23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների եւ լիազորությունների իրականացմանը, շարունակում է բացահայտել համացանցում՝ պետության, հասարակության եւ անձի անվտանգությանը վնաս հասցնող կեղծ տեղեկատվություն հրապարակող եւ տարածող կեղծ օգտատերերին:
Մասնավորապես՝ ս.թ. մայիսի 21-ին «WhatsApp» բջջային հավելվածում գրանցված ուկրաինական +380963496856 հեռախոսահամարի բաժանորդ ոմն «Alex»-ի եւ «YouTube» սոցիալական կայքում «Armen Tigranian» տվյալներով օգտատիրոջ կողմից տարածվել է տեսանյութ, որում իբրեւ Ադրբեջանի քաղաքացիներն անարգել շրջում են Երեւանում, որտեղ մնացել են կորոնավիրուսի պատճառով, եւ իրականացնում տեսանկարահանումներ, իսկ Հայաստանի հատուկ ծառայություններն անգործության են մատնված:
Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ տարածված տեսանյութը մոնտաժման արդյունք է, որին կցվել է նախապես պատրաստված ձայնագրությունը: Պարզվել է նաեւ, որ նշված տեսագրությունը տարածելու համար ուկրաինական +380963496856 հեռախոսահամարի բաժանորդը «Վոթսափ» հավելվածում գրանցել է խումբ, որում ներառել է մի քանի տասնյակ հայկական հեռախոսահամարներ եւ միաժամանակ վերջիններիս ուղարկել այդ տեսագրությունը:
Նշված հանգամանքը մեկ անգամ եւս վկայում է, որ ադրբեջանական կողմը փորձում է կեղծ եւ սիրողական մակարդակով բարձրացնել անդունդում գտնվող ադրբեջանական ժողովրդի «մարտական ոգին»:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին մեկ անգամ եւս հորդորում ենք բջջային հավելվածներով եւ սոցիալական կայքերով շփումներում լինել առավել զգոն, ցուցաբերել զգուշավորություն ու շրջահայացություն, չմատնվել խուճապի ու չտարածել նմանօրինակ տեսանյութեր, իսկ այդպիսի տեսանյութերի ստացման դեպքում ուղարկող օգտատերերի մասին տեղեկացնել ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը:
Սկզբունքորեն անընդունելի է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի այն պնդումը, թե ապրիլյան պատերազմի ժամանակ Ստեփանակերտի օդն անպաշտպան էր. Ադրբեջանի ռազմաօդային ուժերի և ոչ մի ինքնաթիռ չի հատել Արցախի օդային սահմանը, և եթե Ստեփանակերտի երկինքն անպաշտպան լիներ, թշնամին կարող էր իր ավիացիան կիրառելով՝ կանխորոշել մարտական գործողությունների ելքը: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ռազմական փորձագետ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Դավիթ Ջամալյանը:
«Ադրբեջանական կողմն օդ է բարձրացրել իր ավիացիան, և այն պահին, երբ այն մեր ՀՕՊ համակարգի կողմից նկատվել է, ադրբեջանական կործանիչների օդաչուները հետ են դարձել: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շատ սթափ է գնահատել իրավիճակը, քանի որ եթե իրենց գեթ մեկ ինքնաթիռի կործանման տեսարանը հայտնվեր համացանցում, դա բարոյապես կկոտրեր նրանց»,- ասել է փորձագետը:
Ըստ Ջամալյանի՝ Ապրիլյան պատերազմին հաջորդած ավելի քան չորս տարվա ընթացքում հանրության մեջ տարածվել են դրա մասին բարոյալքող թեզեր, բանակի հանդեպ թերահավատություն է սերմանվել. «Հիմա, երբ փաստերի բացակայության պատճառով քննիչ հանձնաժողովը ֆիքսում է, որ այդ լուրերը սուտ էին, հանրային գիտակցությունում դրանք արդեն խորը նստած են: Լկտի ստեր էին տարածվում գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի մասին: Այդ հանձնաժողովը ստեղծվեց Փաշինյանի՝ դավադիր ուժերի փնտրտուքի համատեքստում, ու պարզ էր, որ այն դառնալու է մահակ նախկինների գլխին»:
«Էն սահմանադրությամբ, որի գրմանը մասնակցել եմ, պետք է սահմանադրական փոփոխությունները ենթարկվեն նախնական սահմանադրական վերահսկողության, ՍԴ-ն այդպիսի նախագիծ չի քննարկել»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով ԱԺ ընդունած նախագծին։
«Ինչ վերաբերում է քաղաքական գնահատականներին, մեծ զսպվածություն ցուցաբերելով, որպես իրավաբան ասեմ՝ երեկ ԱԺ-ում տեղի ունեցածի համար ամոթի զգացողություն ունեմ»,- հավելեց Թովմասյանը։
Կորոնավիրուսի համավարակի տեմպերը շարունակում են աճել և դրա հետևանքները կզգացվեն տասնամյակներ շարունակ, երկուշաբթի կայացած առցանց համաժողովի ընթացքում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը, գրում է AFP գործակալությունը։
ԱՀԿ ղեկավարը Դուբայի իշխանությունների կողմից կազմակերպված առողջապահության վիրտուալ համաժողովի ժամանակ հայտարարել է, որ աշխարհի առջև ծառացած ամենամեծ սպառնալիքը հենց վիրուսը չէ, այլ «գլոբալ համերաշխության և գլոբալ առաջնորդության բացակայությունը»:
«Մենք չենք կարող համավարակի դեմ պայքարել մանատված աշխարհում», — ասել է նա:
Նրա խոսքով՝ համավարակի քաղաքականացումը ավելի է խորացրել այն։
«Կորոնավիրուսի համավարակի տեմպերը շարունակում են աճել»,- ասել է Թեդրոսը վիրտուալ կոնֆերանսի ժամանակ՝ հավելելով․ «Մենք գիտենք, որ համավարակը շատ ավելին է, քան առողջապահության ճգնաժամը, այն տնտեսական ճգնաժամ է, սոցիալական ճգնաժամ է, իսկ շատ երկրներում՝ քաղաքական ճգնաժամ։ Դրա հետևանքները կզգացվեն տասնամյակներ շարունակ»։
Նախորդ շաբաթ ԱՀԿ ղեկավարը հայտարարել էր, որ աշխարհը մտել է նոր կորոնավիրուսային համավարակի «նոր և վտանգավոր փուլ»։
«Աշխարհը գտնվում է համավարակի նոր և վտանգավոր փուլում»,- զգուշացրել էր ԱՀԿ ղեկավարը՝ հավելելով․ «Հասկանալի է, որ շատ մարդիկ հոգնել են տանը նստելուց։ Հասկանալի է, որ երկրները ձգտում են բացել իրենց տնտեսությունները։ Բայց վիրուսը տարածվում է արագ և դեռևս մահացու վտանգավոր է»:
Չինաստանի իշխանությունները վիրուսի համաճարակի բռնկման մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Վերջին տվյալների համաձայն՝ ողջ աշխարհում COVID-19-ով պայմանավորված հիվանդության հետևանքով մահացել է 471 306 մարդ, վարակվել 9 080 795-ը:
Ես Գագիկ Ծառուկյանի գործը չեմ համարում քաղաքական. ես մանկամիտ եմ համարում պնդումը, որ եթե դու անում ես հայտարարություն, հետո քո նկատմամբ քրեական գործ են հարուցում, իսկ եթե չես անում հայտարարություն, չեն հարուցում: Այս մասին, այսօր՝ հունիսի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:
«Ինձ թվում է, որ այն արդը, որ իրեն խորհուրդ է տվել դա ասելու, իսկ ես համոզված եմ, որ Գագիկ Ծառուկյանն ինքը չի այդ հայտարարությունն արել, մոտավորապես գիտեմ՝ ով է արել, բայց դա իրեն չի օգնելու»,-ասաց նա:
Հովհաննես Իգիթյանը հավելեց, որ Գագիկ Ծառուկյանի հարցում կարեւոր չէր իր արած հայտարարությունը, որ կառավարությունը ոչ թե 97 տոկոսով, այլ 100 տոկոսվ պետք է փոխվի. «Գագիկ Ծառուկյանը խնդիր ունի ոչ թե «Իմ քայլը» դաշինքի, ոչ թե Նիկոլ Փաշինյանի, ոչ էլ նույնիսկ նախկինների հետ: Գագիկ Ծառուկյանը խնդիր ունի իր թիմակիցների հետ: Գագիկ Ծառուկյանի քրեական գործը սկսվել է ոչ թե «Իմ քայլը» դաշինքի կամ դատախազության կողմից, այլ իր աշխատակիցների, ընկերների ցուցմունքներով: Երբ իր աշխատակիցն ասում է՝ ես ո՞վ եմ, որ կաշառք տամ, սրանով ինքն ասում է, որ ինքը լինելով ղեկավար, չի կարող որոշել այս կամ այն գործարքի համար գումար տալու հարցը: Նա ակնարկում է, որ իր վերեւը կա սեփականատեր , որն իրեն ասել է, որ ինքն այդ գումարը տա:
Երկրորդ, իր կոլեգան իր մոտ պահում է ինչ-որ թղթեր, որոնք ստվեր են գցում Գագիկ Ծառուկյանի վրա: Ինչո՞ւ է նա երեք տարի այդ թղթերը պահում: Ինձ վրդովվեցնում է այդ հարցը, որովհետեւ այդ մարդը կոմպրոմատ է պահում Գագիկ Ծառուկյանի վրա իր սեյֆում: Դւք պետք է գնաք այդ մարդուց հարցնեք, թե ինչու է նման թղթեր պահում իր սեյֆում»,-հայտարարեց Իգիթյանը:
Հայաստանում հունիսի 23-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 418 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ հունիսի 23-ին հաստատվել է կորոնավիրուսի 21006 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 98117 (մեկ օրում արվել է 1274 թեստավորում):
Փաստացի այս պահին բուժվում է 10364 (պակասել է 616-ով)։
Վերջին տվյալներով ապաքինվել է 10144 անձ` վերջին մեկ օրում 1013 անձ:
Ընդհանուր առմամբ, 372 պացիենտ մահացել է (ավելացել է 12-ով):
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 126 է:
Պացիենտները եղել են 70 (տղամարդ), 73 (կին), 89 (տղամարդ), 53 (տղամարդ), 77 (տղամարդ), 59 (տղամարդ), 81 (կին), 60 (կին), 81 (կին), 80 (տղամարդ), 82 (տղամարդ) և 78 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Ազգային ժողովը առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկման է դրել Սահմանադրական փոփոխությունների նախագիծ, որով նախատեսվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունները։
— Ես առհասարակ համարում եմ, որ Սահմանադրության 213-րդ հոդվածը չի կարող փոխվել: Բանն այն է, որ այդ հոդվածը անցումային դրույթների մեջ է, իսկ դա, իր էությամբ, արդեն իսկ ցույց է տալիս, որ անցել է տվյալ փուլը ժամանակահատվածը և այն խնդիրը, որի լուծմանն այն միտված էր: Փաստացի այդ հոդվածը սպառված հոդված է: Չի կարելի փոխել մի բան, ինչը սպառված է: Սակայն Վենետիկի հանձնաժողովը այդուհանդերձ տվել է հնարավորություն իշխանություններին փոփոխություն կատարել այդ հոդվածում: Խնդիրը հենց այնտեղ է, որ նրանք այդ փոփոխությունները կատարում են ոչ այնպես, ինչպես իրենց համար քաղաքական որոշակի զիջումների գնալով՝ Վենետիկի հանձնաժողովը թույլ է տվել: Ըստ իրենց նախնական մտադրության և նաև Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշման՝ 213-րդ հոդվածում պետք է դադարեցվեն այն դատավորների լիազորությունները, որոնք 12 տարի պաշտոնավարել են: Վենետիկի հանձնաժողովը կոչ է անում, որպեսզի փոխվեն այդ դատավորների պաշտոնավարման ժամկետները և նրանց լիազորությունների դադարեցումը լինի աստիճանաբար՝ անցումային շրջան նախատեսելով: Նույնը վերաբերում է նաև Հրայր Թովմասյանի՝ որպես ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցմանը: Այս նախագիծը, որ դրվել է շրջանառության մեջ, նախորդ ուրբաթ խստորեն քննադատվել էր Վենետիկի հանձնաժողովի կողմից։
-Այնուամենայիվ նախագծի ընդունումը ինչ որակում կունենա միջազգային հանրության կողմից և իրավական առումով ինչ հետևանքների կհանգեցնի:
-Իրավական հետևանքների և արձագանքի մասով կարող եմ ասել, որ նախ Վենետիկի հանձնաժողովն արդեն իսկ շատ կոշտ կերպով արձանագրել է, որ այդ նախագիծը հակասում է իր իրավական դիրքորոշումներին: Սա բնականաբար իր տարածումը կստանա և՛ Խորհրդարանական վեհաժողովի զեկուցողների, և՛ բազմաթիվ այլ միջազգային կառույցների գնահատականներում: Սա նշանակում է՝ առաջին հերթին Հայաստանի միջազգային հեղինակության անկում, սա նշանակում է Հայաստանի կողմից հերթական անգամ իրավական վակխանալիայի դրսեւորում, և սա նշանակում է, որ ժամանակի ընթացքում մենք նրանց աչքերում դիտարկվելու ենք որպես երրորդական երկիր: Սա նաև ենթադրում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում պարտված գործեր և պետության կողմից քաղաքացիների հաշվին այդ դատավորիներին տրված հատուցում:
-Ամբողջ ազգային ժողովը, բոլոր պատգամավորները, որոնք քվեարկելու են, ըստ էության, չդիմելով ՍԴ, որի պարտադիրությունը արձանագրված է Սահմանադրության մեջ և Վենետիկի հանձնաժողովի կարծիքում, դառնում են Դասագրքային իմաստով իշխանության յուրացման մասնակից: Քրեական օրենսգրքի հոդվածներով նախատեսվում է մինչև 15 տարի ժամկետով ազատազրկում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս ամեն ինչը արվում է Արտակարգ դրության պայմաններում, դա ծանրացուցիչ հանգամանք է, և պատասխանատվությունը 10 տարուց պակաս չի լինելու: Հանցագործության վաղեմության ժամկետը ևս 15 տարի է, իսկ դա ասում եմ նրա համար, որ հասկանան, որ իրենք15 տարի իշխանության չեն լիելու: Պատասխանատվության ենթարվելը երաշխավորված է:
-Որը պետք է լինի նախագահի անելիքը, պատասխանատվության ինչ բեռ է ընկնելու նախագահի ուսերին:
-Եթե ապրեինք նորմալ երկրում և ունենայինք նորմալ նախագահ, ապա նա պետք է դիմի Սահմանադրական դատարան՝ վիճարկելով այս ամբողջ գործընթացի իրավականությունը, բայց չեմ կարծում, որ նախագահը այդպիսի բան կանի:
-Արդյոք հետագայում ընտրվելիք դատավորների գործունեությունը այս պայմաններում լեգիտիմ կհամարվի:
-Բնականաբար ոչ լեգիտիմ ճանապարհով դատավորների հեռացումը և նրանց փոխարեն այլ դատավորների ընտրությունը, ինքնին, ոչ լեգիտիմ է դարձնում ընտրվող դատավորներին, նրանք պետք է իմանան, որ լինի մեկ տարի հետո, թե երկու, միևնույն է, արձանագրվելու է իրավունքների խախտում, դատավորները վերականգնվելու են, կամ հսկայական գումարներ են վճարվելու: Նման նախադեպ, կարծես թե, չի եղել ՀՀ պատմության մեջ:
—Նման նախադեպ, կարծես թե, չի եղել ՀՀ պատմության մեջ: Ինչ ազդեցություն կունենա նման նախագծի ընդունումը ՀՀ միջազգային հեղինակության վրա:
«Լուսավոր Հայաստանը» եւ «Բարգավաճ Հայաստան»-ը հունիսի 22-ին բոյկոտել են Ազգային ժողովի արտահերթ նիստը:
Նշենք, որ իշխող «Իմ քայլը» դաշինքից 54 պատգամավորի ներկայացրած նախագիծը փոփոխություններ է ենթադրում ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածում…
Փոփոխությունների համաձայն՝ պետք է դադարեցվեն Սահմանադրական դատարանի այն դատավորների լիազորությունները, ովքեր պաշտոնավարել են ավելի քան 12 տարի: Մնացածը որպես Սահմանադրական դատարանի դատավոր շարունակում են աշխատել մինչեւ 12 տարի լրանալը:
Բացի այդ, նախատեսվում է, որ Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների ժամկետը դադարեցվում է, ինչից հետո, Սահմանադրության 166-րդ հոդվածի համաձայն, որն ուժի մեջ է մտնում դատավորների թափուր տեղերը լրացնելուց հետո, Սահմանադրական դատարանի նոր նախագահ է ընտրվում:
ԲՀԿ խմբակցությունը չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին, քանի որ իշխող ուժի նախաձեռնած արտահերթ նիստով Հայաստանում հիմք է դրվում սահմանադրական հեղաշրջման։
«Տարբեր մոտեցումներ կային այսօրվա ԱԺ արտահերթ նիստին մասնակցելու վերաբերյալ. Կար մոտեցում, որ միգուցե անհրաժեշտություն կա մասնակցել նիստին եւ ներկայացնել մեր հիմնավորումները, մոտեցումները»- արտահերթ նիստի մեկնարկից առաջ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Սակայն, ինչպես նշեց պատգամավորը, ի վերջո որոշում է կայացվել չմասնակցել ԱԺ այսօրվա նստին. «Որովհետեւ այս նիստով հիմք է դրվում ՀՀ-ում սահմանադրական հեղաշրջման: Սրանով Հայաստանում հիմք է դրվում եւ հաստատվում է բռնապետություն, ուստի ԲՀԿ-ն չի մասնակցելու մի նիստի, որի իրավական եւ քաղաքական հետեւանքների համար այդ նիստի բոլոր դերակատարներն ու մասնակիցները կրելու են իրավական եւ քաղաքական պատասխանատվություն»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.