23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Առողջապահական համակարգն արտակարգ դրության ժամանակ կունենա կենտրոնացված կառավարում: Այս մասին տեղեկացրել էր Առողջապահության նախարարությունը՝ հավելելով, որ օրենսդրական փաթեթ է մշակվում արտակարգ դրության պայմաններում առողջապահական համակարգի կենտրոնացված կառավարում ունենալու համար։
«Համաձայն սպասվող օրենսդրական փոփոխությունների՝ արտակարգ դրության ժամանակահատվածում կառավարությանը կտրվի լիազորորություն Հայաստանի Հանրապետության բոլոր բժշկական կենտրոնների կառավարումը փոխանցելու Առողջապահության նախարարությանը՝ անկախ բուժհաստատությունների ենթակայության և սեփականության ձևից։ Փոփոխության համաձայն՝ Առողջապահության նախարարությունը կկարողանա ըստ անհրաժեշտության իրականացնել լիցենզավորված բոլոր բժշկական հաստատությունների կառավարումը, իրավունք կունենա նշանակել ժամանակավոր տնօրեններ, որոնք ուղղակիորեն կենթարկվեն նախարարությանը և կկատարեն նախարարի ցուցումները, որպեզի ապահովվի արտակարգ դրության ժամանակ անհրաժեշտ բժշկական ծառայությունների ամբողջ ծավալով մատուցումը: Նմանատիպ կարգավորում նախատեսված է նաև ռազմական դրության իրավական ռեժիմի մասին օրենքի 11-րդ հոդվածով, որով սահմանված է, որ բոլոր բժշկական կենտրոնների կառավարումն (անկախ սեփականության ձևից) անցնում է Առողջապահության նախարարությանը»,- ասված էր նախարարության տարածած հայտարարության մեջ:
Պարետատան նիստից հետո լրագրողների խնդրանքով անդրադառնալով նախարարության կողմից մշակվող այս փաթեթին և պատասխանելով հարցադրումներին՝ արդյոք հե՞շտ կլինի գտնել նոր կառավարիչների՝ հաշվի առնելով, որ հանրապետությունում այդքան շատ մասնագետներ չկան, և որքանո՞վ որոշումը կազդի վարակակիրներ թվերի նվազեցման վրա, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.
«Հիմա այդպիսի գործողությունների կարիք չկա, որովհետև մեր բոլոր բժշկական կենտրոնները շատ ակտիվ համագործակցում են Առողջապահության նախարարության հետ, Կառավարության հետ և բարձր մակարդակով իրականացնում են իրենց գործառույթները: Պարզապես, երբ կոնկրետ իրավիճակ է ծագում, և մասնագետներն ուսումնասիրում են կառուցակարգերը, ընթացակարգերը, փորձում են ի հայտ բերել զուտ օրենսդրական այն բացերը, որոնք կարող են գոյություն ունենալ տեսականորեն իրավիճակներում, և այդ փոփոխությունն ընդամենը օրենսդրական մեխանիզմ է՝ ամբողջացնելու նպատակ ունի: Մենք այսօր չունենք որևէ կոնկրետ իրավիճակ, մինչև այս պահն էլ չենք ունեցել, երբ այդ գործիքը կիրառելու անհրաժեշտություն կունենանք. այստեղ ընդամենը օրենսդրությունը և օրենսդրական մեխանիզմները կատարելագործելու մասին է»:
Համաճարակը պրոբլեմ է հիվանդների առկայությամբ. Եթե չկա հիվանդ, բայց ինչ-որ վիրուս տարածվում է, մեզ դա ամենեւին հետաքրքիր չէ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտնեց բժիշկ Հայկ Մանասյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի տարածմանը:
«Բոլորը գիտեն, որ վարակակիրների թիվը շատ ավելի մեծ է, քան այն թիվը, որը հայտնաբերում է առողջապահական համակարգը:
Առողջապահական համակարգը արձանագրել է 759 նոր դեպք, բայց բոլորս գիտենք, որ մի 3-4 հազար նոր դեպք կա: Հիմա եթե այդ 759 դեպքը իրական թիվը չի, դուք էդ թվի վրա ի՞նչն եք որոշում: Այո, եթե կրկնակի շատ թեստ անենք, միգուցե ավելի շատ վարակակիր գտնենք, բայց մեր խնդիրը վարակակիրնե՞րն են: Իհարկե ոչ:
Մեր խնդիրը հիվանդ մարդիկ են, որոնք ունեն թոքաբորբ եւ կարիք ունեն բուժման կամ տնային պայմաններում՝ ամբոլատոր բուժում, կամ հիվանդանոցային պայմաններում՝ ստացիոնար բուժում»,-ասաց Հայկ Մանասյանը:
Նա կարեւոր համարեց տարբերակել վարակակիրը՝ հիվանդից: վարակակիրը, ըստ նրա այն մարդն է, որ ունի վիրուս, բայց չունի ախտանշաններ, իսկ հիվանդն ունի վիրուս եւ ունի թոքաբորբ ու բուժման կարիք ունի:
«Բուժման կարիք ունեցողները 10360-10980-ի սահմանում են, 11 օր է Հայաստանում հիվանդ մարդիկ 10500-ի շուրջ են, իսկ այս քանակը չի աճում»,-ասաց նա՝ հավելելով, որ օրինակ, 11 օր առաջ, հունիսի 10-ից այդ թվերը աճել են՝ ամեն օր 300-400 հոգով՝ 8 հազարից հասնելով 10 հազարի:
«Մայիսի 7-ին մենք ունեինք 1600 բուժման կարիք ունեցող մարդ: Այդ թիվը աճել է, հասել է մոտ 10500-ի ու արդեն 11 օր կանգնած է այդ թիվը: Ենթադրենք այսօր կա 3 հազար նոր վարակակիր, եւ դրանցից 700 մոտ է հայտնաբերվել վարակը: Այդ 700-ից 300-ն ունեն բուժման կարիք, մնացածը չունեն ոչ մի բանի կարիք:
Իրականում Հայաստանում մի քանի հազար նոր դեպք կա, բայց այդ մի քանի հազարը պրակտիկորեն առողջ մարդիկ են: Նրանք վարակակիրների 80 տոկոսն են եւ միայն 20 տոկոսը կամ գուցե ավելի քիչ տոկոսը կարիք ունի հիվանդանոցային բուժման: Հիվանդների թիվը Հայաստանում կայուն է»,-ասաց նա:
Անդրադառնալով մահերի թվին՝ Հայկ Մանասյանն ասաց, որ այդ թիվը դեռեւս աճելու է, քանի որ թեեւ 11 օր ունենք կայունացում, համաճարակը «լռվել» է, բայց ամեն դեպքում 10500 պացիենտը դա բարձր թիվ է: Նրա խոսքով, այսօրվա մահերը 2-3 շաբաթ առաջ ընդունված հիվանդներն են, երբ բուժվող հիվանդների թիվը 8500 էր: Իսկ այսօրվա հիվանդներից մահերը կլինեն 2-3 շաբաթ անց, հետեւաբար, մահերն աճելու են:
Բժիշկը նշեց, որ որոշիչ չէ հաշվարկել, թե արված թեստերի քանի տոկոսն է դրական. «Տեսեք, ենթադրենք 10 թեստ եմ անում եւ անում եմ մի ընտանիքի շրջանակներում, մեծ է հավանականությունը, որ 10 թեստից 7-ը դրական լինի: Իսկ եթե տարբեր, իրար հետ կապ չունեցող անցանց եմ թէեստ անում, ապա 2-3-ը կարող է գալ դրական, ոչ թե 7-ը: Սա նրանց համար, ովքեր տոկոսով են որոշում, թե երկու հազար թեստից քանիսն է դրական եղել, քանի որ դա էլ ոչինչ չի որոշում, քանի որ մանիպուլյատիվ է եւ դրա միջոցով կարելի է ստանալ ցանկացած թիվ, առանց նկարելու, այլ՝ հետազոտվողների շրջանակը ընտրելով»,-ասաց նա:
Ադրբեջանի նախագահի՝ N զորամասի բացմանն ունեցած ելույթն ակնհայտորեն վկայում է, որ այդ երկրի իշխանությունները տեսնում են Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխությունները որպես իրենց իշխանության սպառնալիք: Այս մասին ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը։
ԱԳՆ խոսնակը, մասնավորապես, ասել է.
«Ադրբեջանի նախագահի՝ N զորամասի բացմանն ունեցած ելույթն ակնհայտորեն վկայում է, որ այդ երկրի իշխանությունները տեսնում են Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխությունները որպես իրենց իշխանության սպառնալիք:
Ակնհայտ է, որ մեկ ընտանիքի կողմից մի քանի տասնամյակ ձգվող իշխանությունը, որը պատմության մեջ կմնա կոռուպցիայի գլոբալ ինդեքսներում Ադրբեջանին առաջատար դիրքերի ապահովմամբ, տխրահռչակ լանդրոմատով, սեփական ժողովրդին խոսքի եւ այլ ազատությունների ճնշմամբ, բոլոր հիմքերն ունի կանխակալ վերաբերմունք ունենալ Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխություններին:
Կարծում ենք, որ հակամարտության շահարկմամբ ժողովուրդների հանդեպ թշնամանքի խրախուսման մեջ իր լեգիտիմությունը փնտրող Ալիեւ գերդաստանը պետք է ոչ թե դասարակագային ատելություն ցուցաբերի ժողովրդավարական գործընթացների արդյունքում ձեւավորված Հայաստանի իշխանությունների հանդեպ, այլ առնվազն ընդունի, որ ադրբեջանական ժողովուրդը նույնպես արժանի է ժողովրդավարության:
Վստահ ենք, որ ժողովուրդներին կարող են հաշտեցնել եւ տարածաշրջանային խաղաղության եւ կայունությանը նպաստ բերել ոչ թե իշխանությունը ժառանգած, այլ ժողովրդի կողմից կազմավորված եւ ժողովրդի առջեւ հաշվետու իշխանությունները»։
Հայաստանում հունիսի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 662 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ հունիսի 27-ին հաստատվել է կորոնավիրուսի 23909 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 107 108:
Փաստացի այս պահին բուժվում է 10445 պացիենտ:
Վերջին տվյալներով ապաքինվել է 12911 անձ` վերջին մեկ օրում 762 անձ:
Ընդհանուր առմամբ, 421 պացիենտ մահացել է (ավելացել է 11-ով):
«Պացիենտները եղել են 70 (տղամարդ), 83 (կին), 64 (կին), 81 (տղամարդ), 72 (տղամարդ), 60 (տղամարդ), 97 (կին), 81 (տղամարդ), 89 (կին) և 60 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,– նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում Երեւանի քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի նախկին տեղակալի կողմից պաշտոնեական լիազորություններն առերեւույթ չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։
Իրականացված մեծածավալ քննչական եւ այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Երեւանի քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի նախկին տեղակալը, հանդիսանալով պաշտոնատար անձ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ եւ 2002թ. օգոստոսի 8-ի գրությամբ ակնհայտ կեղծ տեղեկություններ է տրամադրել այն մասին, թե, իբր, Երեւան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի հ.12 եւ հ.13 հասցեների շենքերին հարող տարածքում գտնվող, վարձակալության իրավունքով նշված ժամանակահատվածում ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի դստեր՝ Արմենուհի Ռուբենի Գեւորգյանի անվամբ գրանցված 6452.68 քմ. մակերեսով հողամասը հանդիսանում է հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս եւ ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածում (քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերը) նշված սահմանափակումների ցանկում, որն էլ հիմք է հանդիսացել համայնքային սեփականություն հանդիսացող՝ 6452.68 քմ. մակերեսով հողատարածքն այն վարձակալած անձին՝ նույն Արմենուհի Գեւորգյանին, որպես սեփականություն՝ առանց հրապարակային սակարկությունների, գնման նախապատվության իրավունքով կադաստրային արժեքով օտարելու համար:
2020 թվականի հունիսի 24-ին որոշում է կայացվել՝ Երեւանի քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի նախկին տեղակալին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահել) 2-րդ մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով (պաշտոնեական կեղծիք) նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներն առերեւույթ կատարելու համար որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:
Առողջապահական համակարգն արտակարգ դրության ժամանակ կունենա կենտրոնացված կառավարում: Տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը՝ հավելելով, որ օրենսդրական փաթեթ է մշակվում արտակարգ դրության պայմաններում առողջապահական համակարգի կենտրոնացված կառավարում ունենալու համար։
«Համաձայն սպասվող օրենսդրական փոփոխությունների՝ արտակարգ դրության ժամանակահատվածում կառավարությանը կտրվի լիազորորություն Հայաստանի Հանրապետության բոլոր բժշկական կենտրոնների կառավարումը փոխանցելու Առողջապահության նախարարությանը՝ անկախ բուժահաստատությունների ենթակայության և սեփականության ձևից։ Փոփոխության համաձայն՝ Առողջապահության նախարարությունը կկարողանա ըստ անհրաժեշտության իրականացնել լիցենզավորված բոլոր բժշկական հաստատությունների կառավարումը, իրավունք կունենա նշանակել ժամանակավոր տնօրեններ, որոնք ուղղակիորեն կենթարկվեն նախարարությանը և կկատարեն նախարարի ցուցումները, որպեզի ապահովվի արտակարգ դրության ժամանակ անհրաժեշտ բժշկական ծառայությունների ամբողջ ծավալով մատուցումը: Նմանատիպ կարգավորում նախատեսված է նաև ռազմական դրության իրավական ռեժիմի մասին օրենքի 11-րդ հոդվածով, որով սահմանված է, որ բոլոր բժշկական կենտրոնների կառավարումն (անկախ սեփականության ձևից) անցնում է Առողջապահության նախարարությանը»,- ասված է նախարարության տարածած հայտարարության մեջ: Նկատենք, որ օրենսդրական փաթեթը հաջորդ շաբաթ նախատեսվում է ներկայացնել Ազգային ժողով:
Ըստ Արաբկիր բժշկական համալիրի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանի՝ որոշումը կարող է աննախադեպ լինել.
«Իհարկե, սա աննախադեպ մի որոշում կարող լինել, և կարծում եմ, որ առողջապահության համար սա ճարահատյալ որոշում է, որովհետև մնացած կառույցները, կազմակերպություններն ու հանրությունը չեն ապահովել այն պայմանները, որոնք կսահմանափակեին վարակի տարածումը: Եվ ամբողջ բեռն այսօր, փաստորեն, թողնված է առողջապահության վրա:
Այս պահին չեմ կարող լիարժեք գնահատական տալ, որովհետև ծանոթ չեմ օրենսդրական փաթեթի մանրամասներին, բայց հասկանալի է, թե ինչու է նախարարությունը գնում այդ քայլին. ոչ բոլոր բժշկական հաստատություններն ու դրանք կառավարողներն են կարողացել ճիշտ գնահատել իրավիճակը, վերցնել պատասխանատվություն` պատշաճ կազմակերպելու աշխատանքը` ապահովելով COVID-վարակված և չվարակված պացիենտների սպասարկումն ու բժշկական անձնակազմի պաշտպանվածությունը վարակից»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արա Բաբլոյանը:
Դիտարկմանը, թե սպասվող փոփոխության համաձայն՝ Առողջապահության նախարարությունը կկարողանա նշանակել նոր տնօրեններ, որոնք ուղղակիորեն կենթարկվեն նախարարությանը, նա արձագանքեց.
«Իմ կարծիքով՝ դա հիմնական խնդիրներից մեկն է, որովհետև բոլորին փոխելը կլինի շատ սխալ: Նախարարությունը նախ պետք է հստակեցնի իր նպատակները, դրանց հասնելու մեխանիզմներն ու չափորոշիչները, ապա այդ չափորոշիչներով գնահատի` ովքեր են կարողացել ապահովել պետության սահմանած այդ պահանջները, որովհետև չմոռանանք, որ բժշկական կազմակերպությունների հմուտ կառավարիչների թիվն էլ շատ մեծ չէ Հայաստանում, հեշտ չի լինի գտնել կառավարիչներ, որոնք կկարողանան անել այն, ինչ անհրաժեշտ է: Կարծում եմ, որ կարող են փոխարինվել միայն նրանք, ովքեր չեն ապահովի չափորոշիչների պահանջները»:
Իսկ մասնավոր բժշկական հաստատությունների կառավարումը պետությանը հանձնելու մեջ խնդիր չե՞ք տեսնում՝ հարցին ի պատասխան էլ՝ նշեց.
«Իհարկե, սա կարող է լուրջ ռիսկեր առաջացնել մասնավոր հատվածում, որովհետև
եթե կառավարությունը գնում է այս քայլին, նա պետք է հիշի, որ պետք է պահպանի հաստատության գույքը, պետք է պահպանի հաստատության իմիջը, պետք է պաշտպանի հաստատության կոլեկտիվի իրավունքներն ու շահերը: Այսինքն՝ սա հեշտ որոշում չէ, սա լուրջ, պատասխանատու որոշում է»:
2020թ. հունիսի 1-ին՝ ժամը 23:09-ին, «facebook.com» սոցիալական ցանցի «Զնդան» անունով եւ «zndan711» նույնականացման տվյալներով էջը հրապարակել է «Ո՞վ է պատասխան տալու այս անմեղ զոհերի համար: Վարակի արդյունքում, ցավոք, մենք բազմաթիվ զոհեր ունեցանք եւ ամեն օր այդ թիվն աճում է։ Իսկ արդյոք այսքան տխուր կլիներ ամեն բան, եթե նորմալ ղեկավար ունենայինք։» վերտառությամբ հոդվածը, որի հետ կցել է «Կորոնավիրուս» համավարակից մահացած անձանց ցուցակների տեսապատճեները, որտեղ մասնավորապես նշված են 132 անձի անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ, մահվան ամսաթիվ, հասցե եւ բժշկական հաստատությունների անվանումները: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը։
Դեպքի առթիվ 2020թ. հունիսի 3-ին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով (անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը), որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին եւ ընդունվել վարույթ։
«facebook.com» սոցիալական ցանցի «Զնդան» անունով եւ «zndan711» նույնականացման տվյալով անհատական էջին հասանելիություն ստացած IP հասցեները պարզելու նպատակով բաժանորդային տվյալներ ստանալու թույլտվության միջնորդություն է ներկայացվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որը բավարարվել է։
Միջոցներ են ձեռնարկվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունը Սահմանադրական դատարանից հետ է կանչում հայցերը, որպեսզի հիմնական օրենքում ՍԴ ղեկավարին լիազորություններից զրկելու փոփոխությունների դեմ բողոքարկման դեպքում խոչընդոտներ չստեղծի պատգամավորների համար, հինգշաբթի օրը լրագրողներին հայտնել է պետության նախկին ղեկավարի փաստաբան Արամ Օրբելյանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի վաղ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը հայտարարել էր, որ նախաձեռնում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-ի (27 խորհրդարանական) ստորագրությունների հավաք՝ Սահմանադրական դատարան դիմելու համար, որպեսզի վիճարկի հիմնական օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են լիազորություններից զրկել ՍԴ ղեկավարին։ Կուսակցությունում կոչ են արել «Լուսավոր Հայաստան» երկրորդ ընդդիմադիր կուսակցությանը միանալ նախաձեռնությանը, որպեսզի հավաքվի ստորագրությունների անհրաժեշտ քանակը։ Չորեքշաբթի օրը «Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդ Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ քաղաքական ուժը փոփոխությունների հարցով ՍԴ կդիմի ՍԴ-ի կողմից Քոչարյանի գործը քննելուց հետո, որպեսզի խուսափի հարցի քաղաքականացումից։ Այդ հարցով ՍԴ առաջին նիստը նշանակվել է հուլիսի 7-ին։
«Մենք հետ ենք կանչում մեր երկու դիմումները, որոնք ներկայացրել էինք Սահմանադրական դատարան մոտ մեկ տարի առաջ։ Այսօր առավոտյան մենք քննարկեցինք Քոչարյանի հետ այդ հարցը, եւ նա հայտարարեց, որ եթե իր գործի պատճառով կարող են խոչընդոտներ առաջանալ պառլամենտարիզմի զարգացման ճանապարհին, ապա հայցերը պետք է հետ կանչել»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ խմբակցություններից մեկը, «անհասկանալի պատճառներով ՍԴ դիմելու հարցը կապել է նախկին նախագահի գործի հետ»։
Օրբելյանը համոզվածություն հայտնեց, որ Քոչարյանի դեմ քրեական գործը կդադարեցվի Երեւանում առաջին ատյանի դատարանի կողմից՝ հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի եւ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի կարծիքները։
Հայաստանում հունիսի 26-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 759 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ հունիսի 26-ին հաստատվել է կորոնավիրուսի 23247 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 105 046 (մեկ օրում արվել է 2310 թեստավորում):
Փաստացի այս պահին բուժվում է 10557 (պակասել է 68-ով)։
Վերջին տվյալներով ապաքինվել է 12149 անձ` վերջին մեկ օրում 814 անձ:
Ընդհանուր առմամբ, 410 պացիենտ մահացել է (ավելացել է 13-ով):
Պացիենտները եղել են 79 (տղամարդ), 86 (տղամարդ), 62 (կին), 64 (տղամարդ), 48 (տղամարդ), 53 (տղամարդ), 70 (տղամարդ), 64 (տղամարդ), 64 (տղամարդ), 55 (տղամարդ), 51 (տղամարդ), 89 (կին) և 88 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
Առողջապահության նախարարությունը օրենսդրական փաթեթ է մշակում արտակարգ դրության պայմաններում առողջապահական համակարգի կենտրոնացված կառավարում ունենալու համար։ Տեղեկությունը հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:
Սպասվող օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ ՀՀ բոլոր բուժհաստատությունների կառավարումը արտակարգ դրության ժամանակ կփոխանցվի առողջապահության նախարարությանը, նույնիսկ մասնավոր բուժհիմնարկներինը:
Նախարարությունը իրավունք կունենանա նշանակել ժամանակավոր տնօրեններ, որոնք կենթարկվեն նախարարությանը և կկատարեն նախարարի ցուցումները:
Հիմնավորելով օրենսդրական նոր նախաձեռնությունը՝ նախարարությունը հիշեցնում է, որ նմանատիպ կարգավորում նախատեսված է նաև ռազմական դրության իրավական ռեժիմի մասին օրենքի 11-րդ հոդվածով:
Օրենսդրական փաթեթը հաջորդ շաբաթ նախատեսվում է ներկայացնել Ազգային ժողով:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.