23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը սեպտեմբերի 18-ին նոր հրաման է ստորագրել, որով հաստատել է կորոնավիրուսային հիվանդությունով (COVID-19) հիվանդի հետ անմիջական շփված (կոնտակտավոր), համաճարակային գոտի մուտք գործող եւ դուրս եկող, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տեսակետից անբարենպաստ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձանց նկատմամբ օբսերվացիայի կազմակերպման կարգը։
Հրամանում, մասնավորապես, ասվում է.
«Կորոնավիրուսային հիվանդությունով (COVID-19) հիվանդի հետ անմիջական շփված (կոնտակտավոր), համաճարակային գոտի մուտք գործող եվ դուրս եկող, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տեսակետից անբարենպաստ երկրներից հայաստանի հանրապետության տարածք մուտք գործող անձանց նկատմամբ օբսերվացիայի իրականացման կարգը
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Օբսերվացիան բժշկական զննության, համաճարակաբանական դիտարկման, կանխարգելիչ, սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային միջոցառումների համալիր է, որը կիրառվում է կորոնավիրուսային հիվանդությունով (այսուհետ COVID-19) հիվանդի հետ անմիջական շփված (կոնտակտավոր)` մեկուսացված, ինքնամեկուսացված, համաճարակային գոտի մուտք գործող եւ դուրս եկող, COVID-19 տեսակետից անբարենպաստ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող հիվանդության կասկածով անձանց նկատմամբ:
2. Օբսերվացիայի շրջանակներում ինքնամեկուսացված, մեկուսացված անձանց նկատմամբ բժշկական զննությունները իրականացվում են արտահիվանդանոցային կամ տնային պայմաններում, Առողջության առաջնային պահպանման օղակի (այսուհետ ԱԱՊ) կողմից` 14-օրյա ժամանակահատվածում:
2. ՕԲՍԵՐՎԱՑԻԱՅԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԻՆՔՆԱՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ԵՎ ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ
3. Օբսերվացիայի ենթակա անձը, բացառությամբ այն դեպքերի, երբ կարիք ունի բժշկական օգնության եւ սպասարկման, չի հաճախում աշխատանքի կամ ուսման վայր, հասարակական վայրեր, չի օգտվում հասարակական տրանսպորտից/տաքսիներից։
4. Ինքնամեկուսացված անձի հետ տանը մնում են միայն ընտանիքի անդամները։ Ինքնամեկուսացված անձը ընտանիքի անդամներից բացի այլ անձանց հետ չի շփվում։
5. Եթե օբսերվացիայի ենթակա անձի ինքնամեկուսացման վայրում կան ընտանիքի այլ անդամներ, ապա նա առանձնանում է բացվող պատուհանով, լավ օդափոխվող սենյակում: Առանձին սենյակի բացակայության պայմաններում ապահովվում է հնարավորինս բնական օդափոխություն:
6. Օբսերվացիայի ենթակա անձը լվացարանից, լոգարանից օգտվելուց հետո այն մանրակրկիտ մաքրում է՝ լվացող ու մաքրող նյութերի օգտագործմամբ:
7. Օբսերվացիայի ենթակա անձի սպասքը, անկողնային պարագաները եւ այլ իրերը առանձնացվում են ընտանիքի մյուս անդամների իրերից։ Իրերն օգտագործելուց հետո դրանք մանրակրկիտ լվացվում են լվացող ու մաքրող միջոցով (օճառ, լվացող հեղուկներ) եւ ջրով։
8. Օբսերվացիայի ենթակա անձի իրերի եւ անկողնային սպիտակեղենի լվացքի ժամանակ ապահովվում է ջրի հնարավորինս բարձր ջերմաստիճանը՝ լվացքի փոշու համադրությամբ, դրանք չորացվում եւ արդուկվում են թույլատրելի ամենաբարձր ջերմաստիճանով։ Աղտոտված իրերի հետ գործ ունենալու դեպքում անհրաժեշտ է կրել մեկանգամյա ձեռնոցներ եւ գոգնոց։ Չի թույլատրվում լվացքն ուղարկել լվացքատուն։
9. Օբսերվացիայի ենթակա անձի եւ տան մյուս անդամների միջեւ հնարավորինս ապահովվում է ֆիզիկական հեռավորության (առնվազն 1 մետր) պահպանումը՝ խուսափելով գրկախառնությունից, ձեռքսեղմումից, համբուրվելուց։
10. Օբսերվացիայի ենթակա անձը պահպանում է հազալու եւ փռշտալու հիգիենիկ վարվելակարգը՝ հազալիս եւ փռշտալիս փակել բերանը եւ քիթը մեկանգամյա անձեռոցիկով, վերջինս նետել աղբի պլաստիկ տոպրակի մեջ եւ անմիջապես լվանալ ձեռքերը։
11. Օգտագործած անձեռոցիկները, դիմակները եւ այլ կենցաղային աղբը հավաքվում է աղբի համար նախատեսված տոպրակներում: Վերջիններիս լցվելու դեպքում դրանք կապվում են, տեղադրվում մեկ այլ տոպրակի մեջ եւ կրկին կապվում, որից հետո աղբը հեռացվում է սենյակից` որպես կենցաղային աղբ:
12. Ձեռքերը հաճախակի լվացվում են օճառով եւ ջրով` առնվազն 20 վայրկյանի ընթացքում, եւ մանրակրկիտ չորացվում։ Չլվացված ձեռքերով աչքերին, քթին եւ բերանին չեն դիպչում։
13. Ամբողջ տարածքի ախտահանումն իրականացնելու համար օգտագործվում է 70-90% սպիրտ կամ քլոր պարունակող ախտահանիչ միջոց: Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետը` ախտահանման համար կիրառվում են միջոցներ, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված:
14. Օրական առնվազն 2 անգամ իրականացվում է խոնավ մաքրում՝ օգտագործելով սովորական մաքրող միջոցներ՝ առանձնակի ուշադրություն դարձնելով սանհանգույցին, լոգարանին, խոհանոցին: Մաքրում կատարելիս պահպանվում է հյուրասենյակ – խոհանոց – լոգարան-սանհանգույց հաջորդականությունը: Մաքրման աշխատանքների համար նախատեսված անձեռոցիկները, լաթերն օգտագործելուց հետո մանրակրկիտ լվացվում են լվացող միջոցներով եւ չորացվում են: Հնարավորության դեպքում օգտագործվում են միանգամյա օգտագործման անձեռոցիկներ, լաթեր:
15. Օրական առնվազն երկու անգամ, ինչպես նաեւ ըստ անհրաժեշտության, առավել հաճախ օգտագործվող մակերեսները՝ դռան բռնակներ, ծորակներ, սեղաններ, աթոռակի հենք եւ այլ մակերեսներ, ախտահանվում են 70-90% սպիրտով կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցով, որն ունի կից մեթոդական ուղեցույց` հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով:
16. Յուրաքանչյուր ախտահանումից հետո ձեռքերը լվացվում են օճառով եւ ջրով, այնուհետեւ ախտահանվում առնվազն 70% ալկոհոլի հիմքով ախտահանիչ միջոցով:
17. Ինքնամեկուսացման մեջ գտնվող անձի` հիվանդանոց տեղափոխելու դեպքում, ընտանիքի անդամները իրականացնում են հիմնական մաքրում եւ ախտահանում` 70-90% սպիրտով կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցով՝ դրան կից մեթոդական ուղեցույցի ռեժիմներին համապատասխան:
18. Հիվանդության վատթարացման դեպքում՝ ջերմության բարձրացում, դժվարացած շնչառություն, ախտանշանների զարգացում կամ նոր ախտանշանների առաջացում, կապ է հաստատվում համապատասխան առողջության առաջնային պահպանման կազմակերպության բժշկի հետ: Անհետաձգելի դեպքերում դիմում են շտապ բժշկական օգնության ծառայություն՝ տեղեկացնելով ինքնամեկուսացման մեջ գտնվելու մասին։
19. Օբսերվացիայի ենթակա անձանց վերաբերյալ տեղեկատվությունը գրանցվում է էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգում` արտահիվանդանոցային վարակաբանական հսկողության պատուհանում:
20. Օբսերվացիայի ենթակա անձանց արտահիվանդանոցային վարակաբանական հսկողությունն ինքնամեկուսացման դեպքում իրականացվում է համապատասխան առողջության առաջնային պահպանման կազմակերպության բժշկի կողմից, մեկուսացման դեպքում՝ ըստ մեկուսացման վայրի կցված բժշկի կողմից` համագործակցելով տվյալ անձի առողջության առաջնային պահպանման բժշկի հետ:
21. Օբսերվացիայի առաջին օրը օբսերվացիայի ենթակա անձին տրամադրվում է հեռահար խորհրդատվություն՝ հեռախոսազանգի միջոցով, ինքնամեկուսացման, մեկուսացման պայմանների պահպանման, անձնական հիգիենայի, անհատական պաշտպանության միջոցների, կոնտակտավորի ինքնազգացողության եւ այլ հարցերի վերաբերյալ, ինչպես նաեւ իրականացվում է համաճարակաբանական վերհուշի հստակեցում:
22. Բժշկի կողմից հեռախոսազանգով խորհրդատվությունն իրականացվում է օրական առնվազն 2 անգամ եւ էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական
«ԱՐՄԵԴ» համակարգում լրացվում է սույն հրամանով սահմանված ինքնամեկուսացված/մեկուսացված անձի ամենօրյա հսկողության հարցաթերթիկ (Ձեւ 1):
23. Այն դեպքերում, երբ ինքնամեկուսացած կամ մեկուսացված անձը նշում է COVID-19-ին բնորոշ ախտանշաններ՝ ջերմություն, հազ, կոկորդի ցավ, քթի փակվածություն, անաշխատունակություն, գլխացավ, մկանային ցավ կամ թուլություն եւ առավել եւս դժվարաշնչություն եւ/կամ արագացած շնչառություն, բժիշկն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի ապրիլի 21-ի թիվ 1312–Լ եւ 2020 թվականի հունվարի 31-ի թիվ 336-Ա հրամաններով:
24. Ինքնամեկուսացման եւ մեկուսացման ավարտից հետո տրամադրվում է անաշխատունակության թերթիկ՝ համաձայն էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգի»։
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, քննվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը։
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):
Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ այն որակում է ապօրինի։
Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ծառուկյանին պատգամավորական անձեռմխելիությունից զրկելու միջնորդություն էր ներկայացրել ԱԺ, որը բավարարվել էր։
Սակայն Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր՝ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը։
Ըստ առաջին ատյանի դատարանի որոշման՝ հիմնավոր կասկածն առկա էր։ Այս որոշումը Վերաքննիչ էին բողոքարկել երկու կողմն էլ. դատախազությունը պահանջել էր բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը եւ կալանավորել Ծառուկյանին, իսկ փաստաբաններն էլ մի քանի բողոք էին ներկայացրել, որոնցից մեկն այն էր, թե գործն ըստ օրենքի պետք է ՀՔԾ-ում քննվեր։
Նշենք, որ վերաքննիչը մերժել էր փաստաբանների բողոքը, իսկ դատախազության բողոքն էլ մասնակի բավարարել՝ բեկանելով առաջին ատյանի որոշումը եւ ուղարկել նոր քննության։
Այնուհետեւ Գագիկ Ծառուկյանի փաստաբանական թիմն ու գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք էին ներկայացրել։ Երեկ հայտնի դարձավ, որ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել կողմերի բողոքները։
Նշենք, որ այս քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն ԱԺ նախկին մի քանի պատգամավորներ, որոնց թվում են՝ Աբրահամ Մանուկյանը, Վանիկ Ասատրյանը եւ Սեդրակ Առուստամյանը։
https://www.youtube.com/watch?v=br8lPrOHAhM&feature=emb_logo
Հայաստանում սեպտեմբերի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 210 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 47 877-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 942 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Սեպտեմբերի 23-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 292 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 8 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1234-ի:
Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 90 (կին), 87 (տղամարդ), 75 (կին) և 54 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Մեկ օրում առողջացածների թիվը 350 է, ընդհանուր առողջացածներինը՝ 43026, փաստացի բուժվողներինը՝ 3617 (մեկ օրում նվազել է 148-ով): Մեկ օրում արվել է 2256 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 268322 թեստ:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը 2005-2008 թվականների ընթացքում զբաղեցնող պաշտոնատար անձը, խմբային շահերից ելնելով, պաշտոնեական կեղծիքներ կատարելու միջոցով, խարդախությամբ համայնքի՝ առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ ձեռք է բերել իրավունք, ինչպես նաև ավագանու անդամների հետ նախնական համաձայնությամբ, համայնքի հաշվեկշռում առկա մի շարք անշարժ գույքեր, ձևական աճուրդների կամ ուղղակի վաճառքի միջոցով, շուկայական և կադաստրային արժեքներից անհամեմատ ցածր գներով, օտարել է տարբեր քաղաքացիների, որի արդյունքում համայնքին հասցվել է առանձնապես խոշոր չափերով՝ 300.000.000 ՀՀ դրամի վնաս։ Այս մասին հայտնում են ՀՀ ազգային անվտանգության մամուլի ծառայությունից։
Մասնավորապես՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի իրավասու պաշտոնատար անձը, համայնքապատկան առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու շահադիտական դրդումներից ելնելով, նախնական համաձայնության գալով համայնքի ավագանու անդամների հետ և ներազդելով վերջիններիս վրա, համոզելու եղանակով, նրանց դրդել է համապատասխան որոշմամբ թույլատրել համայնքապատկան գույքն օտարել կադաստրային արժեքից անհամեմատ ցածր գնով: Արդյունքում 2006թ. օգոստոս ամսին Արաբկիր թաղային համայնքի ավագանու որոշմամբ թույլատրվել է դասական աճուրդով օտարել Երևանի Մամիկոնյանց փողոցի 3-րդ շենքի, 79քմ. մակերեսով թիվ 60 բնակարանը` մեկնարկային գին սահմանելով 3.350.000 ՀՀ դրամ, որի կադաստրային արժեքը նույն ժամանակահատվածում կազմել է 5.492.500 ՀՀ դրամ: Այնուհետև, նույն պաշտոնատար անձինք, օգտվելով ավագանու որոշմամբ ընձեռնված հնարավորությունից, կազմակերպել են այն աճուրդով օտարելու վերաբերյալ ձևական մրցույթ, որի ընթացքում հիշյալ անշարժ գույքն իբր Ա. Ղ-ին մեկնարկային գնով օտարելու համար, կազմվել և շրջանառության մեջ են դրվել պաշտոնեական կեղծ փաստաթղթեր: 2006թ. օգոստոսի 31-ին կայացած ձևական աճուրդի ժամանակ նշված անշարժ գույքը, մեկնարկային գնով, օտարվել է աճուրդին փաստացի չմասնակցած Ա. Ղ-ին։ Այնուհետև, 2006 թվականի հոկտեմբեր ամսին, նույն եղանակով, կազմվել և շրջանառության մեջ է դրվել կեղծ լիազորագիր, որի հիման վրա նշված բնակարանը մոտ 14.440.000 ՀՀ դրամով վաճառվել է Ս. Հ-ին, ով էլ նույն թվականի նոյեմբեր ամսին անշարժ գույքի հիփոթեքի և առուվաճառքի պայմանագրով, 16.361.930 ՀՀ դրամով, բնակարանն օտարել է Է. Պ-ին՝ այդ կերպ համայնքապատկան առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ վերջիններս ձեռք են բերել սեփականության իրավունք:
Միևնույն ժամանակ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արաբկիր վարչական շրջանի ավագանու 2007թ. մարտի 26-ի որոշմամբ թույլատրվել է Երևան քաղաքի Թբիլիսյան 3/3 հասցեում գտնվող, Արաբկիր թաղային համայնքի ղեկավարի աշխատակազմին սանմաքրման և աղբահանման աշխատանքների կատարման նպատակով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված 16687քմ. մակերեսով հողատարածքի օտարումը, որի ընթացքում իրավասու պաշտոնատար անձինք, անտեսելով օտարվող անշարժ գույքն ամբողջությամբ գնահատված չլինելու հանգամանքը, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, համայնքապատկան գույքը զգալիորեն ցածր գնով ձեռք բերելու շահադիտական դրդումներից ելնելով, կազմել և շրջանառության մեջ են դրել իրավունք վերապահող, բովանդակությամբ ամբողջությամբ կեղծ, գույքի օտարման հանձնաժողովի կողմից կազմված արձանագրություն այն մասին, որ գույքը գնահատվել է ամբողջությամբ (շուկայական արժեքը նշվել է զգալիորեն ցածր՝ 29.800.000 ՀՀ դրամ)։ Արդյունքում, Թբիլիսյան 3/3 հասցեում գտնվող, նշված հողատարածքի վրա գտնվող 2734.6 քմ. մակերեսով շենք-շինություններն ուղղակի վաճառքի ձևով, 29.800.000 ՀՀ դրամով (շենք-շինությունների կադաստրային արժեքը կազմել է 38.220.700 ՀՀ դրամ) օտարվել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի իրավասու պաշտոնատար անձի մերձավոր ազգական հանդիսացող հորը` Ե. Շ.-ին, ով վճարելով հողատարածքի կադաստրային արժեքը դարձել է դրա սեփականատերը, ապա ձեռք բերված գույքը, բաժանելով 2 գույքային միավորների, դրանք վաճառել է համապատասխանաբար 91.800.000 և 340.000.000 ՀՀ դրամով:
Միևնույն ժամանակ ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ առկա են նաև Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի իրավասու պաշտոնատար անձի կողմից կոռուպցիոն մեխանիզմի գործադրման արդյունքում համայնքապատկան հողամասերը և գույքը շահադիտական դրդումներից ելնելով կադաստրային արժեքից զգալիորեն ցածր գնով օտարելու այլ դեպքեր, որի հետևանքով Երևան համայնքը զրկվել է իր սեփականությունը հանդիսացող գույքի օտարման դիմաց ընդհանուր առանձնապես խոշոր չափերով՝ 300.000.000 ՀՀ դրամի չափով եկամուտ ստանալու իրական հնարավորությունից, որը գույքային տեսքով էական վնաս է պատճառել Երևան համայնքի օրինական շահերին՝ առաջացնելով ծանր հետևանքներ:
Այսպիսով՝ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու արդյունքում անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ՝ հեղինակազրկվել են իշխանության մարմինները, առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս է պատճառվել համայնքին, խաթարվել է աճուրդի անցկացման հավասարության և արդարության սկզբունքը, խախտվել են մյուս մասնակիցների իրավունքներն ու օրինական շահերը։
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Քրեադատավարական թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցանք կատարած անձանց ամբողջական շրջանակը պարզելու և համայնքի օրինական շահերը վերականգնելու ուղղությամբ:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի խոսքով՝ բոլորն էլ հասկանում են, որ ադրբեջանական և հայկական դիրքորոշումներում հատման կետ չկա. Ադրբեջանը չի համաձայնվի Արցախի անկախությանը, իսկ Հայաստանի ոչ մի իշխանություն երբեք չի համաձայնվի, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, եթե անգամ համաձայնվի, ապա դա կարող է իշխանության գին արժենալ:
Նա Tert.am–ի հետ զրույցում նման դիտարկում արեց՝ անդրադառնալով Ադրբեջանի հայտարարություններին, ըստ որոնց, բանակցություններ հիմա չկան, և դրա մեղավորը Հայաստանն է:
«Բանակցությունը գործընթաց է, որ պատերազմ չլինի: Այդ գործընթացում յուրաքանչյուր կողմ պետք է փորձի իր դեմքը պահել ժողովրդի, միջազգային հանրության առջև»,- ասաց նա:
Քաղաքագետի դիտարկմամբ՝ այն իրարամերժ հայտարարությունները, որ անում էր Նիկոլ Փաշինյանը՝ մի կողմից ասելով, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, ոչ մի որոշում ՀՀ-ն չի կարող ընդունել՝ առանց Արցախի ժողովրդի կարծիքի, մյուս կողմից՝ հայտարարելով, որ Արցախը Հայաստան է և վերջ, այն իրավիճակն է ստեղծել, որ արդեն Ադրբեջանը «թեկուզ ձևի» համար բանակցություններին մասնակցելու խնդիր է ունեցել:
«Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն այնքան իրարամերժ են, որ դրանցից հետո դժվար է գնալ բանակցությունների: Եվ Ալիևն էլ այդ մասին է ասում: Այդ առումով, որքան էլ ցավալի չլինի, Նիկոլ Փաշինյանի դիլետանտ, անտրամաբանական պահվածքը և հայտարարությունները նման իրավիճակ են ստեղծել»,- ասաց նա:
Անդրադառնալով նրան, թե հնարավոր է, որ Ադրբեջանի ղեկավարը սպառնում է պատերազմով՝ բանակցությունները սին համարելով, Ստեփան Դանիելյանը նշեց, որ մենք պատերազմի մասին շատ պարզունակ մոտեցում ունենք:
«Երկու կողմն էլ ունեն զենքի այնպիսի տեսակներ, որոնցով կարող են միմյանց ոչնչացնել, պետականության փլուզում առաջացնել: Եվ այդ զինատեսակների օգտագործումը մի կողմից ծանր է լինելու երկուսի համար էլ, մյուս կողմից՝ խնդիր է առաջացնելու միջազգային պարտավորությունների առումով. այդ զենքը վաճառող երկրները, տվյալ դեպքում՝ Ռուսաստանը, ունեն պայմաններ, թե որ դեպքում կարող են այդ զենքերն օգտագործվել և ում դեմ: Կխախտվեն միջազգային պայմանավորվածությունները, եթե այդ զենքերը կրակեն:
Խնդիրը հետևյալն է՝ հայ-ադրբեջանական պատերազմն արդեն 1990-ականների պես չի լինի, արդեն շատ լուրջ աշխարհաքաղաքական բալանսի խնդիր կարող է առաջացնել և կարող է բերել միջազգային իրավիճակի, աշխարհաքաղաքական փոփոխության. դրա մեջ կներգրավվեն ավելի լուրջ երկրներ: Չափազանց վտանգավոր է պատերազմ սկսելը: Ադրբեջանը նրա համար չի սկսում պատերազմ, քանի որ չգիտի՝ ինքը կհաղթի՞, թե ոչ: Չգիտի՝ դրա հետևանքները որո՞նք կլինեն, և ի՞նչ երկրներ կխառնվեն այդ գործընթացի մեջ, և արդյոք ինքը միայն իշխանություն կկորցնի՞, թե՞ ավելի լուրջ խնդիրներ կունենա ինքը, իր ընտանիքը»,- ասաց նա:
Այդ իրավիճակում, ըստ Ստեփան Դանիելյանի, էական էլ չի լինի, թե ով կհաղթի պատերազմում, ում մոտ մեկ տանկ կմնա, մյուսների մոտ ոչ մի տանկ չի մնա, պատերազմի գինը շատ բարձր կարող է լինել:
«Ինչ վերաբերում է Ալիևի սպառնալիքներին, ապա նա միշտ էլ սպառնացել է, քանի որ այլ տարբերակ չունի, որովհետև ելույթներ էր ունենում իր ժողովրդի առաջ, թե ուժեղանում են տնտեսապես, բանակով և այլն, հիմնախնդիրը հետո կլուծեն, երբ արդեն կայանան, և հանկարծ Նիկոլ Փաշինյանն է անում հայտարարություններ, որին ինքը պետք է հակադարձի»,- ասաց նա:
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ կողմերին ուղղված կոչին՝ վերադառնալ բանակցային գործընթաց՝ Ստեփան Դանիելյանը նկատեց, որ դրանից զատ, նրանք հայտարարում են, որ հիմնախնդիրը ռազմական լուծում չունի;
«Դա նշանակում, որ Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարող իրար դեմ պատերազմել, և ի վերջո, ինչ-որ մեկը չի կարող հաղթել: Դա նշանակում է, որ այդ պատերազմն այնքան լուրջ հետևանքների կբերի, որ իրենք նույնպես, և հնարավոր է ռազմական ձևով, միջամտեն և թույլ չտան, որ գլոբալ, միջազգային նշանակության կոնֆլիկտ առաջանա: Նրանց ասածն է՝ դուք չեք կարող պատերազմ սկսել, նստեք բանակցությունների»,- ասաց նա:
Խոսելով այս իրավիճակում անհրաժեշտ հայկական կեցվածքի մասին՝ քաղաքագետը նշեց՝ պետք է առաջին հերթին դիվանագիտություն սովորենք:
«Պետք է Նիկոլ Փաշինյանը հասկանա, որ ինքը տեղի մամուլի լրագրող չէ, հանգամանքների բերումով պետության ղեկավար է, և իր ամեն մի խոսքը կարող է պատասխանատվության բերել և հետևանքներ ունենալ: Պետք է նա գոնե մեկ-երկու լուրջ դիվանագետներ պահի կողքին, նրանց հետ խորհրդակցի՝ տարբեր հիմարություններ դուրս տալուց առաջ»,- ասաց Ստեփան Դանիելյանը:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Գլխավոր համաժողովի 64-րդ նստաշրջանի շրջանակներում նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ: Շնորհավորելով նրան ԱԷՄԳ գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ մաղթելով բեղմնավոր գործունեություն՝ նախարար Պապիկյանը կարեւորել է Հայաստանի Հանրապետության եւ ԱԷՄԳ-ի համագործակցության հետագա զարգացումը, ինչպես նաեւ ԱԷՄԳ-ի կողմից Հայաստանում իրականացնող ծրագրերի շարունակականության ապահովումը:
Անդրադառնալով ՀՀ-ում ատոմային էներգետիկայի զարգացման ուղղություններին եւ հեռանկարներին նախարար Պապիկյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարության համար Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովումը` որպես ռազմավարական առաջնահերթություն, ամրագրված է ՀՀ անվտանգության ռազմավարությունում ։
«Հայկական ատոմային էլեկտրակայանի նախագծային շահագործման ժամկետի երկարացման ծրագիրը գտնվում է ՀՀ կառավարության խիստ ուշադրության ներքո եւ կատարվում է Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության պահանջների եւ կանոնակարգերի խստիվ պահպանմամբ:
Հայաստանի համար Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն առանձնահատուկ նշանակություն ունի որպես ատոմային էլեկտրակայան շահագործող երկիր,- նշել է նախարար Պապիկյանը։
Նախարարը գոհունակություն է հայտնել ԱԷՄԳ-ի հետ համագործակցության շրջանակում միջուկային էներգետիկայի խաղաղ օգտագործմանն ուղղված միջոցառումների կապակցությամբ եւ հույս հայտնել, որ անվտանգության բարձրացման աշխատանքների շրջանակներում կազմակերպության հետ համագործակցությունը էլ ավելի կընդլայնվի։
Միաժամանակ նախարար Պապիկյանը մտահոգություն է հայտնել Հայկական ԱԷԿ-ի նկատմամբ Ադրբեջանի կողմից հնչեցված սպառնալիքի վերաբերյալ, նշելով, որ Հայաստանը դիտարկում է այն որպես արժանահավատ սպառնալիք:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ԱԷՄԳ կողմից մշակվող «ԶՈԴԻԱԿ» ծրագրին, որի նպատակն է՝ ամբողջ աշխարհում վետերինար լաբորատորիաների ստեղծման, վերազինման եւ միջուկային տեխնոլոգիաների կիրառման միջոցով մարդկանց շրջանում կենդանական ծագման վիրուսների տարածման վերահսկումն ու կանխարգելումը: Բարձր է գնահատվել նաեւ ԱԷՄԳ աջակցությունը՝ COVID-19 համավարակի դեմ պայքարում՝ RT-PCR սարքի եւ լրացուցիչ սարքավորումների տրամադրման միջոցով։
Հանդիպման ավարտին նախարար Պապիկյանը ԱՄԷԳ գլխավոր տնօրեն Գրոսսիին հրավիրել է Հայաստան։
Հայաստանում սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 115 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 47667 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 266066, վերջին մեկ օրում` 825 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 3765 պացիենտ, վերջին մեկ օրում ավելացել է 73-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 42676 անձ` վերջին մեկ օրում 39 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 938 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 288 է:
«Ռազմավարությունը, որի նշանակությունը պետք է լինի գործնական, ունի գաղափար, ունի տեսլական և ունի գործողություն»,- այսօր Մատենադարանում ուսանողներին և կառավարության ներկայացուցիչներին ներկայացնեկով «Մինչև 2050 թ. Հայաստանի վերափոխման ռազմավարությունը»՝ հայտարարեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ այսօրվանից սկսած կառավարության յուրաքանչյուր գործողություն պետք է միտված լինի ռազմավարության գաղափարին, տեսլականի իրականացմանը: Պետք է հասկանալ, թե գործադիրի այդ գործողությունը ինչպիսի որոշում է դառնում, որը պետք է իրականացնի այն տեսլականը, որը կծառայի գաղափարին, որը դրված է մեր ռազմավարության հիմքում:
Շնորհավորելով ներկաներին անկախության տոնի առթիվ՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ օգտվում է կառավարության որոշմամբ ընձեռած հնարավորությունից և, հաշվի առնելով այսօրվա ներկայացման բացառիկ բնույթն, իրեն թույլ է տալիս առանց դիմակի ելույթ ունենալ՝ միաժամանակ բոլորին հիշեցնելով հակահամաճարակային կանոնների պահպանման անհրաժեշտությունը:
Վարչապետը բացատրելով, թե ինչու է անհրաժեշտ ռազմավարություն ունենալ հենց այդ ժամկեկտի համար՝ առաջարկեց գնալ 30 տարի հետ: Նա ցավով նշեց, որ մեր պետական համակարգում առնվազն 30 տարվա կտրավածքով այդպիսի ռազմավարություն չի եղել և կարծիք հայտնեց, որ այն պայմանավորում է այսօրվա բազմաթիվ խնդիրները:
Ներկա ուսանողներին վարչապետն առաջարկեց ռազմավարության գործնական նշանակությունը սեղմել և հասցնել մեկ օրվա կտրվածքի և եթե այդ օրվա առավոտյան արթնանան և չիմանան, թե ուր են գնում, ապա կմնան նույն կետի վրա և տեղապտույտի իրավիճակում կհայտնվեն:
«Ռազմավարությունը շատ կարևոր է հասկանալու համար, թե ի՞նչ ենք ուզում, ո՞ւր ենք գնում և ինչպիսի՞ն ենք պատկերացնում մեր հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը 2050 թվայկանին: Շատ կարևոր է արձանագրել, որ ռազմավարությունը պետք է ունենա գործնական նշանակություն»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Ցավով պետք է արձանագրեմ, որ առնվազն պետական մակարդակում առնվազն 30 տարվա կտրվածքով այդպիսի ռազմավարություն չի եել: Սա գուցե պայմանավորում է այսօրվա մեր բազմաթիվ խնդիրները: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի՝ մինչեւ 2050թ. վերափոխման ռազմավարությունը ներկայացնելիս նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես կուզենայի ռազմավարության գործնական նշանակությունը սեղմել եւ հասցնել մեկ օրվա կտրվածքի: Պատկերացրեք 30 տարին սեղմում ենք մեր օրվա մեջ: Առավոտյան արթնանում ենք եւ չգիտենք մեր անելիքը. Այդ պարագայում մենք կմնանք նույն կետում եւ տեղապտույտի իրավիճակում կհայտնվենք:
Հետեւաբար 30 տարվա ռազմավարությունը կարեւոր է հասկանալու համար, թե ուր ենք գնում, ինչպիսին եք պատկերացնում Հայաստանը 2050 թվականին:
Շատ կարեւոր է արձանագրել, որ ռազմավարությունը պետք է ունենա գործնական նշանակություն:
Ռազմավարությունն ունի գաղափար, ունի տեսլական եւ ունի գործողություն: Եթե այս կառուցվածքը փորձենք տեղայնացնել մեկ օրվա կտրվածքով, ուզում եմ ցույց տալ դրա գործնական արտապատկերումը մեր այսօրվա հանդիպման վրա: Մի քանի օր առաջ ձեզ առաջարկվել է գաղափար՝ ներկա գտնվել ռազմավարության ներկայացմանը: Եթե չլիներ այդ գաղափարը, ոչ մեկը ձեզնից ներկա չէր լինի»,-ասաց նա:
Փաշինյանը հայտարարեց, որ այս պահից սկսած կառավարության ցանկացած գործողություն եւ ցանկացած որոշում պետք է միտված լինի այս գաղափարի, տեսլականի իրագործմանը:
Նրա խոսքով, այն, որ իրենք ներկայացնում են մինչեւ 2050 թվականի ռազմավարություն, դա չի նշանակում, որ այս կառավարությունը մնալու է մինչեւ 2050 թվականը. «Իհարկե ոչ, որովհետեւ մենք հասկանում ենք այս ռազմավարությունը ոչ միայն որպես որեւէ կառավարության գործողություն, այլ որպես համազգային շարժում, որտեղ, իհարկե, մեծ տեղ ունի պետական առաջնորդությունը, որտեղ պետք է ներգրավվեն մասնագիտական շրջանակներ եւ այս ռազմավարությունը ժողովուրդը իրենը պետք է համարը:
Սա տեսլականի վրա հիմնված հավակնություն է, ոչ թե կանխատեսելի պարտավորություն ու պլան: Այսպիսով մենք բարձրաձայնում ենք մեր հավակնությունը, որը պատկերավոր կարելի է բնորոշել որպես երազանք:
Սա ոչ միայն փոփոխություններ են պետական կառավարման համակարգում, այլ այս փոփոխությունը պետք է խորքային առումով տեղի ունենա մեզնից բոլորի մոտ, մեր մտքերում, վերաբերմունքի մեջ:
Մենք հույս ունենք, որ այս փոփոխությունների արդյունքում կկարողանանք հասնել թռիչքձեւ զարգացման»,-ասաց նա:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.