23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Բոլոր դատական նիստերը հեռավար անցկացնելու հարց Դատական դեպարտամենտը չի քննարկել
ՀՀ բոլոր դատարաններն ունեն հեռավար նիստեր անցկացնելու տեսաձայնային սարքավորումներ։ Մայիսի 8-ի դրությամբ 30 դահլիճ է կահավորված եղել այդ սարքավորումներով։ Բայց թե քանի նիստ և որ տեսակի գործերով են հեռավար անցկացվել, հայտնի չէ։ Հայտնի չէ նաև, թե ինչ սկզբունքով են ընտրվում՝ որ գործով հեռավար անցկացնել նիստը, որ գործով՝ ոչ։ Իսկ բոլոր նիստերը հեռավար անցկացնելու հարց չի էլ քննարկվել։
Այս տեղեկատվությունը ՀՔԱՎ-ին փոխանցել են ՀՀ դատական դեպարտամենտից։
Բարձրագույն դատական խորհուրդը 2020 թ․-ի մարտի 25-ին հայտարարեց, որ ՀՀ բոլոր դատարաններում առվազն մեկ նիստերի դահլիճ կահավորված է տեսաձայնային անհրաժեշտ սարքավորումներով, և հեռավար հաղորդակցման համակարգի գործարկման մեկնարկը տրված է։
Հայտարարությունից մեկ ամիս անց ՀՔԱՎ-ը հարցում ուղարկեց ԲԴԽ նախագահին՝ պարզելու, թե արդյոք ՀՀ բոլոր դատարաններն են կահավորվել անհրաժեշտ սարքավորումներով, ընդհանուր առմամբ քանի դահլիճ ունի այդ սարքերը, քանի նիստ է անցկացվել այդ ընթացքում հեռավար եղանակով, որ տեսակի գործերն են քննվում հեռավար, ինչ սկզբունքով են ընտրվում հեռավար քննության ենթակա գործերը և ինչ քայլերն են ձեռնարկվում բոլոր դատական գործերը հեռավար անցկացնելու համար։
Հարցմանը 2020 թ․ մայիսի 8-ին պատասխանել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը։ Նա տեղեկացրել է, որ տեսաձայնային սարքավորումներ ունեն ՀՀ բոլոր դատարանները, ընդհանուր թվով՝ 30 դահլիճ, ինչի համար ծախսվել է 45,200,000 ՀՀ դրամ։ Կ․ Փոլադյանի փոխանցմամբ՝ հեռավար անցկացված նիստերի հաշվառում չի արվել, հստակ չէ նաև, թե ինչ սկզբունքով են ընտրվում՝ որ գործերն են ենթակա հեռավար քննվելու։
Դատական դեպարտամենտը չի քննարկել նաև բոլոր գործերը հեռավար քննելու հարցը։
Ի դեպ՝ չնայած նույն հայտարարության մեջ ԲԴԽ-ը նշել էր, որ դատարանների հետ փաստաթղթաշրջանառությունն էլ կարող է վարվել հեռավար՝ էլփոստերի միջոցով, դա ամրագրված է նաև օրենքով, բայց ՀՔԱՎ-ի գործերից մեկով հայցվորի դիմումը՝ նիստը նրա բացակայությամբ անցկացնելու մասին, Վարչական դատարանը հրաժարվել էր ընդունել էլեկտրոնային տարբերակով։
Մեկ այլ գործով դատարանը մերժել է պետական տուրքի վճարումը հետաձգելու՝ հայցվորի դիմումը, չնայած նրան, որ պատճառաբանվել էր, որ բանկերը չեն աշխատում, իսկ առցանց վճարելու հնարավորություն հայցվորը չունի։
Ինչ վերաբերում է դատական նիստերը հեռավար անցկացնելու հնարավորությանը, պետք է փաստենք, որ 2020 թ․ մարտի 16-ից մինչև մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ՀՔԱՎ-ի վարած դատական գործերով 35 դատական նիստ է նշանակված եղել, 8-ով՝ վճռի հրապարակում։ Դրանցից միայն 9 նիստ է կայացել։
Եվս 6-ը հետաձգվել է ՀՔԱՎ-ի փաստաբանների նախաձեռնությամբ, քանի որ նիստերի կայացումը ենթադրել է մեծ թվով մարդկանց ներկայություն դահլիճում, 13-ը հետաձգվել է դատարանների նախաձեռնությամբ, 5-ը՝ կորոնավիրուսի հետ կապ չունեցող պատճառներով, 2-ը՝ դատավարության մասնակից մյուս կողմի միջնորդությամբ, 3 գործով դատական նիստերը կազմակերպության ներկայացուցիչների բացակայությամբ իրականացնելու մասին դիմումներ են ներկայացվել։
Համավարակով պայմանավորված միջոցառումների վերաբերյալ մեր մյուս հարցման պատասխանում էլ, մայիսի 12-ին թվագրված, Դատական դեպարտամենտի ղեկավարի ֆինանսատնտեսական հարցերով տեղակալ Ա․ Ստեփանյանը տեղեկացրել է, որ որոշ նիստեր հեռավար անցկացնելու նպատակով ձեռք են բերել 31 պրոյեկտոր և 30 տեսախցիկ։
Ինչ վերաբերում է վարակի տարածումը կանխող միջոցառումներին, նրա փոխանցմամբ, դատարանների տարածքները ախտահանելու համար դեռևս մարտի 16-ից արտադրող և ներմուծող տարբեր կազմակերպություններից ձեռք են բերել 1195 լիտր ախտահանիչ նյութեր, 13,300 զույգ ձեռնոցներ և 10,000 հատ դիմակներ և բաշխել դատարաններին։ Ըստ պատասխանի՝ ԲԴԽ և դատարանների վարչական շենքերի ողջ տարածքը ախտահանվում է ջերմային աերոզոլային գեներատորներով և ախտահանիչ նյութերով։
Մենք նաև հետաքրքրվել էինք, թե ինչպես է իրականացվում այդ միջոցառումների վերահսկողությունը։ Ա․ Ստեփանյանը հավաստիացրել է, որ գործընթացը Դատական դեպարտամենտի ղեկավարի անմիջական վերահսկողության ներքո է։
ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ամփոփվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ» և «Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ների՝2015-2016թվականների ընթացքում դահլիճների վերազինման աշխատանքների կատարման շրջանակներում պետական միջոցների կառավարման արդյունավետության և օրինականության, ինչպես նաև ՀՀ կառավարության՝ 2012թ. հուլիսի 26-ի N 1052 – Ա որոշման (Երևանի Եզնիկ Կողբացի փողոցի N 36 հասցեում «ԳՐՔԻ ԱՇԽԱՐՀ» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման ներդրումային ծրագրի մասին) կատարման նկատմամբ ուսումնասիրության արդյունքները:
Տեղեկանքում արձանագրված համապատասխան խախտումները ներկայացվում են ստորև՝
- վերոնշյալ երկու ՊՈԱԿ-ների դահլիճների վերազինման նպատակով ՀՀ մշակույթի նախարարության գործարքի կողմ հանդիպակաց կոնսորցիումի անդամ է դարձել ՀՀ մշակույթի նախարարության հետ փոխկապակցված, միայն դահլիճների վերազինման նպատակով ստեղծված և հետագայում գործունեություն ծավալած հայաստանյան ընկերությունը, որի միակ եկամտի աղբյուրը ձևավորվել է Նախարարության հետ կնքված գործարքների արդյունքում: Ընկերությունն իրականացրել է շուրջ 503 մլն դրամի աշխատանքներ: Նշենք, որ կոնսորցիումը բաղկացած է եղել 2 գերմանական, 1 ավստրիական և 1 հայկական ընկերություններից: Հաշվի առնելով փոխկապակցվածության և ոչ մրցակցային գնման ընթացակարգի արդյունքում ընկերության ընտրության հանգամանքը, իրականացվել է գործարքի գնի ուռճացվածության և հիմնավորվածության ուսումնասիրություն: Արդյունքում ի հայտ են եկել հիմնավոր կասկածներ առ այն, որ հայաստանյան ընկերությունը որտեղ իրականացվել է հանդիպակաց ուսումնասիրություն «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, գործարքի արդյունքում իրական շահույթը թաքցնելու նպատակով փոխկապակցված անձանց հետ կնքել է կեղծ գործարքներ և ստացել շուրջ 82 միլիոն դրամի անապրանք փաստաթղթեր:
- ՀՀ կառավարության 2012թ. հուլիսի 26-ի «Երևանի Եզնիկ Կողբացու փողոցի 36 հասցեում «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման ներդրումային ծրագրի մասին» N 1052-Ա որոշման նախագծով ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացված հարցը պարունակել է պետական սեփականություն հանդիսացող հողամասի շուկայական արժեքի գնահատման և դրա դիմաց մասնավոր ըկերության կողմից իրականացման ենթակա աշխատանքների արժեքի վերաբերյալ անարժանահավատ և չհիմնավորված տեղեկատվություն:
Ըստ կառավարության որոշման, Ընկերությանը սեփականության իրավունքով հատկացվել է «Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց» ՊՈԱԿ-ին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Երևան քաղաքի Պուշկին-Կողբացի խաչմերուկում գտնվող հողամասը և ՊՈԱԿ-ի կաթսայատունը:Կազմակերպությունը պարտավորվել է ՊՈԱԿ-ի համար կառուցել նոր կաթսայատուն և տրամադրել երաժշտական գործիքներ: Հողամասի հատկացման նպատակն է հանդիսացել «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցումը, սակայն նման համալիրմինչ օրս չի կառուցվել: Ավելին՝ «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման ներդրումային ծրագիր գոյություն չի ունեցել:
Պետական սեփականություն հանդիսացող հողամասի դիմաց ընկերությունը Նախարարությանն է հատկացրել շուրջ 47 միլիոն դրամի լարային 12 գործիքներ միայն, որոնց շուկայական արժեքը, համաձայն փորձաքննության արդյունքների, կազմում է շուրջ 23 միլիոն դրամ: Լարային գործիքների ծագման իրական աղբյուրը թաքցնելու նպատակով կեղծ գործարք է կնքվել ՌԴ գրանցված անհատ ձեռնարկատիրոջ հետ:
Ընկերությունը, պետական սեփականություն հանդիսացող հողամասի դիմաց նաև տեղափոխել է «Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց» ՊՈԱԿ-ի կաթսայատունը: Վերոգրյալ աշխատանքի արժեքը գնահատվել է շուրջ 17 միլիոն դրամ: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կաթսայատան տեղափոխումը բխել է Կազմակերպության և ոչ թե պետության կամ ՊՈԱԿ-ի շահերից, քանի որ հին կաթսայատունը գտնվել է Կազմակերպության հատկացված հողամասում և հողամասը ցանկացած նպատակով օգտագործելու համար կաթսայատունը պետք է տեղափոխվեր:
Ըստ ՍՊԸ պարտավորությունների, այն պետք է կառուցեր նոր կաթսայատուն, ինչը չի արվել:
Ներկայումս հողամասի վրա կառուցված է բազմահարկշենք, որտեղ 1 քմ-ի վաճառքի շուկայական արժեքը կազմում է 3000 ԱՄՆ դոլար:
Տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ հանցագործության հատկանիշները ստուգելու նպատակով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը:
Իր խոսքում վարչապետը նշել է, որ վերջին շրջանում նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի տարածման տեմպերը դարձել են խիստ անհանգստացնող: «Կարծում եմ՝ ժամանակն է, որ մենք մտածենք կորոնավիրուսի դեմ մեր պայքարի և գործողությունների մեջ որոշակի սրբագրումներ անելու մասին: Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ եթե ոչինչ ընթացքի մեջ չփոխենք՝ մայիսի վերջին կունենանք մոտավորապես 10 հազար հիվանդ, այսինքն՝ դրական ախտորոշված պացիենտ, իսկ հունիսի կեսերին արդեն այդ թիվը կարող է հասնել 20 հազարի: Ինչը նշանակում է, որ մենք պետք է ձեռնարկենք ոչ այնքան այլ միջոցներ, այլ նորից պետք է վերանայենք մեր կիրառած միջոցառումների և առավել ևս դրանց կիրառման որակը և ծավալը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ պարետատան մարտավարությունը և ռազմավարությունը ընդհանուր առմամբ եղել է հետևյալը՝ կորոնավիրուսի առկայությամբ սովորել ապրել բնականոն կյանքով, կամ շատ թե քիչ բնականոն կյանքով, կամ հնարավոր ամենաբնականոն կյանքով: «Բայց, բնականաբար, սա ասելով նկատի ենք ունենում կարողանալ իրավիճակը կառավարել այնպես, որ սահմանափակումներից ետ քայլ անելուց հետո կրկին անհրաժեշտություն չլինի վերադառնալ նախկինում կիրառված սահմանափակումներին: Եվ այսօրվա մեր արձանագրումը հենց այդ է, որ, ցավոք սրտի, մենք վստահ չենք, որ առկա տեմպը պահպանվելու դեպքում կկարողանանք պահել այս մարտավարությունը: Բայց մեր հիմնական խնդիրը շարունակում է մնալ հենց դա՝ սովորել, շարունակել սովորել ապրել կորոնավիրուսի պայմաններում և կորոնավիրուսի տարածումը վերցնել խստագույն հսկողության տակ»,— նշել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով, ընդհանուր առմամբ, այս շրջանում հաճախ է խոսվում, քննարկվում և Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի հետ կապված վիճակը համեմատության մեջ դրվում մի շարք այլ երկրների հետ ու զուգահեռներ անցկացվում: «Դա, իհարկե, հասկանալի համեմատություն է, բայց ուզում եմ ասել, որ համեմատություն անելիս պետք է ելնել և դիտարկել ամբողջական պատկերը: Ի սկզբանե մեր մարտավարությունը եղել է հետևյալը. միջոցառումներն իրականացնել այնպես, որ դրանք լինեն մաքսիմալ հավասարակշռված՝ տնտեսական ճգնաժամի կառավարման տեսակետից, առողջապահական ճգնաժամի կառավարման տեսակետից և սոցիալական ճգնաժամի կառավարման տեսակետից: Եվ այս առումով ես կարևոր եմ համարում արձանագրել, որ կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի ընթացքում մեզ հաջողվել է պահել գնաճի, ըստ էության, մինիմալ շեմ, մեր ֆինանսական շուկան ցնցումների չի ենթարկվել: Սա ասում եմ արձանագրելու համար, որ այո՛, կան երկրներ, որտեղ զուտ համավարակի թվային տրամաբանության իմաստով շատ ավելի լավ իրավիճակ է, բայց մյուս կողմից կա պլանավորվածը մի քանի անգամ գերազանցող գնաճ, ցնցումներ են արձանագրվում ֆինանսատնտեսական շուկայում: Եվ, ընդհանուր առմամբ, գնահատման և ընտրության հարց է, թե որ խնդրի լուծումն է առաջնահերթ: Ես կարծում եմ, որ մենք պետք է շարունակենք մեր մարտավարությունը և պետք է տնտեսական խնդիրը, սոցիալ-տնտեսական խնդիրներն ամենևին չթերագնահատենք ի հակադրություն առողջապահական խնդիրների: Բայց մյուս կողմից առողջապահական խնդրի չլուծումը և սրացումը կարող է իր հերթին ավելի խորացնել տնտեսական խնդիրները և ավելի դժվարացնել դրանց լուծումը»,- նշել է գործադիրի ղեկավարը:
Վարչապետը նշել է, որ նիստի ընթացքում կքննարկեն առկա իրավիճակը, նաև կփորձեն հասկանալ հետագա անելիքներում ինչ կոնկրետ սրբագրումներ պետք է անել: «Խոսքը, ընդ որում, ոչ այնքան բովանդակային սրբագրումների մասին է, որովհետև, ըստ էության, բովանդակային առումով բոլոր երկրները կիրառում են նույն կարգի միջոցառումներ, չնայած ես չեմ բացառում, որ մենք կարող ենք քննարկել նաև այդպիսի հարց: Ավելի շատ պետք է հասկանանք, թե ինչպես ենք առավել արդյունավետ դարձնում կորոնավիրուսի դեմ այն պայքարը, որը մեր համոզմամբ ամենաարդյունավետն է, խոսքը՝ ապակենտրոն և ապակենտրոնացված պայքարի մասին է, երբ հնարավորինս շատ ուժեր և քաղաքացիներ ներգրավված լինեն անհատական պատասխանատվության մակարդակում կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Այնուհետև անդրադարձ է կատարվել Հայաստանում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի վիճակագրության, ընդհանուր դինամիկային, վարակված անձանց առողջական վիճակին, կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու քաղաքականության շրջանակում իրականացվող միջոցառումներին:
Նշվել է, որ թեստավորման ծավալներն ավելացնելու արդյունքում հնարավոր է դարձել վարակման դեպքերը հնարավորինս վաղ հայտնաբերել, բուժման արդյունքում չթողնելով, որպեսզի հիվանդների մոտ առողջական վիճակի վատթարացում տեղի ունենա:
Նիստում քննարկման առարկա են դարձել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու ուղղությամբ հետագա անելիքներին, մասնավորապես, համաճարակաբանական խնդրի կառավարելիությանը, վերահսկողության մեխանիզմներին և այլ հարցերի:
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է պարետատան սահմանած կանոնների պահպանման ուղղության խիստ վերահսկողության իրականացումը և տվել համապատասխան հանձնարարականներ:
Անցյալ շաբաթ Թուրքիայում մեծ բանավեճ բռնկվեց այն բանից հետո, երբ էրդողանամետ իսլամիստական «Գերչեք հայաթ» («Իրական կյանք») ամսագիրը հայտարարեց, որ վիճահարույց թուրք Իմամ Ֆեթուլլահ Գյուլենը 1965թ․ մայիսի 6-ին նամակ է գրել՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը։ Նամակը ներառված է ամսագրի 176 էջանոց հատուկ համարում, որը պատկանում է իշխանամետ «Ենի սաֆաք» թերթի խմբագրական խմբին, որն էլ պատկանում է Թուրքիայի նախագահի փեսայի ընտանիքին։
Գյուլենը 1999թ. փախել է Միացյալ Նահանգներ։ Այնուհետև նա և նախագահ Էրդողանը դարձան թշնամիներ՝ երկարատև համագործակցությունից հետո, որի ընթացքում Էրդողանն օգտագործեց Գյուլենի կապերն ու աղբյուրներն՝ իշխանության գալու համար։ Թուրքիայում 2016 թ․ հեղաշրջման փորձից հետո Էրդողանը Գյուլենին մեղադրեց հեղաշրջման գլխավոր կազմակերպիչը լինելու մեջ։ Էրդողանը բանտարկեց և աշխատանքից ազատեց Գյուլենի տասնյակ հազարավոր հետևորդների։ Այդ ժամանակից ի վեր Էրդողանը բազմիցս խնդրել է ԱՄՆ կառավարությանը՝ Գյուլենին արտահանձնել Թուրքիային, որտեղ նրան, անկասկած, մահ է սպառնում։ Միացյալ Նահանգները մերժել է Էրդողանի դիմումները: Նույնիսկ Թուրքիայից դուրս ապրողները, որոնք մեղադվում էին Գյուլենի հետ շփվելու մեջ, առևանգվել են Էրդողանի գաղտնի գործակալների կողմից և հետ բերվել Թուրքիա՝ կոշտ մեղադրանքների առջև կանգնեցնելու համար:
Այս պայմաններում, երբ էրդողանամետ ամսագիրը Գյուլենի հետ շփվելու մեջ մեղադրեց Թուրքիայում ապրող կրոնական փոքրամասնությունների առաջնորդներին և այլոց, նրանք իրավացիորեն անհանգստացան իրենց ֆիզիկական գոյության և կրոնական ու մշակութային հաստատությունների վրա հնարավոր հարձակումների կապակցությամբ:
Ինչ վերաբերում է թուրքական ամսագրում հրապարակված Գյուլենի նամակին՝ ուղղված Հայոց նախկին պատրիարքին, ապա այն մինչ այժմ մի քանի անգամ հրապարակվել է թուրքական լրատվամիջոցների կողմից։
Ահա հատվածներ Գյուլենի 1965թ․ մայիսի 6-ի նամակից․ «Իմ մանկության տարիներին և աշխատանքի բերումով ես ճանաչել եմ հայ ընտանիքների և անհատների։ Ես չեմ դադարի անիծել Մեծ ցեղասպանությունը, որն իրականացվեց հայերի դեմ 1915թ.։ Ես գիտեմ, որ սպանված ու կոտորված մարդկանց մեջ շատ հարգված մարդիկ են եղել, որոնց հիշատակի առջև ես հարգանքով խոնարհվում եմ։ Ես մեծ վշտով անիծում եմ Մեծ մարգարե Քրիստոսի որդիների կոտորածը տգետ անհատների կողմից, որոնք իրենց անվանում են մահմեդականններ»։
Թուրքական ամսագիրը հայտնել է, որ Շնորհք պատրիարքն ի պատասխան՝ շնորհակալություն է հայտնել Գյուլենին՝ հայտարարելով, որ երկրին պետք են նրա նման քարոզիչներ. «Մենք հավատում ենք, որ եղբայրական կապերն անխախտ կմնան մեր սուրբ երկրում, որտեղ կան Ձեզ նման պատվարժան ու արդարամիտ քարոզիչներ»:
Գյուլենի 1965թ․ ենթադրյալ նամակը տպագրված է դեղնագույն թղթի վրա, որը երևում է հավաստի։ 2013թ. Միացյալ Նահանգներում գտնվելու ժամանակ Գյուլենը հանդես եկավ ևս մեկ հայտարարությամբ, որում ասվում էր. «Իթթիհադականները սխալ քաղաքականություն են վարել: Մեզ մնում է շտկել իթթիհադականների սխալ քաղաքականությունը: Այդ իսկ պատճառով մենք պետք է շատ լավ երկխոսության մեջ լինենք հայերի և մյուս ազգերի հետ։ Հանուն երկխոսության՝ մենք պետք է յուրաքանչյուր հնարավորություն օգտագործենք լավագույն ձևով»։
Լավ նորությունն այն է, որ Թուրքիայի փոքրամասնությունների համայնքների կրոնական առաջնորդները համարձակություն են ունեցել խստորեն քննադատել թուրքական ամսագիրը։ Հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել, որում «ափսոսանք է հայտնել Շնորհք պատրիարքի հասցեին հնչեցրած կեղծ մեղադրանքների համար: Մամուլի ազատության քողի տակ նման գրությունները ցավ են պատճառում մեզ և կարող են բերել ահավոր հետևանքների: Այս զրպարտությունները մտահոգիչ են Թուրքիայի Հայոց պատրիարքարանի և հայ համայնքի համար: Ցեղապաշտական դրսևորումները, ինչպես ցանկացած այլ տեղ, այնպես էլ այս երկրում նկատվող, անհնար են դարձնում դրանց հետևանքներից խուսափելը… Նման անհիմն ցեխարձակումը մեզ համար անընդունելի է: Մենք հավատում ենք, որ պատկան մարմինները կկանգնեցնեն այս անարդարությունը և հուսով ենք, որ կանոնները կկիրառվեն՝ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելով հեղինակների դեմ»:
Հունական ուղղափառ պատրիարքարանը ևս դատապարտեց թուրքական ամսագիրը՝ հրապարակված տեղեկատվությունն անվանելով «ամբողջովին կեղծ և կողմնակալ… Այս պնդումների հրապարակումը քրիստոնյաների, հրեաների և մահմեդականների շրջանում անհանգստություն է առաջացնում և հատկապես լուրջ ու անպատասխանատու է, քանի որ քայքայում է մեր ժողովրդի միասնությունը… Նման տեղեկատվությունը չափազանց վտանգավոր է և կարող է պատճառ դառնալ ցեղապաշտական ու անհանդուրժողական վտանգավոր գործողությունների համար: Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը շատ դառնացած ու վրդովված է զգում իրեն առաջադրված մեղադրանքների համար՝ չնայած նրա ջանքերին ի նպաստ մեր երկրի բարօրության»:
Ստամբուլի հրեական համայնքը նույնպես քննադատեց թուրքական ամսագիրը․ «Մենք դատապարտում ենք խտրականությունն ու սադրանքները, որոնց համար պատճառ դարձան այդ հրապարակումները՝ մեր գլխավոր ռաբբիի դեմ անհիմն մեղադրանքներով հանդերձ: Այս ատելության հրապարակումները վնասում են Թուրքիային: Մեր կողմից, մենք հուսով ենք, որ անհապաղ կվերականգնվի ճշմարտությունն ընդդեմ ատելության այդ հրապարակումների`ճիշտ տեղեկատվության և իրավական միջոցներով, քանի որ դրանք ազդում են մեր Թուրքիայի վրա, որի ամբողջական մասը մենք ենք»:
Միևնույն ժամանակ, Թուրքիայի խորհրդարանի հայազգի անդամ Գարո Փայլանն անդրադարձավ այդ բանավեճին Խորհրդարանում՝ գրելով երկրի փոխնախագահ Ֆուաթ Օքթային․ «Մի՞թե Թուրքիայի նախագահին մոտ կանգնած լրատվամիջոցների կողմից պարբերաբար օգտագործվող ատելության արտահայտությունները չեն կարող հանգեցնել ատելության վրա հիմնված հանցագործությունների»:
Եզրափակում երեք հիմնական կետերով.
1) Ֆեթուլլահ Գյուլենը Էրդողանի դաշնակիցն էր, նախքան վերջինիս կողմից իր բռնապետական լիազորությունները հաստատելը: Էրդողանին մոտ կանգնած հրատարակությունները, փոքրամասնությունների կրոնական առաջնորդներին և այլոց մեղադրելու փոխարեն, առաջին հերթին պետք է մեղադրեն Էրդողանին ՝ Գյուլենի հետ իր երկար տարիների համագործակցության համար․․․
2) Եթե Գյուլենի նամակը հավաստի է, ապա նա ոչ մի վատ բան չի արել։ Նա պարզապես ճանաչել է Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը: Էրդողանն է, որ պետք է մեղադրվի Հայոց ցեղասպանության հարցում ստելու համար․․․
3) Թուրքիայում փոքրամասնությունների համայնքները սարսափում են թուրքական ամսագրի հոդվածից, քանզի գիտեն, որ Թուրքիայում կան շատ ծայրահեղականներ, որոնք կդիմեն սարսափելի բռնությունների ընդդեմ հայերի, ասորիների, հույների, հրեաների և քրդերի: Նրանց վախը արդարացված է: Այս փոքրամասնությունների համայնքների առաջնորդներն արժանի են գովասանքի՝ թուրքական ամսագրի սպառնալից հոդվածի դեմ համարձակորեն խոսելու համար։
Սպիտակ տան և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների միջև տարաձայնությունները մեծանում են նոր կորոնավիրուսային դեպքերի և կարանտինի հետևանքով, «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ հայտնում է CNN-ը:
Ըստ Դոնալդ Թրամփի վարչակազմի աղբյուրների, COVID-19-ի հարցերով նախագահական աշխատանքային խմբի համակարգող դոկտոր Դեբորա Բիրկսը հիվանդության վերահսկման կենտրոնի մեթոդները կոչել է հնացած: Ըստ նրա, սա հանգեցնում է անհամաձայնության ՝ հիվանդների և մահվան ելքերի թիվը հաշվարկելու հարցում: Բիրկսի խոսքով, համաճարակաբանների թերություններից մեկն այն է, որ նրանք իրական ժամանակում ախտանիշները հաշվի չեն առնում:
Նշվում է, որ որոշ դեպքերում առաջնային բուժման բժիշկները հիվանդների վերաբերյալ ունեցած տվյալները մեկ շաբաթ ուշացումով են հայտնում հիվանդությունների վերահսկաման և կանխարգելման կենտրոնին, ինչը խանգարում է գործակալությանը վերահսկել վարակվածների շփումները: Բացի այդ, իրավիճակը հաճախ բարդանում է որոշ շրջանների առողջապահական համակարգերի տեխնիկական հետամնացությամբ, որտեղ տվյալները փոխանցելու համար կարող է օգտագործվել ֆաքսը:
Համաճարակաբանները նշում են, որ նահանգներից յուրաքանչյուրը տվյալները տրամադրելու իր արագությունն ունի: Ներկայումս Միացյալ Նահանգներում մահվան դեպքերի 63%-ը գրանցվում է մահվան օրվանից հետո մինչև 10 օրվա ընթացքում։
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեսբուքյան էջում գրել է. «Առողջության առաջնային պահպանման համակարգի հարգելի գործընկերներ,
Քաղաքային պոլիկլինիկաների, գյուղական ամբուլատորիաների և առողջության կենտրոնների հարգելի բուժաշխատողներ,
Մի քանի օրից կորոնավիրուսային հիվանդության թեստի դրական արդյունքով մեր հարյուրավոր քաղաքացիներ, որոնք չունեն ախտանշաններ կամ ունեն շատ թեթև՝ մեկուսացման վայրերից վերադառնալու են տուն, իսկ նոր ախտորոշված քաղաքացիները չեն մեկուսացվելու հյուրանոցներում կամ հիվանդանոցներում: Նրանց տնային հսկողությունը ընկնելու է ձեր բոլորի ուսերին, ինչպես նախկինում թեթև ախտանշաններ ունեցող սուր շնչառական վարակներով մեր քաղաքացիների հսկողությունն է:
Այս փոփոխությունը պայմանավորված է երկու հանգամանքով: Առաջինը՝ դրական ախտորոշում ունեցող քաղաքացիների թիվն է, որն օրեցօր աճում է, իսկ երկրորդը՝ անախտանիշ դեպքերի վարման ռազմավարության փոփոխությունն է` մահճակալների և այլ ռեսուրսների օպտիմալ օգտագործման տեսանկյունից:
Ռազմավարության այս փոփոխությունը սահուն իրականացնելու համար ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտը իրականացնելու է կովիդ-դրական պացիենտների տնային պայմաններում վարման ընթացակարգերի լայնածավալ հեռավար դասընթացներ։ Խնդրում և կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել դրանց:
ԱԱՊ օղակի և հիվանդանոցային համակարգի կապը օպերատիվ կերպով պահելու համար ՀՀ ԱՆ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում հիմնվելու է բժիշկների համար նախատեսված զանգերի կենտրոն, որտեղ կորոնավիրուսային հիվանդության բուժման ավելի մեծ փորձ ունեցող բժիշկ-մասնագետները խորհրդատվություն կտրամադրեն իրենց գործընկերներին թե’ մեթոդական հարցերի, թե’ կոնկրետ պացիենտների վերաբերյալ: Զանգերի կենտրոնի վերաբերյալ մանրամասները ձեզ կփոխանցվի աշխատանքային կարգով:
Ձեր նվիրումի և պատասխանատվության վրա է հենվելու նաև այս համաշխարհային մարտահրավերի դեմ պայքարի արդյունավետությունը: Մենք բոլորս միասին պետք է հաղթահարենք այն:
Շնորհակալ եմ ձեր աշխատանքի համար»:
Եթե այս իրավիճակը չկոտրենք, մայիսի 29-ին կունենանք 10 հազար դեպք, հունիսի 12-ին կունենանք 20 հազար դեպք, իսկ հունիսի վերջին մոտ 30 հազար դեպք՝ հարյուրավոր մահերով: Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, Facebook-ի իր էջի ուղիղ եթերի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով իր եթերը վերնագրել է « Ապակենտրոն պայքար կորոնավիրուսի դեմ. եւ այդ մեկ մարդը դու՜ ես, եւ այդ մեկ մարդը ես եմ»:
«Կարող են նույնիսկ 100-ավոր մարդիկ մահանալ, ինչը նշանակում է, որ մենք ստիպված կլինենք կրկին մտցնել հնարավոր ամենախիստ սահմանափակումները: Բայց մենք հնարավորություն ունենք դա չանելու եւ դրա ձեւը մեզնից յուրաքանչյուրի անձնական պատասխանատվությունն է»,-ասաց Փաշինյանը:
Նա կոչ արեց պահպանել այն բոլոր կանոնները, որ սահմանված են պարետատան կողմից. «Անհատական մակարդակում սոցիալական հեռավորություն պահպանել եւ իրար հետ շփվել միայն դիմակ ունենալու պարագայում: Ես այսօր էլ տեսնում եմ փողոցներում մարդիկ, որ իրար քթի մեջ մտած զրուցում են, կարծես ոչ մի բան չի պատահել: Իմ կոչն է նաեւ չախտահանած ձեռքերով դեմքին չդիպչել, իրար հետ մոտիկից չշփվել առանց դիմակի: Առանց դիմակի շփվելիս բավարար հեռավորություն պահպանել եւ օգտվել միայն ախտահանված սպասքից: Մենք հնարավորություն ունենք նման զարգացում թույլ չտալու: Սա կախված է մեզնից յուրաքանչյուրի անհատական պահվածքից: Ընդ որում, այդ պահվածքը կառավարության համար չի, բարեկամի ու հարեւանի համար չի, առաջին հերթին ընտանիքի անդամների համար է, որովհետեւ ոչ ոք չի կարող երաշխավորել, թե հիվանդության դեպքում ինչ կարող է լինել»,-ասաց նա
«Ինչպես շատ դեպքերում, այս դեպքում էլ ստի շրջանառությունը մեծ դեր է ունենում, երբ մարդիկ շարունակում են լուրեր տարածել, թե կորոնավիրուս չկա: Կորոնավիրուսի հաստատման առաջին օրից եւ դրանից առաջ էլ մենք ձեզնից ոչ մի տեղեկատվություն չենք պահել: Դուք 100 տոկոսով կորոնավիրուսի մասին իմացել եք այն, ինչ իմացել է կառավարությունը: Կառավարությունն իր ունեցած տեղեկատվությունը փոխանցել է ձեզ: Կոչ եմ անում, խնդրում եմ, պահանջում եմ, որ պարետատան պահանջները խստորեն պահպանվեն՝ սկսած թաղումներից:
Նաեւ առանձնահատուկ պետք է հետեւենք, որ բանկերը, խանութները, դեղատները, որտեղ հաճախորդների մեծ հոսք կա, պահպանեն հերթի որոշակի կանոններ: Փակ տարածքներում առանց դիմակի որեւէ մեկն իրավունք չունի մտնել, այդ թվում տրանսպորտ: Այո, տուգանելու ենք, եւ գանձելու ենք այդ տուգանքները, որովհետեւ սա ազգային անվտանգության հարց է: Տուգանվելու են բոլորն անխտիր եւ գանձվելու են գումարները: Չասեք, թե սոցիալապես վատ վիճակում ենք: Եթե վատ վիճակում եք, պահեք կանոնները»,-ընդգծեց Փաշինյանը
Վարչապետի աշխատակազմից ստացված փաստաթղթերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում պետության կարիքների համար 2019թ. ընթացքում տրանսպորային վառելիքի ձեռքբերման գործընթացը: Ուսումնասիրության ամբողջականության ապահովման համար համապատասխան փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից:
Դատախազությունից հայտնում են, ոչ փաստաթղթերի ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը «Պետության կարիքների համար ապրանքի մատակարարման» պայմանագրով միևնույն ընկերությունից 2019թ. ապրիլին և հոկտեմբերին նույն տարվա համար ստացել է 6620լ և 9930լ ռեգուլյար բենզինի կտրոններ:
Բնականոն աշխատանքն ու ավտոմեքենաների շահագործումն ապահովելու նպատակով տեսչական մարմնի ղեկավարի կողմից այդ կտրոնները սահմանված չափաբաժիններով հատկացրել են տեսչական մարմնի համապատասխան աշխատակիցներին։
Տեսչական մարմնում առկա հումք և նյութերի հաշվառում իրականացնելու նպատակով Մարմնի ղեկավարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կողմից 2019թ. նոյեմբերի 28-ին արձանագրվել է 1870 լիտր բենզինի կտրոնների պակասորդ։ Դրա մասին տեղեկացվելուց հետո 2020թ. փետրվարի 17-ին նույն տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալի՝, 2019թ. օգոստոս- սեպտեմբեր ժամանակահատվածում տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնակատարի կողմից ներկայացվել է նույն չափով բենզինի կտրոններ՝ «ուժի մեջ է առ 31.12.2020թ» նշագրմամբ։
Մինչդեռ, պարզվել է, որ տեսչական մարմնի 2019թ. կարիքների համար ստացված բենզինի կտրոնների վրա ընդհանրապես չի եղել 2020թ. ուժի մեջ լինելու նշագրում, ինչը ողջամիտ կասկած է առաջացրել, որ 2020թ փետրվարի 17-ին ներկայացված կտրոնները նույնական չեն պակասող կտրոնների հետ:
Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ յուրացման եղանակով 2019թ. ընթացքում խոշոր չափերի՝ շուրջ 620000 ՀՀ դրամի 1870 լիտր բենզինի հափշտակման վերաբերյալ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.