23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանում հունիսի 2-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 517 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ հունիսի 2-ին հաստատվել է կորոնավիրուսի 10 009 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 59917 (մեկ օրում արվել է 1249 թեստավորում)
Փաստացի այս պահին բուժվում է 6368 անձ (ավելացել է 472-ով)
Վերջին տվյալներով ապաքինվել է 3427 անձ, վերջին մեկ օրում 25-ը հոգի:
Ընդհանուր առմամբ, 158 պացիենտ մահացել է (ավելացել է 19-ով):
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 56 է:
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 81 (կին), 80 (տղամարդ), 53 (տղամարդ), 64 (տղամարդ), 80 (տղամարդ), 82 (տղամարդ), 50 (կին), 75 (տղամարդ), 58 (տղամարդ), 74 (կին), 69 (տղամարդ), 57 (տղամարդ), 79 (տղամարդ), 86 (կին), 63 (տղամարդ), 69 (տղամարդ), 60 (կին), 75 (տղամարդ), 61 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Երևանի գլխավոր ախտաբան Արմեն Մխիթարյանի խոսքով՝ Հայաստանում կորոնավիրուսի տարածման այսօրվա պատկերը կանխատեսելի էր, քանի որ եթե վարակի դեմ վակցինացիա չկար և հայտնի էր, թե ինչպես է այն տարածվում, ի սկզբանե պետք է լինեին ինքնամեկուսացում և պաշտպանիչ սարքերի կրում, անձնական հիգիենայի պահպանում: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ իր համար ժամանակին անհասկանալի էր, թե ինչու էին վարչապետն ու փոխվարչապետը հայտարարում, որ վարակը երկրում կառավարելի է:
«Ենթադրում եմ, որ խորհրդատուները պետք է լինեին առողջապահության բնագավառից։ Կարծում եմ հենց այդ միտքն էլ եղավ պատճառ, որ ձախողեցին, չկարողացան ինչ-որ բան անել»,- ասաց նա՝ հավելելով, որ վիրուսը կառավարելի է դառնում, եթե գտնվում է փակ սրվակում վիրուսոլոգիական սառնարանների խցիկի ինչ-որ մի անկյունում:
Նա նաև հիշատակեց առողջապահության նախարարի հայտարարությունը, որ դիմակների կրումը արդյունավետ չէ, հետո խոսքը փոխելը, թե դրանք կարող են օգնել: Դա էլ անլուրջ քայլ համարեց: «Նախարարի ասածի հետ, որ դիմակները կարող են և չպաշտպանել, պետք են հատուկ դիմակներ, համաձայն եմ, բայց ցանկացած դիմակ, ցանկացած պատնեշ, որը կգտնվի շնչառական ուղիների դիմաց, կարող է որոշակի տոկոսով իջեցնել վարակվելու հավանականությունը»,-ասաց նա:
Արմեն Մխիթարյանը զարմանք արտահայտեց, թե ինչպես է, որ առողջապահության նախարարը, լինելով մասնագիտությամբ առողջապահության կազմակերպիչ, թույլ չտվեց, որ վարակի դեմ պայքարի մասին տեղեկատվության մատուցման մեջ ներգրավվեն վարակաբանները, համաճարակաբանները:
«Ես չեմ կարծում, որ վարչապետի գործառույթի մեջ մտնում է, որ մարդկանց բացատրի, որ դիմակներ կրեն, մնում էր՝ մի հատ էլ բացատրեր: Սա խոսում է կառավարության մեջ ճգնաժամի մասին»,- ասաց նա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Գազի սակագնի հարցն ունի և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ, օբյեկտիվ է այն, որ Հայաստանն ու Ռուսաստանը այլևս չեն գտնվում Խորհրդային Միության մեջ, որտեղ հումքը եղբայրական երկրներին համարյա անվճար էր տրվում: Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց միջազգայնագետ, անվտանգության և պաշտպանության ոլորտների ռուսաստանցի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով նրան, թե ինչու Հայաստանին այդպես էլ չի հաջողվում Ռուսաստանի հետ գազի սակագնի նվազման շուրջ բանակցություններում հաջողել, իսկ օրինակ, Վրաստանի դեպքում Ռուսաստանը նախատեսում է իջեցնել գինը 15 տոկոսով:
«ԵԱՏՄ-ը, ինչպես հայտնի է, քաղաքական բլոկ չէ, առանձին սուվերեն պետությունների միություն: Այդ իսկ պատճառով սակագնի համար, որը ժամանակին համարյա ոչինչ չարժեր, հիմա պետք է բանակցել առանձին»,- ասաց նա:
Ըստ քաղաքագետի՝ ռուսական գազի սակագնի շուրջ համաձայնություն ձեռք չի բերվում նաև այլ օբյեկտիվ պատճառով. ժողովրդավարական երկրների տնտեսություններում չի կարող լինել ֆիքսված մեկ սակագին ապրանքի համար, և արտադրողը կամ վաճառողը կարող են սահմանել իրենց ցանկացած գինը:
«Այդ իսկ պատճառով այնպիսի դեմոկրատն ու լիբերալը, ինչպիսին Նիկոլ Փաշինյանն է, պետք է ողջունի առևտրում նման մոտեցումն ու սկզբունքները»,- ասաց նա:
Ըստ Տրոֆիմչուկի՝ մեկ այլ օբյեկտիվ պատճառ է աշխարհագրությունը: «Այս առումով Հայաստան հումքի մատակարարումն ավելի դժվար է, քան Բելառուսի կամ Վրաստանի դեպքում, քանի որ չունի Ռուսաստանի հետ ընդհանուր սահման»,- ասաց նա:
Այնուհետ ռուսաստանցի վերլուծաբանն անցավ Հայաստանի՝գազի սակագնի շուրջ դեռևս չհաջողված բանակցությունների սուբյեկտիվ գործոններին: Դրանցից մեկը, ըստ նրա, Հայատսանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձն է:
«Նիկոլ Փաշինյանը, մեղմ ասած, անկանխատեսելի գործիչ է, դրա համար նրա հետ պայմանավորվելը բարդ է: Այսօր նա քեզ վրա կգլորի մեկ խնդիր, իսկ վաղը` լրիվ այլ: Դրանում համոզվել ենք այս երկու տարիների ընթացքում: Նման քաղաքական գործիչների վրա երկարատև հեռանկարում դժվար է հույս դնել: Սերժ Սարգսյանի հետ նման հարցեր լուծելն ավելի հեշտ էր»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ այնուամենայնիվ, Փաշինյանին ընտրել է ժողովուրդը, դրա համար հենց ժողովուրդն էլ պետք է հասկանա, թե ինչ «փառատոն» կարող է նա սարքել: «Մի փոքր տագնապ է առաջացնում նաև ԵԱՏՄ-ում Հայաստանի և Բելառուսի ղեկավարների բլոկ ստեղծելը գազի սակագնի հարցում, և այս կառավարությունը չի կարող չհասկանալ, թե ինչպես է դիտվում նման ֆրակցիան պրակտիկայում բոլորի համար այս դժվար պահին»,- ասաց նա՝ ամեն դեպքում հույս հայտնելով, որ հայ-ռուսական պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն երկու կողմերի համար էլ ընդունելի տարբերակով:
Քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ու՞մ և էլ ինչպե՞ս բացատրենք, որ պետական ինստիտուտների աշխատանքը, անհրաժեշտ պահին՝ անհրաժեշտ գործողությունների իրականացումը, չի կարող և չպետք է պայմանավորված լինի, օրինակ՝
— գերատեսչության ղեկավարի լինել-չլինելով,
— ոչ աշխատանքային օրերով կամ ժամերով,
— պարգևավճարների հերթական կամ արտահերթ չափաբաժնի «ուշացմամբ»,
— սեփական գործառույթների անխափան իրագործման փոխարեն՝ տարաբնույթ կերպարների սխալների սրբագրմամբ կամ դեմք պահելու- դեմք փրկելու ուշացած և տարերային «օպերացիաների» անպտուղ իմիտացիայով…
Սա է՞լ բացատրելու կարիք կա: Բացատրելու կարիք կա նաև, թե Ադրբեջանի ինչի՞ն է պետք նման «փորձարկումը»:
Կրկնենք՝ հարցը ոչ միայն արձագանքն է, այլ նաև՝ նրա օպերատիվությունը: Հարցը ոչ միայն երկրի արձագանքն է (ի դեմս՝ ԱԳՆ-ի), այլ նաև երկրի կարողությունը՝ արագ և որակով հարցի շուրջ հրավիրելու Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունը և նրանցից ապահովելու ժամ առաջ տրվող համարժեք արձագանք: Հարցը ոչ միայն որևէ մեկին կամ մի քանիսին զանգել- չզանգելու, կապվել- չկապվելու, կամ՝ երբ կապվելու մեջ է, այլ առաջին հերթին՝ արդյունքների: Իսկ արդյունքները (այս դեպքում՝ առնվազն կոշտ ու կանխարգելիչ արձագանքները) պետք է հանրայնացված լինեն, քանի որ Ադրբեջանը բարձրաձայն և ի լուր ամբողջ աշխարհի հատում է թույլատրելիի բոլոր սահմանները:
Այս անգործությունն անտանելի է արդեն:
Ստիպված եմ նորից փաստել, մեր երկիրը չունի այսօր արտաքին քաղաքականության պատասխանատուներ, պաշտոնները՝ կան, մարդկանց անուններ՝ կարծես դեռ կան, պատասխանատուներ՝ չկան…
Այս մղձավանջին պետք է վերջ տրվի և պետությունն իր բոլոր ինստիտուտներով պետք է կանգնի բանակի թիկունքին: Կանգնի իրապես, ոչ թե անիմաստ դեմքերի անիմաստ ծղրտոցներով»:
Հայաստանում հունիսի 1-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 120 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ հունիսի 1-ին հաստատվել է կորոնավիրուսի 9402 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 58668:
Փաստացի այս պահին բուժվում է 5896 անձ:
Վերջին տվյալներով ապաքինվել է 3402 անձ, վերջին մեկ օրում 16-ը հոգի:
Ընդհանուր առմամբ, 139 պացիենտ մահացել է (ավելացել է 8-ով):
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 55 է:
Պացիենտները եղել են 81 (տղամարդ), 63 (տղամարդ), 65 (տղամարդ), 73 (կին), 82 (կին), 67 (տղամարդ), 81 (տղամարդ), 69 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Ֆինանսների նախկին նախարար, Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանների փաստաբանական խումբը հրատապ ահազանգ է ներկայացրել արդարադատության նախարարին, որում ասվում է, որ Գագիկ Խաչատրյանը բուժման կարիք ունի, սակայն «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը և Քրեակատարողական ծառայությունը բացահայտ և կոպիտ կերպով խախտում են նրա առողջության պահպանման սահմանադրական իրավունքը՝ վտանգի տակ դնելով նրա կյանքն ու առողջությունը: Հայտարարությունում նաև նշվում է, որ Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է «Վարդաշեն» ՔԿՀ և պահվում է վատ պայմաններում: Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խմբի հայտարարությունում ասվում է.
«Հրատապ ահազանգ ՀՀ արդարադատության նախարարին
Տեղեկացնում ենք, որ ՀՀ Արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը և Քրեակատարողական ծառայությունը բացահայտ և կոպիտ կերպով խախտում են կալանավորված անձի՝ Գագիկ Խաչատրյանի առողջության պահպանման սահմանադրական իրավունքը՝ վտանգի տակ դնելով նրա կյանքն ու առողջությունը:
Քանի որ, 22.05.2020թ. իրադարձություններից հետո պարզ դարձավ, որ ՀՀ Արդարադատության նախարարությունը օպերատիվ կարգով արձագանքում է Գագիկ Խաչատրյանի նկատմամբ անօրինականություններ իրականացնելու վերաբերյալ նրա փաստաբանական խմբի հրապարակային ահազանգերին, ուստի հուսով ենք, որ մարդու և ՀՀ քաղաքացու կյանքին և առողջությանը սպառնացող այս իրավիճակում, ՀՀ արդարադատության նախարարությունը ևս օպերատիվ կարգով կարձագանքի և անհապաղ միջոցներ կձեռնարկի այդ անօրինականությունները վերացնելու ուղղությամբ:
Այսպես.
1. «Աստղիկ» բժշկական կենտրոնից Գագիկ Խաչատրյանի դուրս գրման էպիկրիզի համաձայն՝ հիվանդանոցում գտնվելու ժամանակ նա ստացել է համալիր թերապևտիկ բուժում, համաձայնեցված նյարդաբանների, նյարդավիրաբույժների, վնասվածքաբանների, սրտաբանների, գաստրոէնտերոլոգների, ուրոլոգների հետ, ինչպես նաև վերականգնողական կինեզոթերապիա և ֆիզոթերապիա: Գտնվել է այդ մասնագետների մշտական հսկողության տակ:
Նույն էպիկրիզի համաձայն, Գագիկ Խաչատրյանը դուրս է գրվում նյարդաբանական բաժանմունքից, հաշվի առնելով ՀՀ Արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ տնօրենի թիվ Ե-863 նամակը համարժեք բուժման մասին և նրա հղումը 08.04.2020թ. կայացած կոնսիլիումի եզրակացության վրա, հիվանդը, անհրաժեշտության դեպքում հետագա բուժումը վերոհիշյալ բուժհիմնարկությունում շարունակելու համար։ ՊՈԱԿ-ի տնօրենի նամակում և էպիկրիզում վկայակոչված՝ ՀՀ առողջապահության նախարարի 07.04.2020թ. թիվ 1206-Ա հրամանի հիման վրա՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի գնահատման նպատակով իրականացված մասնագիտական կոնսիլիումի 08.04.2020թ. եզրակացության համաձայն նրա մոտ ախտորոշվել է. «ողնուղեղային խողովակի ստենոզ պարանոցային C5-C6 մակարդակում՝ կատարված վիրահատության ֆոնի վրա /դիսկոէկտոմիա և տեղադրված միջողնային էնդոպրոտեզ/, ցերվիկալ ռադիկուլոպաթիայի զարգացումով, ԷՆՄԳ հաստատված պոլիռադիկուլոնեյրոպաթիա՝ մկանային սուբատրոֆիայով, ստորին վերջույթների հենաշարժական ապարատի ֆունկցիայի չափավոր խանգարումով: Գլխուղեղի բազմօջախային լակունար իշեմիկ ախտահարում:
Առկա է երկու ծնկահոդերի արտահայտված դեֆարթրոզ՝ կանգնելու և քայլքի ֆունկցիայի չափավոր խանգարումով»։
Դրա հիման վրա կոնսիլիումը եզրակացրել է, որ. «անհրաժեշտ է պարանոցի ստենոզի վիրահատական բուժում: Մինչ վիրահատական միջամտության կազմակերպումը, ցուցված է շարունակել թերապևտիկ և վերականգնողական բուժումը՝ կինեզոթերապիա»:
Ինչպես ակնհայտ է, վերոնշված բժշկական փաստաթղթերից, Գագիկ Խաչատրյանն ունի բուժման կարիք, իսկ հիվանդանոցից էլ դուրս է գրվել հաշվի առնելով «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հավաստիացումներն այն մասին, որ Գագիկ Խաչատրյանին տրամադրվելու է համարժեք բուժում, սակայն հարկ եմ համարում ընդգծել, որ «Աստղիկ» ԲԿ-ից «Երևան-Կենտորն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց հետո մինչ օրս՝ շուրջ 6 օր, Գագիկ Խաչատրյանը բացարձակապես որևէ բուժում չի ստացել, չի գտնվել էպիկրիզում նշված մասնագետների հսկողության տակ, չի զննվել այդպիսի մասնագետների կողմից, քանի որ քրեակատարողական հիմնարկում այդպիսի մասնագետներ չկան, ինչպես նաև բացակայում է վերոնշված բուժումը տրամադրելու հնարավորություն:
Այսինքն, ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը ոչ միայն համարժեք բուժմամբ չի ապահովել Գագիկ Խաչատրյանին, այլև, մեր խորին համոզմամբ, ՀՀ ԱՆ քրեակատարաողական ծառայությունը և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը, դիտավորյալ կերպով Գագիկ Խաչատրյանի համար անընդհատ այնպիսի պայմաններ են ստեղծում, որոնք ոչ միայն իրական վտանգ են ստեղծում նրա կյանքի և առողջության համար, այլ նաև մշտական սուր ֆիզիկական ցավեր և հոգեկան տառապանքներ են պատճառում, նվաստացնում են նրա արժանապատվությունը:
Այս առումով նշենք, որ.
2. ՀՀ Կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի՝ «Կալանավորված անձանց և դատապարտյալների բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու և այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու կարգը հաստատելու մասին» N 825-Ն որոշման 11-րդ գլխի 101-րդ կետով սահմանված է, որ. «յուրաքանչյուր կալանավորված անձ և դատապարտյալ իրավունք ունի սույն գլխով սահմանված պահանջներին համապատասխան՝ իր հաշվին և իր ընտրությամբ օգտվելու քաղաքացիական բժշկական հաստատության բժշկի մասնագիտական ծառայություններից՝ անկախ ՊՈԱԿ-ում, ներառյալ քրեակատարողական հիմնարկների տարածքներում տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման նույնատեսակ ծառայությունների առկայության հանգամանքից»:
Դեռևս 23.05.2020թ. ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ ուղարկված գրություններով հայտնելով վերոնշյալ հանգամանքները, խնդրել ենք.
«Գագիկ Խաչատրյանին անհապաղ տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն՝ հնարավորություն ընձեռելով ստանալ Կոնսիլիումի կողմից որոշված բուժումը», ինչպես նաև.
«Գրավոր հայտնել, թե ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում առկա են արդյոք Գագիկ Խաչատրյանի բժշկական փաստաթղթերում նշված մշտական ցավերի, քայլքի դժվարությունների և հիվանդությունից բխող մյուս խնդիրների կանխման նպատակով հատուկ հարմարեցված պահման, խնամքի, զբոսանքի, հիգիենայի պահպանման և նրա կենսագործունեության համար անհրաժեշտ այնպիսի պայմաններ, որոնք կբացառեն նրա նկատմամբ վատ վերաբերմունքը և խոշտանգումը, լրացուցիչ անհարմարություններ, ցավեր չեն պատճառի նրան, չեն նվաստացնի նրա պատիվն ու արժանապատվությունը:
Եթե այո, ապա խնդրում եմ հայտնել այդ պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ»:
Այս դիմումները ոչ միայն մնացել են անպատասխան՝ Գագիկ Խաչատրյանը ոչ միայն չի տեղափոխվել բուժման և նրան որևէ բուժում չի տրամադրվել, ոչ միայն չի հաստատվել, որ Գագիկ Խաչատրյանի պահման վայրում առկա են վերոնշված անհրաժեշտ պայմանները, այլև՝
27.05.2020թ. նա տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿ հիմնարկ և ներկայումս պահվում է էլ ավելի վատ պայմաններում՝ մոտ 4 քմ սենյակում, որտեղ ընդամենը մեկ մահճակալ է, փոքրիկ սեղան և զուգարանակոնք: Սենյակում առկա չէ իր հիգիենայի և խնամքի համար անհրաժեշտ այլ հարմարություններ, ոչ էլ հարմարեցված է հենակով շարժվող անձի համար անհրաժեշտ պայմաններին:
Գագիկ խաչատրյանը տեղեկացվել է, որ այդ պայմաններում պետք է պահվի մոտ 14 օր՝ ինչը պայմանավորված է նոր քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելով և ՀՀ Պարետի որոշմամբ՝ նոր կորոնավիրուսի կանխարգելման նպատակով:
3. Ավելին, ՀՀ կառավարության վերոհիշատակված N 825-Ն որոշման 1-ին գլխի 3-րդ կետով սահմանված է, որ. «Կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ ՊՈԱԿ) կողմից՝ այն բժշկական օգնության և սպասարկման տեսակների շրջանակներում, որոնք իրականացնելու համար ՊՈԱԿ-ը օրենքով սահմանված կարգով ստացել է լիցենզիա: Բժշկական օգնության և սպասարկման այն տեսակները, որոնց համար ՊՈԱԿ-ը չի ստացել համապատասխան լիցենզիա, տրամադրվում են օրենքով սահմանված կարգով լիցենզավորված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող առողջապահական մարմինների բուժական հիմնարկների (այսուհետ՝ քաղաքացիական բժշկական հաստատություններ) կողմից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կարգի համաձայն»։
Հարկ ենք համարում տեղեկացնել, որ 01.02.2020թ. և 01.04.2020թ. «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ ուղարկված դիմումներով խնդրել էինք գրավոր հայտնել. «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ն ունի արդյոք Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաներ, ինչպես նաև համապատասխան խորը մասնագետներ ու հնարավորություններ, եթե այո, ապա՝ խնդրում ենք հայտնել, թե որ լիցենզիաներն են առկա, ինչպես նաև տրամադրել յուրաքանաչյուր նեղ մասնագետի տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն) և նմանատիպ հիվանդների բուժման պրակտիկայի և բժշկական գործունեության վերաբերյալ տեղեկատվությունն՝ ըստ մասնագիտությունների»։ Մինչ օրս այդ մասին որևէ պատասխան չի տրամադրվել, իսկ մեր տեղեկատվությամբ «Քրեակատարողական բժշկության կենտորն» ՊՈԱԿ-ը Գագիկ Խաչատրյանի բժշկական օգնության և սպասարկման համար անհրաժեշտ համապատասխան լիցենզիաներ և բժշկական մասնագետներ չունի:
4. Հայտնում ենք նաև, որ այս ամենի մասին տեղեկացվել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը և խնդրել ենք հրատապ այց կազմակերպել ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿ հիմնարկ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և խոշտանգումը դադարեցնելու նպատակով:
Վերոնշված և առավել մանրամասն հիմնավորումներով էլեկտրոնային փոստով դիմում-բողոքներ են անհապաղ ուղարկվել և՛ ՀՀ Արդարադատության նախարարություն, և՛ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ, և՛ Քրեակատարողական ծառայություն։ Ակնկալում ենք, որ ՀՀ Արդարադատության նախարարությունը և վերոնշված կառույցները, ինչպես նախորդ հրապարակային հայտարարությունների դեպքում, այնպես էլ այս անգամ ևս կվերահաստատեն, որ երաշխավորում են յուրաքանչյուր կալանավորված անձի, այդ թվում նաև Գագիկ Խաչատրյանի առողջության պահպանման իրավունքը և անհապաղ միջոցներ կձեռնարկեն թվարկված խնդիրների լուծման հետ կապված»։
Ռուբեն Հայրապետյանի, որդու և նրա ընկերների կողմից «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու և Ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքերի առթիվ քննվող քրեկան գործով 5 անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունները բավարարվել են։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ՝ «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու, ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով 6 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որոնց նկատմամբ հայտարարվել է հետախուզում և, վերջիններիս նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրելու համար, միջնորդություններ են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Ռուբեն Հայրապետյանի և 4 մեղադրյալների նկատմամբ միջնորդությունները բավարարվել են, իսկ որդու վերաբերյալ՝ մերժվել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Ռուբեն Հայրապետյանի, նրա որդու և վերջինիս ընկերների կողմից՝ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու և Ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքերի մի շարք հանգամանքներ:
Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կորոնավիրուսի շուրջ իրավիճակը ցավոք սրտի, շարունակում է լարվել, երեկ նոր 442 դեպք ենք ունեցել, մահացել է 15 քաղաքացի: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, պրետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ով նաեւ ցավակցություն հայտնեց բոլոր մահացածների ընտանիքի անդամներին, հարազատներին, մտերիմներին:
«Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ վարակի ամենամեծ օջախը Երեւանն է: Ըստ էության, կարող ենք արձանագրել, որ վարակի պոտենցիալ աղբյուրներն ամենուրեք են՝ աշխատանքի վայրում, տրանսպորտում, փողոցում, հանրային սննդի օբյեկտներում, բանկերում, ամենուր: Հետեւաբար, այս իրավիճակից ելքը հակահամաճարակային կանոնների պահպանումն է՝ դիմակի համատարած կրումը, ձեռքերի ախտահանումը պարբերաբար, սոցիալական հեռավորության պահպանումը:
Պետք է բացառել որեւէ առեւտրային կետում առքուվաճառքի գործարք, երբ եւ գնողը, եւ վաճառողը դիմակով չեն»,-ասաց նա:
Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ԿԳՄՍ փոխնախարար դառնալու ցանկություն չունի: Նա գրառում է կատարել սոցիալական ցանցերում՝ հերքելով իրեն ուղղված մի քանի մեղադարքներ, այդ թվում՝ փոխնախարար դառնալու ցանկության մասին: Նշել է, որ ժամանակին իրեն առաջարկվել է այդ պաշտոնը, սակայն ինքը մերժել է:
«Հիմնավորումներով խոսում ես ոլորտային բացթողումների, սխալների մասին, մամուլը (որոշները…) սկսում են դրանում պարտադիր այլ բաներ որոնել, այսինքն՝ զուտ սրտացավություն եւ գործին նվիրվածություն հնարավոր չէ, պարտադիր պետք է անձնական շահ ունենաս:
ԿԳՄՍ փոխնախարար դառնալու զրո ցանկություն ունեմ։ Երբեք դրան ուղղված ոչ մի քայլ չեմ արել եւ չեմ պատրաստվում անել, ավելին՝ երբ ժամանակին առաջարկվել է, ինքս հրաժարվել եմ։
Ընտանիքիս ո՛չ մի անդամի, ո՛չ մի բարեկամի պետական որեւէ կառույցում գործի տեղավորելու համար որեւէ մեկին դիմած/խնդրած չկամ։ Եթե նման մարդ կա, թող հենց այս գրառման տակ նշի անունը։
Ավելին՝ պետական կառույցում աշխատող ոչ մի բարեկամ չունեմ:
Լեւոն Ջուլֆալակյանի աշխատանքի մասով էլ (քաղաքապետարան) դժվար հայտնվի բանականությամբ օժտված գեթ մեկ մարդ, որը մտածի՝ նրա՝ գործի անցնելու համար պետք է մարդկանց խնդրել…
Չգիտեմ, թե այդ ինչ սեւ ցուցակ է, որտեղից է հայտնվել, եւ ինչ սկզբունքով է կազմել «Հրապարակը», բայց կարծում եմ՝ վատ խումբ չի ձեւավորվել, արժե՝ առաջիկա ազատ օրերին այդքանովս գնանք, օրինակ, սուրճ խմելու, որ գոնե ինչ-որ հիմք առաջանա գրածի տակ: ))
Հ.Գ. առաջարկում եմ՝ նշված հերյուրանքների փոխարեն զբաղվեք բարձրացրածս խնդիրների լուսաբանմամբ։ Եթե կարողանանք նույնիսկ դրանց մի մասը լուծել, կշահեն շատ-շատերը։ Չնայած գրեթե վստահ եմ՝ նշածս թեմաները հեղինակած կայքերը դժվար թե նույնիսկ այս գրառումս տարածեն: ) Առողջ ոչ աշխատանքային օրեր եմ ցանկանում բոլորիս»,- գրել է նա:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.