23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ալիևը պատրաստվում է պատերազմի: Արդեն շաբաթներ տևող քարոզչական, ապատեղեկատվական, հոգեբանական տոտալ գրոհն ու հարակից գործողություններն ուղղակիորեն դրա վկայությունն են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Կարեն Բեքարյանը։
«Բավական է նայել, թե ինչ չափով են հաճախակիացել Ադրբեջանի ԱԳՆ-ի, ՊՆ-ի, Նախագահի աշխատակազմի և հարակից այլ կառույցների հայտարարությունները, ուշադրություն դարձնել դրանց բովանդակային տրանսֆորմացիաներին, փչվող և միջազգային հանրությանը մատուցվող Հայաստանին և Արցախին վերաբերող ահասարսուռ լեգենդներին, հակահայկական հիստերիայի նոր ալիքի հրահրման փորձերին միջազգային կառույցներում, արտերկրում տպվող կամ ցուցադրվող պատվիրված նյութերի քանակին և բովանդակությանը` լիարժեք պատկերացնելու համար, թե մեկ կենտրոնից ղեկավարվող այս գործողություններն ինչ նպատակ են հետապնդում: Այս ամենին գումարեք նաև, Թուրքիայի կողմից սեփական հակահայկական շտրիխերի ավելացմամբ` ողջ այս աղբի տիրաժավորումը և լայն իմաստով` իրավիճակը տարածաշրջանում և աշխարհում:
Ի՞նչ է անում այս ընթացքում Հայաստանի իշխանությունը: Տպավորություն է, որ ձի կամ էշ հեծնած հնոտիք է քրքրում ու «նապաստակ նկարում», չէ, կներեք` ինքնաթիռ…
Այս ամենի ներքո, մի կողմ դնելով բանակի գործառույթը, քանի որ վստահ եմ, որ հարկ եղած դեպքում բանակն իր խնդիրը լուծելու է արժանապատվորեն և լավագույնս, անդրադառնամ մի քանի գործողությունների, որոնք իշխանությունների կողմից անհապաղ իրականացման անհրաժեշտություն ունեն.
1. վարչապետի վաղվա ուղերձը պետք է պարունակի ծանրակշիռ և մանրակրկիտ հաշվարկված պատասխան Ալիևի կեցվածքին և նկրտումներին, ինչպես նաև` հստակ մեսիջներ Մինսկի խմբի համանախագահներին: ԱԳՆ-ն պետք է սովորականից էապես ավելի մեծ ջանքերով ապահովի ուղերձի կարևորագույն թեզերի հասանելիությունը գործընկեր երկրների համապատասխան մարմիններին և հանրությանը,
2. ժամ առաջ պետք է ապահովել քաղաքական լրջագույն կոնսուլտացիաներ (լրջագույն` և’ բովանդակության, և’ ձևաչափի իմաստով) մի քանի ուղղություններով.
ա/ Ռուսաստանի Դաշնություն,
բ/ Իրան,
գ/ Վրաստան,
դ/ ՀԱՊԿ,
ե/ Մինսկի խմբի համանախագահներ,
զ/ ԱՄՆ, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի բարեկամ երկրներ,
է/ համաշխարհային և տարածաշրջանային այլ դերակատարներ,
ը/ միջազգային կառույցներ և հեղինակավոր կազմակերպություններ:
3. հատուկ մշակված բովանդակությամբ, ԱԳՆ, պետական համապատասխան մարմինների, Սփյուռքի կառույցների ներգրավմամբ և խողովակներով, ապահովել միջազգային տեղեկատվական դաշտում Ադրբեջանի գործողությունների համարժեք պատասխան, ապահովելով նաև` նշված ուղղության անխափան և շարունակական աշխատանքը,
4. գործողությունների ամբողջական ծրագրով էապես ակտիվացնել խորհրդարանական դիվանագիտության ինստիտուտների աշխատանքը,
5. սփյուռքի հանձնակատարի գրասենյակը պետք է անցնի աշխատանքի արտակարգ ռեժիմի (հանձնակատարին գոնե առժամանակ արգելել զբաղվել ազգերի սինթեզով կամ այլ վտանգավոր գործունեությամբ)` սփյուռքի կառույցների հետ աշխատանքն օպերատիվ համակարգելու նպատակով,
6. զարգացումների տրամաբանությունից և արագությունից ելնելով` կազմակերպել արտգործնախարարի և (կամ) վարչապետի հանդիպում Հայաստանում հավատարմագրված դեսպանների և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ,
7. չստել սեփական հանրությանը (որքան էլ, որ դա դժվար է և անսովոր գործող իշխանությունների համար), զերծ մնալ որևէ կերպ հասարակության սոցիալական բեռն ավելացնելուց, դատարկաբանությունից և հայհոյախոսությունից:
Երկրի ներսում լարվածություն հրահրելը, արժեքները ոտնահարելը, քաղաքական բանավեճը քինախնդիր էությանն ու իմաստազուրկ ամբիցիաներին ծառայեցնելը, էժանագին pr-ը, տարաբնույթ անբովանդակ սելֆիներն ու live-երը դադարեցնելու և սեփական թիմի չեղած ու եղած ներուժը, երկրի ներուժը (սեփական բարդույթներից գոնե ժամանակավորապես ազատվելով)` պետության ու հասարակության առաջ ծառացած լրջագույն մարտահրավերների անհապաղ և հաշվարկված դիմագրավմանն ուղղելու ժամանակն է (իրականում` արդեն իսկ էապես ուշացած)»:
Ադրբեջանի նախագահի՝ «Աբշերոն» հանքավայրում ծովային գործողությունների հիմնարկեքի արարողության ժամանակ արված հայտարարությունները խորապես հիասթափեցնող են։ Դրանք ի ցույց են դնում հարևան երկրի ղեկավարի անկարողությունը՝ սթափ և առանց ցավագին հույզերի ընկալելու ստեղծված իրականությունը և իր սեփական դերակատարումն այդ իրականության ձևավորման գործում։ Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի՝ ծովային գործողությունների հիմնարկեքի արարողության ժամանակ արված հայտարարությունները:
«Նմանօրինակ հռետորաբանությունը, որտեղ առկա են բացահայտ անհիմն և անգամ սուտ պնդումներ, պատիվ չի բերում որևէ երկրի ղեկավարին։
Մենք գիտակցում ենք խաղաղ գործընթացին Ադրբեջանի կողմից 2016թ․ ապրիլի հարձակմամբ և 2020 հուլիսի ռազմական էսկալացիա ձեռնարկելու հետևանքով հասցված վնասները։ Որպեսզի այդ վնասները չդառնան անդառնալի, Ադրբեջանի ղեկավարությունը պետք է վերանայի ուժի կիրառման և ուժի սպառնալիքի իր քաղաքականությունը, հրաժարվի արտատարածաշրջանային ուժերի ներգրավմամբ Հարավային Կովկասի տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ապակայունացման փորձերից և պատրաստվի խաղաղ միջոցներով խնդրի կարգավորմանը։
Հայաստանը վստահ է իր կարողությունների վրա՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի ինքնորոշման և պատմական հայրենիքում ապրելու իրավունքը, և հենց այդ վստահությամբ վերստին ընդգծում ենք, որ խնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեղադրել է Հայաստանին նոր պատերազմի նախապատրաստման մեջ։ Այս մասին նա հայտարարել է ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում, փոխանցում է «Лента.ру»-ն՝ վկայակոչելով «Ինտերֆաքս — Ազերբայջան»- ը։
«Նրանք պատրաստվում են նոր պատերազմի։ Ընթանում է նրանց ուժերի կենտրոնացումը շփման գծից ոչ հեռու։ Մենք ամեն ինչ տեսնում ենք, ամեն ինչ հետևում ենք», — ասել է Ալիեւը եւ նախազգուշացրել է, որ Ադրբեջանը պաշտպանվելու է:
Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները գիտակցաբար սադրանքների են գնում ղարաբաղյան հակամարտության սրման համար, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ապօրինի բնակեցում են իրականացնում։
Հուլիսին սահմանին տեղի ունեցած բախումները Ալիեւը նաեւ անվանել է Երեւանի սադրանքի հետեւանք: «Դա զինված սադրանք է, եւ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այն սկսել է Հայաստանը», — ընդգծել է Ադրբեջանի նախագահը: «Մենք Հայաստանի տարածքում ոչ մի ռազմական նպատակ չունենք»:
Բաքվի եւ Երեւանի միջեւ 30 տարի տարածքային վեճ է ընթանում Լեռնային Ղարաբաղի պատճառով։ 1991թ-ին հիմնականում հայերով բնակեցված տարածաշրջանը հռչակեց անկախություն Ադրբեջանից, որը փորձեց ուժով վերադարձնել այն։ Պատերազմը սկսվեց, 1994-ին կողմերը Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրեցին հրադադարի մասին արձանագրությունը։ Սակայն ռազմական գործողությունները պարբերաբար վերսկսվում են։ 2020թ-ի հուլիսին մարտեր են տեղի ունեցել հայ-ադրբեջանական սահմանին՝ Ղարաբաղից 300 կմ հեռավորության վրա։ Ընդհանուր կորուստները կազմել են 18 մարդ։
Թովմասյանը մասնակցել է նշանակված բոլոր աշխատակարգային և Սահմանադրական դատարանի նիստերին: Այս մասին հայտնում է ՀՀ Սահմանադրական դատարանը՝ հերքելով «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված տեղեկատվությունը:
«Այսօր «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակել է Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի՝ աշխատանքի չներկայանալու վերաբերյալ նյութ, ինչը տարածում է գտել նաև այլ լրատվամիջոցներում։
Ի պատասխան վերոգրյալի՝ տեղեկացնում ենք, որ սույն թվականի հունիս ամսին տրամադրված արձակուրդից վերադառնալուց հետո պարոն Թովմասյանը մասնակցել է նշանակված բոլոր աշխատակարգային և Սահմանադրական դատարանի նիստերին (օգոստոսի 7, 18, 25, սեպտեմբերի 1, 15, 18), ուստի, նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։
Սահմանադրական դատարանի աշխատակազմ»:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ, անփոփոխ է թողել «Օրենքով գող» Արսեն Երևանսկու՝ Արսեն Մկրտչյանի, նրա մտերիմ Ռուսլան Թադևոսյանի եւ «Բասար» մականունով հայտնի Արմեն Մելքոնյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը՝ մերժելով պաշտպանական կողմի ներկայացրած գրավի միջնորդությունները։ Այս մասին տեղեկացանք պաշտպան Հովսեփ Սարգսյանից։
Նշենք, որ սա դատարանի վարույթում գտնվող առաջին քրեական գործն է, որը վերաբերում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման ստեղծմանն ու ղեկավարմանը։
Գործով առաջին դատական նիստը կայացել է սեպտեմբերի 16-ին, որի ընթացքում դատարանում քննարկվել են ամբաստանյալներից երեքի՝ Արսեն Մկրտչյանի, Ռուսլան Թադևոսյանի, Արմեն Մելքոնյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու, վերահաստատելու կամ փոփոխելու հարցը։ Պաշտպան Սարգսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ Արսեն Մկրտչյանը դատական նիստին չի ներկայացել՝ պայմանավորված առողջական վիճակով։ Մկրտչյանի պաշտպանը միջնորդել է վերացնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը կամ փոխարինել գրավով կամ անազատության հետ կապ չունեցող խափանման միջոցով, իսկ որպես գրավի չափ նշվել էր 10 մլն դրամը։
Իսկ Թադևոսյանի պաշտպանը միջնորդել է դադարեցնել Թադևոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը, իսկ մերժելու դեպքում՝ կիրառել գրավ։ Բասար մականվամբ հայտնի Արմեն Մելքոնյանի պաշտպանն էլ միջնորդել է՝ վերացնել ընտրված խափանման միջոց կալանավորումը, իսկ մերժելու դեպքում կիրառել գրավ կամ անազատության հետ կապ չունեցող այլ խափանման միջոց։
Մեղադրող դատախազ Գրիգոր Ամիրյանն էլ պնդել է, որ նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը հիմնավոր է և պետք է թողնվի անփոփոխ։
Հիշեցնենք՝ մայիսի 22-ին ԱԱԾ-ն հայտարարեց, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու, հանցավոր սխեմաների բացահայտման մասին։ Գործով մեղադրյալները 12-ն են։
Յարոսլավլի մարզում ձերբակալվել է Ռիբինսկի բնակիչ Վիտալի Մոլչանովը, որը կասկածվում է իր ընկերուհու երկու անչափահաս դուստրերի բռնաբարության և սպանության մեջ, «Լենտային» ասել է Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն:
Life Shot Telegram-ի տվյալներով ՝ անչափահաս քույրերի նկատմամբ հաշվեհարդար տեսնելուց հետո Մոլչանովը փորձել է ինքնասպան լինել այն բնակարանում, որտեղ կատարել է հանցագործությունը: Բայց հետո փախել է։ Ոստիկանները նրան հայտնաբերել են որոնողական աշխատանքների ընթացքում։ Նա պառկել էր թփերի մեջ էր ՝ փորձելով թաքնվել, իսկ ձերբակալության ժամանակ իրավապահներին դիմադրություն ցույց չի տվել։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Յարոսլավլի մարզի նահանգապետ Դմիտրի Միրոնովը Վիտալիա Մոլչանովի մասին ցանկացած տեղեկատվության համար կես միլիոն ռուբլի պարգև էր խոստացել։
Ավելի վաղ ՔԿ — ն հրապարակել էր Ռիբինսկի (Յարոսլավսկի մարզ) բնակարանում քրեագետների աշխատանքի կադրերը, որտեղ հայտնաբերվել էին 8 և 13 տարեկան քույրերի մարմինները: Նրանց սեպտեմբերի 15-ի ցերեկը մահացած էր գտել մայրը, երբ աշխատանքից տուն էր վերադարձել։ Աղջիկների մարմինները վրա բռնության հետքեր են եղել։
ՌԴ Քննչական կոմիտեի Յարոսլավլի մարզի քննչական մարմինների կողմից ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ մասով (երկու և ավելի անձանց սպանություն) քրեական գործ է հարուցվել: Նախաքննության ընթացքում հաստատվել է նաև երեխաների նկատմամբ սեռական բռնություն կատարելու փաստը, ինչի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել նաև ՌԴ Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 4-րդ մասով (բռնաբարություն), որը զուգորդվել է նախկինում հարուցված քրեական գործի հետ:
Հանցագործության կատարման մեջ կասկածվողը սպանված աղջիկների մոր ընկերն է, որը 2019 թվականի դեկտեմբերին էր ազատ արձակվել բանտից՝ առանձնապես ծանր հանցագործությունների, այդ թվում ՝ սպանության համար պատիժը կրելուց հետո: Որոշ աղբյուրների տվյալներով ՝ Ռիբինսկում բռնաբարված և սպանված աղջիկները Օմսկի քրեական հետախուզության նախկին ղեկավարի դուստրերն են եղել: Նրանց մայրը ամուսնալուծությունից հետո համացանցում ծանոթացել է նոր ընտրյալի հետ, իսկ մեկ ամիս անց Օմսկից տեղափոխվել է Ռիբինսկ` նրա մոտ։
Արայիկ Հարությունյանի համառության և օրենքի միտումնավոր խախտումների արդյունքում ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար նշանակված Արմեն Գրիգորյանն իր վարչական լծակը կիրառելով սեպտեմբերի 22-ի առավոտյան որոշ խմբով հուսահատ երթ է կազմակերպում Կառավարության ու Նիկոլ Փաշինյանի դեմ և հրահանգ է տվել դեկաններին ու ամբիոնի վարիչներին «մարդ ապահովել»: Այս մասին հայտարարություն են տարածել «ՀՊՏՀ Ուսանողները»:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Բանն այն է, որ դեռևս հուլիսի 17-ին օրենքի բազմաթիվ խախտումների և ԿԳՄՍ նախարարության հովանավորչության արդյունքում ՀՊՏՀ ռեկտոր է ընտրվել Դիանա Գալոյանը, ինչը, սակայն, ՀՀ կառավարությունը չի հաստատում այդ խախտումների պատճառով:
Տեղեկացանք, որ երեկ՝ սեպտեմբերի 17-ին, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր աշխատասենյակում ընդունել է իր կողմից ապօրինաբար նշանակված ռեկտորի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանին, ինչպես նաև Դիանա Գալոյանի ևս 5 հուսահատ աջակիցների, և միասին քննարկել են երեքշաբթի օրը Կառավարության դեմ երթ կազմակերպելու գործընթացը:
Արայիկ Հարությունյանը, ըստ հանդիպման մասնակիցներից առնվազն երկուսի պնդումների, հայտնել է, որ Դիանա Գալոյանին ռեկտոր հաստատելու գործն իր ուժերից վեր է, թեև ինքը շատ է ուզում, ոչինչ անել չի կարող, որովհետև վարչապետն ու Կառավարությունը չեն հաստատելու, բայց անձամբ ինքը որևէ կերպ չի առարկի, եթե Կառավարության դեմ ցույց կազմակերպվի:
Սակայն, քանի որ ՀՊՏՀ-ում այժմ շատ քչերն են պատրաստ սեփական կամքով Դիանա Գալոյանին աջակցող ցույցին մասնակցել, որոշակի մարդկանց խումբ ապահովելու համար կիրառվել է վարչական լծակ, և դեկաններին այդպիսի հրահանգ է իջեցվել:
Ուսանողներ հավանաբար չեն լինելու, որովհետև Դիանա Գալոյանին աջակցող չեզոք ուսանողներ գրեթե չկան, իսկ նրան ռեկտոր ընտրած մի քանի ուսանողները մամուլի միջոցով հայտնի դարձած «Հաղ(Խ)թանակած» նախաձեռնության անդամներն են, որոնց մասնակցությունը ջրի երես կհանի Դիանա Գալոյանին աջակցող իրական ուժերին:
Անհերքելի փաստ է՝ ԿԳՄՍ նախարարը կարող էր շատ հեշտ կանխել Կառավարության ու վարչապետի դեմ կազմակերպվող ցույցը, որովհետև համալսարանի գործող ղեկավար Արմեն Գրիգորյանը հենց իր շնորհիվ է անօրինական հրամանի միջոցով փաստացի ղեկավարում համալսարանը, սակայն Արայիկ Հարությունյանը դա տեսնելով ոչ միայն չի հեռացնում նրան, այլև ընդունում է իր աշխատասենյակում և հավանություն տալիս վարչապետի դեմ ցույցի կազմակերպմանը:
Դե ինչ… սպասենք երեքշաբթի օրվան և տեսնենք, թե որքանով էինք մենք ճիշտ կամ սխալ»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.