23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով՝ վերջին մեղադրյալի մասով նախաքննությունը:
Քննչական կոմիտեից հայտնում են՝ նախաքննությամբ պարզվել է, որ Էրեբունի վարչական շրջանի մի շարք բնակիչներ, խարդախությամբ ուրիշի գույքի տարբեր չափերի հափշտակություններ կատարելու դիտավորությամբ, դեռևս 2016 թվականին՝ տարբեր ժամանակահատվածներում, գրավատանը գրավադրել են ոչ պաշտոնական արտադրողների կողմից թողարկված, տարբեր մոդելների ավելի քան 100 բջջային հեռախոսներ՝ դրանք ներկայացնելով պաշտոնական արտադրողի կողմից թողարկված, և դրանց դիմաց խարդախությամբ ստացել առանձնապես խոշոր չափերի՝ 7.845.000 ՀՀ դրամ գումար:
Ըստ աղբյուրի, դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, միացվել մեկ վարույթում, որի նախաքննությունը կատարվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում:
Մինչդատական վարույթում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են խարդախությամբ ուրիշի գույքի տարբեր չափերի հափշտակություններ կատարած անձանց շրջանակը և ինքնությունը:
Քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրանցից չորսին ավելի վաղ մեղադրանք է առաջադրվել՝ գրավատան սեփականատիրոջից խարդախությամբ զգալի և խոշոր չափերի գումարներ հափշտակելու համար, և քրեական գործից անջատված այդ մասն ուղարկվել է դատարան:
Նախաքննության ընթացքում որոշում էր կայացվել` 6 անձի նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու մասին (քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե բացակայում է դիմողի բողոքը): Վերջիններս վերականգնել էին գրավատան սեփականատիրոջը պատճառած գույքային վնասը:
Իսկ քրեական գործով ևս մեկ մեղադրյալի՝ երևանաբնակ 37-ամյա տղամարդու նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:
Իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 2-րդ մասի 2-րդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, կալանք դրվել գույքի վրա:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ադրբեջանցիները հարձակվել են հայի վրա Վրաստանի Սադախլո գյուղում։ Այդ մասին Sputnik-Արմենիա-ի հետ զրույցում հաղորդել է Aliq Media տեղեկատվական գործակալության լրագրող Նորայր Գասպարյանը։
Նրա խոսքով՝ տուժածն իր ընկերն է, երիտասարդ տղամարդու եւ ադրբեջանցիների միջեւ տեղի է ունեցել բախում, սակայն տեղի ունեցածի շարժառիթը դեռեւս հայտնի չէ։
Ավելի վաղ Գասպարյանը հայտնել էր Facebook-ում, որ նրա ընկերոջը ծեծել են, այնուհետեւ փախուստի դիմել։ Դեպքը պատահել է Սադախլո գյուղի ոստիկանության բաժնի մոտ։
«Բախում է տեղի ունեցել, սակայն դեռեւս հայտնի չէ՝ արդյոք ազգային հողի վրա էր, թե ոչ»,-ասել է Գասպարյանը։
Նա նշել է, որ ընկերոջ հետ լուրջ ոչինչ տեղի չի ունեցել։ Ներկայում կոնֆլիկտը սպառված է։
Հայաստանում կորոնավիրուսի կրկնավարակի դեպք է գրանցվել: Ֆեյսբուքյան օգտատեր, ԵՊԲՀ-ի ուսանող Արսեն Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ կորոնավիրուսից ապաքինվելուց 40 օր անց կրկին է վարակվել:
«Կրկնավարակ գոյություն ունի։ Իմ նախորդ վարակումից մոտ 40 օր անց երեկ կրկին ախտորոշվեց Covid-19՝ այս անգամ արդեն երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբով։ Բոլոր այն մարդկանց, որանց հետ շփվել եմ վերջին օրերին, հորդորում եմ ինքնամեկուսանալ։ Ես ինքս էլ չէի հավատում նման ժամկետներում երկրորդ անգամ վարակվելուն, բայց ունենք այն ինչ ունենք։ Առողջ եղեք»,- գրել է նա։
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է ՊԲ N զորամաս և ծանոթացել ոստիկանության ծառայողների (ծրագրում ընդգրկված են գրեթե բոլոր ստորաբաժանումները) ուսումնական պարապմունքներին։ Այս մասին նա գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում կից հրապարակելով իր այցի վերավերյալ տեսանյութը։
«Մենք պիտի գիտակցենք, որ պաշտպանության բանակի հիմնկանի ռեզերվն ենք, պահուստային ուժերն ենք եւ ինչ-որ տեղ անհրաժեշտության դեպքում մենք պետք է նրանց հետ զուգահեռ իրականացնենք տրված մարտական խնդիրները։ Սեպտեմբերի մեկից աշխատավարձերի բարձրացում է տեղի ունենալու ձեր մոտ»,- ասել է նախագահը ոստիկանության ծառայողներին։
Ֆեյսբուքում արված հրապարակման մեջ Արայիկ Հարությունյանը, մասնավորապես գրել է․
«Հարգելի՛ հայրենակիցներ
ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի և ԱՀ ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանի ուղեկցությամբ այսօր այցելել եմ ՊԲ N զորամաս և ծանոթացել ոստիկանության ծառայողների (ծրագրում ընդգրկված են գրեթե բոլոր ստորաբաժանումները) ուսումնական պարապմունքներին: Ինչպես ԱԱԾ հատուկ վարչության տղաները, այնպես էլ ոստիկանության ծառայողները, հանձնարարականիս համաձայն, ձեռք են բերում սպառազինության որոշ տեսակների կիրառման հմտություններ: Նախնական արդյունքները գոհացուցիչ էին:
Այսօր լավ առիթ էր նաև ծանոթանալու հայկական ռազմարդյունաբերության ոլորտի մասնագետների կողմից կատարելագործված զինատեսակներին, որոնք գործնականում արդեն հաջողությամբ կիրառվում են մեր զինված ուժերում:
«Ուժեղ սահման, ամուր թիկունք, պաշտպանված Հայրենիք» սկզբունքը մշտապես լինելու է մեր ռազմաքաղաքական ջանքերի առանցքում:
Հ.Գ.
Սամբոյի աշխարհի չեմպիոն Մավրիկ Նասիբյանը, ով ոստիկանությունում գումարտակի հրամանատարի պաշտոնն է զբաղեցնում, իր ունակությունները ցուցադրեց նաև «Ֆագոտ» հակատանկային համալիրի վարժասարքի վրա՝ ուսումնական պարապմունքից ստանալով չեմպիոնին վայել գերազանց գնահատական»։
Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու կապակցությամբ Կիպրոսում և Հունաստանի որոշ քաղաքներում այսօր սգո զանգեր են ղողանջել, գրում է ria.ru-ն։
Արքեպիսկոպոս Խրիզոստոմի որոշմամբ՝ Կիպրոսում սգո զանգերը սկսել են ղողանջել տեղական ժամանակով ժամը 12-ին, հնչել են հինգ րոպե շարունակ՝ «թուրքերի կողմից Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու կամայական, անթույլատրելի և հանցավոր որոշման կապակցությամբ», ասված է Կիպրոսի արքեպիսկոպոսության հաղորդագրության մեջ:
Հուաստանի մի շարք քաղաքներում սգո զանգերը ղողանջել են առավոտյան, բացի այդ Հունաստանի Արքեպիսկոպոս Հիերոնիմոս Երկրորդը և ամբողջ Հունաստանը երեկոյան Աթենքի Մայր տաճարում ընթերցել են «Պաշտպան» ակաֆիստը՝ «Սուրբ Սոֆիայի տաճարի որպես մզկիթ բացման առաջին օրը՝ ամբողջ ուղղափառության, քրիստոնեության և հելլենիզմի համար տառապանքների օրը»:
Հիշեցնենք, որ Սուրբ Սոֆիայի տաճարը 86 տարի անց այս օրը բացվել է որպես մզկիթ` փոխելով իր թանգարանի կարգավիճակը:
Թուրքիայի պետական խորհուրդը (բարձրագույն վարչական դատարան) չեղյալ է հայտարարել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան դարձնելու մասին 1934 թվականի որոշումը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրանից հետո հրամանագիր է ստորագրել տաճարը մզկիթի վերածելու մասին։
Սուրբ Սոֆիայի պատմությունը սկսվում է հռոմեացի կայսր Կոստանդիանոս Ա Մեծի օրոք: Նա է 324 թվականին հիմնել Կոստանդնուպոլիսը որպես կայսրության մայրաքաղաք: 326-ին Կոստանդիանոսը մայրաքաղաքում կառուցել է առաջին եկեղեցին Սուրբ Սոֆիայի անունով՝ Կոստանդնուպոլսի Օգոստոսյան հրապարակում: Սկզբնական շրջանում այն կոչվում էր Մեծ եկեղեցի, քանի որ չափերով գերազանցում էր Կոստանդնուպոլսի իր ժամանակակից մյուս եկեղեցիներին: Իսկ Սուրբ Սոֆիա անվանումը կառույցին տրվել է ավելի ուշ: Տաճարն առաջին անգամ հրդեհվել է 404 թվականին՝ ժողովրդական ապստամբության ժամանակ: 532 թվականին Թեոդոսիոսի վերակառուցած տաճարը կրկին կործանվել է հրդեհի պատճառով: Հրդեհից քառասուն օր անց Բյուզանդիայի կայսր Հուստինիանոս Ա-ն պատվիրել է դարձյալ վերակառուցել Սուրբ Սոֆիայի տաճարը, վերակառուցումը տևել է 532-537 թթ.:
1453թ.-ին Բյուզանդական կայսրության անկումից հետո տաճարը վերածվել է մզկիթի: 1935թ.-ին Թուրքիայի կառավարության որոշմամբ, որը ստորագրվել է ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի կողմից, տաճարը դարձել է թանգարան, կառույցի պատերը մաքրվել են որմնանկարներից և խճանկարներից: 1985թ.-ին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:
Ռուսաստանում ադրբեջանցիները հարձակվել են հայկական խանութի վրա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է մոսկվայաբնակ քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը:
Նա մասնավորապես հայտնել է. «Րոպեներ առաջ Սալարեվոյում Հայկական Տուն խանութի վրա հարձակում է տեղի ունեցել, ականատեսների աչքերով 10 մեքենայով ադրբեջանցիներ են հարձակվել, խանութի տիրոջ գլուխն է վնասվել։ Տեղում են շտապ օգնությունը և իրավապահ մարմինները»։
Միջադեպին անդրադարձել է նաեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ադրբեջանցիները չեն հանդարտվում, հիմա հայերին պատկանող խանութի վրա են հարձակվել, բայց մենք չպետք է տրվենք նաև այս տեսակի սադրանքներին և ռուսական իշխանություններից պահանջենք խստիվ հետապնդել և պատժել: Զգոնություն և հանդարտություն սիրելի հայրենակիցներ ջան»:
Մոսկվայում գիշերը տեղի ունեցած հանցագործություններին մասնակից անձինք խստորեն կպատժվեն, ասել է Մոսկվայի եւ Մոսկվայի շրջանի ԱԴԾ վարչության ղեկավարի տեղակալ գեներալ մայոր Անդրեյ Յացենկոն հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Ռուսաստանի Հայերի միության մամուլի ծառայությունը։
«Այդ հանցագործություններին առնչվող բոլոր անձինք խստորեն կպատժվեն։ Ոչ մեկը չի խուսափի պատասխանատվությունից»,-ասել է Յացենկոն՝ նշելով, որ դա աղմկահարույց գործ է եւ գտնվում է երկրի ղեկավարության հսկողության ներքո։
Իր հերթին ոստիկանապետ գեներալ մայոր Իգոր Զինովյովը եւ Մոսկվայի շրջանում ՆԳՆ ոստիկանության Գլխավոր վարչության ղեկավար, Վյաչեսլավ Չուրկանը կոչ է արել տեղեկացնել համայնքի յուրաքանչյուր բնակչին այն մասին, որ հանցագործները կպատժվեն քրեական օրենսգրքի համաձայն։
Իշխանությունները ձեռնարկում են խստագույն միջոցներ ցանկացած ծայրահեղական դրսեւորում կանխելու համար՝ ընդհուպ մինչեւ քաղաքացիության զրկելն ու ՌԴ-ից վտարելը։
«Սիրելի հայրենակիցներ, եւս մեկ անգամ կոչ ենք անում բոլորին լինել զգոն, դրսեւորել մեզ՝ հայերիս, հատուկ զսպվածություն եւ խոհեմություն, եւ չենթարկվել սադրիչ գործողությունների»,-ասվում է հայտարարության մեջ։
Արտասովոր իրավիճակների դեպքում անհապաղ դիմեք Ռուսաստանի Հայերի միության թեժ գծին (89253045971) կամ իրավապահ մարմիններին։
Հայաստանում հուլիսի 25-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 383 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 25-ին հաստատվել է կորոնավիրուսի 36996 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 155 664, վերջին մեկ օրում` 1850 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 9833 պացիենտ, նվազել է 133-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 26243 անձ` վերջին մեկ օրում 509 անձ:
Ընդհանուր առմամբ, 700 պացիենտ մահացել է (ավելացել է 8-ով):
Արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 220 է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.