23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորների կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով մասնավորապես սահմանվում է հայրության արձակուրդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց՝ խորհրդարանում ստանալով 116 «կողմ», 1 «դեմ» ձայներ:
Համահեղինակ Ծովինար Վարդանյանը նախագիծը ներկայացնելիս նշել էր, որ այն հնարավորություն է տալիս նորածինների հայրիկներին երեխայի ծնվելուց հետո 30 օրվա ընթացքում օգտվել 5 աշխատանքային օրվա վճարվող արձակուրդից: Նախագիծը նաև ավելի պաշտպանված է դարձնում մինչև 1 տարեկան երեխա խնամող անձանց աշխատանքային իրավունքները: Սահմանվել է, որ երեխային փաստացի խնամող` արձակուրդում չգտնվող անձի` մինչև մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում աշխատանքի էական պայմանները չեն կարող փոփոխվել նվազ բարենպաստ պայմանների, բացառությամբ պաշտոնի անվանման և (կամ) տարակարգերի:
Հայաստանում սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 257 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 46376 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 247839, վերջին մեկ օրում` 4135 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 3101 պացիենտ, վերջին մեկ օրում ավելացել է 126-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 42069 անձ` վերջին մեկ օրում 128 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 923 է:
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Իսպանական EFE պարբերականին
▪️Տարածաշրջանային կայունության համար լավագույնը կլիներ ամրապնդել 1994թ.–ից գործող հրադադարի ռեժիմը՝ վերահսկողության մեխանիզմներով, որոնց շնորհիվ հնարավոր կլիներ խուսափել էսկալացիայից և նշել հրադադարի խախտման պատասխանատու կողմին: Սակայն Բաքուն միշտ խուսափում է դրանից:
▪️Խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա: Մենք լիովին պատրաստ ենք շարունակելու դրանք հնարավորինս շուտ
▪️Վերոնշյալի առնչությամբ Հայաստանն ունի երկու առաջնայնություն՝ Լեռնային Ղարաբաղի՝ առանց սահմանափակումների ինքնորոշման իրավունքի ճանաչում և անվտանգության համաձայնագրեր, որոնք կկանխարգելեն ռազմական գործողությունների վերսկսումը:
▪️ Մինչ Թուրքիան ասում է, որ ցանկանում է զրո խնդիր հարևանների հետ, իրականում իր բոլոր հարևանների համար հանդիսանում է անկայունության և ագրեսիվության աղբյուր, և փորձ է արվում այդ քաղաքականությունն արտահանել Հարավային Կովկաս: Մենք չենք կարող անտարբեր մնալ դրան:
Ամբողջական հոդվածը հասանելի է հետևյալ հղումով:
ՀՀ ազգային ժողովի Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնում ընտրեց Երվանդ Խունդկարյանին, Էդգար Շաթիրյանին և Արթուր Վաղարշյանին:
Երվանդ Խունդկարյանի թեկնածությունն առաջադրել էր Դատավորների ընդհանուր ժողովը, Արթուր Վաղարշյանի թեկնածությունը՝ ՀՀ նախագահը, Էդգար Շաթիրյանինը՝ կառավարությունը:
Երվանդ Խունդկարյանն ընտրվեց՝ ստանալով 84 կողմ, 2 դեմ ձայներ, Արթուր Վաղարշյանը՝ 86 կողմ, 1 դեմ, Էդգար Շաթիրյանը՝ 85 կողմ, 3 դեմ ձայներով:
Ընդդիմադիր երկու խմբակցությունները քվեարկության չեն մասնակցել:
Արդեն ընտրված դատավորներն իրենց լիազորությունը ստանձնում են ԱԺ-ում երդման պահից: Ինչպես տեղեկացրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ նրանցից երկուսի մոտ այս պահին աշխատանքի հետ կապված անհամատեղելիության խնդիր կա: «Արդեն դատավորները պետք է դիմում գրեն՝ իրենց աշխատանքից դուրս գալու համար, որից հետո կկազմակերպենք երդման արարողությունն ԱԺ-ում»,-ասաց Միրզոյանը:
Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին է դիմել նրա՝ Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման առնչությամբ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Տիխանովսկայան հայտարարել է, որ այցի ընթացքում կայացված ցանկացած որոշում «որևէ օրինական ուժ» չի ունենա, իսկ Լուկաշենկոյի ստորագրած բոլոր պայմանագրերը «վերանայվելու են նոր իշխանության կողմից», քանի որ Բելառուսի բնակիչները ընտրություններում հրաժարվել են իրենց վստահությունը ու աջակցությունը հայտնել Լուկաշենկոյին։
«Շատ եմ ցավում, որ որոշել եք երկխոսություն ունենալ բռնապետի և ոչ թե բելառուս ժողովրդի հետ»,- նշել է Տիխանովսկայան։
Հայտնի է, որ այսօր Սոչիում Լուկաշենկոն հանդիպում կունենա իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։ Սա օգոստոսի 9-ին տեղի ունեցած ընտրություններից հետո Լուկաշենկոյի առաջին արտասահմանյան այցն է։
Հիշեցնենք, որ զանգվածային ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր: Քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն` ավելի քան 80 տոկոս ձայնով հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Օրեր շարունակ մի շարք քաղաքներում բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ուժայինների միջև: Բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, հազարավորներն էլ` ձերբակալվել:
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված իրավիճակից ելնելով՝ ՀՀ կառավարության 11.09.2020թ. N 1514-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սահմանվել է կարանտին՝ 2020 թվականի սեպտեմբերի 11-ի ժամը 17.00-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.4-րդ հոդվածով նախատեսված է պատասխանատվություն` կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող սահմանափակումների խախտման համար:
Ոստիկանության կողմից արձանագրվելու և քննվելու են 182.4-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-8-րդ, 9-րդ և 10-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը։
Մասնավորապես՝
Կարանտին սահմանելու մասին որոշմամբ սահմանված համաճարակի (կարանտինային) գոտի մուտքի և ելքի հատուկ ռեժիմը խախտելը, որն առաջացնում է տուգանքի նշանակում` 50.000 — 70.000 դրամի չափով:
Կարանտինի ընթացքում անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի կամ տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումները խախտելը, ինչպես և դրանց զննման իրականացմանը խոչընդոտելը, որոնք առաջացնում են տուգանքի նշանակում` 10.000 դրամի չափով։
Ծանոթություն
Բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս և տեղաշարժվելիս անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է:
Կարանտինի ընթացքում հավաքներ կազմակերպելու կամ անցկացնելու սահմանափակումները խախտելը, որն առաջացնում է տուգանքի նշանակում` 50.000 — 200.000 դրամի չափով:
Կարանտինի ընթացքում հավաքների մասնակցելու սահմանափակումները խախտելը, որն առաջացնում է տուգանքի նշանակում` 10.000 դրամի չափով։
Ծանոթություն
Հավաքներ կազմակերպել, անցկացնել և հավաքներին մասնակցել թույլատրվում է միայն ՀՀ կառավարության 11.09.2020թ. N 1514-Ն որոշման հավելվածի 18-րդ կետով սահմանված անհատական պաշտպանության միջոցների կիրառման և անձանց միջև նվազագույնը 1,5 մետր հեռավորության պահպանման դեպքում:
Կարանտինի ընթացքում հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումները և արգելքները խախտելը, որն առաջացնում է տուգանքի նշանակում` 50.000 — 100.000 դրամի չափով։
Ծանոթություն
Հանրային միջոցառումները թույլատրվում են միայն հետևյալ սահմանափակումներով՝
1) տոնական և հիշատակի միջոցառումները, ներառյալ` ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության) միջոցառումները, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները՝ 60-ից ոչ ավելի անձանց մասնակցությամբ.
2) անձանց սոցիալական, մշակութային, կրթական, սպորտային կամ այլ ժամանցային կարիքների բավարարմանն ուղղված այլ միջոցառումները (այդ թվում՝ համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները, կրթական այլ միջոցառումներ), եթե վերջիններս չեն հանդիսանում տնտեսական գործունեության տեսակ, 60-ից ոչ ավելի անձանց մասնակցությամբ.
3) փակ տարածքներում հանրային միջոցառումները՝ ի լրումն սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված պահանջների՝ նաև բնական կամ ներհոս-արտաձիգ արհեստական օդափոխության առկայության և սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահանջների պահպանման դեպքում:
Կարանտինի ընթացքում կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների սահմանափակումները խախտելը, ինչպես և դրանց զննման իրականացմանը խոչընդոտելը, որոնք առաջացնում են տուգանքի նշանակում` 50.000 — 100.000 դրամի չափով:
Կարանտինի ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելը, որն առաջացնում է տուգանքի նշանակում՝ 50.000 — 200.000 դրամի չափով:
Կարանտինի ընթացքում անհատական պաշտպանության միջոցների կիրառման կանոնները խախտելը, որն առաջացնում է տուգանքի նշանակում՝ 10.000 դրամի չափով։
Ծանոթություն
Անհատական պաշտպանության միջոցների ցանկը, կիրառման դեպքերն ու կարգը, սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները հաստատվել են ՀՀ առողջապահության նախարարի 11.09.2020թ. N 23-Ն հրամանով:
Բնակչության առողջության պահպանման և կորոնավիրուսային հիվանդության բացասական հետևանքները նվազեցնելու նկատառումներով ՀՀ ոստիկանությունը հորդորում է պահպանել կարանտին սահմանելու մասին որոշմամբ նախատեսված սահմանափակումները, ինչպես և անհատական պաշտպանության միջոցների կիրառման համար ՀՀ առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգը:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հաղորդագրություն է տարածել. «Ընտրողներին կաշառք տալու և ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման ու ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու դեպքերի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ
ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 205-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված լայնածավալ քննչական գործողությունների արդյունքում, փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության որոշ աշխատակիցներ, ստիպողաբար անդամակցելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, աշխատանքից ազատելու սպառնալիքով պարտադրված՝
2012-ի մայիսի 6-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման և 2017-ի ապրիլի 2-ին կայացած 6-րդ գումարման ընտրություններին ձայներ են ապահովել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար՝ վերջինիս տրամադրելով կուսակցության օգտին իրենց հորդորով կողմ քվեարկելու պատրաստակամություն հայտնած անձանց մասին տվյալներ:
Բացի այդ՝ նույն ժամանակահատվածում «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության որոշ աշխատակիցներ Արարատի մարզի մի շարք բնակիչների «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար տվել են կաշառք, առաջարկել և տրամադրել այլ առավելություններ:
Նկատի ունենալով, որ նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներն առերևույթ վկայում են ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ պարունակող արարքների մասին, 2020-ի սեպտեմբերի 10-ին, ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման և ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու դեպքերի առթիվ 154.2-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով հարուցվել է նոր քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն` քննչական ենթակայության հարցը լուծելու համար»:
Հայաստանում սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 150 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 46119 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 243704, վերջին մեկ օրում` 2761 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 2975 պացիենտ, վերջին մեկ օրում նվազել է 100-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 41941 անձ` վերջին մեկ օրում 248 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 920 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 283 է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.