23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ադրբեջանական կողմը 2020 թվականի հուլիսի 13-ին թիրախային հրետանակոծման է ենթարկել Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ով նաեւ լուսանկարներ է հրապարակել:
Նա, մասնավորապես, նշել է. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են ստացվել նման ահազանգեր գյուղի բնակիչներից եւ Չինարի համայնքի ղեկավարից։ Ըստ այդ ահազանգերի՝ ադրբեջանական կողմից արձակվել է շուրջ մեկ տասնյակ արկ, վնասվել են գյուղի բնակելի շինություններ:
Չինարի գյուղից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են փոխանցել հրետանակոծությունից հետո արված լուսանկարներ, որոնք վկայում են գյուղի տներից մեկին պատճառված վնասի մասին: Մեկ այլ դեպքում վնասվել է բնակելի տան շինության տանիքը, իսկ հրետանակոծության պահին տանը եղել են երեխաներ։
Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված ահազանգերից անմիջապես հետո արձանագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարությունն այն մասին, որ Չինարի բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերն արձակել են 82 մմ տրամաչափի ականանետից 7 արկ, իսկ 120 մմ տրամաչափի ականանետից՝ 3 արկ։
Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված ահազանգերը, Հայաստանի պետական մարմինների պաշտոնական հայտարարությունները եւ սոցիալական մեդիայի հրապարակումները վկայում են, որ թիրախավորվել է Հայաստանի քաղաքացիական խաղաղ բնակավայրը, առկա է խաղաղ բնակիչներին, նրանց կյանքին ու առողջությանը իրական վտանգ, ինչպես նաեւ գույքին պատճառված վնաս։
Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է անմիջական կապ պահպանել Հայաստանի Տավուշի մարզի գյուղերի բնակիչների եւ համայնքների վարչական մարմինների հետ։ Իրականացվում է ամբողջական դիտարկում, տեղեկությունների եւ փաստերի անկախ հավաքագրում։
Մարդու իրավունքների պաշտպանը խստորեն դատապարտում է Հայաստանի քաղաքացիական բնակավայրի հրետանակոծումը՝ խաղաղ բնակչության, նրանց առողջության ու կյանքի, սեփականության թիրախավորմամբ:
Դա բացարձակ դատապարտելի է հատկապես նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) գլոբալ համաճարակի պայմաններում։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, կորոնավիրուսի վտանգով պայմանավորված, դեռեւս մարտի 23-ին կոչ է արել անհապաղ ամբողջությամբ դադարեցնել զինված հակամարտությունները երկրագնդի բոլոր անկյուններում։
Այս արձանագրումները եւս սահմանված կարգով կամփոփվեն ու եւ նոր զեկույցով կուղարկվեն միջազգային կառույցներին: Այս մասին կլինի Մարդու իրավունքների պաշտպանի լրացուցիչ հաղորդագրությունը»:
Հայաստանում հուլիսի 14-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 339 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 14-ին հաստատվել է կորոնավիրուսի 32490 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 136802, վերջին մեկ օրում` 1115 նոր թեստավորում :
Փաստացի այս պահին բուժվում է 10996 պացիենտ, նվազել է` 534-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 20729 անձ` վերջին մեկ օրում 864 անձ:
Ընդհանուր առմամբ, 581 պացիենտ մահացել է (ավելացել է 7-ով):
Արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 184 է:
Պացիենտները եղել են 50 (տղամարդ), 79 (տղամարդ), 72 (կին), 79 (կին), 88 (տղամարդ), 77 (կին), 62 (կին) և 53 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Թուրքիայի Չորումում շարունակում են որպես պահեստ օգտագործել դեռեւս 1830–ին կառուցված հայկական Սուրբ Գեւորգ եկեղեցին։
Թուրքական Gazeteduvar կայքի փոխանցմամբ՝ Չորումի հայկական Սուրբ Գեւորգ եկեղեցին թողնվել է բախտի քմահաճույքին, քանի որ շրջանի տուրիզմի եւ մշակույթի վարչության աշխատակիցները չեն ընդունում որ այն եկեղեցի է։
Թեւեւ զավեշտալի է հնչում, սակայն եկեղեցու սեփականատեր Ֆերհաթ Շամլըն նշել է, թե այս պատմական շենքն իր նախնիներն են գնել։ «Ասում են, որ եկեղեցի է եղել այն ժամանակ։ Մենք էլ ուզեցինք վերանորոգել եւ ըստ նպատակի օգտագործել, սակայն թույլ չեն տալիս։ Ներկայում որպես պահեստ է օգտագործվում»,–ասել է Ֆերհաթ Շամլըն։
Չորումի տուրիզմի եւ մշակույթի վարչության աշխատակիցները պնդում են, թե որւէ ապացույց չկա, որ պատմական կառույցը եկեղեցի է։
Տեղի բնակչությունը սակայն շատ լավ հիշում է, որ այն եկեղեցի է եղել եւ շեշտում են, որ որպես եկեղեցի վերանորոգվելու դեպքում քաղաքը մի գեղեցիկ կառուցով էլ կավելանա։
«Ես, որ շուտ հասկանայի կամ մեկն ինձ գլխի գցեր, ավելի շուտ միջոցներ կձեռնարկեի եւ այսօր ամուսինս կենդանի կլիներ»,- կորոնավիրուսը նոր հաղթահարած, սակայն ամուսնու մահվան փաստի հետ ոչ մի կերպ չհամակերպվող Նունե Մելիքյանն իրեն է մեղադրում, որ չկարողացավ ամուսնու՝ 53-ամյա Լեւոն Մելիքյանի կյանքը փրկել:
Aravot.am-ի հետ զրույցում տիկին Նունեն կասկածներ է հայտնել, որ բժիշկները ուշադիր չեն եղել, «անտերության են մատնել» ու նրանց անտարբերության պատճառով է ամուսնու մոտ հիվանդությունը խորացել, երբ նա գտնվել է Այրվածքաբանության ազգային կենտրոնում՝ կորոնավիրուսի թեստի պատասխանին սպասելիս: Կնոջ խոսքով, երկու օր ամուսինը գտնվել է այդ կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ՝ մինչեւ որ թեստի պատասխանը կգա, բայց, օրվա ընթացքում, երբ զանգել է ամուսնուն, որը 39 աստիճան ջերմությունով պառկած է եղել, ամուսինը ասել է՝ անտերության եմ մատնված, ոչինչ չեն անում, գալիս են, ջերմությունը չափում, ջերմիջեցնող են տալիս ու գնում են:
«Իր ասած բառերն եմ փոխանցում: Այդ երկու օրն էլ ջերմությունը 39-ից բարձր էր: Երկու օր այդպես պահեցին, մինչեւ թեստի պատասխանը եկավ դրական: Բայց նախքան թեստ հանձնելը, «Աստղիկ» բժշկական կենտրոնում ամուսնուս թոքերը ԿՏ ենք արել եւ պատասխանը եկել էր՝ երկկողմանի թոքաբորբ՝ COVID-ի պատկերով: Եվ անկախ այդ հանգամանքից նրան ոչինչ չեն արել, սպասել են թեստի պատասխանին»,- կայքին պատմել է կինը։
Այդ ընթացքում որդին է սկսել ջերմել: «Այրվածքաբանականից զանգում են մեզ, ասում են՝ եկեք ձեր հիվանդին տուն տարեք, ինքը 60 տարեկան չկա եւ կարող է տանը բուժվել: Տղայիս հանում եմ, ջերմությունով ուղարկում եմ, որ հորը տեղափոխենք մեկ այլ հիվանդանոց: Մեծ դժվարությամբ տեղավորում ենք Ոստիկանության հոսպիտալ, որը գտնվում է Ավանում: Ես մանրամասն չգիտեմ ու չեմ կարող ասել՝ Ավանում ինչ բուժում են արել, բայց Այրվածքաբանականում ոչինչ չեն արել: Ես, չլինելով բժիշկ, տեսնում էի, որ այդ մարդու գույնը կապտած է եւ հասկանում էի, որ նրա արյան հետ ինչ-որ բան է կատարվում: Հունիսի 21-ին, երբ դեռ հոսպիտալում էր, կեսօրին զանգեցի ամուսնուս, ասաց՝ մի զանգի շունչս կտրվում է, թթվածնի տակ եմ: Երեկոյան տեղեկանում ենք, որ արյան մեջ թթվածինը 60-ից ընկած է լինում՝ 33-ի: Զգացի, որ ինչ-որ մի բան այն չէ: Առավոտյան տղաս զանգում է վերակենդանացման բաժանմունք, ասում են՝ մահացել է»:
Կինն ասում է, որ ամուսինն ուներ սրտանոթային խնդիրներ՝ ճարպակալումով պայմանավորված, զարկերակային գերճնշում եւ ծնկների հոդացավեր, բայց առողջական խնդիրներն այնքան լուրջ չէին, որ այսպիսի ելք լիներ:
«Մահվան էպիկրիզում գրել են նախաինֆարկտային վիճակ, COVID-19: Բայց, եթե չեք դիահերձել, ի՞նչ իմացաք ինֆարկտից է մահացել: Մի գուցե կորոնավիրուսը չլիներ, ինքն ամիսներ հետո ինֆարկտ ստանար, ես չեմ կարող ասել: Ուղղակի ես ինձ եմ վատ զգում, որ շուտ գլխի չընկանք: Եթե շուտ տեղափոխեինք այլ բուժհիմնարկ, որտեղ նրան բուժօգնություն կցուցաբերեին, գուցե կենդանի լիներ»,- ասում է տիկին Նունեն՝ նշելով, որ ինքը, ընտանիքի այլ անդամների հետ մեկտեղ, նույնպես վարակվել է կորոնավիրուսով, բայց քրոնիկ հիվանդություններով հանդերձ այն ավելի հեշտ է հաղթահարել. «Հիմա մարդը չկա, շատ հանգիստ կասեն՝ էս ենք արել, էն ենք արել, դե գնա ու ապացուցի, որ չեն արել կամ՝ արել են»:
Զրուցակիցը պատմել է, որ ամուսնու ինքնազգացողությունը վատացել է հունիսի 10-ին: Երկու օր փորլուծություն եւ ջերմություն է ունենում: Երբ տեսնում են, որ ջերմությունը չի իջնում, երրորդ-չորրորդ օրը դիմում են տեղամասի թերապեւտին, որն ուղեգրում է ռենտգեն-հետազոտության, սակայն, Նունե Մելիքյանի խոսքով, այնքան հերթ է լինում, որ ամուսինը չի կարողանում սպասել՝ ինքնազգացողությունը վատանալու պատճառով թողնում՝ տուն է գալիս: Բայց թերապեւտն ապահովության համար, հակաբիոտիկներ է նշանակում: Սակայն, օր օրի ամուսնու վիճակը վատանում է եւ, կնոջ խոսքով, գույնը կապտում. «Շտապօգնությունը գալիս է՝ արյան մեջ թթվածնի քանակն է ստուգում, ջերմությունը չափում, 39-ից բարձր էր, բայց ասում է, որ արյան մեջ թթվածինը ցածր չէ, նորմայի մեջ է, անալգին-դիմեդրոլ են սրսկում, գնում: Բայց գնալով վիճակը վատանում է, տղաս տանում է հիվանդանոց, որտեղ ԿՏ են անում: Պոլիկլինիկայից ուղեգրում են Այրվածքաբանության ազգային կենտրոն՝ թեստավորվելու, որտեղից էլ տեղափոխում ենք հոսպիտալ ու մահացած բերում»:
Aravot.am-ը փորձել է հեռախոսով կապ հաստատել Այրվածքաբանության ազգային կենտրոնի պատասխանատուների հետ, սակայն կենտրոնի քաղաքային՝ 010.35.02.15 հեռախոսահամարը օրվա ընթացքում չի պատասխանել: Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Aravot.am-ի հարցերին ի պատասխան ասել է, որ Այրվածքաբանության ազգային կենտրոնում, որտեղ մարդիկ սպասում են ախտորոշմանը, անհրաժեշտ ամեն ինչ կա՝ ցանկացած միջամտության համար, սակայն բժիշկները սպասում են թեստի պատասխանին եւ այդ ընթացքում ինչ անհրաժեշտ են գտնում՝ դա էլ անում են. «Իսկ, եթե մի դեղ տային ու հակառակ ռեակցիան լինի՞: Բժիշկն ավելի լավ է հասկանում՝ ինչ պետք է անել: Երբ լինում է թեստի պատասխանն այդ ժամանակ արդեն համապատասխան բուժումը նշանակում են՝ թե ինչի կարիք ունի»:
Լրագրողի այն դիտարկմանը, որ քաղաքացին Այրվածքաբանական է տեղափոխվել համակարգչային տոմոգրաֆիայի՝ ԿՏ-ի պատասխանով, որտեղ երեւացել է երկկողմանի թոքաբորբ` COVID-19-ի պատկերով, Ալինա Նիկողոսյանն ասել է, որ թեստի պատասխանից հետո է համապատասխան բուժումը նշանակվում. «Իսկ, եթե COVID լիներ, ու պարզվեր, որ պետք չէր այդ բուժո՞ւմը»:
Ես չեմ դադարեցրել պայքարը, ես ձեզ խոսք եմ տվել եւ խոսք եմ տալիս, որ մենք իրար հետ կվռնդենք Նիկոլ Փաշինյանին ՀՀ իշխանության ղեկից, քանի որ այնտեղ նստած նա զբաղված է սեփական փառք ու փող աշխատելով եւ կործանելով ՀՀ-ն ու ՀՀ ժողովրդին: Այս մասին այսօր` հուլիսի 12-ին, ասաց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը` իր նոր տեսանյութում, որտեղ պատասխանում է ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին:
Նա, մասնավորապես, պատասխանեց ֆեյսբուքյան օգտատեր Լիանա Խաչատրյանի հարցին, թե ինչու է դադարեցրել տեսանյութերը, դուրս եկել պայքարից եւ այն մեղադրանքին, որ «կան խոսակցություններ, որ պայմանավորվել է Նիկոլի հետ, եւ այդ պատճառով դադարեցրել է տեսանյութերի հրապարակումը»:
«Ես իրավունք չունեմ Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվել, ես կարող էի պայմանավորվել, երբ նա ինձ արեց առաջարկ Հռոմում, ես կարող էի պայմանավորվել, երբ նա մարդ ուղարկեց հեռախոսով եւ խնդրեց պայմանավորվենք, դադարեցնենք մեր «Ստի վերջը», եւ նա կդադարեցնի քրեական հետապնդումը, բայց դա ես նույնիսկ չեմ կարող մտածել»,- ասաց նա:
Անդրադառնալով Լիանա Խաչատրյանի այն հարցին, թե երբ է Հայաստանում կորոնավիրուսը վերջանալու, Մինասյանն ասաց, որ չի վերջանալու, քանի որ կորոնավիրուսը կվերջանա, երբ պետությունը պայքարի դրա դեմ:
«Իսկ Նիկոլ Փաշինյանը երբեք, ոչ մի վայրկյան չի պայքարել կորոնավիրուսի դեմ, Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսից սարքել է իր ամենամտերիմ ընկերը, որովհետեւ օգտագործելով կորոնավիրուսը՝ նա կարողանում է բացատրել, թե ինչու են մարդիկ ամեն օր ապրում ավելի վատ, քան նախորդ օրը: Պատասխանը` կորոնավիրուսը, ոչ, կորոնավիրուսը բացարձակ կապ չունի, քանի որ Նիկոլ Փաշինյանը ձախողել է Հայաստանի տնտեսական զարգացումը եւ դա արել է մինչեւ կորոնավիրուսը: Բացի այդ Նիկոլ Փաշինյանը այս ժամանակահատվածն օգտագործում է, որպեսզի ԱԺ-ում անցկացնի օրենքներ, որոնք կապ չունեն ոչ կորոնավիրուսի, ոչ էլ տնտեսության հետ»,-ասաց նա` հավելելով, որ Լանզարոտեի «խայտառակ, հակահայկական» կոնվենցիայի ընդունումը, օրինակ, ոչ մի կապ չունի կորոնավիրուսի հետ:
Մինասյանի խոսքով` Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցների պատճառով մի գյուղի չափ` 700 մարդ է մահացել:
«Ես չեմ կարող պայմանավորվել մի մարդու հետ, ով իր ոհմակով սպանել է 700 մարդու: Ես իմ բոլոր սխալներով հանդերձ միշտ քնել եմ խիղճս հանգիստ եւ հիմա էլ է խիղճս հանգիստ: Իսկ այն մարդիկ, որոնք փորձում են պաշտպանել Նիկոլ Փաշինյանին, հիշեք, որ դուք պաշտպանում եք մարդասպանի, որի պատճառով մահացել է մի գյուղ ժողովուրդ: Եվ քանի կա Նիկոլ Փաշինյանը, չկա լույս թունելի վերջում, քանի որ թունելի վերջում Նիկոլ Փաշինյանն է»,- հավելեց նա:
Հայաստանում հուլիսի 13-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 182 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 13-ին հաստատվել է կորոնավիրուսի 32151 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 135687, վերջին մեկ օրում` 698 նոր թեստավորում :
Փաստացի այս պահին բուժվում է 11530 պացիենտ, նվազել է` 59-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 19865 անձ` վերջին մեկ օրում 232 անձ:
Ընդհանուր առմամբ, 573 պացիենտ մահացել է (ավելացել է 8-ով):
Արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 183 է:
Պացիենտները եղել են 83 (տղամարդ), 71 (տղամարդ), 59 (կին), 70 (կին), 80 (կին), 70 (կին), 81 (տղամարդ) և 74 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Երկու-երեք ժամ դադարից հետո առավոտյան ադրբեջանցիները շարունակել են հրետակոծությունը, տրվել է համարժեք պատասխան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։ Չի բացառվում հակառակորդի կորուստների ավելացում»,- գրել է նա։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որտեղ նշված է, որ Թովուզի ուղղությամբ ադրբեջանական բանակը «հայկական կողմի կրակից» երկու կորուստ և հինգ վիրավոր ունի։
Նույն հաղորդագրությամբ ադրբեջանական կողմը պնդում է, թե «հայկական կողմը ևս կորուստներ ունի», սակայն, ՀՀ Պն-ն ավելի վաղ հերքել էր, որ հայկական կողմից կորուստներ կան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 12-ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանցի զինծառայողները, թողնելով մեքենան, վերադարձել են իրենց դիրք:
Ժամը 13: 45-ին ադրբեջանցի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.