23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանում հուլիսի 16-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 554 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 16-ին հաստատվել է կորոնավիրուսի 33559 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 141410, վերջին մեկ օրում` 2190 նոր թեստավորում :
Փաստացի այս պահին բուժվում է 10832 պացիենտ, նվազել է` 44-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 21931 անձ` վերջին մեկ օրում 583 անձ:
Ընդհանուր առմամբ, 607 պացիենտ մահացել է (ավելացել է 15-ով):
Գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության՝ հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել»,-գրել է նա։
Ստեփանյանի տեղեկացմամբ՝ այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Կրակը այս պահին էլ շարունակվում է։
«ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները չեզոքացնում են ադրբեջանական զինված ուժերի սադրանքները։ Սա երեկ ժամը 00:15-ից հաստատված փխրուն հրադադարի առաջին կոպիտ խախտումն է»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից սկսած իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել
Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։
Հուլիսի 15-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ, 10 վիրավոր։
Եվրոպական խորհրդարանի նախկին պատգամավոր Էլենի Թեոխարուսը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել վերջին մի քանի օրերին Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային և դատապարտել են Ադրբեջանի գործողությունները:
«Հուլիսի 12-ից ադրբեջանական ուժերը կրակում են Տավուշում տեղակայված դիրքերի ուղղությամբ: Պինդ մնացեք, եղբայրներ»,-գրել է կիպրոսցի նախկին պատգամավորը: Նա ավելի ուշ անդրադարձել է հայկական ուժերի կողմից ադրբեջանական ԱԹՍ-ները խոցելուն եւ գրել «Հայերը ստորացնում են Անկարային եւ Բաքվին, խոցել են ադրբեջանական ԱԹՍ, իսկ Չավուշօղլուն ասում էր, թե պատրաստ ենք կյանքներս զոհել Ադրբեջանի համար»:
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:
Հուլիսի 12-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով` հետ շպրտվել: Ադրբեջանական կողմը հրետակոծությունը շարունակել է նաև հուլիսի 13-ին և 14-ին։
Ադրբեջանական կողմը, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, ունի 12 զոհ, հայկական կողմը՝ 4: հայկական կողմը խոցել է շուրջ 10 անոդաչու թռչող սարք, այդ թվում թանկարժեք իսրայելական արտադրության Hermes 900:
Հայաստանի ՊՆ-ն հերթական տեսանյութն է տարածել, որտեղ երեւում է, թե ինչպես են հայկական զինված ուժերի հակաօդային պաշտպանության համակարգերից խոցում Ադրբեջանի իսրայելական արտադրության «Elbit Hermes 900» Անօդաչու թռչող սարքը:
Խոցելուց հետո երեւոմ է, թե ոնց են մեր տղաները ուրախ բացականչում՝ «Կպավ, կպավ»:
Հուլիսի 14-ին, տեղի է ունեցել ՀԱՊԿ մշտական խորհրդի հեռավար նիստը, որի ժամանակ ելույթով հանդես է եկել ՀԱՊԿ-ում ՀՀ–ի մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը:
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքը, Բիյագովը մանրամասն անդրադարձել է հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս–արևելյան ուղղությամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով իրադրության լարմանը, Ադրբեջանի կողմից քաղաքացիական ենթակառուցվածնքերի և բնակչության թիրախավորմանը:
ՀՀ մշտական ներկայացուցիչը նշել է, որ Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծում են Չինարի և Այգեպար հայկական գյուղերի քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչի հետևանքով վնասվել են քաղաքացիական օբյեկտները, իսկ վերջին ժամերի ընթացքում անօդաչու թռչող սարքերը հրետակոծել են Բերդ քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքները։
«Վերջին ժամանակաշրջանում ադրբեջանական կողմը, հակառակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ սադրիչ գործողություններից, թշնամական հռետորաբանությունից զերծ մնալու և հրադադարի ռեժիմն ամրապնդելու կոչերի, հակառակ ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ համաշխարհային զինադադարի հաստատման կոչին, ի աջակցություն որի հանդես են եկել ՀԱՊԿ անդամ պետությունները, շարունակաբար հանդես է գալիս ուժի կիրառման և ռազմական էսկալացիայի սպառնալիքներով, իսկ ներկայում անգամ փորձում կյանքի կոչել դրանք։ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրադրության էսկալացիայի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- ասել է ՀՀ ներկայացուցիչը:
Տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման անհրաժեշտության հարցերի համատեքստում Վիկտոր Բիյագովը ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչների ուշադրությունն է հրավիրել Թուրքիայի ԱԳՆ–ի հայտարարության վրա՝ նշելով, որ Հայաստանը խստագույնս դատապարտում է Թուրքիայի՝ մեր տարածաշրջանում անկայունություն հրահրելու փորձերը:
«Ստեղծված իրավիճակը լուրջ անհանգստության և ուշադրության առարկա է ամբողջ կազմակերպության և նրա անդամներից յուրաքանչյուրի համար, քանի որ կազմակերպության պատասխանատվության գոտում փորձ է արվում ուղղակի ագրեսիա իրականացնել կազմակերպության անդամներից մեկի նկատմամբ»,- ասել է նա:
Բիյագովը կոչ է արել ՀԱՊԿ դաշնակիցներին դրսևորել համերաշխություն և փոխաջակցություն` ՀԱՊԿ կանոնադրության ոգուն և տառին համահունչ։ Նա նաև նշել է, որ այս աննախադեպ իրավիճակը կարևոր փորձություն է ինչպես ՀԱՊԿ անդամ յուրաքանչյուր երկրի, այնպես էլ կազմակերպության համար:
ԱԳՆ-ն հայտնում է նաև, որ ստեղծված իրավիճակի շուրջ ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը կշարունակի աշխատանքներ տանել ՀԱՊԿ շրջանակներում:
Հուլիսի 14-ին Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել է նաև Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ փ/ծ գնդապետ Փիրումյանը: Նա ներկայացրել է սահմանում տիրող իրավիճակը և ձեռնարկվող առաջնահերթ միջոցառումները:
Նախարար Ցոլակյանը հանձնարարել է բոլոր գործողությունները համաձայնեցնել տեղի զինված ուժերի ղեկավար կազմի հետ, առավելագույն ինտենսիվությամբ նախապատրաստվել, ըստ անհրաժեշտության, բնակչության պատսպարման աշխատանքներին:
«Անհրաժեշտ է հասանելի լինել յուրաքանչյուր բնակչին, կապի և հեռահաղորդացության միջոցներով աշխատել մեր քաղաքացիների հետ, նույնիսկ, եթե պետք է՝ օգնել պարենի ձեռքբերման և այլ հարցերով՝ ելնելով բնակիչների անվտանգությունից»,-ասել է նախարարը:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև հուլիսի 13-ին Շիրակի մարզում տեղացած աննախադեպ ծավալի անձրևներին: Մարզային փրկարարական վարչության պետ փ/ծ գնդապետ Գյոզալյանը հայտնել է, որ հնարավոր բոլոր միջոցներով իրականացվում են ջրահեռացման աշխատանքներ, տարհանվել են հարյուրավոր տրանսպորտային միջոցներ, բացվել են դիտահորեր, փրկվել տասնյակ տներ: Վիճակը կառավարելի է:
Նախարարը մտահոգիչ է համարել նաև 2020 թվականի առաջին կիսամյակի ընթացքում գրանցված ջրահեղձումների թիվը և հանձնարարել է խստացնել հսկողությունը Սևանի ափամերձ և այլ ջրային տարածքներում:
Հայաստանում հուլիսի 15-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 515 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 15-ին հաստատվել է կորոնավիրուսի 33005 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 139220, վերջին մեկ օրում` 2418 նոր թեստավորում :
Փաստացի այս պահին բուժվում է 10876 պացիենտ, նվազել է` 120-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 21348 անձ` վերջին մեկ օրում 619 անձ:
Ընդհանուր առմամբ, 592 պացիենտ մահացել է (ավելացել է 11-ով):
Արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 189 է:
Պացիենտները եղել են 82 (կին), 63 (կին), 90 (տղամարդ), 77 (կին), 75 (կին), 53 (տղամարդ), 88 (կին), 84 (տղամարդ), 62 (կին), 84 (տղամարդ) և 88 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ
2020թ. հուլիսի 13-ին՝ ժամը 09։20-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի Բերդ համայնքի Այգեպար բնակավայրին սահմանակից ադրբեջանական մարտական հենակետերից ազգային ատելության շարժառիթով, ապօրինաբար, դիտավորությամբ երկու և ավելի անձանց կյանքից զրկելու և գույքը դիտավորյալ ոչնչացնելու նպատակով կրակոցներ են արձակվել «Տավուշ» ջրամբարի մոտ տեղակայված՝ ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ-ին պատկանող պահակակետի ուղղությամբ, որի հետևանքով արկի պայթյունից վնասվել է նշված պահակակետը, իսկ պահակակետում պետական ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Տավուշի բաժանմունքի երկու ոստիկաններ ստացել են հրազենային մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին, 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:
Կատարվում է նախաքննություն:
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակացությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,-գրել է ՊՆ խոսնակը։
Այն դեպքում, երբ մի անկախ պետությունը այսպես ագրեսիվ կրակ է բացում մեկ այլ անկախ պետության վրա, պետք է վճռական գործել:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԽՍՀՄ և ՌԴ զինված ուժերի գեներալ-լեյտենանտ, 1992-1995 թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար Նորատ Տեր-Գրիգորյանցը:
Գեներալ-լեյտենանտի խոսքով՝ այս իրավիճակում ՀՀ-ն պետք է մի քանի քայլ անի.«Երբ կրակ է բացվում մի պետության վրա, որը ներառված է ՀԱՊԿ կազմում, ապա երկրի արտգործնախարարը անհապաղ պետք է դիմի ՀԱՊԿ: Երկրորդ` բողոքի նոտա պետք է գրել ՄԱԿ, որպեսզի դատապարտեն Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքը, հաջորդը, վարչապետը պետք է զանգահարի նախագահ Ալիևին և ասի՝ ի՞նչ եք անում, պատերազմ եք սկսում, ի ՞նչ է և այլն:
Պետք է այս քայլերն անել, որովհետև սա կարող է լինել Ադրբեջանի Կառավարության, այլ ոչ թե այնտեղ կանգնած ադրբեջանցի զինծառայողների սադրանք: Դրանք տարբեր բաներ են չէ՞:Այնպես որ պետք չէ խուճապի մատնվել, բայց մերոնք պետք է այնպես պատասխանեն, որ հաջորդ անգամ նրանք վախենան այդպիսի քայլեր անել, եթե մեկ անգամ կրակեն, մերոնք պետք է 100 անգամ ավելի կրակեն: Պետք է վճռական գործել, վճռական»:
Նրա խոսքով՝ դիվանագիտորեն ևս պետք է աշխատել, պետք է դիմել պատկան կազմակերպություններին, պետք է բողոքի նոտա հղել՝ հայկական պետության բողոքի նոտան ադրբեջանականին.«Չգիտես ինչու հայերը բողոքի նոտա չեն հղում: Պետք է քայլեր անել ու գործել վճռական՝ առանց խուճապի, պետք է կանխել հետագա քայլերը»:
Հիշեցնենք, որ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Հուլիսի 12-ին Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմն ունի հինգ վիրավոր՝ երեք զինծառայող և սահմանին ծառայություն իրականացնող երկու ոստիկան:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.