23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանում հունիսի 4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 697 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ հունիսի 4-ին հաստատվել է կորոնավիրուսի 11221 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 63459 (մեկ օրում արվել է 1809 թեստավորում)
Փաստացի այս պահին բուժվում է 7505 անձ (ավելացել է 664-ով)
Վերջին տվյալներով ապաքինվել է 3468 անձ, վերջին մեկ օրում 14-ը հոգի:
Ընդհանուր առմամբ, 176 պացիենտ մահացել է (ավելացել է 6-ով):
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 68 է:
Պացիենտները եղել են 44 (կին), 90 (տղամարդ), 80 (կին), 79 (կին), 80 (տղամարդ), 66 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
2020 թ․ փետրվարի 13-ին «Հրեական մամուլ» շաբաթաթերթի (The Jewish Press) հոդվածը բացահայտել է Թուրքիայի կառավարության գործունեությունը՝ Երուսաղեմի հայկական և քրիստոնեական թաղամասերին տիրանալու մասին։ Լրագրող Բարուխ Յեդիդի հոդվածը կրում է՝ «Թուրքիան աշխատում է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասին տիրանալու համար» խորագիրը:
Երուսաղեմի հայ «բնակիչները TPS-ին [Իսրայելի լրատվական գործակալություն] պատմել են թուրք պաշտոնյաների ջանքերի մասին, որոնք վերջին տարիներին փորձում են նրանց համոզել ժխտել թուրքերի կողմից մեկ դար առաջ իրականացված Հայոց հոլոքոստը և տեղի քրիստոնյաներին պատկանող անշարժ գույքը ձեռք բերելու այլ գործողությունների մասին», գրել է Յեդիդը։
Երուսաղեմի հայ բնակիչներից մեկը, ում պապը վերապրել է Հայոց ցեղասպանությունը, TPS- ին հայտնել է, որ մի թուրք կին դիվանագետի հետ հանդիպումից 40 րոպե անց վերջինս փորձել է համոզել իրեն կասեցնել իր գործունեությունը Հայոց ցեղասպանության ճանաչման համար։ «Ես հասկացա, որ նա ուզում է համոզել ինձ դադարեցնել հայերի կոտորածի թեմայով իմ գործունեությունը»։ Հայն ասել է, որ նա թուրք դիվանագետին անմիջապես ցույց է տվել դռան տեղը, որը հասկացել է՝ հայկական համայնքը երբեք չի հրաժարվի Ցեղասպանության ճանաչման համար պայքարից։ «Մենք ևս հարյուր տարի կսպասենք, բայց չենք հրաժարվի փոխհատուցման մեր պահանջից, քանի դեռ չենք հասել մի այնպիսի վճարման համաձայնագրի, որ կնքվել է Իսրայելի և Գերմանիայի միջև», ասաց հայ զրուցակիցը։
Երուսաղեմում անշարժ գույքի այլ հայ սեփականատերեր հայտնել են TPS-ին, որ թուրքական կառավարության ներկայացուցիչները իրենց առաջարկել են 3000 դոլար դրամաշնորհներ՝ տարբեր կարիքների համար։ Սակայն հայերը մերժել են թուրքական կաշառքները՝ դրանք անվանելով «լռեցման դրամաշնորհներ, որոնք կոչված են ապահովել, որպեսզի Թուրքիայի կառավարությունը չդատապարտվի 1915-1917 թթ․ կոտորածների համար»։ Թեև իսրայելցի լրագրող Յեդիդը օգտագործում է «կոտորած» եզրը՝ համաձայն Իսրայելի կառավարության ժխտողական քաղաքականության, սակայն նա արագորեն շեղվում է այդ քաղաքականությունից ՝ բացատրելով, որ «Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայերի բնաջնջումը կանխամտածված և համակարգված ցեղասպանություն էր՝ իր տարածքում գտնվող հայ բնակչության դեմ։ Նույնիսկ Առաջին աշխարհամարտից հետո թուրքերը, քրդերը և արաբները շարունակեցին կոտորել հայերին մինչև 1923 թվականը, և տարածված է այն կարծիքը, որ սպանվել է Թուրքիայի հայերի մոտավորապես կեսը՝ 1․5 միլիոն հայ»։ Թուրքերն ու քրդերը իրոք ցեղասպանություն են իրականացրել հայ ժողովրդի դեմ, բայց ես տեղյակ չեմ արաբների կողմից հայերի որևէ կոտորածի մասին:
Յեդիդը շարունակել է իր հոդվածը՝ վկայակոչելով Երուսաղեմում հայկական կալվածքներ գնելու թուրքական փորձերի օրինակներ. «Թուրքական ճնշումները նաև դրսևորվել են հայկական կալվածքներ ձեռք բերելու գործում: TPS-ին հայտնի է դարձել, որ մի քանի ամիս առաջ հայկական թաղամասի բնակիչները ցնցվել են՝ հայտնաբերելով, որ իրենց տներից մեկն իր իրական արժեքը երեք անգամ գերազանցող գնով վաճառվել է մի մահմեդականի։ Հետաքննությամբ պարզվել է, որ հայկական անշարժ գույքի գնման ֆինանսավորումը ստացվել է Թուրքիայից։ Այս միջադեպից հետո համայնքի որոշ ղեկավարներ հանդիպել են, որպեսզի քննարկեն իրադարձությունների շղթան և միջոցներ ձեռնարկեն կանխելու համայնքի կալվածքների արտահոսքը թուրքերին: Հայերի շրջանում դեռ վախի զգացում կա՝ թուրքերի կողմից ավելի շատ կալվածքներին տիրանալու կամ գնելու վերաբերյալ»։
Յեդիդը վկայակոչել է ևս մեկ թուրքական ծրագիր՝ Երուսաղեմում քրիստոնեական կալվածքներին տիրանալու համար․ «Մի քրիստոնյա առևտրական, որը խնդրել է անանուն մնալ, ասել է՝ վերջերս թուրքերը Հորդանանի Վաքֆին [մահմեդական հիմնադրամ] փոխանցել են շատ հին սեփականության վկայականներ, մի քանիսը խիստ մաշված, ներառյալ Օսմանյան կայսրության ժամանակաշրջանի և հայկական ու քրիստոնեական թաղամասերի գույքի սեփականության մասին փաստաթղթեր։ Առևտրականը, որը ցույց է տվել մի քանի վկայականների լուսանկարներ TPS-ին, ասել է, որ թուրքերը խնդրել են Վաքֆին հաստատել այն փաստաթղթերը, որոնք օգտագործվում են կալվածքները գնելու համար»: Հակասական է, որ թուրքական կառավարությունը իր արխիվներից չի բացահայտում մինչև ցեղասպանությունը հայերին պատկանող կալվածքների վկայականները, այնուամենայնիվ նա Հորդանանի Վաքֆին ուղարկում է սեփականության վկայականների պատճենները:
Յեդիդն իր հոդվածում նաև գրել է․ «Երուսաղեմում ընդլայնվող թուրքական գործունեությունը և «Մահմեդական եղբայրներին» տրամադրվող նրա աջակցությունն անհանգստացնում են Իսրայելին։ Իսրայելի պաշտպանական ուժերի հետախուզական բաժինն իր վերջին տարեկան զեկույցում, առաջին անգամ, Թուրքիան ներկայացրել է որպես սպառնալիք»։
Յեդիդն այնուհետև նկարագրել է Իսրայելի դժկամությունը՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը․ «Իսրայելի պաշտոնյաները հաճախ են բարձրացրել Հայկական հոլոքոստի ճանաչման հնարավորությունը որպես հակազդեցություն Իսրայելի դեմ վարվող թուրքական գործունեության, այդ թվում՝ Թուրքիայում Համասի ահաբեկչական շտաբի տեղավորման: Տարիներ շարունակ Իսրայելը ձեռնպահ է մնացել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելուց՝ վախենալով, որ նման ճանաչումը կվնասի Իսրայելի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններին»: Սա անհեթեթ փաստարկ է, քանի որ Իսրայելի հարաբերությունները Թուրքիայի հետ արդեն իսկ խաթարված են, և նրա կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը հավելյալ վնաս չի պատճառի, ինչպես ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի և Սենատի կողմից անցյալ տարվա աշնանը Հայոց ցեղասպանության ճանաչումը բացասաբար չի ազդել ամերիկա-թուրքական հարաբերությունների վրա։
Իսրայելցի լրագրողը ճիշտ է նշել, որ «Թուրքիան վերահսկում է Հայոց ցեղասպանությանը վերաբերող բոլոր հրապարակումները և դա համարում է Թուրքիայի ազգային անվտանգության համար մեծ նշանակություն ունեցող հարց, ըստ այդմ, թուրքերը չեն հրաժարվել Երուսաղեմում հայերին համոզելու իրենց փորձից ՝ դադարեցնել իրենց ոգեկոչման ջանքերը»։
Յեդիդը նաև հաղորդել է, որ Թուրքիայի կառավարությունը խրախուսում է թուրքական զբոսաշրջությունը դեպի Երուսաղեմ՝ վճարելով Երուսաղեմում և Արևմտյան ափին մզկիթներ այցելելու ճանապարհորդության ծախսերը. «Թուրքական ոչ առևտրային կազմակերպություններն ամենօրյա ռեժիմով գործում են Երուսաղեմում՝ հիմնականում օգնելով «Մահմեդական եղբայրներին» և Երուսաղեմի կրոնական գործունեությանը։ Հայկական թաղամասից մի աղբյուր ասել է, որ Հին քաղաքում վերջին շրջանում թուրք զբոսաշրջիկները նույնպես աշխատում են հայերի դեմ՝ պատռելով Ցեղասպանության մասին պաստառներն ու հրապարակումները։ Հայերին դատապարտող գրաֆիտիներ են տարածվել թաղամասի պատերին»:
Բացի այդ, թուրքական «Ժառանգություն» ընկերությունը Երուսաղեմում եռանդուն գործունեություն է ծավալում «կրթության, մշակույթի, անշարժ գույքի և բարօրության ոլորտներում, ինչպես նաև ֆինանսավորում է «ուղեկցող նախագիծը»` հազարավոր մահմեդական հավատացյալների մզկիթներ տեղափոխելու, ինչպես նաև տասնյակ հազարավորների սնունդը ֆինանսավորելու համար՝ Ռամադանի պահքն ավարտելու համար», հաղորդել է Յեդիդը։
Նմանապես, TIKA-ն՝ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության թուրքական համագործակցության և համակարգման գործակալությունը, ֆինանսավորել է մի քանի ծրագրեր Երուսաղեմում։ Տասնյակ մզկիթներ ու տներ են վերանորոգվել Թուրքիայի կողմից։
Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը պետք է հակադրվի թուրքական ջանքերին՝ թույլ չտալով, որ տեղի հայերը վաճառեն իրենց գույքը թուրք գնորդներին: ՀՀ կառավարության Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը պետք է օգնի Երուսաղեմի Հայոց պատրիարքարանին՝ Երուսաղեմի հայկական թաղամասի նկատմամբ թուրքական ոտնձգությունների փորձերին դիմակայելու համար։
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մայիսի 31-ին ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները կանխել են Սյունիքի մարզում զինված «ռազբորկան»:
Կայքի հաղորդմամբ՝ Կապանի ոստիկանները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Քաջարան քաղաքի բնակիչ, 53-ամյա Սենիկ Զ.-ի բնակարանից 2019 թ.-ի նոյեմբերի 19-ին Քաջարան քաղաքի բնակիչ, 39-ամյա Շանթ Թ.- ի կողմից կատարված առանձնապես խոշոր չափի գողության հետ կապված ֆինանսական հարցերի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով Կապան համայնքի Սյունիք բնակավայրի «Դասուգ» ռեստորանային համալիրի տարածքում պետք է հանդիպում տեղի ունենա Շանթ Թ.-ի, Սենիկ Զ.-ի, Գնել Ս.-ի եւ Մերուժան Ա.-ի միջեւ:
Ոստիկանները, իրականացնելով օպերատիվ տվյալները, դարանակալում եւ պարզում են նաեւ, որ «ռազբորկային» նրանք լինելու են Nissan Navara մակնիշի, Lexus մակնիշի եւ Mitsubishi Pajero io մակնիշի ավտոմեքենաներով եւ ավտոմեքենաներում էլ զենք է լինելու ու հնարավոր է՝ հարցերը չլուծվելու դեպքում գործի դրվի զենքը: Ոստիկանները, երբ տեսնում են, որ արդեն «ռազբորկայի» մասնակիցները հավաքվել են մեկտեղ ու արդեն սկսվում են միմյանց մեջ պարզաբանումները, նշված անձանց բերման են ենթարկում ոստիկանության Կապանի բաժնի, որտեղ Սենիկ Զ.-ին պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենայի զննությամբ հետեւի ձախ նստատեղից հայտնաբերվում է հրազեն, իսկ առջեւի ուղեւորի նստատեղից 17 հատ հրազենի փամփուշտ: Սենիկ Զ.-ն ոստիկաններին հայտնում է, որ նշված հրազենը պատկանում է իրեն: Փաստի առթիվ ոստիկանության Կապանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Գ. Ս.-ն, 2018-2019 թվականներին զբաղեցնելով ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի տեղամասի պետի պաշտոնը, նշված տեղամասում արգելանքի տակ պահվող կալանավորված անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու, ծառայության գծով հովանավորչության և թողտվության համար ստացել է խոշոր չափի կաշառք և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները: ՀՔԾ-ից հայտնում են, որ ըստ առաջադրված մեղադրանքի` Գ. Ս.-ն, իր ընտանիքին պատկանող հանդիսությունների սրահի կառուցման համար շինանյութ ապահովելու նպատակով, 2019 թվականի ընթացքում ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող կալանավորված երկու անձանցից շինանյութի տեսքով ստացել է խոշոր չափի կաշառք: Մասնավորապես, կալանավորներից մեկի օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու, այդ թվում` քրեակատարողական հիմնարկ արգելված իրեր տեղափոխելուն աջակցելու համար, Գ. Ս.-ն 2019 թվականի ապրիլին հիշյալ կալանավորից պահանջել և նրա մտերիմի միջնորդությամբ որպես կաշառք ստացել է տարբեր շինարարական ապրանքներ: Վերջինս կալանավորի հանձնարարությամբ դրանք գնել և փոխադրել է Գ. Ս.-ի ընտանիքին պատկանող հանդիսությունների սրահ:
Կալանավորված մյուս անձի օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար Գ. Ս.-ն նրանից նույնպես 2019 թվականի մարտին որպես կաշառք ստացել է շինարարական ապրանքներ, որոնք դարձյալ փոխադրվել են նրա ընտանիքին պատկանող հանդիսությունների սրահ: Սակայն շինանյութի հերթական խմբաքանակը Գ. Ս.-ն չի հասցրել ստանալ, քանի որ այն տեղափոխող անձը 2019 թվականի հուլիսի 11-ին բռնվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
Բացի այդ, Գ. Ս.-ն, որպես կաշառք ստացած շինարարական ապրանքների դիմաց իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նպաստել է քրեակատարողական հիմնարկ արգելված իրերի տեղափոխմանը, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, մասնավորապես՝ միջոցներ չի ձեռնարկել քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձանց կողմից բջջային հեռախոսից օգտվելը և նրանց ազատ տեղաշարժը կանխելու, ինչպես նաև կալանավորված անձանցից արգելված իրերը հայտնաբերելու, իրավախախտումներն արձանագրելու և օրենքով սահմանված կարգով ընթացք տալու ուղղությամբ:
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Գ. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Այսօր կեսօրին ես պարետատան նիստ եմ հրավիրել եւ հանձնարարել, որ պետք է հետեւենք հակահամաճարակային կանոններին ամենակոշտ եւ ամենաչոր ձեւով՝ հաշվի չառնելով ոչ մի փաստարկ: Այս մասին, այսօր՝ հունիսի 2-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հարկադրանքի ենթարկվող մեր քաղաքացիները պետք է նախապես մտածեն այդ իրավիճակի մասին: Եթե մեկը սննդամթերքի վաճառք է կազմակերպում, նախապես պետք է մտածի որ այդ վաճառքը պետք է կազմակերպի պատերատան կանոններով:
Մենք այսօր կանգնած ենք հետեւյալ հանգրվանին. Կամ այն փաստի բերումով, որ կանոնները չեն պահպանվում, մենք գնում ենք նորից համատարած արգելափակումների՝ զուգորդելով պարետային ժամով, երկիրը ենթարկելով նոր տնտեսական ու սոցիալական ցնցումների, կամ մենք միասին համագործակցված իրար հետ հսկողության տակ ենք առնում իրավիճակը եւ արձանագրում ենք արդյունքներ:
Իմ դիրքորոշումը մեկն է, որ անկախ այս երկու սցենարներից, պետք է հսկողությունը կատարվի ամենախիստ, ամենաչոր ձեւով՝ հաշվի չառնելով ոչ մի սենտիմենտ, ոչ մի փաստարկ, ոչ մի զգացմունքային պահ: Մենք սրա համար ընդամենը 1-2-3 օր ունենք, որպեսզի երկրում որակական իրավիճակ փոխենք»,-ընդգծեց վարչապետը:
Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսով վարակվող քաղաքացիների թիվն անցավ 10.000-ը, մեկ օրվա կտրվածքով արձանագրվող դեպքերի թիվն այսօր 517 է, որը ռեկորդային է. մահվան ելքով միջադեպերի թիվը վերջին օրվա ընթացքում 20 է, իսկ ընդհանուր թիվը՝ 214: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի անվտանգության նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Արդեն ակնհայտ է, որ պատասխանատուները տապալել են գործընթացը եւ իրավիճակը գնալով աղետալի է դառնում:
Ժամանակն է, որպեսզի որքան հնարավոր է արագ Հայաստանի հանրապետության վարչապետը փոփոխություններ մտցնի ինչպես կադրային, այնպես էլ՝ համաճարակի դեմ պայքարի ռազմավարության մեջ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս իրավիճակը լուրջ անվտանգային սպառնալիքներ է առաջացնում, անհրաժեշտ է հակահամաճարակային միջոցառումների ողջ գործընթացի ուսումնասիրության նպատակով ԱԺ քննիչ հանձնաժողով ձեւավորել, որը մասնագիտական, քաղաքական, անվտանգային եւ մի շարք այլ գործոնների համատեքստում մանրամասն կուսումնասիրի համաճարակի մեկնարկից իրականացված աշխատանքների արդյունավետությունը, հստակ կմատնանշի տապալման մեղավորներին՝ իր բոլոր հնարավոր հետեւանքներով:
Նկատի ունենալով Հայաստանում Հանրապետությունում ստեղծված իրավիճակը, խիստ անհրաժեշտություն եմ տեսնում, որպեսզի Արցախի Հանրապետությունում եւս վերանայվի նոր կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարությունը, որովհետեւ անկախ այն հանգամանքից, որ Հայաստան-Արցախ սահմանակետերում շարժերի սահմանափակումներ են մտցված, սակայն ՀՀ-ում վարակակիրների կտրուկ աճով պայմանավորված, ինչպես նաեւ՝ ԱՀ-ում վարակակիրների թվի մեծացմամբ, նոր իրավիճակ է ստեղծվում: ԱՀ-ում եւս հապաղելու ժամանակ չունենք, պետք է օպերատիվ ու խիստ թիրախային քայլերով կանխենք վարակի հնարավոր տարածումը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նրա ընտանիքի անդամներին, ինչպես նաեւ կորոնավիրուսով վարակված մեր բոլոր հայրենակիցներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում եւ քաջառողջություն»:
Հոկտեմբերի 27-ի գործով ամբողջ ծավալով նախաքննություն է անցկացվում: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Նրա խոսքով՝ նախաքննական մի քանի մարմինների քննիչների ներգրավմամբ ձեւավորվել է քննչական խումբ, ինչպես նաեւ ստեղծվել է դատախազական հսկողական խումբ: Նա նշեց, որ նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը չի մասնակցել տվյալ քրեական գործում:
«Եթե անհրաժեշտություն լինի որպես վկա հարցաքննել պարոն Ջհանգիրյանին, իսկ ես կարծում եմ, որ նման անհրաժեշտություն կլինի, մենք անպայման կփորձենք ստանալ այդ տեղեկությունը»,-ասաց Դավթյանը:
Հիշեցնենք, որ 20 տարի առաջ կատարված ահաբեկչության հետեւանքով զոհվեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, փոխխոսնակներ Յուրի Բախշյանը եւ Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Կոտանյանը եւ օպերատիվ հարցերի նախարար, փոխվարչապետի փաստացի պաշտոնակատար Լեոնարդ Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ 20 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործության հետեւանքով զոհվեցին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը եւ Ռուբեն Միրոյանը, ԱԺ պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը եւ օպերատիվ կառավարման հարցերով նախարար (փաստացի իրականացրել է փոխվարչապետի գործառույթներ) Լեոնարդ Պետրոսյանը:
Զինված անձինք էին Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը, Էդուարդ Գրիգորյանը, Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը:
Նշենք, որ «հոկտեմբերի 27-ի» գործով դատավճիռը հրապարակվել է 2003 թվականի դեկտեմբերի 2-ին:
Կենտրոնի դատարանի վճռով՝ 6 անձ դատապարտվել է ցմահ, մեկ անձ՝ 14 տարվա ազատազրկման:
Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» համալիրի նախկին տնօրեն Հայկ Շահնազարյանի կողմից Ընկերության առանձնապես խոշոր չափերով գույքը խարդախությամբ հափշտակելու փաստի առթիվ, մեր հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայրապետյանների փաստաբան Ամրամ Մակինյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» համալիրի նախկին տնօրեն Հայկ Շահնազարյանի կողմից Ընկերության առանձնապես խոշոր չափերով գույքը խարդախությամբ հափշտակելու փաստի առթիվ, մեր հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ:
Հույս ունենք, որ այս քրեական գործով նույնպես կձեռնարկվեն բոլոր հնարավոր միջոցները արտերկրում գտնվող Հայկ Շահնազարյանին ՀՀ վերադարձնելու ուղղությամբ…
Հիշեցնեմ, որ Հայկ Շահնազարյանն այն նույն անձն է, ում իբրեւ թե խոշտանգել ու ապօրինի ազատությունից զրկել էին Ռուբեն Հայրապետյանի կազմակերպմամբ, սակայն Հայրապետյանի առնչությունը նշվածին դատարանը չհաստատեց, փոխարենը՝ օրեր անց քրեական գործ հարուցվեց Հայկ Շահնազարյանի կողմից առերեւույթ առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու փաստի առթիվ:
Ափսոսում եմ,որ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը մոռացել է հանրությանը հայտնել նաեւ այս մասին, ինչպես արվեց Ռուբեն Հայրապետյանին առերեւույթ մեղադրելու դեպքում…
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»։
Վերջին օրերին մի քանի նոր ռեանիմացիոն մահճակալներ են ընդգրկվել կորոնավիրուսի դեմ պայքարում եւ եւս մի քանի հիվանդանոցում էլ նախատեսվում են խոշոր ավելացումներ։ Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, պարետատան նիստից հետո բրիֆինգում հայտնեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Արդեն փոքր ավելացումներ ունեցել ենք․ խոսքը Արտաշատի ԲԿ-ի մասին է եւ Օրթոպեդիայի եւ վնասվածքաբանության գիտական կենտրոնի։ Երեք խոշոր ավելացումներ էլ ունենալու ենք՝ մեկը Աստղիկ բժշկական կենտրոնում՝ մոտավորապես 20 ռեանիմացիոն մահճակալ եւ եւս 20 ինտենսիվ թերապիայի մահճակալ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կենտրոնում՝ մոտ 50 ռեանիմացիոն մահճակալ եւ Էրեբունի բժշկական կենտրոնում մոտավորապես 45-ից 50 ռեանիմացիոն մահճակալ եւ այդ գործողությունները կախված են լինելու վարակի տարածման կետից»,- ասաց նախարարը։
Լրատվամիջոցներից մեկի հարցին՝ արդյոք կիսում է պատգամավորներից մեկի կարծիքն այն մասին, որ շուտով մարդիկ տներում մահանալու են կորոնավիրուսից, նա բացասական պատասխան տվեց։
Հիվանդանոցային մահճակալների ծանրաբեռնվածությունը լարված վիճակում է։
«Ծանր վիճակում ունենք 440 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 50 քաղաքացի, նրանցից 16-ը միացած են թոքերի արհեսատական օդափոխության սարքին», — ասաց նախարարը։
Նրա խոսքով` գործողությունները կախված են լինելու վարակի տարածված տեմպից։ Թորոսյանը նշեց, թե համաձայն չէ այն կարծիքին, որ շուտով մարդիկ մնալու են տանը առանց բուժման։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.