23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մոսկվայի հարավում տեղի ունեցած աղմկահարույց սպանությունից ավելի քան երկու տարի անց քննիչները կարողացել են հայտնաբերել ադրբեջանցի գործարար Անար Ալիեւին սպանողին, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:
2018-ի փետրվարին Չերտանովսկայա փողոցում գնդակահարվել էր 42-ամյա ադրբեջանցի գործարար Անար Ալիեւը: Առավոտյան տղամարդը դուրս էր եկել տնից եւ նստել բակում կայանված Lexus ավտոմեքենան: Այնտեղ նրան անհայտ անձ էր մոտեցել եւ մի քանի անգամ կրակել ատրճանակից կրծքին եւ գլխին: Դրանից հետո մարդասպանը փախել էր, բժիշկները մի քանի ժամ փորձում էին փրկել Ալիեւի կյանքը, բայց նա մահացել էր վերակենդանացման բաժանմունքում:
«Հարավում Անար Ալիեւին ոչ պաշտոնապես «առեւտրի վրանների արքա» էին կոչում. նա այդպիսի տասնյակ փոքր կետեր ուներ տարբեր թաղամասերում: Իհարկե, հիմնական վարկածներից մեկն անմիջապես դարձավ այն վարկածը, որ սպանությունը կատարվել է բիզնեսի պատճառով»,- kp.ru-ին հայտնել էր աղբյուրն իրավապահ մարմիններում:
Նշվում է, որ այդ ժամանակ Մոսկվայում մի քանի մահափորձ էր կատարվել ադրբեջանցի ձեռնարկատերերի դեմ: «Ենթադրվում էր, որ այդ հարձակումների հետեւում կանգնած են էթնիկ ադրբեջանական խմբավորումները, որոնք փորձում են պահպանել իրենց ազդեցությունը բիզնեսում հաջողակ հայրենակիցների վրա»,- գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:
Ավելի վաղ Մոսկվայի հարավում` Արեւմտյան Բիրյուլյովոյում, մի քանի տարի մեծ բանջարեղենային բազա կար` ` մրգերի եւ բանջարեղենի մեծածախ առեւտրի կենտրոն, որոնք բեռնատարներով բերում էին երկրի հարավային շրջաններից եւ Անդրկովկասից: 2013-ի աշնանն այստեղ անկարգություններ էին սկսվել այն բանից հետո, երբ բազայում աշխատող էթնիկ ադրբեջանցի տեղացի մի տղայի էր դանակահարել: Միգրանտը փախել էր, իսկ Բիրյուլյովոյում մի քանի հարյուր հոգանոց ժողովրդական հավաք էր տեղի ունեցել, ովքեր պահանջում էին գտնել մարդասպանին եւ փակել բանջարեղենի բազան: Ինչ-որ պահի ամբոխը սկսել էր ավերել բազան: Անկարգությունները ստիպված էին զսպել ՕՄՈՆ-ի օգնությամբ: Արդյունքում բազան պաշտոնապես փակվել էր:
«Բանջարեղենի բազայում վաճառականների եւ մանրածախ առեւտրի կետերի սեփականատերերի ճնշող մեծամասնությունն ադրբեջանցիներ էին, այդ պատճառով տարիների ընթացքում դրա շուրջ էթնիկ խմբավորումներ էին ձեւավորվել, որոնք «տանիք» էին հանդիսանում հայրենակից գործարարների համար` նրանցից դրա դիմաց գումար ստանալով: Երբ բազան այլեւս չկար, հանցագործները սկսել էին եկամտի այլ աղբյուրներ փնտրել եւ փորձում էին ճնշել թաղամասում աշխատող այլ ադրբեջանցի գործարարներին: Անար Ալիեւը նրանց թվում էր»,- նշում են լրատվամիջոցները` վկայակոչելով իրենց աղբյուրները:
Նշվում է, որ Ալիեւի մարդասպանին ֆիքսել են բնակելի շենքերի վրա տեղադրված տեսահսկման տեսախցիկներիը: Այդ նույն ժամանակ` 2018-ի ձմռանը, հրապարակվել էր նրա մոտավոր պատկերը. բարձրահասակ նիհար տղամարդ, ենթադրաբար` կովկասյան արտաքինով: Ինչպես հայտնի է դարձել, մարդասպանը բերման է ենթարկվել մի քանի օր առաջ: Պարզվել է, որ նա Վրաստանի քաղաքացի է: Այժմ տղամարդը բանտում է: Նրան մեղադրանք է առաջադրվել «սպանություն» եւ «զենքի ապօրինի շրջանառություն» հոդվածներով:
Yerevan Today–ը գրում է. «Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը սեպտեմբերի 10-ին բողոքի ակցիա էր կազմակերպել ՀՀ-ում Բելառուսի դեսպանության դիմաց։ Պատճառը Բելառուսում հետընտրական իրադարձություններն են։ Մասնավորապես, սեպտեմբերի 5-7-ին ձերբակալվել են Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի անդամ բելառուս երեք հասարակական գործիչներ՝ Իրինա Սուխիյը, Անդրեյ Յահորաուն և Ստանիսլավա Հուսակովան:
Մի քանի ցուցարարները իրենց խոսքով եկել էին աջակցություն հայտնելու բելառուս ժողովրդին, որ նրանք չվախենան, պայքարեն իրենց ազատության համար, որ բռնապետությունը ապագա չունի, ընթացքում էլ ՀՀ իշխանությունից նորից բողոքեցին, թե ինչպես կարելի է ժողովրդավարության ռահվիրա լինելով շնորհավորել «բռնապետին»:
Բայց հետաքրքրական էր հատկապես բողոքի ակցիայի մասնակիցենրի կազմը: Մասնավորապես, ակցիային մասնակցում էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող, «սորոսական» համարում ունեցող Դանիել Իոաննիսյանը, որը վարչապետի հրամանով Սահամնադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ է, նաև կառավարության կողմից Հանրային խորհրդի անդամ: Ի դեպ, Իոանիսյանի ակտիվ ջանքերի շնորհիվ թույլատրվեց նկարահանել դեսպանատան տարածքը:
Ակցիայի կազմակերպման մեջ մեծ դերակատարություն ուներ նաև «Armenian Progressive Youth» հասարակական կազմակերպությունը, որի ղեկավարն ու հիմանդիրը Երևանի ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանն է։
Ցուցարարների շարքերում էր նաև ՀԱԿ անդամ Արմեն Մարտիրոսյանը, որին պատկանող «Անտարես» հոլդինգը, վերջին 2 տարում պետբյուջեից 11 անգամ մեկ անձից գնման ընթացակարգով գումար է ստացել. ընդհանուր՝ ավելի քան 136 միլիոն դրամ։ Հաջորդը փաստաբան Տիգրան Եգորյանն է ով հանդիսանում է «Մարտի 1-ի» զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչը և նրա կինը Լուսինե Հակոբյանը, ով «Իրավունքի Եվրոպա» միավորման նախագահն է, որը ևս ֆինանսավորում է Սորոսի հիմնադրամը:
Այնտեղ էր նաև նույն հիմնադրամից ֆինանսավորվող «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը: Իր մասնակցությունն էր ապահովել նաև նույն ֆինանսական ծագումն ունեցող «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը։
Բայց, դե ինչպես ներկայացված ցանկից պարզ է դառնում, ակցիայի բոլոր մասնակիցները բացի այն, որ սորոսական են կամ ՀԱԿ անդամ, նաև մերձիշխանական քարոզիչներն են: Ստացվում է՝ Բելառուսի դեսպանատան մոտ, նախագահ Լուկաշենկոյից բողոքում էին Նիկոլ Փաշինյանի աջակիցները, այսինքն, հնարավոր է` միջնորդավորված ներկայացնում էին նաև Փաշինյանի կարծիքը: Առաջին անգամ չէ, երբ Նիկոլ Փաշինյանը իր խոսքը տեղ հասցնելու համար ընտրում է ալտերնատիվ տարբերակներ, երբեմն դա իր թիմակիցներից մեկն է դառնում, երբեմն իր ընտանեկան թերթում գրված անանուն խմբագրականները, երբեմն էլ «հավատարիմ» աջակիցները: Այս դեպքը ուշագրավ է նաև ՀԱԿ աջակիցների առումով, քանի որ նախօրեին ՌԴ դեսպանի հետ էր հանդիպել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, քննարկել տարբեր հարցեր, այսօր նաև մամուլը գրեց, որ Տեր-Պետրոսյանը դեսպանին հավաստիացրել է որ չի կիսում Փաշինյանի` ՌԴ նկատմամբ հայացքները և կապ չունի այս իշխանության հետ: Բայց, փաստացի, իր թիմակիցները, նիկոլականների և սորոսականների հետ միասին ակցիա են կազմակերպում ընդդեմ Լուկաշենկոյի քաղաքականության, որին իր աջակցությունն է հայտնել Ռուսաստանի իշխանությունը»։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 9-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր է տեղափոխվել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Գուրգեն Արսենյանի որդին՝ Գուրգեն Արսենյանը:
Կայքի տեղեկություններով՝ վերջինս կասկածվում է իր հոր՝ Գ. Արսենյանի տան խոհանոցային աշխատակցուհու նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մեջ:
Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն է դիմել Գ. Արսենյանի տան խոհանոցի աշխատակցուհին եւ հայտնել, որ նրա որդին իրենց տան խոհանոցում դանակի սպառնալիքի տակ իրենից հափշտակել է 20 հազար դրամ:
Կայքի տեղեկություններով՝ ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ, հավանաբար, կփոխանցվեն Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին:
Հայաստանում սեպտեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 179 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 45505 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 231259, վերջին մեկ օրում` 3450 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 2880 պացիենտ, վերջին մեկ օրում նվազել է 28-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 41434 անձ` վերջին մեկ օրում 201 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 909 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 280 է:
Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի կողմից ագրեսիայի դեպքում Բելառուսը պատերազմի մեջ կմտնի: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն` ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ, գրում է korrespondent.net կայքը:
«Եթե ինչ-որ մեկը Ռուսաստանի դեմ ագրեսիա դրսևորի, բելառուսական բանակը 60-65 հազար սվիններով կմտնի պատերազմի մեջ: Իսկ ռուսական խմբավորումը, նույնպես գրանցված է ըստ ծրագրի, այն մեզ աջակցում է, հետ է մղում արևմտյան ուղղությունից եկող ագրեսիան: Դա մեր պատասխանատվության ոլորտն է … Եթե հանկարծ դա պատահեր դեպի արևմուտք, հյուսիս կամ հարավ, մենք անմիջապես կպաշտպանեինք Ռուսաստանը», — ասել է Բելառուսի նախագահը:
Միևնույն ժամանակ Լուկաշենկոն չի բացառել Ռուսաստանի ռազմական ագրեսիան այն դեպքում, եթե Մինսկը դուրս գա համաձայնագրերից: Նրա խոսքով` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից դուրս գալը կհանգեցնի նրան, որ Բելառուսը չի կարողանա զենք գնել ռուսական ներքին գներով:
«Ռուսաստանը կվաճառեր, սակայն եթե նրանք (ընդդիմությունը) առաջարկում են անդամակցել ՆԱՏՕ-ին, ապա դուք գիտեք պահանջները. և ի՞նչ՝նրանք կմատակարարեին: Սկզբի համար աղբ: Հետո արդեն կարող ես գնել: Բայց դա կարժենա 5 անգամ ավելի թանկ, քան այն, ինչ մենք այսօր գնում ենք Ռուսաստանից: Դա բանակ կլինի՞: Չի լինի»,-հայտարարել է Լուկաշենկոն:
Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանը հանգիստ չի նայի Բելառուսի` ՀԱՊԿ-ից դուրս գալուն և ՆԱՏՕ-ին անդամակցելուն:
Ես գրեթե համոզված եմ, որ դատավոր Դավիթ Բալայանի կողմից կայացված դատական ակտը մնալու է ուժի մեջ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ գործի վարույթը կարճելու որոշման դեմ բողոքի քննությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Երվանդ Վարոսյանը։
Անդրադառնալով գործով մեղադրող դատախազի այն հայտարարությանը, թե պաշտպանական կողմն իր պատասխանում չի անդրադարձել դատախազության կողմից բերված բողոքի հստակ կետերին՝ Վարոսյանն ասաց. «Չգիտեմ՝ ինչու նման կերպ նշեց դատախազը։ Իհարկե բողոքի բոլոր կետերին անդրադարձ կար, որին հնարավորություն ունեցա հակիճ անդրադառնալ։ Մի կողմից ավելի լավ, որ դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդին այս բոլոր հարցերին ավելի հանգամանալի անդրադառնալու հնարավորություն կունենանք։ Իմ գնահատմամբ, իրավական առումով այս գործով ամեն ինչ ակհայտ է։ Այլ դատական ակտ՝ քան դատախազի կողմից ներկայացված բողոքը մերժելը, ուղղակի չեմ պատկերացնում»։
Երվանդ Վարոսյանը շեշտեց, որ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը հետեւանք է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով նրա կողմից կայացված որոշումներին։
«Այն հաղորդումը, ինչի հիման վրա գլխավոր դատախազը հարուցել է քրեական գործ եւ քրեական հետապնդում, ներկայացված եղել դեռեւս 2019 թվականի փետրվարին եւ նույն ՀՔԾ-ն որոշում է կայացրել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, որը դատախազությունը հաստատել է հետագայում մինչեւ այն պահը, երբ մայիսի 18-ին եւ մայիսի 20-ին դատավոր Դավիթ Գրիգորյանը կայացրեց հայտնի որոշումները՝ Ռոբերտ Քոչարյանի գործով։ Դրանից մեկ օր անց Սերգո Փանոսյանը անհայտ պատճառներով նոր դիմում է հղում գլխավոր դատախազին եւ վերջինս որոշում է հարուցել քրեական գործ»։
Անդրադառնալով դատավոր Գրիգորյանի աշխատասենյակում քննիչի կողմից միրականացված խուզարկությանը՝ Վարոսյանն ասաց. «Երբ քննիչ ապօրինի ներկայանում է Ավան նստավայր, ցանկանալով առգրավում իրականացնել,հետո նաեւ խուզարկություն իրականացնել Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում, նա խուզարկությամբ առգրավում է բացառապես Ռոբերտ Քոչարյանի գործին վերաբերող փաստաթղթեր եւ կրիչներ։ Ընդ որում, դա իրականացնում է իմացությամբ։ Նա բոլոր կրիչները տեղադրում է համակարգչի մեջ, արձանագրում է, որ դրանք վերաբերում են մարտի 1-ի , 2-ի դեպքերին կամ վերաբերում են Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությանը։
Էլ ես չեմ խոսում դատարանների դռները փակելու մասին, էլ դատավորների վեթինգների ու բարեվարքությունների մասին, չեմ խոսում ֆեյսբուքյան լկտի արշավի մասին անկախ գործող դատավորների նկատմամբ»։
Հիշեցնենք, որ հունիսի 5-ին դատավոր Դավիթ Բալայանը հանցակազմի բացակայության հիմքով որոշել էր Գրիգորյանի եւ Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել եւ գործի վարույթը կարճել:
Դավիթ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 314 հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիք) հատկանիշներով։ Կեղծիքին օժանդակելու համար էլ մեղադրանք էր առաջադրվել դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանին:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կորոնավիրուսի 1 դեպք է գրանցվել։ Այս մասին ասացին համալսարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
«Սեպտեմբերի 2-ին առաջին կուրսի մեկ ուսանող ջերմել է, տուն են ուղարկել։ Նա թեստավորվել է և հաստատվել է կորոնավիրուս։ Սեպտեմբերի 8-ին, նույն կուրսում ևս մեկ ուսանող ջերմություն է ունեցել, և ամբողջ կուրսն ուղարկվել է տուն։ Տվյալ կուրսի դասապրոցեսը հիմա կազմակերպվում է հեռավար տարբերակով։ Դեպքի մասին պատշաճ տեղյակ է պահվել Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին։ Որևէ դասախոսի մոտ կորոնավիրուսով վարակման դեպք չի հաստատվել»,- փոխանցեցին համալսարանից։
Հայաստանում սեպտեմբերի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 174 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 45 326-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 905 է:
Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Սեպտեմբերի 10-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 279 է: Առ այսօր գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 1185-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 210 է, ընդհանուր առողջացածներինը՝ 41 233, փաստացի բուժվողներինը՝ 2908 (մեկ օրում նվազել է 37-ով): Մեկ օրում արվել է 3250 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 227809 թեստ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.