23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանում օգոստոսի 29-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 175 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ օգոստոսի 29-ին հաստատվել է կորոնավիրուսի 43626 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 203979, վերջին մեկ օրում` 1726 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 4925 պացիենտ, նվազել է 127-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 37563 անձ` վերջին մեկ օրում 299 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 872 է:
ՀՀ դատախազությունը շարունակում է ոստիկանության բաժիններում, ձերբակալվածների պահման վայրերում, քրեակատարողական հիմնարկներում անձանց խոշտանգումների, վատ վերաբերմունքի վերաբերյալ բոլոր դեպքերը պարզելու, այդ մասին ահազանգերը քննչական, դատավարական հնարավոր ողջ գործիքակազմի կիրառմամբ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության առարկա դարձնելու, իրավական գնահատականի արժանացնելու իր որդեգրած անշեղ ուղեգիծը:
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ 2020թ. հունիսի 7-ին Երևան քաղաքի վարչության ձերբակալված անձանց պահելու վայրից (ՁՊՎ) ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում իրազկում է ստացվել այն մասին, որ ՁՊՎ ընդունվելիս քաղաքացի Կ. Մ.-ի մարմնի տարբեր հատվածներում հայտնաբերվել են բազմաթիվ կապտուկներ և քրեծվածքներ:
Այդ կապակցությամբ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2020թ. հունիսի 6-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Կ. Մ.-ն վիճաբանել է իր հարևանի հետ, որից հետո ահազանգով դեպքի վայր ժամանած ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և նույն վարչության պարեկապահակային ծառայության գնդի ծառայողների հասցեին տվել է հայհոյանքներ, ձեռքով հարվածներ հասցրել ոստիկանության ծառայողներից երկուսի դեմքին՝ նրանց պատճառելով ֆիզիկական ցավ:
Դեպքի առթիվ 2020թ. հունիսի 7-ին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Նույն օրը Կ. Մ.-ն ձերբակալվել է և տեղափոխվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ: Վերջինս բացատրություն է տվել այն մասին, որ մարմնական վնասվածքներն ստացել է տան բակում չորացած ծառի ճյուղերը կտրելու ժամանակ՝ հավելելով, որ որևէ մեկն իր նկատմամբ բռնություն չի գործադրել և իրեն մարմնական վնասվածքներ չի պատճառել: Նա հրաժարվել է ենթարկվել նշանակված դատաբժշկական փորձաքննությանը:
Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով 2020թ. հունիսի 17-ին կայացվել է հանցադեպքի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում:
2020թ. օգոստոսի 10-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է Կ. Մ.-ի առցանց դիմումը, որով նա հայտնել է, որ ԶՊՎ-ում իր մարմնի վրա հայտնաբերված վնասվածքները դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողների կողմից կիրառված բռնության հետևանք են եղել, իսկ այդ մասին մինչ այդ չի հայտնել իր վերաբերյալ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու քննիչի խոստման դիմաց:
Նախապատրաստված նյութերին ՀՀ գլխավոր դատախազությունում ծանոթանալու և կայացված՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման օրինականության ստուգման արդյունքում պարզվել է, որ այդ որոշումը հիմնավոր չէ:
Մասնավորապես, ՀՀ-ի դեմ ՄԻԵԴ կայացրած մի քանի նախադեպային որոշոմների լույսի ներքո խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերի արդյունավետ քննության եվրոպական չափանիշներով չեն ապահովվել քննության անկախությունն ու անկողմնակալությունը, քանի որ գործով քննությունն իրականացրել է ՀՀ ոստիկանության այն նույն բաժնի հետաքննիչը, որի ծառայողների գործողություններն առնչվել են ենթադրյալ վատ վերաբերմունքի դրսևորմանը:
Բացի այդ, ողջամիտ կասկածների տեղիք է տվել նաև Կ.Մ.-ի մարմնին հայտնաբերված մարմնական վնասվածքների քանակը և բնույթը: Մինչդեռ նյութերի նախապատրաստման ըթնացքում միջոցներ չեն ձեռնարկվել այդ վնասվածքները Կ. Մ.-ի բացատրությամբ նկարագրված պայմաններում առաջանալու հանգամանքը պարզելու, մասնավորապես առկա բժշկական փաստաթղթերի հիման վրա դատաբժշկական փորձաքննություն նշանակելու ուղղությամբ:
Ելնելով վերոգրյալից, դեպքի իրական հանգամանքները միայն բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության միջոցով պարզելու անհրաժեշտությունից և հաշվի առնելով, որ նախապատրաստված, հետաքննիչի որոշմամբ քրեական գործ հարուցելը մերժված նյութերում առկա են պետական ծառայություն իրականացնող մի խումբ անձանց կողմից Կ. Մ.-ին առերևույթ խոշտանգելու հանցակազմի հատկանիշների մասին վկայող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իր որոշմամբ վերացրել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ-ի իրազեկման առթիվ նախապատրաստված նյութերով կայացված՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը և մի խումբ անձանց կողմից անձին առերևույթ խոշտանգելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով հարուցել է քրեական գործ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ռուսաստանն անվտանգության ոլորտում պարտավորություններ ունի Բելառուսի հանդեպ, և նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բարձրացրել է այդ հարցը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է ria.ru-ն։
«Կարիք չկա ինչ-որ բան թաքցնելու, կան համապատասխան հոդվածներ, որոնք վկայում են այն մասին, որ այդ կազմակերպությունների բոլոր անդամ պետությունները, այդ թվում՝ Միութենական պետությունը, որն ունի ընդամենը երկու մասնակից պետություն՝ Ռուսաստանն ու Բելառուսը, պետք է միմյանց օգնություն ցույց տան ինքնիշխանության, արտաքին սահմանների պաշտպանության և կայունության հաստատման հարցում։ Այնտեղ այդպես էլ գրված է»,- ասել է Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում՝ պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը, որ Լուկաշենկոն ավելի վաղ հայտարարել է, որ Մինսկը Ռուսաստանի հետ պայմանագիր ունի Միութենական պետության և ՀԱՊԿ-ի շրջանակում, և որ «պայմանավորվել է Պուտինի հետ անհրաժեշտության դեպքում Մինսկին օգնություն ցուցաբերելու շուրջ»:
«Այդ կապակցությամբ, իհարկե, մենք պարտավորություններ ունենք Բելառուսի հանդեպ, և Ալեքսանդր Գրիգորևիչ Լուկաշենկոն բարձրացրել է այդ հարցը»,- ասել է ՌԴ նախագահը՝ հավելելով․ «Ես ասել եմ, որ Ռուսաստանը կկատարի իր բոլոր պարտավորությունները»,- հավելել է Պուտինը։
Բացի այդ, նրա խոսքով, Լուկաշենկոն խնդրել է իրավապահ մարմինների աշխատակիցներից ռեզերվ ձևավորել։
«Եվ ես դա արեցի։ Բայց մենք պայմանավորվել ենք նաև, որ այն չի օգտագործվի այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակը դուրս չի եկել վերահսկողությունից»,-ընդգծել է Պուտինը։
Հարցազրույցի ընթացքում ՌԴ նախագահը նաև ընդգծել է, որ ռուսական ուժերը չեն օգտագործվի այնքան ժամանակ, քանի դեռ Բելառուսում քաղաքական կարգախոսներով քողարկված ծայրահեղական տարրերը չեն անցել սահմանները, ցուցարարները չեն անցել ուղղակի ավազակության, չեն սկսել հրկիզել մեքենաները, տները, բանկերը, փորձել գրավել վարչական շենքերը և այլն։
Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 10-ից ի վեր: Երկրի քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն հաղթող է ճանաչվել գործող նախագահը՝ ստանալով ձայների 80 տոկոսը: Ցույցերի առաջին օրերին հազարավոր մարդիկ էին ձերբակալվել, հարյուրավորները՝ վիրավորվել, 3 ցուցարար էլ մահացել է: Որոշ աղբյուրներ հայտնում են 5 զոհի մասին:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի գազատրանսպորտային ցանցը Ռուսաստանին վաճառելու վերաբերյալ հնչող քննադատությունները։
«Մեղադրում են, ասում են՝ ռուսներին ակտիվը տվեցի և այլն։ Ամբողջ «ՀայՌուսգազարդը» մի հատ փտած խողովակ էր՝ մոտ 30 հազար բաժանորդով։ Բալանսային արժեքը 18 միլիոն դոլար էր»,- նշեց Քոչարյանը։
Նրա խոսքով՝ հենց այդպիսին էր իրավիճակն այդ տարիներին։ Իսկ հիմա երկրի 90-ից ավելին գազաֆիկացված է, երկար տարիներ պահպանվել է գազի կայուն գինը։
ՀՀ երկրորդ նախագահը շեշտում է՝ բիզնես և ուրիշ մշակույթ ձևավորվեց։ Նրա խոսքով՝ նախքան դա բոլորը գողանում էին։
Նա հիշում է` Սևանի ափին մի գյուղ կա, միայն այդ գյուղից հարյուրից ավելի անօրինական միացում կար հիմնական գազի խողովակին։ Նախագահի խոսքով՝ ով որտեղից ուզում էր, եռակցումով միանում էր հիմնական խողովակին ու գազն օգտագործում։ Ծախսված գազի դիմաց վճարումը բյուջեից էր արվում, այլապես գազամատակարարումը կդադարեցվեր։
«Ուրիշ մշակույթ ներդրվեց։ Գազամատակարարումից հետո անտառահատումները կանգնեցին։ Մենք քանի տարի անտառահատման հետ կապված գլխացավանք չենք ունեցել, մինչև գազի գինը մի քիչ չթանկացավ»,- նշեց ՀՀ երկրորդ նախագահը։
Քոչարյանի խոսքով ՝ անընդունելի է, երբ մարդկանց մի խումբ նույնիսկ ամենաբարի մտադրություններով փակում է հանք տանող ճանապարհն ու խանգարում ընկերության աշխատանքին ։ Սա ակնհայտ անօրինականություն է, և պետությունն այստեղ անելիք ունի։
«Եթե ընկերությունը չպետք է աշխատի, ապա այդ որոշումը պետք է ընդունի պետությունը, այլ ոչ թե մի խումբ մարդիկ, որոնք արդեն մեկուկես-երկու տարի ինչ–որ տնակներում սար են պահում։ Պատկերացնո՞ւմ եք նույնիսկ ձևակերպումը, ասում են` մեր սարը պահում ենք։ Հասկանում եմ այդ մարդկանց և բնապահպանների էմոցիոնալ վիճակը, բայց սա ուղղակի արձանագրում է, որ այս երկրում պետություն գոյություն չունի, եթե մինչև հիմա չի կարողանում կողմնորոշվել, թե ինչ է անում», — ասել է նա։
Ինքը ՝ Քոչարյանը, չի կարդացել շրջակա միջավայրի վրա հանքի ազդեցության գնահատականը, բայց համոզված է, որ եթե անգամ բնապահպանական նվազագույն ռիսկ կա, ապա հանքը չպետք է աշխատի։
«Որքան ես հասկանում եմ, ոչ մեկը չի հայտարարում, որ չկան ռիսկեր։ Ես ենթադրում եմ, որ կան ռիսկեր։ Եթե կան ռիսկեր, ուրեմն չպետք է աշխատացնել, բայց դա պետք է որոշի պետությունը», — հավելել է նա։
Ի վերջո, աշխատավարձերը որոշումներ կայացնելու համար են ստանում։ Ղեկավարի գործը որոշում կայացնելն է։ Չի լինի որոշում, որը բոլորին բավարարի։
Նա հիշեցրել է, որ ժամանակին, երբ «GeoProMining Gold» ընկերությունը Սոթքի հանքավայրի շահագործման իրավունք էր ստանում, ցանկանում էր հանքավայրի կողքին հարստացուցիչ ֆաբրիկա կառուցել: Բայց Հայաստանի իշխանություններն այդ հարցը նույնիսկ չքննարկեցին և անմիջապես ասացին` «ստոպ»։ Որոշվեց ֆաբրիկան կառուցել Արարատի մարզում ՝ հանքից 240 կմ հեռավորության վրա, և փոխադրման ծախսերը կազմում էին ոսկու ինքնարժեքի 55 տոկոսը։
Վերադառնալով Ամուլսարին ՝ Քոչարյանը անթույլատրելի համարեց Ջերմուկի հարևանությամբ բաց հանքի շահագործումը, ինչը ենթադրում է պայթեցման աշխատանքներ ՝ շաբաթական երկու կամ երեք անգամ։ Նաև վտանգավոր է հանքի տարածքում հարստացուցիչ ֆաբրիկա կառուցելը։
Նրա խոսքով ՝ այս փուլում կարելի է առաջարկել երկու բան ՝ հանքը փակ եղանակով շահագործել և հարստացուցիչ ֆաբրիկա կառուցել հանքից հեռու:
Հիշեցնենք` Ջերմուկի բնակիչները դեռևս նախորդ տարվանից պարբերաբար փակում էին Ամուլսար տանող ճանապարհները` պնդելով, որ հանքի շահագործումը մեծ վնաս կհասցնի շրջակա միջավայրին: 2018 թվականի հունիսից մի խումբ մարդիկ` «Ամուլսարի պահապանները», գիշեր-ցերեկ հերթապահում էին վագոն–տնակներում՝ փակ պահելով դեպի հանք տանող ճանապարհները։
Օգոստոսի 20-ին, կեսգիշերին մոտ, հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժին հաղորդում ստացվեց, որ պարանոցի կտրած, արնահոսող վերքով 23-ամյա մի երիտասարդ է բուժօգնության դիմել:
Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, որ տուժողին փորձել էին սպանել գյումրեցի երկու աղջիկ, որոնցից մեկը, ըստ նախնական տվյալների, նրա ընկերուհին էր:
Անձնական հարցերի շուրջ անհամաձայնության թե վրեժ լուծելու դիտավորությամբ, աղջիկները երիտասարդին այգի էին հրավիրել, եւ երբ նա ընկերուհու հետ զրուցելիս էր եղել, մյուս աղջիկը թիկունքից ածելիով կտրել էր պարանոցը:
Իրավապահները ստացված տեղեկություններն իրացնելով՝ նույն օրը երկուսին էլ բերման ենթարկվեցին ոստիկանության Կումայրիի բաժին:
Նրանք կալանավորվել են:
Հայաստանում օգոստոսի 28-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 181 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ օգոստոսի 28-ին հաստատվել է կորոնավիրուսի 43451 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 202253, վերջին մեկ օրում` 1746 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 5052 պացիենտ, նվազել է 101-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 37264 անձ` վերջին մեկ օրում 276 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 869 է:
Արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 266 է:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող բազմադրվագ քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են վարորդական վկայականներ տրամադրելու դիմաց կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաեւ քաղաքացիների կողմից կաշառք տալու, կաշառք ստանալուն օժանդակելու եւ կաշառքի միջնորդության դեպքեր: Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա մեղադրանք է առաջադրվել 15 անձանց, այդ թվում` ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Ա. Գրիգորյանին: Այս մասին հայտնում են ՀՔԾ-ի լրատվության ծառայությունից։
Մասնավորապես` քրեական գործով պարզվել է, որ 2020 թվականի փետրվարին ՃՈ տեսուչ Ա. Գրիգորյանը պայմանավորվածություն է ձեռք բերել իր մտերիմ, Գյումրի քաղաքի բնակիչ Ս. Գրիգորյանի հետ` կաշառքի դիմաց քաղաքացիներին վարորդական վկայականներ տրամադրելու համար իրեն օժանդակելու հարցում: Ս. Գրիգորյանն իր ծանոթներին եւ այլ անձանց տեղեկացրել է կաշառքի դիմաց վարորդական վկայական ստանալու հնարավորության մասին, որից հետո Շիրակի մարզի մի խումբ բնակիչներ անձամբ կամ միջնորդավորված կերպով, այդ թվում` Անիի ավտոդպրոցի տնօրեն Դ. Դարբինյանի միջոցով, 2020 թվականի փետրվար-մայիս ամիսների ընթացքում, կաշառքի դիմաց վարորդական վկայական ստանալու համար դիմել են Ս. Գրիգորյանին, ով նրանցից ստացել է ընդհանուր 1.920.000 ՀՀ դրամ, որից 1.020.000 ՀՀ դրամը փոխանցել է ՃՈ տեսուչ Ա. Գրիգորյանին:
Վերջինս, ստանալով կաշառքի գումարները, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, այն է` խախտելով ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգը` պատշաճ չի ստուգել վարորդական վկայականի համար դիմած քաղաքացիների` ավտոմեքենա վարելու տեսական գիտելիքներն ու գործնական վարման հմտությունները, հուշել է թեստի հարցերի ճիշտ պատասխանները, իսկ տեսական եւ գործնական քննություններ ընդունելու մասին արձանագրություններում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբր նշված քաղաքացիները հանձնել են տեսական քննությունն ու ճիշտ են պատասխանել քննական հարցերին:
Այսպիսով, Ա. Գրիգորյանի գործողությունների հետեւանքով, ավտոմեքենա վարելու տեսական գիտելիքներ եւ գործնական հմտություններ չունեցող անձինք կաշառքի դիմաց ստացել են «B», «B, C» կարգերի վարորդական վկայականներ:
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար ՃՈ տեսուչ Ա. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով /6 դրվագ/, 311-րդ հոդվածի 2-րդ մասով /6 դրվագ/ եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով /6 դրվագ/: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ս. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 2-րդ մասով /6 դրվագ/, 38-34-311-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-308-րդ հոդվածի 1-ին մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով եւ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:
Կաշառքի միջնորդության, կաշառք տալու, պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելու, ինչպես նաեւ կաշառք տալու միջնորդության եւ կաշառք տալու փորձի համար եւս 13 անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով, 312-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, 34-313-րդ հոդվածի 1-ին մասով եւ 34-312-րդ հոդվածի 2-րդ մասով:
Վարույթն իրականացնող մարմինը, Ս. Գրիգորյանի եւ մնացած անձանց վերաբերյալ քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար համարելով մեղադրական եզրակացություն կազմելու եւ գործը դատարան ուղարկելու համար, այդ մասին հայտնել է մեղադրյալներին ու նրանց պաշտպաններին՝ վերջիններիս տրամադրելով քրեական գործի նյութերը ծանոթանալու համար:
Հայաստանի, Արցախի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից արտաքին վտանգը ոչ միայն չի նվազել, այլ հատկապես վերջին տասնամյակում կայուն աճ է արձանագրել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը: Ըստ նրա՝ այս պայմաններում կանոնավոր բանակից բացի` Հայաստանն ու Արցախը պետք է ունենան մարտունակ պահեստազոր, որը ցանկացած պարագայում օպերատիվ կերպով կներգրավվի ցանկացած բնույթի օպերացիաներում:
-Պաշտպանության նախարարությունը e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով սահմանվում են Երևան քաղաքում և մարզերում աշխարհազորի ստեղծման և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները: Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը պատրաստվում է լայնածավալ պատերազմի, պատերազմի վերսկսման վտանգն ավելացե՞լ է:
-Հայաստանը լայնամասշտաբ պատերազմի շատ վաղուց է պատրաստվում։ Մեր տարածաշրջանային իրադրությունը կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով մեծ թվով սպառնալիքներ է պարունակում, ինչը նշանակում է, որ մենք պետք է պատրաստ լինենք արտաքին թշնամիների ագրեսիայի տարբեր դրսևորումների։ Այս պայմաններում կանոնավոր բանակի բացի` Հայաստանն ու Արցախը պետք է ունենան մարտունակ պահեստազոր, որը ցանկացած պարագայում օպերատիվ կերպով կներգրավվի ցանկացած բնույթի օպերացիաներում։
-Աշխարհազորի կիրառումը ներառում է՝ մասնակցությունը ՀՀ սահմանների կամ հակառակորդի հետ շփման գծի վտանգված հատվածների զինված պաշտպանությանը, պայքարը հակառակորդի դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողությունների դեմ: Դուք ասացիք` ՀՀ-ն վաղուց է լայնածավալ պատերազմի պատրաստվում, նմանատիպ կարգավորումներ նախկինում եղել են, հիմնականում նման խնդիր դրված է եղել պահեստազորի վրա:
-Հայաստանի կամ Արցախի նկատմամբ ագրեսիան ավտոմատ կերպով ենթադրում է պահեստազորի մասնակի կամ ամբողջական ներգրավվածություն։ 1994 թվականին կնքված հրադադարի համաձայնագիրն այդպես էլ ամբողջությամբ կյանքի չի կոչվել և ժամանակի ընթացքում պարզ է դարձել, որ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից արտաքին վտանգը ոչ միայն չի նվազել, այլ հատկապես վերջին տասնամյակում կայուն աճ է արձանագրել։ Այս իրավիճակը ենթադրում է անվտանգության քաղաքականության ուղղությամբ նոր վերանայումներ։ Այս օրինագիծը կարելի է ընդունել այդ տրամաբանության մեջ։ Ճիշտ է՝ այն դեռ մշակման, ամբողջացման մեծ ճանապարհ ունի, սակայն կարող է լավ փաստաթուղթ դառնալ և նպաստել մեր երկրի անվտանգության ամրապնդմանը։
-Ի՞նչ մեխանիզմներ են պետք աշխարհազորի արդյունավետ կիրառման համար: Նյութական ապահովման խնդիր առաջանալո՞ւ է:
-Առաջինը իրավական կարգավորումներն են, երկրորդ` կազմակերպչական, շատ կարևոր է հանրային դիսկուրսի կայացումն ու տեղեկատվական արշավը։ Ինչ վերաբերվում է նյութական ապահովմանը, ապա տրամաբանորեն ենթադրվող գործոն է, առանց դրա չի էլ կարող լինել։
Մեր անվտանգության հարցն է, պետք է անհրաժեշտ ռեսուրսներ ծախսել։
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է «ՀԱՅԱԷՐՈՆԱՎԻԳԱՑԻԱ» ՓԲ ընկերության կողմից իրեն պատկանող՝ Երեւան քաղաքի Ի․ Գասպարյան փողոցում գտնվող անշարժ գույքը վարձակալության հանձնելու գործընթացի վերաբերյալ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված փաստաթղթերը: Ուսումնասիրության լիարժեքությունն ապահովելու նպատակով համապատասխան փաստաթղթեր եւ տեղեկատվություն է պահանջվել եւ ստացվել նաեւ ՀՀ կադաստրի եւ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեներից: Այս մասին հայտնում են Դատախազության լրատվության ծառայությունից։
Արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «ՀԱՅԱԷՐՈՆԱՎԻԳԱՑԻԱ» ՓԲ ընկերությունը 2012թ․ մարտին վարձակալության պայմանագրով 160․000 ՀՀ դրամ ամսական վարձավճարով N ՍՊԸ-ին է հանձնել Երեւան քաղաքի Ի․ Գասպարյան փողոցում գտնվող՝ իրեն սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի մի մասը` առաջին հարկի 21,2քմ, 17,1քմ եւ 6,3քմ մակերեսներով տարածքները: Պայմանագրով վարձակալը պարտավորվել է ժամանակին վարձատուին վճարել վարձակալված տարածքի համար վարձավճարը, ինչպես նաեւ իր կողմից օգտագործված էլէներգիայի, ջրի, կոմունալ ծառայությունների վարձը։ Վարձակալի համար սահմանվել է առանց վարձատուի գրավոր համաձայնության ենթավարձակալության հանձնելու իրավունք: Պայմանագրի գործողության ժամկետ է սահմանվել մինչեւ 2015թ․ մարտի 23-ը, հետագայում կողմերի միջեւ այն երկու անգամ երկարաձգվել է մինչեւ 2021թ. մարտի 23-ը՝ առանց վարձավճարի փոփոխության։
Վարձակալ ընկերությունը 2012-2019թթ. այլ ընկերությունների հետ կնքել է նշված տարածքները ենթավարձակալությամբ տրամադրելու, դրանց ժամկետները երկարաձգելու պայմանագրեր՝ յուրաքանչյուր անգամ սահմանելով ավելի բարձր վարձավճար՝ 210․000 ՀՀ դրամից հասցնելով մինչեւ 425.000 ՀՀ դրամ:
Ենթավարձակալության պայմանագրերից հետեւում է, որ N ՍՊՆ-ն 2012թ․ ապրիլից մինչեւ 2015թ․ մարտ ամիսն ընկած ժամանակահատվածի համար այդ եղանակով ստացել է շուրջ 7․3մլն ՀՀ դրամի չափով, 2015թ․ մարտից մինչեւ 2016թ․ ապրիլ ամսի համար շուրջ 4․6մլն ՀՀ դրամի չափով, 2016թ․ ապրիլից մինչեւ 2018թ․ օգոստոս ամսվա համար՝ շուրջ 13․3մլն ՀՀ դրամի չափով, իսկ 2018թ․ օգոստոսից մինչեւ 2020թ․ մարտ ամիսը՝ շուրջ 8․1մլն ՀՀ դրամի չափով վարձավճարի գումարներ՝ ընդհանուր առմամբ շուրջ 33․300․000 ՀՀ դրամի չափով վարձավճար: Մինչդեռ «ՀԱՅԱԷՐՈՆԱՎԻԳԱՑԻԱ» ՓԲԸ-ն նույն ժամանակահատվածի համար N ՍՊԸ-ից ստացել է ընդամենը 15․406․000 ՀՀ դրամի չափով վարձավճար։
Վարձակալության ամբողջ ժամանակահատվածում այդ տարածքների ենթավարձակալությամբ ծանրաբեռնված լինելու հանգամանքը վկայում է, որ դրանք ունեցել են պահանջարկ եւ ենթավարձակալության պայմանագրերում որպես վարձավճարի չափ նշվել է դրա իրական շուկայական արժեքը, ինչը շուրջ 17․894․000 ՀՀ դրամով ավելի է, քան «ՀԱՅԱԷՐՈՆԱՎԻԳԱՑԻԱ» ՓԲԸ-ի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից վարձակալության պայմանագրերում նշված վարձավճարի չափը։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 620-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարձակալն իրավունք ունի գույքը հանձնել ենթավարձակալության, միայն վարձատուի համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով, այլ օրենքներով կամ իրավական ակտերով: Սակայն տվյալ դեպքում տարածքը ենթավարձակալության հանձնելու համար «ՀԱՅԱԷՐՈՆԱՎԻԳԱՑԻԱ» ՓԲԸ-ին երբեք համաձայնության հարցում չի կատարվել, քանի որ կողմերի միջեւ կնքված պայմանագրով օրենքի պահանջների խախտմամբ սահմանվել է ենթավարձակալության հանձնում առանց վարձատուի գրավոր համաձայնության։
Պարզվել է նաեւ. որ այդ տարածքների կոմունալ վճարների մոտավոր արժեքները ներառված են վարձավճարի հաշվարկներում, եւ 94 ամիսների ընթացքում վճարված 15․406․000 ՀՀ դրամ վարձավճարից շուրջ 887․454 ՀՀ դրամը ուղղվել է կոմունալ վճարումներին: Մինչդեռ կնքված վարձակալության պայմանագրի համաձայն՝ դրանք առանձնացված վճարներ էին եւ չպետք է ներառվեին վարձատուին վճարման ենթակա վարձավճարում։
Այսինքն «ՀԱՅԱԷՐՈՆԱՎԻԳԱՑԻԱ» ՓԲԸ-ի պաշտոնատար անձանց կողմից 2012թ․ մինչ օրս իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ որպես վարձատու ծառայողական պարտականությունները չկատարելու արդյունքում գույքը տրամադրվել է վարձակալության իրական արժեքից շուրջ 17․9մլն ՀՀ դրամ էժան գնով եւ վարձավճարի գումարի մեջ կոմունալ վճարները ներառելով փաստացի շուրջ 887․454 ՀՀ դրամի չափով վարձավճարը նվազեցվել է: Արդյունքում պետական բաժնեմասով «ՀԱՅԱԷՐՈՆԱՎԻԳԱՑԻԱ» ՓԲԸ է մուտքագրվել իրական արժեքից ավելի պակաս գումար՝ պետության համար առաջացնելով ծանր հետեւանքներ։
Ուսումնասիրության արդյունքում նշված դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ այն ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե:
Հայաստանում օգոստոսի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 203 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 43 270-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 864 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Օգոստոսի 27-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 265 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 4 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1129-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 272 է, ընդհանուր առողջացածներինը՝ 36 988, փաստացի բուժվողներինը՝ 5153 (մեկ օրում նվազել է 63-ով): Մեկ օրում արվել է 1938 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 200 507 թեստ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.