23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մինչ Հայաստանում կորոնավիրուսային համաճարակի հետևանքով խորանում է տնտեսական ճգնաժամը, վատթարանում է մարդկանց սոցիալական վիճակը և պաշտոնական տվյալների համաձայն` տասնյակ հազարավոր քաղաքացիներ շարունակում են գործազուրկ մնալ, պետական կառույցներում չի դադարում պարգևավճարներ ստանալու պրակտիկան։
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հուլիսի 3-ին ստորագրել է Կ-83-Ա կարգադրությունը, որով միանվագ դրամական խրախուսմամբ աշխատավարձի 125 տոկոսի չափով պարգևատրել է Ազգային ժողովի աշխատակազմում մի շարք պետական ծառայողների և աշխատակազմի մի շարք աշխատողների
AntiFake.am-ը հարցմամբ խնդրել է տրամադրել, թե ընդհանուր առմամբ որքան պարգևավճար են ստացել Ազգային ժողովի աշխատակիցները ԱԺ նախագահի կարգադրության համաձայն։ Ազգային ժողովից հայտնել են, որ պարգևատրման ընդհանուր գումարի չափը կազմել է 148.210.030 դրամ, որը համարժեք է մոտ 304 հազար ԱՄՆ դոլարին։
AntiFake.am-ը խնդրել էր տրամադրել նաև համապատասխան հավելվածները, որոնց համաձայն` պարգևատրվել են աշխատակիցները, սակայն ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանը շարունակում է ԱԺ նախագահի կարգադրություններին կից հավելվածները դիտարկել որպես անձնական տվյալ և մերժել դրանց տրամադրումը։
ԱԺ-ից հայտնել են, որ պատգամավորները չեն պարգևատրվել։
Հարցման պատասխանը` ստորև.
Անկարայում պղծվել է Սուրբ Փրկիչ և Քառասուն մանուկ եկեղեցիներին պատկանող, Սինջանի շրջանում գտնվող հայկական գերեզմանատունը: Այս մասին գրում է aktifhaber.com կայքը:
Սոցիալական ցանցերում հարցի բարձրացումից հետո Թուրքիայի նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանի նորաստեղծ «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցության (DEVA) փոխնախագահ Մուստաֆա Եներօղլուն հարցը քննարկել է Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշի հետ:
Եներօղլուն հայտարարել է, որ գերեզմանատան ավերումն ու դրա շրջակայքում նետված մարդկային ոսկորներն ամոթալի են:
«Գերեզմաններից հանված ոսկորները պետք է կրկին թաղվեն: Այս հողում ապրած յուրաքանչյուր մարդու հիշատակի պահպանումը մեր կարևորագույն պարտականություններից է պատմության և գալիք սերունդների առաջ»,-ասել է նորաստեղծ կուսակցության փոխնախագահը:
Իր հերթին, քաղաքապետ Յավաշը տեղեկացրել է, որ իրենք արդեն զբաղվում են գերեզմանատան վերականգնման հարցով:
ԱՊՀ երկրները հայտնում են Ռուսաստանի հետ սահմանը բացելու պատրաստակամության մասին: Փորձագետները գնահատել են թռիչքների վերականգնման հեռանկարները, ինչպես նաեւ կիսվել միջազգային ավիահաղորդակցությունն ընդլայնելու կանխատեսումներով, գրում է «Atorus»-ը:
Օգոստոսի 12-ին հայտնի է դարձել, որ Ղազախստանն ու Հայաստանը պատրաստ են բացել Ռուսաստանի հետ սահմանը: Ղազախստանի ենթակառուցվածքների ինդուստրիայի զարգացման նախարարության հաղորդագրության համաձայն՝ օգոստոսի 17-ից վերսկսվում են միջազգային չվերթները դեպի ԱՄԷ, Բելառուս, Գերմանիա, Նիդեռլանդներ, Եգիպտոս, Ուկրաինա եւ Ռուսաստան: Նախարարությունը նշել է, որ ՌԴ-ի հետ ավիահաղորդակցությունը վերականգնելու համար կպահանջվի ռուսական կողմի թույլտվությունը:
Ռուսաստանի հետ սահմանը բացելու մտադրություն ունի նաեւ Հայաստանի կառավարությունը: Ինչպես հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ռուսական կողմը եւս պատրաստակամություն է հայտնել բացել սահմանը, այդ հարցով բանակցություններ են ընթանում:
Նա նաեւ նշել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ ՌԴ ցանկացած քաղաքացի կարող է Հայաստան այցելել առանց հատուկ թույլտվության՝ չնայած երկրում պահպանվող ԱԴ ռեժիմին:
Ավելի վաղ ՌԴ-ի հետ ավիահաղորդակցությունը վերսկսելու պատրաստակամություն են հայտնել Ուզբեկստանն ու Ղրղզստանը:
Ամենայն հավանականությամբ, Ռուսաստանը կվերսկսի ԱՊՀ երկրների մեծամասնության հետ ավիահաղորդակցությունը սեպտեմբերի 1-ից: Այդ մասին պաշտոնապես կարող են հայտնել օգոստոսի 20-ից:
Փորձագետները նշում են, որ չվերթների վերսկսման մի քանի պատճառ կա: Առաջին հերթին, ՌԴ-ում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կայունանում է, սեպտեմբերին ծրագրվում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրություն, երկրորդ հերթին, ԱՊՀ երկրներում եւս իրավիճակը կայունանում է: Բացի այդ, այդ երկրները մտադիր են ռուսական պատվաստանյութ գնել:
«Այդ պատճառով Ղազախստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը, Հայաստանը ներառվել են 30 երկրների ցուցակում, որոնց հետ ՌԴ տրանսպորտի նախարարությունն առաջարկել է վերականգնել չվերթները»,-«Atorus»-ին ասել է ավիաոլորտում իրազեկ աղբյուրներից մեկը:
Դեռ հայտնի չեն Բելառուսի հետ սահմանի բացման ժամկետները: «Բելավիա» ավիաընկերությունը մինչեւ օգոստոսի 21-ը երկարաձգել է դեպի ՌԴ չվերթների չեղարկումը:
Աղբյուրների տվյալներով՝ սեպտեմբերին միջազգային ավիահաղորդակցության թույլտվություն կստանա 3 քաղաք՝ Եկատերինբուրգը, Նովոսիբիրսկն ու Վլադիվոստոկը:
Ընդ որում, միջազգային չվերրթները (առաջին հերթին, դեպի Թուրքիա) ցանկանում են վերսկսել Սոչիի, Կրասնոդարի եւ Կազանի օդանավակայանները: Բացառված չէ, որ այդ օդանավակայանները եւս կվերսկսեն չվերթները սեպտեմբերին, սական դա կարող է տեղի ունենալ սեպտմեբերի կեսերին կամ վերջին:
Հայաստանում օգոստոսի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 276 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 41299-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 814 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Օգոստոսի 14-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 239 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 6 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1053-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 267 է, ընդհանուր առողջացածներինը՝ 34164, փաստացի բուժվողներինը՝ 6082 (մեկ օրում ավելացել է 3-ով): Մեկ օրում արվել է 1465 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 181962 թեստ:
Պացիենտները եղել են 83 (տղամարդ), 69 (կին), 82 (տղամարդ), 78 (տղամարդ) և 70 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Ամուլսարի հարցում իշխանության լռությունից հասկանում եմ այն, որ իշխանությունը պատրաստ է, որպեսզի Ամուլսարի հանքը շահագործվի, հակառակ դեպքում, լռություն չէր պահպանի։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։
«Հակառակ դեպքում, այս ընթացքում կարվեին որոշակի աշխատանքներ։ Նաև ինձ համար զարմանալի է, երբ օրինակ «Լիդիան Արմենիայի» նախկին աշխատողները կարող են Կառավարության մոտ բողոքի ակցիա անել, բերման չենթարկվել, բայց Ամուլսարի բնապահպան-պաշտպանները կարող են բերման ենթարկվել»,- նկատեց պատգամավորը։
Անի Սամսոնյանի խոսքով՝ Ամուլսարի պահապանները, Ջերմուկի և հարակից համայնքների բնակիչները, սպասում են գործադիրի որոշմանը` Ամուլսարի խնդրի հետ կապված, սակայն Կառավարությունից չկան անհրաժեշտ պատասխանները։
Ինչ վերաբերում է ՍԴ դատավորի Կառավարության և Դատավորների ժողովի թեկնածուների հետ կապված «Լուսավոր Հայաստան» խմբակցության դիրքորոշմանը, Անի Սամսոնյանը պատասխանեց․ «Սահմանադրական դատարանի բարեփոխումների ամբողջ ծրագիրը համարել ենք հակաիրավական, հետևաբար մենք չենք պատրաստվում առանձին քննարկումներ ունենալ թեկնածուների հետ և առանձին քննարկել թեկնածուների հարցը, որովհետև դա տրամաբանական չէ։ Այսինքն, եթե դու մի պրոցես համարում ես հակաիրավական, նշանակում է դրա շարունակությունը ևս հակաիրավական է»:
https://www.youtube.com/watch?v=sBnBNaRqKeY&feature=emb_logo
«Առավոտի» հարցերին պատասխանել է «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի եւ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը: —
Ինչպե՞ս եք գնահատում վարչապետ Փաշինյանի երեկ արած հայտարարությունը, որ «ցավոք ունենք շատ զոհեր, բայց եթե միայն առողջապահական տրամաբանությամբ առաջնորդվեինք, սոցիալական կոլապսի առաջ էինք կանգնելու»։ Այս միտքը կոշտ արձագանք է ստացել սոցիալական ցանցերում։ —
Այս ձեւակերպումը մի քանի խորքային սխալ է պարունակում։ Նախ՝ այն ընդունելի չէ բարոյական տեսակետից. խոսքը 1000-ից ավելի մեր հայրենակիցների մասին է, եւ այդ թիվն առ այսօր կանգ չի առնում։ Այստեղ կարիք կա ավելի զգույշ եւ ավելի հարգալից խոսելու։
Հարցի շեշտադրումն ինքնին մեծ սխալ է պարունակում. չի կարելի հակադրել կյանքը (մահը) սոցիալական խնդրին։ Վարչապետը լավ չի ընկալել համաշխարհային միտումները. հակադրվում են կարանտինը (սահմանափակումները) եւ տնտեսությունը, սոցիալական խնդիրները, բայց ոչ երբեք՝ մարդկանց կյանքը։
Հայաստանում կա 1000-ից ավելի մահ ամենեւին ոչ կարանտինի թուլացման պատճառով։ Եթե վարչապետը նման բան է ասում իսկապես կարծելով, թե ինքը ճիշտ է, իրոք այդպես է մտածում, ապա իրավիճակը Հայաստանում չի շտկվելու։
Մեծ թվով մահերն ակնհայտորեն ունեն այլ պատճառներ, որոնք ունեն լուրջ եւ հրատապ ուսումնասիրման կարիք։
-Վարչապետն ասաց նաեւ, որ «մենք հիմա կորի շարունակական շատ լուրջ անկում ենք արձանագրում, բայց մեր ամենօրյա մահերի թիվը դեռեւս չի նվազում…»:
-Ես հենց դրա մասին եմ ասում. մենք պետք է հասկանանք պատճառները։ Ակնհայտ է, որ ինչ-որ տեղ, ինչ-որ օղակներում կոպիտ սխալներ կան, որոնք էլ հանգեցնում են այս ողբերգական վիճակին։ Ես ցավում եմ, բայց կառավարությունն այդ լուրջ, ամենակարեւոր գործը թողած՝ ուղղակի սկսել է շատ հեշտ խոսել մահերի մասին։
Կառավարությունը պետք է գտնի սխալները, իսկ դրանք կան, պետք է կարողանա հասկանալ՝ որտե՞ղ է հիմնական պրոբլեմը, որպեսզի կարողանա խափանել մահերի մեքենան։
Ամիսներ շարունակ թեսթերը, դեղորայքը, համակարգչային հետազոտությունը հազարավոր քաղաքացիների համար եղել են դժվար հասանելի կամ ընդհանրապես անհասանելի։ Գուցե մեծ թվով մահվան պատճառը հենց դրա՞ մեջ է։ Օրեր շարունակ վատառողջ, հիվանդ քաղաքացին չի կարողացել թեսթավորում անցնել (եւ դա եղել է համատարած), լսել է «ցուցում չկա» պատասխանը, որը հաճախ դարձել է դատավճիռ, կորցրել է շատ կարեւոր օրեր՝ այդ ընթացքում չստանալով բուժում։ 5-6 օր հետո դրական թեսթով հիվանդը հաճախ արդեն միջին կամ ծանր վիճակում է. սա մահվան պատճա՞ռ չէ։ Կառավարությունն ի՞նչ է արել այս օղակի սխալը ուղղելու համար։ Ամիսներ շարունակ՝ ոչինչ։
Տնային պայմաններում բուժում ստացողները թողնվել են մենակ։ Տասնյակ հազարավոր մեր քաղաքացիներ ուղղակի չունեն ողջ ընտանիքով թանկ դեղորայքային բուժում ստանալու հնարավորություն։ Սա վիճակի վատացման եւ մահվան պատճա՞ռ չէ։
Տասնյակ հազարավոր մեր քաղաքացիներ չունեն համակարգչային հետազոտության հնարավորություն. սա մահվան պատճա՞ռ չէ։ Մամուլում հայտնվում են սարսափելի պատմություններ, երբ պոլիկլինիկաներում ռենտգեն հետազոտություն են արել եւ «բան չկա» ձեւակերպմամբ ուղարկել տուն՝ մահանալու։ Չէ՞ որ բոլորը վաղուց գիտեն, որ ռենտգեն հետազոտությունն այս հիվանդության պարագայում անիմաստ է։ Սա մահվան պատճա՞ռ չէ։
Կա առանձին եւ հրատապ ուսումնասիրության խնդիր՝ արդյոք բոլոր այն հիվանդանոցները, որոնք արագ վերապրոֆիլավորվել են որպես կովիդ- բուժհաստատություններ, ունե՞ն անհրաժեշտ որակները՝ մասնագիտական եւ սարքավորումների, վերակենդանացման բաժանմունքների առումով։ Այդ բոլոր հիվանդանոցներն ունե՞ն անհրաժեշտ մասնագիտացումներով բժիշկներ։ Սա լրջագույն եւ հրատապ ուսումնասիրման թեմա է։ Պրոցեսը կանգ չի առել, եւ աշխարհը դեռ չգիտի, թե ինչ է սպասվում առաջիկայում։ Կառավարությունն ունի՞ վիճակագրություն եւ վերլուծություն, թե որ հիվանդանոցներն են ավելի շատ մահեր տվել։
Սա միայն առողջապահական խնդիր չէ, սա պետության անվտանգության խնդիրն է։ Եվ վերջապես չի կարելի առանց լուրջ հետեւությունների այդքան հեշտ խոսել 1000-ից ավելի մահերի մասին։
Ոչ մի երկրում, ոչ մի հասարակության մեջ սա չի կարող անհետեւանք անցնել։ Եթե ոչ այսօր, ապա վաղը սա դառնալու է մեծ քննության առարկա։ Խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմությունը սա պետք է դարձնի իրենց հիմնական օրակարգային հարցերից մեկը, նույնը պետք է անեն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։ Իսկ կառավարության ուղղակի պարտավորությունն է՝ հասկանալ մահերի պատճառները եւ խափանել այդ «մահերի մեխանիզմը»։
Այսուհետ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կամ ինքնամեկուսանալ 14 օրյա ժամկետով, կամ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։ Այս մասին իր ֆեյսբուքան էջում գրել է պարետ, առաջին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «Այսուհետ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կամ ինքնամեկուսանալ 14 օրյա ժամկետով, կամ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։
Տվյալ անձանցից թեստավորման համար նմուշառումը կարող է իրականացվել բացառապես իրենց գտնվելու (ինքնամեկուսացման) վայրում՝ լաբորատորիայի աշխատակիցների այցելության միջոցով:
Իսկ արտերկրում կատարված թեստավորման բացասական պատասխանի առկայությունը ՀՀ ժամանող անձանց չի ազատում ինքնամեկուսացման պահանջից»:
Հայաստանում օգոստոսի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 229 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 41023-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 809 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Օգոստոսի 13-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 238 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 7 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1047-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 405 է, ընդհանուր առողջացածներինը՝ 33897, փաստացի բուժվողներինը՝ 6079 (մեկ օրում նվազել է 183-ով): Մեկ օրում արվել է 1465 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 180497 թեստ:
Հայաստանում Սևրի հաշտության պայմանագրի հարյուրամյակի հիշատակման առնչությամբ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը մեկ անգամ ևս ի ցույց է դնում այդ երկրի անկարողությունը` առերեսվելու իր անցյալի հետ: Այդ մասին ասվում է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանությունում:
«Զարմանքի է արժանի, որ Թուրքիայի ներկա կառավարությունը, որը առիթը բաց չի թողնում արժևորելու Օսմանյան ժառանգությունը՝ այդօրինակ նյարդային արձագանք է ցուցաբերում նույն Օսմանյան կայսրության կողմից մի շարք պետությունների` այդ թվում Հայաստանի Հանրապետության հետ կնքված Սևրի պայմանագրի հիշատակումից:
Սևրի հաշտության պայմանագիրը եղել է, կա և շարունակելու է մնալ պատմական փաստ, որը հնարավոր չէ վերախմբագրել կամ ջնջել:
Թուրքիան, խուսափելով առերեսվել իր անցյալի հետ և ուրիշներին կոչ անելով ‹‹պատմությունից թշնամանքի փոխարեն դասեր քաղել››, շարունակում է Հայոց ցեղասպանությունն արդարացնելու և հայ ժողովրդին նոր ոճրագործություններով սպառնալու ավանդական քաղաքականությունը:
Թուրքիայի կողմից մեր տարածաշրջանում խաղաղության և անվտանգության խաթարմանն ուղղված քայլերը, Հայաստանի հանդեպ որդեգրած ռազմատենչ կեցվածքը հարևան տարածաշրջաններն ապակայունացնելու Թուրքիայի ներկա կառավարության ծավալապաշտական քաղաքականության մասն են կազմում:
Միայն այդ քաղաքականության վերանայումը և Թուրքիայի կողմից անցյալի հետ առերեսվելու կարողությունը ճանապարհ կհարթեն մեր տարածաշրջանի ժողովուրդների միջև իրական հաշտության համար»,- նշել է նա:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.