23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հայտարարել է, որ չինացի գիտնականների հետազոտությունն այն մասին, որ խոզի գրիպի նոր տեսակը կարող է համավարակ առաջացնել, բավականաչափ համոզիչ չէ, գրում է interfax.com.ua կայքը։
«Փորձագետներն այն եզրակացությանն են եկել, որ այդ հետազոտության մեջ առկա տվյալների ծավալը բավարար չէ, և այն համոզիչ չէ»,- մեջբերում են նրա խոսքերն արևմտյան լրատվամիջոցները։
Միևնույն ժամանակ Լիցզյանը հավաստիացրել է, որ իշխանություններն ու փորձագետները կշարունակեն հետևել այդ հիվանդության զարգացմանը, զգուշացումներ կհրապարակեն և անհրաժեշտության դեպքում ժամանակին քայլեր կձեռնարկեն դրա դեմ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Չինաստանում գիտնականները վիրուսի նոր տեսակ են հայտնաբերել, որը, նրանց խոսքով, «համավարակ դառնալու մեծ ներուժ ունի»։ Վիրուսը, որը կոչվում է G4 EA H1N1, փոխանցվում է խոզերի միջոցով, ասված է նոր հետազոտական հոդվածում։
Գիտնականների համաձայն՝ քանի որ սա վիրուսի նոր տեսակ է, մարդիկ, ամենայն հավանականությամբ, թույլ իմունիտետ կամ վատագույն դեպքում՝ իմունիտետ չեն ունենա դրա նկատմամբ։
Նրանց պնդմամբ՝ հիշյալ վիրուսը նման է խոզի գրիպին, սակայն որոշ էական տարբերություններ կան այդ երկու վիրուսների միջև։
Հետազոտողները նաև հայտարարել են, որ G4 EA H1N1 անվանումով նոր վիրուսը դեռևս մեծ տարածում չի գտել Չինաստանում, սակայն առկա են վկայություններ այն մասին, որ տեղական սպանդանոցների աշխատողների և խոզաբույծների շրջանում մեծանում է վարակակիրների թիվը։
Գյումրեցի 82-ամյա Սոնիկ Կարապետյանի դին, ով մահացել է հունիսի 29-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում, կորել է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նրա քրոջ թոռնուհին՝ Մարիամ Մալխասյանը:
Նրա տեղեկացմամբ՝ տատիկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, մինչդեռ նրան հիվանդանոց էին տեղափոխել այլ գանգատներով: «Նա իմ տատիկի քույրն է: Ժառանգներ չունի, մենք էինք խնամում: Վատառողջ էր, տնից դուրս գալ չէր կարողանում, 4 ամիս տանն է եղել, վարակվել չէր կարող: Մեր տանն էլ վարակակիր չկա: Մոտ երկու շաբաթ առաջ տեղափոխել ենք Գյումրու բժշկական կենտրոն: Թեստը դրական է եղել՝ անհասկանալի պատճառով: 2-3 օր մնալուց հետո նրան տեղափոխել են Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ էլ հունիսի 29-ի առավոտյան սրտի կանգ է արձանագրվել»,-պատմեց Մարիամը:
Նրա խոսքով՝ երբ մահն արձանագրվել է, հիվանդանոցից ասել են՝ հարազատները հունիսի 30-ին՝ կեսօրից հետո, գնան հիվանդանոց, տատիկի իրերը վերցնեն, այնուհետև թղթաբանության հարցերով գնան Երևանի Հերացի փողոցում գտնվող անատոմիկ ու գնան Աբովյան քաղաքի անատոմիկ, որտեղից վերցնենք տատիկի դին:
Մարիամը տեղեկացրեց, թե երեկ՝ հունիսի 30-ին, իր եղբայրը գնացել է Աբովյան քաղաք, բայց դին չի եղել, ասել են՝ նման անուն-ազգանունով մարդ չեն ընդունել անատոմիկ: «Այդտեղից եղբայրս գնացել է նորից Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, այնտեղ էլ ասել են՝ դին ուղակել ենք Աբովյան: Նորից գնում է Աբովյան, հետո՝ Հերացու վրա գտնվող անատոմիկ, իրենք ևս ասում են, թե այդ անունով դիակ չեն ընդունել: Եղբայրս անձամբ մտել է Աբովյանի անատոմիկ, կորոնավիրուսով մահացածների մեջ փնտրել է տատիկին, 15-ից ավելի դի է նայել՝ ճանաչելու համար»,-ասաց Մարիամը:
Նա հայտնեց, որ այդ ամենից հետո զանգել են պարետատուն, որտեղից փոխանցել են Առողջապահության նախարարության հեռախոսահամար: Այնտեղից ևս հստակ պատասխան չստանալով՝ կնոջ հարազատները դիմել են Ոստիկանություն:
«Այսօր հարցաքննություններով պարզվել է, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի սանիտարը, որը տատիկին իջեցրել է Շտապ օգնության մեքենայի մոտ, որով պետք է դին տեղափոխեին Աբովյան քաղաք, բժշկի ձեռագիրը չի հասկացել, Կարապետյան Սոնիկի փոխարեն գրել է Գրիգորյան Սոնիկ: Անատոմիկում էլ ոչ մի գրառում չկա, թե ում են տվել դին, ու տարել են: Հիմա Ոստիկանությունում այն վարկածն է, որ ով տարել է դին, արդեն հուղարկավորել է: Հիմա թաղման բյուրոներով հարցում են կատարում, որ գտնեն, արտաշիրիմում պետք է կատարվի: Չգիտենք՝ քանի գերեզման պետք է քանդենք, որ տատիկի դին գտնենք»,-ասաց Մարիամը:
Նշենք, որ այս մասին ավելի վաղ իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Կորել է գյումրեցի Մարիամ Մալխասյանի տատիկի դին. պարետ Ավինյան ու առողջապահության նախարար, կասե՞ք կորոնավիրուսից մահացած տատիկի դին որտեղ գնանք փնտրենք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Կորել է գյումրեցի Մարիամ Մալխասյանի տատիկի դին
Պարետ Ավինյան ու առողջապահության նախարար, կասե՞ք կորոնավիրուսից մահացած տատիկի դին որտեղ գնանք փնտրենք
Ինձ գրել եւ այնուհետեւ զանգահարել էր գյումրեցի Մարիամ Մալխասյանը, ով պատմեց, որ հունիսի 29-ի առավոտյան «Գրիգոր Լուսավորիչ» կլինիկայում կորոնավիրուսից մահացել է իր տատիկը, բայց տատիկի դին մինչ այս պահը իրենք չեն կարողանում գտնել:
Մի պահ թվաց աղջիկը անհաջող հումոր է անում ու որոշեցի հետը զրուցել: Մնացած պատմությունը՝ տատիկի կորած դիակի մասով, դա ամոթ ու խայտառակություն է: Տատիկը մահանում է, ինչպես արդեն ասացի, հունիսի 29-ին, եւ հարազատներին տեղեկացնում են, որ տատիկի դին կարող են ստանալ Աբովյան քաղաքի անատոմիկից: Երկու օր է Մարիամի եղբայրը անատոմիկում փորձում է գտնել տատիկի դին, բայց դին պարզապես չկա: Ավելին, երիտասարդը, անտեսելով վտանգը, անձամբ մտնում է անատոմիկ եւ դիակների մեջ փորձում գտնել իր տատիկին: Ու չի գտնում։
Բնականաբար, հարազատները դիմել են պարետատուն, որտեղից նրանց ուղղորդել են առողջապահության նախարարություն, դիմել են առողջապահության նախարարություն, որտեղից նրանց հետ են ուղարկել պարետատուն:
Վերջում դիմել են ոստիկանություն, սակայն առ այս պահը տատիկի դին չի գտնվել:
Հարազատներին հաջողվել է այլ աղբյուրերից պարզել, որ դին անատոմիկ տեղափոխած սանիտարը տատիկի անուն-ազգանունը լավ չի կարդացել եւ, ըստ ամենայնի, տատիկի դին ստացել եւ, կրկին ըստ մենայնի, արդեն հուղարկավորել են բոլորովին այլ մարդիկ:
Հիմա ասածս ինչ է` լավ, դուք իսկապես չե՞ք հասկանում էս ինչ եք անում ու որ որեւէ մեկդ չեք խուսափելու պատասխանատվությունից:
Ցավակցում եմ Մարիամի ընտանիքին ու, անկեղծ ասած, չգիտեմ ինչ ասել……»։
Գազի սակագների բարձրացման եւ դրա տնտեսական հետեւանքների մասին
Վերջին ժամանակահատվածում Սահմանադրության փոփոխությունների եւ անշարժ գույքի հարկման նոր համակարգի ներդրման շուրջ քննարկումները կարծես թե աննկատ թողեցին բոլորովին վերջերս գազի սակագների բարձրացման հանգամանքը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Նոր սակագները հիմնականում ուժի մեջ կմտնեն 2020թ. հուլիսի 19-ից:
Այսպես.
1.ՀՀ ՀԾԿՀ-ը ս.թ. հունիսի 19-ին սահմանեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագները:
2.Ըստ այդ որոշման՝ բնակչության, այդ թվում՝ սոցիալապես անապահով ընտանիքների համար բնական գազի սակագները կմնան անփոփոխ (համապատասխանաբար 139 դրամ եւ 100 դրամ՝ մեկ խմ գազի համար (ներառյալ ԱԱՀ)):
3.Սակայն սպառողների մեկ այլ հատվածի (առանձին տնտեսավարողների) համար բնական գազի սակագները կփոխվեն: Մասնավորապես.
ա)գյուղատնտեսության ոլորտում գործող ջերմոցային տնտեսությունների համար (նոյեմբերի 1-ից մինչեւ մարտի 31-ը), ինչպես նաեւ վերամշակող՝ պահածոների, խմիչքների եւ կաթնամթերքի արտադրողների համար բնական գազի սակագինը կդառնա 224 ԱՄՆ դոլար՝ հազար խմ գազի համար (ներառյալ ԱԱՀ)՝ ներկայումս գործող 212 ԱՄՆ դոլարի փոխարեն՝ թանկանալով շուրջ 5.7%-ով.
բ)այն տնտեսավարողների (այդ թվում՝ ջերմային էլեկտրակայանների) համար, որոնք յուրաքանչյուր ամսում սպառում են 10 հազար խմ-ը գերազանցող գազ, սակագինը կդառնա 255.91 ԱՄՆ դոլար՝ հազար խմ գազի համար (ներառյալ ԱԱՀ)՝ ներկայումս գործող 242.1 ԱՄՆ դոլարի փոխարեն՝ եւս թանկանալով շուրջ 5.7%-ով:
4.Ի՞նչ է այս ամենը նշանակում: Հիշու՞մ եք դեռ անցած տարի, երբ կառավարությանը հարցնում էինք, թե ո՞վ է վճարելու սահմանի վրա թանկացած գազի դիմաց՝ բնակչությու՞նը, պետությու՞նը, թե՞ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն:
Ահա եւ պատասխանը՝ Հայաստանյան տնտեսությունը՝ վճարելով առանձին տեղական արտադրության ապրանքների ինքնարժեքի բարձրացմամբ, հետեւաբար այդ ապրանքների հնարավոր թանկացմամբ, մրցունակության անկմամբ, արտադրության պոտենցիալ ծավալների եւ արտահանման ներուժի նվազմամբ, ինչպես նաեւ աշխատատեղերի հնարավոր կրճատմամբ:
5.Մենք հաճախ եք խոսում տնտեսության արտահանելի հատվածի մրցունակության բարձրացման եւ զարգացման անհրաժեշտության մասին՝ նախ եւ առաջ նկատի ունենալով նաեւ հենց վերամշակող արդյունաբերությունը՝ պահածոների, խմիչքների, կաթնամթերքի, մսամթերքի արտադրությունը, ջերմոցային տնտեսությունները:
Մեզ անհրաժեշտ է, որ արտահանման կառուցվածքում գերակշռի ոչ թե հանքաարդյունաբերության, այլ ՏՏ եւ վերամշակող արդյունաբերության արտադրանքը: Դրան հասնելու կարեւորագույն ուղիներից է՝ վերամշակող արդյունաբերության արտադրանքի եւ ոչ միայն դրա ինքնարժեքի նվազեցումը եւ մրցունակության բարձրացումը:
Մինչդեռ բնական գազի սակագների բարձրացումը ոչ միայն որեւէ ձեւով չի նպաստում այդ խնդրի լուծմանը, այլ ճիշտ հակառակը:
6.Վերը նշված տնտեսավարողները, ինչպես նաեւ ջերմային էլեկտրակայանները, ցեմենտի գործարանները եւ այլ բազմաթիվ արտադրողներ կարող են հատկապես զգայուն եւ խոցելի լինել, եթե բնական գազի ծախսը ունի զգալի տեսակարար կշիռ ընդհանուր ծախսերի մեջ: Նման դեպքերում գազի սակագնի բարձրացման ազդեցությունը տվյալ արտադրողի մրցունակության վրա կարող է լինել էական:
7.ՀԾԿՀ-ի որոշման արդյունքում՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակազմը ենթարկվելու է օպտիմիզացիայի, կրճատվելու է շուրջ 1000 աշխատակից, այդ թվում՝ հսկիչների մոտ կեսը եւ, ինչպես նշել է ընկերության գլխավոր տնօրենը, որոշակի առումով կտուժեն նաեւ ընկերության զարգացման տեմպերը՝ երեւի թե ակնարկելով կապիտալ ծախսերի հնարավոր կրճատման մասին:
8.Առհասարակ, եթե բնական գազի սակագինը բարձրանում է բնակչության համար, այն ունենում է ուղղակի սոցիալական հետեւանքներ, իսկ եթե այն բարձրանում է տնտեսավարողների համար, սոցիալական հետեւանքները կարող են լինել ոչ ուղղակի, սակայն հաճախ շատ ավելի խորը՝ գործազրկության, առանձին ապրանքների գների հնարավոր բարձրացման, առանձին արտադրությունների մրցունակության անկման եւ կրճատումների տեսքով:
9.Ազդեցության իրական ծավալների կոնկրետ թվային ցուցանիշներ ունենալու համար անհրաժեշտ է, որպեսզի կառավարությունը իրականացնի գազի սակագների բարձրացման համակողմանի ազդեցության գնահատում՝ ջերմոցային տնտեսությունների, վերամշակող արդյունաբերության, ջերմային էլեկտրակայանների, ցեմենտի գործարանների վրա եւ այլն, մասնավորապես, տվյալ արտադրանքի ինքնարժեքի, գնի, մրցունակության, արտադրության եւ արտահանման պոտենցիալ ծավալների եւ աշխատատեղերի վրա:
Այս ամենն անհրաժեշտ է՝ նշված բացասական ազդեցության մեղմմանը կամ չեզոքացմանն ուղղված ծրագրեր իրականացնելու համար:
Առողջ եղեք»:
Հունիսի 2-ին 168.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարին, որում փորձել էր ստանալ հետևյալ հարցերի պատասխանները.
1. Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Ստի վերջը» ֆեյսբուքյան տեսաշարի յոթերորդ մասում հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը ներքաշվել է միջազգային զենքի առևտրի սև շուկա։ Ըստ Միքայել Մինասյանի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լիազորել և արտոնել է գործարար Դավիթ Գալստյանին, որ նա Հայաստանի Հանրապետության անունից՝ Պաշտպանության նախարարության միջոցով, պատվիրի 100 միավոր զենք: Այնուհետ, ըստ Մինասյանի, այսպես ասած, Հայաստանի Հանրապետությունը գնել է Դավիթ Գալստյանի օֆշորից այդ 100-ից 60-ը, վճարել և այդ 60 հատ զենքը եկել է Հայաստան, իսկ 40-ը, որի դիմաց չեն վճարել, Դավիթ Գալստյանը Ռուսաստանից ուղարկել է երրորդ երկիր, օրինակ, Արաբական Էմիրություններ: Սակայն այդ երրորդ երկրից զենքը հայտնվել է չորրորդ երկրում, որտեղ այն օգտագործելուց հետո Ռուսաստանում իմացել են, որ Հայաստանին վաճառված զենքը հայտնվել է 4-րդ երկրում: Որքանո՞վ է այս հայտարարությունն իրականությանը համապատասխանում, և եթե, ենթադրենք, այն իրական է, ապա այս դեպքում ՌԴ-ի ռազմավարական դաշնակից և ՀԱՊԿ անդամ ՀՀ-ն ի՞նչ պատժամիջոցների տակ կարող է ընկնել:
2. «Ստի վերջը» ֆեյսբուքյան տեսաշարի յոթերորդ մասում Միքայել Մինասյանը հայտարարել է, որ խնդիրներ են եղել «Օսա-ԱԿՄ» համակարգերի գնման ժամանակ, մասնավորապես, «այդ 35 մեքենայից հանված են եղել բիրկաները, որոնք կարող են վկայել իրական տարիքի մասին, և ուղղակի լավ նորոգված ու ներկված են, բայց նույնիսկ մեկը Պաշտպանության նախարարությունը չի ընդունել «բռակ» լինելու պատճառով»: Արդյոք նման խնդիր եղե՞լ է:
3. Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ Հայաստանի կողմից «ՕՍԱ-ԱԿՄ» հակաօդային համակարգերի ձեռքբերման պայմանագիրը 2018 թվականին վերակնքվել է, իսկ բուն գործարքը տեղի է ունեցել 2010-ին, որը, սակայն, կյանքի չի կոչվել սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով: Ավելին, մեր ունեցած տեղեկություններով, վերակնքված պայմանագրի գինն առավել նվազ է եղել: Կխնդրեինք թույլատրելիության սահմանում տեղեկություններ տրամադրել նաև այս հարցի առնչությամբ:
4. 2018-ի օգոստոսին հայտարարություն եղավ Royalsys Engineering LTD ընկերության (ընկերության բաժնետերն ու նախագահը Դավիթ Գալստյանն է) և ռուսական «Կալաշնիկով» կոնցեռնի միջև կնքված պայմանագրի մասին, որով Հայաստանում պետք է հիմնվեր «Կալաշնիկով»-ի նոր՝ AK-12 և AK-15 նմուշների արտադրություն։ Ի՞նչ փուլում է այս գործարքը: Ի դեպ, Royalsys Engineering LTD ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, «պերսոնա նոն գրատա» է Ռուսաստանում՝ 10 տարով: Եթե սա համապատասխանում է իրականությանը, արդյո՞ք չի վնասում այս փաստը կնքված գործարքի իրականացմանը:
27 օր անց մեր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը գրություն է ուղարկել, որում ասվում է.
«Ի պատասխան Ձեր 02.06.2020 հարցման՝ հայտնում ենք, որ հարցման 1-3 կետերով հայցվող տեղեկատվությունը, համաձայն ՀՀ ՊՆ N 9-Ն 09.07.2015 «ՀՀ ՊՆ համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկի» 25-րդ կետի, պարունակում են պետական և/կամ ծառայողական գաղտնիք և հրապարակման ենթակա չեն: Ինչ վերաբերում է հարցման 4-րդ կետին՝ հայցվող տեղեկատվության տրամադրումը դուրս է ՀՀ պաշտպանության նախարարության լիազորություններից»:
Նշենք, որ հարցումն ուղարկելուց հետո՝ հունիսի 2-ին, 168.am-ն իր աղբյուրներից պարզեց, որ հուլիսին նախատեսվում է «Կալաշնիկովի» գործարանի բացումը. սկզբում կհավաքեն ԱԿ-103 ինքնաձիգներ:
Ըստ մեր տեղեկության, Ռուսաստանից վերջնական և ամբողջական համաձայնություններն ու թույլտվությունները ստացվել են: Ինչպես արդեն նշեցինք, սկզբից լինելու է AK-103-ի հավաքման գործարան, որտեղ աշխատելու է շուրջ երեք տասնյակ աշխատակից՝ հիմնականում նախկին սպաներ: Տարեկան կտրվածքով նախատեսվում է հավաքել մի քանի տասնյակ հազար հատ AK-103: Պայմանագիրը 10 տարվա համար է նախատեսված:
Ավելին, մեր տեղեկություններով՝ Դավիթ Գալստյանն ինտենսիվորեն զբաղվում է ՀՀ-ում կազմակերպելու գիշերային տեսադիտարկման համակարգերի, փամփուշտների արտադրություն, ինչպես նաև՝ ավտոմեքենաների և զրահատանկային տեխնիկայի կապիտալ վերանորոգում:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով իր կողմից չեն ստորագրվելու: Այս մասին տեղեկացնում է Նախագահի աշխատակազմը։
Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:
Նշենք, որ նախագիծը վերաբերում էր Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված ՍԴ օրենքի 88-րդ հոդվածի անցումային դրույթների համապատասխանեցնելուն Սահմանադրության 213 հոդվածի նոր խմբագրությանը, քանի որ օրենքը փաստացի հակասում է Սահմանադրությանը: Առաջարկվում է փոփոխել ՍԴ դատավորների թափուր տեղերի համար առաջադրող մարմինների առաջադրման հերթականությունը, ըստ որի՝ առաջին առաջադրումը կատարվելու է՝ առաջինը ՀՀ կառավարության, երկրորդը՝ Հանրապետության Նախագահի, երրորդը՝ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից:
NEWS.am–ի տեղեկություններով՝ հունիսի 15–ին Շենգավիթ վարչական շրջանի ՔՊ–ական ղեկավարի, նրա տեղակալի և օգնականի կողմից թաղապետարանի աշխատակցի նկատմամբ բռնություն կիրառելու փաստով հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 309–րդ հոդվածի 2–րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով։
Նշենք, որ քրեական օրենսգրքով նախատեսված այս արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Քրեական գործը հարուցվել է ոստիկանության ԵՔՎ Շենգավիթի բաժնում և նախաքննություն իրականացնելու նպատակով ուղարկվել Քննչական կոմիտե։
Մեր տեղեկություններով՝ ենթադրյալ բռնության ենթարկված համակարգչային տեխնիկայի օպերատոր–գործավար Գևորգ Պողոսյանը գործով ճանաչվել է որպես տուժող և հարցաքննվել։
Հիշեցնենք, որ Գևորգ Պողոսյանը հունիսի 18–ին ոստիկանությունում հաղորդում էր ներկայացրել և հայտնել, որ հունիսի 15–ին Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի աշխատասենյակում վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը, նրա տեղակալ Համլետ Գրիգորյանը և օգնական Անդրանիկ Մինասյանը ստիպել են իրեն աշխատանքից ազատման դիմում գրի, սակայն իր կողմից մերժում ստանալուց հետո Ռազմիկ Մկրտչյանը քաշքշել է իր հագուստից և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել, ապա երեքով ծեծի են ենթարկել իրեն, քաշել ու վայր են գցել հատակին՝ պատճառելով մարմնական վնասվածք։
NEWS.am–ի հետ զրույցում Շենգավիթի թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը հերքել էր աշխատակցի նկատմամբ բռնություն կիրառելու հանգամանքը, իսկ դիմում գրելուն պարտադրելը նա բացատրել էր նրանով, որ Գևորգ Պողոսյանը պատշաճ չի կատարում իր աշխատանքային պարտականությունները։ Ըստ թաղապետի՝ Պողոսյանին ոչ թե նրան առաջարկել են դուրս գալ աշխատանքից, այլ տեղափոխվել պահակի հաստիքի։
Հայաստանում հուլիսի 1-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 523 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 1-ին հաստատվել է կորոնավիրուսի 26065 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 113 665 վերջին մեկ օրում 1821 նոր թեստավորում :
Փաստացի այս պահին բուժվում է 10900 պացիենտ, նվազել է` 4-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 14563 անձ` վերջին մեկ օրում 515 անձ:
Ընդհանուր առմամբ, 453 պացիենտ մահացել է (ավելացել է 10-ով):
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 149 է:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել են 6 տղամարդ և 4 կին։ Տղամարդիկ եղել են 65, 74, 83, 76, 66 և 76 տարեկան, իսկ կանայք` 62, 79, 70 և 65 տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ
«Լիդիան Արմենիա» ընկերության կողմից տեղի է ունեցել Ամուլսարի ծրագրի տարածքի պահանորդային ծառայություն իրականացնող ընկերության փոփոխություն: Այս մասին հայտարարություն է տարածել «Լիդիան» ընկերությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Լիդիան Արմենիան արդեն երկու տարի շարունակում է ապօրինաբար զրկված լինել իր օրինական տարածք մուտք գործելու հնարավորությունից։ Սակայն Ամուլսարի տարածքում առկա է միլիոնավոր դոլարների գույք և տեխնիկա, և Ընկերությունը հայտնում է իր մտահոգությունը տարածքում գողությունների հիմնավոր կասկածների վերաբերյալ։
Ըստ այդմ՝ Լիդիան Արմենիան սեփական տարածքի և իր գույքի անվտանգության խնդիրը լուծելու համար նպատակահարմար է գտել փոխել պահանորդային ծառայություն իրականացնող ընկերությունը։ Վերջինս լիազորված է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և օրենքի շրջանակներում իրականացնել Ամուլսարի տարածքի պահպանությունը»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.