23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ԲՀԿ խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Շանգրի լա» խոշոր խաղատան գործունությունը կարող է դադարեցվել։ Հրապարակային ծանուցումների Azdarar.am կայքից տեղեկանում ենք, որ ֆինանսների նախարարությունը քննարկում է Ծառուկյանին պատկանող խաղատանը տրված լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը։
«Ազդարարից» տեղեկանում ենք, որ այս հարցի քննարկումը սկսվել է ապրիլի 15-ին, սակայն ֆինանսների նախարարության վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների լիցենզավորող հանձնաժողովը երկու անգամ՝ վերջինը ապրիլի 23-ին կայացած նիստում, որոշել է «Օնիրա քլաբին» տրված ԽՏ-001 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչելու հարցի քննարկումը հետաձգել մինչ ապրիլի 30։
«Շանգրի լա» խաղատունը ՀՀ-ում խաղատնային լիցենզիա ստացած 4 խաղացողներից մեկն է և, ըստ էության, ամենախոշորը։ «Շանգրի լա» ապրանքանիշի սեփականատերը Storm international խաղատնային խոշոր ընկերությունն է։ «Շանգրի լա»-ն հիմնվել է 2014-ին, այն Երևանին ամենամոտ խաղատունն է՝ Երևան-Աբովյան ավտոճանապարհին։ Կառուցված է 13.6 հեկտար տարածքի վրա։ Խաղատուն այցելողների թվի մասին տեղեկատվություն առկա չէ, Կառավարությունը, սակայն, 2014-ին հայտնել էր, որ խաղատան կառուցման ներդրումային ծրագիրը գնահատվում է ավելի քան 150 միլիոն դոլար։
«Օնիրա քլաբը» «Շանգրի լա» խաղատունը շահագործող իրավաբանական անձն է և մտնում է «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմի մեջ։ «Օնիրա քլաբը» նաև «Փարավոն» ռեստորանը շահագործող ընկերությունն է։ Խաղատնային բիզնեսում վճարած հարկերի թվով «Օնիրա քլաբը» առաջատար է, սակայն քանի որ ընկերությանը բացի «Շանգրի լա»-ից պատկանում է նաև «Փարավոն» համալիրը, դժվար է այնտեղից միայն խաղատնային հարկերը առանձնացնել։
2019-ին «Օնիրա քլաբը» վճարել է 5 միլիարդ 206 միլիոն դրամ հարկ, 2018-ին՝ 4 միլիարդ 820 միլիոն, 2017-ին՝ 4 միլիարդ 741 միլիոն դրամ։
«Շանգրի լա»-ի կազմակերպիչ «Օնիրա քլաբն» ունի երեք բաժնետեր: Խոշոր բաժնետերերն են Գագիկ Ծառուկյանն ու նրա կինը՝ Ջավահիր Ծառուկյանը, 2.8 տոկոս բաժնեմաս էլ ունի «Մուլտի գրուպ կոնցեռնը»։ Մարտի 23-ին Ծառուկյանը, խորհրդարանում անդրադառնալով տնտեսական ու սոցիալական ճգնաժամին, պատասխանելով լրագրողների հարցին, ասել էր՝ պետությունը պետք է և՛ «Շանգրի լա»-ի հարկերը վճարի, և՛ աշխատողների աշխատավարձը։ Ծառուկյանը հայտնել էր նաև, որ «Շանգրի լա»-ի կառավարիչները արտասահմանցիներ են, սակայն ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի՝ ընկերության գլխավոր տնօրենը Տարոն Մանուկյանն է։
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը «Լուրեր»-ի հետ զրույցում ասաց՝ «Օնիրա քլաբի» խաղատնային լիցենզիայի վերաբերյալ տեղեկությունների չի տիրապետում։ «Դա հավատարմագրային կառավարման հանձնված բիզնես է։ Անկեղծ ասած, քանի որ հիմա «Մուլտի գրուպի» տնօրեն Սեդրակ Առուստամյանը կալանավորված է, չգիտեմ դեպի ուր ուղղորդեմ ձեզ»,- ասել է Տոնոյանը։
Ֆինանսների նախարարի մամուլի քարտուղար Աննա Վարդանյանը, խոսելով ֆիննախի համապատասխան հանձնաժողովում գտնվող այս հարցի մասին, ասաց՝ որևէ մեկնաբանություն չեն կարող անել վարույթի վերաբերյալ մինչ դրա ավարտը: «Քանի որ վարույթն ընթացքի մեջ է,մենք ինֆորմացիա չենք կարող հրապարակել»,- նշեց նա՝ ավելացնելով, որ չեն կարող տեղեկություն տրամադրել անգամ այն մասին՝ ում նախաձեռնությամբ է սկսվել վարույթը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսում է կոմունալ ծառայությունների վճարների մասին:
«Զրույց քաղաքացու հետ. կոմունալ ճգնաժա»,- վարչապետն այսպես է վերնագրել է իր ֆեյսբուքյան ուղիղ եթերը:
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 28-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 59 նոր դեպք, ընդհանուր՝ 1867։
Առողջացել է ևս 18 պացիենտ, ընդհանուր՝ 866։ Փաստացի բուժում է ստանում 971 մարդ։
Մինչ օրս գրանցվել է մահվան 30 դեպք՝ երեկվա համեմատ 1-ով ավելի։
Անցկացված թեստերի ընդհանուր թիվը կազմում է 19296։
«Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանին մեղադրում են 20 միլիոն դոլար կաշառք տալու մեջ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Առուստամյանի փաստաբան Հովիկ Սուքիասյանը՝ ընդգծելով, թե մեղադրանքի համար ի սպառ բացակայում են փաստական և իրավական հիմքերը, և ակնհայտ է՝ այն առաջադրվել է ենթադրությունների հիման վրա:
«Առուստամյանը դեռ 2009-2011թթ.-ին փոխառության պայմանագրով տոկոսով գումար է տվել երկու անձի՝ տարեկան 4 տոկոս տոկոսադրույքով: Պայմանագրերն առկա են, դրանց գործողության ժամկետները երկու անգամ երկարացվել են: Այդ պայմանագրերը մինչ օրս ունեն իրավական արժեք, իրավական ուժ և գործում են: Հիմա Առուստամյանին մեղադրում են, որ ինքը տարիների ընթացքում իր գումարը չի ստացել, ուրեմն՝ կաշառք է տվել, այնինչ՝ տարիների ընթացքոմ պայմանագրերի ժամկետները երկարացվել են, և նա սպասում է այդ գումարին: Խոսքը մոտավորապես 20 միլիոն դոլարի մասին է»,-ասաց փաստաբանը:
Վերջինս չմեկնաբանեց մամուլում շրջանառվող լուրերը, թե Առուստամյանի ձերբակալությունը կապվում է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի հետ՝ նշելով, թե մեկնաբանելու դեպքում կխախտի նախաքննության գաղտնիքը:
Փաստաբանը հայտնեց նաև, թե նախորդ տարվա օգոստոսի 27-ին Սեդրակ Առուստամյանն այս գործով որպես վկա հարցաքննվել է, մանրամասն ցուցմունք տվել: «Ձերբակալման օրն ինքը հրավիրվել է որպես վկա, ես իր հետ եմ եղել: Անմիջապես ձերբակալել են: Հաջորդ օրը լրացուցիչ հարցաքննվել է որպես կասկածյալ: Ապրիլի 25-ին մեղադրանքի շուրջ է ցուցմունք տվել: Քրեական հետապնդման մարմինները «մտել են մատի ու մատանու արանքը»»,-ասաց Սուքիասյանը:
Հիշեցնենք, որ Առուստամյանը կալանավորվել է ապրիլի 25-ին:
Ուկրաինայում ՀՀ դեպսանության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ #SkyUp ընկերության հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն և ապրիլի 28-ին կիրականացվի Կիև-Երևան չարտերային թռիչք.
«Սիրելի հայրենակիցներ,
Երկար բանակցությունների արդյունքում ուկրաինական #SkyUp ընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապրիլի 28-ին ժամը 15։00-ին կազմակերպել Կիև-Երևան չարտերային թռիչք, որի իրականացման ֆինանսական կողմն ամբողջությամբ հոգում է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը: Շնորհակալ ենք:
Վերոնշյալ թռիչքով Հայաստան վերադարձած ուղևորները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի․ այն է՝ վերջիններս «Զվարթնոց» օդանավակայանից տեղափոխվելու են կարանտինային ռեժիմի համար նախատեսված հատուկ վայր: Կեցությունն այդ վայրում ապահովվում է ՀՀ կառավարության կողմից։
Նշենք, որ նշյալ թռիչքով Հայաստան կարող են վերադառնալ ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների ընտանիքների անդամներ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիները։ Վերջինները պետք է իրենց հետ ունենան ընտանեկան կապը հավաստող փաստաթուղթ կամ դրա պատճենը։
Ինքնաթիռում առկա է միայն 150 նստատեղ և տոմսերը տրամադրվելու են ըստ Ուկրաինայում ՀՀ դեսպանությունում հաշվառման ժամանակագրության, ուստի խնդրում ենք Հայաստան վերադառնալ ցանկացողներին շտապ հաշվառվել Ուկրաինայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնում (հեռախոս՝ +38 044 486-49-96, +38 073 373-74-47, էլ. փոստ armconsulateukraine@mfa.am) կամ Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում (հեռախոս՝ +38 048 703-91-78, +38 068 300-88-77 էլ. փոստ armgenconsulateodessa@mfa.am)։ Ցուցակը կհրապարակվի ավելի ուշ։
Մեկ ուղևորի անվճար տոմսը ներառում է ձեռքի մեկ՝ մինչև 7 կգ (55х40х20սմ), մեկ մինչև 3 կգ (35x20x10սմ) իր և մինչև 23 կգ 1 (մեկ) կտոր ուղեբեռ (գումարային՝ 158սմ)։ Լրացուցիչ ուղեբեռը վճարովի է (վճարվում է Բորիսպիլ օդանավակայանում)։
Թռիչքը կատարվելու է “Բորիսպիլ” օդանավակայանի F տերմինալից, ուղևորներին խնդրում ենք լինել օդանավակայանում թռիչքից առնվազն 2 ժամ առաջ»։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ Կառավարության ներկայացրած 14-րդ աջակցության միջոցառմամբ ավելի քան 3500 ուսանող կստանա պետական աջակցություն ուսման վարձի 100 կամ 75 տոկոսի չափով՝ կախված ՄՈԳ֊ի արժեքից։
«Բուհերը մեզ տվել են ցանկերը, թե ինչ տիպի խմբեր ունեն իրենց մոտ: Մենք ըստ դրա հաշվարկ ենք անելու, գումարները տրամադրելու ենք բուհերին, և արդեն բուհերը տեղում ուսանողների հետ են աշխատելու»,- ասել է Հարությունյանը:
Դիտարկմանը, թե շատ էին այն կարծիքները, որ 90 և ավել ՄՈԳ-ը շատ բարձր նշաձող է, նախարարը պատասխանել է. «Մեր ընդհանուր քաղաքկանությունն այնպիսին է, որ լավ սովորող ուսանողը դուրս չպետք է մնա համալսարանից: Մենք առավելագույնս խրախուսելու ենք այս տրամաբանության մեջ, բայց մենք 80 տոկոսից կամ 90 տոկոսից ցածր ՄՈԳ-երի դեպքում լավ պայմաններով վարկերի տրամադրման ծրագիրն ենք իրականացնում, որպեսզի ընդգրկումը մեծ լինի»:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը կարծում է, որ երկու տարի առաջ հեղափոխական իշխանությունը սահմանել է բարձր նպատակներ, որոնք հիմնականում չեն կատարվել: Tert.am-ի հետ զրույցում նա չբացառեց, որ կարող են լինել արտահերթ զարգացումներ, ինչի մասին գիտակացում են նաև իշխանությունները:
-Ես կարծում եմ, որ կուսակցություն ունենալով և հեղափոխություն իրականացնելով` Նիկոլ Փաշինյանը և իր թիմը ձեռք են բերել համապատասխան փորձառություն` և´ դրական, և´ բացասական, ուստի հասկանում են՝ օրինաչափ զարգացումներն ինչպիսին կարող են լինել, և պատահական չէր, որ երկու տարվան համընթաց սկսեցին խոսել հիասթափվածների մասին:
-Տիկին Դիլբարյան, Ձեր կարծիքով 2018թ. ապրիլ-մայիսյան իրադարձություններից երկու տարի անց ինչպիսի՞ իրավիճակում ենք, արդյո՞ք հասարակության սպասելիքներն արդարացել են:
-Երկու տարին ամփոփում ենք արտակարագ իրավիճակում՝ համավարակի դեմ պայքարի ճակատում, ուստի, խանդավառող տրամադրություններ դժվար թե լինեն: Բայց կարևորն արձանագրելն է այն իրողությունը, որ հեղափոխությունը բարձրացավ բարձր հույսերի հզոր ալիքին, մենք մտածում էինք, որ հեղափոխությունն իսկապես կլինի համախմբող, հաճախ են նշում` թավշյա և սիրո, ես կարծում եմ՝ այդ սերը պիտի լիներ հայ հանրության համախմբումը Չարենցյան հավաքական ուժի կոչով, որով կկարողանայինք 21-րդ դարի աշխարհում գտնել մեր տեղը, որովհետև մինչ այդ գործող և´ իշխանական, և´ պետական համակարգը չէր դնում այդպիսի նպատակներ, բայց այդպես չեղավ:
Բարձր նպատակները ձևավորվեցին, բայց պետք է արձանագրել, որ դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունների շղթայում եղան բազմաթիվ բացթողումներ, վրիպումներ, որոնց մի մասից կարելի էր խուսափել: Եվ, ամենակարևորը, ինչին մենք չկարողացանք հասնել, դա ներհասարակական ներդաշնակությունն էր, մեզ մոտ ստեղծվեց հարձակվողական մթնոլորտ: Ասում են՝ հեղափոխություն կատարում են ռոմանտիկները, բայց ռոմանտիկ գաղափարներից հետո պետք է ձևավորվեր բարեփոխիչների մեծ համախմբումը, որը հանրության լայն աջակցությամբ Հայաստանը պետք է տաներ առաջ, բայց բարեփոխիչների համախումբը չձևավորվեց: Նիկոլ Փաշինյանը հենվում է միայն իր թիմի վրա, չի իրականացնում քաղաքական կունսուլտացիաներ:
-Տիկին Դիլբարյան, քաղաքական գործիչների կողմից տարբեր ոլորտներին առնչվող մտահոգություններ են հնչում՝ սոցիալ-տնտեսական հարցերից միչև Արցախյան հիմնախնդրին վերաբերող:
-Երբ խոսում էի բարեփոխիչների հանձնախմբի մասին՝ նկատի ունեի, որ այդ հանձնախումը պետք է անդրադառնար նաև նշված խնդիրներին: Մենք ունենք Արցախյան հարցի կարգավորման գործընթացքում տարբեր մարտահրավերներ, որոնք դրսից նետվում են դեպի մեզ, մենք ունենք սոցիալական, տնտեսական խնդիրներ: Եվ դա կարող էինք լուծել և այսօր էլ կարող են լուծել միայն այն մարդիկ, ովքեր ունեն համապատասխան մասնագիտական ներուժ, բարեփոխումներ կատարելու հստակ կամք: Դրա համար պետք է համախմբված լինենք, չնայած խոսվում է այն մասին, որ ազատ քաղաքացու օրն է, քաղաքացին է ամեն ինչ որոշում, բայց այդ երևույթները մնացին իբրև կարգախոսներ: Այսինքն՝ մենք չկարողացանք հաղթահարել մեզ տարանջատող ներքին արգելքները և դեռ հակառակը՝ ստեղծվեցին նոր արգելքներ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 27-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 62 նոր դեպք, ընդհանուր՝ 1808։
Առողջացել է ևս 15 պացիենտ, ընդհանուր՝ 848։ Փաստացի բուժում է ստանում 931 մարդ։
Մինչ օրս գրանցվել է մահվան 29 դեպք՝ երեկվա համեմատ 1-ով ավելի։
Անցկացված թեստերի ընդհանուր թիվը կազմում է 18547։
Գիտեք, այս խեղաթյուրված մեկնաբանությունը քննարկելը, կարծում եմ, նույնիսկ պատիվ չի բերում մեզ, որովհետեւ շատ լավ գիտենք պատմությունը: Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Օրվա հերթապահը» հաղորդաշարին տված հարցազրույցում նշել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Էրդողանի խոսնակ եւ գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալըմ-ի հայտարարությանը, թե հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումն իրենց կողմից Հարավային Կովկասում խաղաղությանը եւ կայունությանն ուղղված քայլ էր, որ Հայաստանը մերժեց։
Զոհրաբ Մնացականյանը նեւ նշել է. «Հայաստանն իր կողմից ներդրում էր կատարել, որպես պետություն, որը ներկայացնում էր ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, իր կողմից ներդրում էր կատարել՝ այդ գործընթացը մինչեւ վերջ տանելով առաջ։
Եվ Դուք շատ լավ հիշում եք, որ դա շատ համազգային, խորը եւ շատ դժվար քննարկումների առարկա էր։ Եվ այդ ամենն իրականացնելով՝ մենք ինչի՞ն հանգեցինք։ Հանգեցինք նրան, որ Թուրքիան, իրականում, ուղղակի պատուհանից դուրս նետեց այդ ամենը։ Եվ սա նորից ի ցույց է դնում այն, որ այդ վտանգը խորքային է։ Եվ մնացած այդ մեկնաբանությունները, որ արվել են, արդեն համադրում են, ավելի են խորացնում ժխտողականությունը, որովհետեւ ժխտողականությանը նաեւ միանում է ցեղասպանության արդարացումը։ Այդ ամենը միասին դառնում է անպատժելիություն եւ վտանգ»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի օրը նամակ է հղել Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին։ Այս մասին հաղորդում է Ermenihaber.am-ը։
Նամակի ամբողջական հայերեն թարգմանությունը ներկայացնում ենք ստորև․
«Թուրքիայի հայերի հարգելի՛ պատրիարք Սահակ Մաշալյան,
Հայ համայնքի շատ թանկագի՛ն անդամներ,
Ողջունում եմ ձեզ սիրով ու հարգանքով։
Այս դժվար օրերին, որոնց միջով ողջ աշխարհի հետ միասին անցնում ենք, մեր քաղաքացիների միջև համերաշխությունը շարունակվում է՝ էլ ավելի ուժեղանալով։ Բարձրյալից խնդրում եմ, որ վաղվա օրվան հասնենք իրար ավելի մոտ, միասնականության ու միության զգացումներով ավելի տոգորված։
Աշխարհի ժողովուրդներին մեծ ցավ պատճառած առաջին աշխարհամարտի ծանր պայմաններում մահացած օսմանցի հայերին հարգանքով հիշում եմ և նրանց թոռներին հղում իմ անկեղծ ցավակցությունները։
Այդ ժամանակահատվածում մահացած օսմանյան բոլոր քաղաքացիների համար ալլահի ողորմածությունն եմ հայցում։
Ոչ մի դեպքում թույլ չենք տվել և թույլ չենք տալու օտարացնել մեր որևէ մի քաղաքացու, հավատքի կամ ինքնության պատճառով վատ վերաբերմունքի արժանացնել։
Մեր բոլորի ընդհանուր նպատակն է անցյալից միայն բարեկամության ու մարդկային բարձրագույն իդեալի համար ուժ առնել և ապագա կառուցել միասին։
Բոլորիս համար ակնհայտ են այն շրջանակները, որոնք, անտեսելով Անատոլիայի խորքից ծնված մեր միասնականությունը, ցանկանում են պատմությունից թշնամություն բխեցնել։ Մեր ամենակարևոր ցանկությունն այն է, որ այլ նպատակներ հետապնդող շրջանակներին հնարավորություն չտանք, մանավանդ որ մենք միասնությամբ, բարեկեցությամբ ու խաղաղությամբ լեցուն ապագա ենք ցանկանում կառուցել։
Այս խոհերով ևս մեկ անգամ հարգանքով եմ հիշում առաջին աշխարհամարտում մեր կորցրած օսմանցի հայերին։ Ձեզ բոլորիդ մաղթում եմ շենություն»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.