23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանում սեպտեմբերի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 196 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ սեպտեմբերի 3-ին հաստատվել է կորոնավիրուսի 44271 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 211281, վերջին մեկ օրում` 1892 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 4258 պացիենտ, նվազել է 33-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 38855 անձ` վերջին մեկ օրում 224 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 887 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 271 է:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված արդյունավետ օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ առ այն, որ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարը մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, մեկ միասնական դիտավորությամբ, ապօրինի, անհատույց շահադիտական դրդումներով, վատնման եղանակով, հափշտակել է համայնքի՝ առանձնապես խոշոր չափերի՝ 12.935.000 ՀՀ դրամի դրամական միջոցները:
Մասնավորապես՝ Փարաքար համայնքի ղեկավարը շահադիտական դրդումներով, համայնքի առանձնապես խոշոր չափերի հասնող գույքը հափշտակելու մեկ միասնական դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով ընկերոջ՝ Ս.Ղ.-ի հետ, 2013 թվականին իր ներկայացմամբ և ավագանու ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վերջինին նշանակել է համայնքի ղեկավարի տեղակալ՝ ի պաշտոնե տեղեկացված լինելով, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով համայնքի ղեկավարի տեղակալները չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից: Հաստատապես իմանալով Ս.Ղ.-ի կողմից «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերությունում աշխատելու, հետևաբար նաև վերջինի կողմից համայնքապետարանում աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու հանգամանքի մասին՝ կազմել, հաստատել և վավերացրել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հաստատող, բովանդակությամբ կեղծ «աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր», աշխատավարձի վճարման համար հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր, որոնցում ակնհայտ կեղծ տեղեկություններ է ներառել հիշյալ աշխատակցի կողմից աշխատանքի հաճախելու, իր գործառութային պարտականությունները կատարելու և այլնի վերաբերյալ: Այնուհետև, բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով` ներկայացրել է վճարման, որի արդյունքում համայնքի բյուջեից Ս.Ղ.-ի անվամբ անհիմն կարգով ելքագրվել և վատնման եղանակով 2014-2017 թթ. ընթացքում հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 6.925.000 ՀՀ դրամ գումար:
Բացի այդ, նույն համայնքի ղեկավարը, նախնական համաձայնության գալով ազգականի՝ Գ.Հ.-ի հետ, 2013 թ. վերջինին Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանում հրամանագրել է որպես համայնքի ղեկավարի վարորդ, որից հետո Գ.Հ.-ի կողմից համայնքապետարանում աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում կազմել, հաստատել և վավերացրել է բովանդակությամբ կեղծ «աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր», աշխատավարձի վճարման համար հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր, ապա տվյալ փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով` ներկայացրել է վճարման, որի արդյունքում համայնքի բյուջեից Գ.Հ.-ի անվամբ անհիմն կարգով ելքագրվել և ապօրինի անհատույց, շահադիտական դրդումներով, 2013-2018 թթ. ընթացքում, վատնման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 5.970.000 ՀՀ դրամ գումար:
Վերոգրյալից բացի, Փարաքար համայնքի ղեկավարը, կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ, համայնքի սոցալապես անապահով անձանցից Դ.Մ.-ի և Լ.Ս.-ի անուններով, համապատասխանաբար 2015 և 2018 թվականներին, որպես սոցիալական աջակցություն տրամադրել է 40.000 ՀՀ դրամ գումար և շահադիտական դրդումներով ելքագրված գումարն օգտագործել է իր անձնական կարիքների համար, այդ կերպ օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, յուրացման եղանակով հափշտակել է նշված գումարները:
Միաժամանակ, փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Է.Ե.-ն, հանդիսանալով Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու անդամ, 2015 թ. հունիսի 8-ից մինչև նույն թվականի հունիսի 11-ը և 2015 թ. օգոստոսի 5-ից մինչև նույն թվականի օգոստոսի 24-ը բացակայել է ՀՀ տարածքից, չի մասնակցել այդ ընթացքում կայացած ավագանու նիստերին, սակայն 11.06.2015 թվականին Փարաքար համայնքի ավագանու կողմից ընդունված որոշումներում և կայացած նիստի արձանագրությունում Է. Ե.-ն նշվել է որպես նիստին մասնակից ավագանու անդամ, և վերջինի անվան դիմաց դրվել է ստորագրություն. այդ կերպ կազմվել են պաշտոնական կեղծ փաստաթղթեր:
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախապատրաստված այլ նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը կատարել է առանձնապես խոշոր չափերով վատնում՝ օգտագործելով իր պաշտոնեական դիրքը: Հիշյալ պաշտոնատար անձը «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի՝ 2019 թ. տարեկան գնումների պլանով նախատեսված «Գազ 66-11» մակնիշի չորս բեռնատարների ձեռք բերման համար 2019 թ. ապրիլի 16-ին «gnumner.am» կայքում հրապարակված հայտի հիման վրա կայացած մրցույթի միակ մասնակից ընկերության հետ 2019 թ. օգոստոսի 1-ին կնքել է ապրանքի գնման պայմանագիր և «Կովկասի բնության հիմնադրամ» հասարակական կազմակերպության կողմից հիշյալ ՊՈԱԿ-ին հատկացված դրամաշնորհների հաշվին, 2019 թ. սեպտեմբերի 27-ին յուրաքանչյուրը 7,000,000 ՀՀ դրամով ձեռք է բերել (իրականում 2,400,000 ՀՀ դրամ միջին շուկայական արժեք ունեցող) «Գազ 66-11» մակնիշի չորս բեռնատար ավտոմեքենա՝ քաջատեղյակ լինելով շուկայում վերջինի անհամեմատ էժան գնի մասին:
Վերոհիշյալ դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու, ինչպես նաև պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր կեղծելու և դրանք օգտագործելու համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցվել են երկու քրեական գործեր:
Ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ՝ հանցավոր սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի արարքն անհատականացնելու, պետկան կազմակերպությանը կամ համայնքին պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ:
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն այսօր հայտարարել է, որ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենն ազատվել է պաշտոնից՝ արձագանքելով «Փաստինֆո»-ի հրապարակմանը։
Պետական վերահսկողության ծառայության եւ դատախազության պաշտոնապես տրամադրված տեղեկատվության հիման վրա «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, որ չարաշահումներ են հայտնաբերվել «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի 2019 թվականի աշխատանքներում, եւ որ յուրացումների ու պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ, որով քննությունն իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունը։
«Փաստինֆոն» նկատում է՝ արձագանքում էդուարդ Աղաջանյանն ինքն իրեն հակասել է՝ մի կողմից հրապարակված նյութը որակում է անհեթեթություն, իսկ մյուս կողմից հաստատում, որ ինքը եւս ունեցել է չարաշահումների վերաբերյալ տվյալներ ու հենց ինքն է դիմել ՊՎԾ՝ ստուգումների համար։
«Վերանորոգման ընթացքում հնարավոր չարաշահումների վերաբերյալ անձամբ ինքս եմ դիմել ՊՎԾ, որպեսզի ստուգումներ սկսվեն ՊՈԱԿ-ում։ Ստուգումների արդյունքներն ուղարկվել են համապատասխան մարմիններ, որոնց հիման վրա իրականացվում է քննություն։ ՊՈԱԿ-ի նախկին տնօրենն ազատված է աշխատանքից։ Էնպես որ «Կոռուպցիոն սկանդալ աշխատակազմի ղեկավարի ենթակայության ՊՈԱԿ-ում» վերտառության ներքո իմ նկարը տեղադրող լրատվականներին պետք է հիասթափեցնեմ։ ՊՎԾ-ն իմ դիմումի համաձայն է սկսել ուսումնասիրությունները»,- նշել է Էդուարդ Աղաջանյանը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ նրա գրառումից պարզ է դառնում, որ նրան մտահոգել է վերանորոգման գումարի չափի վերաբերյալ տեղեկատվությունը եւ կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքներն իրականացնելու համար կապալառու ընկերության ընտրության հարցում հատկապես երկրի վարչապետի կնոջ եղբոր հնարավոր առնչության մասին լուրերը՝ շտապելով հերքել, թե վերջինս որեւէ մասնակցություն չի ունեցել։
Նախ՝ կառավարական առանձնատան վերանորոգման համար շուրջ 2 մլն դոլար հատկացնելու մասին մամուլը գրել է դեռեւս մեկ տարի առաջ (antifake.am. «Շուրջ 2 մլն դոլար պետական բյուջեից «հույժ գաղտնի» պայմաններում Նիկոլ Փաշինյանի կառավարական առանձնատունը հիմնանորոգելու համար»), որը հերքելով Էդ.Աղաջանյանը ձեռնպահ է մնում նշել, թե, ի վերջո, որքան գումար է ծախսվել։ Ասում է՝ իրավասու չէ հրապարակել, սակայն իրեն իրավասու է համարում նախաքննական մարմնի փոխարեն հերքել չարաշահումներին այս կամ այն անձի հնարավոր առնչությունը։ Ընդգծենք՝ քրեական գործը քննվում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում եւ վարչապետի աշխատակազմի ղեկավարն ի պաշտոնե իրավասու չէ տեղյակ լինել գործի նյութերին, իսկ եթե ծանոթ է, ապա սա արդեն այլ հարց է, որի վրա հրավիրում ենք դատախազության ուշադրությունը՝ գործ ունենք դիրքի չարաշահման հետ, եթե չասենք՝ քննության վրա ապօրինի ներգործության մասին։
Ինչ վերաբերում է առանձնատների վերանորոգման ընթացքում արձանագրված չարաշահումներին, ապա հարց է առաջանում՝ կատարողական ակտը ստորագրվել է, թե ոչ, հանձնման-ընդունման ակտում ժամանակին արձանագրվել են չարաշահումները, թե ոչ, եթե այո, ապա ինչու է գումարը փոխանցվել։ Իսկ եթե ոչ այդ խախտումները ժամանակին չեն արձանագրվել, ապա ինչու վերահսկողությունը պատշաճ մակարդակի վրա չի եղել եւ աշխատանքը չի ստուգվել։ Ի վերջո ՊՈԱԿ-ը գործում է վարչապետի աշխատակազմի ենթակայության ներքո։
Եւ վերջապես՝ Էդուարդ Աղաջանյանը նշելով, որ առերեւույթ հնարավոր չարաշահումների համար ՊՎԾ ինքն անձամբ է դիմել, ընդգծում է, որ նախկին տնօրենն ազատվել է աշխատանքից։ Նկատենք, որ յուրացումները, լիազորությունների չարաշահումը ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքներ են, այսինքն՝ համարվում է հանցագործություն, որի համար ոչ թե ազատում են աշխատանքից, այլ արարքին տալիս համապատասխան իրավական գնահատական։ Մինչդեռ քրեական գործով որեւէ մեղադրյալ չկա։
Քննչական կոմիտեն հայտարարել է, որ դատավարական որոշումների մասին կտեղեկացնեն։
Այլ խոսքով՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարը շտապում է հերքել մի բան, ինչը ինքը եւս հաստատում է, այն է՝ կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքներում արձանագրվել են չարաշահումներ, որոնց առնչությամբ հարուցվել է քրեական գործ։ Ավելին՝ նաեւ տնօրենն է ազատվել աշխատանքից։ Ինչ վերաբերում է չարաշահումներին այս կամ այն անձի դերակատարությանը, ապա Աղաջանյանը պարզապես իրավասու չէ անդրադառնալ, դա նրա լիազորությունների շրջանակից դուրս է։
ԱԺ նախկին պատգամավոր Գալուստ Սահակյանի որդուն՝ Տիգրան Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 184-րդ հոդվածի (գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով) 2-րդ մասի 1-ին կետով եւ 349-րդ հոդվածի (ապացույցները կեղծելը) 1-ին մասով։ զրույցում Սահակյանի պաշտպան Էմին Խաչատրյանն ասաց, որ իր պաշտպանյալը երկու անգամ հարցաքննվել է եւ նշել, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
«Աբսուրդ, անհիմն մեղադրանքը է։ Այդ քրեական գործի վաղեմության ժամկետներն անցել են։ Քանի որ պաշտպանյալս չի ընդունում մեղադրանքը, գործը չեն կարողանում կարճել։ Մենք դիրքորոշում ենք հայտնել, որ մեղադրանքը չենք ընդունում։ Մեղադրանքը մեզ համար որոշ չափով անգամ անհասկանալի է»,- ասաց պաշտպանը։
Էմին Խաչատրյանը հայտնեց, որ Սահակյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին։
«Ասվում է, թե 2003 թվականին Տիգրան Սահակյանը դիմում է ներկայացրել Երեւանի քաղաքապետարան՝ խնդրելով գույքի օտարման համար լրացուցիչ հողամաս տրամադրել եւ ճանաչել հողի սեփականության իրավունքը: Քաղաքապետարանի որոշմամբ՝ հողամասը տրամադրվել է Տիգրան Սահակյանին: Ասվում է, թե Տիգրան Սահակյանը քաղաքացիական գործով ապացույցներ կեղծելու դիտավորությամբ հայցադիմում է ներկայացրել դատարան` պահանջելով պարտավորեցնել Երեւանի քաղաքապետարանին հողամասերը ուղղակի վաճառքի ձեւով օտարել իրեն։ Իբրեւ որպես հայցադիմումում Սահակյանը դատարանին ներկայացրել է կեղծ ապացույցներ։ Մենք ասում ենք՝ տրամադրեք մեզ այդ ապացույցները, սակայն չեն տրամադրում, որ հասկանանք՝ ինչի մասին է խոսքը։ Այդ դատական նիստերին Սահակյանը ներկա էլ չի եղել»,- ասաց պաշտպանը։
Նա նշեց, որ այդ ժամանակահատվածում Տիգրան Սահակյանը եղել է տնտեսվարող անձ. պետական որեւէ պաշտոն չի զբաղեցրել։
Հարցին՝ արդյոք մեղադրանքի հիմքում կա՞ ցուցմունք, Խաչատրյանն ասաց. «Միջնորդել ենք, որպեսզի առերեսում տեղի ունենա, սակայն որեւէ տեղաշարժ այդ մասով չկա։ Ենթադրում եմ, որ գործում չկա անձի որեւէ ցուցմունք»։
եթիլ սպիրտից զանգվածային թունավորումը Հայաստանի համար արտասովոր դեպք է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարեց «Արմենիա» հանրապետական ԲԿ սուր թունավորումների բուժման կենտրոնի ղեկավար Շավարշ Մելքոնյանը։
ՀՀ Արմավիր քաղաքում նախօրեին մի քանի մարդ թունավորվել են անորակ խմիչքից։ Նրանցից երեքը մահացել են Արմավիրի քաղաքային հիվանդանոցում, չորսը` արդեն Երևանի «Արմենիա» ԲԿ–ում։ Որոշ ժամանակ անց նույն ԲԿ-ում նույն ախտանշաններով, մահացել է Երևան տեղափոխած ևս 4 մարդ։ Քննության նախնական վարկածի համաձայն` մարդկանց տարբեր խմբեր մեթիլ սպիրտ են գնել, որը նրանց վաճառել են սովորական օղու քողի տակ։
Մելքոնյանը հաստատել է, որ բոլոր պացիենտները թունավորվել են մեթիլ սպիրտից։
«Երբ ես Հայաստանից դուրս էի աշխատում, նման դեպքեր իմ պրակտիկայում եղել են, սակայն մեզ մոտ առաջին անգամ եմ տեսնում»,– նշեց բժիշկը։
Միևնույն ժամանակ, նա ավելացրեց, որ օրգանիզմի համար թունավոր է ոչ այնքան բուն մեթիլ սպիրտը, որքան այն նյութերը, որոնց հետ այն տրոհվում է։ Դրա համար օրգանիզմում պատասխանատու է նույն ֆերմենտը (ալկոգոլդեգիդրոգենազա, ԱԴԳ), որը քայքայում է սովորական, էթիլային սպիրտը։ Տարբերությունն այն է, որ մեթիլ սպիրտի քայքայման ժամանակ առաջանում է ֆորմալդեհիդ և մրջնաթթու, որոնք ծայրաստիճան թունավոր նյութեր են։
Բացի այդ, ուժեղ ացիդոզ է սկսվում, այսինքն՝ բարձրանում է արյան թթվայնությունը։ Այդ ֆոնին ներքին օրգանների անբավարարություն և ուղեղի այտուց է զարգանում։ Թունավորման կլինիկական դրսևորումներն են գիտակցության, շնչառության և սրտի ռիթմի խանգարումը, ճնշման տատանումները։ Բնորոշ է նաև տեսողության խանգարումը։
Խնդիրն այն է, որ առաջին վայրկյաններին մեթիլ սպիրտն էթիլայինից շատ դժվար է տարբերել։ Այն տարօրինակ համ ու սուր հոտ ունի, որը նման է վատ զտված թթի օղու հոտին։ Սակայն այդ ամենին մարդը հազիվ թե ուշադրություն դարձնի, եթե արդեն իսկ սթափ չէ։
Բժշկի դիտարկմամբ՝ որքան էլ տարօրինակ է, բայց թունավորումը հնարավոր է այլ ընթացք ունենար, եթե տուժածները մինչ այդ որակյալ ալկոհոլ օգտագործած լինեին։ ԱԴԳ ֆերմենտը էթիլային սպիրտի է վերածվում, իսկ մեթիլայինն այդ ընթացքում անհրաժեշտ է հնարավորինս արագ դուրս բերել օրգանիզմից։ Սա, բնականաբար, չի նշանակում, որ պետք է շատ օղի խմել. պարզապես պետք է «թույն» չխմել։
Չափաբաժնի վտանգը կախված է նրանից, թե ինչպես է աշխատում լյարդն ու ինչ քանակի ԱԴԳ է արտադրում։ Մեկի համար վտանգավոր կարող է լինել 150 գրամը, մյուսին կարող է նույնիսկ 50 գրամը «բավարար» լինել։
Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին ոստիկանությունն ահազանգ էր ստացել սուր թունավորման մասին։ Թունավորումից ընդհանուր առմամբ Արմավիրում և Երևանում 11 մարդ է մահացել։ Քննիչները տեխնիկական սպիրտ են հայտնաբերել, որը գնորդներին վաճառել են սովորական օղու փոխարեն։ Հայտնաբերվել է նաև կասկածյալը, որն այդ սպիրտը վաճառել է։ Նա Արմավիրի բնակիչ 50-ամյա Աշոտ Լենդրուշի Հովսեփյանն է։ Այժմ քննիչները փնտրում են 30 լիտր սպիրտը, որը նա կարող էր վաճառել այլ գնորդների։
Հայաստանում սեպտեմբերի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 197 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 44 075-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 884 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Սեպտեմբերի 2-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 269 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 4 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1153-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 275 է, ընդհանուր առողջացածներինը՝ 38 631, փաստացի բուժվողներինը՝ 4291 (մեկ օրում նվազել է 82-ով): Մեկ օրում արվել է 2460 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 209 389 թեստ:
Կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքներում թույլ տրված առերևույթ չարաշահումների փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով քննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին։
«Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել է, որ վարչապետի աշխատակազմի անմիջական հսկողության ներքո գործող «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի կողմից կատարված վերանորոգման աշխատանքներում պետական վերահսկողական ծառայությունը չարաշահումներ է հայտնաբերել։
Այս ՊՈԱԿ-ի հաշվեկշռում են գտնվում կառավարական առանձնատները, որտեղ բնակվում են բարձրաստիճան պաշտոնատար անձինք։
Դեռեւս 2019 թվականին մեծ աղմուկ հանեց տեղեկատվությունն առ այն, որ պետական բյուջեից շուրջ 2 միլիոն դոլար է հատկացվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա ընտանիքին սպասարկող կառավարական առանձնատան մասնաշենքը հիմնանորոգելու, վերանորոգելու և կահավորելու համար։ Ընդ որում՝ վարչապետի աշխատակազմին գումարը հատկացվել էր կառավարության գաղտնի որոշմամբ, իսկ վերանորոգման շրջանակներում, ըստ տեղեկությունների, միլիոններ են ծախսվել ընդհուպ զուգարանակոնք ձեռք բերելու վրա։
Կատարված վերանորոգումը խնդրահարույց է համարել անգամ պետական վերահսկողության ծառայությունը։
«Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՊՎԾ-ն պաշտոնապես հաստատել էր, որ 2019 թվականի աշխատանքներում արձանագրվել են չարաշահումներ։ «ՀՀ պետական վերահսկողության ծառայությունը իրականացրել է մշտադիտարկում «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ում։ Մշտադիտարկվել են 2019թ ՊՈԱԿ-ում կատարված աշխատանքները, այդ թվում նաև՝ կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքները։ Հայտնաբերված խախտումների մասին տեղեկանքը ուղարկվել է իրավապահ մարմիններին»,- օգոստոսի 26-ին գրավոր տեղեկացրել էր ՊՎԾ-ն։
Ավելին՝ «Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ նախապատրաստված նյութերով արդեն նաեւ քրեական գործ է հարուցվել։
«Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ում կատարված առերևույթ չարաշահումների վերաբերյալ նյութերը ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե, որտեղ ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելը) և ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան գրավոր հայտնել են ՀՀ դատախազությունից։
Նկատենք, որ դատախազությունը, ինչպես ՊՎԾ-ն, ձեռնպահ է մնացել նշել, թե կառավարական ամառանոցների վերանորոգման աշխատանքներում յուրացված գումարը որքան է կազմում, մինչդեռ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ խոսքը գնում է շուրջ 250 մլն դրամի մասին։
Դատախազությունը փորձում է հնարավորինս գաղտնի պահել քրեական գործի հանգամանքները, քանի որ այն իսկական գլխացավանք է դարձել քննչական մարմինների համար։ Ինչպես տեղեկացրել ենք՝ ՊՈԱԿ-ը գործում է վարչապետի աշխատակազմի ղեկավարի անմիջական հսկողության ներքո, իսկ ՊՈԱԿ-ի տնօրենն էլ «Հայկական ժամանակ»-ի հաշվապահն է, ով նաեւ եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր հաշվապահը, իսկ կապալառու ընկերությունն էլ առնչվում է ընտանիքի հետ։ Մեր տեղեկություններով՝ վերանորոգման գնումն իրականացվել է մեկ աղբյուրից, այսինքն՝ մրցույթ չի հայտարարվել եւ մրցույթով չի ընտրվել շահող ընկերությունը, իսկ վերջինիս համար, այսպես ասած, երաշխավորել է Աննա Հակոբյանի եղբայրը՝ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։ Ասել է թե՝ կոռուպցիոն սկանդալում շոշափվում են ոչ միայն Նիկոլ Փաշինյանին ամենամոտ կանգնած մարդկանց, այլ նաեւ ընտանիքի անդամների անուններն ու շահերը, ուստիեւ ձեռնպահ են մնում քրեական գործի շուրջ հնչեղությունից։
Նախաքննական մարմինը լուրջ երկընտրանքի առաջ է կանգնել՝ քրեական գործը քննե՞լ, թե ծածկադմփոց անել։ Քննելու դեպքում այն կարող է ընդհուպ քաղաքական սկանդալի հանգեցնել, որը կարող է չներվել հենց վարույթն իրականացնող մարմնին՝ իշխանությունների կողմից, իսկ ծածկադմփոցի դեպքում՝ իրենք կդառնան պաշտոնեական հանցագործություն կատարող անձինք։
ՔՈԳՎ կոռուպցիոն եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2010 թվականին Կառավարության պետական գույքի կառավարման վարչության ղեկավարը եւ իրավասու այլ պաշտոնատար անձինք, «Երեւանի բեռնման-բեռնաթափման ուղեմաս» ՓԲ ընկերությունը մեկ այլ ընկերությանն օտարելու անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, հանձնարարել են իրենց ենթակայությամբ գործող «Պետական գույքի գույքագրման եւ գնահատման գործակալությանը» կատարել ընկերության անշարժ եւ շարժական գույքերի գնահատում, որի շրջանակներում գործակալության իրավասու պաշտոնատար անձինք, խմբային շահերից ելնելով, նույնպես չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, առանց Երեւան, Գյումրի, Արտաշատ, Վանաձոր եւ Արմավիր քաղաքներում գտնվող՝ «Երեւանի բեռնման-բեռնաթափման ուղեմաս» ընկերության կողմից զբաղեցրած անշարժ եւ շարժական գույքերի հասցեներ այցելելու եւ առանց փաստացի հետազոտություններ կատարելու, միայն ընկերության կողմից տրամադրված ելակետային տվյալների հիման վրա, գործակալության փոխտնօրենի բանավոր ցուցումներով կեղծ տեղեկություններ են ներառել գնահատվող գույքերի մաշվածության եւ դրանց արժեքների վերաբերյալ, այնուհետեւ իրենց ստորագրություններով հաստատել են ընդամենը մեկ օրվա ընթացքում կազմված՝ տվյալ գույքերի շուկայական արժեքների գնահատման՝ բովանդակությամբ կեղծ հաշվետվությունները, ինչպես եւ եզրափակիչ ու այլ ակտերը, որոնք 2010 թվականի ապրիլի 21-ին գործակալության տնօրենի փոխարեն հաստատվել են նույն փոխտնօրենի կողմից։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից։
Արդյունքում՝ «Երեւանի բեռնման-բեռնաթափման ուղեմաս» ընկերությանը պատկանող, վերարտադրման արժեք կազմող՝ ընդհանուր 1 միլիարդ 895 միլիոն 960 հազար դրամ արժողությամբ անշարժ եւ շարժական գույքերի արժեքներն արհեստականորեն նվազեցվել են 934 միլիոն 90 հազար դրամի չափով եւ գնահատվել են ընդամենը 961 միլիոն 870 հազար դրամ շուկայական արժեքով, իսկ 2010 թվականի հուլիսին, Կառավարության որոշմամբ, դրանք 50 տոկոս նվազեցված՝ շուրջ 480 միլիոն 935 հազար դրամ արժեքով, ուղղակի վաճառքի եղանակով օտարվել են, ինչի հետեւանքով էլ, ըստ նախնական հաշվարկի, պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 934 միլիոն 90 հազար դրամի նյութական վնաս։
Միաժամանակ, նյութերի նախապատրաստման փուլում ընկերության կողմից, որպես վնասի վերականգնում, համապատասխան դեպոզիտ հաշվեհամար է մուտքագրվել 250 միլիոն դրամ։ Դեպքի առթիվ ՔՈԳՎ կոռուպցիոն եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։
Դպրոցական դասագրքերը 5-րդ դասարանից վճարովի են․ համաճարակի հետեւանքով աշխատանքը կորցրած մարդկանց համար սա հավելյալ բեռ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՀԿ պատգամավոր Աննա Կոստանյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Դպրոցական դասագրքերը 5-րդ դասարանից վճարովի են, եւ դրանց համար ծնողի կողմից վճարվելիք գումարները գնում են «Դասագրքերի շրջանառու հիմնադրամին»։
#COVID_19-ը դեռ չի վերացել, եւ քաղաքացիներից շատերն էլ համաճարակի հետեւանքով կորցրած աշխատանքները դեռեւս չեն կարողանում վերականգնել եւ սոցիալական կայուն վիճակ ապահովել ընտանիքի համար։
Առաջարկում եմ այս տարի գումար չգանձել դպրոցական դասագրքերի համար այն ընտանիքներից, ովքեր ՀՀ կառավարություն տարբեր սոցիալական ծրագրերով անապահով կամ աշխատանքից զրկված են ճանաչվել։ Սա հավելյալ բեռ է սոցիալական ծանր վիճակում գտնվող մեր քաղաքացիների համար։ Իսկ ինչպես պետք է բացահայտել այդ քաղաքացիներին, կարծում եմ դրա ձեւերը գիտեն ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում»։
Նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը տապալելու փաստի առիթով քրեական գործ հարուցելու պահանջով «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանի բողոքի քննության հետաձգումը դատավարական տեխնիկական հնարք էր՝ քննիչի կողմից։
«Քննիչը չէր ներկայացել, որը գնահատում եմ որպես անհարգալից վերաբերմունք դատավարությանը եւ գնահատում եմ որպես դատավարական տեխնիկական հնարք, չտալու հնարավարություն, որպեսզի բողոքը քննվի, շատ լավ հասկանալով, որ հաղորդումը հանցագործության մասին, որն իմ կողմից ներկայացված է եղել բացարձակ հիմնավոր։ Ներկայացված են եղել անհերքելի եւ հանրահայտ փաստական տվյալներ, որոնց նույնիսկ 20 տոկոսի առկայության պարագայում ցանկացած իրավական պետության մեջ դատախազական եւ քննչական մարմիններն ուղղակի պարտավոր էին հարուցել քրեական գործ։ Գործը գտնվում է քաղաքական վերահսկողության ներքո, գտնվում է քաղաքական հրահանգավորման տակ եւ գտնվում է քաղաքական բարձրագույն իշխանության անմիջական հսկողության տակ»,- ասաց Ղազինյանը։
Նա հայտնեց, որ իր հաղորդման վերաբերյալ փաստերը մոտ 30-ն են. «Փաստական տվյալներն առայժմ գաղտնիքներ չեն պարունակում։ Դա եղել է հասանելի մեր հանրությանը, ամեն ինչ տեղի է ունեցել մեր աչքի առաջ՝ միտումնավոր, նախօրոք պլանավորված, կազմակերպված ձեւով, խեղաթյուրվել եւ մեզանից թաքցվել է բոլորիս առողջական համար կենսական վտանգ ներկայացնող տեղեկատվություն, ինչի հետեւանքով այսօր ունենք 1150 մահացած եւ մոտ 40 հազարից ավելի վարակակիր»։
Հարցին՝ արդյոք կա՞ երաշխիք, որ դատարանին նույնպես քաղաքական հրահանգներ չեն իջեցվի, Ղազինյանն ասաց. «Ես չունեմ նմանատիպ կանխավարկած, որովհետեւ դատարանները բազմիցս ապացուցել են, որ իրենք առայժմ հեռու են մնացել քաղաքական թելադրանքից եւ կարողացել են գործել իշխանության քաղաքական կամքին հակառակ»։
Ղազինյանի խոսքով՝ աշխարհի տարբեր երկրների հետ համեմատելիս իշխանությունը միշտ բերում է այնպիսի օրինակներ, որոնք բխում են իրենց շահերից, մինչդեռ, ըստ Ղազինյանի, կան օրինակներ, որոնք չեն բխում իրենց շահերից. «Մենք ունեինք ավելի շահեկան վիճակ, քան աշխարհի մնացած պետությունները։ Մենք աշխարհագրական դիրքով, փակ 2 սահմաններով, տուրիստական բավական նվազ հոսքերով. մենք ընդամենը տեխնիկապես պետք է գրագետ ու ճիշտ ժամանակին ձեռնարկեինք անրհրաժեշտ միջոցառումները եւ ամենակարեւորը համաճարակի դեմ պայքարն արդյունավետ վարելու համար՝ հասարակությանը տրամադրել ստույգ, հաստատված լաբորատոր քննություն անցած տեղեկատվությունը»։
Նա նշեց, որ իշխանությունը չարամտորեն նվազեցնում է այդ վիրուսի վտանգավորության աստիճանը. «Բոլորդ եք հիշում՝ ինչպես էին իրենք դիտավորյալ, չարամտորեն նվազեցնում այս վիրուսի վտանգավորությունը, ինչպես էին բոլորիս ներկայությամբ ծաղրում այս վիրուսը, ինչպես էին համեմատում դա սովորական սեզոնային գրիպի հետ։ Առողջապահության համաշխարային կառույցները մի ձայնով պնդում էին, որ սա սովորական գրիպ չէ։ Երբ մենք պնդում էինք, որ խղճացեք ժողովրդին, դադարեցրեք ձեր անիմաստ քարոզարշավները եւ զբաղվեք մարդկանց կյանքի խնդիրներով, իրենք պնդում էին՝ մի լսեք, հետեւեք բացառապես պաշտոնական լրատվությանը»։
Հարցի՝ ինչո՞ւ ինքը դիմակ չի կրում, Ղազինյանն ասաց. «Ես հայտարարե եմ, որ բաց տարածքներում դիմակ չեմ կրելու, դա իմ սկզբունքային որոշումն է, բնականաբար, դրա համար կարող եմ տուգանվել, սակայն ինձ դեռ չեն տուգանել։ Ես ասել եմ, որ պատրաստ եմ տուգանվել, սակայն չեմ պատրաստվում վճարել այդ տուգանքը։ Պարետը չլինելով սահմանադրական մարմին՝ իրավունք չունի լիազորություն չունի ընդունելու նորմատիվ իրական ակտեր»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.