23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հաստատվել է, որ 2003-2011թթ. ժամանակահատվածում Մասիս ՋՕ ընկերության վարչական խորհրդի նախագահ, գործադիր տնօրեն հանդիսացած անձը առերևույթ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ վատնման եղանակով հափշտակել է իրեն վստահված՝ ՀՀ սեփականությունը հանդիսացող առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 611․072․640 ՀՀ դրամ արժողությամբ գույքը, ինչպես նաև խմբի կազմում թե՛ անձամբ կեղծել, թե՛ դրդել է խմբին կեղծել պատասխանատվությունից ազատող պաշտոնեական փաստաթղթեր: Մասնավորապես, ընկերության կանոնադրությամբ ունենալով ոռոգման համակարգերի շահագործման և պահպանման ապահովման պարտականություն, վերջինս, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2006-2010թթ. ընթացքում՝ մաս-մաս, գործով դեռևս չպարզված անձանց միջոցով և տեխնիկայի կիրառմամբ, ապամոնտաժել և վատնման եղանակով հափշտակել է Արարատի մարզի Նիզամի համայնքում գտնվող Մասիս ջրհան պոմպակայանից դեպի նույն մարզի Այնթապ համայնք անցնող, առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր 403,920,000 ՀՀ դրամ շուկայական արժեքով 5000մ երկարությամբ 1020մմ և 207,152,640 ՀՀ դրամ շուկայական արժեքով 2880մ երկարությամբ 820մմ տրամագծով իրեն վստահված պետական սեփականություն հանդիսացող ոռոգման ճնշումային խողովակաշարը: Ապա իր կատարած հափշտակությունը թաքցնելու դիտավորությամբ, տնօրենի պաշտոնից բխող իր հեղինակության օգտագործմամբ նա համոզելու եղանակով դրդել է իր՝ 01.12.2011թ. հրամանով ձևավորված՝ ընկերության աշխատակիցներից կազմված հանձնաժողովի 5 անդամներին փաստացի չկատարել հիմնական միջոցների տարեկան գույքագրում՝ հայտնելով, որ այդ միջոցներն առկա են, գտնվում են իրենց տեղում: Հանձնաժողովի անդամներն էլ, գործելով նախնական համաձայնությամբ խմբի կազմում, փաստացի չեն կատարել սահմանված կարգով տարեվերջյան գույքագրումը և դրանից բխող պարտադիր գործողությունները: Փոխարենը՝ հիմնական միջոցների գույքագրման ցուցակում մտցրել են իրականությանը չհամապատասխանող, կեղծ տեղեկատվություն իբրև թե գույքագրում կատարելու մասին՝ փաստելով բոլոր հիմնական միջոցների՝ այդ թվում վերը նշված հափշտակված խողովակաշարի առկայությունը: Այնուհետև կեղծ գույքագրման ցուցակը՝ պատասխանատվությունից ազատող պաշտոնեական փաստաթուղթը, հաստատվել է հանձնաժողովի անդամների ստորագրությամբ, հանձնվել ընկերության հաշվապահություն: Բացի այդ, ՋՕԸ գործադիր տնօրենը դարձյալ գործելով հափշտակության փաստը թաքցնելու դիտավորությամբ, նախնական համաձայնությամբ խմբի կազմում՝ ընկերության 4 աշխատակիցների հետ միասին, իր ստորագրությամբ հաստատել է 20.12.2011թ. ամսաթվով կազմված ՋՕ ընկերության հիմնական միջոցների հանձնման-ընդունման ակտը, որում ներառել են իրականությանը չհամապատասխանող, կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբր ինքը հանձնել, իսկ նոր տնօրենն ընդունել է ընկերության բոլոր հիմնական միջոցները, այդ թվում՝ հափշտակված խողովակաշարը: Այսինքն՝ խմբի կազմում կեղծել է պատասխանատվությունից ազատող պաշտոնեական փաստաթուղթ, որը հանձնվել է ընկերության հաշվապահություն: Նկարագրված հանցագործության համար Մասիս ՋՕ ընկերության գործադիր տնօրեն Ա. Դ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով։ 2020թ. օգոստոսի 14-ին նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ հաստատվել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Նկատի ունենալով, որ նախաքննության ընթացքում Ա. Դ.-ն կամովին չի վերականգնել պետությանը պատճառված նյութական վնասը, ՀՀ գլխավոր դատախազության Կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչությունից հայց է ներկայացվել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ Ա. Դ.-ից հօգուտ պետական բյուջեի բռնագանձելու պետությանը պատճառված ամբողջ վնասը՝ 611․072․640 ՀՀ դրամը: Բռնագանձումը պատշաճ ապահովվելու համար նախաքննության ընթացքում մեղադրյալներին պատկանող գույքի վրա դրվել է արգելանք:
Արթուր Մեսչյանը Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից հեռանալուց առաջ պարգեւատրվել է ոչ թե 1.800.000, այլ 2.350.000 դրամի չափով։ Այս մասին գրում է Antifake.am-ը։
Օրերս մեծ աղմուկ բարձրացրեց Երեւանի` արդեն նախկին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի՝ պաշտոնը թողնելուց 3 օր առաջ 1 միլիոն 800 հազար դրամի չափով պարգեւատրման մասին տեղեկությունը։ Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը օգոստոսի 14-ին ստորագրել էր 837-Ա կարգադրությունը, որով պարգեւատրել էր գլխավոր ճարտարապետին։
Քաղաքացիները քննարկում էին, որ Երեւանի քաղաքապետարանի անգործության մեղավորներից մեկն էլ եղել է պաշտոնին հրաժեշտ տված Արթուր Մեսչյանը, որը քաղաքապետ Հայկ Մարությանի հետ միասին երեւանցիներին բազմաթիվ խոստումներ տված պաշտոնյա է եղել, սակայն դրանք չկատարած` հեռանում է, այն էլ հետը շռայլ գումարներ տանելով։
Մեծ աղմուկ բարձրացրած այս պարգեւավճարային պատմությունը, սակայն, 1 միլիոն 800 հազար դրամով չի ավարտվում։ Պարզվում է, որ նույն օրը՝ օգոստոսի 14-ին, Հրաչյա Սարգսյանը պարգեւատրման վերաբերյալ մեկ այլ կարգադրություն եւս ստորագրել է՝ ընդհանուր 7 միլիոն դրամի չափով պարգեւատրելով Երեւանի քաղաքապետարանի ղեկավար կազմին՝ թվով 20 աշխատակիցների, այդ թվում՝ Արթուր Մեսչյանին։ Վերջինս պարգեւատրվել է 550,000 դրամի չափով։ Փաստորեն մեկ օրվա ընթացքում Մեսչյանը պարգեւատրվել է 2,350,000 դրամի չափով, որը համարժեք է մոտ 4.800 ԱՄՆ դոլարի։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 20-ին, ժամը 14:00-ի սահմաններում «Իջեւան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջեւանի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր թունավորում էկզոգեն հարցականով իրենց մոտ են տեղափոխվել 5 երեխա:
Ոստիկանները պարզել են, որ երեխաները հիվանդանոց են տեղափոխվել Տավուշի մարզի Խաշթառակ գյուղից: Նրանք են՝ 6-ամյա Նարե Ղ.-ն, 9-ամյա Նարեկ Ղ.-ն, 4-ամյա Արտյոմ Հ.-ն, 1-ամյա Մարկ Ա.-ն, եւ 2-ամյա Նիկ Ա.-ն:
Կայքի տեղեկություններով՝ վերջիններս «Իջեւան» բժշկական կենտրոնում առաջին բուժօգնությունը ստանալուց հետո շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են Երեւանի «Մուրացան» բժշկական կենտրոն: Բոլոր երեխաները օգոստոսի 18-ին Տավուշի մարզում 6-ամյա եւ 4-ամյա իր թոռներին ծեծի ենթարկելու կասկածանքով ձերբակալված, 58-ամյա Սամվել Հ.-ի թոռներն են:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, օգոստոսի 18-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ էր ստացվել, որ «ցավ՝ որովայնի շրջանում, սուր գաստրոէնտեռոկոլիդ լեյկոզ՝ չճշտված հարցականով» վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել էին, որ վիրավորը Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 6-ամյա Սերգեյ Հ-ն է։ Մինչ բժիշկները ապյքարում էին երեխայի կյանքի համար, Իջևանի ոստիկանները պարզել են, որ Սերգեյ Հ-ի պապիկը՝ նույն գյուղի բնակիչ, 58-ամյա Սամվել Հ-ն, փայտով ծեծի է ենթարկել Սերգեյ Հ-ին և 4-ամյա Նաիրի Ղ-ին, ինչի հետևանքով որոշ ժամանակ անց Նաիրի Ղ-ն նույնպես տեղափոխվել է հիվանդանոց։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հայաստանում օգոստոսի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 158 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 42 477-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 842 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Օգոստոսի 21-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 253 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 8 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1095-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 217 է, ընդհանուր առողջացածներինը՝ 35 693, փաստացի բուժվողներինը՝ 5689 (մեկ օրում նվազել է 67-ով): Մեկ օրում արվել է 1639 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 192 199 թեստ:
ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազի դատավարական ղեկավարման ներքո ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասի, 325-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1 ին և 2-րդ կետերի հատկանիշներով քննված քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության մի խումբ բժիշկ-վիրաբույժներ տարբեր ժամանակահատվածներում կատարել են տարբեր տեսակի վիրահատություններ, սակայն գրանցամատյաններում ակնհայտ կեղծ տեղեկություններ են ներառել կատարված վիրահատությունների տեսակի և արժեքի վերաբերյալ: Արդյունքում ընկերության դրամարկղ է մուտքագրվել իրական վիրահատության արժեքից էականորեն տարբերվող` նվազ գումարներ: Այս մասին հայտնում են Դատախազությունից:
Վիրաբույժները, ընդհանուր կարգով վճարովի բժշկական ծառայություններ մատուցելու դիմաց գանձվող գումարներից, ինչպես նաև որոշ կատեգորիաների հիվանդների համար պետբյուջեից վճարվող գումարներից հափշտակություններ կատարելու դիտավորությամբ առանց վիրահատման ենթակա հիվանդների գիտության, վերջիններից պահանջել և կանխիկ ստացել են վճարովի ծառայությունների համար սահմանված ամբողջ գումարը և նրանց հիվանդության պատմագրերում, այլ փաստաթղթերում կատարել կեղծիքներ: Մասնավորապես, վիրահատությունները ձևակերպել են որպես համավճարի շրջանակներում իրականացվող անհետաձգելի կարգով մատուցվող ծառայություններ և կազմել են այդ կապակցությամբ կեղծ պայմանագրեր: Արդյունքում հիվանդներից գանձված գումարներից բժշկական կենտրոնի դրամարկղ մուտքագրվել է միայն համավճարի շրջանակներում սահմանված գումարը` 50.000-65.000 ՀՀ դրամ, իսկ հիվանդների բուժման դիմաց վճարման ենթակա մնացած գումարները ձևակերպվել են որպես բժշկական կենտրոնի հաշվեհամարին պետբյուջեից կատարված փոխանցումներ։ Նման եղանակով պետությունից և հիվանդներից խարդախությամբ հափշտակվել է խոշոր չափերով՝ ընդհանուր 1.8մլն ՀՀ դրամ գումար:
Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա
ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի տարբեր կետերով, որոշ դեպքում նաև 325-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանքներ են առաջադրվել նշված բուժհաստատության մի խումբ բժիշկների: Հետագայում առաջադրված մեղադրանքների մի մասով ոչ արդարացնող, այսինքն՝ համաներման ակտի կիրառման, վաղեմության ժամկետն անցնելու, գործուն զղջալու հիմքով, մյուս մասով արդարացնող՝ հանցակազմի բացակայության հիմքով, հաշվի առնելով նաև պատճառված վնասի վերականգնման հանգամանքը, վարույթն իրականացնող մարմնի կողմից նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է և քրեական գործի վարույթը կարճվել:
Այդուհանդերձ, քննությամբ, փաստորեն, հաստատվել է, որ բժշկական կենտրոնի աշխատակիցները և բժիշկները, օգտվելով տվյալ ոլորտում վերահսկողության բացակայությունից, հնարավորություն են ունեցել կատարել վերը նշված հանցավոր արարքները: Դրան նպաստել է նաև այն հանգամանքը, որ բժշկական օգնությունից օգտվող քաղաքացիները իրազեկված չեն եղել իրենց իրավունքների մասին, բավարար տեղեկություններ չեն ուենցել ինչպես անվճար, այնպես էլ արտոնյալ պայմաններում բուժում ստանալու՝ ՀՀ Կառավարության սահմանած կարգի վերաբերյալ:
Այսինքն, հիվանդների հաշվառման, բուժման հետ կապված փաստաթղթաշրջանառության, արտոնյալ պայմաններում բուժվող հիվանդներին իրենց իրավունքներին և պարտականություններին, բուժման պայմաններին վերջիններիս չծանոթացնելու, պայմանագրի կնքման, հաշվառման և գրանցման նկատմամբ պատշաճ հսկողություն չիրականացնելու հետևանքով բարենպաստ պայմաններ են ստեղծվում անձանց մոլորեցնելու և նրանց վստահությունը չարաշահելու համար:
Ելնելով դրանից՝ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչությունից միջնորդագիր է ուղղվել ՀՀ Շիրակի մարզպետ Տ. Պետրոսյանին, որով բարձրացվել է նմանատիպ դեպքերը բացառելու նպատակով նշված հանգամանքները մարզպետարանի ենթակայության տակ գործող բժշկական հաստատությունների ղեկավարների հետ քննարկելու, հիվանդների հաշվառման, բուժման հետ կապված փաստաթղթակազմության, պայմանագրերի կնքման նկատմամբ հսկողությունն ուղեժացնելու, պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնություն ստանալու պայմանների մասին քաղաքացիների պատշաճ իրազեկվածությունն ապահովելու անհրաժեշտությունը:
Ըստ Շիրակի մարզպետից ստացված գրության՝ միջնորդագիրը քննարկվել է մարզպետարանում և հիվանդանոցային բուժօգնություն և սպասարկում իրականացնող հասստատությունների տնօրեններին հանձնարարվել է այդ հաստատություններում դրամարկղերի գործունեությունը դարձնել շուրջօրյա, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման կարիք ունեցող պացիենտներին տրամադրել իրազեկման թերթիկներ: Հանձնարարվել է նաև սահմաներ ընթացակարգ, որով կապահովի վճարովի և արտոնյալ պայմաններով բուժօգնություն և սպասարկում ստացող պացիենտների, վերջիններիս հարազատների՝ համապատասխան պայմանագրերով սահմանված իրավունքների, պարտականությունների և բուժման պայմանների վերաբերյալ իրազեկվածությունը, ինչպես նաև կապահովվի կնքվող պայմանագրերի ձևանմուշների հասանելիությունը:
Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Աբբաս Զոհուրին Իրանի ազատ տնտեսական «Արաս» գոտի կատարած այցի շրջանակներում, այցելել է Հայաստանի սահմանային Նորդուզի անցակետ։ Այս մասին հայտնել է «Արաս» ազատ առևտրի գոտու հանրային և միջազգային կապերի բաժինը։
«Նորդուզի սահմանը, որպես դեպի Եվրասիական շուկա Իրանի դարպաս, երկրի արտահանման և արտարժույթի ներգրավման մեջ կարևոր դերակատարում ունի և պայմաններ է ստեղծում Եվրասիական ու ԱՊՀ շուկաներում իրանական ապրանքների օրեցօր ավելացող ներկայության համար»,-ասել է դեսպան Զոհուրին` Ջուղայի շրջանի ղեկավարի, Նորդուզի կենտրոնի տնօրենի և սահմանային անցակետում տեղակայված գրասենյակների և կենտրոնների տնօրենների հետ համատեղ նիստում։
Դեսպանը սահմանային անցակետի գոյությունը նպաստավոր պայման է համարել Ջուղայի շրջանի և «Արաս» ազատ տնտեսական գոտու համար, հաստատել է ներդրումների ներգրավման, համագործակցության զարգացման և ծրագրման կարևորությունը։
Մեղրի-Նորդուզ սահմանային անցակետը Հայաստանի և Իրանի Իսլամական հանրապետության միակ ցամաքային սահմանն է։ Երկու կողմերում գործում են ազատ տնտեսական գոտիներ, կողմերի քննարկումների օրակարգում է այդ գոտիներում և անցակետում համագործակցության զարգացումն ու խորացումը։
Արցախի Հանրապետության արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել` նշելով, որ Ադրբեջանի ԱԳՆ–ն փորձում է խեղաթյուրել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի խոսքերը։
Օրերս Արայիկ Հարությունյանը երիտասարդների հետ հանդիպման ժամանակ ասել էր` եթե հակառակորդը մի փոքր արկ կամ ռումբ գցի Ստեփանակերտի վրա, ապա պատասխանը ստանալու է Կիրովաբադում։ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանն ավելի ուշ հայտնել էր, որ հայտարարությունն Ադրբեջանում խիստ մտահոգությունների ալիք է բարձրացրել, ինչը տեսանելի է այդ երկրի ՊՆ–ի տարածած հայտարարության մեջ և մամուլի հրապարակումներում:
«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն առավելագույնս հստակ հայտարարել է, որ Ստեփանակերտն ու Արցախի այլ բնակավայրերը գնդակոծելու սպառնալիքները, որոնք ադրբեջանական կողմը պարբերաբար հնչեցնում է, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով, անթույլատրելի են։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը բազմիցս հայտարարել է Արցախում ցանկացած թիրախի ուղղությամբ հարվածելու պատրաստականության մասին։ Մասնավորապես՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարը հրթիռահրետանային զորքերին ժամանակին հանձնարարել էր «պատրաստվել կործանարար հարվածներ հասցնել» Ստեփանակերտի և Արցախի այլ քաղաքների ուղղությամբ։ Հատկանշական է, որ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն այսօրինակ սպառնալիքներն արդարացնում էր նրանով, թե իբրև Արցախում «չկա քաղաքացիական բնակչություն, այլ միայն զինվորականներ են և դաշտեր»»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ Արցախի ԱԳՆ–ի` Ադրբեջանը, ձգտելով թաքցնել վախեցնելու և ահաբեկելու վրա հիմնված սեփական ագրեսիվ քաղաքականությունը, փաստերը նենգափոխելու և միջազգային հանրությանը կանխամտածված կերպով ապատեղեկացնելու միջոցով փորձում է սեփական քայլերը և գործողությունների շարժառիթները վերագրել հայկական կողմերին։
«Ոչ թե Երևանը կամ Ստեփանակերտը, այլ հենց Բաքուն է կանոնավոր կերպով հանդես գալիս Հայաստանի և Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքների ռազմավարական օբյեկտների և բնակավայրերի ոչնչացման սպառնալիքներով։ Հայաստանի Մեծամորի ատոմակայանի, Երևանի և Ստեփանակերտի ուղղություններով հրթիռային հարվածներ հասցնելու, Արցախ ուղևորվող քաղաքացիական ինքնաթիռները խոցելու վերաբերյալ իր պաշտոնական հայտարարություններով, ինչպես նաև կատարած բազմաթիվ ռազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններով Ադրբեջանը ցուցադրում է, որ չի խորշում կիրառել ահաբեկչական մեթոդներ՝ որպես իր պետական քաղաքականություն»,– նշում է ԱԳՆ–ն։
Արցախի Հանրապետությունը պատրաստ է ամենավճռական կերպով կանխարգելել խաղաղ բնակչության դեմ ադրբեջանական զինված ուժերի հարձակման ցանկացած փորձ։
«Գանձակ քաղաքի ռազմական օդանավակայանը և ցանկացած այլ ռազմական օբյեկտ, որն ադրբեջանական կողմը կփորձի օգտագործել Արցախի բնակավայրերի վրա հարձակման համար, օրինական թիրախ կդառնա Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի համար։ Արցախի Հանրապետության նախագահի հայտարարությունը նախազգուշացում է սպառնալիքի և ահաբեկչության միջոցով քաղաքական դիվիդենտներ շահելու փորձերի անհեռանկարայնության վերաբերյալ։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում»,– շեշտում է ԱԳՆ–ն։
Ըստ գերատեսչության` հերթական պատերազմի հրահրման փորձերը ողբերգական հետևանքներ են ունենալու ողջ տարածաշրջանի համար։
Օրերս ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հարցազրույց էր տվել «Հրապարակ» օրաթերթին, , որւմ ասել էր. «Սորոսը, իրա հերը կամ որևիցե մեկը ում շո՞ւնն են, որ ՀՀ-ում իշխանության վրա ազդեցություն ունենան։ Հայաստանի վրա ազդեցություն ունի միայն ՀՀ քաղաքացին»։
Այսօր հայտնի դարձավ, որ այս առնչությամբ որպես Սորոսի գրասենյակ հայտնի «Բաց հասարակության հիմնադրամի ղեկավար Լարիսա Մինասյանը դիմում է ուղարկել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ խնդրանքով՝ նախաձեռնել ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի ձևավորում և լսումներ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների վերաբերյալ։
«Մեծարգո պրն․ Միրզոյան․
Դիմում եմ Ձեզ խնդրանքով՝ նախաձեռնել ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի ձևավորում և լսումներ ՝ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի կողմից ս․թ․ օգոստոսի 20-ին «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում արված հայտարարությունների վերաբերյալ։ Ես համոզված եմ, Դուք կիսում եք այն տեսակետը, որ հարցազրույցը ոտնահարում է էթիկայի բոլոր նորմերը թե իր լեզվական և բառապաշարային դրսևորումներով, ինչպես նաև արտահայտած բովանդակությամբ։
Կարծում եմ լեգիտիմ ընտրված իշխող ուժն ունի ավելի պատվաբեր փաստարկներ իր կառավարմանը տիրապետելուն, քան Բաց հասարակության հիմնադրամների նախագահ Ջորջ Սորոսին վիրավորելը և Հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի գործունեությունը վարկաբեկելը։ Ես ավելի քան վստահ եմ , որ Ձեր կուսակցության՝ լեգիտիմ քաղաքական իշխանության համար, անպատվություն է նման փաստարկներով հանդես գալը, անգամ եթե/ երբ հարկ եք համարում հանցավոր ռեժիմի ամենագռեհիկ ներկայացուցիչներից մեկի հետ բանավիճել։
Իսկ եթե պարոն Սիմոնյանը, զուտ մրցում է Նարեկ Մալյանի ՎԵՏՈ նախաձեռնության հետ, ապա կարելի է միայն արձանագրել ցավալին և անհավանականը՝ նա կարողացավ քաղաքական բանավեճի բարոյականության նշաձողը իջեցնել վերջինիս սահմանած ռեկորդից ավելի ցածր։
Ինչևէ, ես կարծում եմ, որ խնդիրն արժանի է լուրջ ուշադրության, քանի դեռ այն չի շահարկվել մամուլում, և ես ակնկալում եմ Ձեր անդրադարձը դրան, և ամենայն հարգանքով խնդրում եմ, նախաձեռնել էթիկայի հանձնաժողովի ձևավորում և լսումներ այս հարցի շուրջ»,– գրել է Լարիսա Մինասյանը։
Ի պատասխան, Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ՀՀ ժողովորդին և իր կողմից ընտրված իշխանությանը։ Մեեծծ տառերով գրեք դա ձեր գրասենյակի պատին ու մերվեք այդ մտքի հետ։
Հայաստանում օգոստոսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 263 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 42 319-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 836 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Օգոստոսի 20-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 251 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 5 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1087-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 250 է, ընդհանուր առողջացածներինը՝ 35 476, փաստացի բուժվողներինը՝ 5756 (մեկ օրում նվազել է 8-ով): Մեկ օրում արվել է 1993 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 190 560 թեստ:
Բելառուսի պետական սահմանի մոտ հերթապահություն են իրականացնում երկրի պաշտպանության նախարարությանը պատկանող կործանիչները:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, ռազմական գերատեսչության հայտարարության մեջ ասվում է, որ ավիացիայի կործանիչների նախատեսված թռիչքները կիրականացվեն մարտական ուսումնավարժանքների շրջանակներում: Օդաչուները համատեղ գործողություններ կմշակեն մի քանի ինքնաթիռների կազմով:
Բացի այդ, զենիթահրթիռային հրետանային ստորաբաժանումները պատրաստվում է «Տունգուսկա» զենիթահրթիռային-թնդանոթային համալիրների փորձարկումներին և «Իգլա» դյուրակիր ՀՕՊ համակարգերի գործարկմանը:
Երկրի ՊՆ-ից հավելել են, որ ստորաբաժանումները հավաքվում է զինուժի 174-րդ փորձարկումների դաշտում:
Երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կիրակի օրը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի զորքերը մոտեցել են Բելառուսի արևմտյան սահմաններին: Ավելի վաղ նա մտահոգություն էր հայտնել Լեհաստանում և Լիտվայում զորամիավորումների կազմի ընդլայնման վերաբերյալ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.