23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մանկասպանը դրսում <<հրեշտակ>> էր, իսկ տանը՝ հրեշ։
Երեկ Հայաստանում տեղի ունեցած ողբերգությունը ցնցեց բոլորիս և անձամբ ինձ։ Շատ լավ ճանաչում եմ երեխաների հորն ու մորը և նրանց ընտանիքներին ։ Գազանության և չարության գագաթն է կատարվածը։ Երեխաների հայր կոչվածը եսասեր և ինքնահավանի մեկն էր։
Տարիներ առաջ, երբ եկավ Վոլգոգրադ ինձանից խնդրելու ձեռքը Սիմայի (զոհած երեխաների դժբախտ մոր), մեծ վստահություն ներշնչեց և խոստացավ լինել սիրող ամուսին, իսկ հետագայում էլ սիրող և հոգատար հայր։ Ես էլ նրանց պսակեցի։ Բայց իրենց համատեղ կյանքում նա, այլ բան ցույց տվեց։ Զավակասպանը կերել էր կյանքը մեր լավ Սիմայի։ Այս մասին նույնիսկ ինքնասպանի մայրն էր ասում։
Միայն լսեիք, թե ինչպեսի հիացմունքով էր սկեսուր մայրիկը խոսում իր հարսի ՝ Սիմայի մասին, շատ ընտանիքներ այսօր կերազեին , այդպիսի հարս ունենալ։ Նա ինձ բազմաթիվ անգամ է շնորհակալություն հայտնել, որ իր տղային ՝ Կարենին նման աղջիկ եմ տվել։ Մահացած երեխաների մայրը՝ Սիման իմ երիտասարդաց միության առաջին ատենապետուհի է եղել և երկար տարիներ աշխատել է եկեղեցում։ Կենսուրախ ու գեղեցիկ հայուհի, հիանալի աղջիկ և քույր, խոնարհ և հրաշալի կին, սիրող ու հոգատար մայր։
Մեկ տարի է ինչ բաժանված էին, սակայն Սիման թույլ էր տալիս, որ երեխաները շթվեն իրենց հոր հետ և նույնիսկ, հոգու խորքում մտածում էր, որ մի գուցե ՞ մի օր միանան։
Իսկ Կարենն իր բոլոր անհաջողությունների և <<համաշխարհային ծրագերը>> չիագործվելու մեջ մեղադրում էր կնոջը, որի պատճառով էլ նրանից բաժանվեց, ինչպես նաև մեղադրում էր իր հարազատներին, արդ թվում հանգուցյալ հորը և իր շրջապատի մարդկանց։ Իսկ ինձ, այդ շրջապատի մարդկանցից հանել էր մի 4 — ամիս առաջ, մեր վերջին խոսակցությունից հետ։
Նա ինձ ասում էր, որ երեխաններին չի թողնելու Սիմային և անպայման մռմռացնելու է նրա։ Ես էլ ասաց, որ դու որպրես հայր կարոող ես երեխաներիդ դաստիարակել և հոգ տանել նրանց և նախկին կինդ էլ դեմ չէ։ Մի խոսքով, ինձ համար մեծ ցավ է սա. հազա՜ր ափսոս։
Սիրելինե՛ր, վաղը երեխաների թաղումն է։ Աղոթեցե’ք խնդրում եմ նրանց հոգիների, ինչպես նաև՝ Սիմայի համար։
Հիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի։ Ամեն։
Ապրիլի 24-ին հուշահամալիրի տարածք այցելելն իրավական հետևանքներ է առաջացրել 13 հոգու համար: Այս մասին ոստիկանությունից հայտնել են «Ա1+»-ին:
Ազատ տեղաշարժման սահմանափակումները թեև արդեն հանվել են, բայց հայտնի է, որ մայիսյան տոները ևս սովորականի նման չեն տոնվի։ Մայիսի 9-ին փակ են լինելու «Հաղթանակ» զբոսայգի և «Եռաբլուր» զինվորական պանթեոն տանող հետիոտների ու տրանսպորտային միջոցների համար նախատեսված բոլոր ճանապարհները։
Ոստիկանությունից հաղորդում են, որ կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ։
Արդեն իսկ իրավական հետևանքներ առաջացրել են այս տարի ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի տարածք որոշ քաղաքացիների այցելությունները:
Հուշահամալիրի մուտքը փակ էր, քաղաքացիների այցելություններն՝ արգելված: Տարածքը հսկվում էր ոստիկանների կողմից:
Չնայած արգելքներին՝ որոշ քաղաքացիներ տարբեր պատճառներով, այնուամենայնիվ, փորձել են բարձրանալ հուշահամալիր՝ հանդիպելով ոստիկանության դիմադրությանն ու արգելքներին:
«Ա1+»-ի հարցմանն ի պատասխան ոստիկանությունից հայտնեցին, որ Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր (դրա հարակից տարածք) այցելելու, այսինքն՝ առանց պարետի համապատասխան որոշմամբ սահմանված բացառությունների հիմքով նշված վայրում գտնվելու պատճառով ազատ տեղաշարժի սահմանափակումները խախտելու համար 13 անձի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, որոնցով հարուցված վարույթներից երկուսով արդեն իսկ կայացվել են վարչական տույժ նշանակելու մասին որոշումներ՝ 100.000-ական ՀՀ դրամի չափով։
Ոստիկանությունից նաև փոխանցեցին, որ արձանագրություններ կազմվել են ոչ բոլորի նկատմամբ: Ընդհանուր առմամբ նշված օրը առանց համապատասխան թույլտվությունների հուշահամալիրի տարածք այցելուների թիվը ավելին է եղել.
«Հարկադրանքի միջոցներ կիրառվել են բացառապես արտակարգ դրության իրավական ռեժիմը միտումնավոր խախտած անձանց նկատմամբ, ովքեր ոստիկանության կողմից արված՝ ինքնամեկուսացման վայր վերադառնալուն և ազատ տեղաշարժի սահմանափակումների ռեժիմը չխախտելուն ուղղված հորդոր-պահանջները չեն կատարել»,-նշել են Ոստիկանությունից:
Փաստաբանների պալատը նույն օրը հայատարարություն էր տարածել և պատրաստակամություն հայտնել անվճար տրամադրել իրավաբանական խորհրդատվություն բոլոր այն քաղաքացիներին, ովքեր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելելու համար ենթարկվել են վարչական տույժի:
Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը փոխանցեց, որ դիմումներ պալատը չի ստացել:
Հիշեցնեք, որ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեցին միայն բարձրաստիճան պաշտոնյաները:
Կառավարության հաստատած սոցիալական աջակցության 9-րդ ծրագրի շրջանակներում դիմել են քաղաքացիներ, որոնք աշխատում են ԱԻՆ-ում, Ոստիկանությունում, ՊՆ-ում ու ստացել են գումարներ։ «Արդեն գրություններ են գալիս համապատասխան ստորաբաժանումներին, որ պետք է վերադարձվեն։ Հիմա ի՞նչ պետք է անեն այդ քաղաքացիները, շատերն արդեն ծախսել են գումարը»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հարցրեց ԼՀԿ-ական Կարեն Սիմոնյանը։
«Այդ գումարները պետք է վերադարձվեն, քանի որ նախատեսված են բոլորովին ուրիշ կատեգորիայի մարդկանց համար։ Պետք է ծառայողական քննություններ նշանակվեն, թե ինչպես է այդ ամենը տեղի ունեցել։ Մեկը բանկում 50 մլն ավանդ ունի, գալիս, միջոցառումից գումար է տանում և այլն։ Դա շատ վատ երևույթ է։ Հստակ գրված է, թե ծրագիրն ում է հասցեագրված։ Ցավալի է, որ իրավապահ համակարգում աշխատող մարդիկ, ում կոչումն է, օրինակ, ապօրինության դեմ պայքարելը, այդպես են վարվել։ Ես ամաչում եմ այդ մարդկանց համար․ բաց պատուհանից մտել, դուրս են եկել․․․ Ծախսել՝ ծախսել եք, ձեր բարձրացված աշխատավարձից կբերեք, կտաք»,- ասաց վարչապետը։
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 7-ի ժամը 11-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 102 նոր դեպք։ Վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 2884-ի։
Առողջացել է ևս 50 պացիենտ, ընդհանուր՝ 1185։ Փաստացի բուժում է ստանում 1648 մարդ։
Մահվան դեպքերի թիվն ավելացել է 2-ով՝ հասնելով 42-ի։ Մահվան ևս 2 դեպք գրանցվել է այլ պատճառներով՝ ընդհանուր՝ 9։
Անցկացված թեստերի ընդհանուր թիվը կազմում է 28017։
Կորոնավիրուսից մահացած պացիենտները եղել են 66 և 78 տարեկան տղամարդիկ, ունեցել են խրոնիկական հիվանդություններ
Աշխարհում նաև Հայաստանում գրանցվել են կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման կրկնակի դեպքեր:
Այժմ միջազգային ակադեմիական մակարդակներում քննարկվում են` արդյոք կրկնակի վարակման դեպքեր են, այսինքն նորից անձը վարակվե՞լ է, թե պարզապես եղել է վիրուսի ապաակտիվացում և հետո ակտիվացում:
Առողջապահության նախարարությունից նշում են՝ այսօր դեռևս այս հարցի վերջնական և միանշանակ պատասխան չկա, քանի որ վիրուսը ապաակտիվ վիճակում չի հայտնաբերվել: Սակայն գիտական հանրությունը հակված է այն մտքին, որ կարող է վիրուսի ոչ ակտիվ մասնիկների առկայություն լինել հյուսվածքներում` երբ վիրուսը չի բազմանում, սակայն ՌՆԹ-ն առկա է բջիջների մեջ, ինչը հայտնաբերվում է թեստավորման արդյունքում:
Այդուհանդերձ նման դեպքերը Հայաստանում այս պահին 3-ն են: Պացիենտները որևէ գանգատ կամ ախտանիշ չունեն: Վերջիններիս մոտ վիրուսը կրկին հայտնաբերվել է հիվանդանոցից դուրս գրվելուց 2 շաբաթ հետո: Նրանք մեկուսացվել են` հավանական վարակը կանխարգելելու նպատակով:
Նշենք, որ Հարավային Կորեայի գիտնականներն էին եկել այն եզրակացության, որ նման դեպքերը ոչ թե կրկնակի վարակում է, այլ վիրուսի մասնիկների պահպանում բերանի խոռոչի, կոկորդի հյուսվածքներում, ինչը հայտնաբերվում է ՊՇՌ թեստավորմամբ:
Դեռևս այս հարցի վերջնական և ստույգ պատասխան չկա: Ուստի, պետք է շարունակել պահպանել անվտանգության կանոնները:
Մեր հակաճագնաժամային առաջին գործողությունների նպատակը եղել է Հայաստանում խուճապ թույլ չտալը, երկրորդ ամենակարևոր խնդիրը՝ ապահովել, որպեսզի առողջապահական համակարգը կարողանա սպասարկել կորոնավիրուսով հիվանդ մարդկանց: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա հայտնեց, որ 1500 մահճակալ պատրաստ է, ևս 150 մահճակալ առաջիկա օրերին պատրաստ կլինի, 600 հյուրանոցային–հիվանդանոցային տեղ է պատրաստվել: «2300 հյուրանոցային տեղ ենք պատրաստել կոնտակտավոր մարդկանց մեկուսացնելու համար և այս ընթացքում շուջ 6000 մարդ մեկուսացվել է: Հայաստանում կարանտինի պայմանները հայտնվել են միջազգային և տարածաշրջանային մամուլի շրջանակներում որպես օրինակելի»,-ասաց նա:
Վարչապետը հայտնեց, որ Կառավարությունը հակաճագնժմային 16 միջոցառում է իրականացրել, 21,000 տնտեսվարողի աջակցություն է ցուցաբերել և ավելի քան 1 մլն մարդ Կառավարությունից ստացել է ուղիղ աջակցություն:
«Շատ կարևոր եմ համարում, որ ֆինանսական շուկան շատ արագ կայունացավ, ի տարբերություն շատ երկրների՝ մենք չունեցանք շուկայական կոլապս, շատ էֆեկտիվ կարողացանք կառավարել գնաճը, և այսօր ունենք ապրանքներ, որոնք թանկացել են և ունենք ապրանքներ, որոնք էժանացել են և ապրանքներ, որոնց գինը չի փոխվել: Շուկայում գնաճի առումով ունենք լիարժեք հավասարակշռված վիճակ ունենք»,- ասաց նա և օրինակ բերեց, որ թեև կա պարարտանյութի գնի բարձրացում, սակայն ունենք նաև դիզելային վառելիքի գնի աննդախադեպ նվազում:
Նա հրապարակեց, իր ձևակերպմամբ, սենսացիոն տվյալներ, ըստ որոնց՝ 2020 թվականի ապրիլի 29-ի դրությամբ ՀՀ–ում արձանագրվել է 620,905 աշխատատեղ, փետրվարին՝ 618,000 աշխատատեղ է եղել: Ըստ վարչապետի՝ կարող ենք վստահ խոսել սոցիալական ճգնաժամի բացակայության մասին:
Անդրադառնալով կոմունալ վճարներին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դա դարձել էր թիվ մեկ թեման, և ոմանք նույնիսկ ուզում էին կոմունալների դրոշով հակահեղափոխություն անել: «Մեր 5 միլիարդ փոխանցումից մոտավարապես 2 միլիարդ դրամը որպես կանխահաշիվ է նստած»,-ասաց նա և նշեց, որ ապացուցված վիճակագրություն է, որ Հայաստանում անապահով խավի բաժանորդները ամենապարտաճանաչ կոմունալ վճարների վճարողներն են:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 1,2 միլիարդ դրամը նստել է այն մարդկանց հաշիվներին, որոնք այդ կարիքը չունեն: «Այդ թվում մեծ թվով ԱԺ պատգամավորների կոմունալ հաշիվներին փոխանցել ենք մոտավապես 20 հազար դրամ յուրաքանչյուր բաժանորդի համար»,- ասաց վարչապետը և կոչ արեց, եթե դրա կարիքը չունեն, գտնեն մարդկանց, որոնք ունեն դրա կարիքը և աջակցեն նրանց:
«Պատիվ ունեմ արձանագրել, որ Կառավարությունը կարողացել է, այդ թվում Ազգայի ժողովի օգնությամբ, կորոնավիրուսի սոցիալ տնտեսական ճգնաժամը պահել կառավարելիության շրջանակում: Սա չի նշանակում, որ քաղաքացիները շարունակում են ապրել նույն կերպ, ինչպես հունվարին կամ փետրվարին: Սա նշանակում է, որ չունենք սոցիալական կոլապս և ճգնաժամ: Սակայն թյուր է այն կարծիքը որ ճգնաժամը անցել է, այն նոր սկսում է»,- ասաց նա և նշեց, որ մենք մյուս տարվա մայիսին ունենալու ենք կորոնավիրուսային ճգնաժամ:
Ինչ վերաբերում է արտագնա աշխատանքի մեկնողների խնդրին, որոնք այս տարի չեն կարողանալու մեկնել, վարչապետը հայտարարեց, որ որոշում է կայացվել, որ այս տարի կազդարարենք կրթական և առողջապահական ավելի քան 100 օբյեկտների նորոգման, հիմնանորոգման և կառուցման ծրագրեր, և այդ մարդիկ կարող են ներգրավվել այդ աշխատանքներում:
https://www.youtube.com/watch?v=T5a0Kq4SMq8&feature=emb_logo
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթ է ընդունվել «Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ֆակուլտետներից մեկի ամբիոնի վարիչի կողմից մի շարք ուսանողների ընթացիկ քննությունների, ստուգարքների, կուրսային և ԲՈՒՀ-ի ավարտական աշխատանքների դրական արդյունքներն ապահովելու համար առերևույթ առևտրային կաշառք և կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործը: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն։
Պարզվել է, որ ամբիոնի վարիչը, օժտված լինելով ամբիոնի ուսումնամեթոդաբանական, գիտական, հետազոտական, դաստիարակչական և այլ աշխատանքների կազմակերպում և ղեկավարում իրականացնելու իրավասությամբ, պատասխանատվություն կրելով քննաշրջանների և ամփոփիչ, ավարտական քննությունների արդյունքների համար, Վանաձորի բնակչուհու միջնորդությամբ համաձայնություն է ձեռք բերել՝ իր լիազորությունների շրջանակում մի շարք ուսանողների օգտին, որոշակի գումարի դիմաց, կիսամյակային կուրսային աշխատանքների, քննությունների, ստուգարքների դրական գնահատականներ ապահովելու շուրջ:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ամբիոնի վարիչը պարբերաբար, միասնական դիտավորությամբ, շարունակաբար միջնորդից ստացել է ուսանողներից վերցված տարբեր չափերի կաշառք-գումարներ, որոնց մի մասը տվել է միջնորդին, իսկ ուսանողների կուրսային աշխատանքները, քննությունները, ստուգարքները գնահատվել են դրական:
2020 թվականի մայիսի 5-ին ամբիոնի վարիչը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի (առևտրային կաշառքը) 3-րդ մասով, 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) 3-րդ մասի 3-րդ կետով և 311-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով և տվել խոստովանական ցուցմունքներ:
Ուսանողներից 8-ին մեղադրանքներ են առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի (առևտրային կաշառքը) 1-ին և 312-րդ հոդվածի (կաշառք տալը) 1-ին մասերով, իսկ միջնորդին՝ 38-200-րդ (առևտրային կաշառք ստանալուն օժանդակելը) հոդվածի 1-ին և 313-րդ հոդվածի (կաշառքի միջնորդությունը) 1-ին մասերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ ծրագրի շրջանակներում, որի շահառուներն են 0-18 տարեկան երեխա ունեցող ընտանիքները, և որտեղ երկու ծնողներն էլ չունեն գրանցված աշխատանք, միանվագ 26.500 դրամի չափով օժանդակություն են ստացել նաև պայմանագրային զինծառայողները: Սակայն պարզ է, որ նրանք գրանցված աշխատողներ են և ըստ տրամաբանության չէին կարող այս ծրագրի շահառու լինել։ Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը։
Նա շեշտեց՝ ուժային ծառայությունների ներկայացուցիչներն, ովքեր օգտվել են այս ծրագրից, պետք է հետ վերադարձնեն ստացած գումարները։
«Իմ ձեռքի տակ է Գլխավոր շտաբի պետի գրության պատճենը, որտեղ նշված է, որ մինչ մայիսի 7-ը հարկավոր է հավաքագրել բոլոր այն զինծառայողների տվյալները, ովքեր օգտվել են այս օժանդակությունից, որպեսզի նրանցից հետ գանձվեն այդ գումարները: Համաձայնեք, որ գործ ունենք, մեղմ ասած, տհաճ իրավիճակի հետ: Ուստի, ակնկալում եմ առաջիկայում հրապարակային պարզաբանում կտրվեն պատկան մարմիններից՝ սա անփութության, թե՞ այլ գործոնի հետևանք է»,- ասաց պատգամավորը:
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 6-ի ժամը 11-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 163 նոր դեպք։ Վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 2782-ի։
Առողջացել է ևս 24 պացիենտ, ընդհանուր՝ 1135։ Փաստացի բուժում է ստանում 1600 մարդ։
Մահվան դեպքերի թիվն անփոփոխ է՝ 40։ Մինչ օրս գրանցվել է այլ պատճառներով մահվան 7 դեպք։
Անցկացված թեստերի ընդհանուր թիվը կազմում է 26929։
Միացյալ Նահանգները 75.000-ից 100.000 մարդ կկորցնեն կորոնավիրուսի պատչառով, Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Ընդ որում, նա ընդգծել է ձեռնարկությունները բացելու եւ ամերիկացիներին աշխատանքի վերադարձնելու անհրաժեշտությունը` վիրուսի տարածումը դանդաղեցնելու նպատակով հայտարարված որոշակի միջոցների չեղարկման ճանապարհով: «Մենք 75-ից 100 000 մարդ կկորցնենք,- ասել է Թրամփը:- Դա սարսափելի է: Մենք չպետք է ոչ մի մարդ կորցնենք դրա պատճառով: Դա պետք է կանգնեցվեր Չինաստանում»:
Ըստ նրա` հասարակության պահվածքը (կարանտինային ժամանակահատվածում) «անհավատալի էր» եւ «մեր հաջողության պատճառներից մեկն էր»: «Եթե կարելի է 80 կամ 90.000 մարդու կորուստը հաջողություն անվանել: Բայց դա պատճառներից մեկն է, որ մենք օդանավի առաջին մասում ենք, ոչ թե հետեւի»: «Ավելի վաղ ես խոսում էի 65.000 մարդու կորստի մասին: Այժմ ես ասում եմ 80 կամ 90.000-ի մասին, եւ այդ թվերն արագորեն աճում են»,- խոստովանել է Թրամփը:
Ըստ նրա` որոշ նահանգներ ստիպված կլինեն ավելի երկար փակ մնալ, քան մյուսները: Ընդ որում, նա աջակցություն է հայտնել զբոսայգիների եւ լողափերի բացմանը, քանի դեռ այցելուները պատշաճ հեռավորություն են պահպանում:
Կիրակի երեկոյի դրությամբ ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 1.1 միլիոն հաստատված դեպք եւ ավելի քան 67.000 մահվան դեպք, վկայում են Հոփկինսի համալսարանի տվյալները:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.