23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Forbes-ը կազմել է այն հիմնական բարեգործական նախագծերի ընտրանին, որոնց վրա գումար է ծախսել Ադրբեջանում գերության մեջ գտնվող բարերար, Արցախի Հանրապետության (ԼՂՀ) նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Ինչպես Forbes-ին հայտնել են Ռուբեն Վարդանյանի հիմնադրած IDeA հիմնադրամից, նրա ընտանիքը և գործընկերները 2001-2023 թվականներին ավելի քան 700 միլիոն դոլար են ներդրել Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և այլ ոլորտներում: Բացի Հայաստանի տնտեսական զարգացման ներդրումներից, մոտ 430 միլիոն դոլար, գումար է հատկացվել նաև կրթությանը (202 մլն դոլար), մարդասիրական նախաձեռնություններին (68 մլն դոլար), մշակույթի և պատմամշակութային ժառանգության պահպանման բնագավառին (20 մլն դոլար), տարածաշրջանային զարգացմանը զբոսաշրջության, քաղաքաշինության և ենթակառուցվածքների ոլորտներում նախագծերին (108 մլն դոլար), գիտության և տեխնիկայի, առողջապահության և ագրոէկոլոգիայի բնագավառին (13 միլիոն դոլար):
Հրապարակման մեջ խոսվում էր Ռուբեն Վարդանյանի ամենախոշոր բարեգործական ծրագրերի՝ UWC Դիլիջան միջազգային դպրոցի, Տաթևի վերածննդի, «Ավրորա» մրցանակի, արցախահայության օգնության, «Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցի մասին։
2022 թվականի աշնանը Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից, տեղափոխվել Արցախ և 2022 թվականի նոյեմբերի 4-ից գլխավորել հանրապետության կառավարությունը։ 2023 թվականի փետրվարին այս պաշտոնից հրաժարականից հետո նա մնաց ապրելու Արցախում։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից ձեռնարկված լայնածավալ ագրեսիայից հետո Արցախի Հանրապետության իշխանությունները մեկ օր անց ընդունել են ռուսական խաղաղապահզորակազմի հրամանատարության հրադադարի առաջարկը։ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 28-ին ստորագրել է հրամանագիր 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրավիճակից բխող գործողությունների մասին։ Հրամանագրի համաձայն՝ լուծարվում են բոլոր պետական հիմնարկները, և 2024 թվականի հունվարի 1-ից հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։ Արցախի բնիկ հայ բնակչությունը, փախչելով Բաքվի ցեղասպանության և էթնիկ զտումների քաղաքականությունից, ստիպված լքել է հանրապետության տարածքը՝ ապաստան գտնելով Հայաստանում։
Արցախի դեմ Բաքվի ագրեսիայից մեկ շաբաթ անց Վարդանյանը փորձել է լքել հանրապետությունը, սակայն սահմանային անցակետում ձերբակալվել է Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից։ Ադրբեջանը նրան մեղադրում է «սահմանն ապօրինի հատելու, ահաբեկչությունը ֆինանսավորելու մեջ»։
Ադրբեջանական պետական «AZ.TV (http://baku.tv/)» հեռուստաընկերությունը իր կիրակնօրյա թողարկման ժամանակ կրկին Հայաստանի Հանրապետության տարածքը ներկայացրել է որպես «Արևմտյան Ադրբեջան»։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը.
«Երևանում թուրքմեն-կարակոյունլուների ժամանակարջանի դամբարանը ներկայացնում են որպես «ադրբեջանական»։ Մի կողմ եմ թողնում այն հանգամանքը, որ հարևան հակառակորդները չեն կողմնորոշվում, թե ինչ ծագում ունեն՝ ալբանական, թյուրքական, թե ինչական, ինչ գտնում, իրենց են վերագրում, քանի որ մեծ հաշվով իրենց քաղաքականությունը հարևաններից գողանալն է։ Բայց դե դա նորություն չի։
Խորքային խնդիրն այն է, որ «Արևմտյան Ադրբեջան»-ի թեման հստակ պետական քաղաքականություն է, դա պետական հեռուստաընկերությամբ ներկայացվում է ամենօրյա մակարդակով, ամենօրյա ռեժիմով ադրբեջանցիներին քարոզվում է տարածքային նկրտումների ցուցադրություն Հայաստանի Հանրապետության տարածքի հանդեպ։ Ինչ ակտիվությամբ Հայաստանի պետական քարոզչամեքենան քարոզում է հրաժարում Արցախից ու մեր արմատներից, նույն ագրեսիվությամբ ադրբեջանական քարոզչամեքենան կոչ է անում տարածքային ագրեսիվ նկրտումներ ունենալ Հայաստանի նկատմամբ»։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Արևմուտքը ցանկանում էր կործանել նաև Ռուսաստանը։ Այս մասին պետության ղեկավարը հայտարարել է Պավել Զարուբինի «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման համար հարցազրույցում, հայտնում է «Вечерняя Москва»-ն։
Ըստ ՌԴ նախագահի, 2000-ականների սկզբին ինքը միամիտ պատկերացում ուներ Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի վերաբերմունքի մասին, չնայած այն հանգամանքին, որ 20 տարի աշխատել էր անվտանգության մարմիններում և արտաքին հետախուզությունում, ինչպես նաև զբաղեցրել այլ բարձր պաշտոններ։ Ինքը մտածում էր, նշել է պետության ղեկավարը, որ այդ վերաբերմունքն արդեն փոխվել է։
Պուտինն ընդգծել է, որ ականատես է եղել արևմտյան երկրների կողմից Ռուսաստանի Դաշնության նկատմամբ բացասական քաղաքական գործողությունների։ Որպես օրինակ ՌԴ նախագահը նշել է «երկրի տարածքում անջատողականության և ահաբեկչության աջակցությունը»։
«Բայց ես, միամտաբար, կարծում էի, որ սա պարզապես մտածելակերպի և գործողությունների իներցիայի արդյունք էր. սովոր էին կռվել ԽՍՀՄ-ի դեմ և շարունակում են դա անել», — ասել է Վլադիմիր Պուտինը:
Կովկասում անվտանգության և խաղաղության ճանապարհն անցնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև համապարփակ և կայուն խաղաղության պայմանագրի ստորագրմամբ:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
Նա նշել է, որ Թուրքիան աջակցում է այդ նպատակով գործադրվող անկեղծ ջանքերին և ցանկանում է, որ հնարավորինս շուտ դրական արդյունքի հասնի.
«Մենք գոհ ենք երկու երկրների միջև վստահության բարձրացման ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու վերջին որոշումից»,-ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը:
Երկրի նախագահի պաշտոնում առաջադրվել է «Մեծ Ադրբեջան» կուսակցության նախագահ Էլշադ Մուսաևի թեկնածությունը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ինչպես հայտնել է Էլշադ Մուսաևը, այս մասին որոշումը կայացվել է «Մեծ Ադրբեջան» կուսակցության քաղխորհրդում։
Ադրբեջանի նախագահի պաշտոնում Է.Մուսաևի առաջադրման հետ կապված փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կներկայացվեն դեկտեմբերի 19-ին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, բացի երկրի գործող ղեկավար Իլհամ Ալիևից, Ադրբեջանի նախագահի պաշտոնում ևս երկու թեկնածուի առաջադրման մասին․ նրանք են՝ «Սոցիալական հետազոտությունների կենտրոնի» խորհրդի նախագահ Զահիդ Օրուջը և «Մեծ ստեղծագործում» կուսակցության և Միլլի Մեջլիսի մշակույթի հանձնաժողովի ներկայացուցիչ Ֆազիլ Մուստաֆան։
Ադրբեջանում նախագահական ընտրությունները նշանակված են 2024 թվականի փետրվարի 7-ին։
Արցախցիների Արցախ վերադարձի համար պայքարի հիմքերը պետք է դրվեն այսօր, սա երկարատև գործընթաց է առանձնահատուկ գործիքակազմով: Այս մասին «Ռադիոլուր»-ի հետ հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը վերջերս հույս էր հայտնել, որ կհաջողվի առաջընթաց գրանցել ԵՄ համար գերակա այս հարցում։
«Փոքրամասնությունների պաշտպանության մասով կան միջազգային չափանիշներ, որոնք պետք է հարգվեն Ադրբեջանի Սահմանադրության համաձայն», — ասել էր Միշելը։
Ո՞ր դեպքում և ի՞նչ պայմանների առաջադրմամբ է իրատեսական արցախահայերի վերադարձը հայրենիք` «Ռադիոլուր»-ի այս և մյուս հարցերին պատասխանում է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը կամ դիտավորյալ, կամ անգիտակցաբար ջայլամի քաղաքականություն է վարում կամ կտրված է իրականությունից»,-ասել է Բեգլարյանը՝ նշելով, որ Ադրբեջանի կողմից Արցախում իրականացրած ցեղասպանությունից հետո նա պարտավոր է գիտակցել ու ընդունել, որ հնարավոր չէ Ադրբեջանի Սահմանդրության շրջանակներում ապահովել Արցախի ժողովրդի իրավուքններն ու անվտանգությունը և դա ենթադրում է հենց միջազգային իրավունքը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
Տարիներ առաջ, երբ Նիկոլ Փաշինյանը խոսում էր զրոյական կետից, դա հանգեցրեց աղետի ու հիմա, երբ Նիկոլ Փաշինյանը գերիների վերադարձից հետո նորից խոսում է զրոյական կետից, մեծ հարց է, թե դա ինչի կհանգեցնի: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, մամուլի ասուլիսում նշեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը: «Որոշ ժամանակ առաջ Նիկոլ Փաշինյանը խոսում էր, որ պետք է բոլորին բոլորի հետ փոխանակել: Հայաստանը տվեց իր ունեցած բոլոր գերիներին՝ երկու հոգու եւ տեղը ստացավ ընդամենը ստացավ մի մասը: Ի՞նչ զրոյական կետի մասին է խոսքը, երբ ադրբեջանական բանտերում ունենք ավելի քան մեկ տասնայկ գերիներ: Եթե ինքը լիներ պրոֆեսիոնալ գործիչ, կոնկրետ այս գերիների հարցը պետք է լուծած լիներ դեռեւս 3 տարի առաջ: Հայաստանն այդ ժամանակ մեկ օր շուտ կատարեց նոյեմբերի 9-ի բազմաթիվ կետերը, իսկ Ադրբեջանը չէր կատարում:
Այսօր Հայաստանն այլ գերիներ չունի եւ մնացած գերիներին հետ ստանալու համար ինքը պետք է զիջի այլ բաներ»,-ասաց Կիվիրյանը:
Ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը համարում է աշխարհաքաղաքական կորուստ Ռուսաստանի համար:
Ելույթ ունենալով Մոսկվայում կայացած «Ռուսաստան-Հայաստան» հասարակական համաժողովի ժամանակ` հայտնի փորձագետը մասնավորապես նշել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ողջ Հարավային Կովկասի բնակչության ամենառուսամետ մասն էր, այնտեղ ցանկացած երիտասարդ շատ լավ ռուսերեն էր խոսում։
Նրա գնահատմամբ՝ այդ ամենը կորած է, և կա մտավախություն, որ անդառնալիորեն է կորած։
Նադեին-Ռաևսկու տեսանկյունից` Ռուսաստանն անհարմար իրավիճակում հայտնվեց, երբ Հայաստանը ԼՂ-ն ճանաչեց Ադրբեջանի մաս, իսկ նրա խաղաղապահները «օտար հողում սովորական դիտորդներ դարձան»:
Իր հերթին թուրք-ադրբեջանական տանդեմը շատ հմտորեն ընտրել է այն ժամանակը, երբ Ռուսաստանը գործողություններ է իրականացնում Ուկրաինայում՝ մինչև վերջ չավարտելով նախորդ պատերազմը Սիրիայում։ Փորձագետի կարծիքով` հավանաբար, ՌԴ-ն էլ ուժ չուներ ևս մեկ պատերազմ սկսելու։ Միակ բանը, որ կարող էին անել ռուս խաղաղապահները, ըստ նրա, ԼՂ հայերին տարհանելն էր, որպեսզի նրանց այնտեղ չսպանեն։
ԽՍՀՄ տարածքում ամենամեծ ներկայացված Ամերիկյան դեսպանատան առնթեր 2500 ՀԿ-ներ՝ դրամաշնորհներ, գումարներ հայ երիտասարդներին, հայ հասարակությանը համոզել են, որ Հայաստանը կարող է ապրել առանց Ռուսաստանի։ Նման հայտարարություն է արել ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը։
Ինչպես հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, «Ռուսաստան-Հայաստան» առաջին հանրային ֆորումի բացման ժամանակ խորհրդարանականը կոչ է արել Հայաստանին չկրկնել հետխորհրդային երկրների սխալները, որոնք փորձում էին ստանալ ամեն հնարավորը Ռուսաստանից և միաժամանակ ստանալ ամեն ինչ Եվրոպայից։
«Երբ Ղարաբաղում ընթանում էր վերջին պատերազմը, իմ աշխատասենյակում բառացիորեն ամեն շաբաթ Հայաստանի խորհրդարանի պատգամավորներ էին լինում, ովքեր ասում էին. «Զանգեք, ասեք, մի բան արեք, դադարեցրեք պատերազմը, մեր տղաները մահանում են, նրանց դագաղներով բերում են ճակատից»։ Իսկ այսօր այս պատգամավորներն այլեւս չկան՝ ընդհանրապես, ոչ ոք։ Հիշեցնեմ, որ այն ժամանակ արյունալի պատերազմը դադարեցրեց հենց Պուտինը»,- ասել է Պետդումայի փոխխոսնակը։
Նա ավելացրել է, որ ինչպես հազարավոր, միլիոնավոր իր հայրենակիցները, ինքն էլ վստահ է, որ երկու երկրներն առաջ են գնալու միասին։
«Առանց Ռուսաստանի Հայաստանը, ցավոք, որպես պետություն չի լինի»,- ասել է նա։
Ադրբեջանը վճռական է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղ գործընթացի առաջխաղացման հարցում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի 47-րդ նիստում, որը տեղի է ունեցել տեսակոնֆերանսի միջոցով։
Բայրամովը կարծիք է հայտնել, որ ներկայումս տարածաշրջանում բարենպաստ պայմաններ են ստեղծվել խաղաղություն կառուցելու համար։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.