23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանում սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 108 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 44953 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 221041, վերջին մեկ օրում` 1864 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 3182 պացիենտ, վերջին մեկ օրում նվազել է 367-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 40592 անձ` վերջին մեկ օրում 471 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 903 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 276 է:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը նամակով դիմել է ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչին:
Հիշեցնենք, որ Շախմատի համաշխարհային Օլիմպիադայի քառորդ եզրափակչում Հայաստանի հավաքականի մրցակիցը եղել էր Հնդկաստանի էր: Դիմակայության առաջին փուլում Հայաստանի թիմը պարտություն կրեց, սակայն մեր պատվիրակությունը բողոքարկել էր Հայկ Մարտիրոսյանի պարտիան, քանի որ օնլայն ծրագրի հետ կապված խնդիր է եղել, ինչի պատճառով նա չի կարողացել քայլ անել:ՖԻԴԵ-ն հաշվի չէր առել հայ շախմատիստների բողոքարկումը։
Սերժ Սարգսյանի նամակը ներկայացնում ենք ստորև․
Հարգելի´ պարոն Դվորկովիչ,
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի անունից երախտագիտություն եմ հայտնում ՖԻԴԵ-ին և անձամբ Ձեզ՝ համավարակով պայմանավորված այս իրավիճակում շախմատի առաջին Օնլայն Օլիմպիադան անցկացնելու համար։ ՖԻԴԵ-ն, որն այսօր միավորում է 190 երկիր, կրում է մեծ պատասխանատվություն շախմատի զարգացման և տարածման գործում։ Այս համատեքստում, Օնլայն Օլիմպիադայի անցկացումով, փորձ կատարվեց պահպանել շախմատային ակտիվությունը և ստեղծել տոն շախմատասերների և շախմատիստների համար։ Մրցաշարը իրականություն դարձնելու համար ՖԻԴԵ-ն և նրա գործընկերներները ներդրեցին մեծ ջանքեր և նվիրում։ Հայաստանի շախմատի ֆեդերացիան մեծապես գնահատում է ՖԻԴԵ-ի և անձամբ Ձեր ներդրումը մրցաշարի կայացման գործում։
Բայց ցավով պետք է նշեմ, որ կազմակերպչական աշխատանքների գուցե շտապողականության և կարևոր հարցերը ոչ բավարար խորը գնահատելու պատճառով, մրցաշարի ընթացքում առաջացան մի շարք խնդիրներ. դրանք մեծապես կապված էին մրցաշարի կանոնադրությունում առկա էական բացերի հետ, որոնց մի մասը, թեև մրցաշարի առաջին անգամ անցկացմանը, ակնհայտորեն կանխատեսելի էին։
Կանոնադրության բացերից առաջացան քառորդ եզրափակչի Հայաստան – Հնդկաստան և եզրափակչի Ռուսաստան – Հնդկաստան մրցախաղերում ստեղծված իրավիճակները, ինչպես նաև խմբային փուլերում գրանցված մի շարք խնդիրներ: Խմբային փուլերում գրանցված խնդիրները չարժանացան մեծ ուշադրության և չենթարկվեցին խորը վերլուծության։
Այդ կապակցությամբ իմ խորը մտահոգությունն ու անհանգստությունն եմ հայտնում ՖԻԴԵ-ի կողմից կայացված որոշումների առթիվ։ Անարդարության ցանկացած նշույլ մեծ հակադրում է առաջացնում շախմատային հանրույթի և շախմատիստների մոտ, և դա է եղել պատճառը, որ մեր թիմի անդամները որոշեցին չմասնակցել Հնդկաստանի հետ 2-րդ մրցախաղին։
Շախմատիստների դժգոհությունը ավելի սրվեց ՖԻԴԵ-ի՝ նույն իրավիճակում ընդունված երկու հակադիր որոշումների պատճառով։ Հայաստանի հավաքականը առերեսվեց երկակի ստանդարտների կիրառման դատապարտելի երևույթին։ ՖԻԴԵ-ն չհետևեց իր իսկ նախադեպային որոշմանը, խորապես չվերլուծեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի այն պնդումները, որ ինտերնետը հայկական կողմում չի ընդհատվել և ստեղծվել է իրապես ֆորս-մաժորային իրավիճակ։
Ինձ շատ է տխրեցրել նաև ՖԻԴԵ-ի որոշ պաշտոնյաների համացանցում դրսևորած վարքագիծը, որոնք իրավիճակը ներկայացրել են ոչ ամբողջական, աղճատված, ինչին հետևել է նաև մեր շախմատիստների արձագանքը:
Կարծում եմ շախմատիստներն իրենց կարծիքը հայտնելիս պետք է լինեն կոռեկտ, առանց էմոցիոնալ ձևակերպումների, բայց գտնում եմ նաև, որ ՖԻԴԵ-ն պետք է կրկնակի կոռեկտ գտնվի շախմատիստների նկատմամբ՝ չնսեմացնելով նրանց արժանապատվությունը։
Ցանկություն ունենալով շախմատային մեծ ընտանիքում մշտապես դրական մթնոլորտ պահպանել՝ հույս եմ հայտնում որ ՖԻԴԵ-ն իրավամբ կգործի շախմատային «Մենք մեկ ընտանիք ենք» կարգախոսի ներքո, որտեղ յուրաքանչյուրի անհաջողությունը, պարտությունը և ապրումները՝ բոլորի անհաջողությունը, պարտությունն ու ապրումներն են»։
Ոչ ոք չի եկել ու չի քանդում գեներալ գնդապետ Վ.Գասպարյանի ամառանոցը: Ավելին՝ դժվար թե մեկը գար ու քանդեր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
«Էժան սենսացիա ստեղծելու և տարածելու սիրահարների համար՝
Ոչ ոք չի եկել ու չի քանդում գեներալ գնդապետ Վ.Գասպարյանի ամառանոցը: Ավելին՝ դժվար թե մեկը գար ու քանդեր: Հին և վաղուց չօգտագործվող շինությունը քանդվում է Վ.Գասպարյանի ցուցումով ՝ լողափի տարածքը բարեկարգելու համար:
Երկրի խնդիրը Վ.Գասպարյանի ամառանոցը չէ, այլ տնտեսության ավիրումը, հասարակական-քաղաքական կյանքի ոչնչացումը, Արցախյան բանակցությունների տապալումը, պետական միջոցների բացահայտ մսխումը և համազգային աղետ դարձած խարդախությունը:
Հ.Գ. Թող Սևանի մասին արդի խոսացողներից մեկը փորձի համեմատել իր և Վ.Գասպարյանի արածները Սևանի համար ու ամոթից թող լռի»,- գրել է նա:
Նշենք, որ «Ջրային կոմիտե»-ում խորհրդական աշխատող Սասուն Միրոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ներկա պահին ապամոնտաժվում է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատունը։
ՀՀ ԱՆ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սամվել Գրիգորյանը ցանկանում է դատական կարգով վերականգնել իր խախտված աշխատանքային իրավունքները։ Այս մասին 168.am-ը տեղեկացել է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Որպես պատասխանող կողմ հանդես են գալիս նշված կենտրոնն ու Առողջապահության նախարարության նախարարությունը։ Գործը քննելու է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը։
Սամվել Գրիգորյանը պահանջում է իրեն վերականգնել նախկին աշխատանքում ու գանձել հարկադիր պարապուրդի գումարը։
Հիշեցնենք, որ 2020թ. փետրվարին 26-ին հայտնի դարձավ, որ առողջապահության նախարարի հրամանով` լուծարվել է ԱՆ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ) տնօրեն Սամվել Գրիգորյանի աշխատանքային պայմանագիրը` աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ իրականացնելու հիմքով
Նշենք, որ աշխատանքի ազատման պահին տնօրեն Սամվել Գրիգորյանը գտնվում էր արձակուրդի մեջ:
Ավելի վաղ Կառավարությունը որոշել էր միավորել ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնն ու «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը։ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի շուրջ 60 աշխատակիցներ ինքնակամ աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրեցին, բողոքի ակցիաներ եղան, սակայն կենտրոնը, այնուամենայնիվ, միացվեց ինֆեկցիոն հիվանդանոցին։
Առողջապահության փոխնախարարը կենտրոնի աշխատակազմին շտապել էր ներկայացնել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին։
Նախարարի նոր նշանակումն առաջացրել էր բուժանձնակազմի դժգոհությունը: Լրատվամիջոցների հետ զրույցում ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնի աշխատակիցները պնդել էին, որ այդ ամենը կատարվել էր առանց անձնակազմի հետ քննարկելու և անտեսվել էին նրանց մասնագիտական կարծիքները։
Հայաստանում սեպտեմբերի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 62 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 44845-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 900 է:
Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել։ Սեպտեմբերի 7-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 275 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 3, մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1175-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 32 է, ընդհանուր առողջացածներինը՝ 40121, փաստացի բուժվողներինը՝ 3549 (մեկ օրում ավելացել է 27-ով): Մեկ օրում արվել է 1038 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 219177թեստ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված եւ հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները, որում սահմանվել են նաեւ դպրոցականների արձակուրդների օրերը:
Առաջին կիսամյակում պլանավորել ենք երկու մեծ դադար՝ չնախատեսված իրավիճակներից հնարավորինս խուսափելու եւ ուսումնական գործընթացը կազմակերպելու համար։ Այսպիսով, սովորողները դասի կգնան շուրջ մեկուկես ամիս եւ կունենան աշնանային երկշաբաթյա արձակուրդ՝ նոյեմբերի 2-15-ը ներառյալ, երկրորդ արձակուրդին կգնան եւս շուրջ մեկուկես ամիս դասերից հետո՝ արդեն ամանորին։ Սա թույլ կտա դեպքերի աճի պարագայում անհրաժեշտ դադար առնել, բայց նաեւ վերսկսել ուսումնական գործընթացը։
Հուսանք, որ երկրորդ կիսամյակում համաճարակային իրավիճակն ավելի բարենպաստ կլինի եւ կկարողանանք մեծ ինտենսիվությամբ լրացնել ուսումնական տարվա անելիքները»։
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը վստահ է, որ «Հայրենիքը» կուսակցաշինական եռուն փուլում է։ Կուսակցության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր կենտրոնական գրասենյակում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն խորհրդի անդամների ու մարզային կառույցների ղեկավարների հետ։ Հանդիպման մասնակիցները քննարկել են երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացները։ Վանեցյանի կարծիքով՝ ներկա իշխանությունների մնալը լրջագույն սպառնալիք է մեր պետության համար։
«Գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այսօր ունեն համակիրների վտանգավոր ու ագրեսիվ փոքր բանակ և մի ստվար զանգված, որը չի ցանկանում ընդունել, որ սխալվել է՝ իշխանության բերելով այս ձախողակ կառավարությանը»,- հայտարարել է Վանեցյանը։ Նա հավելել է, որ երկրում խորանում են անորոշությամբ ու հիասթափությամբ պայմանավորված ապատիկ տրամադրությունները։
«Բոլոր միջոցները պետք է ուղղվեն կորոնավիրուսի դեմ պայքարին, դրա հետևանքների վերացմանն ու համավարակի երկրորդ ալիքին ընդառաջ հնարավոր ռիսկերի նվազեցմանը»,-ասել է Վանեցյանը։
Նրա կարծիքով՝ օրեցօր էլ ավելի շատ մարդիկ են տագնապի ու անորոշության մեջ հայտնվում, չեն հասկանում՝ ինչ է կատարվում այսօր, ինչ անել ու ինչ սպասել վաղը, այնինչ ասֆալտի փոխարեն պետք է խոսվի արտաքին պարտքի մասին, ինչը զգալիորեն ավելացել է, իսկ պարգևավճարների շռայլումը շարունակվում է։
Հայաստանում SARS-CoV-2 կորոնավիրուսային վարակի նոր տեսակով վարակված շուրջ 220 հազար մարդ կա։ Նման եզրակացության է հանգել Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանը։
Նա այս թիվը ստացել է` տարբեր մեթոդների կիրառմամբ մի քանի գործոններ հաշվարկելով։
«Ես համավարակի զարգացումը գնահատող մի քանի մեթոդ եմ կիրառել։ Այդ նպատակով վերցրել եմ «Յանդեքսի» ինքնամեկուսացման գործակիցը, վարակի վերարտադրման հիմնական գործակիցը, վարակից մահանալու ցուցանիշներն այն երկրներում, որտեղ ժողովրդագրական տվյալների հիման վրա կարելի է հստակ որոշել Հայաստանում ավելորդ մահացության ցուցանիշը», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Միքայելյանը։
Նա նշեց, որ բոլոր հաշվարկներով Հայաստանում կորոնավիրուսով վարակված շուրջ 220 հազար մարդ կա, որոնցից 205 հազարն առողջացել են։ Միքայելյանի խոսքով` մոտ 15 հազարը դեռ չեն բուժվել, իսկ մահացածների թիվը հասնում է 2 հազարի։
Նա կարծում է, որ վարակման դեպքերի որոշակի աճ կգրանցվի սեպտեմբերի վերջին։ Փորձագետը չի բացառում նաև, որ համավարակի երկրորդ ալիք լինի, բայց միայն այն ժամանակ, երբ ցրտերն ընկնեն։
Ենթադրաբար դա կարող է լինել նոյեմբերի վերջին։ Միևնույն ժամանակ նա կարծում է, որ բոլորովին պարտադիր չէ` իշխանությունները խիստ սահմանափակումներ կիրառեն։
«Խիստ սահմանափակումներ կարելի է կիրառել այն դեպքում, եթե վարակվածների թվի կտրուկ աճ գրանցվի։ Մնացած դեպքերում հնարավոր կլինի սահմանափակվել այլ կանխարգելիչ միջոցներով` թեստավորում և այլն», – ասաց Միքայելյանը։
Փորձագետի խոսքով` համավարակի բռնկումից հնարավոր կլինի խուսափել զանգվածային պատվաստման դեպքում։ Ըստ նրա` պետք է առաջին հերթին պատվաստել քաղաքացիների խոցելի խմբերին, ինչը թույլ կտա կրճատել մահացության թիվը։
Միքայելյանը չի բացառում, որ պատվաստանյութն ազատ վաճառքում կլինի արդեն ձմռանը, և այն կփոխի կորոնավիրուսի դեմ պայքարի մեթոդները։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.