23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երևանում 9-րդ հարկից երեխաներին և իրենց նետած տղամարդու ողբերգական դեպքից մանրամասներ է պատմում ականատեսը. «Ես գալիս էի աշխատանքի, սկզբից տղա երեխային տեսա ընկած, շուրջը շներ կային շատ: Մտածեցի շներն են գզում երեխային, գնացի, որ փրկեմ: Որ մոտեցա, շները գնացին: Աղջիկ երեխային նայեցի, ուզում էի ձեռք տալ, մտածեցի ողջ ա, մի օգնություն ցույց տամ, բայց որ կապտած էր, էլ ձեռք չտվեցի: Սկսեցի բղավել՝ ժողովուրդ, դուրս եկեք, շտապօգնություն զանգեք»:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու սկզբունքին, դրա հակազդմանը և հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու դեմ պայքարում օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցած և քննվող քրեական գործով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ այն մասին, որ նախկինում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի, այնուհետև՝ ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնները զբաղեցրած և իշխանության ներկայացուցչի գործառույթներ մշտապես իրականացրած, գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձի որդիները, ազգականի հետ նախնական համաձայնությամբ, հոր զբաղեցրած պաշտոնեական դիրքով պայմանավորված, ՀՀ հարկային և մաքսային մարմիններին ապրանքներ մատակարարելու և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ծառայություններ մատուցելու նպատակով հիմնադրել են առևտրային կազմակերպություն, իսկ հայրը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, դրա տնտեսական գործունեությանն ապօրինի նպաստելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, հանձնարարել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, այնուհետև՝ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնատար անձանց համագործակցել նշված կազմակերպության ծառայողների հետ, հնարավորինս աջակցել վերջիններիս՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գնումների ընթացակարգերին պատշաճ մասնակցությունն ապահովելու, տրամադրել դրա համար անհրաժեշտ տեղեկատվություն, վերացնել առաջացող խոչընդոտները և կիրառել առավել բարենպաստ գնման ընթացակարգեր: Օգտվելով պաշտոնեական դիրքը չարաշահման արդյունքում ապօրինի կերպով ստեղծված բարենպաստ պայմաններից՝ պաշտոնյայի հետ փոխկապակցված կազմակերպության ծառայողները ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետ 2008-2020 թվականների ընթացքում կնքել են ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման բազմաթիվ պայմանագրեր, ըստ որոնց ընկերությանը փոխանցվել են առանձնապես խոշոր չափերով պետական միջոցներ:
Բացի այդ, հիշյալ պաշտոնյան, պատասխանատու լինելով պետության եկամուտների ձևավորման, պետական ֆինանսների կառավարման բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականության և իրականացման համար, տեղյակ լինելով մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի արդիականացման և նոր տեղեկատվական համակարգերի ներդրման աշխատանքների գնման անհրաժեշտության մասին, պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու դիտավորությամբ, իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող և այլ անձանց մասնակցությամբ ապահովել է 19 ծրագրային մոդուլի ձեռքբերման պայմանագրի կնքումն իրական արժեքից էապես բարձր գնով հիշյալ ընկերության հետ։ Արդյունքում, թեև նշված պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարվել են 2.777.410.417 ՀՀ դրամով, սակայն դրանց դիմաց պետական միջոցների հաշվին պաշտոնյայի հետ փոխկապակցված ընկերությանը փոխանցվել է 4.283.580.000 ՀՀ դրամ, իսկ առանձնապես խոշոր չափերով գումարային տարբերությունը՝ 1.506.169.583 դրամի չափով, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, պաշտոնյայի որդիների օժանդակությամբ հափշտակվել է։
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դրանց օգտագործմամբ առաձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու արդյունքում ձեռք բերված գույքի հանցավոր ծագումը թաքցնելու, դրա իրական բնույթը, ծագման աղբյուրը, տնօրինման եղանակը խեղաթյուրելու, իրական պատկանելիությունը թաքցնելու նպատակով, այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտները ձեռնարկատիրական գործունեության մեջ ներգրավելուց զատ, դրանք շահաբաժինների, փոխառությունների և այլ գործարքների ձևով այլ անձանց անուններով փոխակերպվել են կանխիկ դրամական միջոցների, որոնք փաստացի տնօրինվել են պաշտոնյայի որդիների և ազգականի կողմից, այդ թվում՝ երրորդ անձի միջոցով մուտքագրվել են «Յուքոմ» ՍՊ ընկերություն:
Հանցագործության կատարման արդյունքում առաջացած առանձնապես խոշոր չափերով գույքը, դրա օգտագործումից ստացված եկամուտները՝ իրական բնույթի, ծագման աղբյուրի իրական պատկանելիության խեղաթյուրմամբ, բանկային փոխանցումների միջոցով ուղղորդվել են պաշտոնյայի որդիների և ազգականի, նրանց հետ փոխկապակցված կազմակերպությունների բանկային հաշիվներին՝ միախառնվելով այլ միջոցների հետ, ներգրավվել են դրանց իրականացրած ձեռնարկատիրական գործունեության մեջ:
Բացի այդ, ստացված փաստական տվյալների համաձայն, հիշյալ բարձրաստիճան պաշտոնյայի որդիները, տեղյակ լինելով հոր և մի շարք տնտեսվարող սուբյեկտների՝ այդ թվում ՀՀ խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված կոնցեռնի գլխավոր տնօրենի միջև, ընդհանուր հովանավորչության համար առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու համաձայնության մասին, հանդիպել են ձեռնարկատիրոջ հետ և քննարկել հանցագործության առարկան փոխանցելու տարբերակները: Վերջիններիս նախաձեռնությամբ նշված գումարի հանցավոր ծագումը թաքցնելու, իրական բնույթը, ծագման աղբյուրը, տնօրինման եղանակը խեղաթյուրելու, իրական պատկանելիությունը թաքցնելու նպատակով, նշված ձեռնարկատերը 2011 թվականի ընթացքում կաշառքի առարկան՝ 22.401.000 ԱՄՆ դոլարը, փոխանցել է նրանց մատնանշած և նրանց հետ փոխկապակցված ՀՀ-ում ոչ ռեզիդենտ մի շարք կազմակերպությունների հաշվեհամարներին, ավելին, նշված գործարքի հանցավոր բնույթը թաքցնելու և քողարկելու համար ձևականորեն կնքվել են փոխառության 2 պայմանագրեր:
Ձեռք բերված փոխկապակցված, հավաստի բավարար ապացույցների համակցությամբ տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, իսկ որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է կալանավորումը:
Դրանից հետո՝ բավարար ապացույցների համակցության հիման վրա, վարույթն իրականացնող մարմնի կողմից 2020 թվականի ապրիլի 28-ին որոշում է կայացվել հիշյալ պաշտոնյայի ՀՀ-ում գտնվող և վարույթում որպես մեղադրյալ ներգրավված որդուն առաջադրված մեղադրանքը փոփոխելու, լրացնելու և կրկին մեղադրանք առաջադրելու մասին՝ ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակությանը, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու համար։ Սակայն վերջինս, պատշաճ ծանուցված լինելով վարույթն իրականացնող մարմին ներկայանալու անհրաժեշտության մասին, խախտելով կիրառված խափանման միջոցի՝ չհեռանալու մասին ստորագրության պայմանները, նախաքննական մարմին այդպես էլ չի ներկայացել և թաքնվել է քննությունից, որից հետո վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է կալանավորումը։
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում փախուստի դիմած մեղադրյալին հայտնաբերելու ու պատասխանատվության կանչելու, տևական և քողարկված հակաիրավական գործունեությանը ներգրավված անձանց ամբողջական շրջանակը, բանկային փոխանցումներով օրինականացված եկամուտների վերջնական տեղաշարժը և դրանց հասցեատերերին պարզելու, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձումն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հավանական սցենար է, որ մինչև մայիսի վերջ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերը կկազմեն 10 հազար: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Ըստ նրա՝ այդ սցենարի դեպքում հավանաբար ոմանց կուղարկեն տուն, բայց ծանր ու ծայրահեղ ծանր դեպքերը կկարողանան սպասարկել: «Մեզ պետք է կայունություն, եթե նույնիսկ շատ թիվ ունենանք, մեզ պետք է կայուն վիճակ, որպեսզի կարողանանք բոլոր դեպքերով զբաղվել»,- նշեց նա:
Ազգային ժողովի հանձնաժողովի նիստում Արսեն Թորոսյանն այսօր ասել էր, որ եթե կանոնները չպահպանվեն, Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը կարող է հասնել մինչև 500 հազարի, հազարավոր մահեր կլինեն: Լրագրողների հետ զրույցում նախարարը պարզաբանեց. «Իմ ասածը իրականում պարզապես թիվ չէր, դա մոտ մեկ ամիս առաջ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատումն էր ՀՀ համար՝ 500 հազար դեպք, տասնյակ հազարավոր հոսպիտալացման դեպքեր, հազարավոր մահեր: Բարեբախատաբար, դա մինչ օրս տեղի չի ունեցել, որովհետև մենք ամեն դեպքում կարողացել ենք զսպել բռնկումը: Եվ մենք կարողացել ենք հարթեցնել կորը ինչ-որ չափով, որովհետև դա ամեն դեպքում սրագագաթ պիկ չէ, այլ միգուցե թեթև բլուր է դառնում: Եվ պետք է այնպես անենք, որ այդ բլուրն աստիճանաբար իջնի ներքև: Հիմա, թե երբ դա կհաջողվի, դժվար է ասել: Այսինքն՝ ասել 500 հազար կլինի, թե 100 հազար, թե 50 հազար, դժվար է, բայց մեր վարքագիծն է պայմանավորեու այդ թիվը»,- նշեց նա:
Ըստ նախարարի՝ եթե մայիսի վերջին ունենանք 10 հազար դեպք, դա, իհարկե, վատ է, քանի որ ավելին է, քան այսօրվա դեպքերը: Բայց լավ է 50 հազարից, որն առողջապահական համակարգը չի կարող կառավարել, իսկ 10 հազարը կարող է: «Բոլոր երկրներն անցնում են այս փուլերով, և սահմանափակումների վերացումը ինչքան էլ մի քիչ կնպաստի ավելացմանը, բայց պետք է խոստովանենք, որ ինչ-որ չափով անխուսափելի է, որովհետև հնարավոր չէ ապրել ամեն ինչ փակ վիճակով, դա ինչ-որ մի օր պետք է տեղի ունենար: Եվ այս ժամանակը մենք ինչ-որ կերպ օգագործել ենք առողջապահական համակարգը կարգի բերելու համար, և նաև, այո, մարդկանց որոշակի վարքագծային կանոններ սովորեցնելու համար»,- հավելեց նա:
Հայաստանում մայիսի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 112 նոր դեպք: Մահացել է մեկ քաղաքացի:
Վարակվածների ընդհանուր թիվը 2619 է:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Մեկ օրում առողջացածների թիվը 40 է, Ընդհանուր առողջացածներինը՝ 1111, փաստացի բուժվողներինը՝ 1462: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 25 846 քաղաքացի:
Եվս 2 քաղաքացի, ում մոտ կորոնավիրուս է ախտորոշված եղել, մահացել են այլ հիվանդություններից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 6 է:
2019 թ. հոկտեմբեր ամսին կառավարությունը կայացրեց 526-Ն որոշումը, համաձայն որի՝ գնումներում հաղթող կազմակերպությունը պետք է ներկայացնի 110 տոկոսի չափով բանկային երաշխիք: Իհարկե, հարգարժան պարոն վարչապետը հայտարարեց, որ եթե բողոքներ լինեն, կնվազեցնեն այդ շեմը, սակայն բազմաթիվ քննարկումներից հետո շեմը չիջեցվեց՝ասաց «Տրանս-Սֆեր» ՍՊԸ-ի տնօրեն Հովհաննես Պետրոսյանը՝ անդրադառնալով Կառավարության՝ պետական գնումների ոլորտին վերաբերող 526 -Ն որոշմանը և դրա արդյունքում կատարված ապօրինություններին:
Որոշումը խնդիրներ է հարուցել տնտեսվարողների համար, մասնավորապես՝ պահնորդական գործունեություն իրականացնող «Տրանս-Սֆեր» կազմակերպության:
Նշենք, որ պահնորդական ոլոտում մինչև անցած տարվա վերջ 70 տոկոս օբյեկտների պահպանությունն իրականացնում էր ոստիկանության ՊՊԳՎ-ն, որի գործառույթները այդ ոլորտում դադարեցվել էին վարչապետի որոշմամբ, և այսուհետ պահպանությունը պետք է իրականացնեն պահնորդական ծառայությունները:
Կառավարության որոշմամբ՝ գնման մասնակիցը պետք է պայմանագրի կատարման և որակավորման ապահովման համար ներկայացնի 110 տոկոս բանկային երաշխիք, որը հավելյալ ծախս է կազմակերպությունների համար, այսինքն՝ բանկերը բանկային երաշխիքը ձևակերպում են որպես վարկ՝ իր տոկոսներով, և եթե հաղթող մասնակիցը որակավորման ապահովման այս միջոցը չի իրականացնում, հայտնվում է սև ցուցակում, այսինքն, ինչպես պարզաբանեց պարոն Պետրոսյանը, տարբեր ոլորտներ կարող են գնալ մենաշնորհման, հաղթող կարող են ճանաչվել միայն հարուստ և գույք ունեցող խոշոր ընկերությունները կամ անձինք՝ միջին ձեռնարկություներին հանելով ոլորտից:
Այսպես եղավ նաև «Տրանս-Սֆեր» կազմակերպության հետ:
Ասուլիսի սկզբում Պետրոսյանը հիշեցրեց Սահմանադրության համապատասխան հոդվածները, համաձայն որոնց՝ տնտեսական գործունեության ազատությունն ու տնտեսական մրցակցությունը պետք է երաշխավորվեն պետության կողմից, ինչպես նաև՝ յուրաքանչյուր ոք ունի տնտեսական, ներառյալ՝ ձեռնարկատիրական, գործունեությամբ զբաղվելու իրավունք:
Նա նշեց նաև, որ, համաձայն Սահմանադրության, պետական քաղաքականության նպատակներն են գործարար միջավայրի բարելավումը և ձեռնարկատիրության խթանումը, մինչդեռ, ըստ ընկերության տնօրենի, կառավարության վերոնշյալ որոշումը խոչընդոտում է ազատ մրցակցությանը:
Այսպես՝ բանախոսը նշեց, որ 2019 թ. նոյեմբերին «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից պահնորդական ծառայությունների ձեռքբերման մրցույթ է հայտարարվել, որին մասնակցել է նաև «Տրանս-Սֆեր» ընկերությունը:
Այս առնչությամբ կազմակերպության տնօրենը, մասնավորապես, ասաց. «Մրցույթի անցկացման ընթացակարգով պահանջվում էր՝ համաձայն 526-Ն որոշման, որ պետք է անպայման բանակցությունների փուլ լինի: Գնումների համակարգողը կատարում է խախտում և «Պահապան 1» ընկերության թույլ է տալիս, որպեսզի նա բանակցությունների ընթացքում նվազեցնի իր գինը ինքնարժեքից ավելի ցածր, ինչը բացահայտ խախտում է: Բանակցությունների արդյունքում առաջացել է կազուս, որ նվազեցրել են, որից հետո մենք արդեն հետագայում պարզում ենք, որ նվազեցնելու իրավունքը չկար»:
Պարոն Պետրոսյանը նշեց, որ ընկերությունը դիմել է տասը տարի սպասարկող բանկին, սակայն բանկային երաշխիք չեն տվել՝ պահանջելով գրավ, այնուհետև իրենք դիմել են մեկ ուրիշ բանկի, իսկ այդ գործընթացը պետք է տևեր երկար ժամանակ, այսինքն՝ կազմակերպությունը բանկային երաշխիք չէր կարող բերել ժամանակի առումով:
«Սրանից հետո քննարկում է եղել փոխնախարար Կարեն Բրուտյանի մոտ, որը նույնպես պնդել է, որ ԲԷՑ-ի մրցույթում առկա է խախտում, սակայն մի քանի օր հետո ԲԷՑ-ը գրություն է ուղարկում Կարեն Բրուտյանին՝ բանկային երաշխիք չներակացնելու պատճառով «Տրանս-Սֆերին» ներառել գնումների սև ցուցակում,-ասաց Հովհաննես Պետրոսյանը
Տվյալ խախտման վերաբերյալ «Տրանս-Սֆեր»-ի տնօրենը նշեց, որ բողոք են ներկայացրել Գնումների բողոքարկման խորհրդին, որը ընդունել է վարույթ՝ կատարված խախտման վերաբերալ: Գնումների բողոքարկման խորհուրդը նաև վարույթ է ընդունել ընկերությանը սև ցուցակում ներառելու մասին գործը:
Պետրոսյանը պարզաբանեց. «ԲԷՑ-ը քննության ընթացքում ներկայացրել է, որ «Պահապան 1» ընկերության հետ պայմանագիր է կնքել 29 մլն 500 հազարով, ինչը նախկինում բանակցությունների ընթացքում ներկայացրած գնից՝ 26 մլն 500 հազարից, ավելի բարձր է, այսինքն՝ առկա է հակամրցակցային համաձայնություն»:
Նա ասաց նաև, որ այս հարցերի քննարկումից հետո գնումների հետ կապված բողոքները քննող անձը հրապարակել է որոշում այն մասին, որ «Տրանս-Սֆեր» ՍՊԸ-ն չի կարող ընդգրվել սև ցուցակում, սակայն երկու օր հետո իրենք տեսնում են թղթային տարբերակով հրապարակված որոշումն առ այն, որ «Տրանս-Սֆերը», այնուամենայնիվ, ներառվել է սև ցուցակում, ինչը, կազմակերպության տնօրենի խոսքով, բացահայտ խախտում, ապօրինի որոշում է:
«Ըստ էության ՝ Գնումների բողոքարկման խորհուրդը կարող է համարվել արբիտրաժային դատարան, և դատավորի հրապարակած բանավոր և գրավոր որոշումները պետք է համանման լինեն:
Մենք ստիպված ենք եղել բողոքարկել այդ ապօրինի որոշումը, սակայն դատարանի աշխատանքը երկարատև է, և մեր կազմակերպությունը դժվար թե այդ երկարատև ժամկետում կարողանա իրականացնել իր գործառույթները:
Քանի որ նոր որոշմամբ ոլորտում օբյեկտների մոտ 70 տոկոսը պետք է պահպանվի պահնորդական ընկերությունների կողմից, ստացվում է, որ դա պետք է իրականացվի գնումների ընթացակարգով: Հիմա եթե սկզբից ինձ ներառում են սև ցուցակում, և ես իրավունք չունեմ այդ ամենին մասնակցելու երկու տարի, դա նշանակում է, որ ոլորտից ինձ անմիջապես հեռացնում են: Արդյոք սա ապօրինություն կամ խախտու՞մ չէ, կամ տնտեսական գործունեութան հանդեպ ինչ-որ միտումնավոր գործողությու՞ն չէ»,-ասաց Պետրոսյանը:
Նա նշեց, որ այս պահին երեք տարի ընկերության կողմից պահպանվող՝ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոնը հայտարարել է մրցույթ, սակայն տվյալ ապօրինի որոշման պատճառով ընկերությունը հնարավորություն չունի մասնակցելու այդ մրցույթին, այսինքն՝ կորցնում է գործունեություն իրականացնելու հնարավորությունը:
Պետրոսյանը կարծում է, որ բանկային երաշխիք ներկայացնելու մասին պահանջը հանգեցնում է մրցակցության սահմանափակման, ինչը, նրա խոսքով, շատ լուրջ խնդիր է իրենց ոլորտի համար, ուստի «Տրանս-Սֆերի» տնօրենն ասուլիսի ժամանակ այս խնդրի վրա հրավիրեց վարչապետի ուշադրությունը՝ ակնկալելով հարցի արդարացի լուծում:
Խաչատրյանների փաստաբանական խումբն այսօր հաղորդագրություն է տարածել, որում անդրադարձել է Խաչատրյանների ընտանիքի անդամների և հարազատների նկատմամբ իրականացվող հետապնդմանը։
«Ապրիլի 30¬-ին Ազգային անվտանգության ծառայությունը ծանուցում է ներկայացրել Գագիկ Խաչատրյանի կնոջը և Գուրգեն Խաչատրյանի կնոջը, ամուսինների մասով քննվող քրեական գործի շրջանակներում ներկայանալ ԱԱԾ որպես վկա հարցաքննվելու համար: Վերջիններիս կողմից վարույթն իրականացնող մարմնին հանձնվել էր գրավոր դիմում, որտեղ նշվել է, որ իրենց ներկայանալու դեպքում օգտվելու են օրենքով նախատեսված մերձավոր ազգականի դեմ ցուցմունք չտալու իրավունքից՝ խնդրելով հիմք ընդունել այդ դիրքորոշումը:
Միաժամանակ, պայմանավորված ՀՀ-ում համաճարակային իրավիճակի օրեցօր վատթարացող դրությամբ, նաև այն, որ Գուրգեն Խաչատրյանի կնոջ խնամքի տակ են գտնվում մանկահասակ երեխաներ, խնդրում են բացառապես միայն վերոնշյալ դիրքորոշումը հայտնելու համար ԱԱԾ չներկայանալը համարել հարգելի: Սակայն ուշ երեկոյան հայտնել են, որ վարույթն իրականացնող մարմինը չի բավարարվել այս դիմումներով և նորից ծանուցում է ներկայացրել կանանց ԱԱԾ ներկայանալու համար:
Մենք կարևոր ենք համարում ընդգծել, որ այս գործողությունները տեղի են ունենում ապօրինի ու գործին չառնչվող տասնյակ մարդկանց երկար հարցաքաննությունների ենթարկելու, հոգեբանական ճնշման, վախի ու ահաբեկելու մթնոլորտում։ Առանց որևէ հիմքի ձերբակալում են մարդկանց, այդ թվում նաև վարորդների։ Պետք է փաստել, որ սա ճնշում գործադրելու միջոց է, որը անկաշկանդ և անթաքույց օգտագործում է վարույթն իրականացնող մարմինը»։
Հիշեցնենք, որ դեռևս ապրիլի 28-ին «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը հաղորդել էր, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով ուղիղ և անուղղակի (այդ թվում հանդիպումների ժամանակ) պահանջ է դրվել իր առջև՝ հանրային ճնշումներով ուղեկցվող ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը։ Իսկ չհամաձայնվելու դեպքում հստակ հայտնել են, որ կարճ ժամկետում մեղադրելու են առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ և կալանավորելու, որին հետևելու է նույնաբնույթ գործողությունների իրականցումը եղբոր, ընտանիքի այլ անդամների, ազգականների, մտերիմների, ինչպես նաև իրենց հետ առնչվող այլ անձանց նկատմամբ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ COVID-19-ի հարցով ծրագրի տեխնիկական ղեկավար Մարիա Վան Կերխովը պատասխանել է հարցին, թե ինչն է պատճառը, որ կորոնավիրուսից առողջացած մարդկանց շրջանում նոր թեստը կրկնակի դրական արդյունք է ցույց տալիս, հաղորդում է BBC News-ը։
Նրա խոսքով՝ այն դեպքերում, երբ «թեթեւ» պացիենտներն ապաքինվում են, մնում են մեռած բջիջներ, որոնք եւ ցույց են տալիս դրական պատասխան թեստի արդյունքում՝ չնայած այդ մարդիկ կրկնակի չեն վարակվել։
Ընդ որում՝ փորձագետը նշել է, որ գիտնականները դեռեւս փորձում են հասկանալ, թե որքան ուժեղ իմունիտետ են ձեքբերում կորոնավիրուսով հիվանդացած մարդիկ։
Կերխովը հավելել է, որ կորոնավիրուսն ունի բնական ծագում չղջիկներից, սակայն միջանկյալ տեսակը, որը փոխանցում է վիրուսը մարդուն, դեռեւս հայտնի չէ։
Վերջին օրերին վարակվածների թվի մեծացումը կապված է մի քանի գործոնների հետ՝ սկսած նրանից, որ ունեցել ենք թուլացումներ, նաեւ որոշակի օջախանման դեպքեր ենք ունեցել, երբ կանոնները լավ չեն պահպանվել: Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ փոխվարչապետ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանըի հետ բացօթյա տարածքում անցկացված խորհրդակցության ժամանակ նշեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նա նշեց, որ օրինակ վարակման դեպք է գրանցվել սգո արարողության ժամանակ. «Այո, մենք պետք է հարգենք մեր անցավորներին, բայց կենդանի մարդկանց պաշտպանելը ավելի կարեւոր պետք է լինի: Ես շատ կցավամ, եթե այդ մարդկանց մոտ որեւէ ծանր դեպք լինի եւ չկարողանանք նրանց փրկել:
Նաեւ ծանր դեպքերի թիվն է աճել: Այսօր արդեն ունենք 65 ծանր վիճակում գտնվող քաղաքացի եւ 35 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի, որոնցից 9-ը միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքի: Սա դեռ մեծ բեռ չէ առողջապահական համակարգի համար: մենք այսօր կարող ենք ակտիվ 3-4 հազար դեպք վարել: Այս պահին ունենք 850 պացիենտ հիվանդանոցներում, եւ եւս մոտ 350 հոգի հյուրանոցներում են: Մեխ խնդիրն է, որ գոնե ուղիղ գծով առաջ գնանք, այսինքն մեր մաքսիմումից չանցնենք, որպեսզի ստիպված չլինենք ոչ հիվանդանոցային պայմաններում բուժօգնություն մատուցել»,-ասաց նախարարը
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 4-ի ժամը 11-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 121 նոր դեպք։ Վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 2507-ի։
Առողջացել է ևս 36 պացիենտ, ընդհանուր՝ 1071։ Փաստացի բուժում է ստանում 1393 մարդ։
Մահվան դեպքերի թիվն ավելացել է 4-ով՝ հասնելով 39 -ի։
Անցկացված թեստերի ընդհանուր թիվը կազմում է 24942։
Պացիենտները եղել են 71 (կին), 83 (տղամարդ), 66 (տղամարդ) և 79 (տղամարդ) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ
Արթուր Վանեցյանի ներկայացուցիչներ Լուսինե Սահակյանը եւ Արամազդ Կիվիրյանը հայտարարություն են տարածել, որւմ նշված է.
«Երեք օր առաջ, կեսգիշերին Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակը հանդես եկավ հայտարարությամբ, որում անդրադարձ կա նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին։ Հայտարարության մեջ մասնավորապես նշված է, թե իբր. «ԶՊՄԿ-ում (Զանգեզուրի պղնձամոլիպդենային կոմբինատ) Մ.Մինասյանի փայաբաժինն, օրինակ, առերեւույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կրկին կեղծ փայատերերի օգնությամբ ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նաեւ ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող»։
Վարչապետի մամուլի խոսնակը նաև հարկ է համարել հայտարարությամբ վարչապետի «ցուցումը» փոխանցել ՀՀ իրավապահ մարմիններին, թե «ՀՀ վարչապետը ակնկալում է, որ ՀՀ իրավապահ մամիններն ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ պատշաճ քննության կենթարկեն վերը նշվածը եւ Հայաստանի ժողովրդին կտան վստահելի պատասխաններ»։
Հայտարարում ենք, որ վարչապետի խոսնակի հայտարարության մեջ տեղ գտած այս տեղեկությունները որևէ աղերս չունեն իրականության հետ։ Անթույլատրելի ու զարհուրելի ենք համարում պետության ղեկավարի խոսնակի միջոցով ակնհայտ զրպարտչական տեղեկությունների տարածումը, առավել ևս ինչ-որ «պատշաճ քննություն» իրականացնելու` քաղաքական ճնշման ուղղակի տարրեր պարունակող ցուցումը։
Իրավական հնարավոր ողջ գործիքակազմի օգտագործմամբ ձեռնամուխ ենք լինելու Արթուր Վանեցյանի իրավունքների պաշտպանությանը, կպատրաստվի ու դատարան կներկայացվի համապատասխան քաղաքացիական հայց։ Զրպարտություն կատարած յուրաքանչյուր ոք պետք է օրենքի շրջանակում պատասխան տա դրա համար, իսկ զրպարտության գործելաոճը պետք է վերջնականապես մերժվի Հայաստանում»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.