23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Խեղդվե՞ն այս մարդիկ, սա ճի՞շտ է: Ոչ մի քաղաքացու կարծիք հաշվի չեն առնում: Ես մինչև այսօր Նիկոլի կողմից եմ եղել, բայց այսօրվանից հիասթափվել եմ իրենից, լրիվ հիասթափվել եմ: Ի՞նչ է կատարվում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Աղբյուր Սերոբ 7 հասցեի բնակիչներից մեկը:
Հիշեցնենք, որ Աղբյուր Սերոբ 7 հասցեի բնակիչներն այսօր բողոքի ակցիա էին սկսել՝ ներկայացնելով իրենց բողոքը: Նրանք դեմ են իրենց շենքի հարակից տարածքում բարձրահարկ շենք կառուցելուն։
«Այս ի՞նչ է մեր քաղաքի վիճակը: Ես չեմ ասում` Նիկոլ Փաշինյանը սուտասան է, բայց մենք հիմա վախենում ենք 11 տարեկան երեխային խանութ ուղարկել, չենք թողնում, որ խանութ գնան: Ի՞նչ բեսպեդել է մեր քաղաքում»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ այս ամենի համար պատասխանատու է քաղաքապետը: «Հայկ, ամոթ քեզ, հազար ամոթ: Դե գնա, պապայիդ շենքի հայաթի ծառերն էլ հատի: Դե հատեք քաղաքի բոլոր ծառերը, մի թողեք մնան: Սա դրախտ էր, իսկ հիմա իրենք քաղաքը լրիվ դժոխք են դարձնում: Մենք լավն էինք սպասում, Նիկոլ ջան, ոչ թե բեսպրեդել քաղաք դարձնես: Ես չեմ վախենում ոչ մեկից»,-ասաց բնակիչը:
Հիշեցնենք, որ դեռ օգոստոսի 13-ից Աղբյուր Սերոբ 7 հասցեի բնակիչները բողոքի ակցիա էին սկսել՝ բողոքելով իրենց հարևանությամբ կառուցվող բարձրահարկ շենքի դեմ, քանի որ նրանց ներկայացմամբ՝ շենքի կառուցումն ավելորդ խնդիրներ ու անհանգստություններ է պատճառում նրանց:
Բնակիչները ներկայացրել էին, որ հանրային քննարկում չի եղել, իրենց կարծիքը հաշվի չի առնվել, սակայն Արաբկիր վարչական շրջանի քաղաքաշինության բաժնի պետը նրանց առաջարկել էր բողոքը դիմումի տեսքով քաղաքապետարան ներկայացնել, իսկ ստացած անհանգստությունների համար ոստիկանություն դիմել:
Կա՛մ Հայաստանը կդառնա տարածաշրջանային լիդեր և այդ առաքելությունն ունեցող պետական կառավարման էլիտա, կա՛մ Հայաստանը չի լինի։ Ես հավատում եմ առաջին տարբերակին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը։
«Ապագա Հայաստանի նախագծի հրամայականը
Կա՛մ Հայաստանը կդառնա տարածաշրջանային լիդեր և այդ առաքելությունն ունեցող պետական կառավարման էլիտա, կա՛մ Հայաստանը չի լինի։ Ես հավատում եմ առաջին տարբերակին։
Գործող իշխանությունը չափից դուրս անհամարժեք է այդ խնդրի լուծման համար։ «Հեղափոխականների» մեջ կան առանձին առողջ ու կարող ուժեր, բայց «թավշյա» իշխանության ընդհանուր պատկերը ողորմելի տպավորություն է թողնում՝ թույլ, անգրագետ, անճար, ապաշնորհ։ Մեր երկրում, հետևաբար, բեկում ապահովող քաղաքական փոփոխություն է պետք։ Դա, ի դեպ, անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանն է։
Հայաստանի տեղն ու դերը Հարավային Կովկասում և աշխարհում ամրագրելու համար անհրաժեշտ է մրցունակ ու նոր որակի Հայաստանի տեսլական ունեցող թիմ՝ նոր որակի առաջնորդությամբ»,- գրել է նա։
Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Սասուն Ս.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
Գործը քննվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուսաննա Գզոգյանի նախագահությամբ:
1976 թվականին ծնված Սասուն Ս.-ն նախաքննության մարմնի 2020 թվականի ապրիլի 13-ի որոշմամբ ձերբակալվել, իսկ հաջորդ օրը՝ ապրիլի 14-ին, ազատվել է ձերբակալումից, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
2020 թվականի ապրիլի 16-ին որոշմամբ Սասուն Ս.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով:
Ըստ մեղադրանքի՝ Սասուն Ս.-ն, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի բաժնի ՀՈ բաժանմունքի ավագ տեսուչի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, պարտավոր լինելով հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու նպատակով ձեռնարկել համապատասխան օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումներ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:
Սասուն Ս.-ն ի պաշտոնե պարտավոր է եղել հայտնաբերել հանցագործություն կատարած, ինչպես նաև հետաքննության, նախաքննության ու դատական մարմիններից թաքնվող, քրեական դատավարությունից, պատիժը կրելուց խուսափող անձանց:
Ոստիկանության ավագ տեսուչ Սասուն Ս.-ն, ըստ մեղադրանքի, 2020 թվականի փետրվարի 28-ին տեղեկացել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 38-296-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար դատապարտված իրենց թաղամասի բնակիչ Աշոտ Ա.-ի նկատմամբ պատժի կրումից խուսափելու համար ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի բաժնի կողմից հայտարարվել է հետախուզում: Սասուն Ս.-ի ունեցած տեղեկություններով՝ հետախուզվողը գտնվել է Երևանում:
2020 թվականի մարտի 17-ին Սասուն Ս.-ն տեղեկանալով, որ ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները մեկնել են Երևան՝ հետախուզման մեջ գտնվող իր մտերիմ Աշոտ Ա.-ին հայտնաբերելու և բերման ենթարկելու համար, վերջինիս հնարավոր հայտնաբերումից զերծ պահելու նպատակով հեռախոսակապ է հաստատել իր և հետախուզվող Աշոտի ընդհանուր մտերիմ Արտակ Ա.-ի հետ և նրան նախապես զգուշացրել է ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների կողմից հետախուզվողին հայտնաբերելու նպատակով Երևանում ձեռնարկվող միջոցառման մասին՝ զգուշացնելով, որ նա այդ մասին տեղյակ պահի Աշոտին: Արտակ Ա.-ն իր հերթին անմիջապես զանգահարել է հետախուզվող Աշոտին, նրան հայտնել է Սասուն Ս.-ի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին: Աշոտ Ա.-ն թաքնվել է, ինչի պատճառով ՀՀ ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների կողմից հնարավոր չի եղել հայտնաբերել հետախուզվող Աշոտ Ա.-ին:
Այսպիսով, Սասուն Ս.-ն հետախուզվող Աշոտ Ա.-ի հետ ունեցած մտերիմ հարաբերությունները չվատթարացնելու անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, հետախուզման մեջ գտնվող Աշոտ Ա.-ին հայտնաբերելու նպատակով ոստիկանության աշխատակիցների՝ Երևան կատարելիք այլցելության մասին Արտակ Ա.-ի միջոցով նախապես տեղեկացրել է հետախուզվող Աշոտ Ա.-ին՝ այդ կերպ ձախողելով հետախուզվողին հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության առանձին ստորաբաժանման կողմից տևական ժամանակ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումը:
Ըստ մեղադրանքի՝ Սասուն Ս.-ի դիտավորյալ գործողությունների հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին, հեղինակազրկվել է պետական իշխանության մարմինը, խաթարվել է արդարադատության շահը՝ պատժի կրումից խուսափող հետախուզվողը չի հայտնաբերվել:
Դատարանում Սասուն Ս.-ն, որն արդեն ուներ ոչ թե ոստիկանության ծառայողի, այլ «չաշխատող» քաղաքացու կարգավիճակ, իրեն լիովին մեղավոր է ճանաչել, միջնորդել է գործը քննել արագացված ընթացակարգով:
Դատարանը հաշվի է առել, որ Սասուն Ս.-ն լիովին ընդունել է մեղսագված արարքը, նրա խնամքին են երկու երեխաները, որոնք առողջական խնդիրներ ունեն:
Սասուն Ս.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք` 300 հազար դրամի չափով:
ՀՀ քրեական օրենսգրքի 69 հոդվածի 5-րդ մասի հիման վրա` նշանակված պատժին հաշվակցվել է Սասուն Ս.-ի՝ 2020 թվականի ապրիլի 13-14-ին արգելանքի տակ գտնվելու ժամկետը, և նրա նկատմամբ վերջնական պատիժ է սահմանել տուգանք՝ 250 հազար դրամի չափով:
Դատախազ Վ. Դոլմազյանը, հաշվի առնելով ՀՀ դատախազության այն դիրքորոշումը, որ առավել խիստ պատժողական քաղաքականություն պետք է վարել իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից հանցագործությունների բացահայտմանը խոչընդոտելու, առերևույթ հանցագործություն կատարող անձանց պատասխանատվությունից խուսափելուն ուղղված գործողություններ կատարելու, հանցավոր վարքագիծ դրսևորելու դեպքերին՝ նման երևույթները գնահատելով որպես հանցավորության դեմ պայքարում իրավապահ մարմինների նկատմամբ դավաճանություն, այս գործով ոստիկանության նախկին ավագ տեսուչի նկատմամբ պատիժը գնահատել է որպես ակնհայտ մեղմ պատիժ ու վերաքննիչ բողոք է բերել՝ պահանջելով պատժի մասով՝ խստացման առումով, փոփոխել դատավճիռը, Սասուն Ս.-ին դատապարտել ոչ թե տուգանքի, այլ՝ իրական ազատազրկման՝ 1 տարի ժամկետով:
Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի համար անհասկանալի է, թե ով է ստուգելու` դպրոցներում պահպանվո՞ւմ են արդյոք այն նորմերը, որոնք սահմանել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Մխիթարյանը նման կարծիք հայտնեց Sputnik Արմենիայի հետ զրույցում, անդրադառնալով օգոստոսի 21-ին հրապարակված ուղեցույցին։
Նշենք` ուղեցույցով սահմանվում է, որ դպրոցները կաշխատեն 6-օրյա աշխատանքային գրաֆիկով։ Յուրաքանչյուր դասարանում աշակերտների թիվը չի կարող 20-ից ավել լինել, իսկ դրանից ավել աշակերտ ունեցող դասարանները պետք է կիսվեն, և դասերն անցկացնեն դահլիճներում, միջանցքներում և բացօթյա տարածքներում: Բացի այդ, դասամիջոցների ընթացքում սովորողները չպետք է լքեն դասասենյակը։ Ինչ վերաբերում է ուսուցիչներին, ապա բարձր ռիսկային խմբի ուսուցիչները կարող են չներկայանալ աշխատանքի։
«Հարց է առաջանում, թե ինչպես է ստուգվելու և ով է արձանագրելու խախտումները։ Հետաքրքիր է նաև` խախտումներն արձանագրելու դեպքում ի՞նչ է հետևելու դրան։ Այս հարցերը կարծես դեռ բաց են մնացել»,–ասաց Մխիթարյանը։
Նրա կարծիքով` մի շարք դպրոցներում կարող են խնդիրներ առաջանալ դասարանների կիսվելու պահանջի առնչությամբ։ Հարցն այն է, որ ոչ բոլոր դպրոցների շենքային պայմաններն են դա թույլ տալիս։ Կրթության փորձագետը նշում է` գաղտնիք չէ, որ Երևանի կենտրոնի մի շարք դպրոցներ ծանրաբեռնված են, և արդեն իսկ երկրորդ հերթ է սահմանված։
Այս դեպքում, ըստ նրա, հարց է առաջանում`երրորդ հերթ կկարողանա՞ն կազմակերպել կամ նման ցուցում կա՞ արդյոք։
Բացի այդ, նախարարությունն առաջարկում է անհրաժեշտության դեպքում դասերը կազմակերպել նաև միջանցքներում, սակայն Մխիթարյանը հիշեցնում է, որ ոչ բոլոր դպրոցներն են ամբողջությամբ ապահովված ջեռուցման համակարգով։ Մասնավորապես, գյուղական դպրոցներում, օրինակ, ձմռանը դժվարությամբ են ջեռուցում նունիսկ դասասենյակները, միջանցքներն ինչպե՞ս են ջեռուցելու։
Մխիթարյանի խոսքով` ուղեցույցը կազմելիս դպրոցների պայմանները հաշվի չեն առնվել։ Այս դեպքում, ըստ նրա, ճիշտ կլինի, որ յուրաքանչյուրն իր համար կանոններ մշակի և հայտարարի իր հնարավորությունների մասին։ Գուցե այդ ժամանակ աշակերտներին դպրոցների միջև վերաբաշխելու հարց առաջանա, որպեսզի որևէ աշակերտ դուրս չմնա դասապրոցեսից։
«Փոքր չէ այն դասարանների թիվը, որտեղ աշակերտները 20-ից ավել են, այսինքն` ուսուցչի աշխատանքը կրկնակի է լինելու։ Այս դեպքում ճիշտ կլինի վերանայել ուսուցիչների վարձատրությունը, քանի որ նրանց ծանրաբեռնվածությունն էապես մեծանալու է»,–ասաց Մխիթարյանը։
Ինչ վերաբերում է ուսուցչական կազմին, ապա Մխիթարյանը նկատեց` կան դպրոցներ, որտեղ ավագ տարիքի ուսուցիչները շատ են. այս դեպքում արդյո՞ք նոր ուսուցիչներ պետք է ընդգրկեն դասապրոցեսում։ Կրթության փորձագետն ասում է` սրանք հարցեր են, որոնց պատասխանները դեռ չկան։ Այնուամենայնիվ, ըստ նրա, եղած պայմաններով հանդերձ, կրթության կազմակերպումն այսպես ավելի լավ է, քան «հեռավար» ուսուցումը։
Հայաստանում օգոստոսի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 33 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 42 825-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 854 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Օգոստոսի 24-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 256 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 3 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1110-ի:
Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 72 (կին) և 71 (կին) տարեկան: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Մեկ օրում առողջացածների թիվը 58 է, ընդհանուր առողջացածներինը՝ 36 049, փաստացի բուժվողներինը՝ 5666 (մեկ օրում նվազել է 28-ով): Մեկ օրում արվել է 380 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 195 574 թեստ:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ այսօր, ժամը 18:30-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում նախագահությամբ դատավոր Մարինե Մելքոնյանի պետք է քննարկվեր Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի հերթական միջնորդությունը, սակայն անսպասելիորեն նիստից երկու ժամ առաջ քննչական մարմինը հետ է վերցրել միջնորդությունը։
Իրավապահ համակարգի աղբյուրի փոխանցմամբ՝ նման քայլի պատճառը եղել է այն, որ մի շարք քրեական գործերով դատավոր Մարինե Մելքոնյանը դրսեւորել է օբյեկտիվություն եւ անկախություն՝ անհիմն լինելու հիմքով մերժելով քննչական մարմինների՝ տարբեր անձանց կալանավորելու վերաբերյալ միջնորդությունները։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախկինում դատարաններն արդեն երկու անգամ մերժել են Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունները, քննչական մարմինը որոշել է երրորդ անգամ չգնալ նման ռիսկի եւ այս պահին հետ վերցրել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։ Դրան զուգահեռ որոշվել է հաջորդող երկու շաբաթվա ընթացքում նոր միջնորդություն ներկայացնել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ այն հույսով, որ այն կմակագրվի ավելի վստահելի եւ կախվածության մեջ գտնվող դատավորի, ով կապահովի Մինասյանի կալանավորումը»,-ասել է կայքի աղբուրը:
Ես որոշել էի այլևս չզարմանալ ու չզայրանալ ոչ մի անհեթեթության ու աբսուրդի վրա: Ու ոնց որ թե տևական ժամանակ նյարդերս պինդ էին եւ նույնիսկ ամենանվաստ ապուշությունն ինձ հունից չէր հանում: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա գրել է. «Անգամ սկսեցի զարմանալ սեփական «վիդերժկայիս» վրա, որ մեկը մյուսին հաջորդող կազուսների հանդեպ կատարյալ անհաղորդ եմ:
Բայց էս մեկը այլևս դիմանալու չի: Չէ, հաստատ դիմանալու չի: Դպրոցահասակ փոքր երեխաները օրական մի քանի ժամ զմռսված դասասենյակում պիտի նստեն դիմակով, ընդմիջմանը դասասենյակից դուրս գալը և դիմակը հանելը արգելվում է, բուֆետ գնալը անթույլատրելի է և երեխաները ընդմիջմանը պետք է ուտեն տանից բերած սնունդը, որը մի քանի ժամ պայուսակում մնալով դառնալու է թույն: Ամեն դասարանում դնելո՞ւ եք սառնարան, թե՞ ասելու եք՝ չոր պեչենի կբերեք ու փոքր երեխաները չոր պեչենիի վրա են «նստելու»։
Հիմա ես չեմ խոսելու երեխային հոգեբանական լուրջ սթրեսի ենթարկելու մասին, որ մի քանի օր նման «կոնսլագերում» նստելուց հետո երեխաները հրաժարվելու են դպրոց գնալ ու ծնողն իրեն դահիճ է զգալու՝ սեփական երեխային նման կտտանքների ենթարկելու համար: Չեմ խոսելու նաեւ այն երեխաների մասին, ովքեր տարբեր շնչառական ու սրտային խնդիրներ ունեն։
Չգիտեմ հարցս ո՞ւմ եմ ուղղում, բայց դուք իսկապե՞ս հավատում եք, որ փակ դասասենյակում, ժամերով, դիմակը դեմքին անշարժ նստած, էդ սենյակի ծանրացած օդը շնչող ու դասասենյակում պատանդ պահվող երեխաներով միջավայրը կորոնավիրուսից լավագույն պաշտպանությու՞նն է։ Բազմաթիվ բժիշկների հետ եմ խոսել ՝ նման միջավայրը հենց տարատեսակ վարակների ակտիվ օջախ է։
Լավ, դուք ինադո՞ւ եք անում էս ամենը: Ուզում եմ հավատալ, որ պարզապես անգիտությունից է և հատուկ դիտավորություն չկա։ Բայց, չգիտես ինչու, ինձ երբեմն թվում է, թե հատուկ դիտավորությամբ եք անում. սենց էլի, էքսպերիմենտ եք դրել, թե մարդկանց նյարդերը ինչքա՞ն կդիմանան: Քաղաքացու նյարդերի դիմադրողականության չափն եք ուզում որոշել ու ինչ ուզում` անում եք:
Էլի չգիտեմ ո՞ւմ եմ դիմում, բայց այլ լուծումներ գտեք, լուծում չե՞ք գտնում, շարունակեք հեռավար ուսուցումը մինչև համավարակի ռիսկայնության չեզոքացումը:
Մի՛ արեք, պարզապես մի՛ արեք: Ժողովրդի համբերության ամպլիտուդը այլ տեղերում չափեք: Հանգիստ թողեք երեխաներին»:
Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի՝ Հակոբջանյանների ընտանիքի 5 երեխաների մոտ թունավորում է մկնդեղից, նրանք եւս մի քանի օր հիվանդանոցում մնալուց հետո դուրս կգրվեն։ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցից NEWS.am-ին հայտնեցին, որ երեխաներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։
Թունավորման հետեւանքները կարող են երկար տեւել, ըստ այդմ՝ երեխաների բուժումը մի փոքր երկար կտեւի։ Մկնդեղից երեխաների արյան մակարդելիությունն է իջել եւ նրանց մոտ արյան զեղումներ են առաջացել։
Ընտանիքի մյուս՝ երկու երեխաները գտնվում են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, 6 տարեկան տղայի վիճակը ծայրահեղ ծանր է, նրա կյանքին դեռեւ վտանգ է սպառնում, իսկ 4 տարեկան երեխայի վիճակը համեմատաբար ավելի լավ է։ Երեխաները տուժել էին ծեծի հետեւանքով, ինչի կասկածանքով նախ ձերբակալվել էր նրանց պապը, ապա այսօր՝ նրանց հորաքույրը, որ երկրորդ կարգի հաշմանդամություն ունի, մտավոր խնդիրներ։ Ընդ որում, ըստ քննչական կոմիտեի՝ 28-ամյա Մարիաննան պարբերաբար, դիտավորությամբ ձեռքերով, ոտքերով, փայտով եւ այլ առարկաներով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր 5 անչափահաս երեխաների, ինչպես նաեւ՝ համատեղ բնակվող եղբոր 2 անչափահաս որդիների մարմնի տարբեր մասերին։
Այսպիսով՝ ընտանիքում 5 չափահաս եւ 7 անչափահաս կա։ Նրանք բոլորն ապրում են փոքրիկ տանը, քնում մի ննջասենյակում։ Ընտանիքի պատմությունը դեռեւս մի քանի ամիս առաջ հանրայնացվել էր այս տարվա ապրիլի 13–ին «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի եթերում։ Հաղորդաշարի անձնակազմը տեսանկարահանումներ էր կատարել Հակոբջանյանների տանը, ընտանիքը հակահիգիենիկ պայմաններում էր ապրում, երեխաների խնամքը ակնհայտորեն բացակայում էր։ Տեսանյութում Մարիաննան պատմում էր, որ չի կարողանում մաքրել տունը կեղտից, քանի որ երեխաներին է հետեւում, միեւնույն ժամանակ ասում, որ ուտելիքի խնդիր ունեն։
Այդ հաղորդումը նայելիս պարզ է դառնում, որ երեխաներն այս ընտանիքում անպատշտպան են, ու թերևս չէր լինի այս դեպքը, եթե պատկան մարմինները ժամանակին ուշադրություն դարձնեին ու զբաղվեին այս ընտանիքով։
Տունը, որտեղ ապրում է ընտանիքը, Մարիաննայի հայրական տունն է։ Ամուսնությունից հետո բաժանվել, 3 երեխաների հետ հայրական տուն է եկել, ապա երկու զավակ էլ լույս աշխարհ բերել մեկ այլ տղամարդուց։ Մարիաննան չի աշխատում, բայց մայրը պատմել է, որ ինչ–որ ժամանակ առաջ նա կարճ ժամանակով աշխատանքի է անցել որպես ափսե լվացող, ինչի ժամանակ էլ միջադեպ է պատահել, նրա նկատմամբ 4 հոգի բռնություն է գործադրել, ծեծել են, ոտքերով հարվածել։ Ոստիկանությունում Մարիաննան բողոքել է, թե իրեն բռնաբարել են, ինչի պատճառով էլ նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել սուտ մատնության համար, քանի որ դատարանը պարզել է, որ տղամարդկանց եւ Մարիաննայի միջև սեռական կապը տեղի է ունեցել փոխադարձ համաձայնությամբ: Մարիաննան մնացել է ազատության մեջ, դատարանը հաշվի է առել նրա առողջական վիճակն ու խնամքին անչափահաս երեխաներ ունենալու հանգամանքը։
Այս դատական գործից հետո անգամ համապատասխան մարմինների ուշադրության կենտրոնում ընտանիքը չի հայտնվել, թե ինչպես կարող է նման առողջական վիճակում գտնվող կինը 5 երեխայի մեծացնել։ Երեխաները ընդամենը մի քանի ամիս այս ընթացքում անցկացրել են «ՍՕՍ մանկական գյուղեր» բարեգործական կազմակերպությունում։ Մայրը երեխաներին իր դիմումով թողել է այնտեղ, քանի որ այդ ընթացքում մնալու տեղ չեն ունեցել։ Տունը նորոգելուց հետո երեխաներին մայրը տուն է բերել։
Համայնքապետը թե այն ժամանակ, թե հիմա հարցին, թե ինչու չեն զբաղվել երեխաների խնամքի կազմակերպմամբ, պատասխանել է, որ մի քանի անգամ օգնություն են տրամադրել նրանց որպես սոցիալապես անապահով ընտանիքի, ավելին անել չէին կարող, իսկ մարզպետարանի համապատասխան բաժնից էլ լրատվամիջոցներին հայտնել են, որ այս դեպքից հետո են տեղեկանում ընտանիքի մասին։
Բացի Մարիաննայից, Հակոբջանյանների ընտանիքում եւս 4 չափահաս է բնակվում՝ նրա եղբայրն ու եղբոր կինը, հայրն ու մայրը։ Եղբայրն ու եղբոր կինը նույնպես ունեն առողջական խնդիրներ, այդ թվում՝ մտավոր։ Ընտանիքի մայրն աշխատում է գյուղի դպրոցում որպես մաքրուհի, աշխատանքից հետո գումարով մաքրություն է անում համագյուղացիների համար։ Հայրն ու եղբայրն էլ բանվորական աշխատանք են անում։ Ընտանիքի անչափահասներից ամենամեծը դպրոցական տղա է։
Երեխաների հետագա ճակատագրով նրանց ապաքինումից հետո կզբաղվեն համապատասխան մարմինները, ամենայն հավանականությամբ, նրանց խնամքի կենտրոն կհանձնեն։
Հայաստանում օգոստոսի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 139 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 42 616-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 քաղաքացի, մահացածների թիվը 850 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Օգոստոսի 22-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 254 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 9 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1104-ի:
Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 62 (կին), 64 (կին), 59 (կին), 87 (տղամարդ), 92 (տղամարդ), 90 (կին), 62 (տղամարդ) և 60 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Մեկ օրում առողջացածների թիվը 214 է, ընդհանուր առողջացածներինը՝ 35 907, փաստացի բուժվողներինը՝ 5605 (մեկ օրում նվազել է 84-ով): Մեկ օրում արվել է 1494 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 193 693 թեստ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.