ունեցած բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը»: Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արենիա» ընկերությունից։
Հիշեցնենք, որ ՀԾԿՀ-ն հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում էր․ «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բոլոր բնակիչ- բաժանորդների համար համընդհանուր ճանաչված՝ վերջիններիս կողմից էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի (ջրահեռացման ծառայությունների) դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը սույն թվականի ապրիլի 22-ից համարում է վերացած։
Նշվածը, սակայն, չի սահմանափակում սպառողի իրավունքը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում համապատասխան հիմնավորումների պարագայում դիմել մատակարարին կոմունալ ծառայությունների դիմաց չվճարումը պայմանագրի համաձայն ֆորս մաժորի հետևանք համարելու և մատուցվող ծառայությունը չդադարեցնելու համար։ Նշված գործընթացը կգտնվի հանձնաժողովի վերահսկողության ներքո։
Հայաստանում ապրիլի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 73 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1596-ի:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայինը կենտրոնը:
Մահացել է 3 քաղաքացի: Կորոնավիրուսից գրանցված մահվան դեպքերի ընդհանուր թիվը 27 է:
Մեկ օրում առողջացածների թիվը 69 է, ընդհանուր առողջացածներինը՝ 728 փաստացի բուժվողներինը՝ 841: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 16551 քաղաքացի:
Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունը հայտնում է, որ պացիենտները եղել են 87, 84 և 81 տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով 22.04.2020թ. ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից արված հայտարարությունն առ այն, որ էլեկտրական էներգիայի դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը սույն թվականի ապրիլի 22-ից համարվում է վերացած:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է։
«Համաձայն սպառված էլեկտրաէներգիայի արժեքի վճարման կարգի` մարտ ամսվա սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարման ժամկետն ըստ այդմ ավարտված է:
Այն բնակիչ-բաժանորդները, որոնք իրենց ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց չեն վճարել կամ վճարել են մասնակի, զգուշացվում են, որ եւս 3 օր վճարումներ չկատարելու դեպքում, ապրիլի 27-ից կհոսանքազրկվեն»:
«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ 2020 թվականի փետրվար և մարտ ամիսներին բնակիչ-բաժանորդներին մատակարարված բնական գազի, ինչպես նաև ներտնային համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների դիմաց վճարումները պետք է կատարվեն 3-օրյա ժամկետում:
«Հաշվի առնելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հայտարարությունն առ այն, որ կոմունալ ծառայությունների դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը սույն թվականի ապրիլի 22-ից համարվում է վերացած, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ 2020 թվականի փետրվար և մարտ ամիսներին բնակիչ-բաժանորդներին մատակարարված բնական գազի, ինչպես նաև ներտնային համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների դիմաց վճարումները պետք է կատարվեն 3-օրյա ժամկետում:
Ապրիլի 22-ից հետո 3 օրվա ընթացքում վճարում չկատարած բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը սահմանված կարգով կդադարեցվի»,- ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.