23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանում հունիսի 6-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 547 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ հունիսի 6-ին հաստատվել է կորոնավիրուսի 12364 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 66674 (մեկ օրում արվել է 1702 թեստավորում)
Փաստացի այս պահին բուժվում է 8385 անձ:
Վերջին տվյալներով ապաքինվել է 3720 անձ, վերջին մեկ օրում 207-ը հոգի:
Ընդհանուր առմամբ, 190 պացիենտ մահացել է (ավելացել է 7-ով):
Պացիենտները եղել են 70 (կին), 92 (կին), 82 (կին), 62 (տղամարդ), 82 (տղամարդ), 66 (տղամարդ), 56 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Հայաստանը եւ մեծ հաշվով ամբողջ աշխարհը գտնվում են պատերազմական իրավիճակում, եւ բոլորիս մոբիլիզացիան, եւ հանրային, եւ պետական մոբիլիզացիան ու գործողությունները պետք է այս ելակետից լինեն: Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը:
Նրա խոսքով, բոլոր ընդդիմադիր գործիչների, ուժերի, քաղաքական հայտ ներկայացրած խմբակների գնահատականները, գործողությունները նաեւ պետք է գնահատվեն հենց այս տեսանկյունից:
«Պատերազմական վիճակ է ոչ միայն համավարակի տեսանկյունից, այլ նաեւ տեռոր է հայտարարված ապատեղեկատվության, տեղեկատվական տեռորի են ենթարկում մեր հասարակությանը, որը սրարսափելի է այն տեսանկյունից, որ ուղղակիորեն վնասում է թե պետական անվտանգությունը, թե հանրային անվտանգությունը, հանրային առողջությունը: Սա իրապես լուրջ խնդիր է: Այս տեղեկատվական տեռորը մեծ հաշվով ուներ նպատակ դեռեւս մարտից սկսած եւ այդ նպատակը հենց այն էր, որ այս օրերին տեսնում ենք՝ կառավարության հրաժարական պահանջելը»,-ասաց նա:
Գայանե Աբրահամյանն ընդգծեց, որ համավարակի այս իրավիճակի համար իշխանությունը մեղավորներ չի փնտրում. «Որեւէ մեկը մեղավոր չէ: Ընդհանրապես, երկրում տեղի ունեցող բոլոր գործողությունների համար առաջին պատասխանատուն, այո, կառավարությունն է եւ կառավարող ուժն է, բայց մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ ցանկացած խնդիր եւ ցանկացած լուծում, որ առաջարկում են պարետատունն ու պատկան մարմինները, պետք է գտնի հասարակության մեջ արձագանք: Եթե այդ արձագանքը չի գտնում, ապա այդ գործողությունների արդյունավետությունը արդյունավետությունն էապես նվազում է: Սա մեղադրանք չէ հասարակությանը, սա մեղադրանք է այն ամբողջ նաեւ տեղեկատվական սարսափելի աղբը, որ լցվում է այսօր: Ընդամենը մեկ ժամ առաջ որոշ մարդիկ հանրությանը կոչ էին անում դիմակ չկրել, այն դեպքում երբ դիմակ կրելն այս փուլում եւ այս իրավիճակում վիրուսի տարածման այս պայմաններում վարակի տարածման դեմ կարեւոր միջոցներից մեկն է: Դրա դեմ խոսել նշանակում է ուղղակիորեն գործել հանրային անվտանգության, պետական անվտանգությանդ եմ»,-ասաց պատգամավորը:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական եւ դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերությունում (ներկայումս «ՀՀ Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ) առերեւույթ չարաշահումներ կատարելու դեպքերի մի շարք հանգամանքներ: Ընկերության նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենը, «Պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով անվճար բժշկական եւ սպասարկման ծառայությունների մատուցման մասին» կնքված պայմանագրերի շրջանակներում պարտավոր լինելով ընկերության կողմից ապահովել պայմանագրային պարտավորությունների պահանջների պատշաճ կատարումը, նույն ընկերության ֆինանսական գծով փոխտնօրենի հետ նախնական համաձայնությամբ, 2011թ. հունվարի 1-ից մինչեւ 2018թ. հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում, օգտագործելով բժշկական կենտրոնի ղեկավարի իրենց կարգավիճակն ու հեղինակությունը, բժշկական կենտրոնի մի շարք աշխատակիցների հանձնարարել են բուժօգնություն ստանալու նպատակով դիմած քաղաքացիների հիվանդության պատմագրերում ներառել իրականությանը չհամապատասխանող տվյալներ:
Արդյունքում՝ բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում չստացած կամ 15 օրից պակաս ստացիոնար բուժում ստացած, ինչպես նաեւ ցերեկային ստացիոնար բուժում ստացած հիվանդների պատմագրերում լրացվել են իրականությանը չհամապատասխանող տվյալներ՝ 15-օրյա եւ ավելի ստացիոնար բուժում ստանալու վերաբերյալ, որի հիման վրա՝ բժիշկ-այրվածքաբանների կողմից ներկայացված տվյալները ներառելով ծրագրի շահառու հանդիսացող անձանց անվամբ ստացիոնար բուժման վերաբերյալ լրացված «Հիվանդանոցային բժշկական օգնության եւ սպասարկման ծավալների հաշվառման» 0001 ձեւի թերթիկներում՝ դրանք ներկայացրել են ՀՀ առողջապահության նախարարություն եւ պետության կողմից ստացել չմատուցված բժշկական ծառայությունների դիմաց փոխանցված գումարներ՝ պետությանը պատճառելով էական՝ առանձնապես խոշոր չափի՝ 154.775.080 ՀՀ դրամի վնաս:
Բացի այդ, «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենը, ֆինանսական գծով փոխտնօրենի հետ պետական միջոց հանդիսացող գումարները յուրացնելու նախնական դիտավորությամբ, 2009թ. սեպտեմբերի 1-ին քաղաքացուն ընկերությունում աշխատանքի է ընդունել որպես ավտոմեխանիկ՝ վերջինիս հետ ձեռք բերելով նախնական պայմանավորվածություն, որ նշված ընկերության ավտոտեխսպասարկման կետ հանդիսացող ավտոտնակում ավտոտեխսպասարկման աշխատանքներ կատարելու համար աշխատանքի ընդունված քաղաքացին ամեն ամիս որպես վարձավճար վճարվելու է 100 ԱՄՆ դոլար, իսկ որպես ընկերության գրանցված աշխատակցի հասանելիք ամենամսյա աշխատավարձը թողնելու է տնօրենին եւ փոխտնօրենին:
Արդյունքում՝ 2009թ. սեպտեմբերի 1-ից մինչեւ 2018թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում հափշտակվել է որպես աշխատավարձ հաշվարկված առանձնապես խոշոր չափի՝ 4.798.121 ՀՀ դրամ գումարը:
Բացի այդ, 2008թ. ապրիլի 1-ին ընկերությունում որպես բանվոր աշխատանքի է ընդունել իր ծանոթին, ով մինչեւ՝ 2018թ. ապրիլի 10-ն ընկած ժամանակահատվածում, չի հաճախել աշխատանքի, այլ կատարել է ընկերության տնօրենի կողմից հանձնարարված՝ անձնական կարիքների համար նախատեսված աշխատանքներ, ինչի համար ծանոթի անվամբ հաշվարկվել եւ վճարվել է ընդհանուր՝ 4.071.879 ՀՀ դրամ՝ որպես աշխատավարձ եւ արձակուրդային հասանելիք գումար՝ այդ կերպ վատնելով պետության կողմից տրամադրված գումարը:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով (առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից իրենց կարգադրիչ կամ այլ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ օգտագործելը) եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը՝ առանձնապես խոշոր չափերով):
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:
Հակահամաճարակային վիճակը Հայաստանում շարունակում է վատանալ. արդեն երկու օր է՝ գործարկվել է հակահամաճարակային կանոնների պահպանման հանրային վերահսկողության հարթակը, որը տալիս է պատկերացում, թե ինչու է տեղի ունենում այս ամենը: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, պարետատան նիստից հետո ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Պատասխանը պարզ եւ միանշանակ է՝ հակահամաճարակային կանոնների համատարած ու զանգվածային չպահպանումը: Արդեն այդպիսի հազարավոր դեպքեր են հրապարակվել սոցիալական ցանցերում: Բայց ես ուզում եմ սրա հետ կապված մի մտահոգիչ միտման մասին խոսել: Մասնավորապես, դա առիթ է դառնում ատելության խոսքի, քննադատության խոսքի այն քաղաքացիների նկատմամբ, ում հակահամաճարակային կանոնները չպահպանելու վերաբերյալ տեղեկություններ են հրապարակվում: Սա անընդունելի է, չի կարելի նման վերաբերմունք արտահայտել մեր հայրենակիցների նկատմամբ, որովհետեւ այս պատմությունը միայն նրանց մասին չէ, մեր բոլորի մասին է: Ես ինքս էլ վարակվել եմ, հետեւաբար, ես էլ ինչ-որ մի բան այնպես չեմ արել, ինչպես պետք է: Այս հարթակը ոչ թե դատապարտելու համար է, այլ մեր պրոբլեմը հնարավորինս խորը հասկանալու»,-ասաց Փաշինյանը:
«Այդուհանդերձ, երբ տեսնում եմ ընդհատակյա վերջին զանգ կազմակերպած դպրոցի տնօրենի, ինքս ինձ հարց եմ տալիս՝ որտեղ է սխալվել կառավարությունը: Իհարկե, կան մարդիկ, որոնք այս հարցի պատասխանն ունեն միանշանակ: Շատերը կասեին, որ եթե նախորդ իշխանության ժամանակ նշանակված տնօրեններն ազատված լինեին, այսպես չէր լինի, եթե նախորդ իշխանության ժամանակ նշանակված ոստիկանները ազատված լինեին, այսպես չէր լինի: Դատավորները, պաշտոնյաները բոլոր եւ այլն: Բայց ես ուզում եմ ասել, որ սա շատ կասկածելի ճանապարհ է, որովհետեւ այս տրամաբանությամբ մենք կարող ենք հասնել նախորդ իշխանության ժամանակ նշանակված վարորդներին, վաճառողներին, ի վերջո, նախորդ իշխանության ժամանակ ապրած մարդկանց, մեզ բոլորիս»,-ասաց վարչապետը:
Մենք քննարկում ենք մի քանի սցենարներ, նաեւ քննարկում ենք այդ սցենարի տնտեսական հնարավոր հետեւանքները եւ տնտեսական հնարավոր բեռը, եւ այդ համատեքստում է, որ կկայացնենք որոշումներ: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, պարետատան նիստից հետո ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սահմանափակումների վերադառնալու հնարավորությունը:
«Մենք այսօր քննարկում էինք, որ նույնիսկ այդ հաշվարկների արդյունքներով մենք կարող ենք գալ այն եզրակացության, որ տնտեսապես այդ բեռը կլինի անտանելի եւ մենք ստիպված լինենք այլ ճանապարհ գտնել: Ամեն դեպքում մի քանի սցենարներ ենք քննարկում եւ դրանցից մեկով որոշում կկայացվի»,-ասաց նա:
Այս պահին ունենք 418 ծանր վիճակում գտնվող քաղաքացի եւ 81 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի. Դժբախտաբար ունենք նաեւ մահ՝ 33 տարեկան քաղաքացի, որն ունեցել է քրոնիկական հիվանդություններ, բարդացած անամնեզն է եղել մահվան պատճառը: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, պարետատան նիստից հետո ճեպազրույցում նշեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Մենք պետք է արձանագրենք, որ ոչ մեկը՝ անկախ տարիքից, սեռից եւ որեւէ կարգավիճակից, ապահովագրված չէ կորոնավիրուսի դրական ելքով: Մենք մեր մտածելակերպը պետք է հարմարեցնեն այդ նոր իրողություններին: Նաեւ նայենք մեր շուրջբոլորը: Մենք չենք գտնի մի ընտանիք, որտեղ չլինի տարեց մարդ: Մենք գրեթե գտնի որեւէ ընտանիք, որտեղ չլինի քրոնիկական հիվանդությունով քաղաքացի՝ շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում, գերքաշություն, քաղցկեղ: Եվ այդ մեր բոլոր քաղաքացիները կորոնավիրուսի ուղիղ թիրախի տակ են: Մեր ցանկացածի վարքագիծը՝ իրար դրսում բարեւելիս, ողջագուրվելիս, միտքը մեզ միշտ պետք է տանի տուն, մեր հարազատների տներ, որտեղ մեր հարազատներն են ապրում»,-ասաց Թորոսյանը:
Նա ընդգծեց, որ չեն ակնկալում, որ մեկ ամսից կորոնավիրուսով հիվանդների թիվը հասնելու է զրոյի, բայց ակնկալում են ունենալ մի վիճակ, երբ բոլորը կարողանալու են ստանալ պատշաճ բուժօգնություն. «Իսկ պատշաճ բուժօգնության ռեսուրսները միշտ էլ սահմանափակ են: Չկա մի երկիր, որտեղ հնարավոր է սպասարկել անհաշվելի թվով քաղաքացիների»:
«Կա մի վտանգավոր տենդենց, որ նորից ունենում ենք դեպքեր տարբեր արտադրական կոլեկտիվներում, դրա մասին խոսել ենք վերջին մի քանի օրը և մեր իսկ փորձը ցույց է տալիս, որ դրանից հետո հնարավոր է վարակի նոր բռնկում»,- այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ ներկայացնելով երկրում կորոնավիրուսային իրավիճակը, ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նրա խոսքով՝ մարտի սկզբին արձանագրված երկու օջախներից մեկն է պատճառը, որ վարակը շատ արագ տարածվեց երկրում: «Հնարավոր է նման սցենար էլի ունենանք և դրա համար շատ կարևոր է, որ արտադրական ձեռնարկություններում պահպանվեն կանոնները»,- հավելեց նա՝ նշելով, որ լարված է մնում ամենօրյա հոսպիտալիզացիաների վիճակը. «Այս արձանագրված դեպքերի 15-20 տոկոսը կարիք ունի հոսպիտալացման: Մենք ամենօրյա ռեժիմով գրեթե ձեռքով տեղավորում ենք պացիենտներին եղած մահճակալային ֆոնդի վրա: Շատ կարևոր է, որ թվերի էական անկում արձանագրենք, որպեսզի կարողանանք այդ գործընթացը շարունակել այնպես, ինչպես միշտ արել ենք, այսինքն՝ ոչ մեկին չթողնենք առանց բուժօգնության: Հակառակ պարագայում շատ դժվար է լինելու այդ ամենը ապահովել: Մեր գործողությունները պետք է հենց սրանից բխեն»,- ասաց Ա. Թորոսյանը:
Հիշեցնենք՝ այսօր հաստատվել է կորոնավիրուսով վարակման 697 և մահվան 6 նոր դեպք: Նախարարը նշեց, որ ծանր վիճակում է 391, ծայրահեղ ծանր՝ 59 և թոքերի օդափոխությանը միացված՝ 15 քաղաքացի:
Կորոնավիրուսից մահացած 132 անձանց անուններն ու անձնական մյուս տվյալները հրապարակելու փաստով ՀՀ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել: Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը՝ նշելով, որ գործը հարուցվել է ՀՀ ՔՕ-ի 144-րդ հոդվածով՝ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու դեպքի առթիվ:
Հունիսի 2-ին Ոստիկանության ՔՈԳՎ բարձր տեխնոլոգիական ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների համացանցում իրականացրած հերթական մշտադիտարկման ընթացքում պարզվել է, որ «Ֆեյսբուք» սոցիալական կայքում «Զնդան» անունով օգտատերը հրապարակված հոդվածին է կցել կորոնավիրուսային համավարակից մահացած անձանց ցուցակների տեսապատճենները։ Ցուցակներում նշված է եղել 132 մահացած անձի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, մահվան օրը, հասցեն եւ բժշկական հաստատության մասին տվյալներ։
Այս պահի դրությամբ խիստ սահմանափակումների, այսինքն՝ լրիվ փակվելու անցնելը ժամանակավրեպ կլինի, միգուցե մասնագիտական տեսանկյունից լրիվ փակվելը կարող է ինչ-որ արդյունք տալ, չեմ բացառում, բայց մենք պետություն ենք և չպետք է մոռանանք, որ արտակարգ դրության ժամանակ առողջապահական գործառույթներն ընդամենը 15-20 տոկոսն են կազմում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց առողջապահության կազմակերպիչ, բժշկական գիտությունների թեկնածու Գագիկ Միրիջանյանը:
«Ես կողմնակից եմ համատարած թեստավորմանը, այդ ժամանակ կունենանք իրատեսական պատկեր և շատ մասնագետներ կհամոզվեն, որ փակվելն իմաստ չունի: Խիստ սահմանափակումների ռեժիմն արդյունավետ կլիներ մարտի սկզբին, իսկ այս պահի դրությամբ իրավիճակը, վարակի օջախների բացահայտումը դուրս է եկել վերահսկողությունից»,- նշեց նա:
Այս իրավիճակում խնդիրի լուծումն ինչպե՞ս է պատկերացնում, Միրիջանյանն ասաց՝ պետք է ուժեղացնել, հարստացնել բժշկական հաստատությունները:
Դիտարկմանը՝ նախարարը հայտարարել է որոշ մասնագետների պակաս կա՝ նա արձագանքեց, որ ինքը՝ որպես մասնագետ կարող է ասել, թե ինչպես վարվեն ստեղծված իրավիճակում: «Ես կարծում եմ, որ մի քանի խոշոր հիվանդանոցների մեջ, որոնք դեռ ընդգրկված չեն COVID-19-ի դեմ պայքարում, պետք է տարանջատել հարկ, բաժանմունք և վերապրոֆիլավորել: Ես չեմ կարծում՝ լավ ռեանիմատոլոգները չեն կարող հիվանդներին վերահսկել, իսկ այդ ամբողջ ռեսուրսները կարելի էր օգտագործել այդտեղ, եթե չի արվում իհարկե»,- հայտարարեց նա:
Դիտարկմանն էլ՝ այսօրվա դրությամբ շատ հիվանդներ չեն հոսպիտալացվում, երեկ դեպք ենք ունեցել, երբ թեստի դրական արդյունքով, երկկողմանի թոքաբորբով հիվանդին չեն հոսպիտալացրել պատճառաբանելով, թե տեղ չունեն, Միրիջանյանն արձագանքեց. «Դա աբսուրդի ժանրից է, և հաստատում է իմ ասածը, որ պետք է հիվանդանոցներ վերապրոֆիլավորվեն: Ինչո՞ւ չեն տանում մարդուն հոսպիտալացնեն, եթե թեստի արդյունքը դրական է ու երկկողմանի թոքաբորբ է, եթե չի հերիքում մահճակալային ֆոնդը պետք է վերապրոֆիլավորվեն այլ հիվանդանոցներ: Համենայն դեպս, որքան տեղյակ եմ համալսարանական կլինիկաները վերապրոֆիլավորված չեն, նմանատիպ բաժանմունք չունեն շատ այլ ԲԿ-ներ: Ես վստահ եմ, որ մահճակալային ֆոնդը կհերիքի, և եթե մարզերում էլ այս պահի դրությամբ մի հատ վերլուծություն անեն ու տեսնեն ամենամեծ վարակվածությունը՝ որ մարզում է, չեմ կարծում դա դժվար լինի, կարելի է Սյունիքում, Արմավիրի կամ այլ մարզերում հիվանդանոցներ վերապրոֆիլավորել, ինչպես արվել է Վանաձորում և Գյումրիում, ինչը լուծում կտա հարցին»,- ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է բժշկական կոլպասին՝ Միրիջանյանն ասաց, որ արդեն կոլպաս է, եթե թոքաբորբով հիվանդին չեն հոսպիտալացրել:
Նա նշեց, որ այս իրավիճակում, որը պատերազմական է մեղավորներ փնտրելը սխալ է, այս պահին միայն լուծումներ է պետք գտնել: Ըստ նրա՝ հիմա լրջանալու և իրար կողքի հավաքվելու ժամանակն է, և բժշկական տեսակետից սխալ է համարում դիվիդենտներ հավաքելը մարդկանց առողջության վրա:
«Եթե երեկ հրապարակած թվերով ունեցել ենք 20 մահ, այսօր՝ 15, ես էլ ի՞նչ խոսեմ և 517 կամ 515 վարակման նոր դեպք: Եթե այսօր ունենք մահճակալային խնդիր, ելք չունենք, պետք է գնանք նրան, որ ասիմպտոմ հիվանդները չհոսպիտալացվեն, հիմա կանխարգելումն անիմաստ է, մենք կանխարգելման գործառույթ չունենք, էլի եմ ասում՝ կանխարգելում պետք է արվեր մարտի վերջին, ապրիլի սկզբին, թողեցինք ազգաբնակչության վրա, չթողեցինք այդ հարցի մեջ, չեմ խորանում: Մենք կարանտինային ռեժիմը թուլացրել ենք ընդամենը երկու շաբաթ առաջ, տնտեսական գործունեության ոլորտները բացել ենք, դրա էֆեկտը կունենանք այս շաբաթվա վերջ, մյուս շաբաթվա սկիզբ: Ես ոչ թե մեղավորներ եմ փնտրում, այլ ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ է այս թվերը մեծ, որովհետև իմ մասնագիտական գնահատականով՝ կարանտինային ռեժիմով պայմանավորված, թվերի ռեժիմով մեծացման էֆեկտը մենք կունենանք այս շաբաթվա վերջ մյուս շաբաթվա սկիզբ»,- շեշտեց նա:
Դիտարկմանը՝ մասնագետներ կան, որ պնդում են 515, 517 վարակակիր ունենալը մեկ օրում արդեն իսկ սահմանափակումների թուլացման հետևանք է, և հարցին՝ ըստ նրա թվերն ավելի՞ են աճելու, Գագիկ Միրիջանյանը պատասխանեց. «Այո՛, դա նաև կախված է թեստավորելու քանակից, եթե այսօր թեստավորել են 1000 մարդու 50 տոկոսը վարակակիր է, եթե 2000-ի թեստավորեինք կունենայինք 1000 վարակակիր: Հիմա պետք է պահպանենք կանոնները՝ սոցիալական հեռավորություն, դիմակ կրել, հիգիենայի կանոններ, բայց միևնույն ժամանակ պետք է ապահովվի և մատչելի դարձվի մարդկանց բուժօգնությունը և կապ չունի դա ստացիոնա՞ր է, թե՞ ամբուլատոր պոլիկլինիկական, նաև հեռավար խորհրդատվականը: Մասնագետը օնլայն պետք է սկսի բոլորիս խորհուրդներ տալ: Իմ կարծիքն այն է, որ, այս պահին պետությունը միայն դա պետք է անի, եթե այս պահին ինչ-որ մարդիկ բարձրաձայնում են փակվելու մասին դա ի՞նչ է տալու մեզ, արդեն ոչ մի բան: Եթե սթափություն, ապա հիմա էլ պետք է սթափվել, օրը 15-20 մահ ունենալուց հետո էլ, եթե չենք սթափվելու, փակվելը մեզ չի օգնելու»:
Նա շեշտեց՝ թիվն ամենայն հավանականությամբ բարձրանալու է, այս թիվը չի կանգնելու:
Արդեն իսկ սահմանվելու է, որ բնակելի վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր՝ բացառությամբ մինչեւ 6 տարեկան երեխաների եւ ֆիզիկական վարժություններ անելիս կամ հեծանիվ վարելիս: Այս մասին, այսօր՝ հունիսի 3-ին, պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Նման ունիվերսալ եւ առանց ծայրահեղ բացառությունների սահմանումը նաեւ վերահսկողության հեշտացման համար է իրականացված: Որոշ դեպքեր թողնված են տրամաբանական եւ բանական մոտեցմանը:
Հասկանում եմ, որ շատ անհարմարություններ է իր հետ բերելու դիմակ կրելը, բայց այս փուլում կանոնների առումով բավականին նեղ շրջանակ կա, որը մանցել է եւ այդ նեղ շրջանակից ընտրվել են ամենաարդյունավետը: Դիմակի կրումը էականորեն վազեցնում է կորոնավիրուսի վարակի տարածման ինտենսիվությունը: նույնիսկ ինքնաշեն դիմակների պատշաճ կրումը էապես նվազեցնում է վարակի տարածման ինտենսիվությունը»,-ասաց Ավինյանը:
Նա նշեց, որ բացի դրանից գնահատվել է առողջապահական համակարգի ներկա իրավիճակը, սպասարկման հնարավոր ծավալները. «Մենք մեր գործիքակազմում ունենք ծայրահեղ միջոցներ, ինչպես նաեւ տեղաշարժի սահմանափակումներին վերադարձը, տնտեսական գործունեության արգելքի վերադարձը, ինչպես նաեւ պարետային ժամ սահմանելու հնարավորությունը»,-ասաց փոխվարչապետը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.