23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոչ հայանպաստ հայտարարություն՝ Գերմանիայի արտգործնախարարության պաշտոնական կայքում
Ափսոսանքով, պետք է հայտնեմ, որ Եվրոպական միությունում Հայաստանի առանցքային գործընկեր և ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ Գերմանիայի արտգործնախարարության պաշտոնական կայքում հայտարարություն է տարածվել, որն աչքի է ընկնում ոչ հայանպաստ ձևակերպումներով:
Մասնավորապես, ճամփորդել ցանկացող Գերմանիայի քաղաքացիներին նշված հայտարարությամբ կոչ է արվում «ամեն կերպ խուսափել Լեռնային Ղարաբաղ կամ հարակից ադրբեջանական այլ տարածքներ այցելելուց, որոնք օկուպացված են հայկական զինված ուժերի կողմից, իսկ Լեռնային Ղարաբաղ մուտքի արգելքի խախտումները կարող են հանգեցնել տուգանքների նշանակման կամ ազատազրկման՝ Ադրբեջանի անվտանգության մարմինների կողմից ՝ երրորդ երկրներին արտահանձման պահանջների միջոցով»:
Ավելին, հաջորդիվ ասվում է, որ «բոլոր նրանք, ովքեր այդուամենայնիվ կճամփորդեն նշված վայրեր, ենթակա են Ադրբեջանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված իրավական պատասխանատվության»։ Կարծում եմ, որ այսբովանդակ տեքստը ամենևին չի բխում հայ-գերմանական գործընկերության շահերից, չի համապատասխանում ԵԱՀԿ շրջանակներում ընթացող բանակցությունների տրամաբանությանը և պարզաբանումների կարիք ունի:
Պահանջում եմ՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարության պարզաբանումն այս հայտարարության մասին, ինչպես նաև տեղեկատվություն կատարվող աշխատքների վերաբերյալ՝ ուղղված նմանատիպ բովանդակությամբ հայտարարությունը ետ կանչելուն և ինչն է պատճառը, որ նման հայտարարություն է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ Գերմանիայի արտգործնախարարությունը»։
Ի վերջո որն է մեր մարտվարության եւ ռազմավարության մեջ «սխալը» կորոնավիրուսի դեմ պայքարում։ Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Իմ եզրակացությամբ սխալը այն է, որ մենք գուցե չափից ավելի մեծ վստահություն ենք տածել մեր սիրելի հայրանեկիցների անհատական պատասխանատվության գործոնին: Եթե որեւէ մեկը չվարակվելու համար կանխարգելիչ գործողություններ է ձեռնարկում, ի վերջո, այդ գործողությունները ձեռնարկում է ոչ կառավարության համար, ոչ վարչապետի համար, այլ առաջին հերթին ինքն իր համար: Հետեւաբար, մեր ամբողջ ռազմավարությունը եղել է այն, որ մենք ինչ-որ մի շրջան մարդկանց ներկայացնենք իրավիճակի լրջությունը, այդ շրջանում ընդլայնենք մեր առողջապահական համակարգի հզորությունները, որից հետո գնանք բացման եւ մարդկանց ներկայացնենք 100 տոկոսին ձգտող երաշխիքներ, որոնց պարագայում իրենք կխուսափեն կորոնավիրուսով վարակվելուց:
Մեր կանխավարկածը եղել է այն, որ քաղաքացին այդ պահանջները պահպանելիս դա անում է ոչ թե կառավարության,ոչ թե իշխանության, ոչ թե վարչապետի, այլ իր, իր հարազատների ու ընկերների համար:
Կա կարծիք, որ մենք չափից ավելի մեծ վստահություն ենք տածել այդ գործոնի նկատմամբ: Հիմա հարցը հետեւյալն է՝ մենք պե՞տք է շարունակենք այդ գործոնի նկատմամբ վստահություն տածել, թե ոչ: Հիմա էլ կարծում եմ, որ այնուամենայնիվ կորոնավիրուսի դեմ պայքարում թիվ մեկ գործոնը պետք է լինի մեզնից յուրաքանչյուրի անհատական պատասխանատվությունը՝ պայմանով, որ կառավարությունը հստակ տեսանելի եւ հասկանալի պայման է առաջադրում, որը քաղաքացուն կերաշխավորի կորոնավիրուսով վարակվելուց:
Մենք քննարկումների արդյունքում եկել ենք այդ եզրակացության, որ կա երեք կանոն, որոնք 95 տոկոսով կերաշխավորեն կորոնավիրուսով վարակվելուց: Առաջին չախտահանված ձեռքերով դեմիքին չդիպչե, կրել դիմակ, որտեղ հնարավոր է դիմակ կրել եւ առանց դիմակի որեւէ հաղորդկցության մեջ չմտնել ուրիշ մարդկանց հետ, եւ պահպանել սոցիալական հեռավորություն: Մեր ուղերձը շարունակում է մնալ դա»:
Անդրադառնալով այսօր ստեղծված իրավիճակին, Փաշինյանն ասաց. «Հայաստանում հարյուրավոր մարդիկ շարունակում են վարակվել եւ վարակել: Մենք ուզում ենք շատ պարզ խնդիր ձեւակերպենք ու լուծենք այդ խնդիրը: Մեզնից յուրաքանչյուրը պետք է չվարակվի եւ չվարակի:
Իմ կոչն ու խնդրանքն է, որ մեզնից յուրաքանչյուրը իր անհատական պատասխանատվությամբ օգնի, որ մենք իրականացնենք, այսպես ասած, կորոնավիրուսային հեղափոխություն: Սա է հիմնական ուղերձը:
Իհարկե, մենք նաեւ որոշակի վարչական խստացման ենք գնալու: Գիտեք, որ սահմանված է պահանջ բոլոր փակ տարածքներում, այդ թվում ավտոմեքենաներում, աշխատանքի վայրում, կանգառներում կրել դիմակ: Այս կանոնի պահպանումը կբերի վարակի տարածման գրեթե զրոյական մակարդակի:
Առաջիկայում ոչ աշխատանքային օրեր են եւ կանխատեսում կա, որ մարդիկ մեծ խմբերով խնջույքներ են կազմակերպելու: Խնդրում եմ եւ հորդորում եմ պահպանել նշված կանոնները»:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մայիսի 26-ի դատական նիստն, ամենայն հավանականությամբ, կհետաձգվի։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն։ Աղբյուրի տեղեկություններով՝ ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպաններից մեկի մոտ կորոնավիուսի վարակ է հայտնաբերվել եւ դիմում է ներկայացվել՝ նիստը հետաձգելու համար։
Փաստաբանական թիմի անդամ Կարեն Մեժլումյանը հաստատել տեղեկատվությունը. վարակ է հայտնաբերվել փաստաբան Ինեսսա Պետրոսյանի մոտ։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սեյրան Օհանյանն ունի երկու պաշտպան՝ Կարեն Մեժլումյանը և Ինեսսա Պետրոսյանը, ովքեր ամուսիններ են և կորոնավիրուսի հետևանքով չեն կարող ներկայանալ դատական նիստին, ուստի Կ.Մեժլումյանը դիմում է ներկայացրել նիստը հետաձգելու համար։
Նշենք ,որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջերս է վիրահատվել եւ գտնվում է հետվիրահատական բուժման մեջ։
Հայաստանում մայիսի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 289 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 7402-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 91 է:
Մայիսի 26-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 39 դեպք:
Մեկ օրում առողջացածների թիվը 75 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3220, փաստացի բուժվողներինը՝ 4052: Մեկ օրում թեստավորվել է … քաղաքացի, ընդհանուր առմամբ, թեստավորվել է 52554 քաղաքացի:
Պացիենտները եղել են 85 (տղամարդ), 70 (կին), 83 (կին), 81 (կին) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կենտրոնացված գրադարանային համալիր» ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով յուրացումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժնից։
Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են յուրացման դեպքի մի շարք հանգամանքներ:
Այսպես՝ ՀՈԱԿ-ի տնօրենը, 2010թ. ապրիլ ամսից զբաղեցնելով վերոնշյալ պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ կատարել է մի շարք յուրացումներ:
Քննության տվյալներով՝ ՀՈԱԿ-ի տնօրենը 2018-2019թթ. ընկած ժամանակահատվածում որպես պահակ աշխատող անձի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որպեսզի վերջինս շարունակի մնալ հաստիքային աշխատող, սակայն չայցելի աշխատանքի, իսկ նրա աշխատավարձային քարտը և դրա գաղտնագիրը տրամադրի իրեն՝ հնարավորություն տալով ստանալ հասանելիք աշխատավարձը և մյուս վճարումները:
Բացի այդ, ՀՈԱԿ-ի տնօրենը, պաշտոնեական դիրքն օգտագործելու եղանակով զգալի չափերով յուրացում կատարելու դիտավորությամբ, մեկ այլ անձի նշանակել է որպես վերոնշյալ ՀՈԱԿ-ի գրադարանավար, սակայն նրա կողմից պատշաճ աշխատանքի չներկայանալու, ինչպես նաև պայմանագրային պարտավորությունների փոխարեն այլ պարտականություններ, այն է՝ միջոցառումների կազմակերպչի գործառույթներ իրականացնելու պայմաններում, 2019թ. փետրվարի 20-ից մինչև սեպտեմբեր ամիսը ներառյալ վճարել է այդ հաստիքը զբաղեցնող անձի աշխատանքի դիմաց հասանելիք աշխատավարձը, իսկ մյուս վճարումները՝ հափշտակելով յուրացրել է:
Արդյունքում՝ հաշվարկվել և վճարվել է 1.692.310 ՀՀ դրամ գումարի չափով աշխատավարձ, ինչը հափշտակվել է ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից՝ այդ կերպ Երևանի քաղաքապետարանին պատճառելով խոշոր չափի գույքային վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կենտրոնացված գրադարանային համալիր» ՀՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 179-րդ (յուրացնելը կամ վատնելը)հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Վերջինիս կողմից Երևանի քաղաքապետարանին պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:
Նախաքննությունն ավարտվել է:
Օրհուսի համալսարանի մասնագետները հայտարարել են, որ նրանց հաջողվել է հայտնաբերել կորոնավիրուսի «աքիլեսյան գարշապարը»։ Եթե հետազոտությունները ցույց տան, որ գիտնականների ենթադրությունը ճիշտ է, ապա նոր բացահայտումը թույլ կտա ընտրել ճիշտ թերապիա ոչ միայն COVID-19-ը, այլ նաեւ կորոնավիրուսի մյուս տեսակները, ինչպես նաեւ հերպեսն ու գրիպը բուժելու համար։ Դանիայից հետազոտողները կարողացել են պարզել, թե ինչպես են վիրուսները կարողանում խուսափել օրգանիզմի իմունային համակարգի ազդեցությունից եւ ինչպես են առաջացնում վարակիչ հիվանդություններ, գրում է «Էկոլոգիա ռեգիոնով»-ը։
Վիրուսներն ունեն մեկ բացառիկ հատկություն։ Դրանք կարող են շրջանցել օրգանիզմի իմունային համակարգը եւ չնայած արգելքներին եւ պաշտպանությանը՝ առաջացնել լուրջ հիվանդություններ։ Օրգանիզմում վարակի տարածումից հետո մարդկանց մեծ մասը ապաքինվում է։
Սակայն COVID-19-ը հրաշալի ցույց է տալիս, որ վիրուսները կարող են լինել շատ վտանգավոր, հատկապես այն դեպքում, երբ չկա արդյունավետ պատվաստանյութ կամ չի իրականացվում բուժում։ Հետազոտողները կարողացել են պարզել ճանապարհի մեխանիզմը, երբ սովորական հերպեսը շրջանցում է իմունային համակարգը՝ առաջացնելով վարակ կենսական կարեւորություն ունեցող օրգաններում, այդ թվում՝ գլխուղեղում։
Այդ վարակը հանդիպում է շատ հազվադեպ, սակայն այն ունի մահացության ամենաբարձր տոկոսը վարակվածների շրջանում։ Հետազոտությունների ընթացքում գիտնականները հայտնաբերել են, որ սովորական հերպեսի վիրուսը վնասում է սպիտակուցը բջիջներում՝ ձեւավորելով STING սպիտակուց։
Այն ակտիվանում է օրգանիզմում միայն լուրջ սպառնալիքի առկայության դեպքում։ Երբ այդ սպիտակուցն արգելափակված է, իմունային համակարգը շարունակում է պայքարել վիրուսային վարակի հետ, սակայն արդյունքում այն նույնպես հայտնվում է արգելափակման մեջ։ Այսինքն՝ վիրուսն արգելափակում է գործընթացներն օրգանիզմում, ինչն արդյունքում դադարեցնում է հիվանդության զարգացումը։
Մյուս վիրուսները, հետազոտողների տեղեկություններով, ունեն միեւնույն հաջորդականությունը, այդ թվում՝ կորոնավիրուսի տեսակները։ Այդկերպ գիտնականները կարողացել են բացահայտել թույլ տեղն ու միջոցները, որոնցով այն ներդնում է վարակը մարդու օրգանիզմում։ Եթե գիտությունը գտնի միջոցները STING-ի արգելափակումը կանխարգելելու համար, ապա կկարողանա կանխել նաեւ վիրուսի կրկնօրինակումը։
Մարդու իրավունքների պաշտպանի արձագանքը Կապանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։
Հայտարարության մեջ ասվում է․
«երեկ առավոտյան Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ահազանգեր են ներկայացրել երկու փաստաբան, ովքեր նշել են, որ Ոստիկանության Կապանի բաժին են բերման ենթարկվել իրենց 3 վստահորդները, իրենք այցելել են Ոստիկանության բաժին, սակայն Ոստիկանները թույլ չեն տվել մուտք գործել բաժին և տեսակցել իրենց վստահորդներին: Այս ահազանգերից քիչ անց փաստաբանները կրկին տեղեկացրել են, որ արգելանքի վերացված անձանցից երկուսն արդեն գտնվում են քննչական մարմնում:
Փաստաբանների ահազանգերից հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին են զանգել Քաջարանի բնակիչներ և տեղեկացրել, որ առավոտյան Ոստիկանության Կապանի բաժին բերման ենթարկված անձանցից մեկի մտերիմներն են, ով ազատ է արձակվել և գտնվում է իրենց մոտ: Ըստ Քաջարանի բնակիչների ահազանգի՝ բերման ենթարկված և ազատ արձակված անձի վրա առկա են մարմնական վնասվածքներ, Ոստիկանությունը նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն է գործադրել ինչպես տանից բերման ենթարկելու ընթացքում, այնպես էլ Ոստիկանության բաժնում, ինչպես նաև նրա հասցեին արվել են արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ: Ըստ ահազանգի՝ նա ներկայում հետազոտություն է անցնում բժշկական հաստատությունում: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են ուղարկվել լուսանկարներ, որոնք քաղաքացիների պնդմամբ՝ վկայում են բռնության փաստի մասին:
Մենք մանրամասն ուսումնասիրել ենք նաև բոլոր հրապարակային տվյալները, այդ թվում՝ լուսանկարները:
Ահազանգերից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թե ՛ կենտրոնական մարմինը, թե՛ Սյունիքի մարզային ստորաբաժանումը նախաձեռնել են անհրաժեշտ քայլեր: Աշխատանքներ են տարվել Ոստիկանության և քննչական մարմինների հետ: Կապի մեջ ենք փաստաբանների ու ահազանգ ներկայացրած քաղաքացիների հետ: Արդեն իսկ աշխատում է մեր Կապանի ստորաբաժանումը և փաստաբանները կամ քաղաքացիները կարող են ստանալ լիարժեք աջակցություն:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի պարզած նախնական տվյալով այս գործով առկա է ևս մեկ անձ, որ բերման ենթարկվել և ձերբակալվել է Երևանում: Այս անձի հարցով մենք կապի մեջ կլինենք քննչական մարմնի հետ:
Նկարագրված տվյալների կապակցությամբ պետք է անմիջապես նախաձեռնվի քրեական գործ։ Ընդ որում, ստուգողական բոլոր գործողությունները պետք է կատարվեն բացառապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակում։ Այսպիսի դեպքերում ծառայողական քննությունը չի կարող փոխարինել քրեական վարույթին ու չի կարող լինել նման տվյալների ստուգման ընդունելի ձև:
Վաղն առավոտյան իմ ստորագրությամբ համապատասխան պաշտոնական գրություն կուղարկվի Դատախազություն և Ոստիկանություն։ Փաստաբանները նշել են, որ ահազանգից բացի, Մարդու իրավունքների պաշտպանին առավոտյան կներկայացնեն լրացուցիչ գրավոր բողոք, ինչը նույնպես հաշվի կառնվի մեր գրավոր պահանջները կազմելիս:
Ընթացքը Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության առավելագույն սահմաններում կլինի իմ ուշադրության ներքո»։
Քիչ առաջ ավարտվեց պարետատան նիստը, և ունեցանք վերջնական եզրակացություններ, թե ինչու են կորոնավիրուսի վարակման դեպքերն սկսել աճել: Այս մասին այսօր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր դեպքերի աճի հիմնական պատճառը արդյունաբերական ձեռնարկություններն են և մեր դեպքերի նույնիսկ մինչև 80 տոկոս դեպքերը արձանագրվում են արդյունաբերական ձեռնարկություններում և սպասարկման ոլորտներում»,- ասաց նա և նշեց, որ եթե անվտանգության կանոնները պահպանվեն, բռնկման այդչափ դեպքեր չենք ունենա:
Վարչապետը նշեց, որ տնտեսական առումով Հայաստանը չէր կարող փակված մնալ: «Երկու ընտրություն կա՝ զուտ տնտեսական ընտրություն և զուտ առողջապահության ընտրություն, և մենք փորձել ենք և փորձում ենք գնալ հավասարակշռված մոտեցման: Այո, կորոնավիրուսի, ըստ էության, նոր բռնկում ունենք, որը շատ վտանգավոր իրավիճակ է, բայց գնաճի առումով ամենացածր գնաճ ունեցող երկրներից ենք»,-ասաց նա և նշեց, որ մեր երկիրը ազգային արժույթի առումով կայուններից մեկն է:
«Մենք կատարել ենք, այնպիսի ընտրություն, որ փորձենք իրավիճակը պահել մաքսիմալ հավասարակշռված: Ասում ենք, որ սպասարկման ոլորտն է ամենամեծ դեպքերը բերել և բանկային համակարգում՝ մի պարզ պատճառով, որ հակաճգնաժամային 9-րդ ծրագիր ենք արել, ովքեր իրենց օգնությունը ստանալու համար պետք է գնային բանկեր: Բանկերը ոչ բոլոր դեպքերում պատշաճ կերպով պահեցին անվտանգության կանոնները և ստացվում է, որ մենք մեր օգնություններով մարդկանց օգնել ենք վարակվել»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրավիճակը բարդանում է, ապա ավելացրեց, որ խստագույն հսկողություն պետք է սահմանեն անվտանգության կանոնների պահպանման հարցում, նաև պատժողական քաղաքականություն են իրականացնելու, ինչպես նաև բացատրական աշխատանք են շարունակելու տանել մարդկանց հետ:
Վարչապետն այստեղ կարևորեց մարդանց գիտակցության հետ աշխատելը, որը իր ճանաչած ամենախորքային մեթոդն է: «Իմ բանաձևը ինչպես տասը, տասնհինգ տարի առաջ էր, այնպես էլ հիմա է, որ իրականության գործիքի փոփոխությունը անհատի փոփոխությունն է, և մեր թիվ մեկ գործիքը մնում է անհատական վարքագծի փոփոխությունը, և ես այդ ուղերձով եմ դիմում մարդկանց»,- ասաց նա և նշեց, որ որոշակի լծակներ կգործարկեն:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դաժան ձևով փակվելու են այն ընկերությունները՝ գեղեցկության սրահները, սրճարանները, բանկերը, որոնք անվտանգության կանոնները չեն պահում և նույնիսկ հրահանգել է, որ եթե կրկնակի խախտումներ անեն, ապա նաև երկար ժամանակով կփակվեն և նույնիսկ եթե պետք լինի այդ իրավախախտների անուններ պետք է հրապարակվեն, որպեսզի մարդիկ իմանան, որ անվտանգ չէ այդ ծառայություններից օգտվելը:
«Մեր մասնագետները հետազոտություն են արել, որը ցույց է տալիս, որ դիմակի կրման կուլտուրան հնարավորություն կտա զրոյացնել դեպքերը: Արդյունքը ստացվում է դիմակի որակից և դիմակի կրման որակից»,-ասաց նա:
Այսպիսով` վարչապետը նշեց, որ որոշում են կայացրել, որ առևտրի բոլոր մասնակիցները, անկախ իրենց գտնվելու վայրից, պետք է լինեն դիմակով, այսինքն՝ և´ գնողը, և´ վաճառողը պետք է լինեն դիմակով:
Հաջորդ որոշումը վերաբերում է տրանսպորտային միջոցներին: Վարչապետը նշեց, որ ավտոմեքենաների մեջ մեկից ավելի մարդկանց առկայության դեպքում, առանց բացառության, պետք է բոլորը լինեն դիմակով, իսկ եթե չլինեն, խստագույն վարչական պատասխնատվության կենթարկվեն: «Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ եթե այս կանոնը, ձեռքերի ախտահանման կանոնը պահում ենք, ապա զրոյացնում ենք կորոնավիրուսի դեպքերը»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է դիմակի գներին, ապա վարչապետն ասաց, որ ՏՄՊՊՀ-ն դիմակի շուկայում հնարավոր չարաշահումների հետ կապված հետաքննություն կանի և կգա եզրակացության, սակայն ավելացրեց, թե մասնագետները նշում են, որ տանը պատրաստված դիմակները ևս կարող են լինել արդյունավետ:
Վարչապետը շատ կարևոր վարքագծային կանոն համարեց այն, երբ փողոցով քայլելիս անձիք հանդիպեն ծանոթին խոսակցություն չվարեն առանց դիմակի կամ խոսելիս պահել մեկուկես մետր հեռավորություն: «Այստեղ խուճապի մատնվելու առիթ չկա, բայց մեզնից յուրաքանչյուրը պետք է խուճապի մատնվի այն առումով, որ անհատական պատասխանատվությունը պետք է մեծանա և դրանք խախտողները պետք է ենթարկվեն պատասխանատվության»,- ասաց նա:
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 39 է:
Այլ պատճառով մահերից մեկը, ցավոք, մայրական մահ է։ 31-ամյա կնոջ մոտ ծննդաբերությունից 5 օր անց, նախնական ախտորոշմամբ, զարգացել է թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա, ինչի հետևանքով կինը հանկարծամահ է եղել։ Մահվան վերջնական պատճառը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Սա այս տարվա մայրական մահվան առաջին դեպքն է։
ՊԲ-ի բնակարանային հերթում հաշվառված և արդեն պահեստազոր արձակված զինվորականները, ԱՀ կառավարության որոշման համաձայն և պաշտպանության նախարարի հրամանով, արդեն սկսել են ստանալ հասանելիք բնակտարածքին համապատասխան բնակարանների գնման վկայագրերը: Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը։
«Առաջին 21 շահառուները երկար սպասված վկայագրերը ստացել են մայիսի 23-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի կողմից:
Բանակի հրամանատարը շնորհակալություն է հայտնել ներկաներին երկարամյա արդյունավետ ծառայության համար, շնորհավորել ու հավաստիացրել, որ ՊԲ-ի ինչպես գործող, այնպես էլ պահեստազոր անցած զինվորականների բնակարանային խնդիրները այսուհետ ևս կշարունակեն մնալ երկրի ղեկավարության ու բանակի հրամանատարության մշտական ուշադրության կենտրոնում:
Հավելենք, որ առաջիկայում ծրագիրը կներառի շատ ավելի մեծ թվով նախկին զինծառայողների»,- ասված է հաղորդագրության մեջ։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.