23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Կորոնավիրուսի համավարակի հետ կապված ՀՀ-ում իրավիճակը շարունակում է մնալ ծանր. շաբաթ-կիրակի օրերին շուրջ 1000 դեպք ենք ունեցել, Առողջապահական համակարգը շարունակում է աշխատել ծանրաբեռնվածության ռեժիմում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 6-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք ոչ միայն Հայաստանից ենք այսպիսի վատ լուրեր ստանում, այլեւ ամբողջ աշխարհից, որովհետեւ բազմաթիվ երկրներում, որտեղ համարվում էր, թե համավարակի իրավիճակը վերցվել է հստկողության տակ, գալիս են լուրեր, որ նոր ալիք է սկսվում:
Շաբաթ օրը շրջանց եմ կատարել Ավանում, դիմակներ եմ բաժանել, եւ հիմնական խնդիրը, որ տեսնում եմ, այն է, որ բնակիչները չեն հավատում իրենց անհատական վարքագծի ազդեցությանը կոնկրետ իրավիճակի վրա: Ինձ համար անակնկալ էր, որ բազմաթիվ քաղաքացիներ նշում էին, որ իրենց շրջապատում կորոնավիրուսի ոչ մի դեպք չէր արձանագրվել: Այսինքն դեռ կան մարդիկ, որոնք անձնապես չեն առնչվել խնդրին:
Այս ողջ պատմության մեջ մենք ունենք ռազմավարական կարմիր գիծ, այն պահից, երբ տեսնենք, որ մեր առողջապահական համակարգն այելեւս չի կարողանում սպասարկել քաղաքացիներին, մենք այլ ելք չենք ունենա, քան վերադառնալ սահմանափակումների ռեժիմին՝ լավ իմանալով, որ դա մ,եծ հարված է լինելու տնտեսությանը»,-ասաց նա:
Հայաստանում կորոնավիրուսի համավարակի տարածումից ի վեր ամենից շատ աշխատատեղեր փակվել են ապրիլին։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է՝ ուսումնասիրելով գրավոր հարցմանն ի պատասխան, պետական եկամուտների կոմիտեից ստացված տվյալները։ Այսպես. համաձայն պաշտոնական տվյալների՝ հունվարին Հայաստանում եղել է 605,053 գրանցված աշխատատեղ, փետրվարին և մարտին այդ թիվը համեմատաբար աճել է՝ կազմելով համապատասխանաբար 619, 454 և 622,148 աշխատատեղ։ Իսկ արդեն ապրիլին, երբ մեր երկրում կորոնավիրուսի հետեւանքով հանրային կյանքի տարբեր ոլորտներ ամբողջությամբ արգելափակված էին, ավելի քան 74000 գրանցված աշխատողներ կամ աշխատողների մոտ 12 տոկոսը կորցրել են իրենց աշխատանքը. ապրիլի ընթացքում երկրում աշխատատեղերի քանակը եղել է կես մլն–ից մի փոքր ավելի՝ 547,914:
Իրավիճակն աշխատաշուկայում մի փոքր բարելավվել է արդեն մայիսին։ Բանն այն է, որ արդեն ապրիլի կեսերից տնտեսական գործունեության տեսակների մեծ մասի նկատմամբ կիրառվող սահմանափակումները վերացվեցին և բազմաթիվ փակված աշխատատեղեր վերաբացվեցին. արդյունքում մայիսին արդեն Հայաստանում գրանցվել է 599,139 աշխատատեղ։
Նշենք, որ ՊԵԿ–ն աշխատատեղերի քանակը հաշվարկել է՝ հիմք ընդունելով տվյալ ամսվա «եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկով ներկայացված՝ զրոյից մեծ եկամուտ ունեցող աշխատակիցների թվաքանակն ըստ գործատուների»։
Ուշագրավ է, որ աշխատատեղերի քանակի վերաբերյալ ՀՀ վարչապետը միմյանցից խիստ տարբեր տվյալները է հրապարակել՝ ամեն անգամ փորձելով ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական հետևանքներն ավելի մեղմ ներկայացնել։
Դեռևս մայիսի 6–ի Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, որ ապրիլի 29-ի դրությամբ՝ ՀՀ-ում արձանագրվել է 620 905 աշխատատեղ, ավելին, ըստ վարչապետի՝ ապրիլի վերջի դրությամբ քաղաքացիները 3-4 մլրդ դրամով ավելի աշխատավարձ են ստացել, քան փետրվարին։ Վարչապետը միաժամանակ վստահեցրեց՝ կառավարությանը հաջողվել է ճգնաժամը կառավարել այնպես, որ կարող ենք վստահ խոսել ճգնաժամի բացակայության մասին: Փաստորեն, վարչապետը խեղաթյուրել էր իրականությունը, ըստ էության, լռելով փետրվարից ի վեր ավելի քան 71.000 աշխատատեղի փակման մասին։
ԱԺ ամբիոնից հնչեցված «լավատեսական» հայտարարությունից մեկ ամիս անց, սակայն, Փաշինյանն իր ֆեյսբուքյան «լայվով» շտապեց հայտարարել, որ արդեն մայիսի տվյալներով՝ վերաբացվել է 50.094 աշխատատեղ, միաժամանակ խոստովանելով, որ ապրիլին, երկրում 71.471 աշխատատեղ փակվել էր։ Վարչապետի ներկայացրած ցուցանիշներն ակնհայտորեն այնքան հակասական են, որ դա հնարավոր էր նկատել անգամ առանց պաշտոնական վիճակագրության հետ համադրելու։
Հասկանալի է, որ մայիսին, իշխանությունները դեռ հույս էին փայփայում, որ իրենց հաջողվել է «կոտրել համավարակի ողնաշարը»՝ տնտեսական ակտիվության պատրանք ստեղծելով և հանրությանը սովորական կյանքին վերադառնալու սխալ ազդակներ հղելով։ Արդյունքում արդեն հունիսից իշխանություններն անցան հակահամաճարակային կանոնների խստացված ռեժիմի։ Նման պայմաններում թվում է, թե հանրությունը ոչ ժամանակ և ոչ էլ ցանկություն ունի վարչապետի նշած ցուցանիշների մեջ խորանալու, մանավանդ, որ արդեն հարմարվել է այն փաստին, որ Փաշինյանը մի քանի անգամ կարող է սրբագրել իր ասածները, ֆեյսբուքում գրառում կատարել, ապա այն հեռացնել և դրա համար ամենևին չանհանգստանալ։
Վերջերս Փաշինյանն անդրադառնալով համավարակի պայմաններում ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանի որդու՝ մեծ աղմուկ բարձրացրած հարսանիքին, հայտարարել էր. «Հասնում է մի գիծ, երբ կարգապահությունը՝ արտակարգ դրության և երկրի ղեկավարի ասածներից բխող գործողությունների ճշգրիտ և անվերապահ կատարումը դառնում է առաջնահերթություն, ստանում է առաջնահերթություն՝ մնացած բոլոր հարցերի վերաբերյալ»։
Հետաքրքիր է, երբ պետության ղեկավարը երկրի ամենաբարձր ամբիոնից ցուցանիշներ է ներկայացնում, որոնք հեռու են, մեղմ ասած, ճշգրիտ լինելուց, ինչպե՞ս է ակնկալում, որ իր ասածների ճշգրիտ և անվերապահ կատարումը իր ենթակաների համար պետք է լինի առաջնահերթություն։
Հայաստանում հուլիսի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 349 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 29 285-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի, մահացածների թիվը 503 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք: Հուլիսի 7-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 164 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 17 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 667-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 605 է, ընդհանուր առողջացածներինը՝ 16907, փաստացի բուժվողներինը՝ 11711 (մեկ օրում նվազել է 273-ով): Մեկ օրում թեստավորվել է 1273 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 125088 քաղաքացի:
Սկսում ենք կենսաթոշակների նշանակման գործընթացների վերակազմակերպումը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ոլորտում բարեփոխումներ իրականացվելու նպատակով Կառավարության գործունեության ծրագրում ամրագրվել են կոնկրետ միջոցառումներ, այդ թվում կառուցվածքային փոփոխություններ:
Ներկայումս կենսաթոշակ, նպաստ եւ սոցիալական ծրագրերով նախատեսված մի շարք դրամական վճարների նշանակման եւ վճարման գործառույթերն իրականացնում են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության ծառայության 51 տարածքային բաժինները։ Նույն մարմինն իրականացնում է թե´ դիմումների ընդունման, խորհրդատվության տրամադրումը, թե´ բուն մասնագիտական գործառույթը՝ կենսաթոշակների նշանակման եւ վճարման վերաբերյալ որոշումների կայացումը։
Այս գործընթացը խնդրահարույց է մի քանի պատճառով․
– տարածքային բաժնի աշխատակիցը անձամբ սպասարկում է քաղաքացուն, միաժամանակ իրականացնելով որոշման կայացման գործառույթ, ինչը տարբեր հմտություններ պահանջող աշխատանք է ենթադրում, հետեւաբար նաեւ հավելյալ ժամանակ եւ ռեսուրսներ է խլում,
– որոշումներ ընդունող անձնակազմի եւ շահառուների միջեւ շփումը ռիսկային է կայացվող որոշումների օբյեկտիվության տեսանկյունից,
– հնարավոր ռիսկերի առկայությունը բացասաբար է ազդում համակարգի հանդեպ քաղաքացիերի վստահության վրա:
Ինչ ենք նախատեսվում իրականացնել
Օգոստոսի մեկից կիրականացվի բարեփոխումների առաջին փուլը, որը կմեկնարկի մայրաքաղաքում.
– Երեւանում ամբողջությամբ կվերակազմակերպվեն Ծառայության տարածքային բաժինները եւ դրանց փոխարեն կձեւավորվեն սպասարկման եւ նշանակման վարչություններ՝ իրենց բաժիններով (back office, front office):
– Սպասարկման վարչության 10 բաժիններին կվերապահվեն միայն քաղաքացիներին սպասարկելու, դիմումներ ընդունելու, խորհրդատվություն մատուցելու գործառույթները, ինչը հնարավորություն կտա բարելավելու քաղաքացիների սպասարկման գործընթացը։
– Նշանակման վարչության 5 բաժինները կենտրոնացված կարգով կիրականացնեն բացառապես դիմումների մշակման եւ որոշումների կայացման գործառույթներ, ինչի շնորհիվ պատասխանատուները կկենտրոնանա միայն թոշակի նշանակման գորընթացի վրա, որի արդյունքում կբարձրանա աշխատանքի արդյունավետությունը։
– Ներդրված նոր ծրագրային ապահովման շնորհիվ դիմումները աշխատակիցների միջեւ կբաշխվեն պատահականության սկզբունքով, բացառելով կենսաթոշակ նշանակող մասնագետների եւ քաղաքացիների շփումը:
-Արդյունքում կբարձրանա որոշումների կայացման օբյեկտիվությունը, կնվազեն կոռուպցիոն ռիսկերը։
-Կենսաթոշակի նշանակման գործընթացում մարդկային գործոնի նվազման պարագայում կբարելավվի համակարգի թափանցիկությունը եւ կավելանա համակարգի հանդեպ քաղաքացիների վստահությունը։
Սպասարկման բաժինները կշարունակեն գործել իրենց նախկին տեղակայման վայրերում, իսկ Նշանակման բաժիններն առանձին կենտրոնացված գրասենյակում։
Բարեփոխման հաջորդ փուլը կիրականացվի մարզերում՝ մինչեւ տարեվերջ»։
Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը հատուկ հայտարարությամբ է հանդես եկել, որում Թուրքիայի իշխանություններին կոչ է արել պահպանել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի՝ թանգարանի կարֆավիճակը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
«Ես ապավինում եմ Թուրքիայի կառավարության խոհեմությանը: Սուրբ Սոֆիայի՝ նեյտրալ կարգավիճակի պահպանումը, որը քրիստոնեական մշակույթի մեծագույն գլուխգործոցներից մեկն է, տաճար-խորհրդանիշ է միլիոնավոր քրիստոնյաների համար ամբողջ աշխարհում, կծառայի հետագա զարգացմանը Ռուսաստանի եւ Թուրքիայի ժողովուրդների միջեւ, միջկրոնական խաղաղության եւ համերաշխության ամրապնդմանը»,- ասվում է պատրիարք Կիրիլի հայտարարության մեջ:
Ռուս եկեղեցու առաջնորդը նշել է, որ Սուրբ Սոֆիան, որը կառուցվել է VI դարում՝ ի պատիվ Քրիստոսի, շատ բան է նշանակում ամբողջ ուղղափառության համար եւ այն հատկապես թանկ է Ռուս Ուղղափառ եկեղեցու համար։
Պատրիարքը խոստովանել է, որ Ռուսաստանի եւ Կոստանդնապոլսի հարաբերությունները պատմության ընթացքում տարբեր են եղել․ երբեմն շատ բարդ ժամանակաշրջաններ են եղել, սակայն «ռուս ժողովուրդը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, ցավով եւ վրդովմունքով է ընկալել եւ ընկալում Պոլսո եկեղեցու հազարամյա հոգեւոր ժառանգությունը նվաստացնելու կամ ոտնահարելու ցանկացած փորձ»: «Սուրբ Սոֆիայի սպառնալիքը սպառնալիք է ողջ քրիստոնեական քաղաքակրթության եւ հետեւաբար նաեւ մեր հոգեւորականության եւ պատմության համար: Եւ մինչ օրս յուրաքանչյուր ռուս ուղղափառ մարդու համար Սուրբ Սոֆիան քրիստոնեական մեծ սրբություն է: Յուրաքանչյուր քաղաքակիրթ պետության պարտականությունն է հավասարակշռություն պահպանել, հարթել հակաղությունները հասարակության մեջ, այլ՝ ոչ թե սրել, նպաստել մարդկանց միավորմանը, ոչ թե՝ պառակտմանը»,- ասել է պատրիարքը։
Հիշեցնելով, որ այսօր Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով, նա կոչ է արել հաշվի առնել, որ Ռուսաստանը մեծամասամբ ուղղափառ բնակչությամբ երկիր է: «Եվ ուստի այն, ինչ կարող է տեղի ունենալ Սուրբ Սոֆիայի հետ, խորը ցավ ռուս ժողովրդի մոտ»,- ասել է Ռուս եկեղեցու առաջնորդը։
Օրենքը, որը պատրաստվում է ստորագրել Արարատ Միրզոյանը 89+1 մարդկանց «Սահմանադրական հեղաշրջում» անելու համար դատելու եզրափակիչ ապացույցն է լինելու։ Անկախ նրանից, թե ապագա իշխանության մեջ ովքեր են լինելու, ԱԺ 89 պատգամավորն ու Նիկոլ Փաշինյանը դատվելու են, այդ թվում՝ կոնկրետ այս մեղադրանքով։ Facebook– իր էջում նման հայտարարությամբ է հանդես եկել Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսան` Միքայել Մինասյանը։
«Վայրի գրոհներից ազատված դատարանը նրանց անպայման դատապարտելու է երկարաժամկետ բանտարկության՝ առանց ներման իրավունքի։ Սա անհրաժեշտ է, որպեսզի երկիրը նորից պետություն, իսկ մարդիկ՝ քաղաքացի կոչվելու իրավունքը վերականգնեն և բոլորը հասկանան, որ տգետի համառությամբ մայր օրենքի վրա ասպատակողների քիթը տրորվելու է: Այլևս՝ միշտ»,–գրել է Մինասյանը։
Նա նշել է, որ անշուշտ, լինելու են մարդիկ, որոնք փորձելու են պաշտպանել «89+1-ի գործով մեղադրյալներին»։ Բայց խոսելու իրավունք և հնարավորություն, ըստ Մինասյանի, կունենան միայն նրանք, ովքեր այսօր բարձրաձայնել են այս օրենքի ընդունման աղետալի հետևանքների մասին։ Բարձրաձայնել են ու հիմնավորել։ Իսկ միջազգային կազմակերպություններն ու իրավապաշտպանները, դեսպանատներն ու ՀԿ-ները, որոնք լուռ են այսօր, պետք է լռեն նաև վաղը։
Մինասյանը նշել է, որ ապագա մեղադրյալները 90-ն են, բայց կարող էին լինել 91-ը։ Իսկ 91–րդ ասելով` Մինասյանը նկատի ունի ՀՀ նախագահին, որին մեղադրում է անգործության մեջ։
«Սա շատ ցավալի իրողություն է, քանի որ Արմեն Սարգսյանն իրականում կարող մարդ է։ Համենայն դեպս տարիներ շարունակ ինքն իրենից այդպիսի կերպար է կերտել, շրջանառել է լուրեր, տարածել լեգենդներ։ Նա իսկապես աշխարհի մարդ է, որ քաջատեղյակ է գլոբալ անցուդարձից, կապեր է հաստատել խորհրդային նոմենկլատուրայից մինչև կորպորատիվ կառավարիչներ և արքունական դեմքեր։ Հենց այդ հանգամանքը հաշվի առնելով` թեև ունեի մի շարք վերապահումներ, բայց ընտրվելուց հետո նրան շնորհավորել եմ, որովհետև մտածում էի, որ 65 տարեկանում, ստանձնելով երկրի նախագահի պաշտոնը, վերջապես կսկսի ապրել և գործել հանուն Հայաստանի Հանրապետության, պատմություն և սերունդների»,–գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպանը։
Նա նշել է, որ սխալվել է Սարգսյանի հարցում, և որ նա ծառայում է Նիկոլ Փաշինյանին։ Մինասյանի կարծիքով` նախագահ ուներ ապօրինությունը կանխելու բոլոր գործիքները, բայց լռեց, և սա է, ըստ նրա, Արմեն Սարգսյանի ամենամեծ վատությունը պետությանը։
168.am-ի փոխանցմամբ՝ կառավարությունը հերթական չզեկուցվող նախագծերից մեկով Ազգային ժողովին առաջարկում է փոփոխություն կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում:
Նախատեսվող փոփոխություններով առաջարկվում է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդում ներկայացուցիչ նշանակի ոչ թե Ազգային ժողովը, այլ Ազգային ժողովի նախագահը, որով ընդլայնվում են, փաստորեն, այս պահին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի լիազորությունները։
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը 168.am-ի հետ զրույցում պարզաբանել է, որ Կառավարության ընդունած որոշման նախագծից պարզ չէ՝ Ազգային ժողովի նախագահը նախքան ներկայացուցիչ նշանակելն արդյոք տվյալ ներկայացուցչի թեկնածության հարցը քննարկմա՞ն է դնելու Ազգային ժողովում, ինչը ենթադրում է, որ խորհրդարանական բոլոր խմբակցություններն էլ կկարողանան իրենց տեսակետն արտահայտել այս կամ այն թեկնածուի վերաբերյալ։
«Կառավարության ընդունած նախագծից պարզ չէ նաև, թե ԱԺ նախագահն այդ ի՞նչ ընթացակարգով է ներկայացնելու այդ թեկնածուին՝ միանձնյա՞, առանց քննարկելո՞ւ, թե՞ թեկնածությունը ներկայացվելու է խորհրդարանին։ Իհա՛րկե, անկախ ամեն ինչից՝ թեկնածուն ընտրվելու է մեծամասնության կողմից, պարզ է, որ, ի վերջո, իրենք են ընտրելու, խնդիրն այստեղ թեկնածության քննարկման մեջ է։ Ես միակ խնդիրն այս նախագծում տեսնում եմ դրանում. գոնե քննարկում լինի, որ իմանանք՝ ով է։ Քննարկումը կլինի ժողովրդավար մոտեցում։ Նշեմ, որ այս որոշման նախագծով՝ փաստորեն, ունենում ենք ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի լիազորությունների ավելացում»,- ասել է Հոկտանյանը։
Ինչ վերաբերում է նման որոշումը որպես Կառավարության օրակարգի չզեկուցվող հարց ներկայացնելուն՝ Վարուժան Հոկտանյանն ասել է, որ տեղյակ չէ, թե ինչ չափանիշերով են առաջնորդվում այս կամ այն հարցը զեկուցվող կամ չզեկուցվող համարելու մասին որոշում կայացնելիս։
«Այս դեպքում ստացվում է՝ մենք գործ ունենք շոուի հետ։ Իրականում, երբ նախկիում ծավալվեցին այդ քննարկումները, ես կողմ էի, որ նիստերը փակ լինեն՝ պայմանով, որ դրա ավարտից հետո օրակարգի հարցերի վերաբերյալ տրվեր ասուլիս, թե չէ այսպես զեկուցվող ու չզեկուցվող այս հարցերը դարձել են շատ լուրջ խնդիր»,- ասել է Վարուժան Հոկտանյանը։
Կառավարությունը հերթական չզեկուցվող նախագծերից մեկով Ազգային ժողովին առաջարկում է փոփոխություն կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում։
Նախատեսվող փոփոխություններով առաջարկվում է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդում ներկայացուցիչ նշանակի ոչ թե Ազգային ժողովը, այլ Ազգային ժողովի նախագահը, որով ընդլայնվում են, փաստորեն, այս պահին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի լիազորությունները։
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը 168.am-ի հետ զրույցում պարզաբանել է, որ Կառավարության ընդունած որոշման նախագծից պարզ չէ՝ Ազգային ժողովի նախագահը նախքան ներկայացուցիչ նշանակելն արդյոք տվյալ ներկայացուցչի թեկնածության հարցը քննարկմա՞ն է դնելու Ազգային ժողովում, ինչը ենթադրում է, որ խորհրդարանական բոլոր խմբակցություններն էլ կկարողանան իրենց տեսակետն արտահայտել այս կամ այն թեկնածուի վերաբերյալ։
«Կառավարության ընդունած նախագծից պարզ չէ նաև, թե ԱԺ նախագահն այդ ի՞նչ ընթացակարգով է ներկայացնելու այդ թեկնածուին՝ միանձնյա՞, առանց քննարկելո՞ւ, թե՞ թեկնածությունը ներկայացվելու է խորհրդարանին։ Իհա՛րկե, անկախ ամեն ինչից՝ թեկնածուն ընտրվելու է մեծամասնության կողմից, պարզ է, որ, ի վերջո, իրենք են ընտրելու, խնդիրն այստեղ թեկնածության քննարկման մեջ է։ Ես միակ խնդիրն այս նախագծում տեսնում եմ դրանում. գոնե քննարկում լինի, որ իմանանք՝ ով է։ Քննարկումը կլինի ժողովրդավար մոտեցում։ Նշեմ, որ այս որոշման նախագծով՝ փաստորեն, ունենում ենք ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի լիազորությունների ավելացում»,- ասել է Հոկտանյանը։
Ինչ վերաբերում է նման որոշումը որպես Կառավարության օրակարգի չզեկուցվող հարց ներկայացնելուն՝ Վարուժան Հոկտանյանը նշել է, որ տեղյակ չէ, թե ինչ չափանիշերով են առաջնորդվում այս կամ այն հարցը զեկուցվող կամ չզեկուցվող համարելու մասին որոշում կայացնելիս։
«Այս դեպքում ստացվում է՝ մենք գործ ունենք շոուի հետ։ Իրականում, երբ նախկիում ծավալվեցին այդ քննարկումները, ես կողմ էի, որ նիստերը փակ լինեն՝ պայմանով, որ դրա ավարտից հետո օրակարգի հարցերի վերաբերյալ տրվեր ասուլիս, թե չէ այսպես զեկուցվող ու չզեկուցվող այս հարցերը դարձել են շատ լուրջ խնդիր»,- ասել է Վարուժան Հոկտանյանը։
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 6-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 28936 դեպք, որոնցից 16302-ն` առողջացած, 491-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11984 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 123815 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 330 նոր դեպք և 162 առողջացած։
Մահվան 7 դեպքերի վերաբերյալ հաղորդվում է, որ պացիենտները եղել են 72 (կին), 64 (տղամարդ), 71(տղամարդ), 72 (տղամարդ), 87 (տղամարդ), 78 (տղամարդ) և 79 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 159 է:
Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի շուրջ 70 աշխատակիցներ նրան նամակ են գրել՝ խնդրելով վերանայել տաղավարների վարձավճարը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում լուրը հայտնեց առևտրի կենտրոնի աշխատակիցներից մեկը՝ չցանկանալով բացահայտել իր անունը։
Առևտրի կենտրոնում ավելի քան հազար առևտրային կետ-տաղավարներ կան։ Դրանցից մոտ 70-ը VIP կոչվող փակ հատվածում են։ Կենտրոնի բացման օրվանից առևտրային կետի ամսական վարձավճարը 125 հազար դրամ էր, իսկ հունիսից գումարը բարձրացել է 25 հազար դրամով ՝ դառնալով 150 հազար դրամ։

«Արտակարգ դրության և համաճարակի պայմաններում առանց այն էլ մեզ մոտ ոչ ոք չի գալիս, իսկ հիմա նրանք վարձավճարը նվազեցնելու փոխարեն, ընդհակառակը, բարձրացրել են»,-ասաց աշխատակիցը:
Նա նշեց, որ առևտրային կետերից շատերն օրական 1000 դրամ էլ չեն վաստակում, որոշներն էլ ընդհանրապես փակվել են։
Նախօրեին նրանք բանավոր դիմել են առևտրի կենտրոնի ղեկավարությանը՝ խնդրելով վերանայել գները, սակայն նրանց պատասխանել են, որ իրենք պարտք ունեն, այդ պատճառով էլ դա հնարավոր չէ։
«Գագիկ Ծառուկյանի անունով նամակ ենք գրել, հույս ունենք, որ մեր հարցը կլուծվի»,- նշեց աշխատակիցը։
Այս պահին նամակը ստորագրել են շուրջ 70 կետերի վարձակալներ։ Սակայն եթե նրանց մերժեն, ապա մնացած բոլորը նույնպես պատրաստ են աջակցել (ավելի քան 700 մարդ) նրանց և դուրս գալ գործադուլի։
Նշենք, որ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնը բացվել է 2015 թվականի սկզբին։
Հիշեցնենք՝ դեռ ապրիլին ՊԵԿ հետախուզական վարչության աշխատակիցները ստուգումներ են իրականացրել Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում: ՊԵԿ-ի տեղեկություններով` «Առինջ մոլը» տաղավարների վարձակալությունից ստացած իրական եկամուտները թաքցրել է և դրանց դիմաց քիչ հարկ վճարել։ Առևտրի կենտրոնի տնօրեն Մանվել Հակոբյանն այս մեղադրանքը չի ընդունում։ Նա ՊԵԿ–ի գործողություները որակում է որպես շոու։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդու՝ Իվան Աղազարյանի վթարի գործն ուղարկվել է դատարան: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգի կայքից:
«Իվան Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019 թվականի նոյեմբերի 5-ին` ժամը 13:30-ից 14:30 ընկած ժամանակահատվածում, իրեն սեփականության իրավունքով պատկանող «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Արցախի պողոտայում երթեւելելի գոտով 15-20 կմ/ժ արագությամբ կատարել է հետընթաց, որի ժամանակ թույլ է տվել ՃԵԿ 48-րդ կետի պահանջներին հակասող գործողություններ, այն է` հետընթաց սկսելուց առաջ, չի համոզվել դրա կատարման անվտանգության, մասնավորապես` ավտոմեքենայի հետեւում առկա խոչընդոտի կամ վտանգի աղբյուրների բացակայության մեջ, չի դիմել այլ անձանց օգնությանը: Հետընթացով անցնելով որոշակի տարածություն` ավտոմեքենայի հետեւի ձախ հատվածով վրաերթի է ենթարկել հետիոտն Ա.Կ.-ին ու անզգուշությամբ նրա առողջությանը պատճառել միջին ծանրության մարմնական վնաս:
Նրան մեղադրանք է առաջադրվել 242-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը սահմանում է պատիժ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Իվան Աղազարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված ստորագրություն չհեռանալու մասին:
Գործը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանին»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.