23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով ՄԻԵԴ-ի որոշումը կարող է և պետք է հիմք դառնա միջազգային հանրության աջակցությամբ գործնական քայլեր իրականացնելու համար՝ արմատախիլ անելու այն բացասական երևույթները, որոնք առաջացել են հասարակության գիտակցության մեջ հայերի և ամեն հայկականի նկատմամբ «ատելության վիրուս» ներդնելու նպատակով Ադրբեջանի իշխանությունների բազմամյա պետական քաղաքականության և պրակտիկայի հետևանքով: Այս մասին նշված է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մեկնաբանության մեջ։
«2020 թ. մայիսի 26-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է կայացրել ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից 2004 թ. հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության, ինչպես նաև մարդասպանին արտահանձնելու և Ադրբեջանում նրան ներում շնորհելու և հերոսացնելու վերաբերյալ գործով։ Դատարանը վճռեց, որ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 14-րդ (խտրականության բացառում) հոդվածները։
Հատկանշական է, որ գործը քննելու ժամանակ դատարանը նշել է, որ Ադրբեջանի գործողությունները՝ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը՝ Ադրբեջան ժամանելուն պես, հունգարական բանտում անցկացրած ժամանակահատվածի համար աշխատավարձի փոխհատուցումը, բնակարանի տրամադրումը և ծառայության մեջ առաջխաղացումը ցույց են տալիս, որ Ադրբեջանը ճանաչում և ընդունում է Ռամիլ Սաֆավորվի հանցանքները որպես իր սեփականը։ Դատարանը նաև ընդգծել է, որ այս միջոցներից յուրաքանչյուրը՝ առանձին և ամբողջությամբ, հանդիսանում են պետության տարբեր կառույցների և բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Ռամիլ Սաֆարովի գործողությունների քաջալերում և խրախուսում, և որ քաջալերումը ու խրախուսումը ուժեղ արձագանք են ստացել, ընդհանուր առմամբ, ադրբեջանական հասարակության զգացմունքների մեջ։
Ինչպես բազմիցս ենք հայտարարել, ներում շնորհելը, հերոսացումը և որպես նմանակման օրինակ՝ մարդասպանի համազգային փառաբանումը ադրբեջանական իշխանությունների կողմից տարիներ շարունակ վարվող պետական քաղաքականության բաղկացուցիչ տարրերն են՝ ուղղված այդ երկրում հայատյացության արմատավորմանը և հայերի հանդեպ ատելության հենքի վրա հանցագործությունների խրախուսմանը։ Անհրաժեշտ ենք համարում ևս մեկ անգամ հիշեցնել, որ Ադրբեջանում հայերի հանդեպ ռասիզմի և այլատյացության դրսևորումների առկայությունը բազմաթիվ անգամ մատնանշվել են մի շարք միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի ռասսայական խտրականության վերացման հարցերով կոմիտեի, Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովի և «Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին» շրջանակային կոնվենցիայի Եվրոպայի խորհրդի Խորհրդատվական կոմիտեի փաստաթղթերում։
Ոչ միայն Ադրբեջանի իշխանությունների, այլև ադրբեջանական հասարակության մեծամասնության կողմից Ռամիլ Սաֆարովի կատարած զազրելի ոճրագործության խրախուսումը և քաջալերումը այդ երկրում հասարակական գիտակցության լուրջ վերափոխման մասին տագնապալի ազդանշան են:
Ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով ՄԻԵԴ-ի որոշումը կարող է և պետք է հիմք դառնա միջազգային հանրության աջակցությամբ գործնական քայլեր իրականացնելու համար՝ արմատախիլ անելու այն բացասական երևույթները, որոնք առաջացել են հասարակության գիտակցության մեջ հայերի և ամեն հայկականի նկատմամբ «ատելության վիրուս» ներդնելու նպատակով Ադրբեջանի իշխանությունների բազմամյա պետական քաղաքականության և պրակտիկայի հետևանքով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանն արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքին, թե իշխանությունը չպետք է ատկատներ տա ընդդիմությանը:
«Ուզում եմ հիշեցնել, որ Դուք էլ երկար տարիներ եղել եք ընդդիմություն, և լսելով այդ խոսքերը՝ հիշեցի, որ այս ամբիոնից Դուք ասացիք, որ յուրաքանչյուր մարդ դիմացինի մասին մտածում է իր փչացածության աստիճանով»,-շեշտեց նա:
Վարչապետը պատասխանեց, որ շատ հայտնի դեպքեր կան, երբ նա իսկապես մարդկանց մասին մտածում է իրենց փչացածությանը համապատասխան, սակայն Գևորգ Գորգիսյանի հետ հարց ու պատասխանն ըստ նրա՝ ճիշտ չի հասկացվել:
«Դուք իմ ասածը սխալ եք ընկալել, ես իրավիճակին այդպես եմ վերաբերվում այն ժամանակ, երբ որևէ մեկը կարողանում է այստեղից ակնարկ անել, թե օրինակ՝ ես կոռուպցիայի հետ կարող եմ առնչություն ունենալ: Այո՛, ես ամենակոշտ ձևով եմ հակազդում և այդպես մտածողների մասին կարող եմ մտածել իրենց փչացածությանը համապատասխան, ոչ թե նրա համար, որ ես հրեշտակ եմ, այլ նրա համար, որ այս ամբիոնում հայտնվելու պատմություն ունեմ և երևէ մեկին թույլ չեմ տա կասկածի տակ դնել այդ պատմությունը, լինի ընդդիմություն, լինի իշխանություն՝ նախկին, թե ներկա»:
Պատգամավորը ներկայացրեց, որ այդ թեմային անդրադարձավ, քանի որ տեսել է՝ վարչապետը Գորգիսյանի հետ հարց ու պատասխանը տարածել է իր ֆեյսբուքյան էջում ու նշել՝ իսկ կարո՞ղ է, քանի որ իշխանությունը ատկատ չի վերցնում, ասֆալտ ուտողները ատկատը սկսել են ընդդիմությանը տալ։
Եղիազարյանը շեշտեց, որ նման կերպ պետք չէ մարդկանց մատնանշել և պետք չէ իրենց խմբակցությանը օրինակ բերել այսպիսի դեպքերում: Վարչապետը արձագանքեց. «Կներեք, եթե ձեր խմբակցությունն է մեզ հարցնում՝ կարո՞ղ է Դուք ատկատ եք վերցնում, կարո՞ղ է Դուք կոռումպացված եք, մենք էլ ասում ենք՝ կարո՞ղ է դուք եք կոռումպացված: Ո՞նց եղավ, որ Ձեզ կարելի է հարց տալ, բայց մեզ՝ չի կարելի: Մտածում եք՝ Ձեզ կարելի ինչ ասես ասել ու մտածում եք, որ հակադարձում չեք ստանալո՞ւ»:
«Ես երբ ընդդիմություն եմ եղել, իշխանությունն է ատկատ վերցրել: Հիմա հարցս հռետորական է՝ կարո՞ղ է, որ հիմա իշխանությունը ատկատ չի վերցնում, ընդդիմությունն է սկսել ատկատ վերցնել: Նույնն է, որ ասում եք՝ ճի՞շտ է, որ մաքսանենգություն եք անում, դե պատասխանեք, դե հերքեք: Դուք գնացեք, հերքեք: Կարո՞ղ է ատկատ եք վերցնում, կարո՞ղ է բարձրաձայնողները փայ ունեն: Դուք այդպես ապահովագրվա՞ծ եք, դուք եք սրանից հետո հերքելու ամեն ինչ: Գնացեք, հերքեք, տեսնեմ՝ ոնց եք հերքելու»,- ասաց Փաշինյանը:
Մի քանի հասարակական կազմակերպություններ դիմել են կառավարություն եւ պարետ Տիգրան Ավինյանին առաջարկում են առաջիկա 14 օրվա համար սահմանել խիստ կարանտինային ռեժիմ՝ նոր կորոնավիրուսային վարակի տարածումը նվազեցնելու համար։
«Հաշվի առնելով աշխարհի մի շարք երկրներում (Իտալիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չեխիա, Վրաստան և այլն) որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման դեպքերը մարտ-ապրիլ ամիսներին լիարժեք ու ճշգրիտ իրականացրած սահմանափակումների միջոցով նվազեցնելու դրական փորձը, հիմք ընդունելով այն, որ թեև ՀՀ-ում արտակարգ դրություն է, սակայն վերջին տասնօրյակում զգալիորեն ընդլայնվել է վարակի տարածումը՝ առավելապես պայմանավորված մայիսի 4-ից տնտեսական գործունեության սահմանափակումների վերացմամբ, համոզված ենք, որ իրավիճակը հնարավոր կլինի կարգավորել միայն խստագույն սահմանափակումների միջոցով։
Հարկ ենք համարում ընդգծել, որ թեև բժշկական դիմակների համատարած կրումը իրապես դանդաղեցնում է վարակի տարածումը, սակայն քաղաքացիների շրջանում այս միջոցը չի գտնում լայն սատարում: Արդեն իսկ պարզ է, որ մարդիկ համատարած կերպով չեն կրում դիմակները, օգտագործած դիմակները փոխանցում են միմյանց և նույնիսկ այն վայրերում, որտեղ դիմակները կրելը վերահսկվում է, ոչ միշտ են անում դա:
Ավելին, ակնհայտ է նաև, որ իրավապահ մարմիններն ի զորու չեն հսկել քաղաքացիների կողմից դիմակ կրելու կանոնների պահպանումը, քանի որ քաղաքացիներն այդ նորմը խախտում են ամենուր՝ տրանսպորտում, սպասարկման և առևտրի օբյեկտներում, հյուր գնալիս և խմբերով հավաքվելիս», նշել են հայտարարության հեղինակները:
ՀԿ-ների հայտարարություն նշված է նաեւ, որ համաճարակի հետևանքով առողջապահական համակարգում արդեն առաջացել է նախակոլապսային իրավիճակ, քանի որ առողջապահության նախարարի հայտարարության համաձայն՝ նոր կորոնավիրուսային հիվանդության բուժման համար նախատեսված 186 ռեանիմացիոն մահճակալից այս պահին զբաղված է 150-ից ավելին, ազատ է 3 տասնյակը․
«Հետևաբար, նոր դեպքերի աճի տեմպը կհանգեցնի այն իրավիճակին, որն առկա էր Իտալիայում կամ Իսպանիայում, երբ մարդիկ պատշաճ բուժօգնություն չէին կարողանում ստանալ: Ընդ որում, պատշաճ բուժօգնության դեֆիցիտ կլինի թե՛ նոր կորոնավիրուսային հիվանդությամբ բուժառուներին և թե՛ դրա հետ չկապված բժշկական այլ օգնություն ստանալու կարիք ունեցողների համար: Այս հեռանկարն առավել իրատեսական է թվում արդեն այսօր, երբ մայիսի 26-ի դրությամբ մեկ միլիոն բնակչին հասնող վարակակիրների թվով Հայաստանն աշխարհի երկրների շարքում 5-րդն է՝ «զիջելով» միայն Քաթարին, Չիլիին, Ջիբութիին և Քուվեյթին։
Ուստի, ելնելով մարդկանց կյանքի և առողջության ապահովման գերակայության սկզբունքից, առաջարկում ենք 14 օրով պարտադիր խիստ ինքնամեկուսացում (կարանտին) սահմանել ամբողջ բնակչության համար՝ քաղաքացիների՝ տնից դուրս գալը թույլատրելով միայն խիստ հիմնավոր դեպքերում։ Միևնույն ժամանակ, կոչ ենք անում կառավարությանը, խիստ կարանտինային միջոցառումներին զուգահեռ, իրականացնել նաև համատարած թեստավորում, ինչպես նաև ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ կարանտինային պայմաններում հասարակության խոցելի և անապահով շերտերին սոցիալական աջակցություն տրամադրելու ուղղությամբ»։
ՀԿ-ները ոստիկանությանը կոչ են անում, ի տարբերություն խիստ կարանտինային նախկին ռեժիմի, դրսևորել առավել մեծ հետևողականություն և կամք՝ կարանտինային կանոնների խախտումները կանխելու և դրանց պատշաճ պահպանումն ապահովելու համար։
«Բոլոր այս միջոցառումներին զուգահեռ, կառավարությունը պետք է լրջագույն և պատշաճ ուշադրություն դարձնի նաև նոր կորոնավիրուսային վարակի վերաբերյալ հանրության իրազեկման արդյունավետ մեխանիզմների կիրառմանը՝ հակազդելու շրջանառվող կեղծ տեղեկություններին և վարակի վտանգն ու դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումները թերագնահատող հրապարակումներին»։
Ընդգծելով, որ ՀՀ քաղաքացին և մարդը, նրա կյանքն ու առողջությունը գերագույն արժեք են, հայտարարության հեղինակները վստահություն են հայտնել, որ մարդկանց ժամանակին բժշկական օգնություն չստանալու և մահանալու գնով հնարավոր չէ փրկել տնտեսությունը։
«Անընդունելի է կարանտինը մեղմացնող որոշումների հետևանքով առաջացած մահացության ցուցանիշի աճի գնով տնտեսության պաշտպանությունը, քանի որ այդ սցենարում ո՛չ կյանքերը կփրկվեն և ո՛չ էլ տնտեսությունը»:
Հայտարարությունը ստորագրել են
«Իրազեկ քաղաքացիների միավորումը»
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը
Գյումրու «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբը
«Տաթևիկ» ՀԿ-ն
«Իրավական հետազոտության և զարգացման կենտրոն» ՀԿ-ն
Հանրային լրագրության ակումբը
«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն
«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ն։
Հայաստանում մայիսի 28-ի դրությամբ` կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 442-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 8216-ի (մայիսի 27-ին՝ 7774): Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Մեկ օրում առողջացածների թիվը 32 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3287: Փաստացի բուժում է ստանում 4772 քաղաքացի: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 54931 քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով մինչ այժմ գրանցվել է մահվան 113 դեպք, երեկվա համեմատ՝ 15-ով ավելի: Այլ պատճառներով մահվան ելքերի թիվը չի ավելացել ՝ 44 է։
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ վարչական վարույթ է հարուցվել մի շարք տնտեսվարողների նկատմամբ 2020 թվականի մարտի 16-ից մինչև մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում լատեքսից ու նետրիլից պաշտպանիչ և բժշկական ձեռնոցների շրջանառության ոլորտում գերիշխող դիրքի հնարավոր չարաշահումների և/կամ հնարավոր հակամրցակցային համաձայնությունների վերաբերյալ: Հարկ է նշել, որ վարույթի ընթացքում տնտեսվարողների ցանկը կարող է ընդլայնվել:
Հանձնաժողովից հայտնում են, ուսումնասիրությունն իրականացվել է՝ հաշվի առնելով ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» թիվ 298-Ն որոշումը:
Ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ ապրանքների մանրածախ և մեծածախ իրացման ոլորտներում մի շարք տնտեսվարող սուբյեկտների կողմից վարվող գնային քաղաքականությունը, ինչպես նաև ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա ազդեցությունը կարող է պարունակել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտման հատկանիշներ:
Հանձնաժողովի փոխանցմամբ, մեծածախ իրացնողների և առևտրային ցանցերի կողմից 2020 թվականի մարտ-մայիս ամիսներին ձեռնոցների իրացման ոլորտում նկատվել են հնարավոր չհիմնավորված բարձր գներով իրացման դրսևորումներ, արդյունքում՝ տվյալ ժամանակահատվածում վերջնական սպառողը դրանք ձեռք է բերել բարձր գներով։ Մասնավորապես՝ մեկ զույգ ձեռնոցի մեծածախ վաճառքի գինը 2020 թվականի մայիսին միջինում եղել է 31-86 դրամ, իսկ մանրածախ իրացման գինը՝ միջինում 34-90 դրամ:
Հանձնաժողովի որոշմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ :
ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունն ամփոփել է զինծառայողների բնակարանային ապահովության բնագավառում դեռևս նախորդ տարի սկսած ուսումնասիրությունների արդյունքները:
Նշված բնագավառում ժամանակագրական և ծավալային նման ընդգրկմամբ ուսումնասիրություն նախաձեռնվել է առաջին անգամ և վերաբերում է ՀՀ ՊՆ համակարգի՝ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողների բնակարանային հաշվառման, ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող բնակարանները զինծառայողներին և օրենքով սահմանված նրանց ընտանիքների անդամներին անհատույց օգտագործման կամ սեփականության իրավունքով տրամադրելու, տնամերձ հողամասով կամ բնակարան ձեռք բերելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցությամբ ապահովելու գործընթացներին՝ սկսած զինծառայողների հաշվառումից մինչև վերջիններիս բնակարանային պայմանների վերջնական բարելավում։
ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից այս փուլում պահանջվել և ստացվել են ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող, սեփականության կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման ենթակա բնակարանային ֆոնդի թվով 5 հասցեներում գտնվող 5 բնակելի շենքերի բնակարաններից կատարված հատկացումների վերաբերյալ ընդհանուր թվով 150 բնակարանային գործեր։
Այդ գործերից արդեն իսկ ուսումնասիրվել է 91-ը կամ շուրջ 61 %-ը, որոնցից 21-ում հայտնաբրվել են խախտումներ: Վերջիններս հիմնականում վերաբերում են սեփականության իրավունքով բավարար բնակելի տարածություն ունենալու, բնակարան ձեռք բերելու կամ բնակարանային պայմանները բարելավելու նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու, պարտադիր պահանջ հանդիսացող սահմանված ձևի փաստաթղթեր չներկայացնելու, իրականությանը չհամապատասխանող, կեղծ տվյալներ պարունակող փաստաթղթեր ներկայացնելու, արհեստականորեն բնակարանային պայմանները վատթարացրած լինելու հանգամանքը պատշաճ ընթացակարգով չստուգելու, հատկացված բնակարանը սահմանված կարգի խախտմամբ մեկ այլ բնակարանով փոխարինելու, հերթացուցակներում անհիմն ընդգրկվելու կամ անհիմն առաջնահերթություն ստանալու պայմաններում ապօրինի, անհատույց օգտագործման և հետագայում սեփականության իրավունքով բնակարան տրամադրելու դեպքերին։
Հաշվի առնելով զինծառայողների բնակարանային ապահովության խնդիրների լուծման առաջնահերթությունը և սոցիալական մեծ նշանակությունը՝ ՀՀ զինվորական դատախազության կողմից շարունակվում են նշված բնագավառի ուսումնասիրությունները: Ձեռնարկվել և ձեռնարկվում են դատախազական ներգործության անհրաժեշտ միջոցներ պետությանը պատճառված վնասի չափը, մեղավոր անձանց շրջանակը հստակեցնելու, վերջիններիս արարքներին իրավական գնահատական տալու, պետութանը պատճառված վնասները վերականգնելու, արձանագրված խախտումները վերացնելու և հետագայում բացառելու ուղղությամբ։
Հետագա ուսումնասիրությունների, արդյունքների մասին կտեղեկացվի ընթացքում:
Վրաստանի կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել երկրի զինված ուժերին երկրի զարգացման գործում ունեցած ավանդի համար:
Վրացական բանակն արտակարգ դրության պայմաններում ընդգրկվել էր կորոնավիրուսի տարածումը կանխելու գործընթացում:
Զինվորականները հսկողություն են իրականացրել հանրապետության 85 անցակետերում՝ ներառյալ կարանտինային գոտիների և փակ քաղաքների մուտքերի մոտ:
«Պետք է հասկանանք, որ մենք միասին պայքարում ենք գլոբալ համավարակի դեմ: Մենք պետք է հիշենք այն ներդրումը, որը վրացական բանակն ունեցավ այս համավարակը հաջողությամբ կառավարելու գործում»,- ասել է Գախարիան:
Կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ երկրում հաստատված է բավականին ծանր իրավիճակ, կարող ենք ասել, որ երկրորդ ալիքի հետ գործ ունենք: Այս մասին, այսօր՝ մայիսի 26-ին, պարեպատատն նիստից հետո ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, իրենք մի քանի օր քննարկում են, թե որքանով են պարետատան կանոնները համապատասխանում իրավիճակին. «Մեր քննարկումների եզրակացությունը միանշանակ է, որ պարետատան կանոնները համարժեք են իրավիճակին, բովանդակային առումով էֆեկտիվ են: Խնդիրն այստեղ մնում է այդ կանոնների պահպանումը: Ցավոք, մենք խնդիր ունենք այդ կանոնների պահպանման որակի հետ»,-ասաց վարչապետը:
«Մենք չենք զլանա հարկադրանքի միջոցներ կիրառել, մասնավորապես դիմակի կրման հետ կապված: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նույնիսկ տնային պայմաններում պատրաստված դիմակների որակյալ կիրառումը արդյունավետ են, կարող են զրոյացնել կորոնավիրուսի տարածման հաճախականությունը կամ մոտեցնել զրոյի:
Մինչեւ այժմ գործադրված վարչական լծակներն ավելի կխստացվեն, այսօր արդեն սկսվել են ռեյդեր ամենատարբեր հատվածներում՝ սկսած ֆիզիկական անձանցից, ավարտած իրավականական անձանցով, տնտեսվարողներով: Խստացված միջոցներ կիրականացվեն միջմարզային ճանապարհներին, անցակետեր կդրվեն, որ ստուգեն, թե արդյոք բոլորը դիմակով են: բայց հիմնական անելիքը մեր քաղաքացիների հետ երկխոսությունն է»,-ընդգծեց վարչապետը:
Հայաստանում մայիսի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 372 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 7774-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 98 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք: Մայիսի 27-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 44 է:
Մեկ օրում առողջացածների թիվը 35 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3255, փաստացի բուժվողներինը՝ 4377 (մեկ օրում ավելացել է 325-ով): Մեկ օրում թեստավորվել է 1124 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 53678 քաղաքացի:
Պացիենտները եղել են 85 (կին), 78 (կին), 69 (կին), 60 (կին), 76 (տղամարդ), 66 (կին), 56 (տղամարդ) տարեկան: Վերջինից բացի, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է Հունգարիայում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով վճիռը։ ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք), ինչպես նաև՝ 14-րդ հոդվածը (խտրականության արգելք)։
Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի գործով վճռում ասվում է նաև, որ Ադրբեջանը ձախողել է իր սպայի կողմից էթնիկ ատելության հողի վրա իրականացված հանցանքի համար ազատազրկման ապահովումը, ավելին՝ ներել է սպային ու հերոսացրել։
Այսպես, դատարանը նշել է, որ Ադրբեջանը հստակ պաշտպանել է Սաֆարովի գործողությունները՝ նրան ոչ միայն ազատել է կալանքից, այլև նոր կոչում է շնորհել, տվել է աշխատավարձ՝ բանտում անցկացրած օրերի համար, նրան ապահովել է բնակարանով։
Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից արվել են հայտարարություններ, որոնք աջակցել են Սաֆարովի վարքագծին, որոնք ուղղված են եղել հայ զինվորի դեմ:
Ապացույցներից մեկն էլ այն է, որ Ադրբեջանի նախագահի կայքում հատուկ էջ է ստեղծվել՝ նվիրված Սաֆարովին։
Միևնույն ժամանակ, դատարանի վճռի համաձայն՝ Ադրբեջանը խախտել է Հունգարիայի դատարանի որոշման պատշաճ կատարման պարտավորությունը, համաձայն որի՝ Սաֆարովը պետք է պատժվեր այդպիսի ծանր հանցագործության համար: Վճռում նշվում է, որ հաշվի առնելով Երևանի և Բաքվի միջև բարդ հարաբերությունները, Ադրբեջանի իշխանությունները պետք է ավելի զգույշ լինեին իրենց գործողություններում, բայց դրա փոխարեն նրանք ոչ միայն ազատեցին հանցագործին, այլև թույլ տվեցին նրան շարունակել ծառայությունը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռում նշվում է նաև, որ հիմք չկա հավատալու, թե Հունգարիայի իշխանությունները տեղյակ էին, որ Սաֆարովի՝ Ադրբեջանին արտահանձնումից հետո, վերջինն ազատ կարձակվի, և, հետևաբար, չկա որևէ վկայություն Հունգարիայի կողմից կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների խախտման վերաբերյալ:
ՄԻԵԴ-ը նաև խախտումներ չի տեսել Հունգարիայի իշխանությունների գործողություններում՝ հանցագործության պատշաճ քննությունն ապահովելու և հանցագործին պատասխանատվության ենթարկելու մեջ:
Նշվում է, որ հայցվոր կողմը պահանջել է փոխհատուցել միայն դատական ծախսերը՝ ավելի քան 15 000 ֆունտ ստերլինգ: Դատարանը պահանջը բավարարել է: Ադրբեջանը պետք է փոխհատուցումը վճարի վճռի հրապարակումից հետո հաջորդ 3 ամիսների ընթացքում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.