23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 311-րդ հոդվածի 1-ին մասով, 312-րդ հոդվածի 1-ին մասով, 312-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով եւ 38-311-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազությունը 2020թ. հունիսի 26-ին, ըստ քննչական ենթակայության, ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Ա. Գ.-ն 2020թ. փետրվարին իր մտերիմ, Գյումրի քաղաքի բնակիչ, Ս.Գ.-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել սահմանված կարգի խախտմամբ՝ առանց ավտոմեքենա վարելու տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները պատշաճ ստուգելու՝ կաշառքի դիմաց ձեւական բնույթ կրող տեսական եւ գործնական քննություններ ընդունելու պարագայում քաղաքացիներին վարորդական վկայականներ տրամադրելու համար իրեն օժանդակելու հարցում:
Ս. Գ.-ն հանձն է առել քաղաքացիների հավաքագրումը, նրանցից, ինչպես նաեւ միջնորդներից կաշառքի առարկա հանդիսացող գումարների ստացումը եւ դրանց փոխանցումը Ա.Գ.-ին: Վերջինս 2020թ. փետրվար-մայիս ամիսների ընթացքում, Ս.Գ.-ի օժանդակությամբ, ինչպես նաեւ 3 անձանց միջնորդությամբ 6 անձից ստացել է ընդհանուր 1.020.000 ՀՀ դրամ կաշառք: Ապա սահմանված կարգի խախտմամբ՝ առանց ավտոմեքենա վարելու տեսական գիտելիքներն ու գործնական վարման հմտությունները պատշաճ ստուգելու՝ ձեւական բնույթ կրող տեսական եւ գործնական քննություններ ընդունելու պայմաններում, կեղծելով տեսական եւ գործնական գիտելիքների ստուգման թերթիկները, վերոհիշյալ կաշառք տված քաղաքացիներին հնարավորություն է տվել ստանալ տարբեր կարգերի վարորդական վկայականներ։
Եվս երկու անձինք, իրենց 2 որդիների համար վարորդական վկայական ստանալու կապակցությամբ պաշտոնատար անձին կաշառք տալու նպատակով, Ս.Գ.-ին են փոխանցել համապատասխանաբար 280.000 եւ 300․000-ական ՀՀ դրամներ, սակայն վերջինս հիշյալ գումարը հետագայում վերադարձրել է նրանց՝ այդ կերպ նշված անձինք իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չեն հասցրել։
Բացի այդ, Ս. Գ.-ի դրդմամբ, ՀՀ ոստիկանության ՃՈ Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Ա.Գ.-ն, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, վարորդական վկայական ստանալու նպատակով կայացած տեսական քննության ժամանակ մեկ անձի հուշել է ստուգման թեստի հարցերի ճիշտ պատասխանները, կազմել եւ հանձնել է վերջինիս տեսական քննություն ընդունելու վերաբերյալ կեղծ արձանագրությունը։
Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար Ա.Գ.-ին մեղադրանք է առաջադրվել վեց դրվագ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, վեց դրվագ պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու եւ վեց դրվագ պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Ս.Գ.-ին մեղադրանք է առաջադրվել մեկ դրվագ կաշառք ստանալու պատրվակով խարդախություն կատարելու, մեկ դրվագ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու, մեկ դրվագ պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելու, մեկ դրվագ պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալուն օժանդակելու փորձ կատարելու եւ վեց դրվագ պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալուն օժանդակելու հատկանիշներով:
Եվս 12 անձի տարբեր մեղադրանքներ են առաջադրվել կաշառքներ տալու, կաշառք տալու փորձ կատարելու, կաշառքի միջնորդության, կաշառքի միջնորդության փորձ կատարելու, պաշտոնեական փաստաթղթերի կեղծմանն օժանդակելու հատկանիշներով:
2020 թվականի օգոստոսի 27-ին մեղադրյալներ ՀՀ ոստիկանության ՃՈ Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Ա.Գ.-ի եւ մեկ անձի նկատմամբ քրեական գործն անջատվել է առանձին վարույթում:
Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազն իր որոշումներով հաստատել է ինչպես այդ, այնպես էլ անջատված մյուս մասով մեղադրական եզրակացությունները: Վերոնշյալ այս մասով քրեական գործն ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, իսկ մյուս 12 մեղադրյալների մասով՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննության նպատակով:
ՊԲ զորամասերում շարունակում են գործել համավարակի հետ կապված բոլոր սահմանափակումները, մասնավորապես՝ արգելվում են զինծառայողների հետ տեսակցությունները, բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատ արձակումները։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՀ պարետի որոշմամբ վերացվել են Արցախ մուտք գործելու եւ ելք կատարելու սահմանափակումները՝ անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ ՊԲ զորամասերում շարունակում են գործել համավարակի հետ կապված բոլոր սահմանափակումները, մասնավորապես՝ արգելվում են զինծառայողների հետ տեսակցությունները, բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատ արձակումները: Այս մասին հայնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
«Խնդրում ենք զինծառայողների հարազատներին ըմբռնումով մոտենալ գործող սահմանափակումներին: Փոփոխությունների առկայության դեպքում ԱՀ պաշտպանության նախարարությունը լրացուցիչ կիրազեկի հանրությանը»։
ՀՀ քննչական կոմիտեն բացահայտել է ԱԺ նախկին պատգամավոր, Էրեբունի համայնքի նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի մի շարք հանգամանքներ:
Ինչպես հայտնում են ՔԿ-ից, պարզվել է, որ Մհեր Սեդրակյանը, 1999-2008թթ. զբաղեցնելով Երևանի Էրեբունի համայնքի ղեկավարի պաշտոնը, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները՝ վարչական պատասխանատվության միջոց չի կիրառել Վարդավառի զբոսայգու տարածքում իր որդու և եղբոր կողմից 2782,55 քմ տարածքով ինքնակամ շինություններ կառուցելու համար:
Փոխարենը նա այդ շինությունները նախ՝ համայնքի, ապա՝ որդու և եղբոր սեփականության իրավունքով գրանցելու համար, 2004թ. մայիսի 27-ին դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունու տարածքային ստորաբաժանում: Կոմիտեից շինությունների հատակագիծը ներկայացվել է Երևանի քաղաքապետարան, և 2004թ. հուլիսի 19-ին Երևանի քաղաքապետի որոշմամբ Վարդավառի զբոսայգու և Վարդավառի լճի տարածքում կառուցված ինքնակամ շինությունների նկատմամբ ճանաչվել է Էրեբունու թաղապետարանի սեփականության իրավունքը:
Այնուհետև 2004թ. օգոստոսի 5-ին, Էրեբունու թաղապետարանի դիմումի հիման վրա կատարվել է անշարժ գույքի բաժանում 5 մասի, իսկ 2004թ. օգոստոսի 6-ին բաժանված գույքերի նկատմամբ գրանցվել է Էրեբունու թաղապետարանի իրավունքը:
Դրանից հետո արդեն Մհեր Սեդրակյանը համայնքի ավագանու անդամների օժանդակությամբ, Երևան քաղաքի Էրեբունի համայնքի սեփականությունը հանդիսացող, «Վարդավառ զբոսայգու» տարածքում գտնվող ընդհանուր 12035.5քմ. հողատարածքը օտարել է որդուն և եղբորը:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Մհեր Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է:
Որպես ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբույժ՝ Լևոն Նիկիտայի Գրիգորյանը իրականացնում է պլանային և շտապ վիրահատություններ բազմաբնույթ վիրաբուժական հիվանդությունների կապակցությամբ: Այս անգամ Առողջապահական համակարգ /mednews.am/ մասնագիտական պարբերականը բժշկի հետ խոսել է հաստ և ուղիղ աղիների կամ կոլոռեկտալ քաղցկեղի մասին: Սրանք բավական հաճախ հանդիպող քաղցկեղի տեսակներ են, որոնք անսպասելիորեն խուժում են ավելի ու ավելի շատ մարդկանց կյանք: Լևոն Գրիգորյանը բազմապրոֆիլ բժիշկ է, որն ընդհանուր վիրաբուժական գործունեությանը զուգահեռ մասնագիտացել է նաև օնկոկոլոպրոկտոլոգիայում և հատկապես կիրառում և Հայաստանում զարգացնում է այդ ուղղության քիչ ինվազիվ՝ լապարասկոպիկ մեթոդը: Բժշկի սկզբունքն է. «Լավագույնս կատարել աշխատանքը, որը հանձն ես առել կատարել»: Կոլոռեկտալ քաղցկեղը հաստ և ուղիղ աղիների քաղցկեղն է, որը մահացության առումով 3-րդն է քաղցկեղային հիվանդությունների շարքում: Ռիսկի խմբում են հիմնականում այն մարդիկ, որոնց ընտանիքի անդամների մոտ ախտորոշվել է քաղցկեղի այս տեսակը, ինչպես նաև նրանք, ովքեր ունեն կոլոռեկտալ պոլիպներ և աղիների բորբոքային հ
իվանդություններ՝ ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտ կամ Կրոնի հիվանդություն: Կոլոռեկտալ քաղցկեղը 90% դեպքերում զարգանում է 50 տարեկանից հետո: Այն զարգանում է դանդաղ, առանց գանգատների, ախտանշաններն ի հայտ են գալիս ուշ փուլերում: Կոլոռեկտալ քաղցկեղը դատավճիռ չէ և այն վաղ շրջանում ախտորոշման ու բուժման ճիշտ ռազմավարություն ընտրելու դեպքում այն հաջողությամբ կարելի է կանխարգելել ու բուժել, ասում է ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբույժ Լևոն Գրիգորյանը. «Ցանկալի է, որ 45 տարեկանից սկսած ռիսկի խմբում գտնվող անձինք, անգամ գանգատների բացակայության պարագայում, պարտադիր անցնեն սքրինինգային հետազոտություն՝ կոլոնոսկոպիա, որը հնարավորություն է տալիս ժամանակին ճշգրիտ հայտնաբերել հաստ և ուղիղ աղիքների նախաքաղցկեղային հիվանդությունները, իրականացնել դրանց լիարժեք և հետևողական բուժում և դրանով կանխարգելել քաղցկեղի զարգացումը»: Կոլոնոսկոպիայից բացի, կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգի համար կիրառվում են նաև այլ մեթոդներ՝ մասնավորապես կղանքային իմունոքիմիական թեստ, կղանքում թաքնված արյան հայտնաբերման բարձր զգայունության թեստ, կղանքի բազմաթիրախային ԴՆԹ թեստ, բայց ցավոք, մեր քաղաքացիներին դրանք դեռ հասանելի չեն: Համարելով կոլոնոսկոպիան կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգի «ոսկե ստանդարտ», բժիշկը կոչ է անում թիրախային խմբին, առողջությունը վեր դասել ամեն ինչից և անցնել կոլոնոսկոպիա 45 տարեկանից սկսած, իսկ եթե առկա են գանգատներ, հետազոտությունը կարելի և պետք է իրականացնել ավելի վաղ տարիքում ըստ բժշկի ցուցումների։ Հաստ և ուղիղ աղիների քաղցկեղի վաղ ախտանշանները շատ են. բժիշկը ներկայացնում է դրանք կետերով.
• կղանքային զանգվածներին խառնված կամ դրանց քսվող արյունային արտադրություն, աղիների սովորական գործունեության խանգարումներ
• կղանքային մասսաների ձևի փոփոխություն՝ դրանք կարող են ունենալ սովորականից ավելի բարակ տեսք
• ընդհանուր աղեստամոքսային խանգարումներ՝ փքվածություն, կծկանքային երևույթներ, ցավ, սրտխառնոց, փորլուծություն, փորկապություն կամ
• ոչ լիարժեք դատարկվելու զգացողություն,
• մարմնի քաշի անկում առանց հստակ պատճառի,
• մշտական հոգնածության զգացողություն կամ հոգնածության զգացողության արագ զարգացում սովորական ծանրաբեռնվածության պայմաններում: «Եթե այս ախտանշանները շարունակվում են 2 շաբաթ և ավելի, այցելեք Ձեր բժշկին,- հորդորում է բժիշկ Լ. Գրիգորյանը: Չնայած այս ախտանիշները միանշանակ չեն վկայում մարդու մոտ կոլոռեկտալ քաղցկեղի առկայության մասին, բայց սրանց շարունակական բնույթը նորմալ չէ և պետք է և պահանջում է հետազոտության անցկացում, պատճառի հայտնաբերում և հիվանդության բուժում»:
Բժիշկ Գրիգորյանը կոլոռեկտալ քաղցկեղը, եթե դա թույլ է տալիս քաղցկեղի փուլն ու տեսակը, բուժում է և խորհուրդ է տալիս վիրահատել լապարասկոպիկ եղանակով. «Մեծ հաշվով, վիրահատական բուժումը ուղղված է չարորակ ուռուցքի և նրա տեղային տարածման ավազանի լիարժեք և ամբողջական հեռացմանը, աղեստամոքսային տրակտի ամբողջականության վերականգնմանը, իսկ մետաստատիկ ախտահարման առկայության դեպքում, հնարավորությունների առկայության պայմաններում, նաև այդ օջախի հեռացմանը։ Տարբերում ենք 2 տիպի վիրահատություններ՝ ավանդական և նվազ ինվազիվ կամ այսպես կոչված լապարասկոպիկ վիրահատություններ։
Այս երկու մեթոդը ցանկացած մեկի ձեռքում կիրառման պայմաններում պետք է իրականացվեն ինչպես արդեն նշեցի լիարժեք և ամբողջական ծավալով, իսկ եթե հիվանդությունը, հիվանդանոցի հագեցվածությունը, վիրաբույժի մասնագիտական ունակությունները թույլ են տալիս, այն իրականացնել հիվանդին ավելի քիչ տրավմա պատճառելով, այսինք կիրառել լապարասկոպիկ եղանակը։ Լապարասկոպիկ վիրահատությունները թույլ են տալիս ապահովել հետվիրահատական շրջանի առավել թեթև ընթացք ու հիվանդի արագ ապաքինում: Լապարասկոպիկ միջամտությունները այսօր զարգացած երկրներում դարձել են որպես «ոսկե ստանդարտ» և իմ ուսուցիչների զգալի մասը իրենց վիրահատությունների բացարձակ մեծամասնությունը արդեն վաղուց կատարում են հենց այդ եղանակով։ Վստահորեն կարելի է դիմել կոլոռեկտալ քաղցկեղի վիրահատության լապարասկոպիկ եղանակին, բայց միայն այն դեպքում, եթե մասնագետը ունի նեղ մասնագիտացում, փորձ, հմտություններ և կդրսևորի ճիշտ մոտեցում»:
Բժիշկ Գրիգորյանը ցավով արձանագրում է, որ մեր երկրում կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային ծրագրեր դեռ չեն իրականացվում։ Սքրինինգային ծրագրերի կիրառումը, ժամանակակից վիրաբուժական նորմերի, ինչպես նաև արդի տեխնոլոգիաների ներդրումները և մասնագետներ վերապատրաստումները թույլ կտան ապագայում կոլոռեկտալ քաղցկեղի (և ոչ միայն) բուժման մեջ ավելի լավ արդյունքներ գրանցել, կստեղծեն հնարավորություններ Հայաստանում բժշկական տուրիզմի խթանման և զարգացման համար, ասում է Լևոն Գրիգորյանը. «Բազմաթիվ վերապատրաստումները և վարպետության դասերը աշխարհահռչակ կոլոպրոկտոլոգների մոտ այսօր ինձ թույլ են տալիս կոլոռեկտալ քաղցկեղի լապարասկոպիկ վիրաբուժությունը մեծ հաջողությամբ կիրառել մեզ մոտ: Համարում եմ, որ անելիքներ դեռ շատ ունենք։ Ինքս ունեմ բազմաթիվ պլաններ, որոնք ուղղված են ինչպես իմ ինքնազարգացմանը, այնպես էլ Հայաստանում նորագույն մոտեցումների և տեխնոլոգիաների ներդրմանը։ Իհարկե, այս ճանապարհը անմնացորդ նվիրում է պահանջում, իհարկե, մեղմ ասած, այն հեշտ չէ, առկա են բազմաթիվ բնական և արհեստական խոչընդոտներ և դժվարություններ, բայց գլխավորը նպատակն է, ինչը վստահ կարող եմ ասել, որ միշտ արդարացնում է ծախսված միջոցները։
Մենք՝ վիրաբույժներս, մի քիչ տարօրինակ մարդիկ ենք և ամեն բանից զատ, երբ հերթական բարդ վիրահատությունից հետո տեսնում ենք հիվանդի ժպիտը, անկեղծ հայացքը և լսում սրտից բխող շնորհակալություն բառը, կարծես հօդս են ցնդում բոլոր անցած դժվարությունները, հոգնածությունը, մտածմունքները և ունենում ենք գերբավարարվածության զգացողություն, լիցքավորվում ահռելի էներգիայով, ինչը նոր բարձունքներ, ուղղություններ բացահայտելու ուժ և ձգտում է տալիս»,- եզրափակում է նա:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանման կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների, ինչպես նաեւ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության օպերատիվ ծառայության աշխատակիցների գործուն աջակցության շնորհիվ բացահայտվել են խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կաշառք տալու եւ ստանալու դեպքեր, ինչպես նաեւ կանխվել է քրեակատարողական ծառայության պաշտոնատար անձի կողմից քրեակատարողական հիմնարկի տարածք խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ներկրումը: Այս մասին հայտնում են ԱԱԾ-ի լրատվության ծառայությունից։
Մասնավորապես՝ ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում պարզվել է, որ Ս.Հ.-ն, զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետի պաշտոնը, ունենալով արդարադատության կապիտանի հատուկ կոչում, խախտելով «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքի եւ ՀՀ կառավարության 2019 թվականի մարտի 18-ի թիվ 270-ն որոշման պահանջները, փորձել է oժանդակել խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելուն, դրա դիմաց ստացել է կաշառք, ինչպես նաեւ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները:
Պարզվել է, որ մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված պաշտոնատար անձը «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալ Վ. Խ.-ի խնդրանքով, շահադիտական դրդումներից ելնելով, 2020 թվականի սեպտեմբերի 1-ին Երեւան քաղաքի Մալաթիայի գյուղմթերքների շուկայի մոտակայքում Վ. Խ.-ի մորից՝ Մ. Մ.-ից, ստացել է ընդհանուր խոշոր չափերով՝ 0.5928 գրամ «Մեթադոն» տեսակի թմրամիջոց, 0.15 գրամ «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ (հոգեներգործուն) նյութ պարունակող դեղահատեր, ինչպես նաեւ 8.56 գրամ հաստատուն քաշով զգալի չափերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց եւ իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու՝ նշված խոշոր չափի թմրամիջոցներն «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալ Վ. Խ.-ին փոխանցելու համար, Մ. Մ.-ից ստացել է 25 հազար ՀՀ դրամ կաշառք։
2020 թվականի սեպտեմբերի 2-ի առավոտյան Ս. Հ.-ն «Արմավիր» ՔԿՀ-ի ավտոկայանատեղիում բռնվել է ՀՀ ազգային անվտանգության մարմինների ծառայողների կողմից, ովքեր անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերել ու վերցրել են իր կողմից՝ Մ. Մ.-ից ստացած թմրամիջոցները, որից հետո վերջիններս հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա բերման են ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: 2020 թվականի սեպտեմբերի 4-ին Ս.Հ.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նույն քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաեւ Մ.Մ-ին, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերին առնչված անձանց ամբողջական շրջանակը պարզելու եւ նրանց արարքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
2019թ.-ին 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակված՝ առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանին նոր մեղադրանք է առաջադրվել եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Գլխավոր դատախազության լրատվության ծառայությունից հայտնում են, որ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում մի շարք չարաշահումների կատարման դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի՝ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացված նախաքննությամբ 2019թ. մարտի 7-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարք առերեւույթ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԱՆ նախկին փոխնախարար Վահան Պողոսյանին:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2019թ. մարտի 9-ի որոշմամբ վերջինիս նկատմամբ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց կիրառվել է գրավը՝ 5.000.000 ՀՀ դրամի չափով:
Քրեական գործով հետագա նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա 2020թ. օգոստոսի 11-ին Վ. Պ.-ին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է, եւ նրան կրկին մեղադրանք է առաջադրվել 2015-2016թթ. ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով /2 դրվագով/ եւ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքներ առերեւույթ կատարելու համար։
Մեղադրանքն առաջադրվել է այն բանի համար, որ Վ.Պ.-ն, հանդիսանալով ՀՀ-ում բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման, տուբերկուլոզի եւ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ու բժշկական օգնության կազմակերպման, ՀՀ տարածքում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման եւ տուբերկուլոզի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի բնագավառում աշխատանքները համակարգող ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ, կազմակերպել եւ ղեկավարել է Գլոբալ հիմնադրամի եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերից ՀՀ ԱՆ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից, ՀԿ-ի ներգրավմամբ եւ 2 ՍՊԸ-ների փաստացի ղեկավարների օժանդակությամբ, նշված կազմակերպություններին փոխանցված գումարներից շարունակաբար առանձնապես խոշոր չափի դրամական միջոցների՝ 78.341.320 ՀՀ դրամի յուրացումը, որից ավելի քան 2/3-րդը, որպես հափշտակության կազմակերպիչ, տրամադրվել է Վ. Պ.-ին, իսկ մնացած մասը՝ 20.591.320 ՀՀ դրամը, տնօրինվել է կենտրոնի տնօրենի կողմից անձնական նպատակներով:
Բացի այդ, Վ.Պ.-ն կազմակերպել եւ ղեկավարել է «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն»-ի տնօրենի կողմից «Տուբերկուլոզով հիվանդների սոցիալական աջակցության» ծրագրից յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափով՝ ընդհանուր 8.371.880 ՀՀ դրամ գումարի հափշտակության կատարումը՝ երկու աշխատակիցներ ձեւական գրանցելու եւ նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձը իրենց վերցնելու միջոցով:
Բացի այդ, ՀՀ առողջապահության նախկին փոխնախարարը, ծառայության գծով թողտվության եւ հովանավորչության համար, գույքային առավելության տեսքով որպես առանձնապես խոշոր չափով կաշառք, Կենտրոնի տնօրենից պահանջել է ձեռք բերել եւ անձնական օգտագործման համար իրեն տրամադրել իբրեւ Կենտրոնի կարիքների համար 17.600.000 ՀՀ դրամ արժեքով գնված ավտոմեքենան, որից հետո պահանջել է նաեւ Կենտրոնի միջոցների հաշվին կատարել մեքենայի ընթացիկ ծախսերը եւ յուրաքանչյուր ամիս որպես կաշառք ստացել է 100 լիտր բենզինային վառելիքի կտրոններ:
2020թ. օգոստոսի 11-ին միջնորդություն էր ներկայացվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը դատարանի օգոստոսի 16-ի որոշմամբ մերժվել էր։
Այս որոշման դեմ վերքննիչ բողոք է բերվել մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող՝ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի կողմից:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2020թ. սեպտեմբերի 7-ի որոշմամբ դատախազության բողոքը բավարարվել է, Վ․Պ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Նշված քրեական գործով նախաքննության տարբեր փուլերում մեղադրանք է առաջադրվել 12 անձի, այդ թվում նաեւ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա.Հ.-ին, ում նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորմանն այլընտրանքային գրավ:
Իմ մտավախության հիմքում ընկած են եղել կառավարական առանձնատները նորոգող ՊՈԱԿ-ի աշխատակիցների մտահոգությունները, որոնց հիման վրա էլ Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է սկսել։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդաշարին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, պատասխանելով կառավարական 1-ին առանձնատան, որտեղ բնակվում է վարչապետի ընտանիքը, նորոգման ժամանակ ենթադրյալ չարաշահումների եւ այդ ամենին պատգամավոր Հրաչյա Հակոբյանի առնչության հարցին։
«Ես եմ դիմել ՊՎԾ-ին, քանի որ պահանջվող գումարից ավելին ծախսելու ենթադրյալ ռիսկեր են նկատվել։ ՊՎԾ-ի ստուգումների արդյունքներն իմ մտավախությունները հաստատել են, ես էլ հորդորել եմ այդ գործն ուղարկել իրավապահ մարմիններին, ինչը տեղի է ունեցել։ Նշվում էր 250 միլիոն դրամի մասին, ասեմ, որ այդ թիվն ուռճացված է, հնարավոր է՝ այդ գումարից ավելի պակաս է ծախսվել նորոգման համար։ Ինչ վերաբերում է Հրաչյա Հակոբյանին, դա հերթական աբսուրդային միտքն էր, որը լրատվամիջոցներից մեկն էր դրել շրջանառության մեջ։ Նա որեւէ աղերս չունի այդ գործի հետ, այդ թվում՝ կապալառու ընկերության հետ», ասել է Էդուարդ Աղաջանյանը։
Փաստաբան Նորայր Նորիկյանի փոխանցմամբ` ամիսներ առաջ ինքը կանխատեսել էր, որ մարտի մեկի գործով հարուցված և իրականացվող քրեական հետապնդումը, ինչպես նաև դատարանում գտնվող գործի հետագա ընթացքը կանգնած է տապալման վտանգի առջև, քանի դեռ չեն հայտնաբերվել մարտի մեկի զոհերին սպանած անձինք ու նրանց պատվիրատուները:
«Հաշվի առնելով դատարանում այս պահին մարտի մեկի գործով ընթացող դատավարության շուրջ ստեղծված իրավիճակը և այն հանգամանքը, որ գործը դեռևս գտնվում է նախապատրաստական փուլում, նույնիսկ մեղադրական եզրակացությունը դեռ չի հրապարակվել, որպեսզի պարզ դառնա, թե ամբաստանյալները կոնկրետ ինչում են մեղադրվում և որն է դատախազի կողմից ներկայացված ապացուցողական բազան, ուստի սա խոսում է այն մասին, որ այս գործով առաջիկա հինգ տարիների ընթացքում չենք ունենա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա:
Փաստաբանն իր տեսակետը հիմնավորում է նրանով, որ միայն դատակոչված վկաների թվաքանակը 850 է, և եթե բոլորին կանչեն ու հարցաքննեն, օբյեկտիվորեն կպահանջվի տևական ժամանակ, էլ չենք խոսում դատարանում բազմահատոր գործի գրավոր ապացույցների հետազոտման, ամբաստանյալներին հարցաքննելու, դատական վիճաբանությունների փուլի մասին։
Անդրադառնալով ձգձգվող դատավարության հանգամանքներին` Նորիկյանը վկայակոչում է հայտնի ասույթը, ըստ որի` ուշացած արդարադատությունը, մերժված արդարադատություն է, և եթե մի գործի վարույթը տևի ավելի քան հինգ տարի, ապա հնարավոր չի լինի ապահովել իրական արդարադատություն, ուստի անհրաժեշտ է, ըստ նրա, հաշիվ պահանջել իրավապահ մարմիններից, թե ինչո՞ւ մինչ օրս չի բացահայտվել գործը, որո՞նք են խոչընդոտները, և առհասարակ այս իրավական համակարգն ունա՞կ է արդյոք ամբողջությամբ բացահայտել մարտի մեկի գործը։
Արթմեդ բժշկական վերականգողական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքը հայտնի է միզա-սեռական համակարգի բարդ դեպքերի հետ աշխատելու իր մեծ փորձառությամբ: Օգոստոսի 12-ին թիմի ղեկավար, պրոֆեսոր Աշոտ Ծատուրյանի ղեկավարությամբ կրկին աշխատեցին նման հետաքրքիր մի դեպքի հետ: Տարբերվող էր ոչ միայն դեպքը, այլև նոր էր մասնագետների ընտրած մեթոդն ու վիրահատական մոտեցումը: Դիմել էր 59 տարեկան մի կին միզապարկա-հեշտոցային խուղակով, որի արդյունքում մեզը բնական ճանապարհով դուրս գալու փոխարեն լցվում էր հեշտոց: Արդյունքում կնոջ մոտ բացակայում էր միզարձակությունը: Սա առօրյա կյանքին խանգարող բավականին լուրջ խնդիր է, քանի որ կամ կինը պետք է անընդհատ տակդիր կրի կամ շատ հաճախ փոխի հագուստը:
Միզապարկա-հեշտոցային խուղակները սովորաբար առաջանում են գինեկոլոգիական և մանկաբարձական միջամտություններից հետո առաջիկա 7-10 օրերի ընթացքում ու վերջնական ձևավորվում մոտակա 5 ամիսների ընթացքում: Հատկապես խնդիրը խորանում է օնկո-գինեկոլոգիական միջամտություններից հետո, երբ պացիենտը ստանում է նաև ճառագայթային բուժում: Այս դեպքում խուղակները 40-70% դեպքերում ունեն կրկնվելու հավանականություն: Արթմեդ բժշկական կենտրոն դիմած պացիենտի մոտ 1993-ին այլ կենտրոնում հեռացվել է արգանդը ձվարաների հետ միասին օնկոլոգիական խնդրի պատճառով, որից հետո նա ստացել էր ճառագայթային բուժում, 2006թ-ից նրա մոտ հայտաբերվել է միզապարկի քար նախորդ վիրահատության ընթացքում կիրառված կարաթելերից մեկի ինկրուստացիայի պատճառով /թելի վրա միզային քար է ձևավորվել/: Դրա հեռացումից հետո երկու անգամ արդեն իսկ պացիենտը վիրահատվել է խուղակի կապակցությամբ մինչև Արթմեդ դիմելը, սակայն խուղակը նորից կրկնվել է, խնդիրները շատացել են:
Արթմեդ ԲԿ-ում ախտորոշվել է միզապարկա- հեշտոցային խուղակ, միզապարկի ծավալի փոքրացում, միզուկի նեղացում, մեզի երկկողմանի ռեֆլյուքս. «Հաշվի առնելով արտահայտված սպիական փոփոխությունները, միզապարկի ծավալի փոքրացումը, տեղային հյուսվածքների օգտագործման անհնարինությունը, վիրահատության մինիմալ ծավալի ու մաքսիմալ արդյունավետության կարևորությունը՝ որոշվեց կիրառել նոր մոտեցում՝ օգտագործել այտի լորձաթաղանթը՝ որպես բուֆեր հեշտոցի ու միզապարկի միջև: Նախկինում միզուղիների վերականգման նպատակով կիրառել ենք այտի լորձաթաղանթը, բայց միզապարկի վերականգման ու խուղակի փակման նպատակով չենք կիրառել»,- պատմում է Աշոտ Ծատուրյանը mednews.am-ի հետ զրույցում:
Այտի լորձաթաղանթի կիրառության ընտրությունը ուրոլոգիական թիմին միանգամից մի քանի կարևոր խնդիր լուծելու հնարավորություն է տվել. «Նախ այն իր տեսակով ամենամոտն է միզուղիներին, քանի որ գտնվում է նույնպիսի թաց միջավայրում, հետևաբար հարմար է միզուղիների փոխարինման համար ու այն վերցնելը ոչ մի վնաս չի տալիս պացիենտի օրգանիզմին:
Բացի այդ սա մեզ հնարավորություն տվեց կատարել առավելագույնս թեթև, քիչ տրավմատիկ վիրահատություն, քանի որ մեր վիրահատական մուտքը դեպի խուղակ կատարեցինք հեշտոցի կողմից, այլ ոչ թե ներորովայնային հատմամբ: Ներորովայնային բարդ գործողություն ստիպված կլինեինք կատարել, եթե կիրառեինք ոչ թե այտի լորձաթաղանթ, այլ ստամոքսի կամ աղիքի լորձաթաղանթ: Իսկ մենք խուղակի 1.5-ով տրամագծով օգտագործեցինք 2 -2,5 սմ դիամետր այտի լորձաթաղանթ, ու անցքը ամբողջությամբ վերականգնեցինք», — վիրահատության ընթացքն ու արդյունքներն է ներկայացնում Աշոտ Ծատուրյանը:
Վիրահատությունից արդեն անցել է շուրջ 2 շաբաթ, պացիենտն իրեն լավ է զգում, միզարձակությունը կատարվում է նորմալ, խուղակի կրկնման նախանշաններ չկան: Իհարկե խուղակի չկրկնման մասին վերջնական հայտարարելու համար պետք է 6 ամիս անցնի,բայց քանի որ դրանք սովորաբար առաջանում է վիրահատությունից հետո առաջին 10 օրերի ընթացքում, հետևաբար մենք ուզում ենք հավատալ, որ խուղակ առաջացման խնդիր պացիենտը այլևս չի ունենա,- ամփոփում է բժիշկ Ծատուրյանը՝ խորհուրդ տալով մարդկանց ավելի հետևողական լինել սեփական առողջության նկատմամբ, ավելի զգուշավոր ընտրել բժշկին ում, դիմում են ու ըստ անհրաժեշտության նաև երկրորդ կարծիք լսել նման բարդությունների առաջ չկանգնելու համար:
Առողջապահական համակարգ /mednews.am/
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.