23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Համաձայն եմ, թեստավորման ծավալները պետք է ավելացնել, բայց թեստավորումը բավական բարդ պրոցես է, նաեւ հզորությունների հարց կա: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում արտակարգ դրության ռեժիմը եւս մեկ ամսով երկարաձգելու հարցի քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հարցին, թե ինչու զանգվածային թեստավորում չի արվում:
«Երեկ խորհրդակցության ժամանակ առողջապահության նախարարն ասում էր՝ մենք փողը ձեռքներս, թեստավորման համար անհրաժեշտ հզորություններն ավելացնելու սարքավորումներ չենք կարողանում ձեռք բերել: Փողի խնդիր չկա: Այսօր շատ մեծ դեֆիցիտ է այդ ապրանքների: հերթի կանգնած պետք է սպասենք, որ դա ձեռք բերենք: Օրինակ երեկ արել ենք 2297 թեստ եւ դա մեր եզրային գիծն է:
Այսինքն դա որոշումով չի. եթե ես իմանամ, որ գնամ որոշում ստորագրեմ, հաջորդ օրվանից դա տեղի կունենա, հենց հիմա կստորագրեմ: Բայց պետք է հզորությունները զարգացնել:
Ինչպես ասենք, մարտի կեսին դիմակ կամ այլ պարագաներ ձեռք բերելու խնդիր կար, որովհետեւ ողջ աշխարհում պրոբլեմ կար: Այո, ամեն օր պետք է ձգտենք թեստավորման ծավալները ավելացնենք: Մենք այդ մասին խոսում ենք ամեն օր»,-ասաց Փաշինյանը:
Ինչ վերաբերում է պնդմանը, թե Ուկրաինան, Հարավային Կորեան անցել են զանգվածային թեստավորման, վարչապետը հակադարձեց. «Հարավային Կորեան մեկ մլն մարդու հաշվով արել է 21 հազար թեստ, Ուկրաինան 10 հազար թեստ, մենք՝ 25 հազար թեստ»:
Հայաստանում հունիսի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 723 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 16004-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 264 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք: Հունիսի 13-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 91 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 11 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 355-ի։
Հայաստանն ունի բոլոր հնարավորություններն ընդգրկվելու այն պետությունների ցանկում, որոնք պարտվել են կորոնավիրուսի համավարակի դեմ պատերազմում, գրում է Lenta.ru կայքը: Ըստ հրապարակման հեղինակ Էլեն Բաբայանի՝ երկրում կրկին նկատվում է հիվանդության դեպքերի աճ․ կտրուկ ավելացել է ծանր վիճակում գտնվող հիվանդների թիվը, և սպառվում են առողջապահական համակարգի ռեսուրսները: «Միևնույն ժամանակ, իշխանությունները թույլատրում են սոցիալական ցանցերում ամաչացնել այն քաղաքացիներին, որոնք առանց դիմակի են: Քաղաքացիները չեն շտապում ամաչել, քանի որ համաճարակի հենց սկզբից ոչ ոք չէր վերահսկում համաճարակաբանական անվտանգության կանոնների պահպանումը: Բացի այդ, շատերը հավատում են դավադրական տեսություններին՝ կապված COVID-19-ի հետ, որոնք տարածվում են պաշտոնական լրատվամիջոցների և հասարակական գործիչների կողմից:
Մինչ ամբողջ աշխարհը չեղարկում է սահմանափակումները և գրանցում է կորոնավիրուսի համաճարակի անկում, Հայաստանում հիվանդների թիվն աճում է:
Մայիսի 20-ին Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի գրանցված թիվը 5 606 էր, իսկ արդեն հունիսի 11-ին` 14669: Նույն ժամանակաշրջանում կտրուկ աճել է նաև մահվան դեպքերի թիվը` 160-ից հասնելով 245-ի: Համավարակն առաջին իրական խնդիրն էր, որի մեղքը Փաշինյանի թիմը չի կարող գցել նախկին իշխանությունների վրա: Սկզբում իշխանությունները համակարգված կերպով հերքում էին կորոնավիրուսի վտանգը, ապա մեղքը բարդում առողջապահության ոլորտի խնդիրների վրա, իսկ հետո գնացին այլ ճանապարհով»,- նշվում է կայքում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո հրավիրած ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարել է, որ համաճարակի դեմ պայքարը կառավարությունը ձախողել է, իսկ ԲՀԿ ղեկավարն ասել է, որ կառավարության կազմը պետք է 100 տոկոսով փոխել։
«Ես կարծում եմ՝ համավարակի հաղթարահումից հետո, նույնիսկ դրանից առաջ մենք քննության պետք է առնենք շատ քաղաքական ուժերի պահվածքը համավարակի շրջանում։ Եվ պետք է քննենք ու հանրայնորեն գնահատական տանք, թե նրանց գործողություններն ինչքանով են նպաստել երկրում համավարակի հաղթահարմանը և ընդհակառակը, ինչքանով են նպաստել համավարակի տարածմանը։ Կարծում եմ՝ իմաստ կունենա որոշակի քննություն ծավալել՝ հասկանալու համար, թե որոշակի քաղաքական շրջանակներ արդյոք կապ ունեն, թե կապ չունեն կեղծ լուրերի տարածման հետ։ Ես ասել եմ՝ ինձ համար այդ տրամաբանությունն ընդունելի չէ, բայց հիմա, քանի որ շատ է օգտագործվում պատերազմական տրամաբանությունը՝ զուգահեռ անցկացնելով այս իրավիճակի հետ, կրկին ուզում եմ ասել, որ ցանկացած պատերազմի ժամանակ քայքայիչ գործունեություն ծավալող անձինք և ուժերն արժանանում են համապատասխան գնահատականի։ Եվ որևէ մեկը թող չկասկածի, որ այն ուժերը, որոնց քայքայիչ գործունեություն ծավալելը կլինի ապացուցելի, այդ ուժերը արժանանալու են շատ կոնկրետ և համաժողովրդական գնահատականի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:
Փաշինյանը նշեց՝ Հայաստանի Հանրապետությունը կորոնավիրուսի դեմ պայքարում պարտվել է այնքան, որքան պարտվել է աշխարհը։ «Արդյոք Հայաստանն այսօր ունի խնդիրներ կորոնավիրուսի դեմ պայքարում։ Այո, ունի ճիշտ այնքան, ինչքան ունեն աշխարհի բազմաթիվ երկրներ։ Արդյոք որոշ ուժեր ունեն խնդիրներ կորոնավիրուսի ընթացիկ իրավիճակում։ Կան ուժեր, որոնք ոչ միայն խնդիր չունեն, այլև կյանքը նրանց համար դարձել է ավելի լուսավոր կամ ավելի բարգավաճ, և նրանք իրենց համար վիրուսային այս միջավայրում տեսնում են վերածնվելու հնարավորություն։ Շատ կարևոր է գնահատել այդ վերածնունդի բովանդակությունը։ Եվ շատ կարևոր է, թե ովքեր են, որ վատ են զգում իրենց կորոնավիրուսի միջավայրում և ովքեր են, որ լավ են զգում իրենց կորոնավիրուսի միջավայրում։ Ես կարող եմ հստակ արձանագրել, որ ՀՀ կառավարությունն ու ժողովուրդն այնքան էլ լավ չեն զգում իրենց կորոնավիրուսի միջավայրում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Շապ օգնությունն այս ընթացքում ահռելի ծավալի աշատանք է կատարում, խոսքը վերաբերում է ոչ միայն հիվանդին մեկ բուժհասատատությունից մյուսը տեղափոխելուն, այլև տնային կանչերի բժշկական ապահովմանը, հոսպիտալացմանը և այլն: Այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում ասաց Շտապ օգնության սրտային վերակենդանացման բրիգադի բժիշկ Տիգրան Գևորգյանը:
«Հոպիտալացման ենթակա չեն այն հիվանդները, որոնք ջերմում են ոչ ավելի 38 աստիճանից, արյան թվածնով հագեցվածությունը կազմում է 93 և ավելի տոկոս, կամ շնչառական շարժումնների թիվը րոպեում 22-ից պակաս է»,- տեղեկացրեց բժիշկը:
Գևորգյանի խոսքով ՝ այն վարակակիրները, որոնք ավելի լավ վիճակում են՝ վերը նշված ցուցանիշենրով, ենթակա են բուժսպաարկման պոլիկլինիկաների կողմից: Անդրադառնալով կանչերին շտապ օգնության բժիշկը հայտնեց, որ համավարակի ընթացքում կանչերի թիվը բնականաբար աճել է:
«Մեծ մասը ուղղակի ջերմող հիվանդներն են , որոնց մոտ հաստատված չեն կորոնավիրուսային ինֆեկցիա, սակայն մարդիկ վախեցած են կամ թերինֆորմացված կամ պարզապես գտնվում են հոգեբանորեն ծանր վիճակում՝ վախենալով, որ գուցե իրենք թեթև տանեն հիվանդությունը, սակայն կվարակեն խոցելի խմբում գտնվող իրենց հարազատ մարդկանց»,- ասաց Գևորգյանը:
Իր խոսքի ավարտին բժիշկը նաև խորհուրդ տվեց կրել դիմակներ՝ ծածկելով քիթն ու բերանը, ինչպես նաև պահպանել սոցիալական հեռավորություն:
Հայաստանում հունիսի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 612 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ հունիսի 12-ին հաստատվել է կորոնավիրուսի 15281 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 77656 (մեկ օրում արվել է 2267 թեստավորում):
Փաստացի այս պահին բուժվում է 9298 անձ (ավելացել է 422-ով)
Վերջին տվյալներով ապաքինվել է 5639 անձ` վերջին մեկ օրում 173 անձ:
Ընդհանուր առմամբ, 258 պացիենտ մահացել է (ավելացել է 13-ով):
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 86 է:
Պացիենտները եղել են 61 (կին), 85 (տղամարդ), 73 (տղամարդ), 74(տղամարդ), 55(տղամարդ), 69 (կին), 83 (տղամարդ), 59 (կին), 71 (տղամարդ), 84 (տղամարդ), 76 (տղամարդ), 59 (տղամարդ) և 60 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ մեքենաներում դիմակ չկրող քաղաքացիներին լուսանկարելու հետ կապված։
Գրառում ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ․
«Այսօր Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկել է մեքենայի մեջ առանց դիմակ լինելու դեպքում քաղաքացիներին հնարավորություն տալ նկարել այդ անձին եւ արձանագրել խախտում:
Վարչապետը նշում է, որ եթե քաղաքացին մտահոգված է իր անձնական տվյալների պահպանմամբ կարող է դիմակ կրել եւ դժվար կլինի անձին նույնականացնել:
ՀՀ վարչապետը ըստ էության ծաղրի է ենթարկում քաղաքացու անձնական տվյալների պահպանման հարցը` դիմակ կրելու գործոնով պայմանավորված:
Դա մարդու մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը կոպտորեն խախտող եւ այդ իրավունքի նկատմամբ բացահայտ ոչ հարգալից վերաբերմունք ցուցաբերող առաջարկ է:
Այն հղի է վտանգավոր հետեւանքներով նաեւ քաղաքացիական համերաշխության տեսանկյունից: Համընդհանուր ատելության եւ անհանդուրժողականության, սոցիալ-տնտեսական խնդիրներով պայմանավորված հոգեբանական ծանր իրողության պայմաններում պատկերացրեք ինչ կարող է լինել, երբ մարդիկ մեքենաների մեջ նկարեն միմյանց:
Ավելի լավ է չպատկերացնեք»:
Հայաստանում Կավասակիի համախտանիշի ևս մեկ դեպք է արձանագրվել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։
Նրա տեղեկացմամբ՝ նոր դեպքը գրանցվել է 9 տարեկան երեխայի մոտ։
«Երեխայի վիճակը սկզբում ծանր է գնահատվել, սակայն այս պահին կլինիկական բարելավվում է նկատվում։ Երեխան ստացել է բուժման համար անհրաժեշտ դեղամիջոցը, ինչով պայմանավորված վիճակը կայունացել է»,- հայտնեց Ալինա Նիկողոսյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 3-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ Կավասակիի համախտանիշի դեպք է արձանագրվել 4 տարեկան երեխայի մոտ, որն ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվանդություն:
Ալինա Նիկողոսյանը նշեց, որ 4 տարեկան երեխան արդեն բուժվել է և դուրս է գրվել հիվանդանոցից, բայց նա շարունակելու է բժիշկների հսկողության տակ մնալ։
Կավասակիի հիվանդությանը հատկանշական է երկարատև բարձր ջերմությունը, որը նույնիսկ հակաբիոտիկների ազդեցությունից չի իջնում։Ակնառու է հիվանդի ընդհանուր ծանր վիճակը, աչքի շաղկապենու բորբոքումը (կոնյունկտիվիտ), ձեռքերի և ոտքերի մատների ուժեղ էրիթեման, ձեռքերի ու թաթերի կարծր այտուցը՝ մատների ծայրերի թերթաձև թեփոտումով, բազմաձև ցանը։
Բնորոշ է բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը՝ հիպերեմիա, «մորագույն» լեզու, լորձաթաղանթի չորություն, ըմպանի բորբոքում, շրթունքների ճաքեր։ Հաճախ նկատվում են պարանոցի ավշահանգույցների մեծացում, հոդաբորբ կամ խոշոր հոդերի ցավեր, չափավոր փորլուծություն, կարդիոմեգալիա, սրտի ռիթմի խանգարում, սիստոլային աղմուկ, ասեպտիկ մենինգիտի ախտանիշներ։ Հիվանդի վիճակը վատանում է սրտի պսակաձև անոթների ախտահարման ժամանակ։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի փաստաբանական թիմը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։
Նշենք, որ Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ տարիներ առաջ տեղի ունեցած խմբակային բռնաբարության գործի վերաբերյալ մամուլում եղել էին հրապարակումներ։
Հարցին՝ այդ գործի հրապարակումը եթե անօրինական է եղել. ո՞վ պետք է պատասխանատվության ենթարկվի Էմին Խաչատրյանն ասաց. «Որ ինչ-որ մեկը պետք է պատասխանատվության ենթարկվի, դա հաստատ է, քանի ՀՀ օրենսդրությամբ հստակ սահմանվում է, որ դռնփակ դատական նիստերով կայացված որոշումները, վճիռները հրապարակման ենթակա չեն, դրանք իմպերատիվ պահանջներ են եւ պարունակում են ՀՀ ՔՕ 144-րդ հոդվածի (Մարդու անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) հատկանիշներ։ Բացի դրանից, այդ փաստաթղթերն ամեն մեկին չէ որ հասանելի են լինում, ըստ էության, գտնում ենք, որ ինչ-որ պաշտոնատար անձի բացթողման կամ ամփութության կամ իր լիազորությունները չարաշահելու արդյունքում են, որ դրանք հայտնի են դարձել երրորդ անձանց. խնդրել ենք նաեւ, որ հարուցվի քրգործ 308-րդ հոդվածի հատկանիշներով (պաշտոնեական դիրքի չարաշահում)»։
Հարցին՝ ըստ իրենց՝ ո՞վ կարող է լինել պաշտոնեական դիրքի չարաշահող անձը, փաստաբանն ասաց. «Այն ինչը նշում եմ, դրանք առայժմ ենթադրություններ են։ Եթե հետազոտեք այդ փաստաթղթերը, ապա կտեսնեք, որ վերեւի աջ անկյունում գրիչով կամ մատիտով համարակալված է։ Դրանից կարող ենք հետեւություն անել, որ այդ փաստաթղթերը դուրս է բերված արխիվային գործից։ Այդ գործը ժամանակին արխիվացվել է ու այդ գործից է դուրս եկել։ Եթե սովորական անձանց, իրավաբաններին դատարանը որոշում կամ դատավճիռ է ուղարկում, ապա այդ դատավճիռները համարակալում չունեն, այն էլ մատիտով կամ գրիչով։ Դրանք, ըստ պրակտիկայի, միայն քրգործերն են համարակալվում»։
Էմին Խաչատրյանը շեշտեց, որ եթե հրապարակվում էր այդ գործը, ապա թող հրապարակվեր նաեւ 2001 թվականին ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը, որով Գագիկ Ծառուկյանն արդարացվել է։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.