23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանում հունիսի 9-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 350 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ հունիսի 9-ին հաստատվել է կորոնավիրուսի 13675 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 71407 (մեկ օրում արվել է 1407 թեստավորում):
Փաստացի այս պահին բուժվում է 8933 անձ (պակասել է 10-ով)
Վերջին տվյալներով ապաքինվել է 4451 անձ` վերջին մեկ օրում 352 անձ:
Ընդհանուր առմամբ, 217 պացիենտ մահացել է (ավելացել է 6-ով):
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 74 է:
Կորոնավիրուսի դեմ պայքարի առողջապահական համակարգին մոտակա մի քանի օրերին կմիանան Սպիտակի ԲԿ-ն (100 մահճակալ), Վեդու ԲԿ-ն (100 մահճակալ) և Մարտունու ԲԿ մեկ բաժանմունք (35-40 մահճակալ): Այս մասին հայտնել էՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ մինչ այժմ արդեն իսկ գործարկվել էր մոտ 2000 մահճակալ այս խնդրի համար։
«Մի կարևոր փաստ ևս. այսօր առաջին անգամ մեր նոր՝ Այրվածաքաբանության ազգային կենտրոնի բազայի վրա գործող տրիաժ կենտրոն ընդունված պացիենտներին համակարգչային տոմոգրաֆիա է արվել Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնում (հայտնի, որպես Ֆիզիկայի ինստիտուտի ցիկլոտրոն):
Ի դեպ, մոտ մեկ ամիս առաջ կառավարության նիստում առողջապահության նախարարից հետաքրքրվել էի, թե երբ կսկսի գործել պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆը, որը շատ անհրաժեշտ է մեր քաղցկեղ ունեցող քաղաքացիների համար և տեղադրված է հենց այս կենտրոնում։
Ուզում եմ տեղեկացնել, որ վերջինիս վերջնական գործարկման համար անհրաժեշտ պարագաները և նյութերը անցյալ շաբաթ ներկրվել են Հայաստան և մյուս շաբաթ այն ամբողջությամբ կգործարկվի՝ երկար տարիների պարապուրդից հետո։ Մեր քաղցկեղ ունեցող պացիենտները ՊԷՏ/ՀՏ համար այլևս ստիպված չեն լինի արտասահման մեկնել»,- նշել է նա ֆեյսբուքում։
Հայաստանը զբաղեցրել է 81-րդ հորիզոնականը Deep knowledge group-ի կազմակերպած վարկանշային աղյուսակում, որտեղ գնահատվել են երկրներն ու տարածաշրջանները COVID-19-ի անվտանգության եւ դրանով վարակման ռիսկերի տեսանկյունից։
Deep knowledge group կազմակերպությունը կազմել է վարկանիշ, որում գնահատել 200 երկիր նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու եւ անվտանգության տեսանկյունից։
Վարկանիշը կազմվել է 130 որակական եւ քանակական չափորոշիչների հիման վրա, եւ ավելի քան 11 400 դրույթներով։ Մասնավորապես, ուսումնասիրվել է կարանտինի արդյունավետությունը, մոնիթորինգն ու ախտորոշումը, առողջապահության համակարգի պատրաստվածությունն ու կառավարության արդյունավետությունը։
Այդ սկզբունքով պետությունները բաժանվել էին նաեւ անվտանգության չորս մակարդակի․ Հայաստանը հայտնվել է 3-րդ մակարդակում։
Հայաստանը զբաղեցրել է 81-րդ տեղը վարկանշում՝ հայտնվելով ամենավերջին տեղում հարեւան երկրների շրջանում։
Վրաստանը հայտնվել է 39-րդ հորիզոնականում, Ադրբեջանը՝ 75-րդում, Թուրքիան՝ 37-րդում, իսկ Իրանը՝ 73-րդում։
Երկրների վարկանշի առաջին եռյակում են Շվեյցարիան, Գերմանիան եւ Իսրայելը, իսկ այդ տեսանկյունից ամենաանվտանգ երկիրը Սուդանն է։
Երեկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երկրի առողջապահական համակարգը գերծանրաբեռնված պայմաններում է աշխատում, և վերակենդանացման բաժանմունքներում այլևս ազատ տեղեր չկան ծանր ու ծայրահեղ ծանր հիվանդների համար։ Ըստ վարչապետի՝ կորոնավիրուսով հիվանդ ավելի քան 200 քաղաքացիներ սպասում են հիվանդանոցային բուժման իրենց հերթին։
Բայց բանից պարզվում է, որ Երևանում և մարզերում կան մի շարք դատարկ բուժկենտրոններ, որոնք պատրաստվել են կորոնավիրուսով հիվանդներին ընդունելուն, սակայն Հայաստանի առողջապահության նախարարությունը այդ բուժկենտրոններին վարակակիրներ ընդունելու թույլտվություն չի տալիս: Այս մասին գրում է 168.am կայքը:
Երևանի Բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունին ահազանգել է, որ մարտ ամսից ԵՊԲՀ 1-ին կլինիկական հիվանդանոցում հատուկ կորոնավիրուսի համար բաժանմունք ու մասնագետներ են առանձնացվել, սակայն նախարարությունը բաժանմունքին գործելու հնարավորություն չի տվել:
Արծրունին հրապարակել է լուսանկարներ՝ գրելով. «Այս ամբողջովին կոմպլեկտավորված մասնագետներով, սարքավորումներով և բժշկական միջոցներով ԴԱՏԱՐԿ Է եղել և չի գործածվել անհայտ պատճառներով։ Մարտ ամսից համալսարանական կլինիկան կարող էր ընդունել և բուժ. օգնություն ցուցաբերեր վարակակիրներին, բայց «չէր նկատվում» առղջապահության նախարարության կողմից, նույնիսկ այն պարագայում, երբ անկողնային և մասնագիտական ռեսուրսը սպառման առաջ էր կանգնած։ Այդ ատյանի ղեկավարը նախընտրում էր ոչ միայն հիվանդների «սորտավորումը», այլ նաև՝ բուժ.հաստատությունների։ Ո՞վ է սրա պատասախանը տալու»,- գրել է նա:
168.am-ի հավաստի տեղեկություններով՝ Հայաստանի մարզային և Երևանում գործող որոշ բժշկական կենտրոններ դիմել են ՀՀ առողջապահության նախարարություն՝ նշելով, որ իրենք ունեն covid-19 վիրուսով վարակված հիվանդների ընդունելու ներուժ և պատրաստակամություն, մինչդեռ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մերժել է այդ առաջարկը և արգելել է այդ հիվանդանոցներին ընդունել կորոնավիրուսով հիվանդների։
Մեր տեղեկություններով՝ այդ հիվանդանոցների թվում են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնը, «Արամյանց» բժշկական կենրոնը, Վեդիի հիվանդանոցը։
Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ նախարար Թորոսյանը կորոնավիրուսի բուժման թույլտվություն է տվել միայն իր ընկերների ղեկավարած բուժկենտրոններին՝ այդ թվում՝ Նորքի ինֆեկցիոնին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ին, Թորոսյանի հետ ջերմ հարաբերություններ հատատած «Աստղիկ» ԲԿ-ին: Իսկ պատճառն այն է, որ կորոնավիրուսի անվան տակ բուժկենտրոնների համար առանց մրցույթի միլիարդների գնումներ են արվում, որոնցից գոյացած ատկատները կիսվում են Թորոյանի ու նրա մերձավոր շրջապատի միջև:
Հետաքրքիր է, որ բարձրացված աղմուկից հետո, այսօր ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ հորդորելով բավարար նյութատեխնիկական բազա և շենքային պայմաններ ունեցող հիվանդանոցներին ցանկության դեպքում դիմել նախարարությանը և ներգրավվել covid-19 վիրուսով վարակված հիվանդների բուժման գործընթացում։
Մինչդեռ այս բոլոր բուժկենտրոնները վաղուց դիմել ու մերժում էին ստացել Թորոսյանից: Փաստացի, Հայասանում կան դատարակ և վարակակիրներ ընդունելու պատրաստ բուժկենտրոններ, բայց քաղաքացիները հայտնվել են անօգնական վիճակում: Ի՞նչ է սա եթե ոչ հացագործություն:
Ստացվում է, որ Հայաստանը, որտեղ արդեն 4 ամիս գործում է արտակարգ դրություն և ըստ տրամաբանության՝ վաղուց արդեն պետք է երկրում կազմակերպված լիներ կորոնավիրուսով հիվանդացած քաղաքացիների բուժսպասարկումը, նոր միայն առաջին քայլերն է կատարում այդ ուղղությամբ, իսկ առողջապահական համակարգի պատասխանատուների հանցավոր անգործությունը երկրի առողջապահական համակարգը հասցրել է աղետի եզրին և ինչպես երեկ ասաց վարչապետը՝ մենք քայլում ենք դժոխքի միջով։
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ուզում եմ խոսել մի թյուրիմացության մասին, որ անընդհատ գեներացվում է հասարակական գիտակցության մեջ: Հենց իշխանությունը հանձնելու խնդիր է դրվում, «քայլիստները» հնչեցնում են մեղադրանքը՝ ուզում եք հները հետ գա՞ն: Միանգամից ասեմ. հները հետ չեն գալու: Հույներն ասում են՝ նորից նույն ջուրը չես մտնի: Ու պատճառը ոչ թե մտնողի ուզել-չուզելն է, այլ այն, որ ջու՛րն է փոխվում: Մեր երկրի ջրերն անշրջելի՛ փոխվել են: Այնպես որ, մանիպուլացնել պետք չէ. հները հետ չեն գալու, կգան նորերը, որոնց պետք է փոխանցել հների փորձը, պետականամետությունը, «մենք»-ի զգացումը և այլն:
Հների իմացությունից ու կարողություններից խոսեցի, և արդեն լսում եմ ոմանց աղմուկը: Սա էլ ասեմ, ու անցնենք առաջ. ահագին «քայլիստներ» ու «քլնգիստներ», չգիտես ինչու, համոզված են, որ հները հատկապես իրե՛նց աչքն են հանել, չնայած իրենց գերհամեստ ունակություններով ծլել-ծաղկել են հենց նրանց ստեղծած պայմաններում (շատերին անձամբ եմ ճանաչում ու կարող եմ վկայել, իրենք էլ կվկայեն, եթե մի կաթիլ ազնվություն ունեն)…
Անցնենք գլխավորին: Մեր երկրի ջրերն իսկապես փոխվել են, բայց նոր ջրերը պիտի զուլալվեն: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ «քայլիստները» հասկանան՝ իրենք մարդկանց հիշողության մեջ մնալու են այն լավով, որ կթողնեն երկրին: Լավն էլ են բերել, ու հենց իրենք պիտի այն տարբերակեն իրենց բերած վատից: Հրապարակայի՛ն ու բարձրաձա՛յն: Նույնը պիտի անեն նաև նրանց ադեպտները: Պիտի անցնեն մեղքի գիտակցում-ապաշխարություն-թողություն ճանապարհը: Միայն այդպես ժողովուրդը կդառնա ազգ, հակառակը ամբոխացումն է:
Իսկ մեղքերը շատ են՝ հպարտություն, նախանձ, զազրախոսություն, փառատենչություն, սուտ, կեղծավորություն… Բայց ամենագլխավոր մեղքը ԿՌԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆՆ է: Ու թող ոչ ոք չփորձի հակառակը պնդել. ընդամենը երկու տարի առաջ բոլորս ենք տեսել կռապաշտության հաղթանակը մեր հրապարակներում ու փողոցներում: Շատերն էլ մասնակցել են՝ թմբուկ են զարկել, պար են բռնել կուռքի շուրջը, պաշտամունքային գոռգոռացել են: Բոլորից առաջ այդ այլանդակ ծեսի գաղափարախոսներն ու կազմակերպիչները պիտի թողություն խնդրեն: Ու ներում ստանալով՝ հեռանան, որ իրենցից հետո լա՛վը հիշվի: Իսկ լավ գործեր, կրկնում եմ, կան: Օրինակ՝ երկիրն այնպիսի ծայրահեղ վիճակի բերեցին, որ վերջապես ջոկվեց չարը բարուց, լավը՝ վատից, դավաճանը՝ հավատավորից: Մեզ այնքան մոտեցրին աղետի եզրին, որ գործով սկսեցինք սիրել հայրենիքը: Այնքան տեսանելի դարձրին կռապաշտն ու քրիստոնյան, որ կարող ենք ընտրություն անել…
Ուրեմն լինելին պիտի՛ կատարվի և կկատարվի՛:
Հիշե՛ք. առանց Տիրոջ կամքի տերև իսկ չի ընկնում ծառից: Ու դուք էլ ընկնելու կամ բարձրանալու եք Տիրոջ կամոք: Դուք էլ սիրո կամ անեծքի եք արժանանալու Տիրոջ կամքով: Բայց՝ ըստ ձեր արարքների և գործերի: Ինչպես որ դատարկ տեղը Տիրոջդ անունը չպիտի տաս, այնպես էլ դատարկ տեղը մի՛ վախեցրեք մարդկանց հների վերադարձի փուչ սպառնալիքով: Ասում եմ՝ երկրիս ջրերը փոխվել են, ու մեզնից է կախված, թե զուլալվելուց հետո ով կապրի պարզ ջրերում, և ով անիծված ու հալածական կդեգերի երկրի երեսին: Կայենությունն անիծված է: Սթափվե՛ք. այս ծայրահեղ վիճակում կայենություն մի՛ արեք: Հրապարակավ ընդունեք ձեր մեղքը, ապաշխարեք ու հեռացեք, և ազգ դարձած ժողովուրդը ոչ միայն վատը կների, այլև կհիշի այն լավը, որ բերել եք:
«Պատիվ ունեմ» արտահայտությունը «հայրենիք»-ից հետո ամենաթանկն է մեզ՝ զինվորականներիս համար: Ու երանի նրան, ով վաստակում է այն բարձրաձայնելու իրավունքը: Դուք ունեք դրա միակ ու վերջին հնարավորությունը, տիկնայք և պարոնայք «քայլիստնե՛ր»: Չվրիպե՛ք…»:
Հայաստանում հունիսի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 195 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ հունիսի 8-ին հաստատվել է կորոնավիրուսի 13325 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 70 000 (մեկ օրում արվել է 829 թեստավորում):
Փաստացի այս պահին բուժվում է 8943 անձ (ավելացել է 99-ով)
Վերջին տվյալներով ապաքինվել է 4099 անձ` վերձին մեկ օրում 85 անձ:
Ընդհանուր առմամբ, 211 պացիենտ մահացել է (ավելացել է 11-ով):
Նշենք, որ նախօրեին առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ չի աշխատելու թեստավորում իրականացնող ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիան, որն իրանացնում է կորոնավիրուսային հիվանդության թեստերի հիմնական ծավալը։ «Լաբորատորիայում այսօր իրականացվելու են ախտահանման պրոֆիլակտիկ աշխատանքներ։ Սրանով պայմանավորված՝ վաղվա հետազոտության արդյունքները կլինեն ավելի քիչ»,-նշել էն ԱՆ խոսնակը:
Այսօր պարետի որոշմամբ կարգելափակվի ելքերն ու մուտքերը՝ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Պատճառն այն է, որ մեր սիրելի հայրենակիցներից մեկը Ձորագյուղից գնացել է Գողթ գյուղ թաղման, երեք չորս օր անց թաղման է մասնակցել իրենց գյուղում, ինչի արդյունքում Ձորագյուղում արդեն ունենք կորոնավիրուսի 63 դեպք: Այս 63-ից մի քաղաքացի թաղման է մասնակցել Ծովասար գյուղում:
Նման դեպք ունեցանք նաև Դդմաշենում, երբ Հրազդանից եկան թաղման, սգակիր տան անդամներին վարակեցին, ինչի հետեւանքով այդ տան պապը մահացավ, գյուղում ունեցանք 100֊ից ավել դեպք, Դդմաշենը փակեցինք։ Դդմաշենի թաղման հետ կապված մարզի 6 այլ համայնքներում ունեցանք վարակվածներ։
Սիրելի հայրենակիցներ, հարգեք մարդկային կյանքերը, մի խախտեք հակահամաճարակային կանոնները:
«Պարզագույն սիլլոգիզմ». իշխանության փայատերերից Լևոն Տեր-Պետրոսյանը պաշտպանում է Փաշինյանին։ Այս մասին այսօր՝ հունիսի 5–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։ Նա մասնավորապես նշել է.
«Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը «պարզագույն սիլլոգիստական» հայտարարությունով է հանդես եկել և այս պահին գործող իշխանություններին քննադատողներին պիտակավորել է որպես դավաճան…
Հետաքրքիր է, իսկ պարոն Տեր-Պետրոսյանը, ով մինչև հիմա չի մեկնաբանել նույն Նիկոլի կողմից իրեն ուղղված ընտրակեղծարար և չարիք լինելու մասին մեղադրանքները, ակամայից ընդունելով, որ ինքը ընտրակեղծարար և չարիք է, ինչի՞ դիմաց է այսպիսի հայտարարություններով հանդես գալիս…
Այս «պարզագույն սիլլոգիզմը» արդարացի կլիներ լսել մեկի շուրթերից, ում թիմը այս իշխանության կարևորագույն մաս չկազմեր՝ ինքն էլ չլիներ իշխանության փայատերերից մեկը… Իսկ իրականությունն այն է, որ պարոն Տեր-Պետրոսյանի ՀՀՇ-ՀԱԿ-ական ակտիվը բավական բարձր դիրքեր է զբաղեցնում Փաշինյանի իշխանական հիերարխիայում և ՀՀ առաջին նախագահի այս «պարզագույն սիլլոգիզմը» պարզագույն թայֆաբազություն է՝ իր իշխանական թիմակիցների շահերը պաշտպանելու ձև…
Արդար կլիներ, եթե պարոն Տեր-Պետրոսյանը հանդուրժողականության կոչով հանդես գար Փաշինյանի շնորհիվ հասարակությունը սևերի և սպիտակների բաժանված երկու կողմերին էլ, այլ ոչ թե կորոնավիրուսի դեմ պայքարի քողի տակ իշխանությունների ընդդիմախոսների բերանը փակել տար, որ իշխանությունները, որոնց մեջ իր բազմաթիվ ընկերները և կողմնակիրցները պատկառելի թիվ են կազմում, իրենց շատ կոմֆորտ վիճակում զգան…
Հ.Գ.Հետաքրքիր է, իսկ ըստ պարոն Տեր-Պետրոսյանի, Դոնալդ Թրամփին, Բորիս Ջոնսոնին, Էմանուել Մակրոնին, Վլադիմիր Պուտինին և կորոնավիրուսի դեմ պատերազմող այլ ղեկավարներին խիստ քննադատող այդ երկրների ընդդիմադիրները ևս դավաճա՞ն են…»։
Հայաստանի Հանրապետությունում Covid 19-ով վարակված ավելի քան 1000 երեխա կա։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Մինչեւ հունիսի 2-ը ներառյալ կորոնավիրուսային հիվանդություն է հաստատվել 1013 երեխայի մոտ, որից 479-ը` 1-8 տարեկան։ Կավասակի համախտանիշ է հաստատվել մեկ երեխայի մոտ»,– գրված է կայքի հարցման պատասխանում։
Հիշեցնենք` հունիսի 3-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ Կավասակի համախտանիշի դեպք է ախտորոշվել 4 տարեկան երեխայի մոտ, որն ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվանդություն։
Կավասակիի համախտանիշն առաջին անգամ բացահայտել է ճապոնացի մանկաբույժ Տոմիսակու Կավասակին՝ 1967թ-ին։ Բժշկի անունով կոչված անսովոր համախտանիշը գրանցվում է միայն երեխաների մոտ, մեծ մասամբ՝ մինչեւ 5 տարեկան։ Հիվանդությանը բնորոշ է արյունատար անոթների բորբոքումն ու ախտահարումը, որոնց հետեւանքով կարող են սիրտ-անոթային հիվանդություններ առաջանալ։
Կավասակիի համախտանիշը Հայաստանում․ ինչ է պետք իմանալ հազվագյուտ հիվանդության մասին
Կավասակիի համախտանիշ ուներ Ջեթ Տրավոլտան՝ հայտնի հոլիվուդյան դերասան եւ ռեժիսոր Ջոն Տրավոլտայի որդին։ Ջեթի մահը մեծ աղմուկ բարձրացրեց։ Երկու տարեկանում Տրավոլտա-կրտսերի մոտ Կավասակիի համախտանիշ էին ախտորոշել։ 2009 թ-ին 16-ամյա պատանին լոգարանում կորցրեց գիտակցությունը, ընկավ եւ վնասվածք ստացավ, որն էլ նրա մահվան պատճառ դարձավ։ Ենթադրվում է, որ Ջեթը կորցրել է գիտակցությունը էպիլեպտիկ նոպայի պատճառով, որը հանդիպում է Կավասակիի համախտանիշով տառապող մարդկանց հետ։
Մինչեւ կորոնավիրուսի համավարակը Կավասակիի համախտանիշի վիճակագրությունը համեմատաբար ցածր էր։ ԱՄՆ-ի Առողջապահության ազգային ինստիտուտի տվյալներով՝ համախտանիշն առավել հաճախ հանդիպում էր ասիական երկրներում․ օրինակ՝ Ճապոնիայում տարեկան 26 հազար դեպք էր գրանցվում, ԱՄՆ-ում հիվանդությունը 4200 երեխայի էր ախտահարում։
Կորոնավիրուսի բռնկումը «արթնացրել է» նաեւ Կավասակիի համախտանիշը։ Ըստ «The Lancet» բժշկական ամսագրի՝ եթե համավարակից առաջ եվրոպական երկրներում համախտանիշը հայտնաբերվում էր յուրաքանչյուր 20-րդ երեխայի մոտ, ապա հիմա այդ թիվը 20 անգամ աճել է, եւ հիվանդությունը «որսում է» յուրաքանչյուր հազարերորդ փոքրիկին։
Պարետատան այսօրվա նիստում շատ բուռն քննարկում է կայացել. Խոսքը մեր հետագա անելիքների վերաբերյալ է, ես չեմ ուզում թաքցնել, մենք քննարկել ենք մի քանի սցենարներ, այդ թվում տոտալ արգելափակումների փոլ մտնելու տարբերակը, այդ թվում նաեւ պարետային ժամ հայտարարելու տարբերակը, նաեւ տնտեսական գործունեությունների հիմնական մասն արգելելու տարբերակը: Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես այդ քննարկումների ժամանակ ինքս ներդաշնակ չեմ որոշումներից որեւէ մեկի կապակցությամբ: Որովհետեւ մենք նման որոշումներ կայացնելուց առաջ պետք է համոզված լիենք, որ դրանք լուծելու են մեր խնդիրները: Մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ կորոնավիրուսի համավարակի գագաթնակետը պետք է լինի հունիսի վերջին, բայց հարցը հետեւյալն է, դա հիմնավորող եւ ապացուցող որեւէ տվյալ չկա: Որեւէ մեկը չի կարող ապացուցված համարել, որ մեր պիկը լինելու է հունիսին, այլ ոչ հոկտեմբերին, դեկտեմբերին, նույնիսկ ոչ 2021-ի փետրվարին:
Ինչպես տեսնում ենք՝ կորոնավիրուսի վարակը ամբողջ աշխարհում շարունակվում է տարբեր դինամիկաներով, տարբեր տեմպերով եւ հետեւաբար, այս առումով անորոշությունները շատ են»,-ասաց Փաշինյանը:
Նա հավելեց, որ իր պատկերցրած հիմնական լուծումը անհատական վարքի փոփոխությունն է. «Ենթադրենք, ինչ-որ հրաշքով վարչական լծակներով կորոնավիրուսի վարակի ցուցանիշը վարչական լծակների օգնությամբ դարձել է զրո, բայց աշխարհում այն գոյություն ունի, եւ եթե անհատական վարքագծի կուլտուրան չի փոխվում, ի վերջո, էն պահին, երբ բացվենք աշխարհի առաջ, պոտենցիալ վարկված մարդիկ գալու են Հայաստան եւ մենք ամեն ինչ սկսելու ենք նորից»,-ընդգծեց վարչապետը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.