23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված արդյունավետ օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ Գյումրիի համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, 2010 թվականից մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածում նախնական համաձայնությամբ, ապօրինի, անհատույց, շահադիտական դրդումներով, 18 քաղաքացիների հրամանագրել են տարբեր հաստիքներում և, հաստատապես տեղյակ լինելով վերջինների կողմից աշխատանքի չհաճախելու, աշխատանքային պարտականությունները չկատարելու հանգամանքի մասին, կանխիկ, իսկ հետագայում նաև բանկային փոխանցումների եղանակով ստացել են այդ աշխատակիցների անվամբ ելքագրված գումարները՝ այդ կերպ հափշտակելով Գյումրիի համայնքապետարանի բյուջեից ելքագրված առանձնապես խոշոր չափերի՝ 32.000.000 ՀՀ դրամի գումարները:
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև առ այն, որ Գյումրիի համայնքապետարանի ենթակայությամբ գործող մեկ այլ՝ «Համալիր մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն հանդիսացած Ա. Կ.-ը և հաշվապահ Ա. Պ.-ը 2009 թվականից մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածում օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, մեկ միասնական դիտավորությամբ, շահադիտական դրդումներով, ընդհանուր թվով 6 անձանց ձևականորեն հրամանագրել են տարբեր հաստիքներում՝ համայնքապետարանի բյուջեից հափշտակելով 10.600.000 ՀՀ դրամի գումարները:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցվել են երկու քրեական գործեր, որոնցով ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, հանցանք կատարած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, համայնքին պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնալիքներ է հնչեցրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին: «Հե՜յ Մակրոն, ի՞նչ ես անում: Դու դեռ շատ խնդիրներ կունենաս ինձ հետ: Ավելի լավ է գործ չունենաս թուրք ժողովրդի ու Թուրքիայի հետ: Դու չգիտես պատմությունը, նույնիսկ՝ Ֆրանսիայի: Այդ դուք եք Ալժիրում մեկ միլիոն մարդ սպանել, իսկ Ռուանդայում՝ 800 հազար: Նախ սովորիր այս դասերը՝ նախքան դրանք մեզ դասավանդելը»,- Էրդողանի խոսքերն է փոխանցում РИА «Новости»-ն:
Ավելի վաղ Միջերկրական ծովի ավազանի եվրոպական յոթ պետությունների գագաթնաժողովի ժամանակ Մակրոնը հայտարարել էր, որ Էրդողանի կառավարության գործողությունները մեծ պետությանը հարիր չեն: Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ օրակարգային գլխավոր թեման Միջերկրական ծովի էներգակիրներով հարուստ արևելյան հատվածում Թուրքիայի գործողությունների զսպման հարցը պետք է լինի։ «Թուրքիան Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում հորատման գործողություններ է իրականացնում, ինչն անընդունելի է։ Գործ ունենք միմյանց հաջորդող սադրանքների հետ: Երբ մենք խոսում ենք Միջերկրական ծովում խաղաղության հաստատման մասին, պետք է կարողանանք Թուրքիայի հետ համակեցության որոշակի մոդել գտնել։ Դրա հետ մեկտեղ, մենք՝ եվրոպացիներս, նախագահ Էրդողանի կառավարության հետ հարաբերություններում պետք է հստակ և վճռական պահելաձև որդեգրենք»,- հայտարարել էր Մակրոնը:
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբորորդի Սիփան Փաշինյանը, պատմել է Տավուշի մարզի սահամանապահ Դովեղ գյուղում պոմպակայանի վերագործարկման աշխատանքների մասին: Փաշինյանի խոսքով՝ պոմպակայանի վերագործարկման արդյունքում առվակի ջուրն էլ չի հոսի Ադրբեջան։
Ըստ պատգամավորի`գյուղի՝ 42 հա տնամերձ հողամասերից մոտ 5 հա-ն ոռոգվում է ինքնահոս եղանակով։ Գյուղում առկա է ոռոգման ներքին ցանց, սակայն ջրի սակավության պատճառով 37 հա տնամերձ հողամասերից մշակվում է մոտ 10%-ը։ Նշված տարածքները լիարժեք մշակելու համար անհրաժեշտ էր վերագործարկել «Նոյեմբերյան» ՋՕ-ի ենթակայության տակ գտնվող գյուղի պոմպակայանը:
Ծանրամարտի միջազգային կարգի սպորտի վարպետ, միջազգային կարգի մրցավար Արմեն Ղազարյանը հայտարարություն է տարածել իր հանդեպ ոստիկանական բռնությունների մասին: Հայտարարությունում մասնավորապես ասվում է.
«Ես Արմեն Մհերի Ղազարյանն եմ՝ծանրամարտի միջազգային կարգի սպորտի վարպետ, միջազգային կարգի մրցավար։ 1997-2007թթ. Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել եմ բազմաթիվ միջազգային հարթակներում. Եվրոպայի պատանիների չեմպիոն և ռեկորդակիր եմ, աշխարհի երիտասարդների չեմպիոն, մեծահասակների աշխարհի փոխչեմպիոն, իսկ 2004թ. Աթենքի օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականի կազմում ապահովել եմ առավելագույն՝ 4-րդ հորիզոնական։
Երկարատև, ոչ դյուրին և ակտիվ մարզական կարիերայից հետո քաղաք Սպիտակում սեփական միջոցներով կառուցել եմ մարզասրահ, որտեղ անվճար մարզվում են բոլոր ցանկացողները։ Այս ամենը անում եմ՝ ի հանգստություն իմ խղճի, ի հիշատակ հորս՝ ծանրամարտի վաստակավոր մարզիչ Մհեր Ղազարյանի և ի փառս հայ ազգի ու Հայաստանի Հանրապետության։
Սույն թվականի սեպտեմբերի 6-ին գտնվել եմ Նոր Նորք վարչական շրջանի բակերից մեկում իմ ծանոթների հետ, որտեղից առևանգվել եմ Նոր Նորքի ոստիկանության աշխատակիցների կողմից՝միայն այն բանի համար, որ ներկա եմ գտվել և բացատրություն պահանջել այդ պահին մեկ այլ քաղաքացու առևանգման համար։ «Սրան էլ ջարդեք, ծալեք» հրահանգից հետո քաղաքացիական հագուստով ոստիկանները բռնի ուժով՝ ուղեկցված հայհոյախառն արտահայտություններով, առևանգել են նաև ինձ և իրենց անձնական օգտագործման ավտոմեքենայով տեղափոխել են Նոր Նորքի ոստիկանության բաժանմունք։ Հետագայում պարզ դարձավ, որ երկրորդ քաղաքացու առևանգումը տեղի էր ունենում ոստիկանության աշխատակիցներից մեկի անձնական շարժառիթներով։
Բաժանմունքի 3-րդ հարկում, կիսամութ ինչ-որ սենյակում տևական ժամանակ ենթարկվել եմ խմբակային ծեծի։ Ոստիկանների կողմից իմ նկատմամբ թույլ են տրվել պատիվս ու արժանապատվությունս վիրավորող բազմաթիվ արարքներ։ Մոտավորապես 3 ժամ անց բաց են թողել՝ պայմանով, որ կստորագրեմ ինչ-որ փաստաթուղթ, որի բովանդակությանը ծանոթ չեմ։
Հաջորդ օրը դիմել եմ «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ հետազոտման նպատակով, որտեղ ստացել եմ ախտորոշում՝կրծքավանդակի փակ վնասվածք,թոքերի սալջարդ, կրծքավանդակի աջ կեսի փափուկ հյուսվածքների սալջարդ։ Նույն օրը դեպքի մասին դիմում եմ ներկայացրել ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։
Այս օրերի ընթացքում ինձ հետ կապ են հաստատել Նոր Նորքի ոստիկանության տարբեր աշխատակիցներ, ովքեր համոզելու, հոգեբանական ճնշում գործադրելու եղանակով փորձել են ստանալ սուտ բացատրություն, որ վերոնշյալ դեպքը տեղի չի ունեցել, և ես մարմնական վնասվածքները ստացել եմ այլ հանգամանքներում։Չանելու դեպքում սպառնացել են «իմ գլխին գործ սարքել»։
Ինձ առավել վրդովվեցրել են ոչ այնքան ոստիկանության բաժանմունքում կրած ֆիզիկական դժվարությունները, որքան պատվիս ու արժանապատվությանս հասցված վիրավորանքները, անօրինականությունը («բեսպրեդելը»), այդ ոստիկանների համոզմունքը առ այն, որ իրենք անպատժելի են և ամեն ինչ հենց այդպես էլ պետք է լիներ։
Խնդրի հանրայանցումը չունի որևէ քաղաքական ենթատեքստ և իմ այս հայտարարությունը նպատակ ունի կանխել համակարգը չարաշահող հանցավոր ոստիկանների՝ կոծկող, թաքուն ու վտանգավոր գործողություններն իմ դեմ։
Ծայրահեղ անհրաժեշտություն է, որ անմիջապես դադարացվեն համակարգում գտնվող այս անձանց աշխատանքային լիազորություններըմինչև քննության ավարտը, որից հետո, հուսով եմ, որ նրանք կպատժվեն օրենքի ողջ խստությամբ։ Նրանց հետագա գործունեությունը վտանգավոր է ցանկացած ՀՀ քաղաքացու համար, քանի որ իմ փոխարեն կարող է լինել ցանկացած այլ քաղաքացի։ Խորապես համոզված եմ, որ պայքարը նմանատիպ հանցավոր խմբերի դեմ բոլոր ՀՀ քաղաքացիների պարտքն է։
Պատրաստվում եմ պայքարել բոլոր հնարավոր օրինական միջոցներով։Արդեն իսկ դիմել եմ տարբեր իրավապահ մարմինների։
Հատուկ շնորհակալություն եմ հայտնում ԱԺ փոխնախագահ պարոն Ալեն Սիմոնյանին, որն ինձ լսել և հորդորել է շարունակել պայքարը օրինականության հաստատման համար, նաև, որուշադրության կենտրոնում կպահի այս հարցը։
Ես՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի,կարծում եմ, որ ՄԵՆԱԿ չեմ,և իմ պետությունը պատրաստ է կանգնել իմ կողքին»։
Հայաստանում սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 107 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 45969 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 240943, վերջին մեկ օրում` 2631 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 3075 պացիենտ, վերջին մեկ օրում ավելացել է 70-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 41693 անձ` վերջին մեկ օրում 34 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 919 է:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հանձնարարել է Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարություններին ապահովել Հայաստանում և Ղրղզստանում գրանցված և Ռուսաստան ներմուծված մեքենաների հետ կապված խնդրի լուծման միջոցառումների շարք, տեղեկանում ենք ԵՏՀ խորհրդի մամուլի ծառայությունից։
Մասնավորապես, որոշվել է ընդլայնել տեղեկատվության փոխանակումը Միության երկրների մաքսային մարմինների միջև:
«Հանձնարարվել է Հայաստանին և Ղրղզստանին տեղեկատվություն տրամադրել մաքսատուրքերի դրույքաչափի, այդպիսի մեքենաների համար վճարված մաքսատուրքերի և հարկերի չափի վերաբերյալ:
Այս միջոցը կօգնի սահմանափակել Ռուսաստանում անձնական օգտագործման մեքենաների ներմուծումը Հայաստանից և Ղրղըզստանից, որոնք ներմուծվել են մաքսատուրքերի ավելի ցածր դրույքաչափով , քան գործող ԵԱՏՄ անդամ այլ երկրներում։
Նման տեղեկատվության առկայությունը նաև կպաշտպանի քաղաքացիներին անբարեխիղճ ձեռնարկատերերից մեքենաներ գնելուց:
Արդեն ներմուծված տրանսպորտային միջոցների սեփականատերերը կկարողանան տեղեկատվություն ստանալ վճարվող լրացուցիչ տուրքերի չափի մասին: Միության երկրները պատրաստակամություն են հայտնել փոխանակել այդպիսի տեղեկատվություն այժմ ՝ նախքան կառավարություններում համապատասխան ընթացակարգեր անցնելը»,- ասված է ԵՏՀ խորհրդի տարածած մամուլի հաղորդագրությունում։
ՀՀ կառավարությունը Հայաստանում մինչև 2021 թվականի հունվարի 11-ը կարանտին սահմանելու մասին որոշում ստորագրեց: Որոշման առաջին գլուխը վերաբերում է մուտքի ու ելքի հատուկ ռեժիմին:
1.Ցամաքային սահմանի անցակետերով արգելվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը Հայաստանի Հանրապետություն՝ բացառությամբ՝
1)Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտանիքի անդամների և
Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող անձանց.
2)դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների և նրանց ընտանիքի անդամների.
3)հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով մուտք գործող անձանց, եթե նրանք հանդիսանում են հանգուցյալի մերձավոր ազգականը (ծնողը, ամուսինը, երեխան, քույրը, եղբայրը).
4)միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների, բեռնատար գնացքների շարժակազմի մեքենավարների (այդ թվում` նրանք, ովքեր բեռնատար ավտոմեքենաների, գնացքների շարժակազմերի բեռնաթափումից հետո լքում են Հայաստանի Հանրապետության տարածքը)․
5)այն առանձնահատուկ դեպքերի, երբ սահմանապահ զորքերի հրամանատարը, հաշվի առնելով մուտքի հրատապությունը և անհրաժեշտությունը, ինչպես նաև այդ երկրներում (տարածքներում) համաճարակային իրավիճակը, թույլատրում է անձանց՝ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելը:
2.Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից անհապաղ կատարվում է բժշկական զննություն (այդ թվում` հեռահար ջերմաչափում, արտաքին զննություն, վարակին բնորոշ կլինիկական ախտանիշների դեպքում լրացուցիչ հարցումների իրականացում)՝ վարակի առկայության կամ վարակի ախտանշանների բացահայտման նպատակով։
Զննության արդյունքներով՝
1)անձի նկատմամբ կիրառվում է հոսպիտալացում, եթե առկա են համապատասխան ախտանշաններ, կամ
2) անձին տրվում է 14-օրյա ժամկետով ինքնամեկուսանալու հրահանգ, որի ընթացքում նա կարող է անցնել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտություն (այսուհետ` ՊՇՌ հետազոտություն): ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի դեպքում անձը դուրս է գալիս ինքնամեկուսացումից:
3.Բժշկական զննությունից հետո Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի կողմից ՀՀ ժամանած անձինք ծանուցվում են ինքնամեկուսացման կանոնների և դրանց խախտման հետևանքների մասին, և այդ մասին նրանց տրվում է համապատասխան ձևի ծանուցագիր՝ ստորագրման:
4.Հայաստանի Հանրապետության ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից անձի մուտքը թույլատրվում է բացառապես ստորագրված ծանուցագրի առկայության դեպքում:
Վերջինիս բացակայության պարագայում Հայաստանի Հանրապետություն ժամանած անձը վերադառնում է սպասասրահ, և նրան առաջարկվում է ծանոթանալ և ստորագրել ծանուցագիրը:
5.Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը բոլոր սահմանային հսկիչ կետերի ժամանման սրահներում իրականացնում է Հայաստանի Հանրապետություն ժամանած անձանց ինքնամեկուսացման գրանցում ԱՐՄԵԴ համակարգում։
6.Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց՝ սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված միջոցառումների կիրառումից հրաժարվելու և սույն հավելվածի 5-րդ կետին համապատասխան ԱՐՄԵԴ համակարգում գրանցվելուց հրաժարվելու դեպքում նրանց՝ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելն արգելվում է:
7.Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ինչպես նաև նրանց՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող ընտանիքի անդամների կողմից սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված միջոցառումների կիրառումից հրաժարվելու դեպքում Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո նրանց 3 նկատմամբ կիրառվում է հոսպիտալացում կամ մեկուսացում` հետազոտման, բուժման և վարակի տարածումը կանխելու նպատակով:
8.Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեն միջոցներ են ձեռնարկում ապահովելու արտահասահմանում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու ցանկություն ունեցող անձանց սույն գլխով սահմանված կանոնների վերաբերյալ նախապես իրազեկելու ուղղությամբ: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեն բոլոր կոմերցիոն ավիափոխադրողներին տրամադրում է ծանուցման թերթիկներ՝ չվերթի ժամանակ ուղևորների կողմից լրացվելու համար։
9.Սույն հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետից բացառություն է արվում օդաչուների հանգիստը կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածք ժամանող օդանավի անձնակազմի անդամների և սույն հավելվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով նախատեսված անձանց համար:
Ընդ որում, վարակի ախտանշանները չհայտնաբերելու դեպքում՝ օդաչուների հանգիստը կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածք ժամանող օդանավի անձնակազմի անդամները, ինչպես նաև միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող վարորդները Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո ինքնամեկուսացվում են մինչև հաջորդ մեկնումը, իսկ գնացքների մեքենավարները և նրանց ուղեկցողները՝ հերթափոխից հետո մինչև հաջորդ հերթափոխ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության երեք վարչական շրջաններում քննություն է տարվում՝ պարզելու ալկոհոլային թունավորման հետևանքով Երևանի 10 բնակչի մահվան, ինչպես նաև 2 բնակչի կուրանալու դեպքերի հանգամանքները:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվում է 5 քրեական գործ՝ ալկոհոլային թունավորման հետևանքով 5 անձի մահվան դեպքերի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, և մեկ քրեական գործ՝ մեկ անձի կուրանալու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում՝ քննվում է 4 քրեական գործ՝ ալկոհոլային թունավորման հետևանքով 4 անձի մահվան դեպքերի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, և մեկ քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ մեկ անձի կուրանալու դեպքի առթիվ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում՝ ալկոհոլային թունավորման հետևանքով 1 անձի մահվան դեպքի առթիվ քննվում է մեկ քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:
Նշված վարչական շրջաններում քննվող քրեական գործերով կատարվում են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևանի 10 բնակչի մահվան և 2 բնակչի կուրանալու դեպքերի բոլոր հանգամանքները, ինչպես նաև՝ ալկոհոլային խմիչքի ծագման աղբյուրը պարզելու ուղղությամբ:
ՀՀ կառավարությունը Հայաստանում մինչև 2021 թվականի հունվարի 11-ը կարանտին սահմանելու մասին որոշում ստորագրեց: Որոշման 5-րդ գլուխը վերաբերում է հետևյալ միջոցառումներին և սահմանափակումներին.
18.Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կիրառվում են անհատական պաշտպանության միջոցներ՝ համաձայն լիազոր մարմնի կողմից սահմանված ցանկի, կիրառման դեպքերի և կարգի:
19.Տնտեսական գործունեության առանձին տեսակների, ծառայությունների մատուցման և տնտեսական գործունեությամբ չզբաղվող կազմակերպությունների գործունեության իրականացումը թույլատրվում է միայն լիազոր մարմնի կողմից սահմանված համապատասխան սանիտահամաճարակային անվտանգության կանոնների պահպանված լինելու դեպքում: Սույն կանոնի պահպանման նկատմամբ սահմանվում է վերահսկողություն՝ օրենքով սահմանված կարգով:
20.Բոլոր ուսումնական հաստատություններում և արտադպրոցական դաստիարակություն իրականացնող կազմակերպություններում ուսումնական գործընթացը կարող է իրականացվել միայն լիազոր մարմնի կողմից սահմանված համապատասխան սանիտահամաճարակային անվտանգության կանոնների պահպանված լինելու դեպքում:
21.Հավաքներ կազմակերպել, անցկացնել և հավաքներին մասնակցել թույլատրվում է միայն սույն հավելվածի 18-րդ կետով սահմանված անհատական պաշտպանության միջոցների կիրառման և անձանց միջև նվազագույնը 1.5 մետր հեռավորության պահպանման դեպքում:
22.Բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս և տեղաշարժվելիս անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է:
Հայաստանում սեպտեմբերի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 172 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 45675 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 234631, վերջին մեկ օրում` 3372 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 2878 պացիենտ, վերջին մեկ օրում նվազել է 2-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 41605 անձ` վերջին մեկ օրում 171 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 911 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 281 է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.