23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Մենք արդեն իսկ նշել ենք, որ այս հարցում ՀՀ գլխավոր դատախազը չի կատարել իր գործառույթները, և բացարձակ օրինական հիմքից զուրկ միջնորդությամբ է հանդես եկել»,- խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Գագիկ Ծառուկյանին չկալանավորելուց հետո ևս խմբակցությունը պնդում է, որ ԲՀԿ ղեկավարի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։
Նրա խոսքով, ԲՀԿ-ի նախկինում հնչեցրած բոլոր տեսակետներն ուժի մեջ են։ Պատգամավորը, սակայն, չցանկացավ անդրադառնալ հանգամանքին, թե ինչու, ինչպես և ինչի համար դատարանը երեկ մերժեց Գագիկ Ծառուկյանին կալանավորելու դատախազի միջնորդությունը։
«Մի բան կարող եմ ասել, սա ո՛չ մեր հաղթանակն է, ո՛չ էլ՝ իշխանությունների պարտությունը։ Սա ընդամենը եկավ ապացուցելու օրենքի գերակայության, առաջնահերթության վերաբերյալ մեր տեսակետները։ Եթե մենք ապրում ենք ժողովրդավարական Հայաստանում, ապա դատարանը պարտավոր է իրացնել իրեն վերապահված գործառույթները։ Իրավական առումով մենք նշել ենք, որ որևէ հիմք չկա Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության մեջ։ Եվ դատարանը հաստատեց մեր այս տեսակետները»,- նշեց Ի. Տոնոյանը։
Անդրադառանալով ՍԴ-ի հետ կապված զարգացումներին, և այդ հարցով ԱԺ արտահերթ նիստին՝ պատգամավորը նշեց, որ ՍԴ-ի հետ կապված թնջուկը դարձել է իշխանությունների թիվ մեկ խնդիրը։
«Ես իսկապես ցավ եմ ապրում, որ հատկապես այսօր՝ արտակարգ դրության պայմաններում, երբ երկիրն իսկապես օրհասական վիճակի առաջ է կանգնած, իշխանությունները շարունակում են հետևողականորեն հաշվեհարդար տեսնել ՍԴ-ի նկատմամբ։ Մենք այս գործընթացի հետ կապված բազմաթիվ անգամներ ասել ենք, որ սկսած դատարանները շրջափակելուց, ՍԴ դատավորների դեմ կոմպրոմատներ հավաքելուց, այնուհետև հանրաքվեի հռչակումից և չեղարկումից, ամեն ինչ գալիս է վկայելու համգամանքը, որ իշխանությունները պարզապես չեն ուզում ունենալ ՍԴ, և փորձ է արվում ունենալ ձեռնասուն ՍԴ»,- նշեց Տոնոյանը։
Նրա խոսքով, միգուցե իշխանությունների սրտի ՍԴ դատավորի էտալոնը Վահե Գրիգորյանն է, որ մեկ տարի շարունակ, չկատարելով իր գործառույթները, ստացել է շուրջ 15 մլն դրամ աշխատավարձ, օգտվել է դատավորի համար սահմանված բարիքներից. «Բայց իսկապես ուզում եմ վերջին անգամ զգոնության կոչ ուղղել իշխանություններին, իսկապես սրա ժամանակը չէ»։
Ըստ պատգամավորի, եթե կա արմատական փոփոխությունների անհրաժեշտություն, ապա պետք է գնալ իրավական ճանապարհով, և սպասել սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի աշխատանքների ավարտին։
«Պետք չէ մեկը մյուսին հերթ չտալով խորհրդարան բերել օրենսդրական նախաձեռնություններ, որոնք իրավական անլիարժեքություն ունեն։ Այս փաստաթղթի հետ կապված ևս բազմաթիվ դիտարկումներ ունենք։ Այն հակասում է Սահմանադրությանը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների կողմից ունի բացասական գնահատական։ Այնպես որ, կոչ եմ անում առաջնորդվել այն օրակարգով, որն այսօր ծառացած է մեր երկրի առաջ, իսկ դա վստահաբար, ՍԴ-ն, կամ ՍԴ դատավորներից ձերբազատվելը չէ»,- շեշտեց Իվետա Տոնոյանը։
Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն է ներկայացրել իշխանությունների առաջադրած իրավական երեք հարցի առնչությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը, որը վերջին մի քանի ամիսներին համագործակցել է Եվրոպայի խորհրդի և Վենետիկի հանձնաժողովի հետ։
Արդարադատության նախարարը 2020 թվականի մայիսի 13-ին Վենետիկի հանձնաժողովին առաջադրել էր երեք իրավական հարց, որոնք վերաբերում են 2015 թվականի Սահմանադրական փոփոխություններով նախատեսված, սակայն չիրագործված Սահմանադրական դատարանի նոր մոդելի իրագործմանը, Սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրության փոփոխությունների նախնական քննության շրջանակի հստակեցմանը և այդ քննության ժամկետին, ինչպես նաև Ազգային ժողովի՝ նախապես հայտարարված հանրաքվեն չեղարկելու հնարավորությանը, որը կասեցվել է համավարակի պատճառով հայտարարված արտակարգ դրության հիմքով։
«Հրապարակվել է հանձնաժողովի կարծիքը, որը դրական է արձագանքել իշխանությունների առաջարկությանը։ Այսպես, առաջին հարցի հետ կապված, ըստ էության, վերլուծել է, որ 2015 թվականի փոփոխություններով նախատեսվել է Սահմանադրական դատարանի եվրոպական չափանիշներին համապատասխանող մոդել, և որ եվրոպական ստանդարտ է նաև այն, որ պաշտոնավարման ժամկետների փոփոխություններից հետո գործող դատավորները շարունակեն պաշտոնավարել մինչև իրենց ժամկետի ավարտը, ինչպես նախատեսված էր մինչև փոփոխությունները»,– նշված է նախարարության հաղորդագրության մեջ։
Հանձնաժողովն արձանագրել է, որ առաջարկվող փոփոխությամբ գործող իշխանությունների նպատակը ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող ՍԴ մոդելը փոփոխելը և այդ մոդելից հետ կանգնելը չէ, ինչպես նաև չկա նպատակ ներդնելու այնպիսի կանոններ, որոնք թույլ կտան քաղաքական մեծամասնությանը վերահսկել դատավորների նշանակման գործընթացը: Հակառակը, պարզ է, որ իշխանությունների նպատակն է ապահովել, որ նոր դրույթներն իրագործվեն, և ՍԴ կազմը հնարավորինս շուտ արտացոլի այդ դրույթներով ներդրվող ժողովրդավարական չափանիշները: Սա լեգիտիմ նպատակ է:
Հանձնաժողովն ընդունել է նաև, որ տվյալ համատեքստում փոփոխությունների ընդունման և դրանց վերջնական իրականացման միջև ընկած ժամանակահատվածը, որը կարող է տևել մինչև 20 տարի, սովորականից չափազանց ավելի երկար է և հանգեցնում է 2015թ-ի փոփոխությունների իրագործման խափանման:
Դատարանի նախագահի մասով հանձնաժողովը եզրակացրել է, որ եվրոպական չափանիշների տեսանկյունից ընդունելի են դատարանի նախագահների պաշտոնավարման ավելի կարճ ժամկետներ, ինչը կարող է նպաստել դատավորների շրջանում ավելի շատ կոլեգիալ, քան հիերարխիկ մթնոլորտի ձևավորմանը:
Հայաստանյան իրավիճակին անդրադառնալով՝ հանձնաժողովն արձանագրել է, որ Հայաստանի դեպքում ներկայիս Սահմանադրական դատարանի նախագահը պաշտոնավարելու է 17 տարի, ինչն ավելի մեծ ժամկետ է, քան անգամ նոր Սահմանադրությամբ դատավորների համար նախատեսվածը: Սա կարող է հանգեցնել նախագահի դերի գերակշռությանը և նպաստավոր չէ դատավորների միջև կոլեգիալության մթնոլորտի ձևավորման համար: Ուստի հանձնաժողովի եզրակացությունն այն է, որ ի տարբերություն դատավորների պաշտոնավարման ժամկետների, դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետի առումով իշխանություններն առավել մեծ հայեցողության հնարավորություն ունեն, և այդ ժամկետի կրճատումը հնարավոր է՝ միաժամանակ խորհուրդ տալով նախատեսել որոշակի անցումային ժամկետ։
Հանձնաժողովն ընդունել է նաև իշխանությունների այն պնդումը, որ Սահմանադրական դատարանի գործող նախագահի՝ 2005թ-ի Սահմանադրության դրույթներին համապատասխան ընտրությունը (2018թ-ի մարտի 21), որը տեղի է ունեցել 2015թ-ի փոփոխություններն ուժի մեջ մտնելուց ընդամենը երեք շաբաթ առաջ, հակասում է այդ փոփոխությունների ոգուն, որոնք միտված են մի կողմից` Խորհրդարանից դատական համակարգի և Սահմանադրական դատարանի անկախության երաշխավորմանը, մյուս կողմից` նախագահի պաշտոնում ռոտացիայի ապահովմանը: ՍԴ գործող նախագահն ընտրվել է, երբ պաշտոնավարման ժամկետների վերաբերյալ նոր կանոններն ընդունված էին արդեն վաղուց: Ուստի, նրա դեպքն ամբողջովին տարբերվում է Սահմանադրության նախորդ խմբագրության համաձայն ընտրված Սահմանադրական դատարանի նախագահի {նկատի ունի Գ.Հարությունյանի դեպքը} դեպքից, երբ հայտնի չէր, որ վերջինիս պաշտոնավարման ժամկետը կրճատվելու է:
Առաջին հարցի մասով հանձնաժողովն ընդունել է կառավարության առաջարկած տարբերակը՝ մասնավորապես նշելով, որ Հայաստանի համար այս բացառիկ պայմաններում հնարավոր լուծում կարող է լինել գործող 213-րդ հոդվածի փոփոխությունը՝ սահմանելով Սահմանադրական դատարանի նոր դատավորների ընտրություն՝ միաժամանակ նախատեսելով անցումային ժամանակաշրջան, որը թույլ կտա աստիճանաբար փոխել դատարանի կազմը։ Հանձնաժողովը շեշտել է, որ իշխանություններն առավել արդյունավետ կարող են գնահատել նման անցումային ժամանակաշրջանի տևողությունը։
Վերջին պահին հանձնաժողովի կարծիքում լրացվել է մի պարբերություն, որում հանձնաժողովն անդրադարձել է Ազգային ժողովի պատգամավորների կողմից նույն օրը շրջանառված սահմանադրական փոփոխությունների նախագծին՝ ափսոսանք հայտնելով կարծիքի առաջարկություններին անհամապատասխանության մասին, ու թեև հանձնաժողովը նույն պարբերության մեջ չի մանրամասնել, թե կարծիքի կոնկրետ որ առաջարկությանը չի համապատասխանում նախագիծը, այդուհանդերձ պարզ է, որ նկատի է առնվում 12 տարուց ավել պաշտոնավարած դատավորների համար նոր անցումային ժամկետ սահմանելու առաջարկությանը։
Ըստ նախարարության` երկրորդ հարցի կապակցությամբ հանձնաժողովը ևս ընդունելի է համարել կառավարության առաջարկությունը՝ մասնավորապես նշելով, որ Սահմանադրության փոփոխությունների համապատասխանության ստուգումը Սահմանադրության անփոփոխելի դրույթներով սահմանափակելը համապատասխանում է եվրոպական ստանդարտներին։ Բացի այդ, նշվել է, որ Սահմանադրական «անփոփոխելիությունը» պետք է նեղ մեկնաբանվի։ Իսկ առաջարկված քննության կարճ ժամկետը ևս համարվել է ընդունելի։
Հատկանշական է, որ հանձնաժողովը հատուկ անդրադարձել է Սահմանադրական դատարանի ներկայացուցիչների կողմից հանդիպումների ընթացքում կատարված հայտարարությանն առ այն, որ Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական փոփոխությունների քննությունը կարող է ընդգրկել ամբողջ Սահմանադրությունը։ Մասնավորապես՝
Հանձնաժողովը նախազգուշացրել է Սահմանադրական դատարանին՝ իր իսկ կողմից նախնական քննություն անցկացնելու լիազորության ընդարձակված մեկնաբանման վերաբերյալ։ Նշվել է, որ հանձնաժողովի տեսանկյունից խնդրահարույց կլինի, եթե Սահմանադրական դատարանն անվավեր ճանաչի սահմանադրական փոփոխությունները՝ հիմնվելով վերացական սկզբունքների վրա, որոնք թույլ կապ ունեն Սահմանադրության անփոփոխելի դրույթների հետ, կամ հիմնվելով այդ դրույթների՝ իր կողմից լայն մեկնաբանության վրա։
Փաշինյանին շատ է դուր եկել կորոնավիրուսը։ Համաճարակային պայմաններում նա արտակարգ դրություն է սահմանել, բայց ոչ թե համաճարակի տարածման դեմ արտակարգ քայլերի գնալու, այլ սեփական իշխանությունն ընդլայնելու և մարդկանց իրավունքները սահմանափակելու համար։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել քաղաքագետ, «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թեւանյանը:
Նա գրել է. «Նա մի կողմից հակաիրավական քայլերի է գնում, բայց մյուս կողմից արգելում է այդ քայլերի զոհերին պայքարել իրենց իրավունքների համար։
Համաճարակը Փաշինյանը դարձրել է հնարավորություն՝ Սահմանադրական դատարանը գրավելու համար։ Ամիսներ առաջ նա ուզում էր Սահմանադրական դատարանը «բուդկայի» պես սեփականաշնորհել հանրաքվեով, իսկ հիմա՝ «օրենքով»։
Եթե Սահմանադրական դատարանը գրավելու փաշինյանական ծրագիրն իրագործվի, ապա ՀՀ–ում կհաստատվի խունտայական ռեժիմ՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։
Փաշինյանն իր թիմակիցներին հերթական անգամ դրդում է կոլեկտիվ հանցագործության։ Այդպիսով նա փորձում է ամրապնդել իր դիրքերը՝ «Ոչինչ չի միավորում մարդկանց այնպես, ինչպես համատեղ գործած հանցանքը» տարբերակով։
ՍԴ–ի դեմ հարձակումը կվերածվի պետության զավթման։ Քաղաքական գործընթացներն այդ դեպքում ավտոմատ կտեղափոխվեն փողոց։ Փաշինյանական ռեժիմի դեմ պայքարը կվերածվի ազգային–ազատագրականի»։
Այսօր մեզ ուղղված ամենամեծ քննադատությունն այն է, որ կորոնավիրուսից մահացածների թիվը մեծ է, և ամեն օր մարդիկ են մահանում: Այսինքն՝ ինքներս մեր ընդդիմախոսներին մեզ քննադատելու գո՞րծ ենք տալիս: Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե դեռ շարունակվում են խոսակցությունները, որ, օրինակ, ոչ կորոնավիրուսից մահացած քաղաքացիների հարազատներին գումար են առաջարկում, որ այդ անձանց ներկայացնեն որպես կորոնավիրուսից մահացած, և այն հարցին, թե ինչ փուլում են կորոնավիրուսի մասին ապատեղեկատվության աղբյուրների ճշտման աշխատանքները, արդյո՞ք այդպիսի սկզբնաղբյուր բացահայտվել է:
Վարչապետի խոսքով՝ կորոնավիրուսի մասին չկա այնպիսի ինֆորմացիա, որից ՀՀ քաղաքացին տեղյակ չլինի, սկզբնաղբյուրները գտնելու աշխատանքը կատարվում է, և կարևոր փաստեր են արձանագրվում:
«Օրինակ՝ երբ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում մեկուսացնում էինք մարդկանց, որոշակի շրջանակներ ասել են, թե իրականում այնտեղ մարդկանց ոչ թե մեկուսացրել են, այլ այդ հյուրանոցում սեռական փոքրամասնությունների համաշխարհային ընդհատակյա կոնգրես է, դրա համար փակել են, որ մարդիկ չիմանան: Հետո տարածել են, որ կորոնավիրուս չկա ու բախվել նույն խնդրի հետ. կոնկրետ քաղաքական շրջանակի ներկայացուցչի անդամ, որը այդ լուրը տարածել է, ինքն էլ կորոնավիրուսով վարակվել է: Դուք պատկերացնու՞մ եք՝ ինչ աստիճանի ցածր և հակապետական գործողություն կարելի է իրականացնել»,-ներկայացրեց Փաշինյանը:
Նա նշեց, որ եթե ապատեղեկատվություն տարածողներին դե յուրե պատասխանատվության միջոց չգտնվի, պետք է քննարկեն այդ փաստերը հրապարակայնացնելու հնարավորությունը: «Ակնհայտ է, որ կոնկրետ քաղաքական շրջանակներ ուզում են՝ հնարավորինս շատ մարդ մահանա, վարակվի, տնտեսությունը հնարավորինս մեծ անկում ապրի, որ այդ ճահճի մեջ իրենց տեսակը զարգանա»,-ասաց նա:
Անդրադառնալով նոր խիստ սահմանափակումների հնարավորությանը՝ վարչապետը նշեց, որ մի քանի անգամ եղել է, որ կանրանտինի վերադառնալու եզրին են եղել, հետո սկսել են վերլուծել, որ տարածման ամենամեծ աղբյուրը հարևանների հետ շփումն է, բակերը: «Կարանտինի պայմաններում մի «իքս» պահի թվերն սկսեցին կտրուկ աճել, որովհետև մարդիկ փակվածությունից, ձանձրույթից սկսեցին ավելի շատ գնալ իրար տուն՝ սրճելու»,-ասաց նա՝ ևս մեկ անգամ կոչ անելով ընտանիքի անդամ չհանդիսացող անձանց հետ շփվել միայն դիմակով, հարկ եղած դեպքում՝ դիմակով շփվել նաև ընտանիքի տարեց կամ ախտանշաններ ունեցող անդամների հետ:
Հայաստանում հունիսի 17-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 544 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ հունիսի 17-ին հաստատվել է կորոնավիրուսի 18033 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 87600 (մեկ օրում արվել է 2044 թեստավորում):
Փաստացի այս պահին բուժվում է 10818 անձ (ավելացել է 289 ով)
Վերջին տվյալներով ապաքինվել է 6814 անձ` վերջին մեկ օրում 243 անձ:
Ընդհանուր առմամբ, 302 պացիենտ մահացել է (ավելացել է 9-ով):
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 99 է:
Պացիենտները եղել են 64 (կին), 69 (կին), 80 (կին), 72 (կին), 67 (կին), 72 (տղամարդ), 59 (տղամարդ), 42 (տղամարդ) եւ 68 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ստամբուլում գտնվող բյուզանդական նշանավոր Սուրբ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարը մզկիթի վերածելու հրահանգին՝ հանդես գալով հայտարարությամբ։
Ինչպես գրում է Էրմենիհաբերը, յայոց պատրիարքը նշել է, որ 1500 տարի շարունակ իրականացված վերանորոգումները և Սուլթան Մեհմեդ 2-րդ Նվաճողի ջանքերը միտված են եղել նրան, որ Այա Սոֆիան պահպանվի որպես կրոնական արարողությունների համար նախատեսված կառույց։
Սահակ Մաշալյանը ավելի նախընտրելի է համարել այն, որ այնտեղ մարդիկ ծնրադրած աղոթեն, քան թե զբոսաշրջիկները լուսանկարչական սարքը ձեռքներին աջ ու ձախ վազեն։
Նա հանդես է եկել նաև առաջարկությամբ։ Ըստ Պոլսո հայոց պատրարքի՝ տարածքը շատ մեծ է և կարելի է առանձին տեղ հատկացնել նաև քրիստոնեական կրոնական արարողություններ իրականացնելու համար։
Այսպիսով պատրիարքը փորձ է անում նաև կրոնական համերաշխության պատկեր ստեղծել, քանի որ թե՛ քրիստոնյաները, թե՛ մուսուլմանները, որքան էլ որ տարբեր դավանանքներ ունենան նույն աստծուն են հավատում։
Ըստ նրա՝ 1000 տարի քրիստոնեական և 500 տարի էլ իսլամական աղոթքների ձայնը լսած այս տաճարի պատերը հիմա էլ կարող են մեկտեղել քրիստոնեական և իսլամական աղոթքներն ու կրոնական արարողությունները։
Հավանաբար հասկանալով, որ իր առաջարկն այնքան էլ իրատեսական չէ՝ պատրիարքն իր հայտարարության մեջ ինքն է հարց տալիս. «Արդյոք շա՞տ ուտոպիական է հնչում այս ամենը»։
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցերն այսօր Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում էին: Թեեւ վերջին օրերին տնտեսավարողների մոտ խախտումների թվի նվազման միտում է նկատվում, այսուհանդերձ, այսօրվա ստուգայցերն այս վարչական շրջանի մի շարք վայրերում արձանագրեցին խախտումներ ու թերացումներ:
ԱԱՏՄ աշխատակիցներն արձանագրեցին ջերմաչափերի ոչ բավարար քանակ, անհատական ախտահանիչ միջոցների եւ ձեռքերի չորացման համակարգի բացակայություն: Սանհանգույցում առկա չէին անձեռոցիկներ և /կամ չորացնող սարք. սրբվելու համար նախատեսված էր կտորե սրբիչ, ինչը վարակի փոխանցման հնարավոր աղբյուր է:
ԱԱՏՄ աշխատակիցները տնտեսավարողների ուշադրությունն են հրավիրել մեկ կարևոր հանգամանքի ևս, որի դեպքում հաճախ է խախտվում կանոնը. ախտահանման գործընթացում օգտագործվում է 96 տոկոսանոց սպիրտ՝ նոսրացնելով ջրով, ինչն անթույլատրելի է: ՀՀ պարետի թիվ 63 որոշմամբ սահմանված է, որ ախտահանման համար պետք է կիրառվի 60-80 տոկոսանոց ախտահանիչ լուծույթ:
Այսօր մշտադիտարկումների ընթացքում արձանագրվել են նախորդ օրերին հաճախ նկատվող որոշ այլ խախտումներ եւս` ջերմաչափման եւ գրանցամատյանի սահմանված ձեւում աշխատողի առողջական վիճակին առնչվող տվյալների չգրանցման դեպքեր:
Արձանագրված խախտումների հիմքով որոշ տնտեսավարողների վերաբերյալ ժամանակավոր կասեցման միջնորդություն կներկայացվի պարետին։
Համավարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից հանրապետության ողջ տարածքում մշտադիտարկումներն ու վերահսկողությունն ամենօրյա են:
ԱԱՏՄ-ն մեկ անգամ ևս տեղեկացնում է՝ հակահամաճարակային կանոնների պահպանումը պարտադիր է բոլորի համար: Չկատարման դեպքում նախատեսված են պատասխանատվության միջոցներ։
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2020թ. փետրվարի 1-ին հարուցված և վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն, որով հիմնավորվում է, որ Գագիկ Ծառուկյանը, հանդիսանալով «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ղեկավար և դրա կազմում ընդգրկված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ ազգային ժողովի 2017թ․ ապրիլի 2-ի ընտրություններին իր ղեկավարությամբ գործող կուսակցությունների դաշինքի և ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալու նպատակով, ընտրություններին նախորդող ժամանակահատվածում ստեղծել և ղեկավարել է կազմակերպված խումբ, որի կազմում ընդգրկել է «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական և տարածքային մարմինների աշխատակիցների և այլ անձանց։ Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Կազմակերպված խմբի համակարգված և արդյունավետ գործունեությունն ապահովելու նպատակով գործարկվել է ֆինանսական միջոցների տնօրինման և կազմակերպված խմբի անդամների գործունեության վերահսկման համակարգ, կազմվել են հաշվետվություններ, որոնցում արտացոլվել են տրամադրված ֆինանսական միջոցները, դրանց հաշվին կատարվելիք կամ կատարված ծախսերը, իսկ ընտրողներին տրված կաշառքի վերաբերյալ կազմված ցուցակներում նշվել են նրանց անուն ազգանունները, անձնագրային տվյալները, ընտանիքի անդամների թիվը և դրան համապատասխան տրամադրվող գումարը՝ յուրաքանչյուր անձին 10․000 ՀՀ դրամ։
Կազմակերպված խմբի կազմում ընդգրկված անձանց միջոցով ՀՀ ազգային ժողովի 2017թ․ ապրիլի 2-ի ընտրություններին նախորդող ժամանակահատվածում Գագիկ Ծառուկյանի և կազմակերպված խմբի կազմում ընդգրկված անձանց կողմից տրամադրված միջոցների հաշվին քաղաքական կուսակցությունների դաշինքին և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ՀՀ Գեղարքունիքի մարզի տարածքի ընտրողներին 17194 քվեի համար տրվել է ընդհանուր 171.940.000 ՀՀ դրամ կաշառք։
Նկատի ունենալով, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանին սույն գործով ներգրավելու որպես մեղադրյալ և մեղադրանք առաջադրելու ՀՀ ազգային ժողովի 2017թ․ ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալը կազմակերպելու համար, որպիսի արարքը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 38-154․2-րդ հոդվածի 2-րդ մասով, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածով, Ազգային Ժողովի կանոնակարգ ՀՀ սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է ՀՀ Ազգային Ժողովին՝ համաձայնություն տալ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելուն և մեղադրանք առաջադրելուն, ինչպես նաև նրան ազատությունից զրկելուն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.