23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Կորոնավիրուսային հիվանդությունը ընթանում է անկառավարելի ընթացքով, անակնկալներ մատուցելով եւ անկառավարել բարդություններով։ Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, պարետատան նիստից հետո բրիֆինգին ասաց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ բուժական հարցերով փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը։
«Հիվանդներն ունեն բազմաթիվ ուղեկցող հիվանդություններ, որոնք առավելագույնս բարդացնում են հիվանդության ընթացքը։ Վերջին ժամանակներս ծանր ու ծայրահեղ հիվանդների աճի միտում նկատվեց, հիվանդանոցն առավել ծանրաբեռնված է աշխատում։ Հիվանդը, պատկերացրեք, ընդունվում է հիվանդանոց այնպիսի ցուցանիշներով, որ բնորոշ չեն առավել ծանր հիվանդին եւ կարճ ժամանակ անց նման կլինիկական ախտանիշներ, ինչպիսին է շնչահեղձությունը, մարդկանց մոտ տագնապի զգացողությունը, օդի պակասը, այդ գերլավածությունը առաջացնում է այնպիսի վիճակ, որ զարգացման ընթացքը հիվանդների մոտ անկառավարելի ընթացքի է բերում։ Բառիս բուն իմաստով աչքիդ առաջ հիվանդները սկսում են շնչահեղձ լինել։ Այստեղ մեզ օգնության են հասնում շնչական ապարատները։ Ցավոք, հիվանդությունը ընթանում է անկառավարելի ընթացքով, անակնկալներ մատուցելով եւ իր բարդությունները այսօր նույնպես անկառավարելի են։ Չենք կարողանում կանխագուշակել հիվանդության ընթացքը եւ այսօր թե ամբողջ աշխարհում, թե մեզ մոտ կիրառվող բուժական մեթոդները դեռ չունեն այն հստակ ապացուցողական բազան, որոնք կարող են հստակ ազդել հիվանդության ելքի վրա»,- ասաց նա։
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն այժմ զբաղվում է միայն ծանր եւ ծայրահեղ ծանր հիվանդների բուժմամբ, փոխտնօրենի խոսքով՝ պատերազմ է ընթանում, բուժաշխատողները օր ու գիշեր պայքարում են կյանքեր փրկելու համար։ Նա հորդորեց հետեւել պարետատան կանոններին։
Հայաստանում հունիսի 11-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 566 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ հունիսի 11-ին հաստատվել է կորոնավիրուսի 14669 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 75389 (մեկ օրում արվել է 2233 թեստավորում):
Փաստացի այս պահին բուժվում է 8876 անձ (ավելացել է 303-ով)
Վերջին տվյալներով ապաքինվել է 5466 անձ` վերջին մեկ օրում 240 անձ:
Ընդհանուր առմամբ, 245 պացիենտ մահացել է (ավելացել է 18-ով):
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 82 է:
Փաստացի այս պահին բուժվում է 8573 անձ (պակասել է 360-ով)
Վերջին տվյալներով ապաքինվել է 5226 անձ` վերջին մեկ օրում 775 անձ:
Ընդհանուր առմամբ, 227 պացիենտ մահացել է (ավելացել է 10-ով):
Պացիենտները եղել են 78 (տղամարդ), 76 (կին), 86 (տղամարդ), 83 (կին), 71 (տղամարդ), 67 (տղամարդ), 64 (տղամարդ), 71 (տղամարդ), 78 (կին), 67 (տղամարդ), 74 (տղամարդ), 86 (տղամարդ), 69 (տղամարդ), 58 (տղամարդ), 66 (կին), 81 (տղամարդ), 73 (տղամարդ), 60 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ
ՀՀ դատախազությունը, հավատարիմ մնալով հասարակական հնչեղություն ունեցող քրեական գործերի քննության ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ հանրությանը պարբերաբար տեղեկատվություն տրամադրելու գործելաոճին, հայտնում է, որ տեւական ժամանակ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ ՊԵԿ նախկին նախագահի վերաբերյալ քննվող քրեական գործով իրականացված լայնածավալ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա քրեական հետապնդում է հարուցվել վերջինիս, նրա մերձավոր 4 անձանց, ՀՀ պետական եկամուտների կոմիտեում բարձր պաշտոններ զբաղեցրած 3 անձանց նկատմամբ։
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ աննախադեպ ծավալներ ունեցող քրեական գործով բացահայտվել են պաշտոնեական ու տնտեսական հանցագործությունների բազմաթիվ դրվագներ, այդ թվում՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու եւ ստանալու, հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու վերաբերյալ։
Մասնավորապես, նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Ս․Ա-ն 2008-2014թթ. ընթացքում ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի, այնուհետեւ՝ 2014-2016թթ. ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած եւ նշված ժամանակահատվածում իշխանության ներկայացուցչի գործառույթներ մշտապես իրականացրած, գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձ Գ․Խ-ին որդիների միջոցով տվել է առանձնապես խոշոր չափերով` 8.142.315.480 ՀՀ դրամին համարժեք 22.401.000 ԱՄՆ դոլարի կաշառք՝ նշված բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից ծառայության գծով ընդհանուր հովանավորչության, վերջինիս ղեկավարման ներքո գտնվող հարկային եւ մաքսային մարմինների կողմից իր ներկայացրած առեւտրային կազմակերպությունների գործունեության համար խոչընդոտներ չստեղծելու, վարչական մարմինների միջամտությունից նշված ընկերությունների տնտեսական գործունեությունը հնարավորինս զերծ պահելու, պետական մարմինների վերահսկողական գործառույթները մեղմելու եւ համապատասխան հիմքերի առկայության դեպքում առավել բարենպաստ վարչական ակտեր կայացնելու համար:
Գ․Խ-ի որդիների նախաձեռնությամբ նշված գումարի հանցավոր ծագումը թաքցնելու, դրա իրական բնույթը, ծագման աղբյուրը, տնօրինման եղանակը խեղաթյուրելու, իրական պատկանելիությունը թաքցնելու նպատակով Ս․Ա-ն 2011թ. ընթացքում կաշառքի առարկա հանդիսացող՝ 8.142.315.480 ՀՀ դրամին համարժեք 22.401.000 ԱՄՆ դոլարը փոխանցել է Գ․Խ-ի որդիների մատնանշած եւ նրանց հետ փոխկապակցված օտարերկրյա, ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հաշվեհամարներին: Ավելին, նշված գործարքի հանցավոր բնույթը թաքցնելու եւ քողարկելու համար վերջիններիս եւ Ս․Ա-ի միջեւ կնքվել են փոխառության պայմանագրեր՝ համապատասխանաբար 7.000.000 եւ 13.400.000 ԱՄՆ դոլարի վերաբերյալ, մինչդեռ Ս․Ա-ին որեւէ գումար տարիներ շարունակ եւ առ այսօր չի վերադարձվել:
Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա առանձնապես խոշոր չափերով՝ 8.142.315.480 ՀՀ դրամին համարժեք 22.401.000 ԱՄՆ դոլար կաշառք տալու եւ հանցավոր ճանապարհով ստացված նշված առանձնապես խոշոր չափերով գումարը օրինականացնելուն օժանդակելու համար Ս․Ա-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։
Նշված դրվագներով քրեական հետապնդում է հարուցվել նաեւ հանցագործությանը մասնակցած մյուս անձանց նկատմամբ, գույքի հնարավոր բռնագրավումը, բռնագանձումը եւ դատական ծախսերն ապահովելու համար կալանք է դրվել մեղադրյալներին պատկանող գույքի վրա։
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ կոռուպցիոն հանցագործությունները համակողմանիորեն բացահայտելու, դրանց կատարմանն առնչված անձանց ամբողջական շրջանակը, կոռուպցիոն սխեմայում ներգրավված անձանց կողմից այլ հանցագործությունների կատարմանը մասնակցելու հանգամանքը պարզելու ուղղությամբ: Միջոցներ են ձեռնարկվում նաեւ կաշառքի առարկա հանդիսացած գումարի ծագման օրինականությունը ստուգելու ուղղությամբ՝ նկատի ունենալով, որ մեղադրյալ Ս․Ա-ն 2011թ. 22․401․000 ԱՄՆ դոլար ունենալու հանգամանքը պայմանավորել է նրա մայրական պապի կողմից «Իրանի պատերազմի» ընթացքում սովետական բանակում ծառայելու, մեծ քանակությամբ ոսկի՝ «Շահի ոսկիները» բերելու եւ 1987թ․տատի կողմից իրեն փոխանցելու հանգամանքներով։
Լուր էր տարածել, որ իշխանությունը պատրաստվում է ձերբակալել եւ երկամսյա կալանքի սանկցիա ստանալ դատարանից՝ ԱԱԾ նախկին տնօրեն «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ կապված։ Օրվա ավարտին Hraparak.am-ը հարցեր է ուղղել Արթուր Վանեցյանին։
-Պարոն Վանեցյան, մենք տեղեկութուն ունեինք, որ վարչապետի հանձնարարությամբ այսօր ձեզ պետք է «ցանկացած գնով ձերբակալեին», օրվա վերջն է արդեն, կասե՞ք ձեզ հետ որևէ քննչական գործողություն, կամ հրավեր՝ իրավապահ մարմիններ, եղե՞լ է:
-Ես այս պահին գրասենյակում եմ, ողջ օրվա ընթացքում եղել եմ այստեղ, բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել համախոհներիս ու գործընկերներիս հետ: Ինչ վերաբերում է ձեր նշած տեղեկություններին, պիտի ասեմ, որ հոգեվարքի մեջ գտնվող իշխանությունից ամեն ինչ, ամեն տեսակի ստորություն կարելի է սպասել, բայց վստահեցնում եմ, որ բացի «առևանգելուց», այն էլ՝ ժամանակավոր, ինձ մեկուսացնելու ոչ մի եղանակ չկա: Խոսքն օրինական եղանակների մասին է: Համոզված եղեք՝ իմ նկատմամբ օրենքով նախատեսված որևէ գործողության, հետապնդման առիթ, պատճառ և հիմք չկա:
-Իսկ համախոհների ու գործընկերների հետ ի՞նչ եք քննարկում, քաղաքական բնույթի հարցե՞ր են, թե՞ իրավական:
-Այս պահին մեր օրակարգում մեկ հարց է՝ կառավարումը տապալած իշխանության հեռացումը: Ես այդ մասին արդեն խոսել եմ, ու մեզ ոչինչ, ոչ մի ճնշում, ոչ մի սպառնալիք հետ չի պահի այդ նպատակից: Այս օրերին իմ գլխավորած «Հայրենիք» կուսակցությունն ինտենսիվ խորհրդակցություններ է անցկացրել գործընկերների հետ, մենք ունենք համատեղ գործողությունների պլան, որի մանրամասների շուրջ կխոսենք մեկ-երկու օրից:
«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով պետության՝ անձի մահվան դեպքում պատշաճ քննություն իրականացնելուն։ Նա մասնավորապես նշել է, որ կորոնավիրուսից արդեն ունենք շուրջ 300 մահ և հարց բարձրացրել՝ արդյո՞ք պետությունն իրականացնում է պատշաճ քննություն և պարզում մահվան պատճառները։ Գրառումը՝ ստորև․
«Չէի խոսի այս մասին, եթե քաղաքական իշխանությունը չզբաղվեր երեսպաշտությամբ ու չփորձեր տարբեր միջոցներով այս խայտառակ ձախողման համար պատասխանատվությունը թողնել «ժողովրդի» վրա։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ունի ծավալուն նախադեպային իրավունք, որով պետությանը պարտավորեցնում է, նախ, առողջապահական համակարգն այնպես կազմակերպել, որ անձինք ունենան պատշաճ բուժօգնության հնարավորություն, և երկրորդ՝ պատշաճ քննություն իրականացնել անձի մահվան դեպքում՝ պարզելու և պատասխանատվության ենթարկելու մեղավորներին, եթե իհարկե կա՛ն մեղավորներ։ Իրավաբանները դա կոչում են «կյանքի իրավունքի (ՄԻԵԿ 2-րդ հոդվածի) ընթացակարգային բաղադրատարր»։
Ընդ որում, մահվան պատճառների պատշաճ քննություն իրականացնելու պետության այդ «պոզիտիվ պարտականությունը» (սա մասնագիտական տերմին է) լիարժեք տարածվում է նաև առողջապահական համակարգի հոգածության ներքո գտնվող անձանց մահվան դեպքերի վրա։
Կորոնավիրուսից արդեն ունենք շուրջ 300 մահ, որոնցից 217-ը՝ «առաջին ցուցակով», իսկ 74-ը՝ «երկրորդ ցուցակով» (մի հարցրեք տարբերությունը․ ոչ ոք էլ չգիտի, քանի որ դիահերձումներ օրենքով չեն կատարվում)։ Արդյո՞ք պետությունն իրականացնում է պատշաճ քննություն։ Արդյո՞ք պարզում է մահվան պատճառը և մեղավորներին, թե ոչ։ Օրինակ՝ ըստ վարչապետի՝ առնվազն մեկ մարդ մահացել է, քանի որ անհրաժեշտ բուժօգնության համար «չկար ազատ տեղ»։ Այս ամենը մի օր պե՞տք է իրավական գնահատական ստանա։
Ի դեպ, քննարկման առարկա հարցերից մեկն էլ լինելու է հետևյալը. չդիահերձելու պահանջ օրենքով սահմանելը արդյո՞ք նպատակ է հետապնդել թաքցնել ապացույցները, թե՞ ոչ»։
Հանրապետությունում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը, դրա կանխարգելմանն ու հաղթահարմանն ուղղված ձեռնարկվող քայլերն, ինչպես նաև առկա հնարավորություններն, այդ համատեքստում՝ առողջապահական համակարգի խնդիրները քննարկելու նպատակով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ հունիսի 9–ին, նախաձեռնել է աշխատանքային քննարկում, որին մասնակցել են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, «Արաբկիր» ԲԿ գիտական ղեկավար, առողջապահության նախկին նախարար Արա Բաբլոյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը, «Նորք ինֆեկցիոն կենտրոն»-ի տնօրեն Մհեր Դավիդյանցը, առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի տնօրեն Արտավազդ Վանյանը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ կրծքային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Հովհաննես Սարկավագյանը, «Աստղիկ» ԲԿ տնօրեն Ասատուր Ասատրյանն ու նույն կենտրոնի սրտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Միհիր Սուսանին:
Նախագահը նշել է, որ հանդիպման նպատակն է առողջապահության ոլորտի պատասխանատու ներկայացուցիչների, հայտնի մասնագետների հետ քննարկել երեք հիմնական հարց՝ համավարակի հետ կապված ներկա իրավիճակը և առաջիկա անելիքներն, առողջապահական համակարգի կառավարման (մենեջմենթի) հետ կապված խնդիրները և թե ինչով կարող են Հանրապետության նախագահն ու նախագահական ինստիտուտն աջակցել այդ խնդիրների լուծմանը և համավարակի հաղթահարմանը:
Անդրադառնալով համավարակային վիճակին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է. «Ունենք ծանր իրավիճակ: Այդ ծանր իրավիճակն արտահայտվում է և՛ վարակվածների թվով, և՛ այն չհայտնաբերված վարակվածների թվով, որոնք, ըստ պրոֆեսիոնալ կարծիքի, շատ ավելին են, քան մենք կարողանում ենք հայտնաբերել, և՛, իհարկե, ծանր հիվանդների թվով, և՛ ամբողջ առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությամբ, և՛, իհարկե, մահերի թվով, որոնք մեզ համար, մեր ազգի համար, շատ ցավագին են:
Ձեզանից յուրաքանչյուրը շատ փորձառու մասնագետ է իր ոլորտում, և հետևաբար, ձեզանից յուրաքանչյուրի կարծիքը կարևոր է և՛ ինձ համար, և՛ մեր հանրության համար, և՛, ընդհանրապես, ճիշտ որոշումներ ընդունելու և առաջ գնալու համար»:
Նախագահ Սարգսյանի խոսքով՝ երկիրն այս պահին գտնվում է ծանր իրավիճակում, և նախագահն իր սահմանադրական իրավունքներից էլ պետք է դուրս գա ու ինչ-որ տեղ գործի նաև որպես մեկը, ով կարող է աջակցել և օգնել՝ մանավանդ իր միջազգային կապերով և հնարավորություններով: Արմեն Սարգսյանն ասել է, որ իր համար, նաև՝ որպես նախագահ, շատ էական է ի դեմս քննարկման մասնակիցների՝ լսել մասնագետների կարծիքը: «Եթե ես փորձել եմ, և փորձում եմ ավելի ինտենսիվորեն օգնել, օգնություն բերել, և այդ օգնությունը կարող է լինել մարդկային, դեղորայքի կամ գործիքների, կամ զուտ գաղափարի օգնություն, ապա ես հստակ պետք է հասկանամ, թե ինչի՞ն օգնեմ և ինչպե՞ս,»-ասել է նախագահը: -Եթե ես պետք է զանգահարեմ որևէ երկրի ղեկավարի, բժշկական կենտրոնի, ապա պետք է հստակ ձևակերպեմ, թե մեր երկիրն ինչ է ուզում:
Իմ առջև խնդիր դրեք, թե ինչ եք ուզում: Ես ձեզ ուղղակի կարող եմ վստահեցնել, որ հազարավոր մեր հայրենակիցներ, լինելով Բարեգործականի (ՀԲԸՄ) խորհրդի անդամ, աշխարհի տարբեր երկրներից, պատրաստ են մեզ աջակցելու, սակայն մենք պետք է խնդիր դնենք, թե ինչ ենք ուզում՝ կազմակերպելով հեռահար խորհրդատվություն, եթե շատ կարիք կա՝ այցելություն:
Նույնը վերաբերում է նաև մեր արտասահմանյան գործընկերներին: Ես ձեզ օրինակ բերեմ: Մի քանի օր առաջ խոսել եմ Կատարի էմիրի հետ, իր ծննդյան օրն էր, հին բարեկամ է: Մարդը պատրաստ է իր օգնությունն ուղարկել, բայց ես հստակ պետք է ասեմ՝ ինչ եմ ուզում: ԱՄԷ-ի առաջնորդը մեր զրույցի ընթացքում իր պատրաստակամությունը հայտնեց օգնելու: Նախարարից խնդրեցի ցանկը, փոխանցեցի, և մի հսկա օդանավ նվեր եկավ: Խոսել եմ Սերբիայի նախագահի հետ. լավ ընկերներ ենք: Ասաց՝ հիմա մենք կորից իջնում ենք ցած, ահագին ավելցուկ ունենք, ես պատրաստ եմ օգնել: Նախարարին խնդրեցի, ցանկը տվեց, այսօր առավոտյան ինձ պատասխան գրեց, թե որքան կարող են ուղարկել, հիմա մտածում ենք, թե ինչպես: Նույնը՝ Մոնտենեգրոյի դեպքում, փոքր երկիր է, կորոնավիրուս չունեն, ԵՄ-ից գումար է ստացել, ապրանք ունեն, և կարծում են՝ կարող են կիսվել: Սկսած Չինաստանից, ԱՄՆ-ից կարելի է ստանալ օգնություն, սակայն պետք է շատ հստակ լինենք: Այստեղ ես ունեմ ձեր աջակցության կարիքը:
Ես առաջարկում եմ՝ մեր զրույցը լինի պրոֆեսիոնալ, բժշկական: Եթե ամենացավագին բանն ենք ասելու, եկեք ասենք, թող այս սենյակում միակ դիվանագետը լինեմ ես: Դիվանագիտական խոսք ձեզանից ոչ մեկից չեմ սպասում: Սպասում եմ բժշկի խոսք ուղիղ, որը «ախտորոշում» պետք է տա և ասի՝ ինչն է լավ, ինչն է վատ և ինչ պետք է անենք՝ պահելով մեր զրույցի էթիկետը, իրար հանդեպ հանդուրժող լինելով:
Այսօրվա հրատապությունն այն է, որ ունենք վիճակ, եկեք գնահատենք այդ վիճակը և տեսնենք՝ ինչպես ենք առաջ գնալու»:
Կարևոր համարելով ռազմավարությունը՝ նախագահը նշել է. «Այդտեղ առաջին խոսքը պետք է նախարարինը լինի, քանի որ ինքը պետք է ներկայացնի թե ո՞րն է նախարարության և կառավարության ռազմավարությունը, որից բխելու է հստակ ծրագիր, իսկ ծրագրից՝ աշխատանքային ծրագրեր առանձին միավորների համար՝ լինեն քաղաքները, հիվանդանոցները»:
Երրորդ ամենաէական խնդիրը նախագահ Սարգսյանը համարել է կառավարումը. «Կառավարումը պետք է լինի ճիշտ, ժամանակին՝ ռազմավարական ծրագրին համապատասխան և բարձր կարգապահությամբ՝ ներգրավելով բոլոր հնարավոր ռեսուրսները»:
Հանրապետության նախագահը նպատակահարմար է համարել, որ հունիսի 21-ի՝ Բուժաշխատողի օրվա առթիվ բժիշկներն ու մյուս բուժաշխատողներն արժանանան պետական բարձր պարգևների: Նախագահ Սարգսյանն առողջապահության նախարարին առաջարկել է այդ հարցը բարձրացնել կառավարությունում: «Պետությունը պետք է իր զավակներին, որոնք իրենց և իրենց ընտանիքների կյանքը վտանգի տակ են դրել այս ծանր օրերին, գնահատի»,-ասել է Հանրապետության նախագահն, ավելացնելով որ նախագահականն իր կողմից որոշակի քայլեր այդ ուղղությամբ անելու է:
Հայաստանում հունիսի 10-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 428 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ հունիսի 10-ին հաստատվել է կորոնավիրուսի 14103 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 73156 (մեկ օրում արվել է 1749 թեստավորում):
Փաստացի այս պահին բուժվում է 8573 անձ (պակասել է 360-ով)
Վերջին տվյալներով ապաքինվել է 5223 անձ` վերջին մեկ օրում 772 անձ:
Ընդհանուր առմամբ, 227 պացիենտ մահացել է (ավելացել է 10-ով):
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 77 է:
Պացիենտները եղել են 71 (տղամարդ), 62 (կին), 54 (տղամարդ), 60 (կին), 58 (տղամարդ), 59 (կին), 66 (կին), 84 (տղամարդ), 93 (տղամարդ), 75 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Ստեղծված իրավիճակում հարկավոր է ներքին համախմբում, պարտավոր ենք համախմբվելու պետության, բանակի շուրջը՝ մեր երկիրը հնարավոր վտանգից փրկելու համար։ Նման տեսակետ NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական գործողությունների վերսկսմանը։ Սեյրան Օհանյանի հետ զրուցել ենք ԶՈՒ գլխավոր շտապի նոր պետի, Հայաստանում համավարակի տարածման ֆոնին Ադրբեջանի կողմից սպասվող հնարավոր սադրանքների, ռազմաբժշկական համակարգի և այլ հարցերի շուրջ։
Պարոն Օհանյան, ինչպե՞ս եք գնահատում Օնիկ Գասպարյանի նշանակումը ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում, արդյոք նա ունի՞ բավարար փորձ և հմտություններ ղեկավարելու պաշտպանության համակարգի կարևորագույն օղակը։
Օնիկ Գասպարյանը մեր զինված ուժերի ամենափորձառու զինվորականներից է և ունի անցած ճանապարհ՝ խորհրդային բանակում ծառայությունով, Արցախյան պայքարով, իր կրթական ցենզով, հրամանատարական կարողություններով։ Նրա հրամանատարության օրոք 3-րդ բանակային զորամիավորումը մի քանի տարի անընդմեջ ճանաչվել է լավագույնը, և նա որպես հրամանատար՝ լավագույններից է։ Զինված ուժերն այն համակարգն է, որտեղ կադրային քաղաքականությունը դրված է համակարգված հենքի վրա, և բոլոր նշանակումներն իրականացվում են` հաշվի առնելով յուրաքանչյուր զինվորականի փորձը, նրա գիտելիքներն, ունակությունները, հմտությունները, անցած ուղին և բարոյական նկարագիրը։
Արդյոք ճի՞շտ է նման իրավիճակում, երբ առկա է ներքին և արտաքին անկայունության լրջագույն վտանգ, փոփոխություն կատարել զինվորական կառավարման բարձրագույն օղակում։ Արդյոք այս փոփոխությունը որոշակի ցնցումների չի՞ չի ենթարկի համակարգը։
Անձի փոփոխությունը կարող է ինչ–որ փոփոխությունների բերել, սակայն քանի դեռ համակարգը գործում է, դժվար թե ցնցումներ լինեն։ Ճիշտ չէր լինի, եթե միաժամանակ նախարարի և գլխավոր շտաբի պետի փոփոխություն տեղի ունենար։ Կարծում եմ` Օնիկ Գասպարյանի ղեկավարման արդյունքում մեր զինված ուժերը կարողանալու են պատշաճ կերպով իրականացնել իրենց առջև դրված խնդիրները, մանավանդ որ պարոն Գասպարյանը նախկինում զբաղեցրել է գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնը և ամբողջությամբ տիրապետում է իրականությանը և այն բոլոր մեթոդներին և միջոցներին, որով ինքը պետք է ղեկավարի զինված ուժերը։
Այս օրերին, երբ Հայաստանը համավարակով պայմանավորված ծանր օրեր է ապրում, խոսվում է մի վատագույն սցենարի մասին. հնարավոր է՝ Ադրբեջանը, օգտվելով համավարակի չնահանջող տեմպից և երկրում ստեղծված ներքին անկայունությունից, լայնածավալ ռազմական գործողություններ ձեռնարկի։ Հնարավոր համարու՞մ եք դեպքերի նման զարգացում։
Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսումը միշտ էլ հնարավոր է. դրա համար գոյություն ունեն մեր զինված ուժերը, Արցախի պաշտպանության բանակը, որոնք համագործակցված պետք է իրենց առջև դրված խնդիրը լուծեն։ Իհարկե, ցանկացած արտաքին խնդրի լուծման պարագայում ամենալուրջ իրողությունը ներքին համախմբվածություն ապահովելն է, միայն դրա շնորհիվ կարող ենք դիմակայել արտաքին ցանկացած հարվածի։ Այսօր տարբեր կոչեր են հնչում, այդ թվում՝ փոփոխությունների. ես համարում եմ, որ երկրի ղեկավարությունը և մեր զինված ուժերի ղեկավարությունը դրանից համապատասխան հետևություններ պետք է անեն։ Բանակում ընդունված է՝ եթե այս կամ այն հատվածը ծանր վիճակում է, ոչ թե անընդհատ խփում են, էլ ավելի ծանրացնում վիճակը, այլ ընդհակառակը՝ պետք է ձեռք մեկնել և աջակցել։ Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի։
Խոսքը առողջապահակա՞ն համակարգի մասին է։
Ոչ միայն, հարկավոր է ներքին համախմբվածություն։
Իսկ մեր ռազմաբժշկական համակարգը պատրա՞ստ է նման զարգացումների, հաշվի առնելով այն, որ մեր բժիշկները երեք ամիս է՝ պայքարում են համավարակի դեմ և գրեթե ուժասպառ են։
Զինված ուժերի ռազմաբժշկական, ինչպես նաև մոբիլիզացիոն համակարգը, նրանք, ովքեր պետք է անցնեն Զինված ուժերի ղեկավարության ներքո և կատարեն իրենց առջև դրված խնդիրը, վստահաբար պատրաստ են ցանկացած սցենարի։ Իսկ մենք պարտավոր ենք համախմբվելու պետության, բանակի շուրջը՝ մեր երկիրը վտանգից փրկելու համար։
Ձեր կարծիքով՝ գործող իշխանությունները գիտակցու՞մ են երկրի առջև ծառացած վտանգները և, ի զորու՞ են երկիրը դուրս բերել աղետից։
Կարծում եմ, չկա իշխանություն, որ չպատկերացնի , թե ինչ իրադրություն է ստեղծված։ Չէի ցանկանա գնահատական տալ իշխանությունների գործելաոճին, միայն կարող եմ արձանագրել, որ եթե կարիք լինի, բոլորը մեկ մարդու պես պատրաստ պետք է լինեն մեր երկիրը պաշտպանելու նաև արտաքին վտանգներից։
Տեղեկատվություն կա այն մասին, որ կոմունալ ծառայությունների՝ էլեկտրականության եւ գազի համար տերմինալներով վճարումները Հայաստանում կարող են դադարեցվել։ Այս մասին այսօր խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019թ․ պետական բյուջեի կատարողականը քննարկելու ժամանակ ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Նա, մասնավորապես, նշեց, որ մատակարարներն ունեն իրենց պայմանագրային պարտավորությունները՝ վճարային համակարգերի, բանկերի եւ «Հայփոստի» հետ, որոնք իրենց հերթին ծառայություններ են տրամադրում նրանց։
«Նրանք (բանկերն ու վճարային համակարգերը-խմբ․) սահմանում են իրենց պայմանները, մասնավորապես, ինչ տոկոսով են իրենք պատրաստ տրամնադրել իրենց ծառայությունները։ Այսպիսի խնդիր է ծագել «Թելսել», «Իդրամ» եւ «Մոբիդրամ» վճարային-հաշվարկային ընկերությունների հետ»,- ընդգծեց Բաղրամյանը։
ՀԾԿՀ ղեկավարի խոսքերով՝ տնտեսական մրցակցության պաշտպանության տեսակետից՝ անհրաժեշտ է անցկացնել հետազոտություն եւ որոշել, թե կա արդյոք խախտում, քանի որ նման սպառնալիքներ կան։
«Հայաստանի էլեկտրական ցանցերը բարձրացրել է հարցը եւ առաջարկել բանկերին ու տերմինալներին նվազեցնել ծառայության տոկոսը մինչեւ 0,4-0,5%, սակայն երեք թե չորս վճարային տերմինալներ հրաժարվել են դրանից։ Այժմ նրանք գտնվում են բանակցությունների փուլում եւ պայմանագրի լուծման հարց են բարձրացրել»,-ասաց Բաղրամյանը։
Նա, մասնավորապես, նշեց, որ կա պահանջ, որպեսզի սպառողին տրամադրվող ծառայությունը անվճար լինի, սակայն այլ բան է, որ մատակարարը վճար է գանձում իր ծառայության համար, որը ներառված է սակագնում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ «Նորք ինֆեկցիոն» հիվանդանոց այցելելու ընթացքում մուտք գործեց նաեւ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք։
Վերակենդանացման բաժանմունքի բժիշկը հայտնեց, որ բաժանմունքում միայն 2 ազատ մահճակալ ունեն. «Հիմնականում 60 տարեկանից բարձրներն են ու խրոնիկ հիվանդություններ ունեցողները։ Հիվանդության ծանրացմանը նպաստում է նաեւ նյարդային լարումները։ Մեկ պացիենտ նոր ենք ընդունել, որի մոտ կասկածվում է կորոնավիրուս»։
Բժիշկները վարչապետին ներկայացրին բաժանմունքի ծանր եւ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների առողջական վիճակը։
Վերջում վարչապետը նշեց. «Աշխատեցինք հիվանդներին ցույց չտալ, սակայն տեսարանն իրոք ճնշող է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.