23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանում հուլիսի 23-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 469 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 23-ին հաստատվել է կորոնավիրուսի 36162 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 151879, վերջին մեկ օրում` 1981 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 10013 պացիենտ, նվազել է 19-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 25244 անձ` վերջին մեկ օրում 478 անձ:
Ընդհանուր առմամբ, 688 պացիենտ մահացել է (ավելացել է 10-ով):
Արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 217 է:
Հայ-ադրբեջանական հակամարտությունը բացարձակապես այլ մակարդակի է հասել, որը մեծ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի եւ ընդհանրապես աշխարհի շատ երկրների համար: «Կոմերսանտի» մեկնաբան Մաքսիմ Յուսինը խորհրդածել է այն մասին, թե որ պետություններն են փորձում իրավիճակն օգտագործել իրենց նպատակների շրջանակում, եւ դա ինչպիսի հետեւանքներ կարող է ունենալ:
«Հայ-ադրբեջանական սահմանին հակամարտությունը ոչ միայն Խորհրդային Միության նախկին երկու հանրապետություններին դրել է հերթական պատերազմի եզրագծին, այլեւ դարձել է տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության լուրջ մարտահրավեր՝ նշելով համաշխարհային քաղաքականության մեջ նոր եւ բավականին վտանգավոր միտումներ:
Ամենատագնապահարույցն այն է, որ ի տարբերություն Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջ լարվածության նախկին բռնկումների՝ այս անգամ հայտնվել են մի ամբողջ խումբ պետություններ, որոնք ամենասկզբից սկսել են սրացումը խաղարկել, ցուցադրաբար եւ ինչ-որ իմաստով նաեւ ագրեսիվորեն աջակցելով կողմերից մեկին:
Առաջին հերթին նկատի է առնվում Թուրքիայի գլխավորությամբ պետությունների կոալիցիան, որը միանշանակորեն հանդես է եկել Բաքվի կողմում, ադրբեջանցիներին խոստանալով ռազմական օգնություն, իսկ հայերին՝ ծանր հետեւանքներ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սաղմի մեջ հակամարտությունը մարել փորձելու փոխարեն, հակառակը՝ սկսեց նավթ լցնել բոցավառվող խարույկի վրա՝ ադրբեջանական հանրության մեջ մարտական տրամադրություններ բորբոքելով: Անկարան, ի դեպ, դրանով խնդիրներ է ստեղծել, այդ թվում նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի համար, որն, ի տարբերություն իր հայրենակիցների զգալի մասի, տրամադրված չէ առճակատման, բայց ստիպված է հաշվի նստել ռեւանշի կողմնակիցների հետ, որոնք ավելի ու ավելի բարձր են հայտարարում իրենց մասին:
Իսկ ինչպես չհայտարարեն, եթե «ավագ եղբայր» Էրդողանը խոսում է անվերապահ աջակցության մասին, եթե թուրք քաղաքական գործիչները գրեթե ուղղակի ռազմական միջամտության կոչ են անում, իսկ լրատվամիջոցներում արդեն տեղեկություններ են հայտնվել՝ իբր թուրքերը պատրաստ են Բաքու օգնության ուղարկել սիրիական ընդդիմության ջոկատներին, որոնք հենց նոր իրենց արդյունավետորեն դրսեւորել են մեկ այլ թեժ կետում՝ Լիբիայում, պատերազմելով Էրդողանի դաշնակիցների՞ կողմում:
Թուրքիայից հետո Բաքվին համերաշխություն հայտնեց նաեւ Պակիստանը, որը միջուկային տերություն է, տարածաշրջանային առանցքային խաղացող:
Հակառակ կողմը՝ պայմանականորեն «հայկական լոբբին», իրեն դեռեւս զուսպ է պահում եւ այդքան միանշանակ հայտարարություններ չի կատարում: Բայց կարելի է չկասկածել. Անդրկովկասում Թուրքիայի եւ Պակիստանի ակտիվացմանը զուգահեռ՝ անխուսափելիորեն կմոբիլիզացվեն նաեւ նրանց անհաշտ հակառակորդները՝ Եվրամիության շարքերում Հունաստանը եւ Կիպրոսը, Ասիայում Հնդկաստանը եւ Իրանը: Չարժե թերագնահատել նաեւ ԱՄՆ-ում եւ Եվրոպայի առանցքային երկրներում, առաջին հերթին Ֆրանսիայում հայկական սփյուռքին:
Դրանով հայ-ադրբեջանական հակամարտությունը վտանգվում է տարածաշրջանայինից վերածվել միջազգայինի, երբ տարբեր տերություններ կզբաղվեն աշխարհաքաղաքական ճոպանը դեպի իրենց ձգելով՝ այդ ընթացքում մտածելով ամենեւին ոչ կարգավորման, այլ իրենց, զուտ եսասիրական խնդիրների մասին:
Հետխորհրդային տարածքում տեղի ունեցող ամեն ինչի համար հատուկ պատասխանատվություն կրող Ռուսաստանի համար սա վատ նորություն է: Հատկապես այն բանի ֆոնին, որ վերջին տարիներին ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական լուծումը ոչ մի քայլ առաջ չի գնացել, իսկ առանց դրա Հարավային Կովկասը հետագայում եւս կմնա վառոդի տակառ, որն ապրում է դիմակայության մի բռնկումից մինչեւ մյուսը:
Եվ ինչ-որ պահի քանակը կանցնի որակի, փոխադարձ ատելության գավաթը պռնկեպռունկ կլցվի, Թուրքիայի սադրիչ ջանքերը ի վերջո պտուղներ կտան: Եվ Բաքուն, կորցրած հողերը խաղաղորեն վերադարձնելու հույսը կորցնելով ու հենվելով իր Զինված ուժերի որակական առավելության վրա՝ կսկսի արդեն ոչ թե փոքր, տեղային, այլ իսկական պատերազմ, որը տարածաշրջանի համար կարող է ունենալ աղետալի հետեւանքներ:
Ուստի այն ուժերի համար, որոնք ցանկանում են խուսափել համանման սցենարից (եւ առաջին հերթին Մոսկվայի համար) հայ-ադրբեջանական սահմանին վերջին մարտերը պետք է դառնան նույնիսկ ոչ թե տագնապի զանգ, այլ կոչնակ, վեչեի զանգ, որը նախազգուշացնում է՝ իրավիճակը զարգանում է շատ վտանգավոր ուղղությամբ»:
Ռուսաստանցի տնտեսագետ Միխայիլ Դելյագինին գումար ռն առաջարկվել մեկնաբանության համար, որ Հայաստանն է կոնֆլիկտ հրահրել Ադրբեջանի հետ՝ թիրախավորելով դրա նավթային հանքերը: Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում:
«Ռուսական ԶԼՄ-ները, որոնց հետ ես արդեն մեկուկես տարի չեմ խոսել (իրենց ապուշ մակարդակի պատճառով), զանգահարում եւ առաջարկում են իմ նշած գումարի դիմաց մեկնաբանություն տալ իրենց այն մասին, որ Հայաստանն է կոնֆլիկտ հրահրել Ադրբեջանի հետ՝ թիրախավորելով դրա նավթային հանքերը։ Իմ քաղաքավարի հարցին՝ թե ինչու՞ Հայաստանը (քանի որ փետրվարին միանշանակ Ադրբեջանն էր սկսել եւ թուրքական ականջները հաստատ կախված չեն հայկական գլխարկի տակից) եւ կոնֆլիկտի գոտու կոնկրետ որ հատվածում են գտնվում ադրբեջանական նավթային հանքերը (ինձ հետաքրքիր է․ ժամանակին ես ինչ-որ չափով աշխարհագրություն գիտեի), իբր մոսկովյան ԶԼՄ-ի տնտեսական բաժնի խմբագիրը պատասխանում է. «Դե, պարզապես դա է Բաքվի դիրքորոշումը»:
Այսինքն, եթե վաղը Բաքվի դիրքորոշումը հանկարծ կայանա նրանում, որ հայերի ցեղասպանությունը ռուսներն են կազմակերպել, մոսկովյան ԶԼՄ-ները գումարի դիմաց ուրախությամբ դա հաստատող մեկնաբանություններ կհավաքեն։
Ժամանակը չէ՞ մաքրել լրատվամիջոցների դաշտը։
Եվ, իհարկե, կնայենք, թե լրագրողներից եւ փորձագետներից ո՞վ է փող վերցրել))»,- նշել է նա:
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է պաշտոնական Բաքվի սպառնալիքին, ըստ որի՝ ադրբեջանական կողմը չի բացառում հայկական ատոմակայանի հրթիռակոծումը:
Վաղարշակ Հարությունյանի դիտարկմամբ՝ այդ սպառնալիքը վկայում է այն մասին, որ ադրբեջանական կողմն ադեկվատ չի գնահատում ռազմաքաղաքական իրավիճակն ու դրա հետևանքները:
«Մեր ատոմակայանը ռազմական տեսանկյունից պաշտպանված է: Ժամանակին միջոցառումներ են իրականացվել, որպեսզի ատոմակայանը նույնիսկ վթարի ժամանակ լինի անվտանգ: Բացի դրանից, ՄԱԳԱՏԵ-ի պահանջներին համապատասխան՝ ատոմակայանում կա անվտանգությունն ապահովող համակարգ»,- նշում է պաշտպանության նախկին նախարարը:
Վաղարշակ Հարությունյանի հավաստմամբ՝ Մեծամորի ատոմակայանը զուտ մեխանիկորեն պաշտպանված է նաև հնարավոր հրթիռակոծումներից, քանի որ Հայաստանն ունի հակօդային և հակահրթիռային պաշտպանություն, որն իրականացվում է հայ-ռուսական համատեղ հրամանատարական կետից:
«Եթե խոսում ենք ՀԱՊԿ-ի մասին, ապա պետք է ընդգծել երկու կետ: Նախ՝ հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում նշված է, որ մեր տարածքում տեղակայված ռուսական ռազմաբազան պաշտպանում է մեր երկիրն արտաքին ագրեսիայից և երկրորդ՝ պայմանագրով ձևավորված է նաև համատեղ հակաօդային պաշտպանություն, որն իրականացվում է մարտական ծառայության միջոցով»,- նշում է պաշտպանության նախկին նախարարը:
Վաղարշակ Հարությունյանի տեղեկացմամբ՝ Հայաստանում տեղակայված են C-300, C-300V, ինչպես նաև TOR, S-125, S-75 և այլ համակարգեր, որոնք արդյունավետորեն իրականացնում են հակաօդային պաշտպանություն, սակայն դա, ըստ նրա, հարցի մի մասն է միայն, մյուսը՝ ռազմաքաղաքական գործոնն է:
Եթե Ադրբեջանը փորձի իրականացնել իր սպառնալիքը, ապա ուժի մեջ կմտնի հայ-ռուսական պայմանագիրն ու ռուսական ռազմաբազայի մասին պայմանագիրը, որովհետև դա կդիտարկվի որպես ագրեսիա Հայաստանի ու նաև Ռուսաստանի դեմ, քանի որ հարվածելով ատոմակայանին՝ Ադրբեջանն, ըստ էության, վնաս կհասցնի մեր երկրում տեղակայված ռուսական ռազմական կոնտինգենտին, իսկ ռադիոակտիվ նյութերն ուղղակիորեն կգնան նաև Ադրբեջանի դաշնակից Թուրքիայի ուղղությամբ: Այս ամենից հետո ուժի մեջ կմտնեն նաև ՀԱՊԿ պայմանագրի դրույթները»,- նշում է պաշտպանության նախկին նախարարը:
Հարությունյանի կարծիքով՝ չհաշվարկված հայտարարությունը վկայում է այն մասին, որ Ադրբեջանը գտնվում է ցայտնոտում:
Հայաստանում հուլիսի 22-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 439 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 22-ին հաստատվել է կորոնավիրուսի 35693 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 149898, վերջին մեկ օրում` 1718 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 10032 պացիենտ, նվազել է 139-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 24766 անձ` վերջին մեկ օրում 560 անձ:
Ընդհանուր առմամբ, 678 պացիենտ մահացել է (ավելացել է 16-ով):
Արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 217 է:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետեւողականորեն շարունակում է հանրային ծառայության տարբեր բնագավառներում կոռուպցիոն դրսեւորումները բացահայտելու, դրանք արմատախիլ անելու գործելաոճը եւ միեւնույն ժամանակ կարեւորելով հանրային հետաքրքրություն ունեցող քրեական գործերով հանրությանը թույլատրելի չափով տեղեկատվություն տրամադրելու հանգամանքը, տեղեկացնում է, որ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, նշված չարաշահումներին հանցակցելու, պաշտոնեական կեղծիքի, ապօրինի հարստացման, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջացառումների եւ դրանց զուգահեռ ձեռնարկված քննչական եւ այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել բավարար ապացույցների համակցության առ այն, որ ՀՀ սնանկության դատարանի դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատողը, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ, ինչպես նաեւ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ որպես ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ ունենալով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն, 2019 թվականի ընթացքում 12.382.580 ՀՀ դրամի չափով ավելացրել է իր գույքը, որն էականորեն գերազանցել է իր օրինական եկամուտները եւ ողջամտորեն չի հիմնավորվել դրանցով, ապա ձեռնամուխ է եղել անօրինական եկամուտները օրինական քաղաքացիական շրջանառության մեջ դնելու միջոցով դրանց օրինական տեսք հաղորդելուն: Մասնավորապես, մտերիմ հարաբերություններ ունենալով նույն դատարանի մեկ այլ դատավորի եւ զբաղեցրած պաշտոնեական դիրքով պայմանավորված իրենից որոշակի կախվածության մեջ գտնվող սնանկության գործերով կառավարիչ Ա. Խ.-ի հետ, վերջիններիցս տեղեկացել է քաղաքացիական գործով ԱՁ Ս. Ա.-ին սնանկ ճանաչելու եւ սնանկության վարույթի շրջանակներում՝ վերջինիս եւ նրա ընտանիքի անդամներին պատկանող անշարժ գույքի իրացման գործընթացի մասին: Նշված անշարժ գույքը՝ Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակարանը, հնարավորինս էժան գնով ձեռք բերելու նպատակով, խնդրելու եւ համոզելու եղանակով դրդել է ԱՁ Ս. Ա.-ի սնանկության գործով կառավարիչ Ա. Խ.-ին, չարաշահելով լիազորությունները, խոչընդոտել հրապարակային սակարկությունների միջոցով նշված բնակարանի իրացման բնականոն գործընթացին, ինչն իրագործելու նպատակով 2018-2019թթ. ընթացքում Ա. Խ.-ն՝ չարաշահելով ոչ առեւտրային կազմակերպության ծառայողի իր լիազորությունները, ապակողմնորոշել է անշարժ գույքի ձեռքբերմամբ հետաքրքրված տարբեր անձանց՝ հայտնելով որ գույքը ձեռք է բերվելու համասեփականատերերի կողմից, հնարավոր գնորդներին զերծ է պահել օրինական կարգով աճուրդներին մասնակցելուց, այդ կերպ ապահովելով աճուրդների չկայանալը եւ դրանով պայմանվորված բնակարանի իրացման աճուրդի մեկնարկային գնի արհեստական նվազումը՝ 26. 400. 000 ՀՀ դրամից այն հասցնելով 12. 382. 000 ՀՀ դրամի:
Նույն ժամանակահատվածում ԱՁ Ս. Ա.-ի սնանկության վերաբերյալ գործը վարող ՀՀ սնանկության դատարանի դատավորը տեղյակ լինելով, որ նույն սնանկության գործով կառավարիչ Ա. Խ.-ի կողմից լիազորությունները չարաշահելու հետեւանքով խոչընդոտներ են հարուցվում հրապարակային սակարկությունների միջոցով անշարժ գույքի իրացման գործընթացի բնականոն ընթացքի համար, որի հետեւանքով ոչ իրավաչափ կերպով, արհեստականորեն նվազեցվում է բնակարանի մեկնարկային գինը, գործընկեր դատավորի խնդրանքը կատարելու, վերջինիս կողմից հնարավորինս էժան գնով անշարժ գույքի ձեռքբերումն ապահովելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով եւ ծառայողական պարտականությունները չկատարելով, Ա. Խ.-ի կողմից տեւական ժամանակ սնանկության գործընթացի վերաբերյալ օրենքով նախատեսված հաշվետվություններ չներկայացնելու պայմաններում որեւէ միջոց չի ձեռնարկել վերջինիս հանցավոր գործողությունները խափանելու եւ դրանց հետեւանքները վերացնելու ուղղությամբ:
Պաշտոնատար անձանց եւ ոչ առեւտրային կազմակերպության ծառայողի նկարագրված արարքների արդյունքում ՀՀ սնանկության դատարանի դատավորը նախնական համաձայնության գալով մորաքրոջ որդու՝ Տ. Մ.-ի հետ, վերջինիս հրահանգավորելով, ինչպես նաեւ տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություն եւ ֆինանսական միջոցներ, ապահովել է նրա մասնակցությունը Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող անշարժ գույքի իրացման համար 2019 թվականի սեպտեմբերի 27֊ին նշանակված աճուրդին: Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Տ. Մ.-ն, մասնակցելով նշված աճուրդին, 12.382.580 ՀՀ դրամով ձեռք է բերել նշված անշարժ գույքը, նույն թվականի հոկտեմբերի 8-ին կնքել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որի հիման վրա փաստացի դատավորին պատկանող նշված գույքի նկատմամբ գրանցվել է Տ. Մ.-ի սեփականության իրավունքը: Այդ կերպ դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատողը կարողացել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված 12.382.580 ՀՀ դրամը օրինական քաղաքացիական շրջանառության մեջ դնելով թաքցնել հանցավոր ճանապարհով ստացված գույքն ու դրամական միջոցների իրական ծագումը եւ խուսափել ապօրինի հարստացման, հայտարարագրման ենթակա դրամական միջոցները թաքցնելու համար նախատեսված իրավական հետեւանքներից:
Միեւնույն ժամանակ ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատողի խնդրանքով շարունակելով հանցավոր գործունեությունը՝ ԱՁ Ս. Ա.-ի սնանկության գործով դատավորը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, նշված բնակարանի տիրապետման համար առաջացած խոչընդոտները վերացնելու, մասնավորապես՝ նշված հասցեում բնակվող անձանց վտարումն իրականացնելուց հետո, սնանկության վարույթի ընթացքում բնակարանում առկա գույքը եւ իրերը հարկադրաբար բնակարանից հանելու նպատակով, 2020թ. փետրվարի 6-ին հանձնարարել է նույն սնանկության գործով կառավարիչ Ա. Խ.-ին Տ. Մ.-ից հետին ամսաթվով ստանալ համապատասխան դիմում, դրա բնօրինակը տրամադրել իրեն՝ սնանկության վարույթին կցելու, կայացվելիք ապօրինի դատական ակտի համար որոշակի հիմք ստեղծելու համար: Կատարելով դատավորի պահանջը Ա. Խ.-ն Տ. Մ.-ից ստացել է համապատասխան բովանդակությամբ դիմումը եւ այն փոխանցել սնանկության գործով դատավորին, իսկ վերջինս նշված դիմումը կցել է սնանկության գործի վարույթին: Մասնավորապես, Տ. Մ.-ից 2020 թվականի փետրվարի 6-ին ներկայացվել է դիմում, ինչն օգտագործելով փաստացի 2020 թվականի փետրվարի 6-ին կայացվել է դատական ակտ, որում որպես կայացման ամսաթիվ նշվել է 2020 թվականի փետրվարի 4-ը, այնուհետեւ՝ կեղծ տեղեկություններ պարունակող հիշյալ դատական ակտի հիման վրա 2020 թվականի փետրվարի 6-ին դատավորի կողմից տրվել է կատարողական թերթ՝ աճուրդի դրված եւ վաճառված անշարժ գույք հանդիսացող բնակարանում գտնվող կենցաղային իրերը (շարժական գույքը) դուրս բերելուն պարտավորեցնելու վերաբերյալ:
Նշված գործողությունների հետեւանքով խաթարվել է պետական մարմինների եւ ոչ առեւտրային կազմակերպության բնականոն գործունեությունը, կոպիտ կերպով խախտվել են այլ անձանց, այդ թվում՝ սնանկ ճանաչված անձի եւ Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքի մյուս համասեփականատերերի իրավունքներն ու օրինական շահերը՝ առաջացնելով ծանր հետեւանքներ, այն է՝ առանձնապես խոշոր արժեք ունեցող անշարժ գույքը ապօրինի կերպով օտարվել է, այնուհետեւ հիմքեր են ստեղծվել այն ոչ իրավաչափ կերպով այլ անձի տիրապետմանն ու տնօրինմանը հանձնելու համար:
Բացի այդ, նույն քրեական գործով ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ սնանկության դատարանի դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատողը, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հանդիսանալով ինքնավար պաշտոն զբաղեցնող եւ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ, պարտավոր լինելով օրենքով նախատեսված կարգով ժամանակին ներկայացնել ճշգրիտ հաշվետվություններ, հաշվետու ժամանակահատվածում՝ այն է 2017-2020թթ. ընթացքում, 100.000 ԱՄՆ դոլարին համարժեք (փոխարժեք՝ ՍՏՄ 475.81)՝ 47.581.000 ՀՀ դրամի չափով ավելացրել է իր գույքը, որն էականորեն գերազանցել է իր օրինական եկամուտները եւ ողջամտորեն չի հիմնավորվել դրանցով, այսինքն՝ ապօրինի հարստացել է: Բացի այդ՝ նույն հաշվետու ժամանակահատվածների համար ներկայացված հայտարարագրերում ՀՀ սնանկության դատարանի դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատողը թաքցրել ու չի հայտարարագրել հայտարարագրման ենթակա՝ առանձնապես խոշոր չափերով գույքի, դրամական միջոցների վերաբերյալ տվյալներ, ինչպես, նաեւ օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցները, գույքի նկատմամբ իրավունքը: Մասնավորապես, ՀՀ սնանկության դատարանի դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատողը, նպատակ ունենալով թաքցնել ապօրինի հարստացման եւ հայտարարագրման ենթակա գույքի, դրամական միջոցների հանցավոր ծագումը, նախնական համաձայնության գալով իր հետ մտերիմ փոխհարաբերությունների մեջ գտնվող եւ դարձյալ ինքնավար պաշտոն զբաղեցնող, հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձանց հետ, գիտակցելով վերջիններիս կողմից արդեն իսկ հայտարարագրված զգալի դրամական միջոցներ ունենալու փաստը, նպատակ ունենալով անօրինական եկամուտները օրինական քաղաքացիական շրջանառության մեջ դնելու միջոցով դրանց օրինական տեսք հաղորդել, առաջարկել է կնքել 100.000 ԱՄՆ դոլար տրամադրելու վերաբերյալ փոխառության ձեւական պայմանագիր՝ այդ կերպ քողարկելով ինչպես դրամական միջոցների, այնպես էլ դրանց տնօրինման արդյունքում ձեռք բերվելիք գույքի նկատմամբ իրավունքի հանցավոր ծագումը եւ վերջնարդյունքում դրանց հաղորդել օրինական տեսք, որից հետո ստանալով վերջիններիս համաձայնությունը, պաշտոնատար անձի հետ կնքել է 100.000 ԱՄՆ դոլար ստանալու վերաբերյալ փոխառության ձեւական պայմանագիր: Այնուհետեւ նշված գումարն առձեռն փոխանցել է հիշյալ անձին, իսկ վերջինս, խոչընդոտները վերացնելու միջոցով օժանդակելով ՀՀ սնանկության դատարանի դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատողին թաքցնել հանցավոր ճանապարհով ստացված գույքի ու դրամական միջոցների իրական ծագումը, այն մուտքագրել է հատուկ այդ նպատակով բանկում բացված հաշվին՝ այդ կերպ հանցավոր ճանապարհով ձեռք բերված 100.000 ԱՄՆ դոլարը շրջապտույտի մեջ դնելով եւ վերադարձնելով նույն անձին:
Մեջբերված բավարար փաստերը հաշվի առնելով՝ ՀՀ գլխավոր դատախազը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 164-րդ եւ 175-րդ հոդվածներով, ՀՀ դատական օրենսգիրք Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 51-րդ, 161-րդ եւ 163-րդ հոդվածներով եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով, միջնորդել է ՀՀ Բարձրագույն դատական խորհրդին՝ համաձայնություն տալ ՀՀ սնանկության դատարանի երկու դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ ազատությունից զրկելու համար:
Ներկայացված միջնորդությունները ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նիստերում քննարկվել եւ բավարարվել են:
2020թ. հուլիսի 17-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից որոշում է կայացվել սնանկության գործերով դատավորներից մեկին ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով, 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով, 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-214-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ մյուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալներ ներգրավվելու մասին:
Նկատի ունենալով, որ օրենքով սահմանված ընթացակարգերի պահպանմամբ հաղթահարվել են դատավորների անձեռնմխելիության արգելքը, վարույթն իրականացնող մարմնի կողմից մեղադրանք է առաջադրվել դատավորներին եւ միջնորդություն է հարուցվել Դատարան՝ սնանկության գործերով դատավորների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որոնցից մեկ դատավորի մասով քննարկվել եւ բավարարվել է:
Քրեական գործով Բարձրագույն դատական խորհրդին նախապես իրազեկելուց հետո քննչական գործողություններ են կատարվել ինչպես սնանկության դատարանի վարչական շենքում, այնպես էլ՝ սնանկության գործերով դատավորների փաստացի բնակության վայրերում, որի ընթացքում հայտնաբերվել եւ առգրավվել են տարբեր անձանց անուններով ձեւակերպված սեփականության իրավունքի գրանցման վկայականներ, ինչպես արտարժույթով, այնպես էլ ազգային արժույթով մեծ քանակի գումարներ, քրեական գործի համար ապացուցողական նշանակություն ունեցող այլ նյութեր:
Ձեռնարկվում են համալիր միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, տուժող քաղաքացու խախտված օրինական իրավունքները եւ շահերը վերականգնելու, առերեւույթ հանցանք կատարած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց արարքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու եւ արդյունքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածով մախատեսված խնդիրներն արդյունավետ կենսագործելու ուղղությամբ:
Ազգային անվտանգության ծառայությունը հիշեցնում է, որ դեռեւս 2019 թվականի հոկտեմբերին սնանկ ճանաչված քաղաքացին ՀՀ կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզման փորձ էր կատարել՝ դժգոհելով սնանկության վարույթի ընթացքում թույլ տրված չարաշահումներից եւ դրա արդյունքում ունեզրկման փաստից:
Միեւնույն ժամանակ Ծառայությունը տեղեկացնում է, որ ելնելով «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներից, համաձայն որի քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որեւէ միջամտություն, քրեական գործի այս փուլում հավելյալ այլ տեղեկատվություն չի կարող տրամադրվել:
Հեղինակավոր Financial Times-ն անդրադարձել է հայ-արբեջանական սահմանի լարվածությանը, այդ ֆոնին նկատել Ադրբեջանում տիրող հասարակական լարվածությունը, պատերազմ պահանջող ադրբեջանցիներին, Ալիևի համար ստեղծված անսովոր մարտահրավերը, նաև ՀՀ վարչապետի տիկնոջ խաղաղասիրական արշավը:
Financial Times-ը մասնավորապես նկատել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը սկսել է սոցիալական մեդիա արշավ՝ դադարեցնելու կռիվը: Բայց Ադրբեջանում հասարակական լարվածությունը մնում է բարձր: Մոտավորապես երեսուն հազար ցուցարարներ Բաքվում զինվորների թաղման արարողությունից հետո բախվել են ոստիկանության հետ՝ պահանջելով, որ Ադրբեջանը բանակցություններից ամբողջությամբ հրաժարվի և բաց պատերազմի անցնի Հայաստանի հետ: Լրատվամիջոցի ուշադրությունից չի վրիպել այն փաստը, որ դրանից երկու օր հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռացրել է իր արտաքին գործերի նախարարին, որի մասին նա ասել է, որ «ներգրավված է եղել ինչ-որ անօգուտ բանակցությունների» մեջ՝ փորձելով հնարավորություն տալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնյաներին ՝ օգնելու գործ ունենալ Ղարաբաղում համաճարակի դեմ: «Կորոնավիրուսի վերաբերյալ ի՞նչ տիպի բանակցություններ կարող ենք վարել թշնամի, պատերազմող երկրի հետ: Սա աբսուրդ է: Մենք, ի՞նչ է, սկսել ենք համագործակցությու՞ն Հայաստանի հետ»,-ասել է Ալիևը:
«Պատերազմական տրամադրությունների անսպասելի արտահոսքն անսովոր մարտահրավեր է Ալիևի համար, որի կառավարությունը, որպես կանոն, արագորեն խոչընդոտում է այլախոհներին և կանխում հանրահավաքները: Երեքշաբթի օրը երեկոյան, սակայն, որոշ ցուցարարներ ներխուժել էին խորհրդարանի շենք ՝ վանկարկելով՝ վերջացրեք կարանտինը և սկսեք պատերազմը»,-գրել է լրատվամիջոցը:
Ինչպես նշել է Financial Times-ը՝ Ալիևը ավելի ուշ ասել է, որ բողոքողներն առաջնորդվել են ընդդիմության ակտիվիստների կողմից, որոնք, ըստ նրա, «ավելի վատն են, քան հայերը»:
Այնուհետև լրատվամիջոցը մեջբերել է Կարնեգի միջազգային խաղաղության հիմնադրամի ավագ հետազոտող Թոմաս դե Վաալի խոսքերը. «Հասարակական կարծիքը շատ ավելի արմատական է, քան կառավարությունը կարող է լինել»:
Թոմաս դե Վաալը նկատել է, որ Ալիևը պատասխանատվություն է վերցնում, նա ապահովում է այդ ռազմատենչ հռետորաբանությունը, որին ինքը հավանաբար չի հավատում, բայց դրանով իսկ ստեղծում է հասարակության տրամադրությունը:
Հայաստանում COVID-19-ի թեստավորման հրամանում տեղի է ունեցել փոփոխություն։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը․
«Հաշվի առնելով մեր երկրում նոր կորոնավիրուսային վարակով (COVID-19) պայմանավորված իրավիճակը` «Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակով (2019թ.N-COV) պայմանավորված դեպքերի համաճարակաբանական դիտարկումը, դեպքերի համաճարակաբանական բնորոշումը, լաբորատոր հետազոտությունը և նմուշառումը, «մեղմ» արտահայտված ախտանշաններով հիվանդների տնային խնամքը և կոնտակտների բժշկական հսկողությունը, հիվանդի կլինիկական վարումը, ներհիվանդանոցային վարակի տարածման կանխարգելումը մեթոդական ուղեցույցը և նոր կորոնավիրուսային վարակի (2019-ncov) զսպման/վարման միջոցների հավաքածուն (ժամանակավոր) հաստատելու մասին» հրամանում տեղի է ունեցել փոփոխություններ:
Առողջության առաջնային պահպանման օղակում և բժշկական հաստատություններում կարող են անցնել կորոնավիրուսային հիվանդության թեստավորում, մասնավորապես`
- Նախկինում 38.50 C հաստատված ջերմության փոխարեն` այսուհետ 37.50 C և, միևնույն ժամանակ, շնչառական հիվանդություն կամ այլ կասկածելի ախտանշաններ ունեցող պացիենտները:
Ավելացվել են նաև հետևյալ դեպքերը`
- «Տուբերկուլոզ» ախտորոշմամբ պացիենտներ՝ նախքան բուժում սկսելը,
- Հեմոդիալիզ ստացող պացիենտներ և նրանց սպասարկող անձնակազմ,
- Փակ կազմակերպությունների (տարեցների և հաշմանդամների մասնագիտացված ցերեկային խնամքի հաստատություններ, հոգեբուժական բժշկական հաստատություններ և այլն) շահառուներ և անձնակազմ,
- Հանրային առողջապահական մարմինների աշխատակիցներ, ովքեր իրականացնում են հետազոտություններ, նմուշառումներ և (կամ) ներգրավված են կորոնավիրուսի լաբորատոր ախտորոշման մեջ,
- Հատուկ քրեակատարողական ծառայության աշխատակիցներ, ովքեր անմիջական շփում ունեն դատապարտյալների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Միացյալ Նահանգները խստիվ դատապարտում է բռնությունը հայ-ադրբեջանական միջազգային սահմանին. Այս դիրքորոշումը հստակ հնչեցվեց պետքարտուղար Պոմպեոյի կողմից չորեքշաբթի օրը։ Այս մասին հանտեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է ԱՄՆ-ն որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր եւ ՄԱԿ-ի ԱԽ անդամ, գնահատում փաստը, որ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, թե պատրաստ է հարված հասցնել հայկական ատոմակայանին:
«Մենք կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը եւ օգտագործել իրենց միջեւ ուղղակի հաղորդակցության առկա ուղիները՝ խուսափելու հետագա էսկալացիայից եւ խստիվ պահպանելու հրադադարը։
Կողմերին նաեւ հորդորում ենք աշխատել Մինսկի խմբի համանախագահների հետ՝ ամրապնդելու հրադադարը եւ հնարավորինս շուտ վերադառնալու առարկայական բանակցությունների։
Բոլորին կոչ ենք անում զերծ մնալ ոչ օգտակար հռետորաբանությունից ու գործողություններից, որոնք լարվածություն են ստեղծում տեղում»,-ասված է դեսպանության պատասխանում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.